23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ կառավարության որոշմամբ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ»-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 28 հասցեում գտնվող 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող 2520 հա մակերեսով հողամասը կօտարվի՝ դասական աճուրդով:
Աճուրդի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսը՝ 13 մլրդ 223 մլն 413 հազար 600 դրամ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գույքը ձեռք բերելու դեպքում գնորդը պարտավոր է վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 151 մլն 226 հազար 400 դրամ:
Պետական գույքն օտարելու մասին նախածում նշված է. «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն ամրացված 7809.9 քառ. մետր մակերեսով տարածքից մի շարք տարածքներ (ընդհանուր մակերեսը կազմում է 1887.4 քառ. մետր) վարձակալությամբ հանձնված են այլ կազմակերպությունների, որոնցից երկուսի վարձակալության ժամկետը լրանում է 2017, իսկ մեկինը` 2018 թվականներին:
Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ ներկայացված նախագծով առաջարկվում է նշված գույքը ներկայացնել օտարման՝ աճուրդով»:
Գույքն օտարելուց հետո այն գնորդին պայմանագրի կնքումից հետո կհանձվի եռամսյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ ներկայումս առաջացել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը շենքային պայմաններով ապահովելու անհրաժեշտություն, կառավարությունը հաստատել է նաև Երևանի Վ.Սարգսյան 3 հասցեի այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատերերի համար կառուցած շենքի ձեռք բերման գործողությունների ծրագիրը՝ նշված շենքում վերոնշյալ նախարարության աշխատակազմին տեղակայելու համար:
Այսուհետ յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում:
Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակների հիման վրա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը կվճարվի միաժամանակ:
Տեղեկացնենք, որ հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակ են ներառվել նաև այն գործերը, որոնց նպաստ ստանալու իրավունքը ենթակա է դադարեցման 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:
Այս դեպքում 2016 թվականի սեպտեմբեր ամսվա նպաստի գումարը (առկայության դեպքում՝ նաև չվճարված նպաստի գումարը) ցուցակում ներառվել է որպես անցողիկ գումար:
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու բանկից գողություն կատարած անձի ինքնությունը։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. սեպտեմբերի 2-ին, առերևույթ հանցագործություն կատարած անձը, բանկում տարադրամի փոխանակում կատարելու ընթացքում դրամարկղից գաղտնի հափշտակել է զգալի չափերի գումար:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննության ընթացքում ստացվել է բանկի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երևում է, թե ինչպես է միջին տարիքի, կապույտ վերնաշապկով տղամարդը, գումար փոխանակելու ընթացքում աշխատակցուհուն մոլորեցնելով, վերցնում զգալի չափերի գումար:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարներում պատկերված տղամարդու ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Ովքեր ճանաչում են լուսանկարներում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:
Լուսանկարները՝ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին
Ի պատասխան SHAMSHYAN.com կայքում զետեղված «Մինչ փաստաբանը պնդում է, որ սպանության գործով կալանավորված իր պաշտպանյալն անկարող է մենակ տեղաշարժվել, բանտում արված կադրերն այլ բան են հուշում» հրապարակման, համաձայն որի` «Մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա հարազատները, ընկերներն ու փաստաբանը սկսում են տեղեկություններ տարածել, որ Ա. Հայրապետյանը վատառողջ է. հազիվ է քայլում ու ոտքի վրա կանգնում…», ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հարկ է համարում պարզաբանել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորված անձ Արտակ Հայրապետյանը, ըստ կարգի, բժշկական զննության է ենթարկվել սեպտեմբերի 7-ին` հիմնարկ ընդունվելու օրը:
Վերջինիս մարմնի վրա առկա են եղել մակերեսային վերքեր, որի կապակցությամբ նրան ցուցաբերվել է բժշկական օգնություն, և առ այսօր վերոնշյալ կալանավորված անձը առողջական խնդիրներով չի դիմել հիմնարկի բուժմասին:
Ինչ վերաբերում է հրապարակման մեջ նշված այլ փաստերին, պետք է նշել, որ դրանց կապակցությամբ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կատարել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել և առգրավել են մեծ թվով հեռախոսներ, լիցքավորման սարքեր, մարտկոցներ: Խցում եղած դատապարտյալների նկատմամբ նշանակվել են տույժերի տարբեր տեսակներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 6-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Երևանում՝ «Կայզեր» սուպերմարկետի մոտ 29-ամյա երիտասարդին ամերիկյան արտադրության ատրճանակով սպանած Արտակ Հայրապետյանի նկատմամբ դատարանը կիրառել է երկամսյա կալանքի որոշում, որից հետո վերջինս տեղափոխվել էր Նուբարաշենի բանտ։
Մեկուսարան տեղափոխվելուց հետո նրա հարազատները, ընկերներն ու փաստաբանը սկսել էին տեղեկություններ տարածել, որ Ա. Հայրապետյանը վատառողջ է. հազիվ է քայլում ու ոտքի վրա կանգնում և քննչական բաժինն ու դատարանն անմարդկային քայլ են կատարել նրա նկատմամբ՝ կիրառելով կալանավորումը, մինչդեռ, ըստ նրանց, հիվանդությամբ տառապող Ա. Հայրապետյանի նկատմամբ դատարանը՝ որպես խափանման միջոց, պետք է կիրառեր ստորագրություն չհեռանալու մասին։
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ ֆոտոռեպորտաժ, թե ինչպիսի պայմաններում է իր կալանքը վայելում 29-ամյա երիտասարդին սպանած կասկածյալը, չնայած կային տեղեկություններ, որ սպանությունը նա չի կատարել, այլ մեկ ուրիշը, ում փոխարեն նա է կալանավորվել։
Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանի դուստրը համոզված է, որ քաղաքական դրդապատճառներով են հորը ծեծի ենթարկել:
Նա NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 15 հոգուց ավելի են եղել ծեծի ենթարկողները, նրանց մեջ եղել է Արկադի Փելեշյանը, որը գլխավորում է «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը: Իրենք ահազանգել են ոստիկանություն, սակայն ահազանգից կես ժամ եկել է ընդամենը մեկ ոստիկան:
Ծեծվածի դուստրը ասաց նաեւ, որ տարածքում տեսախցիկներ կան, որոնք ֆիքսել են կատարվածը:
Հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ Ռաֆիկ Գրիգորյանը ճակատային շրջանում այտուցներ է ունեցել, բուժօգնության է դիմել գիշերը 11:30-ից 12:00-ն ընկած հատվածում: Նրա վերջնական ախտորոշումը կտրվի համակարգչային վերջնական հետազոտությունից հետո:
Ավելի վաղ մամուլում հրապարակում էր եղել, որ նոխօրեին «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը՝ Ական, դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին: Ըստ հրապարակումների՝ Արկադի Փելեշյանը եկեղեցի է եկել մոտ մեկ տասնյակ մարդկանց ուղեկցությամբ, ու հենց եկեղեցու ներսի սենյակում հարվածներ է հասցրել Ռաֆիկ Գրիգորյանին՝ նրան մեղադրելով այն բանի մեջ, որ ՀՀ փոխոստիկանապետ Անուբաղ Համբարյանից փող է վերցրել եւ ընտրությունների ժամանակ աշխատել ՀՀԿ-ի թեկնածուի օգտին:
Արկադի Փելեշյանը, NEWS.am-ի տեղեկություններով, հայտաբերվել եւ բերման է ենթարկվել Երեւանում: Նա եկել էր Երեւան «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարության հետ հանդիպելու նպատակով:
Արկադի Փելեշյանի զավակները ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եղբոր՝ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի պետ Էրիկ Շարմազանովի սանիկներն են:
Այս դեպքի առնչությամբ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է Հայ Ավետարանական եկեղեցու հովիվի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի մասին: Կատարվում է քննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը, որ իրականացնում է խոշոր բիզնեսի վերահսկողություն, հարկային պարտավորություններից խուսափելու ուշագրավ դեպք է բացահայտել:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետի տեղակալ, 8-րդ բաժնի պետ Գերասիմ Մկրտչյանի տեղեկացմամբ` ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժնի և խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության աշխատակիցների կողմից բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության ստուգումներ են իրականացվել «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղում։
«Մեր կողմից իրականացված ստուգումների, ինչպես նաև ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության և համադրման, միջպետական հարցման և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով արձանագրվել է 2 միլիարդ 600 միլիոն դրամի ակտ և պետական բյուջե լրացուցիչ գանձման է առաջադրվել շուրջ 1 միլիարդ դրամի հարկային պարտավորություն»,-ասել է նա։
Պետք է նկատել, որ «Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությունը իրականացնում է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը: Բոլորին է հասկանալի, որ պատահական ընկերություն Հայաստանում չէր կարող մեծամասշտաբ ծրագիր իրականացնել առանց իշխանական վերնախավի աջակցության:
Մեր տեղեկություններով Կորսան-Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությանը վայելում է իշխանական վերնախաղի և մասնավորապես Սերժ Սարգսյանի ամենալայն վստահությունը: Ավելին «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ատկատները առանց ընկերության համաձայնության չէր կարող լիներ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ այս գործողությունը շոու է, որը իրականում նպատակ ունի զգոնացնել այլ տնտեսվարողներին: Հիմա բոլորը կհասկանան, որ անգամ նախագահի աջակցություն վայելով ընկերությունը չի կարող խուսափել հարկային ստուգումներից և տուգանքներից, ուստի մնացած ընկերությունները ևս չպետք է բողոքեն: Այս կերպ կառավարությունը փորձում է բարձարցնել իր հեղինակությունը՝ ընտրություններից առաջ և հավելյալ գումարներ մուտքագրել բյուջե:
Ադրբեջանցի հաքերները հերթական հարձակումն են գործել հայ օգտատերերի ֆեյսբուքյան էջերի վրա: Համաձայն նրանց տարածած տեղեկությունների՝ նրանք կոտրել են շուրջ տասը հազար ֆեսյբուքյան անձնական էջ:
Ըստ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի՝
դեռևս վերջնականորեն չի պարզել, թե ինչ միջոցներով են այս կամ այն օգտատիրոջն իրենց ցանկը գցել:Օրինակ՝ Dropbox-ի մեյլերն ու գաղտնաբառերը բացահայտվեցին, Mail.ru-ից են մեյլեր կոտրվել և այլն:
Շատ մարդիկ օգտագործում են նույն գաղտնաբառը թե էլեկտրոնային հասցեի համար, թե ֆեսյբուքյան էջի: Դա կոտրելու ձևերից մեկն է:
Մյուսը տարբերակն այն է, որ հնարավոր է կեղծ ֆիշինգային էջեր են ստեղծել, որոնց միջոցով յուրացրել են մեյլերն ու ֆեյսբուքյան էջերը, սակայն ապացույց չկա այս վարկածի հավանականությունը պնդելու համար:
Ըստ նրա՝Ադրբեջանցի հաքերները հայտարարում են, որ իրենք մոտակա 10 հազար էջ են կոտրել, բայց հրապարակել են միայն 2000-ի տվյալները:
Նման հաքերային հարձակումներից զերծ մնալու համարնա խորհուրդներ տվեց.
-Ամենակարևորը, պետք է մտնել Ֆեյսբուքի անձնական էջի անվտանգության բաժինը, ակտիվացնել այն ֆունկցիան, որի դեպքում ուրիշ տեղից Ձեր հաշիվ մուտքի ժամանակ Ձեզ ծանուցում ուղարկվի, ու շատ կարևոր է նաև երկու փուլային մուտքը կոդով ակտիվացնելու ֆունկցիան, բայց ոչ թե սմս-ով, այլ հենց կոդ-գեներատորով:
Այս ֆունկցիաները ակտիվացնելով գրեթե ապահովագրվում ես, պարզապես պետք է նաև ուշադիր լինել ու ամեն մի պատահական վիրուսային լինք չբացել, որոնք կարող են նաև Ձեր ընկերների կողմից ուղարկվել:
Անհրաժեշտ է նաև էլեկտրոնային հասցեի պաշտպանության մասին մտածել: Հաճախ մեյլը կոտրելով են մտնում Ֆեյսբուք, մեյլն ու Ֆեյսբուքի գաղտնաբառերը պիտի տարբեր լինեն: Իդեալական կլինի, եթե Ձեր գաղտանաբառերը երբեք չկրկնվեն:
Այստեղ կարող եք ստուգել, թե արդյոք Ձեր ֆեյսբուքյան էջը կա կոտրված էջերի շարքում, թե ոչ՝ սեղմել այստեղ:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք, գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն եւ պլանավորել են այն վաճառել Երեւան քաղաքում գտնվող նախկին քիմիական գործարանի տարածքում: Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ 160.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաեւ իրացնելու կապակցությամբ (ՀՀ քր. օր-ի 275 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:
Այսօր արտառոց դեպք է գրանցվել Գյումրու դպրոցներից մեկում: Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել է. երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե, ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– ասաց հիվանդանոցի տնօրենը:
Թե երեխայի մոտ ինչ խնդիր է եղել իրականում՝ հայտնի կդառնա դիահերձումից հետո: «Ամեն ինչ եղել է պատահական, ֆիզկուլտուրայի դասին»:
Մինչ այդ երեխան ունեցե՞լ է սրտի խնդիրներ, թե՞ ոչ, Կուրղինյանը չգիտեր: «Էդ վիճակը չէր, չկարողացանք իմանալ, թե նախկինում ինչ է եղել ընդհանրապես»,- ասաց Կուրղինյանը:
«Իրատեսը»-ի նախորդ համարում անդրադարձել Էր դատապարտյալներին տրվող սննդին հատկացված գումարներին, որոնց կեսն անգամ տեղ չի հասնում, իսկ չնչին մասն Էլ օգտագործվում Է անորակ սնունդ մատակարարելու վրա։ Այդ հրապարակումից հետո և դատապարտյալներից, և նրանց հարազատներից բավականին շատ արձագանքներ եղան։
Նախ բոլորը միաբերան պնդում Էին, որ եթե տնից եկող ծանրոցները չլինեն, իրենք շաբաթներով սոված կմնան, բայց չեն ուտի, իրենց բառով ասած, «շան լափը»։ Նրանք այս առնչությամբ նոր վարչապետին հորդորում են ստուգել սննդի գնման իրական ցանկը։ Պատկերը, վստահեցնում են դատապարտյալները, կզարմացնի նորանշանակ վարչապետին։ Հիշեցնենք, որ 2015-ին, արդարադատության նախարարի հրամանով, կանոնակարգվել Է պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի, քանակի և որակի հսկողության կարգը։ Հրահանգը նախատեսում Է նաև պատասխանատու հերթապահի ու բժշկի կողմից ճաշերի քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս պարտավոր են համապատասխան եզրակացություն ներկայացնել։
Հարց Է առաջանում ի՞նչ ստուգումներ են իրականացնում հերթապահն ու բժիշկը, եթե նման անորակ սնունդ Է տրվում դատապարտյալներին, ովքե՞ր են այդպիսի սնունդ գնում, և ո՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները։ Դատապարտյալները հուսով են, որ այս հարցը վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում կլինի, և կշահի նախ և առաջ պետական բյուջեն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատեսը» թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.