23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հիմա ես չեմ ուզում անդրադառնամ 11 ամիսներին, ինչպես ասում են արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում, ուրախ եմ որոշման համար, վստահ էի, որ պետք է արդարությունը հաղթի»,- դատախազ Արամ Արամյանի՝ մեղադրանքից հրաժարվելուց հետո ասաց Դուքենդոյի եւ «Ֆուլ կոնտակտ» կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը:
Իսկ դատախազը մեղադրանքից հրաժարվելու իր քայլը հիմնավորեց այսպես. «Ամբաստանյալի հարցաքննության եւ մյուս ապացույցների հետազոտման արդյունքում ի հայտ են եկել հանցագործության առարկա ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար տեղեկություններ, որոնք մինչ այդ հայտնի չեն եղել մինչդատական վարույթի ընթացքում: Ինչպես դատաքննության արդյունքում հետազոտված ապացույցներով, այնպես էլ դատավարական գործողություններով հնարավոր չի եղել հայտնաբերված ռազմամթերքը եւ պայթուցիկ նյութերը նույնացնել ֆիլմեր նկարահանելու նպատակով Արմեն Վարդանյանին տրամադրված սպառազինության հետ, միեւնույն ժամանակ առկա փաստական տվյալներով հնարավոր չէ հերքել Արմեն Վարդանյանի կողմից ներկայացված պատճառաբանությունները, ելնելով վերոգրյալից՝ հրաժարվում եմ մեղադրանքից եւ Արմեն Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց»:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մի քանի անգամ մեղադրողի միջնորդությամբ հետաձգվել էր ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող դերասան Գոռ Վարդանյանի գործով դատական նիստը: Իսկ արդեն այսօր, անակնկալ նա հրաժարվեց մեղադրանքից:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված ազգությամբ եզդի զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի անդամները, «Սինջար եզդիների ազգային միավորումը», «Իրավունքների պաշտպանություն՝ առանց սահմանների» կազմակերպությունն ապրիլի կեսերին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որով պահանջում են ռազմական հանցագործություն որակել Սլոյանի նկատմամբ տեղի ունեցածը: Այս մասին մեզ պատմեց «Սինջարի» նախագահ Բորիս Մուրազին․ «Սկզբից դատարանը պետք է քննի հայցի հիմքերը, ինչից հետո տեղի կունենա հետագա պրոցեսը»:
Նրա խոսքով՝ հայցին կցվել են բոլոր անհրաժեշտ փաստերը՝ հրապարակումներ, լուսանկարներ, ինչպես նաեւ մի սահմռկեցուցիչ տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանական մի գյուղում Սլոյանի՝ փաթաթանի մեջ դրված գլուխը մեքենայից հանում եւ ցույց տալիս այդտեղ հավաքված մարդկանց: Մուրազին կարծում է, որ ՄԻԵԴ-ը գուցե քաղաքական որոշում կայացնի այս գործով: «Եթե ՄԻԵԴ-ն ընդունի, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմական հանցագործություն է իրականացրել, դա, ըստ իս, էապես կազդի Արցախի խնդրի վրա: Այդ պատճառով կարծում եմ, որ խիստ որոշում չի լինի, միանշանակ, ինչ-որ գնահատական կտրվի այդ հանցագործությանը, գուցե դաժանություն որակեն, չեմ կարող ասել: Ինչպես Հայոց ցեղասպանության դեպքում է՝ ամեն բառ գործածում են, բացի «ցեղասպանությունից»»:
Եզդի հանրությունը, ըստ Մուրազիի, նույնպես խիստ դատապարտում է զինվորի հետ տեղի ունեցածը, որը հիշեցնում է «Իսլամական պետության» բարբարոս ձեռագիրը: «Եվ այն, որ Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է Սլոյանին գլխատած զինծառայողին, դա քաղաքակիրթ աշխարհի համար եւս մեկ առիթ է Ադրբեջանի դիմակը պատռելու հարցում: Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանը մարդակեր համակարգ է, որը որեւէ իրավունք չի ճանաչում»,-նկատեց «Սինջարի» նախագահը:
Քյարամ Սլոյանը թերեւս միակ զոհված զինծառայողն է, որի նկատմամբ տեղի ունեցածն ապացուցող լուսանկարներ եւ տեսագրություն կան: Մինչդեռ ադրբեջանական կողմը, ըստ Մուրազիի, փորձում էր հերքել, որ լուսանկարներում եւ տեսագրության մեջ երեւացող գլուխը եզդի զինծառայողինն է՝ նման հրապարակումները որակելով բեմականացում: «Իրենք ասում էին, թե դա տեղի է ունեցել Սիրիայում, իսկ երբ նույն այդ «բեմականացման» մասնակից զինվորականին Ադրբեջանի նախագահը պարգեւատրում է, դա լավագույն ապացույցն է, որ Ադրբեջանը նաեւ ստախոս է: Երբ արդեն հայցը դատարան էր ներկայացվել, եվրոպական կառույցների կողմից ճնշում եղավ ադրբեջանական կողմի նկատմամբ, ինչից հետո միայն ադրբեջանցիները վերադարձրին Քյարամի գլուխը: Սրանք անհերքելի փաստեր են, որոնց մասին չի կարելի կասկածով խոսել»,-նկատեց Մուրազին: Նշենք, որ Քյարամ Սլոյանից բացի, անարգանքի են ենթարկվել քառօրյա պատերազմում զոհված մի քանի այլ զինվորներ եւս:
Ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրավաբան-իրավապաշտպանների խումբը, ինչպես հայտնի է, գլխատված, անդամահատված զինծառայողների ընտանիքների անդամների անունից ընդդեմ Ադրբեջանի գանգատներ է ներկայացրել ՄԻԵԴ՝ զոհվածների նկատմամբ միջամտության հետեւանքով իրենց հանդեպ դրսեւորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաեւ ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների եւ այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Առաջիկայում վերոնշյալ խմբի ներկայացուցիչները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց խմբի անդամ Արտակ Զեյնալյանը, հանդես կգա ասուլիսով եւ տեղեկատվություն կներկայացնի գանգատների ընթացքի վերաբերյալ:
https://www.youtube.com/watch?v=TgSEDX7dqBQ&app=desktop
«Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող, ֆրանսահայ Շանթ Ոսկերիչյանը, ում մուտքը Հայաստան երկար ժամանակ ԱԱԾ-ն խոչընդոտում էր, հյուրընկալվել է ԳԱԼԱ ՀԸ «Կարևորի մասին» հաղորդմանը: Վերջինս համոզված է, որ խոչընդոտները պայմանավորված էին սփյուռքում ծավալած իր ընդդիմադիր գործունեությամբ:
«Համահայկական հիմնադրամին փող մի տվեք, էդ փողերը գնում են Սաշիկին»,- նշում է Ոսկերիչյանն՝ ավելացնելով, որ այս կոչն ինքը հնչեցրել է նաև սփյուռքում:
«Սփյուռքը շատ հզոր ուժ ունի, բայց այդ ուժի մեկ հազարերորդն էլ չի գալիս Հայաստան, որովհետև իշխանություններն ասում են՝ փող տվեք ու լռեք»:
«Հայկական վերածնունդն» ապրիլյան պատերազմից հետո Ղարաբաղ օգնություն ուղարկել է իր համախոհների միջոցով, նշում է՝ իրենք իշխանություններին չեն վստահում և որպես միջնորդ չեն տեսնում: Խոսելով Սերժ Սարգսյանի մասին՝ ասում է.
«Անցած նոր տարուց առաջ ինքը Մոնակոյում 3 մլն դոլար 3 ժամվա ընթացքում կորցրել է ղումար խաղալով»:
Վերջինս չի կիսում նաև ղարաբաղյան հարցի շուրջ իշխանությունների որդեգրած կեցվածքը.
«Մեզի համար 100 երեխա ասել է 100 հազար երեխա, ինչո՞ւ այդ երեխաները զոհվեցին, եթե նշանակություն չունեին այդ 18 դիրքերը»,- ասում է Ոսկերիչյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը կորսված 800 հեկտար տարածքների հետ կապված, ապա շարունակում է.
«Ինքը վախկոտ կեցվածք ունի, վերևից հրամաններ է անում, 1994-ին կարող էր լրիվ այս հարցը լուծվել, կասեցրեցին՝ մի գնացեք առաջ, հիմա էլ նույնը. երբ որ մեր բանակը հակահարվածի է անցնում ու կորսված դիրքերը գրավում է, իրենք ասում են՝ կեցիք: Ինչո՞ւ»:
«Ֆինանսական բուրգի» գործով տուժողներից մեկը՝ Արտակ Գալստյանը, ձերբակալվել է: Նրան մեղադրում են շորթման մեջ։ Իսկ վերջերս նրա անունը շրջանառվեց նաև շ «Անալիտիկ» կայքի շուրջ ստեղծված սկանդալի արդյունքում։
Վանոյի Արտակը բավականին հետաքրքիր կենսագրություն ունի: Բանն այն է, որ Արտակ Գալստյանը տարիներ առաջ անցել է ևս մեկ քրեական գործով, որի համար, սակայն, պատասխանատվության չի ենթարկվել՝ գործը կարճվել է:
Սակայն այս մասին ավելի ուշ:
Ֆինանսական բուրգի գործով դատարանում ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը՝ Արտակ Գալստյանի նախկին ընկերն, http://www.armversion.am/?p=131234 ասել է.
«Այս ամենի համար, ինչ կատարվում է իմ հետ, մեղավորն Արտակ Գալստյանն է: Արտակը կատարում է պատվեր: Նա ասել է, որ իր մեջքին կանգնած է Վանո Սիրադեղյանը, ներկայացել է որպես Վանոյի աջ ձեռքը: Ինքն ասում էր՝ Վանոն մեջքիս կանգնած ա, իրանից բացի նենց մարդիկ են կանգնած: Որտեղ նստում, հելնում էր, ասում էր՝ Վանոյի Արտակն է: Ու ինքը տենց շատ տեղեր ա հարցեր լուծել, ասում էր՝ Վանոյի հետ սկայպով խոսում էր, նա կարգավորում էր ամեն ինչ: Արտակը ստեղծել է հանցավոր խումբ, իմ ընտանիքի նման բազմաթիվ ընտանիքներ է քանդել: Այս բուրգ կոչեցյալն ինքն է ստեղծել, ինձ քննիչներն են ասել, որ հատուկ քննչականում իրեն «բուրգի ճարտարապետ» են ասում: Ինքն ա ստեղծել բուրգը, այնպես արեց, որ խլեց իմ հանքը, ես այսօր հայտնվեցի այս կարգավիճակում: Ինձ սարքեց խարդախ այն դեպքում, որ ինքն է խարդախ»:
Թե իրականում ո՞վ է Արտակ Գալստյանը և ինչո՞վ է զբաղվել, իրավապահների պարզելու գործն է, սակայն մեկ այլ գործում պակաս պարզորոշ չի դրսևորվում Արտակ Գալստյանի գործունեության կերպը։ «Հայկական Վարկածին» դիմած քաղաքացի Անահիտ Եգանյանը նրա զոհերից է և 5 տարի ապարդյուն արդարություն է փնտրել. http://www.armversion.am/?p=97980
Ժամանակին Անահիտի բաց նամակը, որով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին, թե ինքը Արտակ Գալստյանի և նրա շրջապատի զոհն է, մնաց անարդյունք:
«Ասում են՝ մարդիկ տուժում են իրենց խելքից: Ընդունում եմ, բայց ես ապրում եմ պետության մեջ, որտեղ բոլորը չէ, որ կարող են խելացի ու հաշվենկատ լինել: Ուրեմն ի՞նչ, ես պետք է մնամ փողոցում, եթե խարդախների մի խումբ չարաշահել է իմ վստահությունը և տիրացել բնակարանիս» – գրում է Անահիտը:
«Իսկ նախապատմությունը հետևյալն է. 2009 թվականին նախկին ընկերս՝ Արման Կոլյայի Համբարձումյանը, որն աշխատում է ոստիկանության 6-րդ վարչությունում, չարաշահելով իմ վստահությունը, իր ընկերների հետ խմբակային խարդախությամբ ինձանից խլել են իմ բնակարանը (ք. Երևան, Դեմիրճյան 29 շ., 9բն): Արմանն ինձ ստիպել է բնակարանս գրավ դնել և վարկ վերցնել,ասելով, որ դրա մի մասով կմարի իր պարտքը, իսկ մյուս մասը կվերանորոգենք բնակարանը և կհանձնենք վարձակալության:
Արմանը բերել է իր ընկերներին, որից Արտակ Գալստյանից վերցրել է 40.000 ԱՄՆ դոլար, իբրև իր մյուս ընկերոջ՝ Արման Վարտիկյանի հետ պետք է կանխավճար մուծի որևէ բանկում, որպեսզի դասավորի հիփոթեքային վարկ՝ իր մյուս ընկերոջ՝ Արտաշի անունով:
Երբ ես հասկացա, որ խաբված եմ, դիմեցի ոստիկանության ՔԳՎ: Այդ ժամանակ Արտակն (նա ինձ սպառնաց, թե՝ ինքը Վանոյի Արտակն է ու իր դեմ խաղ չկա) ու Արմանն ինձ սպառնացին՝ ասելով, որ եթե բողոքս հետ չվերցնեմ, ինձ այնպես կվերացնեն, որ հետքս էլ չեն գտնի, իսկ եթե բողոքս հետ վերցնեմ, նրանք իմ բնակարանն ինչ -որ ժամանակ հետո, հետ կվերադարձնեն ինձ»:
«Հարգելի դատախազ ՝որպես արդարադատության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի ղեկավար, հուսով եմ որ դուք կվերականգնեք արդարությունը և թույլ չեք տա ոտնահարելու իմ իրավունքները՝ հանցագործներին չպատժելով, միայն այն բանի համար, որ խարդախները համակարգի աշխատողներ են կամ ընդամենը համակարգի շուրջը համախմբված ճարպիկներ» – հույս ուներ Անահիտը:
Ա. Գրիգորյան
ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ զորամասում սերժանտի սպանության մասին՝ ներկայացնելով դեպքի հանգամանքները։
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, 2016թ. մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք ախտորոշմամբ: Վերջինս, «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին՝ ժամը 15:55-ի սահմաններում, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով, կազմվել է քննչական խումբ, ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ զինծառայողի սպանության հանգամանքները պարզելու համար:
Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել Հ.Գևորգյանի և նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայողի՝ շարքային Գ.Կոսոբոգլյանի միջև։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ վերջինս սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Հ.Գևորգյանի կրծքավանդակի հատվածին:
Խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու կասկածանքով ժամկետային զինծառայող Գ.Կոսոբոգլյանը մայիսի 26-ին ձերբակալվել է։
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Աղբյուր` Փաստինֆո
մայիսի 25-ին, դաժան, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Իսակովի պողոտայի 4/22 շենքի 28 բնակարանի բնակիչը հանկարծամահ է եղել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղեկությունը օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվել է ոստիկանության Մալաթիա- Սեբաստիա բաժին, այնտեղից էլ նշված հասցե է մեկնել Մալաթիա-Սեբաստիա բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արթուր Զոհրաբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա- Սեբաստիա քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետ Կարեն Թորոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն բնակարանի բնակիչ, 80-ամյա Հայկարամ Առաքելյանն էր:
Դեպքի վայր է հրավիրվել դատական բժշիկը, ով հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների` Հ. Առաքելյանի մահը հանկարծամահության հետևանքով չի եղել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեն օպերատիվ տվյալներ, որ Հ. Առաքելյանին նախ մեծ քանակի դեղորայք են տվել, իսկ հետո խեղդամահ են արել: Նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել մահացածի որդին` 48-ամյա Արմեն Առաքելյանը:
Այս պահին Ա. Առաքելյանը ձերբակալված է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ՝ պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն, ապա վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է քաղաքացի Ս. Ա.-ն:
Նշենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ևս 10 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՔԾ
aravot.am — Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի թիկնապահին դանակահարելու գործով դատական նիստի ընթացքում այսօր կանխվեց ամբաստանյալներից մեկի ինքնավնասման փորձը:
Նիստը դեռ չսկսված` ամբաստանյալներից մեկը, ըստ կարգադրիչներից մեկի, անսպասելի փորձեց երակները կտրել, ինչը փորձեց կանխել ոստիկանը: Արդյունքում դատական նիստերի դահլիճում ծեծկռտուք սկսվեց: Ամբաստանյալները հարձակվեցին ոստիկանների ու կարգադրիչների վրա: Նիստերի դահլիճից հեռացվեցին նիստին ներկա գտնվողները, դատական նիստը հետաձգվեց:
Aravot.am-ը նկատեց, որ նշված գործով դատական նիստերի դահլիճից դուրս եկող կարգադրիչներից մեկի վերնաշապիկը արյունոտ էր:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2015թ սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան 07:00-ի սահմաններում: Երեւանի Մաշտոցի պողոտայում Անդրանիկ Գաբրիելյանը, Գարիկ Բաբախանյանը, Հակոբ Բոյաջյանը, Սամվել Սաֆարյանը ծեծի էին ենթարկել իրենց մեկ այլ ընկերոջը՝ Գեւորգ Մարգարյանին:
Փողոցով անցնելիս` տղաների ծեծկռտուքը նկատել էր Աժ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Նա անտարբեր չէր անցել, կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել կարգի հրավիրել երիտասարդների խմբին:
Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանկություն ունեմ 2017թ. առաջին եռամսյակին թողնել պետական և քաղաքական գործունեությունս՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով ընտանիքիս և բարեգործական ծրագրերին»։ Հայտարարությունը բավական մեծ արձագանք ունեցավ մամուլում։ «Իրավունքին» հասած տեղեկություններով՝ Արթուր Աղաբեկյանի հայտարարությունը Արցախի քաղաքական որոշ շրջանակների, ինչպես նաև Արցախի ՀՅԴ խմբակցության համար եղել է անսպասելի։
Խմբակցությունը դեռ չի էլ քննարկել այս որոշումը, քանի որ մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Արթուր Աղաբեկյանը հանդիպել, բարեկամական մթնոլորտում զրուցել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ։ Թե ինչ են քննարկել գործադիրի անդամները, մեզ չհաջողվեց պարզել։ Աղաբեկյանը, ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանին տեղյակ է պահել իր մտադրության մասին։ «Իրավունքը» փորձեց ՀՅԴ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վիտալի Բալայանից մեկնաբանություն ստանալ Աղաբեկյանի այս հայտարարության մասին, սակայն վերջինս ասաց. «Տեղյակ չեմ։ Ինչքան դուք գիտեք, այնքան էլ՝ ես»։
Աղաբեկյանին ուղղված մեր հեռախոսազանգերը ևս մնացին անպատասխան»,- գրում է թերթը։
Իրավունք
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ոստիկանության օպերատիվ ամփոփագրերը տեղեկացնում են, որ մայիսի 20 — 23-ը հանրապետությունում արձանագրված հանցագործություններից առաջին հորիզոնականը զբաղեցնում է գողությունը. երեք օրվա մեջ՝ 23 գողության դեպք է բացահայտվել:
Մեր երկրին ամենաբնորոշ երկու հանցագործությունների՝ խարդախություն և խուլիգանություն, դեպքում համապատասխանաբար գրանցվել են ` 7 և 3 դեպքեր: Եղել են նաև յուրացման` 2, շորթման, հարկերից խուսափելու և դրամանենգության 1-ական դեպքեր:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են սպանության, գողության և գույքի դիտավորությամբ ոչնչացման` 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպքեր։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 1 մարդ, 50-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսկ մարմնական վնասվածի հետ կապված դեպքերը հասել են 34-ի, որից 30-ը բացահայտվել են:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.