23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այսօր՝ առավոտյան Երևանում սպանության դեպք է գրանցվել: Կարապետյան փողոցում գտնվող տներից մեկում նախկին ընկերը դանակահարել է 29-ամյա ընկերուհուն և նրա 25-ամյա եղբորը: Դանակահարությունից ստացված վնասվածքներից ընկերուհին տեղում մահացել է: Եղբորը տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
«Առավոտը աղմուկ լսեցինք, դուրս եկանք, նայեցինք, բայց դարպասը փակ էր, շուն կար, չկարողացանք ներս մտնել: Հետո լսեցինք, որ գոռում են՝ շտապօգնություն կանչեք: Երեխաների հորը տեսանք, ձեռքերն արյունոտ էր…»,- հարևանները մանրամասներ են պատմում կատարվածի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասել է, որ analitik.am կայքի խմբագրի դեմ իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման գործի շրջանակում հանդես կգա ցուցմուքներով, երբ դրանց անհրաժեշտությունը լինի՝ ուղղված ավելի բարձր կանգնած հանցագործների դեմ:
Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում և առհասարակ, բոլոր հարցերը, վեճերը, այդ թվում՝ օրինազանցությունները, պետք է լուծվեն սևով սպիտակի վրա գրված օրենսգրքերի դրույթների համաձայն:
-Կարծում եմ, որ հարցերը պետք է լուծել դատարանով, իրավական հարթության վրա, օրենքի համաձայն, ոչ թե թիկնազորով, փողով, լծակով, բռունցքով և այլ ապօրինի միջոցներուվ: Ես այն մարդը չեմ, ումից կարելի է շորթել, ում կենսագրության մեջ կարելի է պեղել իբրև թե մութ դրվագներ և այն մարդը չեմ, ում կարելի է դրանցով լռեցնել, փորձել վախեցնել, շանտաժի ենթարկել,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ ինքն ու բոլոր այն մարդիկ, ովքեր չեն վախենում իրենց կենսագրության մեջ ինչ-որ դրվագների բացահայտումից, պետք է դիմեն իրավապահ մարմիններին:
Տիգրան Ուրիխանյանը կարծում է, որ այս ամենն իր քաղաքական գործունեության դեմ աշխատող պատվիրատուների ձեռքի գործն է.
-Ինձ համար պարզ ու հասկանալի է: Հայաստանյան իրականության մեջ լրատվական դաշտում, բոլոր գործիչների պարագայում հստակ պատկերացում ունեմ և եթե տեղի է ունենում որևէ երևույթ՝ առավել ևս չար ու հակաօրինական, եզրակացություններ եմ կատարում, թե ում է դա ձեռնտու, ով կարող է լինել պատվիրատուն և ինչ կեղտոտ խաղեր են իրականացնում ավազանում վխտացող շնաձկները,-ասել է նա:
Հարցին, թե ինչու ցուցմունք չի տալիս կալանավորվածների դեմ, Տիգրան Ուրիխանյանը պատասխանել է.
-Շահարկումները, թե իբրև իմ թողտվությամբ կամ իմ դրդմամբ կանանց ճաղավանդակների հետևում փակեցին, ու այն պնդումը՝ եթե հանցագործը մանկահասակ երեխա ունի, ապա նրա հանդեպ օրենքը պիտի այլ կերպ վարվի, իսկ երեխա չունեցողի հանդեպ այլ կերպ, ես զերծ մնացի ցուցմունքներից: Նաև այն պարզ պատճառով, որ վստահ եմ՝ գլխավոր իրականացնողը և առավել ևս նրա դրդրմամբ, հուսով եմ, մեխանիկական գործողություն իրականացնողն ընդամենը մանր ձկներ են այն ավազանում, որտեղ խոշոր շնաձկներ կան։ Այդ իսկ պատճառով զերծ եմ մնում միջիշխանական բախումների, դրանց համար թողտվության և երաշխավորության մթնոլորտ ապահովողների, հովանավորողների, պատվեր տվողների գզվրտոցի համար ազատ հնարավարություներ ստղծելուց, -ասել է նա:
Տիգրան Ուրիխանյանն ասել է՝ ոմանց դուր չի գալիս, որ առանց ավելորդ ձևակերպված հիստերիկ ու պաթետիկ իշխանափոխության կոչերի իր իշխանական կուրսում իրականացնում է աստիճանական թիրախային գործողություններ ուղղված մի շարք խնդիրների բացահայտմանը՝ մասնավորապես պետական գանձարանից գողություններին, մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն։ Եվ դրա արդյունքում էլ փորձում են իր նկատմամբ պատվիրել նման բաներ՝ լրատվամիջոց կոչվելու իրավունք չունեցողների ձեռքերով։
-Պետք է լինի և՛ բարոյական, և՛ օրինական պատիժ,- եզրափակել է նա:
Լոռիում հերթական ահասարսուռ սպանությունն է տեղի ունեցել, որն ավարտվել է սպանվածի բնակարանի հրկիզմամբ: Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ մայիսի 10-ին, Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատ ահազանգ է ստացվել, որ մարզի Շնող գյուղում բնակարան է այրվում: Այնուհետ արդեն տեղեկացվում է, որ հրդեհը տեղի ուժերով մարվել է: Դեպքի վայր ժամանած իրավապահներն ու հրշեջները գյուղի 2-րդ փողոցի թիվ 42 տան ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել են 1960թ-ին ծնված Ս. Գալինյանի այրվածքներով դին: Մեր տեղեկություներով՝ կնոջը խեղդամահ անելու միջոցով սպանել են, սակայն մինչ այդ, կնոջը բռնաբարել են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպանված կինն ապրում էր միայնակ, ուներ հոգեկան որոշակի շեղումներ: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կնոջն այցելելուց հետո տղամարդը ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ վերջինիս հետ, սակայն մերժում է ստացել, ինչից հետո բռնաբարել, այնուհետ խեղդամահ է արել կնոջը, հետո հրկիզել բնակարանը՝ փորձելով տպավորություն թողնել, թե կինն այդ կերպ ինքնասպանություն է գործել: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կնոջը բռնաբարելու, սպանելու և բնակարանը հրկիզելու մեջ կասկածվում է նույն գյուղի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ, ով սպանված կնոջ հեռավոր ազգականն է:
Նյութի աղբյուրը ` hraparak.am
Այսօր` մայիսի 7-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած տղա երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել Նորագավիթ 1-ին փողոցից` գնացքի գծերի մոտից, որտեղ վրաերթի է ենթարկվել:
Դեպքի վայրում ՃՈ աշխատակիցներն ու ՀԿԳ ավագ քննիչը հայտնաբերել են վնասված Volkswagen մակնիշի 34 ՍF 813 համարանիշի ավտոմեքենա, իսկ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում հայտնաբերել են ГАЗель մակնիշի 3010 Տ համարանիշի ավտոմեքենա: 2 ավտոմեքենաների վրա էլ կան վրաերթի հետքեր ու հիմա ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե որ ավտոմեքենան է առաջինը հարվածել երեխային, ինչի պատճառով երեխան շպրտվել է հանդիպակաց գոտի, իսկ մյուս ավտոմեքենան կրկնակի վրաերթի է ենթարկել նրան: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը 7-ամյա Վլադիմիր Մարգարյանն էր:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Երեկ՝ մայիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում «Կազիրոկ» սրճարանում ծեծի է ենթարկվել «ԱԼՖԱ-ԴԵԼՏԱ» անվտանգության ծառայության աշխատակից, 42-ամյա Գարիկ Ալեքսանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծառայություն իրականացնելիս է եղել նշված սրճարանում և մի պահ նստել է իր ավտոմեքենան, որից հետո, ըստ Գ. Ալեքսանյանի հայտարարության, BMW մակնիշի ավտոմեքենայով իրեն է մոտեցել ոմն Վլադիմիր Վարդանովն իր ընկերների հետ: Վ. Վարդանովը սկսել է Գարիկի և նրա ընտանիքի հասցեին հայհոյանքներ տալ, որից հետո հարձակվել է նրա վրա ու ծեծի ենթարկել: Գ. Ալեքսանյանն ասում էր, որ իրեն թվում էր, որ Վարդանովն ու նրա ընկերները գտնվում էին թմրանյութերի ու ալկոհոլի ազդեղության տակ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. Ալեքսանյանը դեպքի վերաբերյալ դիմել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կարեն Մարգարյանին օրեր առաջ զանգահարել են բնակության վայրում գտնվող զինկոմիսարիատից և խնդրել ներկայանալ զինկոմիսարիատ մի քանի րոպե զրուցելու համար:
iravaban.net-ի հետ զրույցում Կարենն ասել է, որ առողջական վատ վիճակի պատճառով դեռ չի կարողացել գնալ զինկոմիսարիատ: Փոխարենը մեր մյուս զրուցակիցը՝ Գևորգ Ղուկասյանը, զինկոմիսարիատի աշխատակցի խնդրանքով ներկայացել է, նրան պարզաբանել են, որ վարժական հավաքներ են անցկացվելու, առաջարկել են 7 օր ներկայանալ N զորամաս՝ համակարգչային դասընթացներին մասնակցելու համար: Գևորգին փոխանցել են, որ նա կվարձատրվի:
Փաստաբան Ինեսսա Վարդանյանը, ով մասնագիտացած է աշխատանքային իրավունքում նշեց, որ պետական կարիքների համար պահեստազորի սպաներին ու զորացրված ժամկետային զինծառայողներին կարող են աշխատանքի հրավիրել զինված ուժերում: «Կարգավորումներ կան, պարզապես պետք է ներկայացվի տեղեկանք, որն էլ ներկայացվում է գործատուին: Այս գործընթացում հարկավոր է հասկանալ, թե գործատուն ով է, եթե արտադրություն է, որ հնարավոր չէ առանց այդ աշխատողի բնականոն հունով իրականացնել իր գործունեությունը, ապա խնդիր կարող է առաջանալ»,- փոխանցել է փաստաբանը:
Փաստաբան Նորայր Նորիկյանի փոխանցմամբ՝ լիազոր մարմինը, տվյալ դեպքում ՊՆ-ն, տիրապետելով ամբողջ պահեստազորի բանկին, շատ լավ հասկանում է, թե ինչ մասնագիտությունների տեր անձիք կան պահեստազորում և ինչպիսի պահանջարկ կա Զինված ուժերում. «Ըստ այդմ՝ ըստ պահանաջարկի այդ մասնագիտություններին տիրապետող անձանց առաջարկում են անցնել զինվորական ծառայության, այլ խնդիր է, որ նշված անձիք կարող են չհամաձայնվել, համաձայնվելու դեպքում, նրանց հետ պայմանագիր կկնքվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Այլ խնդիր է, երբ պահեստազորի սպաներին կամ ծառայությունն ավարտած զինվորներին կանչում են վարժական հավաքների. «Պահեստազորում գտնվող ցանկացած ոք պարտավոր է Զինապարտության մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցագրեր ստանալու պայմաններում ներկայանալ զինկոմիսարիատ և համապատասխան վարժական հավաքներին մասնակցել»,- ասաց նա՝ հավելելով, որ օրենքով նաև սահմանված է վարձատրումը. «Վարժական հավաքների հրավիրվածների մասով պարտավոր են զինկոմիսարիատները ծանուցել նաև գործատուներին, որպեսզի նրանք ներքին կարգապահական կանոնակարգերով, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով անհարգելի բացականեր չդնեն, ընդհուպ՝ չազատեն աշխատանքից: Ավելին՝ վարժանքներին մասնակցող անձանց ապահովում են նաև վարձատրությամբ, օրապահիկների դրույքաչափերը սահմանված են:
Նրանք պարտադիր պետք է վարձատրվեն այդ օրերի ընթացքում, աշխատանք ունեցողների դեպքում էլ՝ հավասարաչափ պահպանվելու է աշխատավարձի չափը վարժանքի ժամանակ»: Ինչ վերաբերում է զորահավաքներին, ապա ՊՆ-ից մեկ անգամ չէ, որ պարզաբանել են՝ որևէ զորահավաք չի անցկացվում:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի խոսքերով՝ Հայաստանում զորահավաք չկա, եթե որոշում կայացվի, ապա այդ մասին հասարակությունը կտեղեկացվի: Ընդհանուր զորահավաք կամ մասնակի զորահավաք հայտարարվում է Հանրապետության նախագահի կողմից՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի նորմերով:
Ապրիլյան պատերազմի բանավոր պայմանավորվածության արդյունքում զինադադարի ռեիմի անցնելուց հետո Արցախի հանրությունը ԼՂՀ Ազգային Ժողով էր մտցրել մի հայտարարության նախագիծ, որով հնարավորինս կկանխվեր Մարտակերտի շրջանում օրեր շարունակ տեղի ունեցող պատերազմը:
Դա արվել է օրենքին համապատասխան, այսինքն, նախագիծն ուղարկվել էր իրեն ընդդիմադիր հռչակած «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին, որը մի քանի օր անց պատասխանեց, որ նախագիծը ներկայացված է պառլամենտի խմբակցությունների քննարկմանը, և պետք է հրավիրվի նիստ, որի ընթացքում հայտարարությունը պետք է հրապարակվի:
Սակայն, ինչ-ինչ պատճառներով, Ազգային Ժողովը այդպես էլ նիստ չհրավիրեց, պատճառանաբելով, որ պատգամավորների մի մասը գտնվում է առաջնագծում (չնայած, Արցախում բոլորը գիտեն, որ առաջնագծում առաջին օրվանից մինչ այսօր գտնվում է միայն պատգամավոր Վիտալի Բալասանյանը, իսկ մնացածը կատարում են սուրհանդակների դերը): Հաջորդ պատգամավորը, որի միջոցով նախագիծը պետք է մտներ ԱԺ, դա «Շարժում-88» կուսակցության նախագահ Էդուարդ Աղաբեկյանն է, որն ընդհանրապես չպատասխանեց, թե ինչ է ձեռնարկել այդ ուղղությամբ:
Առաջարկ արվեց կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանին, որը նաև «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավարն է, որն էլ իր հերթին պառլամենտում ամենամեծ խմբակցությունն ունի: Կառավարությունից հայտնեցին, որ ԼՂՀ ԱԺ ձայնը ներկա պահին ընդհանրապես ոչ մի դեր չի կարող խաղալ, քանի որ մեր պատգամավորների ձայները ընդհանուր առմամբ լուրջ չեն ընդունվում…
Հասարակությանը այլ ելք չի մնում, քան դիմել լրատվամիջոցներին ու հրապարակել այդ հայտարարության նախագիծը: Քանի որ հասարակության մի մասը այժմ առաջնագծում է, մեզ իրավունք ենք վերապահում խոսել նրա անունից:
Մարգարիտա ՔԱՐԱՄՅԱՆ
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությունը. Նախագիծ
Ապրիլի 2-5 Ադրբեջանը նոր ագրեսիա է նախաձեռնել Արցախի Հարապետության դեմ, որի հետևանքով խախտվել է մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված պետական սահմանը, և տուժել են ինչպես կանոնավոր բանակի զինծառայողներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Բացի այդ, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են միջազգային նորմերով պատերազմ վարելու բազմաթիվ դրույթներ, ինչի հետևանքով Թալիշ գյուղի երեք բնակչի դիակները վանդալիզմի են ենթարկվել: Խոշտանգումների և անարգանքի են ենթարկվել նաև մեր բանակի գերի ընկած զինծառայողները, ինչի մասին ասված է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի տասնութ էջանոց զեկույցում:
Ադրբեջանի կողմից իրականացված նոր ագրեսիան ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը երբեք միայնակ չի դիմում պատերազմի, մինչև չի ունենում համապատասխան «հրահանգներ» և «թույլտվություն», ընդ որում՝ տարբեր ատյաններից կամ երկրներից:
Տարիներ շարունակ մենք ականատեսն ենք եղել և այսօր էլ ականատեսն ենք, որ Ադրբեջանը սրում է իրավիճակը սահմանագծում տարբեր հանդիպումների, համաժողովների, նիստերի նախօրեին և երբեք չի թաքցրել, որ դա իր այսպես կոչված «ռազմական դիվանագիտությունն» է:
Ինչպես հայտնի է, 2016 թ. հունվարի 26-ին ԵԽԽՎ-ն մերժեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերի կողմից պատրաստված «Բռնությունների մակարդակի աճ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» բանաձևը, որի համաձայն, հայկական ուժերը պետք է դուրս գան իրենց հսկողության տակ գտնվող տարածքներից:
Նույն օրը Վեհաժողովն ընդունեց մեկ այլ՝ «Ադրբեջանի միջսահմանային բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» բանաձևը, որը ներկայացրել էր բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Համաձայն բանաձևի, հայկական ուժերը արգելափակել են ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախի Հանրապետության Սարսանգի ջրամբարը:
Ըստ Վեհաժողովի ընդունած բանաձևի երրորդ կետի, Վեհաժողովը համարում է, որ կանխամտածված արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծումը պետք է դիտարկել որպես «ագրեսիա շրջակա միջավայրի միջոցով» (environmental aggression) եւ ընկալվում է որպես մեկ երկրի թշնամական ակտ մյուսի նկատմամբ, որի նպատակն է ստեղծել բնապահպանական աղետի գոտի եւ անհնար դարձնել բնակչության բնականոն կյանքը:
Բանաձի չորրորդ կետով «Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի եւ հարակից այլ տարածքների օկուպացիան նմանատիպ մարդասիրական եւ բնապահպանական խնդիրներ է ստեղծում Դաշտային Ղարաբաղի տափաստաններում ապրող Ադրբեջանի քաղաքացիների համար»:
Բանաձեւի յոթերորդ կետով «Վեհաժողովը խստորեն դատապարտում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությունը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում»:
Նշենք նաև, որ ընդունված հակահայկական բանաձևին ողջ կամ գրեթե ողջ կազմով կողմ են քվեարկել Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ուկրաինան, Սերբիան։ Ողջ կազմով դեմ են քվեարկել Հայաստանը, Շվեդիան, Շվեյցարիան։ Քվեները կիսվել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իտալիայի պատգամավորների մոտ։
Քվեարկության արդյունքում 98 կողմ, 71 դեմ ու 40 ձեռնպահ հարաբերակցությամբ հակահայկական բանաձևը ընդունվել է։
Հաշվի առնելով վերը նշվածը, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.
— Արցախի իշխանությունները բազմաթիվ անգամ են առաջարկել Ադրբեջանին՝ բանակցել դեմ առ դեմ բանաձևում նշված Սարսանգի ջրամբարի ջրի օգտագործման շուրջ, սակայն մեր հարևան երկիրը կտրականապես հրաժարվում է որևե բանակցություններ վարել Արցախի Հանրապետոթյան հետ: Բացի այդ, Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակչությունը տարիներ շարունակ հանգիստ օգտվում է ջրամբարի ջրից, և հայկական ուժերը երբևիցե չեն խոչընդոտել խաղաղ բնակչության բնականոն կյանքին: Այդ իսկ պատճառով ԵԽԽՎ մեղադրանքը՝ հայկական կողմից արհեստական էկոլոգիական ճգնաժամի ստեղծման մեջ, համարում ենք անհիմն և Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիայի հնարավոր աջակցություն պարունակող:
Ինչ վերաբերվում է Հայաստանի եւ հայկական իշխանությունների խորհրդարանական պատվիրակության համագործակցության բացակայությանը այս զեկույցի նախապատրաստման գործընթացում, ապա մենք հայտարարում ենք, որ այս կետը ի հայտ է բերում այն հանգամանքը, որ ԵԽԽՎ-ն կիրառում է երկակի ստանդարտներ: Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հնարապետության տարածքում, իսկ Արցախի Հանրապետությունը ԵԽԽՎ-ում չունի խորհրդարանական պատվիրակություն, որը պետք է համագործակցի նման զեկույցների նախապատրաստման գործընթացում:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում երեկ լարված իրավիճակ էր: Այս մասին «Ա1+»-ին ահազանգեց դատապարտյալներից մեկը: Նրա խոսքերով՝ ինչ –որ մարդիկ են մտել ՔԿՀ եւ փորձել վերահսկողություն սահմանել:
Բանտի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ կալանավորներն ի նշան բողոքի այրել են անկողնային պարագաներ ու հիմա խառնաշփոթ վիճակ է տիրում բանտի մի քանի հարկերում:
«Թող գնան բանակում վերահսկողություն սահմանեն, այլ ոչ թե գան, տեսնեն, մենք ինչ ենք ուտում: Եթե նորից այսպես եղավ, մեր բունտը կշարունակվի: Բերդի դռները կպոկվեն, չնայած մեկ դուռ արդեն պոկվել է»,- ասաց բանտարկյալներից մեկը:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պարզաբանումը
Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:
Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է:
Մայիսի 2-ին ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության կայքից:
«Այնուհետև, կայքի տնօրենի ներկայացրած պահանջի կապակցությամբ պատգամավորի անունից բանակցություններ է վարել նրա ներկայացուցիչը: Բանակցությունների ընթացքում նրանց միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ պահանջվող 300.000-ական դրամը, նախապես պայմանավորված որևէ վայրում, մինչև յուրաքանչյուր ամսվա 5-ը պետք է վճարվի կամ կայքի տնօրենին, կամ նրա օգնականին: Մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն» ,- փոխանցում է կայքը:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվածը Անալիտիկ ակումբի հիմնադիր Անի Հովհաննիսյանն է, իսկ նրա դեմ հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր, Ալյանս կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Կատարվում է քննություն:
Ադրբեջանցի մարդասպանները խոստովանել են, որ իրենք են սպանել Սիզրան քաղաքի ոստիկանության նախկին պետ Անդրեյ Գոշտին, նրա տարեց ծնողներին, եղբորը, հարսին և եղբոր աղջկան:
Ընտանիքից փրկվել է միայն 9-ամյա մի աղջնակ, որն այժմ մահամերձ վիճակում հիվանդանոցում է: Հատկանշական է որ զոհերին մարդասպանները սպանել են քնած ժամանակ փայտե մահակներով: Իսկ ավարը կազմել է ընդամենը 906 ռուբլի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.