23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանի Նինոծմինդա շրջանի Վաչիան գյուղում մահացած են գտել նույն ընտանիքի չորս անդամներին: Տեղի բնակիչներից Ռուզաննա Ս.-ն Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց իսկ տանը հայտնաբերել են Խաչոտյան Վաղինակի ընտանիքի չորս անդամների` 37-ամյա կնոջը և երեք` 5, 16 և 18 ամյա երեխաների դիերը:
«Ընտանիքի հայրը ամիսներ առաջ մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, այստեղ ապրում էր նրա ընտանիքը: Ըստ տարածված տեղեկությունների` ընտանիքի չորս անդամներին սպանել են: Դիերը հայտնաբերվել են պատահաբար, երբ հարևանը տարօրինակ հոտ է զգացել և քայլել այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Մեկ այլ բնակչի խոսքով` նախնական տվյալներով դիակները հայտնաբերել են դեպքից երկու օր անց:
Տեղի ոստիկանության հաղորդած նախնական տվյալների համաձայն` մոր և աղջիկների մարմիններին հարվածներ են հասցրել բութ գործիքներով, իսկ հինգամյա որդուն խեղդամահ են արել:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարություն է տարածել կապված հուլիսի 8-ին Շենգավիթում տեղի ունեցած կացնահարության դեպքի հետ:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
«Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ եւ անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:
Նախկինում՝ այդ նույն տղամարդը պարբերաբար ծեծի է ենթարկել իր կնոջը` Թագուհի Մանսուրյանին, վերջինիս դիտավորությամբ ուժեղ ցավ եւ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել: Դատարանն ապացուցված է համարել, որ Վ. Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Չկիրառման հարցում իր դերակատարում է ունեցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը, ով որոշել է պայմանական ազատ արձակել վերջինիս՝ համարելով, որ նա կարող է ուղղվել առանց պատիժը կրելու: Այստեղ մենք ակնհայտորեն գործ ունենք դատական սխալի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունեցել այս ողբերգությունը:
Թագուհի Մանուկյանը բազմիցս դիմել է նաեւ ոստիկանությանը, սակայն ոստիկանության գործողությունները բավարար չեն եղել նրան բռնարարից պաշտպանելու համար: Թեեւ Շենգավիթի ոստիկանությունը ներգրավված է եղել ԵԱՀԿ կողմից ոստիկանության վերապատրաստման ծրագրերում եւ ստացել է անհրաժեշտ գիտելիքներ ընտանեկան բռնության դեպքերում ոստիկանության կողմից անհրաժեշտ գործողություններ կատարելու վերաբերյալ:
Այս ամենը վկայում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգը չի կարողանում բավարար կամք դրսեւորել կանանց անվտանգությունն ու կյանքի իրավունքը պաշտպանելու համար:
Չենք կարող չանդրադառնալ նաեւ «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ազդեցությանը, որը հրավիրելով Վ.Մարտիրոսյանին տաղավար եւ մարդու իրավունքների տեսանկյունից բազմաթիվ խախտումներ թույլ տալով, անտեսելով նրա բռնարար բնույթն ու բազմաթիվ հանցագործությունները, հորդորում էր միանալ կնոջ հետ, եւ կասկածելի հոգեբանի շուրթերով հիացմունք հնչեցնում բռնարար տղամարդու հասցեին:
Վստահեցնում ենք՝ եթե լիներ պատժելիության մթնոլորտ, պատշաճ ուշադրություն զոհի նկատմամբ եւ դեպքերի որակյալ լուսաբանում, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովերգում, շատ եւ շատ դեպքերում ողբերգական նմանատիպ ավարտ չէր լինի:
Դիմում ենք՝ ՀՀ արդարադատության նախարարին եւ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին` պահանջելով կարգապահական վարույթ հարուցել Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի նկատմամբ:
Պահանջում ենք՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին վերանայել եւ գնահատել ոստիկանության վերափոխմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերի արդյունավետությունը:
Հորդորում ենք՝ ՀՀ կառավարությանն «Ընտանեկան բռնութան կանխարգելման» օրենքը, որը հնարավորություն կտա իրականացնել ընտանեկան բռնության արդյունավետ կանխարգելումը եւ ապահովել ընտանեկան բռնության զոհերի նպատակային պաշտպանությունն ու աջակցությունը:
Իսկ զանգվածային լրատվության միջոցներին խորհուրդ ենք տալիս նման դաժանության դեպքերին անդրադառնալ բազմակողմանիորեն, վեր հանելով ընտանեկան բռնություն երեւույթի վտանգավորությունն ու հանրության շրջանում ամրացնել բռնության անթույլատրելիության գիտակցումը, այլ ոչ մակերեսային եւ կարծրատիպային շոուների միջոցով բռնարար տղամարդու կերպարի գովազդով զբաղվել:
«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Խաչատուր Մարոզյանը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին, վերջինս քաղաքացուն ներկայացել է որպես փաստաբան և խոշոր չափերի հասնող գումար հափշտակել:
Ըստ մեղադրանքի՝ Խաչատուր Մարոզյանը ՀՀ Փաստաբանների պալատի անդամ չհանդիսանալով և չունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ և ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված ` դատական գործ վարելու պատշաճ ձևակերպված լիազորություններ Ա.Հարությունյանի խոշոր չափերի գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ, ներկայացել է որպես փաստաբան, խոստացել է վերջինիս պատկանող գույքի պետական գրանցում կատարելու նպատակով քաղաքացիական հայց ներկայացնել դատարան և փաստաբանական գործունեություն իրականացնելու դիմաց պահանջել ու ստացել է խոշոր չափի` 700 000 ՀՀ դրամ գումար` Ա.Հարությունյանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Խաչատուր Մարոզյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հիշեցնենք նաև, որ 2014թ. Մարոզյանը նույն հոդվածով կրկին ամբաստանվել է, այն ժամանակ նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ Սվետլանա Թորոսյանի խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու նպատակով, վերջինիս իրավաբանական օգնություն ցուցաբերելու և նրա քրոջ՝ Ծովինար Սիմոնյանի վերաբերյալ ՌԴ Սուրգուտ քաղաքի դատարանի կողմից կայացված ամուսնալուծության վճռի հիմնավորումները ստանալու, դրանք բողոքարկելու պատրվակով 2013թ. մարտից մինչև մայիս ընկած ժամանակահատվածում, մաս-մաս վերցրել է խոշոր չափի ընդհանուր 1.640.000 դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար և չարաշահելով վերջինիս վստահությունը, ծախսել է իր անձնական կարիքների համար:
Սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջադրված մեղադրանքում Մարոզյանին արդարացրել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Գործով տուժողի և մեղադրողի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել պահանջով՝ կայացնել մեղադրական դատավճիռ, միևնույն ժամանակ բավարարել նաև տուժողի քաղհայցը՝ 4000 և 1200 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես նաև 210.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է:
Դատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, լրագրողներին ուղղված նամակ է գրել, որով տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գումար են հավաքում դատապարտյալներից, խոշտանգում դատապարտյալներին:
Նրա նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ, որը Politik.am-ին է տրամադրել Հելսինկյան ասոցիացիան:
«Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձեւի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները:
Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող: Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու:
Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ:
Ցավդ անեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,-գրած է նամակում:
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Հելսինկյան ասոցիացիայի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողներին ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել խցում այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանը պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:
31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, ով կասկածվում է իր նախկին զոքանչին սպանելու ու աներոջն ու կնոջը ծանր մարմնական վնասվածքներ մեջ, շուրջ երկու տարի է ամուսնալուծված է։
Tert.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանի հարևաններից մեկը պատմեց, որ վաղ առավոտից հարևանները քննարկում են, թե ինչ է եղել, ինչպես: Քանի որ անմիջական դռկիցը հրաժարվեց մեզ հետ խոսել՝ զբաղված լինելու պատճառով, մյուսն էլ պատճառաբանեց, որ չի գիշերել տանը, դեպքին չի մասնակցել, զրուցեցինք հարևաններից մեկի հետ, ով չցանկացավ ներկայանալ:
Նրա խոսքով՝ վիճաբանությունը նախկին ամուսինների միջև եղել է երեխայի պատճառով: «Կինը չի թողել, որ երեխուն տեսնի: Երեկ երեխու ծնունդն ա եղել, նվերներով եկել ա, չեն թողել, որ տեսնի: Երկու տարի ա բաժանված են, երկու տարի ա, ինչքան գիտեմ, էս խնդիրը կա: Դատարանի որոշում կա, որ պիտի երեխում ինչ-որ երկու ժամով տեսնի, բայց չեն թողել»,- պատմեց հարևանը:
Նա ասաց, որ կասկածյալը «լավ, նորմալ» մարդ է, տաքսի է վարում, որևէ վատ արարքով աչքի չի ընկել, պարզապես «հասցրել են դրան», որ հավանաբար նման քայլի է դիմել:
Հարևանը պատմեց նաև, որ մինչ այդ հենց կասկածյալի համար էին կանչել շտապ օգնության մեքենա, որովհետև վիճաբանություն էր եղել, նախկին կինն ու զոքանչը հարվածել էին իրեն, որ հերթական անգամ եկել է երեխային տանելու:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն և 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Tert.am-ը ֆիքսեց, որ դեպքի վայրում դեռևս շարունակում են արյան հետքեր մնալ, հարևանները հասցրել են լվանալ շենքի մուտքը, բայց պատերին հետքերը շարունակում են մնալ: Դռան վրա էլ նշումներ կան՝ դրա փակ լինելու մասին, աստիճանավանդակներին դեղին եզրերով ժապավեններ կան:
Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալված է:
Շենգավիթում այսօր տեղի ունեցած դաժան սպանությունը ծայրահեղ դրսևորումն էր այդ ընտանիքում շարունակական բնույթ կրող վիճաբանությունների:
Այդ ընտանիքում վիճաբանությունները ծագել են՝ սկսած կենցաղային հարցերից մինչև երեխային տեսակցության հարցի շուրջ:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ 30-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը և 37-ամյա Թագուհի Մանսուրյանը 2014թ. փետրվարից գտնվել են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ և համատեղ ունեցել են մեկ որդի, սակայն 1 տարի համերաշխ ապրելուց հետո սկսվել են վիճաբանություններ ու ծեծ, բանն անգամ հասել է դանակահարության:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նրանց միջև վիճաբանություններից մեկը տեղի է ունեցել այն պատճառով, որ Թագուհի Մանսուրյանը իր մոր կողմից ամուսնու հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու շուրջ վիճաբանել է ամուսնու հետ: Այդ ընթացքում ամուսինները միմյանց ծեծի են ենթարկել, բանը հասել է նրան, որ Թագուհին խոհանոցային դանակով հարվածել է ամուսնուն և նրա մարմնի տարբեր մասերում վնասվածքներ պատճառել:
Ամուսինն էլ իր հերթին է կնոջը ծեծի ենթարկել՝ ձեռքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան: Թերևս այս դեպքը նրանց միջև տեղի ունեցած այն բազմաթիվ վիճաբանություններից մեկն է:
Նրանց միջև վիճաբանություններ են եղել ինչպես խանդի, այնպես էլ՝ նրանց որդուն տեսակցելու հարցի շուրջ, և այս բոլոր վիճաբանությունները որպես կանոն ուղեկցվել են ծեծով:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին՝ 118-րդ հոդվածով:
Մեզ հայտնի է դարձել, որ այսօր նախկին փեսայի կողմից կացնահարված 64-ամյա զոքանչը ևս գտնվել է իրավապահների տեսադաշտում: Կարինե Մանսուրյանը շենքի բակում թոռնիկին տեսակցելու հարցի շուրջ վիճաբանել է նախկին փեսայի հետ, որի ընթացքում գետնից վերցված քարով հարվածել է նախկին փեսայի՝ Վլադիկ Մարտիրոսյանի պարանոցին և աջ բազկի շրջանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել են քերծվածքներ:
Նախաքննական մարմնի կողմից Կարինե Մանսուրյանին ևս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:
Լ
Աղբյուր` Փաստինֆո
10 ամսական երեխայի հայրն ու նրա «ընկերը» 3 ժամ շարունակ բռնաբարել են նորածին աղջկան
Ինչպես հաղորդում է Daily Mail -ը, րկու տղամարդու մեղադրանք է առաջադվել, այն է՝ 3 ժամ շարունակ սեռական ոտնձություններ կատարել 10 ամսական երեխայի նկատմամբ։ Տղամարդիկ ձերբակալված են։
Նրանց ինքնություն դեռ գաղտնի է պահվում, սակայն նշվում է, որ տղամարդկանցից մեկը այդ երեխայի 50-ամյա հայրն է, իսկ մյուսը՝ վերջինիս 50-ամյա «ընկերը»։ Համասեռամոլ զույգի բնակարանը հետազոտելու արդյունքում հայտնաբերվել են հազարավոր լուսանկարներ և տեսահոլովակները, որտեղ զույգը նույնատիպ ոտնձություններ է կատարում այլ երեխաների նկատմամբ։
Ըստ դատարանի տվյալների, 2 տղամարդն էլ բազմիցս կատարել են նմանատիպ հանցանք։
Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Այսօր՝ հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Սողոմոն Տարոնցի 7-րդ շենքի 1-ին բնակարանի մոտ կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են նույն տան բնակչուհի, 58-ամյա Կարինե Մանսուրյանի դին՝ կացնահարված վիճակում: Պարզվել է նաև, որ նույն հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 37-ամյա Թագուհի Մանսուրյանը և 62-ամյա Վաչագան Մանսուրյանը: Վերջիններս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկաններն ու քննիչները մուտքի մոտ հայտնաբերել են արյունոտ կացին և ձեռքի կտրած մատ:
Սպանության վայրից 1 փողոց այն կողմ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Opel մակնիշի 34 PD 763 համարանիշի ավտոմեքենան, որը սպանություն կատարողը օգտագործում է որպես տաքսի: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասում էին. «Լավ ա՝ Շենգավիթի ոստիկաններն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի աշխատակիցները շուտ էկան ու կարողացան բռնել սպանվածի գազազած փեսային, թե չէ, կնոջն ու աներոջն էլ էր սպանելու, ոչնչի առաջ չեր կանգնում: Հարևաններով մի կերպ էինք պահում, մինչև հասան ոստիկանները»:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով քննիչ Սարոյանի որոշմամբ ձերբակալվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի բնակիչ, 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 2-րդ մասի կետերով: Հարևանները նշում էին նաև, որ այս ընտանիքում կռվախնձորը եղել է երեխան, քանի որ Վ. Մարտիրոսյանն ու Թ. Մանսուրյանը ամուսնալուծվել են, իսկ Վ. Մարտիրոսյանը մի քանի անգամ նրանց նկատմամբ քրեորեն պատժելի արարքներ է կատարել, ու անգամ քննչական բաժինը նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել է Շենգավիթի դատարան, սակայն դատարանը ազատ է արձակել ու հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև՝ ասելով. «Այս սպանության մեջ մեղքի իր բաժինն ունի նաև Շենգավիթի դատարանը, քանի որ, եթե կալանավորեին նախորդ հանցանքների համար, ապա այսօր այս դաժան ու սահմռկեցուցիչ դեպքը տեղի չէր ունենա»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ հաշվի առնելով hանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր են ժամանել նաև Շենգավիթի դատախազության դատախազներ Արմեն Չիչոյանն ու Արսեն Մարգարյանը:
Պետական ծառայողների սոցփաթեթներից պետք է ժամանակավորապես կրճատել հանգստի բաղադրիչը։ Այս մասին հուլիսի 7-ին Կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընդ որում, սոցփաթեթի չափը նույնն է մնում՝ 132 հազար դրամ, կկրճատվեն միայն ծախսելու ուղղությունները։
«Հանգստի բաղադրիչը պետք է կրճատել ժամանակավորապես: Սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը մշակել այնպես, որ նվազագույնի հասցնել չարաշահումների առկայությունն այս ոլորտում»,-ասել է նա:
Նա հիշեցրել է, որ գարնանը նրա հանձնարարությամբ վարչապետի Վերահսկիչ ծառայությունը ուսումնասիրել է սոցփաթեթի ծախսերը, որից հետո Ֆինանսների նախարարությանն առաջարկել է տուրիստական այցելությունները չներառել պետական ծառայողների աջակցության փաթեթում՝ հայտնաբերված վատնումների պատճառով։ Աբրահամյանը էկոնոմիկայի եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություններին հանձնարարել է մշակել Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որպեսզի նվազագույնի հասցվեն հնարավոր չարաշահումները։
Ներկայացվող դեպքը իրական է, այն տեղի է ունեցել Հայաստանի մարզերից մեկում, քննվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանում, բերվել է նաև վերաքննիչ բողոք, գործի վարույթը ներկայումս վերաքննիչ դատարանում է:
Սակայն նկատի ունենալով, որ չափահաս տղամարդու անառակաբարո գործողություններից տուժողը անչափահաս աղջիկ է, գործը քննվել է դռնփակ, ձեռնպահ ենք մնացել դեպքի կոնկրետ վայրը, մարզը, տուժողի ու ամբաստանյալի անունները ներկայացնելուց, ինչպես նաև գործով այլ մանրամասներ հրապարակելուց: Իսկ գործը ներկայացվում է այն առումով, որ անչափահասների ծնողներն ավելի զգոն և ուշադիր լինեն, ինչպես նաև՝ որ ներկայացվի այս հանցատեսակին վերաբերող գործով դատարանի կայացրած ակտն ու որոշած պատիժը:
Առաջին ատյանի դատարանում ավարտվել է 23-ամյա երիտասարդի գործի քննությունը, ով մեղադրվում էր անչափահաս աղջկա նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելու համար:
Երիտասարդը 2014 թվականից աշխատել է իրենց մարզում գործող բենզալցակայաններից մեկում: Այդ բենզալցակայանի հարևանությամբ գտնվող խանութը վարձակալած ընտանիքի անչափահաս՝ 2002 թվականի նոյեմբերին ծնված, 2014 թվականի ամռանը դեռ 12 տարեկան աղջնակը երբեմն խանութում օգնել է ծնողներին:
Դատարանը հաստատված է համարել, որ երիտասարդը պարբերաբար օգտվել է այն հանգամանքից, որ աղջնակը խանութում մենակ է մնացել, ինչպես նաև երբեմն գումար մանրելու համար աղջնակը միայնակ գնացել է հարևան բենզալցակայան, նրա նկատմամբ պարբերաբար՝ 2014 թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 9-ը կատարել է անառակաբարո գործողություններ:
2014 թվականի հուլիսի 17-ին աղջկա ծնողները նրան մենակ են թողել խանութում ու գնացել են գերեզմանատուն՝ հարազատի գերեզմանին այցի: Հորից ստացած հանձնարարության համաձայն՝ աղջնակը զանգել է բենզալցակայան և այնտեղ աշխատող երիտասարդին խնդրել է խանութ գալ ու պարտքով գումար բերել՝ առաքիչներին վճարելու համար:
Երիտասարդը գնացել է խանութ, տեսել, որ աղջիկը մենակ է, շապիկը բարձրացրել ու երեխային ցուցադրել է իր անդամը: Երեխան չի հասկացել, թե ինչ է, մտածել է՝ թաշկինակ է…
Նմանատիպ գործողություն երիտասարդը կրկնել է երեք օր անց: Նա, խանութ մտնելով ու համոզվելով, որ աղջկա ծնողները խանութում չեն, մարմինը քորելու պատրվակով բարձրացրել է շապիկը ու ցուցադրել անդամը, որը երեխային դարձյալ թաշկինակի պես բան է թվացել…
Հաջորդ «ցուցադրությունը» երիտասարդը ներկայացրել է Վարդավառի օրը՝ հուլիսի 27-ին: Ծնողները երեխային դարձյալ խանութում մենակ էին թողել: Նա հեռուստացույց էր դիտում, երբ երիտասարդը այցելել ու կրկնել է իր «հնարքը»:
Օրեր անց աղջնակը հոր հանձնարարությամբ գնացել է բենզալցակայան՝ գումար մանրելու: Երիտասարդը մենակ է եղել սենյակում: Նա նորից ձևացրել է, թե քորում է մարմինը, կատարել է նույն գործողությունը:
2014 թվականի օգոստոսի 9-ին երեխայի ծնողները գնացել են գերեզմանատուն՝ երեխային թողնելով խանութում: Երիտասարդը գնացել է խանութ, հարցրել է երեխայի տարիքը, նա պատասխանել է՝ 12 տարեկան եմ: Եվ այդ ընթացքում էլ երիտասարդը երեխային ցուցադրել է իր անդամն ու արդեն խոսակցություն է վարել՝ ասելով, թե գիտի, որ աղջիկը նկատել է այն, բայց ինքը չի ուզում նա մտածի, թե ինքը… լկտի է… Աղջիկն այդ ժամանակ չի հասկացել, թե ինչ նկատի ունի երիտասարդը: Միայն խնդրել է, որ նա բենզալցակայան գնա ու մանրադրամ բերի: Երիտասարդը գնացել, բերել է մանրադրամը: Նա նորից է կրկնել իր ցուցադրությունը: Նույն օրը նա ևս մեկ անգամ է կատարել նույն գործողությունը՝ արդեն ավելի համարձակ՝ ամբողջովին, բացահայտ, ու երեխային զգուշացրել է, որ տեսածի մասին ոչ մեկին չասի: Այդ ժամանակ արդեն երեխան հասկացել է, թե ինչ է անընդհատ իրեն ցուցադրել երիտասարդը: Նա սկսել է լաց լինել ու պահանջել է, որ երիտասարդը դուրս կորչի խանութից՝ ասելով, թե հայրիկին կպատմի:
Երիտասարդը հեռացել է, իսկ աղջիկը զանգել է հորն ու խնդրել է շուտ խանութ գալ: Ընտանիքի չափահաս անդամները շտապել են խանութ, տեսել են, որ աղջիկը լաց է լինում ու հաճախորդի է սպասարկում: Մայրը երեխային հարցրել է, թե ինչ է պատահել: Երեխան սկզբում օտարի ներկայությամբ չի ցանկացել պատմել կատարվածը, բայց երբ մայրը պնդել է, նա պատմել է:
Երիտասարդն իրեն առաջադրված մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաքննության ժամանակ ու դատարանում չի ընդունել, իրեն մեղավոր չի ճանաչել:
Նա հայտնել է, թե միշտ նորմալ հարաբերությունների մեջ է եղել հարևան խանութում աշխատող ընտանիքի հետ: 2014 թվականի օգոստոսի 9-ից առաջ իր ու աղջկա հոր միջև միջադեպ է եղել, նա իրենից պարտքով 100 հազար դրամ է խնդրել, ինքը մերժել է, նա նեղացել է: Բայց մի քանի օր հետո նա նորից պարտքով գումար է խնդրել, ինքը տվել է, իրենց հարաբերությունները կարգավորվել են:
Օգոստոսի 9-ին ինքը մտել է խանութ՝ վերադարձրել է իր պարտքը: Աղջիկը մենակ է եղել, ինքը ոչ մի այլ գործողություն չի կատարել, դուրս է եկել: Հինգ րոպե անց նորից գնացել է խանութ, գումար է մանրել ու վերադարձել բենզալցակայան: Խանութում մի քանի վայրկյան է մնացել: Աղջիկը հարցրել է՝ կարո՞ղ է ինքը հազար դրամի մանրադրամ բերել, ինքը գնացել է բենզալցակայան, փողը մանրել ու տարել խանութ, տվել է աղջկան: Ոչ մի բառ նրա հետ չի խոսել: Վերջին անգամ խանութ է մտել ու սառը սուրճ է գնել: Այդ օրն ամենաշատը չորս անգամ է խանութ մտել, ամեն անգամ՝ մի քանի վայրկյանով, իրեն մեղսագրված արարքները չի կատարել: Վերջին անգամ, երբ խանութից բենզալցակայան է գնացել, մի քանի րոպե հետո զայրացած այնտեղ են եկել աղջկա հայրը, մայրը, եղբայրը: Հայրն ասել է, որ հաջորդ անգամ իրենց խանութ մտնելիս շորերն ուղղի, նոր մտնի, թե չէ իր վիզը կկտրի: Ինքը հորդորել է, որ նրանք հանգստանան: Այդ պահին ներս է մտել նրանց ազգականը, հայհոյել է, հարվածել է իր գլխին, աղջկա հայրը բռնել է իր կոկորդից, սեղմել է պատին, իրեն հարվածներ են հասցրել…
Բենզալցակայանում տեղի ունեցած միջադեպի ու փոխադարձ ծեծկռտուքի մասով հետագայում քրեական գործը կարճվել է՝ կողմերի հաշտության հիմքով:
Ամբաստանյալ երիտասարդը դատարանում պնդել է, որ ինքն անառակաբարո գործողություններ չի կատարել, ընդամենը՝ խանութ է մտել հագուստն ուղղելով, բայց՝ նորմալ, «կուլտուրական ձևով»: Երիտասարդը խնդրել է իրեն արդարացնել:
Տուժող կողմը պահանջել է ամբաստանյալին պատժել օրենքի ամբողջ խստությամբ:
Գործով կատարվել են առերես հարցաքննություններ, տուժողը պնդել է իր ցուցմունքները, ասել է, թե երիտասարդի ցուցադրած «կլորավուն առարկան» սկզբում թաշկինակի տեղ է դրել, բայց երբ նա ցուցադրաբար ամբողջն է ցույց տվել և զգուշացրել է ոչ ոքի չասել, հասկացել է, թե նա ինչ էր ցույց տալիս ամեն անգամ…
Ընդհանուր իրավասության դատարանը երիտասարդ ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել է 4 տարի ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Պատժի սկիզբը՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ից:
Այս դատավճիռը բողոքարկվել է ամբաստանյալի շահերի պաշտպանի կողմից, ով պահանջել է բեկանել դատավճիռն ու կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով երիտասարդի անմեղությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.