23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Արդեն տեղեկացրել ենք, որ ուկրաինացի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը դարձյալ հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա՝ փորձելով համբուրել նրա հետույքը:
Вести.ру-ն հայտնում է, որ լրագրողը կարող է պատիժ կրել իր արարքի համար, քանի որ Քարդաշյանը մտադիր է դատի տալ նրան:
Իշխող կուսակցությունում էլ կարծում են՝ «վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:
«Պրիմիտիվ գողության» մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունըքրեական գործի նյութ պետք է դառնա: Այս մասին այսօր հայտարարեց իշխանության մաս կազմող ՀՅ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ի վերջո վարչապետի հայտարարությանը հետևելո՞ւ են կոնկրետ գործողություններ:
Հիշեցնենք՝ այն, որ պետական բյուջեից գողություն է կատարվում, Կարեն Կարապետյանը հայտարարել էր կառավարության անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ժամանակ, սակայն առայսօր իրավապահ մարմինները որևէ գործընթաց չեն սկսել:
«Մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի: Տոմսի վրայի․․․ Ինձ որ պատմում են՝ ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ», — ասել էր վարչապետը:
«Ի վերջո, սա հայտարարություն էր հանցագործության մասին, գողությունը կոնկրետ հոդված է Քրեական օրենսգրքում: Այս հայտարարությանը պե՞տք է հետևի կոնկրետ գործողություն իրավապահ մարմինների կողմից․ ի վերջո, այդ հայտարարությունը արվեց հենց այդ իրավապահ մարմինների ներկայությամբ», — «Ազատության» այս հարցին Արմեն Ռուստամյանը արձագանքեց․ — «Եթե վարչապետը գնահատում է, որ տեղի է ունեցել գողություն, սա արդեն լավ հիմք է տալիս մտածելու, որ հենց էդ ուղղությամբ կկատարվեն կոնկրետ քայլեր, որոնք ի վերջո կդառնան քրեական գործեր, և դրանով կզբաղվի դատախազությունն ու իրավապահ մարմինները: Այո, սա նշանակում է, որ վարչապետը պատրաստ է նաև էդ գնով և էդ կտրուկ միջոցներով դեմն առնել էն ամենի, ինչ որ տեղի է ունեցել»:
«Հայտարարությանը կհետևի՞ կոնկրետ գործողություն, թե՞ այսպես էլ հայտարարություն կմնա: Ի վերջո, հանրությունն ուզում է իմանալ՝ ովքե՞ր են այդ պրիմիտիվ գողություն կատարողները», — այս հարցին էլ Դաշնակցություն խմբակցության ղեկավարը պատասխանեց․ — «Ես կարծում եմ, որ պիտի հետևեն կոնկրետ գործողություններ, իհարկե պիտի հետևեն: Եթե խոսքը գնացել է գողության մասին, ուրեմն, արձանագրել է վարչապետը, վարչապետն էլ ունի բոլոր լծակներն ու հնարավորություններն՝ ավելի խորանալու և ավելի բացահայտելու, մարմնավորելու, այսպես ասած, այդ հայտարարությունը»:
Իսկ իրավապահ մարմինները լռում են, որովհետև, ըստ Ռուստամյանի, դրանք «ընդհանուր գողության հայտարարությամբ քրեական գործ չեն հարուցում, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցում, որ գոնե ինչ-որ սկզբնական հիմք կա»:
«Իսկ դա հիմք չէ՞, որ գնան ուսումնասիրեն, տեսնեն՝ ինչ է եղել․․․», — այս դիտարկմանն էլ նա հակադարձեց․ — «Այսինքն, ո՞ւմ համար պարզ չի, որ Հայաստանում տեղի է ունենում գողություն: Այսինքն, եթե էդպես լինի, պիտի իրավապահ մարմինները օրնիբուն զբաղվեն այդ հայտարարության հետ կապված՝ Հայաստանում ինչքան գողություն կա՝ բացահայտեն: Ըստ էության, դա էլ անում են: Բայց դուք ուզում եք կոնկրետացնեք, չէ՞՝ վարչապետի ասածի հետևանքով»:
Հիշեցմանն էլ, որ «ի վերջո, նա ասում էր՝ որտեղ է կատարվում, որ ոլորտում՝ տոմսերի գնման, պետբյուջեից․․․», Դաշնակցություն խմբակցության ղեկավարը արձագանքեց․ — «Ուրեմն՝ պետք է ուսումնասիրվեն, ավելի հստակ դառնան՝ որտեղ է կոնկրետ, ով է էդ գողությունը կատարողը: Այսինքն, սա արդեն քրեական գործի նյութ պիտի դառնա»:
Թե ինչու առայսօր Կարեն Կարապետյանի հայտարարությանը իրավապահ մարմինները չեն արձագանքում, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել հենց վարչապետին: «Ես վարչապետի խոսնակը չեմ, Հանրապետականի խոսնակն եմ», — ասաց նա:
«Բայց դա նորմա՞լ է՝ հանրությունը լսում է հայտարարություն, բայց հետևանքը չի տեսնում հայտարարության», — այս հարցին էլ Շարմազանովը արձագանքեց․ — «Իմ կարծիքով՝ վարչապետը խոսել է ընդհանուր և փիլիսոփայության մասին է խոսել»:
Դիտարկմանն էլ՝ «Ի՞նչ փիլիսոփայություն, կոնկրետ հանցագործության մասին է, փիլիսոփայություն չկա այստեղ», իշխող կուսակցության խոսնակը հակադարձեց․ — «Կոնկրետ հանցագործության մասին չէ, այլ գնացել է փիլիսոփայության մասին խոսքը՝ որ կան խնդիրներ, որ մենք պետք է ավելի արդյունավետ աշխատենք: Իսկ մնացածը արդեն՝ հարցեր կտաք՝ ինքը կպատասխանի»:
Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում տարածված լուրերը ցնցել են գյուղի բնակիչներին: Ըստ այդ լուրերի՝ գյուղի 21-ամյա բնակչուհիՀրանուշ Եղիազարյանն առավոտյան դուրս է եկել տնից՝ զուգարան գնալու նպատակով, սակայն չի վերադարձել: Սկեսուրը սկսել է փնտրել նրան եւ տան հարեւանությամբ գտել է հարսի հողաթափը:
Սկսել են տեղեկություններ շրջանառվել, որ 21-ամյա Հրանուշին արջն է տարել. այսպիսի լուրերի տարածման պատճառն այն է եղել, որ մի քանի օր առաջ արջը նույն գյուղում մեղվի փեթակներ էր շրջել: Բացի այդ, զուգարանի մոտ հետքեր են եղել: Ամբողջ գյուղը լցվել է անտառ՝ փնտրելու երիտասարդ կնոջը:
Քիչ առաջ, սակայն Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ արջի հետ կապված վարկածը հերքվել է.
«Հերքվել է այդ վարկածը: Տան պատուհանին գրություն է թողել, որ ես գնում եմ եւ այլն եւ այլն»,- ասաց գյուղապետը:
Հարցին, թե արդյո՞ք նշել է իր հեռանալու պատճառը՝ Գրիգորյանն ասաց. «Գրել է ինչ-որ մի ոչխարի պատճառով գնում եմ ինքնասպան լինեմ»:
Թե «ով» է ոչխարը կամ ինչ ոչխարի մասին է խոսք գնում՝ գյուղապետը դժվարացավ ասել՝ ընդգծելով. «Երեւի մարդ է, չգիտենք»:
Գրիգորյանը վստահեցրեց, որ այս պահին ամբողջ գյուղը, ոստիկանները, փրկարարները ամենուր փնտրում են Հրանուշ Եղիազարյանին:
ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը եւ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ Հրանուշը 1 տարեկան աղջիկ ունի: Նրա ամուսինը գտնվում է Աֆղանստանում՝ ծառայում է խաղաղապահ զորքերում:
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձած փաստերը վկայում են, որ Հայաստանի իրավապահները աղավաղված են ներկայացրել Գյումրիի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքները: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել էր, թե երիտասարդի դին գտել են Գրիգորյանների տան նկուղում, այնինչ՝ նրան գտել են ավտոտնակում: Եւ քննչական կոմիտեում չէին կարող այս մասին տեղյակ չլինել: Ավելին՝ դեպքի վայրի փոփոխությունը տեղի ունեցածի պատկերն ամբողջությամբ փոխում է: Բանն այն է, որ ըստ Գրիգորյանների մերձավորների՝ տան նկուղի մուտքը տեսախցիկների տեսադաշտում է: Իսկ ավտոտնակի, ընդ որում, հին ավտոտնակի, որը դեպքի վայրն է, ավելի հեռու է: «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այն երկու մուտք ունի, որոնցից մեկը փողոցի կողմից է: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավապահները ի սկզբանե ծրագրել են, թե տեղի ունեցածը ինչպես պիտի ներկայացնեն, իսկ փաստերը չեն էլ հետաքրքրում»:
«Ժողովուրդ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Վարչապետի նշանակումից հետո Պետեկամուտների կոմիտեն նկատելիորեն ակտիվացել է։ Ոչ միայն խախտումներ են բացահայտվում, այլեւ դրանց մասին ամեն օր մամուլի հաղորդագրություններ են տարածվում։ Մենք տեղեկացանք, որ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ ՊԵԿ աշխատանքը դարձնել թափանցիկ, հասանելի հանրությանը։ Սակայն ՊԵԿ-ի ակտիվացումը եւ մասնավորապես մաքսային, հարկային խախտումների հրապարակայնացումը որոշ շրջանակներում նաեւ դժգոհության տեղիք է տվել, սկսել են լուրեր շրջանառվել, որ ՊԵԿ-ը «նեղում է փոքր ու միջին բիզնեսին»։ Սակայն լավատեղյակ աղբյուրը պատմում է, որ Հովհաննես Հովսեփյանը հարկային, մաքսային օղակներին հրահանգել է հրապարակայնացնել ցանկացած խախտում՝ անկախ չափերից եւ զբաղվել ոչ միայն բիզնես շրջանակներից ստացված ցանկացած ահազանգով, այլեւ մամուլի հրապարակումներով։ Հատուկ հանձնարարական է իջեցվել՝ պարզել ներկրումների, բիզնես գործունեության առջեւ հարուցված ցանկացած խոչընդոտ եւ լուծել խնդիրները։
ՀՀ քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է շահադիտական նպատակով կնոջը պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու և պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ըստ Քննչական կոմիտեի լրատվական ծառայության՝ նախնական քննության տվյալներով՝ Երևանի 45-ամյա բնակչուհին 2016թ. հունվարին սոցիալական կայքով հաղորդակցություն է հաստատել իր ծանոթ մի կնոջ հետ և տեղեկանալով վերջինիս ծանր սոցիալական վիճակի մասին`առաջարկել է մեկնել Դուբայ՝ բարձր վարձատրությամբ աշխատելու։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ, ստանալով ծանոթի համաձայնությունը, 45-ամյա կինը, շահադիտական նպատակներով, կազմակերպել է նրա տեղափոխումը արտերկիր, որտեղ նրան ներգրավել է պոռնկությամբ զբաղվելու մեջ՝ տրամադրելով կացարան և ապահովելով հաճախորդներով, ինչի համար ստացել է միջնորդավճար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 45-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 262-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Աղբյուր` Փաստինֆո
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանը առևանգել է քաղաքացի Քնարիկ Աբրահամյանին ու վերջինիցս գումար շորթել:
Մասնավորապես՝ կատարված նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Քնարիկ Աբրահամյանը 2016թ. ապրիլի 25-ին հանդիպել է իր ծանոթ Նարեկ Օհանյանի կնոջ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակից Քրիստինե Հովհաննիսյանի հետ, վերջինիս հրավերով նստել է նրա մեքենան, ով անմիջապես փակել է մեքենայի դռները և վարել ամայի տարածք:
Այնուհետև Քրիստինե Հովհաննիսյանը մեղադրել է Քնարիկ Աբրահամյանին իր ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենալու, նրան սեռական հիվանդությամբ վարակելու և նրա միջոցով իրեն ևս վարակելու մեջ ու բուժման ծախսերի համար բռնության գործադրման սպառնալիքով պահանջել է 100 հազ. ՀՀ դրամ: Գումարը սակարկելուց և 30 հազ. ՀՀ դրամ ստանալուց հետո միայն «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը Ք. Աբրահամյանին թույլ է տվել իջնել մեքենայից ու հեռանալ:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայող Քրիստինե Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ և 182-րդ հոդվածների 1-ին մասերով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունն ամեն տարի միջին հաշվով ստանում է գյուտի եւ օգտակար մոդելի` թվով 170-180 հայտ: Արտոնագիր տրամադրվում է 70-85 տոկոս դեպքերում: Մնացած մասը կամ հետ է կանչվում, կամ մերժվում է` նորություն չլինելու կամ գիտական մակարդակ չունենալու պատճառաբանությամբ:
Գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի պետ Ավետիս Պերյանը մեր խնդրանքով ներկայացնում է իրենց գրանցած ուշագրավ գյուտերը.
— Տարիներ առաջ ներկայացվել է իրենից կարտոֆիլի թթու ներկայացնող գյուտ: Կարտոֆիլը քերիչով անցկացնում, մանրացնում են, համապատասխան տեխնոլոգիայով պատրաստում են թթու, որը բավականին համեղ է. մեզ հյուրասիրել են եւ, ինչքան գիտեմ, երեւանյան ռեստորաններից մեկում դա ներառված է մենյուի մեջ եւ առաջարկում են այցելուներին:
— Մեկ այլ գյուտ վերաբերում է հոսանքի արտադրությանը. մարդու կոշիկի մեջ` կրունկի տակ տեղադրել են հոսանքի գեներատոր, որը քայլելուց հոսանք է արտադրում, եւ դրանով կարելի է լիցքավորել փոքրածավալ էլեկտրական սարքեր, օրինակ` բջջային հեռախոս, ինչն ամենատարածված տարբերակն է: Ասենք, եթե հովիվը սարերում է, գայլերը հարձակվել են ոչխարների վրա, կկարողանա օգնություն կանչել, որովհետեւ հեռախոսը չի լիցքաթափվի: Հեղինակը երիտասարդ հայտատու էր, վերջերս դիմեց արդեն կատարելագործված տարբերակի համար: Այս անգամ մեխանիզմն ուրիշ էր, բայց էլի քայլելիս հոսանք էր արտադրվում: Կարեւորն արդյունքն է, կրունկի տակ չի երեւում` հոսանքն ինչպես, ինչ սկզբունքով է առաջանում:
— 3-4 տարի առաջ ներկայացվել էր մի գյուտ, որը մի քիչ սարսուռ առաջացնող անվանում ուներ, կոչվում էր դագաղը գերեզման իջեցնելու սարք: Դա իրենից ներկայացնում է մեխանիկական սարք: Եթե հեռանանք զգացմունքներից, ապա արտասահմանում նմանատիպ նշանակության տարբեր սարքեր գոյություն ունեն, որտեղ թաղումն ավտոմատացված է, այլ ոչ թե, ինչպես Հայաստանում է, պարանների միջոցով, ինչը հազարումի անհարմար վիճակ կարող է ստեղծել` պարանը պոկվի եւ այլն:
— Տարիներ առաջ ներկայացրել են մի գյուտ, ըստ որի` «Կոկա կոլայի» շշի տակ ամրակցված է բացիչ, որը թույլ է տալիս, ասենք, սրճարաններում առանց լրացուցիչ բացիչ պահանջելու մի շիշը մյուսով բացել: Իմ ունեցած տեղեկություններով, այդ հայտատուն իր գաղափարը վաճառել էր «Կոկա կոլա» ընկերությանը: Իհարկե` չգիտեմ` ինչ պայմաններով, բայց իր ասելով այդպես էր: Չի բացառվում, որ մեր շուկայում նորույթը չի կիրառվում, բայց ենթադրենք Տանզանիայում արտադրվող ինչ-որ խմբաքանակում օգտագործվել է: Եթե հետաքրքրվել են, ինչ-որ մի տեղ, թեկուզ հուշանվերի կամ այլ տարբերակով, կարող է օգտագործված լինել:
— Մեկ այլ գյուտ վերաբերում է ձողիկներով շշին: Այն բավական վերջերս` մեկ-մեկուկես տարի առաջ են ներկայացրել: Դա սովորական ըմպելիքի շիշ է, որի մեջ ներսարքված է զսպանակաձողիկ: Այդպիսի շշով հյութ գնելու դեպքում այլեւս ձողիկի կարիք չկա: Երբ կափարիչը բացվում է, ձողիկը զսպանակի ազդեցության տակ դուրս է ցցվում, եւ արդեն սպառողը կարող է օգտագործել: Ձողիկը չի ընկնում եւ ներսից ամրացված է: Դա ներկայացվել է արտասահմանյան արտոնագրման: Հիմա այդ փուլում է գտնվում:
— Կա նաեւ այսպիսի գյուտ. բջջային հեռախոսին կցված է ականջակալ, որը փոշեկուլի պես ձգվում, օգտագործվում է եւ հետո էլի նույն ձեւով ներքաշվում է իր տուփի մեջ:
Այս գյուտերը, սակայն, զանգվածային կիրառություն չեն գտնում կամ չեն հասնում զանգվածային արտադրության փուլ: Ավետիս Պերյանը կարծում է, որ պատճառներն ավելի շատ կապված են ֆինանսների սղության հետ: «Այդ մարդիկ գյուտարար են, գիտնական են, բայց մենեջեր չեն, տնտեսագետ չեն: Ի տարբերություն գյուտի` արտադրությունը մի քիչ ուրիշ բան է, այնտեղ ուրիշ գիտելիքներ են պետք: Շատերը դժվարանում են»,- ասաց նա: Նաեւ նկատեց, որ զանգվածային արտադրության առաջարկով հանդես գալու դեպքում էլ գյուտերի հեղինակները հաճախ մեծ շահույթ են ակնկալում ու ցածր տոկոսներին չեն համաձայնում, այնինչ, ըստ նրա, գյուտը գործի շատ փոքր մասն է միայն, իսկ արտադրություն դուրս գալը բազմապատիկ անգամ մեծ ծախսեր է պահանջում:
ՀՀ մտավոր սեփականության գործակալությունը հաճախ հայտեր է ստանում` ստեղծված հավերժական շարժիչները արտոնագրելու համար: Մարդիկ չեն դադարում դրա փնտրտուքը, բայց ահա գործակալության մասնագետները միշտ թերի կողմեր են հայտնաբերում: «Ամեն տարի այդպիսի երեք-չորս հայտ, եթե ոչ ավելի, լինում են: Մարդիկ իմանալով, որ նման բան չի կարող գոյություն ունենալ, ասում են` իմն ուրիշ է, իմը կաշխատի»,- փոխանցեց Ավետիս Պերյանը:
Ինչ վերաբերում է գյուտը կամ օգտակար մոդելը գրանցելու ընթացակարգին, ապա այն հետեւյալն է. «Կա դիմումի ձեւ, որը լրացվում է, այնտեղ հայտատուն նշում է իր եւ իր գյուտի մասին տեղեկությունները, դրանից բացի բուն հայտի նյութերն են ներկայացվում. նկարագրություն պետք է լինի, հավակնության սահմանում, որը գյուտի իրավական պահպանության ծավալն է որոշում: Նաեւ ռեֆերատ է պահանջվում: Եթե կառուցվածք է, ապա գծագրեր պետք է պարունակի: Այդ ամենին ֆիզիկական անձի դեպքում կցվում է պետական տուրքի (հինգ հազար դրամ,-խմբ.) անդորրագիրը: Հայտը ներկայացնելուց հետո առավելագույնը եռամսյա ժամկետում մեր փորձագետները ծանոթանում են դրան եւ արձագանքում են»:
Պերյանի խոսքով, հետագա տարիներին նույնպես արտոնագիրը պահպանելու համար պետք է որոշակի պետտուրք վճարել: Որքան տարիներն անցնում են, այնքան գումարը մեծանում է: Օրինակ 10-րդ տարում այն կազմում է 12 հազար դրամ: Հիմքում դրված տրամաբանությունն այն է, որ սկզբում գյուտը կամ օգտակար մոդելը դեռ շահույթ չի ապահովում, բայց հետագայում դրա հավանականությունը մեծանում է` հեղինակի վճարելու հնարավորությունն էլ` հետը:
Վերջին մեկ ամսում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան ՀՀ անկախության 25-րդ ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու հավանականության մասին: Նույնիսկ գրվեց, որ սեպտեմբերի 26-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերից մեկը համաներման մասին ԱԺ որոշման նախագիծն է: Ներկայացնում ենք ՀՀ անկախության 22 ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու ՀՀ ԱԺ որոշումը կրճատումներով, որպեսզի պարզ լինի, թե համաներում հայտարարելու դեպքում ում նկատմամբ կարող է համաներում կիրառվել, ում նկատմամբ՝ ոչ: Ասենք՝ Հայաստանում համաներում հայտարարվել է 2013, 2011, 2009, 2006, 2001, 1998, 1997 եւ 1995 թվականներին: Համաներման մասին որոշումները գրեթե նույն հոդվածների վրա են տարածվել:
ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԱԺ-ն 2013 թվականի հոկտեմբերի 3-ին որոշեց.
Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի`1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է. 2) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ. 3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ:
Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին. 2) 60 տարին լրացած անձանց. 3) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն. 4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ հղի կանանց կամ մինչեւ երեք տարեկան երեխա ունեցող անձանց. 5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մաuնակիցներ են կամ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հավաuարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն. 6) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, Հայաuտանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուuին, զավակ կամ ծնող են եւ միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, uակայն չունեն դատվածություն:
Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով եւ 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են:
Համաներումը չկիրառել`1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու oրվա դրությամբ պատիժը կրելու uահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ. 2) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում համաներում կամ նախագահի կողմից ներում է շնորհվել… 5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում. 7)Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդկետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 138-րդ հոդվածով, 139-րդ հոդվածով, 141-րդհոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 263-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդմասերով, 266-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մաuով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներովնախատեuվածհանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդհանցագործություններըկատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.
8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ մեղադրվում են պատժի չկրած մաuի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
10) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար uույն որոշմամբ համաներում չի կիրառվում.
11) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ.Ս.-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ.Ս.-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ.Ս.-ն հայտնաբերվել է:
Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ.Ս.-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով:
Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.