23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն և «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:
Ոստիկաններին հաջողվել է պարզել և վիրավորների, և հիվանդանոց տեղափոխված անհայտ տղամարդու դիակի ինքնությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած և անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գևորգ Ա.-ն է:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,-նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Nզորամասի հենակետի պետ Բաբկեն Ղարդյանը, որը հարկադրել է ժամկետային զինծառայողներին իր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել եւ դրա համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման, պնդում է, որ ինքն անմեղ է, «գործը սարքված է»:
«Ես այդ ժամանակ Մատաղիսի ռազմական ոստիկանության պետն էի, շատ գործեր եմ բացահայտել, օրինակ, հենակետը սարքելու համար տրամադրվել էր 21 մլն դրամ, բայց ընդամենը 5-6 մլն դրամ էին ծախսել, մնացածը կերել էին, բացի դրանից զինվորին էին ծեծել, ուզում էի բացահայտել, բայց չթողեցին… ու էս գործը գլխիս սարքեցին: 2015թ. հունվարի վերջին կանչեցին, թե քո կամքով դիմում գրի, գնա, ես հրաժարվեցի, երկու օր անց տարբեր զորամասերից զինվորներ հաղորդում տվեցին, թե ես հարկադրել եմ իմ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարեն»,- պատմեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած դատապարտյալը:
Ըստ մեղադրական եզրակացության` Բաբկեն Ղարդյանը տարբեր ժամանակներում ժամկետային զինծառայողներ` Գեղամ Ղազարյանի, Դավիթ Դավթյանի, Գևորգ Մարգարյանի կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները:
Բացի դրանից դասակի հրամանատար` Էդգար Արշակյանից տեղեկանալով վերջինիս և Հայկ Մարգարյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում միմյանց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքների մասին` չի հաղորդել վերադաս հրամանատարությանը:
Բաբկեն Ղարդյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 140-րդ հոդվածի 1-ին մասով եւ 375-րդ հոդվածի 1-ին մասով: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ղարդյանին դատապարտել էր 5 տարվա ազատազրկման, մինչդեռ Վերաքննիչը մասնակի փոփոխեց առաջին ատյանի կայացրած որոշումը եւ վերջնական պատիժ սահմանեց 8 տարի:
«Ես նախագահին նամակ էի գրել, որից հետո իմ պատիժը խստացրին»,- նշեց դատապարտյալը:
Բաբկեն Ղարդյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:
Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները նոյեմբերի 3-ի երեկոյան, որոնք ծառայություն էին իրականացնում Նոր Նորքի թաղապետարանի եւ հարակից տարածքներում ռադիոկապով օժանդակ ուժեր են խնդրել: Նրանց ձայնում տագնապ է եղել:
Վայրկյաններ անց ոստիկանության բաժին է ահազանգել նաեւ տեսուչներից մեկը եւ էլի օժանդակ ուժեր խնդրել: Նա հայտնել է, որ թաղապետարանի մոտ անհայտ քաղաքացիները քաշքշուկ են սկսել պարեկային ծառայողների հետ: Դեպքի վայր է ժամանել նաեւ հերթապահող օպերատիվ խումբը:
Ոստիկանություն բերման է ենթարկվել 4 քաղաքացի, բոլորն էլ հարբած:
Քաշքշուկի մասնակից ոստիկաններից մեկը պատվել է, որ թաղապետարանի մոտ իրենց է մոտեցել մի քաղաքացի եւ ասել, որ մեքենան խափանվել է եւ օգնության կարիք ունի: Ոստիկաններն օգնել էին եւ մեքենան հրելով դուրս բերել ճանապարհի երթեւեկելի մասից: Այդ պահին հանկարծ նկատել են, որ «ՎԱԶ-2106» մակնիշի կարմիր գույնի մեքենան սլանում է մայթով: Ոստիկանները վազել էին մեքենային ընդառաջ:
Վարորդին դուր չէր եկել, որ իրեն հարկադրել են կանգ առնել: Նա իջել էր մեքենայից, ներկայացել որպես բարձրաստիճան պաշտոնյա, քաշքշել ոստիկանի համազգեստից ու կրծքանշանից, հայհոյել ու հարվածներ հասցրել: Նրա ընկերները եւս ներկայանալով պաշտոնյաներ, միացել էին հակաօրինական գործողություններին:
Արդեն ոստիկանությունում պարզվել էր, որ նրանք պաշտոնյաներ չեն: Երեւանցիներ, այնուհետեւ որպես մարզի դատախազ, այնուհետեւ ներքին անվտանգության գնդապետ ներկայացած, բայց իրականում ավտոգազալցակայանի աշխատակից 45-ամյա Լեւոն Է.-ն, տաքսու վարորդ 48-ամյա Հարություն Ս.-ն, 45-ամյա Ռադիկ Մ.-ն եւ 36-ամյա Էմիլ Մ.-ն էին:
Բերման ենթարկելիս եւս նրանք շարունակել էին հայհոյանքներ տեղալ, փորձել էին փախուստի դիմել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Այսօր գիշեր ժամը 00։15-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոն բաժին, ըստ ֆեյսբուքյան գրառման, ապօրինի բերման է ենթարկվել փաստաբան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբաններից մեկը:
Հրապարակված գրառման համաձայն` բերման ենթարկված փաստաբանի վերաբերյալ բացատրություն են տվել ոստիկանության հետ մտերմություն անող, գիշերը տանը չանցկացնող իրեն անծանոթ կանայք։
«Ոստիկանության աշխատակիցների վերաբերմունքը փաստաբանի նկատմամբ եղել է անմարդկային. նրա ձեռքերին հագցրել են ձեռնաշղթաներ, չորս ժամ շարունակ չեն թողել, որ ջուր խմի և կապ հաստատի իմ հետ։ Մյուս փաստաբանին, որը կանգնած է եղել ոստիկանության Կենտրոնի բաժին մուտքի դիմաց, արգելել են ներս մտնել և իր ընկերոջը իրավաբանական օգնություն ցույց տալ»:
Գրառում կատարած փաստաբանը՝ Արսեն Մկրտչյանը, դիմելով իր գործընկներին, խնդրել է միավորվել:
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, shamshyan.com։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները Shamshyan.com–ին ասել են, որ վարորդը եղել է նախկին Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ավարտվել է Արթուր Վարդանյանի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 24-ին հարուցված քրեական գործի քննությունը: Նախաքննության ընթացքում քրեական հետապնդում է իրականացվել թվով 33 անձանց նկատմամբ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ կրելու (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
2016 թ. հունիսի 8-ին 4 անձի մասով գործն անջատվել է, նրանց նկատմամբ 223-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի մեղադրանքներով քրեական գործն ուղարկվել է դատարան: Քրեական գործով անցնող 20 մեղադրյալների (Արթուր Վարդանյան, Արա Պողոսյան, Էդվարդ Ներսիսյան, Տիգրան Բոյաջյան, Վահագն Սալնազարյան, Ավետիս Բարեյան, Արթուր Եղիազարյան, Վաղինակ Ստեփանյան, Արման Հայրապետյան, Գևորգ Ջնդոյան, Ասյա Մկրտչյան, Մարինե Կաթանյան, Նելլի Մինասյան, Անտոն Դիկրան Թոթոնջյան, Խաչիկ Ավետիսյան, Արկադի Մարդոյան, Հարություն Սարիբեկյան, Վահան Շիրխանյան, Գառնիկ Մարգարյան, Վլադիմիր Առաքելյան) առաջադրված մեղադրանքները լրացվել են իշխանությունը զավթելու նախապատրաստության մասով (ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մաս), եւ գործը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Եվս 9 մեղադրյալների նկատմամբ նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ եւ մեծածավալ քննչական գործողությունների, այդ թվում՝ հարցաքննությունների, առերեսումների, խուզարկությունների, փորձաքննությունների արդյունքում հավաքված ապացույցների, ինչպես նաեւ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում ստացված տվյալների համակցությամբ պարզվել է, որ Արթուր Վարդանյանն, ունենալով զինված գործողությունների մասնակցության փորձ եւ ռազմական հմտություններ, իշխանությունը զավթելու նպատակով ստեղծել է հանցավոր համագործակցություն:
2015 թ. մայիսից Ա. Վարդանյանը ձեռնամուխ է եղել հանցավոր համագործակցությունը ձեւավորելու, այդ գործում ՀՀ քաղաքացիների ներգրավելու, զենք-զինամթերք հայթայթելու եւ իշխանությունը զավթելուն ուղղված այլ գործողություններ իրականացնելուն:
2015 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցավոր խումբը բացահայտվել եւ վնասազերծվել էր:
Հայտնաբերվել էին մեծ քանակի ռազմամթերք, պայթուցիկ եւ այլ նյութեր, զինվորական հանդերձանք, փաստաթղթեր եւ այլ իրեր: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն
ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ մայոր Արտեմ Մարգարյանը ձերբակալվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու՝ կաշառք ստանալու կասկածանքով. տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
2016 թվականի հոկտեմբերի 31-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում կորցրած զինվորական գրքույկը վերականգնելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի սկզբին դիմել է ՀՀ ՊՆ Գյումրու զինվորական կոմիսարիատի պահեստազորի սերժանտ շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ Ա. Մարգարյանին: Ըստ քաղաքացու՝ Ա.Մարգարյանը տարբեր պատճառաբանություններով 1 շաբաթ շարունակ հրաժարվել է վերականգնել իր զինվորական գրքույկը, որից հետո՝ 2016 թվականի նոյեմբերի 8-ին, իր աշխատասենյակում 200 ԱՄՆ դոլար գումար է պահանջել՝ նոր զինվորական գրքույկը տրամադրելու համար։
Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ գործողություններ՝ հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու համար։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ա.Մարգարյանը ձերբակալվել է։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Քրեական գործով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ոստիկանությունն տեսանյութ է պատրաստել, որտեղ ներկայացնում է մարդաորսության կամ ինչպես ընդունված է ասել՝ թրաֆիքինգի դեպք։ Շատ հաճախ այդ վտանգի մեջ հայտնված անձինք լռում են, իսկ պատճառները տարբեր են՝ նյութական կախում, վախ եւ այլն։
Մասնավորապես նշվել է, որ ոստիկանները տեղեկացել են, որ Աշտարակ-Եղվարդ ճանապարհին գտնվող անասնագոմում աշխատանքային շահագործման է ենթարկվում Հրազդանի մի բնակչուհի: Կինը 5 երեխա ուներ եւ ծանր պայմաններից դրդված անցյալ տարվա դեկտեմբերից ամսական 30 հազար դրամ աշխատավարձով կթվորուհու աշխատանքի էր անցել նշված անասնաֆերմայում:
Ըստ ոստիկանության տեղեկության, անասնաֆերմայի սեփականատերն օգտագործելով կնոջը հատկացված սննդի ուռճացված պարտքի եւ սոցիալական խոցելի վիճակի հանգամանքը, վերցրել էր նրա անձնագիրն ու բռնությամբ ու դրա սպառնալիքով շուրջ 10 ամիս աշխատանքային շահագործման էր ենթարկում կնոջը:
Կինը հրավիրվել է ոստիկանություն: Իրավապահների գործողությունների արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) եւ Հրազդանի ոստիկանության բաժնի աշխատակիցները կնոջ հետ մեկնել են անասնաֆերմա, զրուցել սեփականատիրոջ՝ Պռոշյան գյուղի բնակիչ 54-ամյա Արշալույս Պ.-ի հետ:
Նա ոստիկաններին հայտնել է, որ կինն ինքն է ապրելու տեղ ու աշխատանք փնտրել: Ապրելու համար հատկացրել է վահոն-տնակ, բայց կթվորուհու աշխատանքից գլուխ չի հանել: Կինը եղբոր հետ, որ Արշալույսի հովիվն էր, ապրել են նույն տնակում:
Մանրամասները՝ տեսանյութում
««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից։ Պարզվում է՝քննությունն այնպես Է ընթացել, որ իբրև հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Երբ առերեսում Է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց Է տվել հոգևորականին, թե ով Է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել Է, թե Սեյրան Օհանյանը։ Շիրխանյանը բղավել Է, թե ստում ես, ինչ կապ ունի նա։ Քննիչը շարունակել է՝ Դուք պետք Է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել Է՝ այո։ Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» Է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով թե վատ Է զգում, ապա նահանջել Է՝ ասելով ոչ։
Բանն այն Է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը։ Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.