23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Երեկ՝ մայիսի 22-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում գործող «Իսրայել Օրի» ռեստորանահյուրանոցային համալիրում թիվ 2 սենյակը վարձակալական հիմունքներով վերցրած քաղաքացին տևական ժամանակ է, չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հյուրանոց են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամր, ովքեր ընթերակաների ներկայությամբ բացելով հյուրասենյակի դուռը՝ այնտեղ հայտնաբերել են հոսանքահարված տղամարդու դի: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը, որը կլիներ 30-35 տարեկան, ինքնասպանության նպատակով հոսանքահարել է իրեն՝ օգտագործելով էլեկտրալարերը: Մարմնի վրա հայտնաբերվել են նաև հոսանքի լարերը, իսկ մի ծայրն էլ միացված է եղել հոսանքը սնուցող տուփին:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարձակալական հիմունքներով համարը վերցրել է 3 ժամով, սակայն հետո տեղեկացրել էր, որ հնարավոր է որոշ ժամանակ նույնպես մնա հյուրանոցում, իսկ արդեն, երբ հյուրանոցի ադմինիստրացիան տեսել է, որ նա չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին, դիմել են Արաբկիրի ոստիկանություն:
«Անալիտիկ» կայքի տնօրենի գործով իրադարձությունները հետաքրքիր զարգացումներ են գրանցում:
Անի Հովհաննիսյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանը դիմել է Փաստաբանների պալատին՝ տեղեկացնելով, որ 19.05.2016թ. ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը: ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Ինչ են փնտրել իրավապահները, և ինչ խիստ անհրաժեշտությունից դրդված է դատավորը տվել խուզարկություն կատարելու վերաբերյալ թույլտվություն:
Վստահ ենք, որ թե՛ հատուկ քննչականը, թե՛ դատարանը չէին կարող չիմանալ իրենց գործողությունն արգելող օրենքի առկայությունը, ուրեմն ինչն է պատճառը նման որոշման, ինչ արժեքավոր տեղեկություն էին փնտրում իրավապահները փաստաբանի գրասենյակում:
Տեղեկացնենք, որ փաստաբանները վկայակոչելով օրենքը թույլ չեն տվել ի կատար ածել դատարանի կայացրած որոշումը։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում մայիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՓՊ փաստաբանի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստ, որին մասնակցել են համակարգող Կարեն Մեժլումյանը, անդամներ Արմինե Ֆանյանը, Լիանա Բալյանը և Արման Խաչատրյանը: Նիստին ներկա է եղել ՀՀ ՓՊ արագ արձագանքման հանձնախմբի համակարգող Գևորգ Մկրտչյանը, Հանձնախմբի անդամ Արտակ Խաչատրյանը, ինչպես նաև դիմող փաստաբան Սուսաննա Սարգսյանը: Հանձնաժողովն, ուսումնասիրելով Գևորգ Մկրտչյանի և Սուսաննա Սարգսյանի կողմից հանձնաժողովին ներկայացված նյութերը, պարզել է հետևյալը: Փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է «Ալգա» իրավաբանական գրասենյակի հիմնադիրը և իր փաստաբանական գործունեությունն իրականացնում է Երևան քաղաքի Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում, որն էլ նրա փաստաբանական գրասենյակն է:
Փաստաբան Սուսաննա Սարգսյանը 17.05.2016թ.-ին ՀՀ Հատուկ Քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ստեփանյանին դիմում է հասցեագրել, որում նշվել է, որ Ա.Հ.-ն ցանկություն է հայտնել, որ թիվ 59103216 քրեական գործով իր շահերի պաշտպան ներգրավվի փաստաբան Սուսաննա Սարգսյանը: 18.05.2016թ.-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի հետ փաստաբան Ս.Սարգսյանը այցելել է ՀՀ ԱՆ Աբովյան ՔԿՀ և ներգարվվել թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Ա. Հ.-ի պաշտպան: 19.05.2016թ. ժամը 11:50-ին ք. Երևան Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակ են այցելել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Աշոտ Ժամկոչյանը և իրավապահ մարմինների աշխատակիցներ` Լևոն Կյուրեղյանն ու Լևոն Պետրոսյանը: ՀԿԳ քննիչ Ա.Ժամկոչյանի կողմից ներկայացվել է ք. Երևան Գայի պողոտա 2 շենք 136 հասցեում խուզարկություն կատարելու վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Համաձայն ներկայացված որոշման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ա. Դանիելյանը 16.05.2016թ. քննության առնելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն կազմակերպված պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Ստեփանյանի՝ խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ միջնորդությունը հիմնավոր է ու ենթակա է բավարարման և ի թիվս այլնի խուզարկության թույլտվություն է տվել նաև Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակի տարածքում, ամենայն հավանականությամբ չիմանալով և որոշման մեջ չնշելով, որ դա փաստաբանական գրասենյակի տարածք է:
Քննիչը ներկայանալով Երևան, Գայի պողոտա 2 շենքի 136 հասցեում գտնվող տարածք, պարզել է, որ այդտեղ է տեղակայված նույն գործով պաշտպան, փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակը` «ԱԼԳԱ» իրավաբանական գրասենյակը, ինչի մասին քննիչին հայտնել է նաև Սուսաննա Սարգսյանը` ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր:
Ծանոթանալով ներկայացված փաստաթղթերին և համոզվելով, որ նշված հասցեում գործում է փաստաբանական գրասենյակ, քննիչն այնուամենայնիվ պնդել է, որ պետք է կատարի խուզարկություն, քանի որ առկա է այդ հասցեում խուզարկություն կատարելու դատարանի թույլտվություն:
Փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սուսաննա Սարգսյանը ստեղծված իրավիճակում ստիպված է եղել դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ փաստաբանների պալատի արագ արձագանքման խմբի օգնությանը, որոնց միջամտությունից հետո նոր միայն քննիչը ետ է կանգնել փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու պնդումից, չբացառելով, որ հետագայում հնարավոր է խուզարկությունն իրականացվի: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը փաստում է, որ ք. Երևան Գայի պողոտա 2շենք թիվ 136 հասցեում խուզարկություն կատարելու որոշումը կայացվել է թիվ 59103216 քրեական գործով, որում փաստաբան Սուսաննա Սարգսյանը հանդիսանում է Ա.Հ.-ի պաշտպանը:
ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով»: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն.
«2. Արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
4. Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության և բերման ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ` վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար:…
6. Փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ: Չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:
7. Փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել»: Իրավական նման երաշխիքների սահմանումը կոչված է ապահովելու փաստաբանների անկախությունը` իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
ՀՀ փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ղեկավարվելով «Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի գործունեության» Կարգի 2.13 և 2.14 կետերով, որոշեց հանդես գալ հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ. —
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով սահմանված արգելքին հակառակ փաստաբանական գրասենյակի խուզարկությունը միջամտություն է փաստաբանի անկախությանը, հետևապես նաև` փաստաբանական գործունեությանը: — Վստահորդի կողմից փաստաբանին հայտնած տեղեկությունների գաղտնիությունը վտանգող քրեական վարույթն իրականացնող մարմնի ցանկացած գործողություն ապօրինի է, քանի որ սահմանափակում է փաստաբանական գործունեության օրենսդրական երաշխիքները: Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատապարտում է փաստաբան Սուսաննա Սարգսյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն ձեռնարկած պաշտոնատար անձանց գործելաոճը և ՀՀ պետական մարմիններին և պաշտոնատար անձանց հորդորում է զերծ մնալ փաստաբանական գործունեությանը որևէ կերպ ապօրինի միջամտելուց:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Շահեն Բաղդասարյանը հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, նշանակված լինելով մարտական դիրքի թիկունքում որպես դարանի խմբի ավագ՝ խախտել է մարտական հերթապահության կրման կանոնները, մասնավորապես՝ դրսևորել է անգործություն՝ չի իրականացրել և կազմակերպել դարանակալմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Շ. Բաղդասարյանը 2015թ. դեկտեմբերի 17-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, հավելյալ տեղեկանալով հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման վերաբերյալ, շարունակել է նույն վարքագիծը, որի պայմաններում հաջորդ օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն անարգել ներթափանցել է նշված դիրքի թիկունք ու հարձակվել դիրքի գետնատնակում, ինչպես նաև դրան մոտ գտնվող դարանակալման խմբի զինվորների վրա: Զինծառայողի հիշյալ անգործության հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ՝ մի քանի զինծառայողներ սպանվել են, իսկ որոշներն էլ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ ԶՈւ սպառազինության վարչության ավտոծառայության պետ, գնդապետ Դավիթ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելու համար, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կատարված քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետ Դ.Աբրահամյանը, ընդգրկված լինելով նույն վարչության մշտական գործող հանձնաժողովի կազմում, շահադիտական դրդումներով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և կազմակերպել կնքված պայմանագրին կից տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող գործիքների ու սարքավորումների ընդունումը հանձնաժողովի կողմից, ինչն առաջացրել է նյութական ծանր հետևանքներ։
Դ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ցուցմունք տվել ևամբողջովին վերականգնել ՀՀ պաշտպանության նախարարությանը պատճառված վնասը։
Նախաքննությունն իրականացնող մարմնի կողմից մայիսի 16-ին որոշում է կայացվել՝ Դ.Աբրահամյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն իրականացնելու, մեղադրյալի ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Քննության այս փուլում այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։ Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Google Maps–ը սխալ է ցույց տալիս Անդրկովկասի քարտեզը, երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Ինչպես հաղորդում է telecom.arka.am կայքը, Էնֆիաջյանը նշել է, որ տարածաշրջանի քարտեզը դիտելիս Google Maps–ը ցույց է տալիս Հայաստանն ու Ադրբեջանը` չցուցադրելով, այսպես կոչված, «վիճահարույց տարածքները», այսինքն` Ղարաբաղը։
Էնֆիաջյանի խոսքով`արցախյան մի շարք քաղաքների և գյուղերի անվանումները կամ չեն նշվում, կամ նշվում են սխալ։
«Ըստ երևույթին, աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի գրասենյակում մինչև հիմա օգտվում են խորհրդային ժամանակների քարտեզներից, քանի որ այդ քարտեզներում նշված աշխարհագրական անվանումներից շատերը չեն համապատասխան իրականությանը», – ասել է Էնֆիաջյանը։
Նա դժգոհություն է հայտնել որոշ սոցիալական ցանցերի աշխատանքից, որոնք խեղաթյուրում են տարածաշրջանային անվանումները։
«Կալիֆոռնիայի Սենատը դեռևս 2014 թ.–ի օգոստոսին ճանաչել է Արցախի անկախությունը, իսկ քանի որ այդ ընկերությունների և ՏՏ ոլորտի խոշոր կազմակերպությունների գլխավոր գրասենյակները գտնվում են հենց Կալիֆոռնիայում, ապա ես կարծում եմ, որ նրանք Արցախը հիշատակելիս պետք է առաջնորդվեն այդ որոշմամբ», – ասել է Էնֆիաջյանը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ ստեղծվել է հայ մասնագետներից կազմված խումբ, այդ թվում` միջազգային իրավունքի փորձագետների ներգրավմամբ, հարցի վերջնական լուծմանը հասնելու համար։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։
Լոռու մարզի Շնող գյուղում մայիսի 10-ին, հրդեհված տանը մահացած հայտնաբերված 56-ամյա Սուսաննա Գալինյանի սպանության մեջ կասկածվող Արսեն Մարգարյանը կնոջն սպանելուց հետո բռնաբարել է նրան: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանությունից, մայիսի 10-ի գիշերը Արսենը գնացել է հոգեկան շեղումներ ունեցող կնոջ տուն, նրան սեռական հարաբերության առաջակություն անելուց հետո մերժում ստացել, խեղդել նրան եւ բռնաբարել մեռած կնոջը: Արսենը ոստիկանությունում պատմել է, որ Սուսաննա հայհոյել է իր հանգուցյալ հորը, ինքն էլ բարկացել է, խալաթով կապկպել է 56-ամյա կնոջ ձեռքերը, բերանը փակել կպչուն ժապավենով, ապա սրբիչը փաթաթելով վզին՝ խեղդել է:
«Ամսի 10-ի գիշերը, ժամը 2-ին, այցելել եմ իմ բարեկամ Սուսաննա Գալինյանի տուն, նրան սեռական առաջարկություն եմ արել, որից հետո նա հայհոյել է հորս, ես նրան խեղդելով սպանել եմ, բռնաբարել եւ վառել»,-պատմել է Արսենը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2016 թվականի մայիսի 9-ի լույս 10-ի գիշերը՝ ժամը 02-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը եւ պարզվել է, որ այրվել է նույն գյուղի 56-ամյա բնակչուհու տան ննջասենյակը, որտեղ հայտնաբերվել է տանտիրուհու դին՝ կիսաայրված վիճակում:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արդյունքում պարզվել է, որ դեպքից առաջ կնոջն է այցելել նրա հեռավոր ազգականը (ծնված 1993թ.)՝ հարբած։ Նախնական տվյալներով՝ երիտասարդը կնոջն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ, սակայն մերժում ստանալով՝ բռնություն է գործադրել նրա նկատմամբ եւ խեղդել։ Հետքերը վերացնելու համար այրել է անկողինն ու հեռացել:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սպանություն:
Առերեւույթ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, երիտասարդի հայտնած տեղեկություններն ստուգելու ուղղությամբ։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ կնոջ մահվան պատճառը, հնարավոր սեռական ոտնձգության ենթարկված լինելու հանգամանքները պարզելու համար։
ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանի սպանության դեպքի առթիվ։
14.05.2016թ.՝ ժամը 19:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով որովայնի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արամ Վաղինակի Օհանյանը:
Նույն օրը՝ ժամը 21:00-ին, Վայքի քաղաքային հիվանդանոցում արձանագրվել է զինծառայողի կենսաբանական մահը:
Ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
Ժամկետային զինծառայող, 18-ամյա Հովհաննես Պետրոսյանը ապրիլի 25-ին Իջեւանի զորամասերից մեկի կրակային դիրքում մահացել է գլխի շրջանում ստացած՝ հրազենային երկու վնասվածքից: Այս մասինNEWS.am-ին ասաց Հովհաննեսի հայրը՝ Վաչիկ Պետրոսյանը՝ բացառելով ինքնասպանության վարկածը:
«Առաջին օրն էլ մասնագետները եկան, իմ ներկայությամբ բացառեցին ինքնասպանության վարկածը՝ ելնելով իր դիրքից, հրացանի դիրքից, բացի այդ՝ գլխի շրջանում ստացած երկու կրակոցից է մահացել, ոնց կարա երկու տեղ խփելով ինքնասպան լինի»,- ասաց Վաչիկ Պետրոսյանը:
Հովհաննեսը, որի մարմինը գտել են իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում, հորը դեպքից օրեր առաջ պատմել է, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, ինքը թույլ չի տալիս, այդ պատճառով կոնֆլիկտի մեջ է մտել նրանց հետ:
«Ասեց՝ պապա, գողություն են անում, ընկել են ոտիս հետեւից: Կալոնկեն փակել եմ, ֆռֆռում ա, չի կարում բենզին գողանա, մանթո նայում ա դեմքիս: Ասեց՝ պապ, ավտոս կգնա պազիցիա կմտնի, կմնամ առանց բենզինի, կխփեն»,- պատմեց զինծառայողի հայրը՝ նշելով, որ ինքն անուն առ անուն գիտի այդ բոլոր սպաներին:
Հովհաննեսը 3 ամսվա զինծառայող էր, վարորդ:
Նշենք, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):
Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:20-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Դոդոխյան 24 տանից վիճաբանության ձայներ են լսվում և հնչել են կրակոցներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Երևանի ոստիկանապետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանը, Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արմեն Գասպարյանը:
Դեպքի մասին Շենգավիթի ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ներսես Մուրադյանը:
Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի հանձնարարությամբ ՀԿԳ ավագ քննիչ Ն, Մուրադյանը հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշված տանից հրազենային և կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել նույն հասցեի բնակիչներ. 57-ամյա Լևոն Ավետիսանը, նրա տղան՝ 17-ամյա Դավիթ Ավետիսյանը և նրանց փեսան՝ 32-ամյա Սամվել Հարությունյանը: Իսկ մյուս վիրավորը Երևան քաղաքի Պապովի 58 տան բնակիչ, 25-ամյա Էդգար Մկրտչյանն է:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան 2-րդ հարկում հայտնաբերել են նաև Պապովի 51 տան բնակիչ, 30-ամյա Հրաչյա Ֆալանջյանի դին:
Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Հ. Ֆալանջյանն ու Է. Մկրտչյանը՝ զինված ատրճանակով ու դանակով, դիմակավորված, 2-րդ հարկի պատուհանը բացելու միջոցով մտել են Լ. Ավետիսյանի տուն և ատրճանակի ու դանակի սպանալիքի տակ փորձել ավազակային հարձակում կատարել:
Տանտերերը չվախենալով ճիվաղներից՝ դիմադրություն են ցույց տվել ու անգամ վիրավորված վիճակում կարողացել են վնասազերծել տականքներին:
Նրանք հանցանքի վայր են ժամանել Mercedes մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենայով: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հարևանները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ մահացած Հ. Ֆալանջյանը ոստիկանության նախկին աշխատակից էր, ում ժամանակին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հեռացրել է ոստիկանության համակարգից՝ սպայի պատիվն արատավորելու համար:
Տուժած Լ. Ավետիսյանը նույնպես ոստիկանության նախկին աշխատակից է, իսկ այս պահին համարվում է «Bravo» տաքսի ծառայության տնօրենը:
Դեպքի վայրում ոստիկանները, քննիչները ու ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները հայտնաբերել են ատրճանակ՝ խլացուցիչով, պարկուճներ, գնդակներ, դիմակներ, և հանցագործության գործիք այլ առարկաներ: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի դատախազության Շենգավիթ վարչական շրջանի դատախազի պաշտոնակատար Ռազմիկ Էլիզբարյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.