23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ինձ, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում և անցյալում, և այսօր։Երեքս էլ եղել ենք Արցախի, Հայաստանի պետականության ստեղծման ակունքներում, Սեյրան Օհանյանը եղել է ռազմական ճակատում, ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը՝ դիվանագիտական», – «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը :
«Ես ու Րաֆֆի Հովհաննիսյանը թողել ենք ես հանգիստ կյանքը ու վերադարձել ենք հայրենիք։Մենք եկել ենք հույսերով, իղձերով, որպեսզի կարողանանք ստեղծել, առաջին հերթին, մեր նախնիների երազած Հայաստանը, ստեղծել մեր ապագա սերունդների համար հանգիստ, անկախ, բարգավաճ մի հանգրվան, որտեղ ողջ հայությունը կարող է գալ ու ապրել:Այդ ճանապարհը բավականին քարքարոտ է եղել », – ընգծեց Վ.Օսկանյանը։
«Մենք երեքով, մեր համախոհներով, մեզ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ շատ արագ շատ բան կարելի է Հայաստանում փոխել, իսկ Հայաստանի զարգացման, անվտանգության, կայունացման ապահովման հիմնական խոչընդոտն այսօրվա իշխանություններն են, սա արդեն ապացուցվել է», – ասաց նա։
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Վահան Շիրխանյանին մեկուսացրել են: Փաստաբանի խոսքով՝ փետրվարի 11-ից չի կարողանում տեսնել իր պաշտպանյալին: «Վահան Շիրխանյանի մոտ չեն թողնում ոչ միայն հարազատներին ու լրագրողներին, այլև պաշտպանին: Պատճառը շատ խորն է. նրանք փորձում են Վահան Շիրխանյանի վրա հոգեբանական ճնշում գործադրել:
Փետրվարի 9-ին Հայաստանի կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից 5 տարբեր հարցադրում է ստացել Վահան Շիրխանյանի առողջության հետ կապված: Այդ հարցերին պատասխանելու համար կառավարությունը սեղմ ժամկետներ ունի՝ մինչև փետրվարի 22-ը»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի կառավարությանը հարցեր է ուղղել՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության հետ կապված: Վահան Շիրխանյանին մեղադրում են Երևանում վնասազերծված Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի հետ համագործակցության մեջ:
Պանամայի իրավապահ մարմինները նախօրեին ձերբակալել են օֆշորային ընկերությունների գրանցմամբ զբաղվող Mossack Fonseca իրավաբանական ընկերության երկու հիմնադիրներին: Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով Պանամայի դատախազությանը, փոխանցում է, որ ընկերության հիմնադիրներ Ռամոն Ֆոնսեկան և Յուրգեն Մոսակը կասկածվում են կոռուպցիայի և փողերի լվացմանն առնչություն ունենալու մեջ:
Mossack Fonseca-ի անունը հայտնի դարձավ շուրջ մեկ տարի առաջ, երբ ընկերությունից միլիոնավոր փաստաթղթերի արտահոսքը հիմք հանդիսացավ «Պանամական փաստաթղթեր» անունը ստացած միջազգային հետաքննության համար: Պարզվեց, որ Mossack Fonseca-ի հետ կապված են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 12 երկրի ղեկավարներ, նրանց թվում արծարծվում էին Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների անունները: Հայաստանից օֆշորային սկանդալի կիզակետում հայտնվեց Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության այժմ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ չնայած մամուլի բազմաթիվ հրապարակումներին ՀՔԾ-ն կարճեց Միհրան Պողոսյանի վերաբերյալ հարուցված գործը: Հետք պարբերականը, որն առաջինն էր խոսել Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալի մասին, այս գործի կարճումից հետո հայտարարեց, որ ՀՔԾ-ն օբյեկտիվ քննություն չի իրականացրել:
ՀՀԿ-ն արդեն հրապարակել է ռեյտինգային կարգով առաջադրվող իր թեկնածուների ցուցակը։Այդ ցուցակում ընդգրկված է Կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, որն առաջադրվելու է Երևանում: Հակոբ Բեգլարյանը նախկինում քաղաքաշինության փոխնախարարն էր: Դրանից առաջ նա պաշտոնավարում էր պետական գնումների գործակալությունում: Փաստացի նրա օրոք ոչ ոք պատասխանատվություն չկրեց ատկատների և պետական գնումների ոլորտում եղած չարաշահումների համար։
Գագիկ Բեգլարյանը, որին Երևանի քաղաքապետի պաշտոնում մի կարճ ժամանակ թողնելուց հետո Սերժ Սարգսյանը նշանակեց Հովիկ Աբրահամյանի կառավարության կապի ու տրանսպորտի նախարար (վերջինիս հետ հեռացավ նաև Գագիկ Բեգլարյանը ),այն հիմնական ֆիգուրն է, որի ստվերում նրա կրտսեր եղբայրը դարձավ ՀՀԿ ռեյտինգային: Նույն կերպ բախտը չժպտաց Մհեր Սեդրակյանին, նա դուրս մնաց նոր ձևավորվող խորհրդարանից, նրա որդուն ևս չընդգրկեցին որևէ ցուցակում( նախնական պայմանավորվածությամբ՝ Դավիթ Սեդրակյանը պետք է առաջադրվեր ԲՀԿ ցուցակով , սակայն ավելի ուշ դա չեղյալ հայտարարվեց), չնայած դրան Մհեր Սեդրակյանը մնաց հանրապետական:
Հիշեցնենք որ, ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակին անդրադարձ կկատարի հաջորդ շաբաթվա ընթացքում՝ երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը կայանալիք կուսակցության Գործադիր մարմնի նիստում: Իսկ կուսակցության ԳՄ այսօրվա նիստում հստակեցվել են տարածքային ցուցակները:
Երևանի թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Ավան, Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանները, ՀՀԿ-ն ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 12 թեկնածու, որոնց թվում են ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը և պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ Տարոն Մարգարյանի աներձագը:
Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում «հայտնի դեմքերից» առաջադրվել են պատգամավորներ Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արթուր Գևորգյանը (Վովա Գասպարյանի փեսան),Արման Սահակյանը:
Թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածուներ են լինելու Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը:
Շիրակում կառաջադրվեն Արման Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանն ու Մարտուն Գրիգորյանը, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Տավուշում առաջադրվողների թվում կլինեն Հակոբ Հակոբյանը, գործարար Գրիգոր Աղայանը:
Գեղարքունիքից առաջադրվողների թվում են մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Կարեն Բոթոյանը, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:
Կոտայքում ՀՀԿ-ն կառաջադրի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, գեներալ Սամվել Սանամյանի և այլոց թեկնածությունը:
Արագածոտնից առաջադրվողների թվում կլինեն Արագած Ախոյանը, Բազմասեր Առաքելյանը, Մնացական Մնացականյանը:
Արմավիրից ՀՀԿ-ն կառաջադրի գեներալ Սեյրան Սարոյանի, Հրանտ Գրիգորյանի, Նահապետ Գևորգյանի, Ալեքսան Պետրոսյանի և Առաքել Մովսիսյանի թեկնածությունը:
Վայոց Ձորից ու Սյունիքից կառաջադրվեն Աշոտ Արսենյանը, Սունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Լոռիից առաջադրվողների թվում կլինեն ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Արարատից կառաջադրվեն պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը, պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Հայկական վերածնունդ կուսակցության համագումարը: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանից հետո ելույթ է ունեցել նաեւ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը:
Hraparak.am-ից մեջբերում ենք նրա ելույթից մի հատված
«Ընդհանրապես դժվար է ուսուցչից հետո աշակերտը խոսի, իմ քաղաքական ուսուցիչը և առաջնորդը եղել և մնում է Արթուր Բաղդասարյանը: Ես ինքս՝ որպես մանկավարժ, դեռևս 15 տարի առաջ դասավանդել եմ դասարանում: Խոսելով Արթուր Բաղդասարյանի, Օրինաց երկրի մասին, գաղափարների և նպատակների մասին, խոնարհվում եմ այդպիսի կրթված մարդու առջև, նրա գաղափարների և ծրագրերի առջև:
Կոշտուկների նման կփշրվեն այն մարդիկ, որոնք եկել են «Հայկական վերածննդի» պտուղներից ինչ-որ բան գողանալու, թույլ չենք տալու դա: «Հայկական վերածնունդն» իմ զավակն է, ես եմ նրա տերը: Թույլ չեմ տա որևէ մեկին ամեն օր կեղծող գարշահոտ ունեցող իրենց գաղափարներով և նպատակներով նախընտրական շրջանում պատվեր իջեցված ծրագրով խոսել «Հայկական վերածննդի» մասին, կոչնչացնեմ ես նրանց, ով ուզում է լինի, ես իմ մատներով կհանեմ նրանց աչքերը»:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ- Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված հյուրանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև նույն վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։
Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով /սկոչով/։
ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 18-ամյա երիտասարդի մահվան դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի փետրվարի 10-ին՝ ժամը 01:30-ին, Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն համայնքի բնակիչ, 1998 թ. ապրիլին ծնված Տարոն Գեւորգյանն իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախվելու եղանակով ինքնասպանություն է գործել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում՝ իրենց տան հյուրասենյակում, հայտնաբերվել է Տարոն Գեւորգյանի դին՝ գետնին պառկած: Վերջինիս եղբայրը հայտարարել է, որ նրա դին հայտնաբերել է ինքը՝ իրենց տան բակում գտնվող ծառի բնից հակավորման թելով կախված վիճակում, դանակով կտրել է հակավորման թելը, դիակը իջեցրել, տեղափոխել տան հյուրասենյակ ու պառկեցրել գետնին:
Զննությամբ նշված ծառի բնին կապված վիճակում հայտնաբերվել եւ վերցվել են 93սմ երկարության, իսկ գետնից` 87սմ երկարության երկտակ հակավորման թելեր:
ՀՀ ՔԿ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երիտասարդի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հայաստանի երեք օպերատորների՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի, «Յուքոմ»-ի և «ԲիԼայն»-ի բաժանորդներն արդեն ստիպված են «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի համար միջնորդավճար տալ: Կրպակներում լիցքավորման համար բաժանորդը որպես միջնորդավճար պարտավորվում է վճարել առավելագույնը 30 դրամ, իսկ լիցքավորման քարտերի դեպքում՝ հավելյալ 50 դրամ: Վերջին օրերին բազմաթիվ բաժանորդներ տարբեր հարթակներում իրենց բողոքի ձայնն են բարձրաձայնում ավելի վճարելու համար:
«Յուքոմ» ընկերությունից araratnews.am-ին տեղեկացրին, որ բաժանորդներից միջնորդավճար գանձելը հայաստանյան երեք օպերատորների համատեղ որոշումն է. «Որոշումը կայացվել է շուկայի ազատականացման նպատակով: Երեք օպերատորները որոշել են, որ լիցքավորման քարտերի համար առավելագույնը 50 դրամ միջնորդվաճար պետք է վճարել, կրպակներում՝ առավելագույնը 30 դրամ»:
Ինչի՞ հիման վրա է նման որոշում կայացվել, եթե նախկինում բաժանորդը պարտավորվել է վճարել միայն լիցքավորված գումարի չափով: Այս և այլ հարցերի ընկերությունից հրաժարվեցին պատասխանել, ընդգծելով, որ դա եղել է երեք օպերատորների որոշում:
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ից էլ տեղեկացնում են, որ իրենց դեպքում «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորման դեպքում միջնորդավճար նախատեսված չէ. «Կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված Մոբիդրամի տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձնվում»:
Ընկերությունից նաև ընդգծում են, որ ամբողջ Հայաստանում գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերում ևս լիցքավորման համար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճար չի նախատեսում. «Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաև ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսավարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում ևս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը միջնորդավճարի գանձում չի նախատեսում»:
Մեր հարցերին՝ այսինքն կրպակներում և այլ վաճառակետերում խախտո՞ւմ են անում` հավելյալ գումար գանձելով, և ընկերությունն ի՞նչ քայլեր է պատրաստվում անել իրավիճակը հարթելու համար, պատասխանեցին, որ այլ տեղեկատվություն խնդրի վերաբերյալ տալ չեն կարող:
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև «ԲիԼայն» ընկերության հետ, որտեղից մեր զանգերին այդպես էլ չպատասխանեցին:
Քաղաքացիների բողոքների և դրանց ընթացք տալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար էլ զանգահարեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, որտեղ խնդրեցին ավելի ուշ զանգահարել… Սակայն ավելի ուշ զանգահարելով` մեր զանգերին չպատասխանեցին:
Աղբյուրը՝ araratnews.am
ԵՏՀ-ում քննարկվում է պայմանագրի նախագիծ, որի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիները կկարողանան թոշակ ստանալ ԵՏՄ անդամ ցանկացած երկրում: Նրանց աշխատանքային ստաժը կհաշվառվի կազմակերպության անդամ բոլոր երկրներում, ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Շուտով ԵՏՀ Խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվի ԵՏՄ անդամ պետության աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագիծը:
«Մեզ հաջողվել է հարթել անհամաձայնությունները: Մնում է միայն մեկ հարց կարգավորել` որոշել անհատական կենսաթոշակային գործակիցը աշխատանքային ստաժի համար: Խոսքը կենսաթոշակի իրավունքների ձևակերպման մասին է ՌԴ-ում: Կարելի է ասել, որ պայմանագրի նախագծի մշակումը ավարտական փուլում է»,-ասել է ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Պաիզա Սույումբաևան:
ՌԴ-ում աշխատելու դեպքում անհատական կենսաթոշակային գործակիցը կախված է աշխատավարձի չափից, այդ ցուցանիշը կա միայն ՌԴ-ում: Այսինքն, որքան բարձր է աշխատավարձը, այնքան բարձր է գործակիցը:
Այլ երկրում աշխատանքային ստաժի համար ՌԴ-ն առաջարկում է տալ 1 միավոր գործակցի համար, սակայն ԵՏՄ մյուս երկրներն առաջարկում են 2 միավոր սահմանել: Հակառակ դեպքում ԵՏՄ մյուս երկրների քաղաքացիները ՌԴ քաղաքացիների համեմատ անհավասար պայմաններում կհայտնվեն։
Վերջնական տարբերակում հաշվի կառնվեն անձի մասնակցությունը կենսաթոշակային համակարգին, կենսաթոշակային իրավունքի պահպանումն ու փոխանցումը մեկ այլ երկիր տեղափոխվելու դեպքում:
Կենսաթոշակի չափը կհաշվառվի ըստ անդամ երկրի ազգային օրենսդրության, յուրքանչյուր անդամ երկիր կվճարի կենսաթոշակի այն մասը, որը նա վաստակել է այդ երկրում աշխատանքի ընթացքում:
Օրինակ, եթե ՀՀ քաղաքացին որոշ ժամանակ աշխատել է ՌԴ-ում, ապա ՀՀ վերադառնալու դեպքում այդ հատվածի կենսաթոշակը նրան կվճարի ՌԴ-ն: Թոշակը կվճարվի կամ ՀՀ-ում, կամ ՌԴ-ում` անձի ընտրությամբ: Եթե ՌԴ-ում աշխատանքային ստաժը անբավարար լինի կենսաթոշակ նշանակելու համար, հաշվի կառնվի նրա աշխատանքային տարիները ԵՏՄ անդամ այլ պետությունում: Թոշակի չափը կհաշվառվի` ելնելով ՌԴ-ում գործող կեսանթոշակային իրավունքներից:
Քննարկումները դեռ շարունակվում են:
«ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իր ստորաբաժանումներով հանդերձ դարձել է Հայաստանի ամենակոռումպացված կառույցներից մեկը. նման եզրակացության կարելի է գալ` նկատի ունենալով փաստը, որ վերջին երկու ամսվա ընթացքում այս նախարարության ենթակայության տակ գործող հիմնարկություններում կոռուպցիոն գործարքների հետ կապված երրորդ քրեական գործն է հարուցվում:
Երեկ քրեական գործ է հարուցվել՝ կապված «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում ձեռք բերված գույքի տնօրինման հետ. առանձնապես խոշոր չափերի գույքը յուրացման եղանակով հափշտակվել է: Այս տարվա հունվարի վերջերին դատախազությունում քրեական գործ էր հարուցվել նախարարության ենթակայության տակ գտնվող «Երեւանի թիվ 1 տուն ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված ուսումնասիրությամբ բացահայտված փաստերի վերաբերյալ, երբ պարզվել էր` առանց անհրաժեշտության լրացուցիչ աշխատողներ են ընդունել, որոնց աշխատավարձ է վճարվել, եւ բացի այդ` մահացած կամ տուն-ինտերնատից դուրս գրված անձաց անվան տակ շարունակվել է բյուջեից գումարներ ստանալը: Եւ, վերջապես, 2016թ. տարեվերջին ԱԱԾ-ն այս նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում կաշառակերության լուրջ մեխանիզմ էր բացահայտել, որի շրջանակներում կալանավորներ կան: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս եւս 2 հոգի ձերբակալվել է:
Չնայած այս ամենին՝ նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել իր ղեկավարած կառույցում կոռուպցիոն այդ երեւույթների համար: Նա դեռ շարունակում է պաշտոնավարումը՝ ընդ որում, այդպես էլ որեւէ բացատրություն չտալով տեղի ունեցածի համար: Արդյո՞ք բոլոր տեղի ունեցած հանցանքները եղել են առանց նախարարի գիտության»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.