ՀՀ ՊՆ N զորամասից 1 մլն 259 հազար ՀՀ դրամի դիզվառելիք հափշտակելու գործով մեղադրական եզրակացություն է կայացվել և գործն ուղարկվել Արթիկի առաջին ատյանի դատարան, մակագրվել դատավոր Աշոտ Մանուկյանին:
ՀՀ ՊՆ 94492 զորամասի հրամանատար, կոչումով փոխգնդապետ, պաշտոնատար անձ Մխիթար Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ-ի ապրիլ ամսից մինչև օգոստոս ամիսը ներառյալ, շահադիտական նպատակով, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մեկ միասնական դիտավորությամբ նախնական համաձայնությամբ մի խումբ անձանցով` նույն զորամասի ՎՔՆ բաժնի պահեստարանի պետ, ենթասպա Աշոտ Գուրգենի Յայլոյանի հետ պարբերաբար վատնել է իր հրամանատարությամբ գործող զորամասի հաշվեկշռում գտնվող և իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք, այն է` նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն 01.05.2016թ-ին, 02.05.2016թ-ին, 07.06.2016թ-ին, 09.06.2016թ-ին, 18.07.2016թ-ին, 28.07.2016թ-ին, 04.08.2016թ-ին և 23.08.2016թ-ին:
Աշոտ Յայլոյանի հետ միասին յուրաքանչյուր անգամ 450-500 լիտր դիզելային վառելիք է լիցքավորել ՀՀ ՊՆ 94492 զորամասի հարակից տարածք մուտք գործած «Մանվել Գալստյան» ԱՁ տնօրեն Մանվել Գալստյանի կողմից ուղարկված ավտոմեքենայի ավտոցիստեռնը, որից հետո հափշտակված վառելիքը նշված մեքենայի վարորդ Արմեն Գրիգորյանի օժանդակությամբ տեղափոխվել է Գյումրի քաղաքում գտնվող Մանվել Գալստյանին պատկանող բենզալցակայաններ, որտեղ Մանվել Գալստյանի և Ռուդիկ Կարապետյանի միջոցով, ովքեր նախապես խոստացել են իրացնել հանցավոր ճանապարհով շուկայականից էժան գներով ձեռք բերված գույքը, կազմակերպել են հափշտակված վառելիքի վաճառքը` գումարը փոխանցելով Մխիթար Ալեքսանյանին:
Բացի այդ, Մխիթար Սերյոժայի Ալեքսանյանը ՀՀ ՊՆ 94492 զորամասի շտաբի շենքում գտնվող իր աշխատասենյակում ապօրինի պահել է ռազմամթերք, որոնք հայտնաբերվել են նշված աշխատասենյակում 2016թ-ի սեպտեմբերի 9-ին կատարված խուզարկությամբ:
Աշոտ Յայլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ, պատասխանատու լինելով նյութական միջոցների ընդունման և հանձնման համար, պարբերաբար Մ.Ալեքսանյանի հետ վատնել են իրեն վստահված խոշոր չափի` 1 մլն 259 հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիք: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի(յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ մասի հատկանիշներով: Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ռուդիկ Կարապետյանին, Արմեն Գրիգորյանին, Լեռնիկ Վարդանյանին և Մանվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք իրենց գործողություններով օժանդակել են պաշտոնատար անձ հանդիսացող Մ.Ալեքսանյանին, Ա.Յայլոյանին ` խոշոր չափի` 1 մլն 259հազար ՀՀ դրամի 3 տոննա 840 լիտր դիզելային վառելիքը վատնելուն: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-179 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Գործով կալանավորված չկա: Մանվել Գալստյանն ազատ է արձակվել գրավի դիմաց, մյուսների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
- 13:10Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
- 12:10Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազրկման
- 14:108,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
- 13:10Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորներ են թաքցված եղել
- 11:10Չնայած ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար. բերման ենթարկվածների թիվը 3 տասնյակ է
04.05.2024 | 14:10
04.05.2024 | 13:10
04.05.2024 | 12:10
04.05.2024 | 11:10
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.