23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Օրերս «Արմավիր» ՔԿՀ-ում սպանության փորձ էր գրանցվել: Ըստ այդմ, կողոպուտի համար 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձը կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել մի այլ կալանավորի:
Միաժամանակ լուրեր տարածվեցին, որ տուժողը նորատուսցի Ալիկի մորաքրոջ տղայի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանն է: Իսկ սպանության պատվերը, նույն լուրերի համաձայն, գալիս է քրեական հեղինակություն Ալիկ Բայանդուրյանից՝ նորատուսցի Ալիկից:
Թե որքանով են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք հետաքրքրվել Մեխակ Հարությունյանի հորեղբորից՝ Մուրադ Հարությունյանից: Նա ոչ հերքեց, ոչ հաստատեց լուրը՝ տալով հետեւյալ պատասխանը. «Երեւի այդքան էլ այդպես չէ, չգիտեմ: Այս պահին ես չեմ կարող կոնկրետ պատասխանել ձեր հարցին: Խնդրում եմ, ինձ մի տվեք էդ հարցը, էլի…»:
«Իրավունք»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Կոտայքի մարզում, այսօր սպանության դեպք է տեղի ունեցել. ժամը 13։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի թիվ 4 դպրոցի մոտ գտնվող ճանապարհին, Honda մակնիշի 10 DO 500 համարանիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի:
ՀՀ քննչական կոմիտեից մեր հարցին ի պատասխան ասացին, որ դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը մեքենայի ղեկին հայտնաբերել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրիք 104 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն): ՔԿ-ից փոխանցեցին, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ սպանության հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Հրազենային վնասվածքների հետեւանքով մահացածը 47-ամյա Վախթանգ Մարգարյանն է։ Մեր տեղեկություններով, տղամարդը հրազենային վնասվածքը ստացել է աջ կողմի շրջանում, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ Վախթանգ Մարգարյանի ուղղությամբ կրակել է նրա կողքին նստած անձնավորությունը:
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի շտաբը ահազանգ է ստացել Գեղարքունիքի իր համակիրներից, որ իրավապահները թույլ չեն տալիս դաշինքի համակիրներին տրանսպորտային միջոցով գալ Երևան՝ մասնակցելու այսօր նախանշված հանրահավաքին։
Մասնավորապես, նախապես պայմանավորվածություն է ձեռք բերված եղել «Գավառ տրանս» ընկերության հետ, որ 9 տրանսպորտային միջոցով ՕՐՕ–ի համակիրները պետք է այսօր շարժվեն Երևան, սակայն, ըստ ահազանգի, ուժային կառույցներից զանգահարել են այդ ընկերության տնօրենին և արգելել տեղաշարժվել։
Հիշեցնենք, որ ժամը 18։00–ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի հանրահավաքը, որին հաջորդելու է երթը՝ Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով։
«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայություն
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ու զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման նպատակով ՀՀ ՊՆ կողմից դրամական միջոցներ հատկացնելու գործընթացում արձանագրված խախտումների դեպքի հանգամանքները, մեխանիզմը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ որպես մեղադրյալ է ներգրավվել 3 անձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական քննության տվյալներով՝ N զորամասի զինծառայող, ենթասպա Է.Մելքոնյանը և նրա հանգուցյալ եղբոր կինը, տեղեկանալով, որ զոհված և մահացած զինծառայողների՝ սեփականության իրավունքով բնակելի տարածություն չունեցող ընտանիքներին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անհատույց տրամադրվում է պետական ֆինանսական աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու համար, որոշել են դիմել՝ այն ստանալու համար։
Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կինն իր որդիների հետ բնակվելիս է եղել սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարանում, այսինքն՝ նշված ծրագիրն իրականում նրանց վրա չի տարածվել, այդուհանդերձ, գրավոր դիմում է ներկայացրել առ այն, թե որդիների և սկեսրոջ հետ բնակվում է վարձակալական հիմունքներով, և խաբեության եղանակով ընդգրկվել բնակարանի՝ կարիքավոր ընտանիքների առաջնահերթ ցուցակում։ ՊՆ-ի և այրու միջև 29.06.2012թ. կնքվել է թիվ 2/1 պայմանագիրը, որի հիման վրա՝ վերջինիս փոխանցվել է 21.115.000 ՀՀ դրամ՝ բնակարան ձեռք բերելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ նշված գումարից 2 մլն դրամ որպես կաշառք է տրվել պաշտոնատար անձ հանդիսացող, ՊՆ բաժանմունքի պետին՝ նշված անձանց օգտին գործողություններ կատարելու համար։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Է.Մելքոնյանին և նրա հանգուցյալ եղբոր կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Բացի այդ, որոշում է կայացվել ՊՆ բաժանմունքի նախկին պետ Կ. Հարությունյանին ներգրավել որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 315-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, և հայտարարվել հետախուզում:
Երկու մեղադրյալների մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։
Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել օպերատիվ-հետախուզական մարմիններին ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա մարտի 27-ին Թբիլիսիում ձերբակալել են ՀՀ քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին։
Վրաստանի ոստիկանության հաղորդման համաձայն, ձերբակալվածը որոնվում էր Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի շրջանակում։
Ավելի վաղ ՀՀ Գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը:
Հաղորդվում էր նաև, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին։
Անգարսկից նախկին միլիցիոներ Միխայիլ Պոպկովին, որը դատապարտվել է կանանց սերիական սպանությունների համար, առաջադրել են եւս 60 սպանությունների մեղադրանքներ: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն:
«Հետաքննության տվյալներով՝ Պոպկովն Իրկուտսկի մարզի տարածքում (Իրկուտսկ քաղաքում եւ Իրկուտսկի շրջանում, Անգարսկ քաղաքում եւ Անգարսկի շրջանում, Սիբրիսկի Ուսոլիե քաղաքում եւ Ուսոլիեի շրջանում) 20 տարվա ընթացքում կատարել է առնվազն 84 սպանություն: Նրա կողմից սպանված կանանց տարիքը տատանվում է 16-ից մինչեւ 40 տարվա սահմաններում»,-ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Այս տարվա հունվարին հաղորդվել էր, որ Պոպկովի գործում, որին զանգվածային լրատվամիջոցներն «Անգարսկցի մոլագար» են կոչել, կա արդեն ավելի քան 80 էպիզոդ, ըստ որում շարունակվում է եւս 12 հանցագործությունների հետաքննությունը:
2015 թվականի հունվարին Իրկուտսկի մարզային դատարանը 50-ամյա Պոպկովին մեղավոր է ճանաչել 22 կանանց սպանության մեջ եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում:
Հետաքննության տվյալներով՝ սպանությունները կատարվել են 1994-ից մինչեւ 2000 թվականն ընկած ժամանակամիջոցում, մոլագարի զոհեր են դարձել երիտասարդ կանայք. սեռական բռնության հետքերով նրանց խեղված մարմինները գտել են Իրկուտսկի մարզի ամայի շրջաններում: Իր զոհերին նա թողնում էր Անգարսկի մայրուղիների կամ ճանապարհների մոտ, նրանցից ոմանք գտնվել են ողջ, բայց մահացել են հիվանդանոցում:
Պոպկովն ինքը, որը մինչեւ 1998 թվականն աշխատել է Անգարսկի Կենտրոնական շրջանի ներքին գործերի բաժնի օպերատիվ հերթապահ, իրեն համարել է «մաքրող» եւ պնդել, որ սպանել Է սոսկ «ցոփ ու շվայտ կյանք վարող կանանց»:
Այսօր լրագրողներ հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՕՐՕ դաշինքի ընտրացուցակը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է.«Ճնշումներ են եղել մեր դաշինքի նկատմաբ՝ սկսած Ջրառատի դեպքերից, վերջացրած Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցածից»։
«Սամվել Բաբայանը առնչություն չունի և չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ` այս ժամանակահատվածում: Եթե կան տեղեկություններ, այդ տեղեկությունները թող տան,որպեսզի մենք էլ իմանանք։ Եթե չկան, ապա այս ժամանակահատվածի համար մենք գտնում ենք, որ դրանք քաղաքական հետապնդուներ են և Սամվել Բաբայանի, և մեր դաշինքի նատմամբ։ Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է»,-մանրամասնել է Ս․ Օհանյանը։
Ըստ Սամվել Բաբայանի՝ իրավունքների պաշտպանման գործում պետք է հաստատակամ լինեն և մինչև վերջ գնան։
Նրա համար անհասկանալի է թե ինչպես է ստացվում, որ ԱԱԾ նյութերը հայտնվում են լրագրողների մոտ։
«Անհասկանալի է՝ ինչպես է ստացվում, որ ԱԱԾ-ի նյութերը և, փաստորեն, առաջինը հայտնվում են որոշ լարագրողների մոտ և նախօրոք նրանք լրատվական դաշտում տեղեկություններ են տարածում»։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանի հավաստմամբ՝ Բաբայանը չի ընդունում իր մեղքը, իսկ դատախազության տարածած հաղորդագրությունն այս մասին, որ նա ընդունել է առնչությունը զենքի շրջանառությանը, Քալաշյանը համարում է իր պաշտպանյալի տված ցուցմունքի յուրովի մեկնաբանություն։
«Դատախազությունը էդ՝ «որպես կասկածյալ տված ցուցմունքում ընդունել է իր առնչությունը», դա յուրովի է մեկնաբանում, այսինքն՝ մեկնաբանում է այնպես, ինչպես մեղադրանքի կողմին ձեռք է տալիս: Ես, բնականաբար, ծանոթ եմ էդ բոլոր ցուցմունքներին, ու էդտեղ մեղքը ընդունելու մասին խոսք չկա՝ դա դատախազության մեկնաբանությունն է, որ ընդունում է իր առնչությունը կատարված հանցագործությանը», — «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
«Մենք գործ ունենք կոնկրետ առաջադրված մեղադրանքների հետ, էդ մեղադրանքներում նշված յուրաքանչյուր բառը գործում ձեռք բերված ապացույցներով պետք է ապացուցվի: Օրինակ՝ մեղադրանքներում նշված է, որ կազմակերպել է, պատվիրել է, գին է ինչ-որ բան արել․․․ ոչ մի նման բան չկա, բացարձակ, ոչ մի: Ոչ միայն ինքը չի ընդունում դա, այլև մյուս ապացույցներով էլ չի հիմնավորվում, ավելի ճիշտ՝ տվյալներով չի հիմնավորվում՝ իհարկե, էնքանով, որ նյութերը ներկայացրել են ինձ: Հաստատում եմ, որ չի ընդունում», — ասաց Ավետիս Քալաշյանը:
«Եթե Սամվել Բաբայանը իրեն առաջադրված մեղադրանքի մեջ, այսինքն՝ որպես մեղադրյալ հարցաքննվելիս, էդ արձանագրության մեջ գրել է, որ «առաջադրված մեղադրանքում ես ինձ մեղավոր չեմ ճանաչում», էդ ո՞վ է իր փոխարեն իրեն թույլ տալիս, որ ասի՝ Սամվել Բաբայանը ընդունել է իր մեղքը», — ընդգծեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի դատախազությունը այսօր հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իգլա»-ի գործով մեղադրյալները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, թեև առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում «ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ»:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ:
Ծանրացուցիչ հանգամանքներում ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 2017 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Նշված հանցագործության կատարմանը մասնակցելու կասկածանքով 2017 թվականի մարտի 22-ին ձերբակալվել են երեք քաղաքացիներ, այդ թվում՝ Սամվել Անդրանիկի Բաբայանը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և ռազմամթերքի մաքսանենգության համար Սամվել Բաբայանին և նրա հանցակիցներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Թեև հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձինք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչել, սակայն կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննության ընթացքում նրանք, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանը, հիմնավոր համարելով մինչդատական վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, 2017 թվականի մարտի 24-ի որոշմամբ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ՊՆ N զորամասից 1 մլն 259 հազար ՀՀ դրամի դիզվառելիք հափշտակելու գործով մեղադրական եզրակացություն է կայացվել և գործն ուղարկվել Արթիկի առաջին ատյանի դատարան, մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին:
ՀՀ ՊՆ 94492 զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ-ի ապրիլ ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ, շահադիտական նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանցով` նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Գուրգենի Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք, այն է` նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 01.05.2016թ-ին, 02.05.2016թ-ին, 07.06.2016թ-ին, 09.06.2016թ-ին, 18.07.2016թ-ին, 28.07.2016թ-ին, 04.08.2016թ-ին և 23.08.2016թ-ին:
Աշոտ Յայլոյանի հետ միասին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել ՀՀ ՊՆ 94492 զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված ավտոմեքենայի ավտոցիստեռնը, որից հետո հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրի քաղաքում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ Մանվել Գալստյանի և Ռուդիկ Կարապետյանի միջոցով, ովքեր նախապես խոստացել են իրացնել հանցավոր ճանապարհով շուկայականից էժան գներով ձեռք բերված գույքը, կազմակերպել են հափշտակված վառելիքի վաճառքը` գումարը փոխանցելով Մխիթար Ալեքսանյանին:
Բացի այդ, Մխիթար Սերյոժայի Ալեքսանյանը ՀՀ ՊՆ 94492 զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում ապօրինի պահել է ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են նշված աշխատասենյակում 2016թ-ի սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:
Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով նյութական միջոցների ընդունման և հանձնման համար, պարբերաբար Մ.Ալեքսանյանի հետ վատնել են իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի(յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասի հատկանիշներով: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ռուդիկ Կարապետյանին, Արմեն Գրիգորյանին, Լեռնիկ Վարդանյանին և Մանվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրենց գործողություններով օժանդակել են պաշտոնատար անձ հանդիսացող Մ.Ալեքսանյանին, Ա.Յայլոյանին ` խոշոր չափի` 1 մլն 259հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիքը վատնելուն: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գործով կալանավորված չկա: Մանվել Գալստյանն ազատ է արձակվել գրավի դիմաց, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.