29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռքբերվել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության և աջակցող միջոցներով ապահովման վարչության թիվ 13 բժշկասոցիալական հանձնաժողովի անդամը քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է՝ հանձնաժողովի կողմից հաշմանդամության տևողության ժամկետը հաստատելու նպատակով որոշում կայացնելու գործընթացը կազմակերպելու համար նոյեմբերի 22-ին Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնում գտնվող իր աշխատասենյակում պահանջել է որպես կաշառք 60 հազար դրամ։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիմանվրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում նոյեմբերի 25-ին հանձնաժողովի անդամը իր աշխատասենյակում պահանջված 60 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում նրա խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի առարկա հանդիսացող 60000 դրամը։ Նա ներկայացվել է հակակոռուպցիոն կոմիտե։
Կատարվում է նախաքննություն։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ խաբեության զոհ է դարձել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նոյեմբերի 11-ին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իր մտերիմ՝ ՌԴ քաղաքացի, 30-ամյա Ա. Ժուկը օրեր առաջ Դավիթաշենում գտնվող իր տունը 1 տարի ժամկետով վարձակալելու նպատակով ոմն Արգիշտի Ն-ին և վերջինիս կին ներկայացած Սուսաննա Հ-ին առձեռն տվել է խոշոր չափի գումար, ոըր նրանք պետք է փոխանցեին իրեն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանը արդեն ժամանած ոստիկաններին հայտնել է, որ Արգիշտի Ն-ն և Սուսաննա Հ-ն գումարը չեն փոխանցել և Ա. Ժուկի վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել են այդ գումարին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Պ. Հայրիկյանի նշած գումարը կազմում է մոտ 13 մլն դրամ։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, արձանագրել է, որ մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության դրդելու մեջ մեղադրվող՝ կալանավորված Ս.Գրիգորյանի իրավունքները խախտվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Մեղադրյալներն արդեն ավելի քան մեկ տարի է՝ կալանքի տակ են։
Քրեական գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մուշեղ Արամյանին, սակայն գործի ընդդատությունը փոխվել է՝ նկատի ունենալով, որ կողմերը հիմնականում Երևան քաղաքից են։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում գործը քննում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը, որն էլ վերջերս նշանակվեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, հետեւապես գործը նորից վերամակագրվել է այլ դատավորի, այս անգամ՝ դատավոր Վահագն Մելիքյանին։ Ճիշտ է, արդեն մի քանի ամիս է, ինչ գործը գտնվում է դատարանի վարույթում, սակայն այն դեռևս գտնվում է դատաքննության նախապատրաստման փուլում։
Ինչպես արդեն նշվեց՝ ամբաստանյալները ավելի քան մեկ տարի է, ինչ գտնվում են կալանքի տակ, իսկ իրավունքի խախտումը վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է՝ դեռեւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացրած որոշման դեմ բողոքը քննելիս։ Նկատենք, որ Սյունիքի դատարանն օգոստոսին անփոփոխ էր թողել նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ինչը վիճարկելով պաշտպանական կողմը պահանջել է բեկանել դատարանի որոշումը և փոփոխել դիրքի ավագի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բողոքը բավարարել է մասնակի՝ գտնելով, որ Սյունիքի մարզի դատարանի որոշմամբ խախտվել են նրա իրավունքները։ Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքով՝ իր պաշտպանյալը 1 ամիս 19 օր կալանքի տակ է պահվել ապօրինի։
Չնայած վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը՝ դիրքի ավագն ազատ չի արձակվի, քանի որ գործը Երեւան տեղափոխվելուց հետո՝ դատավոր Ռ. Պապոյանի նախագահությամբ, կրկին քննարկվել էր դիրքի ավագի խափանման միջոցի իրավաչափության հարցը ու այն թողնվել անփոփոխ, որի դեմ եւս պաշտպանական կողմը պատրաստվում է բողոք ներկայացնել։ Ու մինչ վերաքննիչ քրեական դատարանը քննության առարկա կդարձնի այս անգամ Պապոյանի որոշման դեմ բողոքը՝ ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ, նորից պետք է քննարկի Գրիգորյանի կալանավորման հարցը։ Փաստաբանն ակնկալում է, որ դեռեւս Սյունիքի դատարանի որոշման դեմ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի արձանագրած՝ Ս.Գրիգորյանի իրավունքի խախտումը կդիտարկվի որպես նոր հանգամանք։
Լուսանկարում՝ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է զինծառայողի սպանության և ևս երկու զինծառայողի հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զորանոցում զինծառայողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողը, սպանելու դիտավորությամբ, «АКМ» տեսակի ինքնաձիգից անկանոն կրակահերթ է արձակել համածառայակիցների ուղղությամբ, ինչի հետևանքով պարտադիր ժամկետային զինծառայողին պատճառվել է մահացու հրազենային վիրավորում, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողներ, հրազենային տարբեր վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ), ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Միջադեպին մասնակից ևս երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ 01.07.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 521-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, դատարան ուղարկելու համար, ներկայացվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
MediaHub-ի տեղեկություններով՝ Պեմզաշենում դաժան սպանության գործով անցնող եւ իր մեղավորությունը չընդունող Արկադի Բարսեղյանի վարած մեքենայում արյան հետքեր են հայտնաբերվել։ Այս պահին իրավապահ մարմինները սպասում են դատաբժշկական փորձաքննության արդյունքներին՝ հասկանալու համար, հետքերը համընկնում են ընտանիքի սպանված անդամների ԴՆԹ հետ, թե ոչ։
Պեմզաշենում մոր եւ նրա երկու անչափահաս երեխաների սպանության գործով 2 անձ է կալանավորվել։ Ենթադրյալ հանցագործներից մեկը՝ Վրույր Բարսեղյանը խոստովանական ցուցմունքում նշել է, որ իր հետ է եղել «Տիխ» մականունով Արկադի Բարսեղյանը, որը վերջինիս հորեղբոր որդին է։
Արկադի Բարսեղյանը չի ընդունում իր մեղավորությունը՝ նշելով, որ այդ օրը, այդ ժամին գտնվել է այլ վայրում։ MediaHub-ի տեղեկություններով՝ Զարինեին՝ երեխաների մորը, սուր կտրող ծակող գործիքով մահացու վնասվածքներ հասցնելուց հետո ենթադրյալ հանցագործները երեխաներից հետաքրքրվել են՝ ճանաչու՞մ են իրենց, դեմքով գիտե՞ն, որ իրենց տան տեղը հարցնեն՝ կիմանա՞ն, երեխաները պատասխանել են՝ այո, որից հետո Զարինեի սպանության հետքերը վերացնելու համար՝ սպանել են նաեւ երեխաներին։ Մենք ողբերգական սպանության օրը հայտնել էինք, որ Մելիքսեթյանների տան եւ՛ դուռը, եւ՛ պատուհանները վնասված չէին, ինչը վկայում էր այն մասին, որ տան վրա ավազակային հարձակում չէր եղել։
MediaHub-ի տեղեկություններով՝ հանցագործները տուն են մտել այն ժամանակ, երբ կեսգիշերին Զարինեն լվացք փռելիս է եղել։ Ըստ նախնական վարկածների՝ ընտանիքի սպանության մեջ կասկածվողները տուն են ներխուժել՝ գողության նպատակով։
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ենթադրյալ մարդասպաններից Վրույր Բարսեղյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, այս հիմքով ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական տանը գտել էին 31-ամյա բնակչուհու և վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։
2022 թվական։ Նոյեմբերի 9։ Աշխատանքային հերթական օր։ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում բոլորն իրենց առօրյա աշխատանքով էին զբաղված, դպրոցում բնականոն դասապրոցես էր։ Հետո պարզվեց, որ դպրոցի լավագույն երկու աշակերտներ բացակա են, իսկ նրանց մայրը՝ Պեմզաշենի առողջության կենտրոնի աշխատակցուհի Զարինե Մելիքսեթյանը, աշխատանքի չէր եկել։ Հանգամանքներ, որոնք կասկածելի թվացին թե՜ աշխատավայրում, թե՜ դպրոցում։
«Զառա Մելիքսեթյանը, լինելով պարտաճանաչ աշխատող, թեկուզ 10 րոպե ուշացման դեպքում միշտ տեղեկացնում էր։ Ինձ համար շատ արտառոց թվաց։ Դրա համար 3-4 անգամ զանգեցի, չպատասխանեց, հետո հաշվապահի միջոցով զանգ տվեցի աղջկան։ Աղջիկը ևս չպատասխանեց, նորից զանգեցի, չպատասխանեց։ Բուժքրոջը կանչեցի, զանգեց իր ամենամոտ հարևանին»,-պատմում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։
«Երեխաներն առավոտյան չէին ներկայացել առաջին ժամին։ Մեզ մոտ, որպես կանոն, առավոտյան աշակերտների հաշվառումից հետո դասղեկները տեղյակ են պահում, որ այս դասարանում այսքան բացակա ունենք։ Ներկայացվեց նաև այդ երկու աշակերտների բացակայության մասին։ Անհանգստացած՝ փորձեցինք կապ հաստատել ծնողի հետ։ Զանգերը մնացին անպատասխան»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
«Ժամը 12-ի կողմերը հիվանդանոցից զանգեցին, ասացին գործի չի եկել Զարինեն։ Ես էլ գնացի տեսնեմ, թե որտեղ կլինի՝ տանը, հարևանի տանը կամ մեքենայով տեղ է գնացել։ Դուռը, պատուհանները խփեցի, չբացեցին: Մյուս դուռը ցելոֆանով փակած էր, ճղեցի, դուռը բացվավ, կահույքը հրեցի, ներս մտա։ Ներս մտնելուն պես տեսա, որ բոլորը մահացած էին…»,-պատմում է հարևանուհին՝ Ռուզաննա Ադամյանը։
Քանի որ տան դուռը կողպված էր, հարևանուհին ներս էր մտել ոչ թե հիմնական մուտքով, այլ մեկ այլ դռնով։ Դիակները հայտնաբերելուց հետո գյուղացիները «911» ծառայություն, շտապօգնություն և ոստիկանություն էին զանգել։
Ժամը 12․30-ի սահմաններում ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը Պեմզաշենի 1-ին փողոցի 10-րդ տանը հայտնաբերեց 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի և նրա երկու երեխաների՝ 12-ամյա Կարինեի և 8-ամյա Սարգսի դիակները։ Մարմինների վրա կային կտրած-ծակած վնասվածքներ, կապված էին մոր ձեռքերը, իսկ որդու ոտքերն ու ձեռքերը։
Առանձնակի դաժանությամբ կատարված և հասարակական մեծ հնչողություն ստացած հանցագործությունը բացահայտելու նպատակով ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հանձնարարականով Պեմզաշեն մեկնեցին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա բաժինների ծառայողներ և դատաբժշկական գիտագործնական կենտրոնի աշխատակիցներ։
«Հանցագործության բացահայտման նպատակով տեղում կազմվել են օպերատիվ խմբեր, որոնց միջոցով անց են կացվել օպերատիվ հարցումներ համայնքի բոլոր բնակիչների շրջանում։ Միաժամանակ մեր կողմից վերծանվել են դեպքի վայրի մոտակայքում առկա բոլոր տեսանկարահանող սարքերը»,-ասում է ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արտյոմ Մաթիլյանը։
Բացահայտման աշխատանքների ընթացքում քննարկվեցին տեղի ունեցածի մի շարք վարկածներ։ Համադրելով հավաքագրված փաստերը՝ ոստիկանները հանգեցին եզրակացության, որ հանցագործը կամ հանցագործները նույն գյուղից են։
«Շարունակելով ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ մեր կողմից վեր են հանվել նախկինում տարբեր հանցագործությունների համար դատապարտված, ինչպես նաև հոգեկան շեղումներ ունեցող անձանց տվյալները»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
Մինչ որոշ ԶԼՄ-ներ հայտնում էին՝ իբր տեղի է ունեցել դիվերսիա և հանցագործները այլ երկրից են, իրավապահների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում արդեն կար կասկածվողների շրջանակ։ Ի դեպ, բացահայտման շուրջօրյա աշխատանքներում ոստիկանության հետ սերտ համագործակցության մեջ էին ինչպես իրավապահ տարբեր կառույցներ, այնպես էլ ողջ համայնքը։
Կասկածյալների շրջանակն աստիճանաբար նեղանում էր, և նոյեմբերի 12-ին Արթիկի Բաղրամյան փողոցում, սպանություններ ու գողություն կատարելու կասկածանքով, ձերբակալվեց Պեմզաշենի 32-ամյա մի բնակիչ։ «Նրա հետ անցկացված հարցման ընթացքում նկատեցինք ուսի շրջանում թարմ մարմնական վնասվածք, որը նման էր կտրած-ծակած վերքի»,-ասում է Արտյոմ Մաթիլյանը։
32-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնեց, որ վնասվածքը ստացել է իր տանը շինարարական աշխատանքներ կատարելիս՝ լինգով։ Նաև ոստիկաններին ներկայացրեց լինգը։ Տղամարդու վարքը կասկածելի էր, իսկ ուսի թարմ վնասվածքը նման էր ոչ թե լինգի, այլ կտրող-ծակող ինչ-որ առարկայով հասցված վերքի։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների միջոցառումներով պարզվեց, որ 32-ամյա պեմզաշենցին դեպքից ժամեր անց եղել է Երևանում։
«32-ամյա տղամարդը նախ չընդունեց, որ եղել է Երևանում, որ առնչություն ունի դեպքի հետ, սակայն անհերքելի փաստերի ճնշման տակ, ինչպես նաև բացատրական աշխատանքի շնորհիվ խոստովանեց ամբողջ կատարածը»,-ներկայացնում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
Ըստ պեմզաշենցի 32-ամյա տղամարդու՝ նոյեմբերի 8-ի երեկոյան հանդիպել էր իր ազգական, նույն գյուղի 41-ամյա բնակչին և հայտնել, որ փողի կարիք ունի։ 41-ամյա ազգականն ասել էր, որ ինքը մի տեղ գիտի, որտեղից կարելի է գումար վերցնել։ Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ ազգականի «ԲՄՎ»-ով գնացել էին Զարինե Մելիքսեթյանի տան ուղղությամբ, կայանել տնից փոքր-ինչ հեռու։ Սպասել էին որոշ ժամանակ և երկուսով անարգել տուն մտել, քանի որ դուռը բաց էր եղել։
Ըստ նախնական տվյալների՝ միջանցքում նրանց դիմաց դուրս էր եկել Զարինե Մելիքսեթյանը։ 41-ամյա տղամարդը բռունցքով հարվածել էր նրա գլխին, ինչի հետևանքով կինն անգիտակից ընկել էր միջանցքի հատակին։ Դրանից հետո 32-ամյա տղամարդը խոհանոցում դրված պայուսակում գումար էր փնտրել։ Չգտնելով՝ դուրս էր եկել տան բակ, վերցրել հակի թելեր, կրկին մտել ներս և դանակի մի քանի հարված հասցրել Զարինե Մելիքսեթյանին։ Դանակահարելուց հետո ննջարանից դուրս էին եկել երեխաները։ 32-ամյա տղամարդը կապել էր Զարինե Մելիքսեթյանի և նրա 12-ամյա դստեր ձեռքերը, իսկ 8-ամյա որդու ձեռքերն ու ոտքերը։ 32-ամյա տղամարդը դանակահարված և ձեռքերը կապված կնոջը տեղափոխել էր ննջարան:
Կնոջը թողնելով ննջարանի հատակին՝ 32-ամյա տղամարդը վիրավոր մոր աչքի առաջ դանակի 3 հարված էր հասցրել 8-ամյա որդուն, որը տեղում մահացել էր, դանակի ևս մի քանի հարված հասցրել էր ընկած կնոջը, որը նույնպես մահացել էր։
Այս ամենից հետո արձակել էր 12-ամյա աղջկա ձեռքերը, տեղափոխել տան միջանցք և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել նրա նկատմամբ։ Այնուհետև հարցրել էր երեխային՝ ճանաչո՞ւմ է իրեն։ Ստանալով դրական պատասխան՝ դանակի երեք հարված էր հասցրել նաև նրան ու սպանել։
Աղջնակի սպանությունից հետո Զարինե Մելիքսեթյանի պարանոցին նկատելով ոսկյա շղթա՝ հափշտակել էր, ապա բանալիով դրսից կողպել տան դուռն ու հեռացել։ Գնացել էր տուն, հանել արնոտված կոշիկները, իսկ հանցագործության գործիք դանակը դրել խոհանոցի դարակներից մեկում։
Ըստ 32-ամյա տղամարդու՝ այդ գործողությունների ընթացքում ընկել էր, ինչի հետևանքով ձեռքին եղած դանակով ուսի շրջանում վնասել էր ինքն իրեն։
«Պարզեցինք, որ դեպքից ժամեր անց 32-ամյա տղամարդը մեկնել է Երևան, որտեղ 32 000 դրամով վաճառել է հափշտակած ոսկյա շղթան։ Այդ գումարի մի մասը մայրաքաղաքում ծախսել էր անձնական զվարճանքի համար, ինչից հետո վերադարձել էր Պեմզաշեն»,-ասում է ՔՈԳՎ ՀԿԳ ավագ օպերլիազոր Վարդան Սահակյանը։
32-ամյա պեմզաշենցու խոստովանությունից հետո ոստիկանները ձերբակալեցին նաև 41-ամյա տղամարդուն։
32-ամյա տղամարդու բնակության վայրի խուզարկությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով դանակ ու կոշիկներ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
32-ամյա և 41-ամյա տղամարդիկ կալանավորվել են։
Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Հ.Գ.-Պեմզաշենում Զարինե Մելիքսեթյանի մասին միայն դրական խոսքեր էին ասում: Դրական էին արտահայտվում նաև իրավապահների կատարած ծավալուն աշխատանքի մասին:
«Զառան հայ կնոջ օրինակելի կերպար էր։ Աշխատասեր, ընտանիքին նվիրված, լավ մայր… Էս դեպքից հետո կարծես ամբողջ գյուղը մշուշի մեջ լիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ էս առեղծվածային սպանությունը կարող է բացահայտվել։ Մեր ոստիկանությունը, քննչականը, քրեականը, ազգային անվտանգությունը, բոլորը… Իրենց շնորհիվ այս ամենը բացահայտվեց։ Հանցագործը ձերբակալվեց։ Մեր բնակչության խիղճը մի քիչ հանգստացավ»,-ասում է Պեմզաշենի առողջության կենտրոնի տնօրեն Վարդուհի Խաչատրյանը։
«Մենք ականատես ենք եղել, թե ինչ դաժան ու ծանր աշխատանք տարան բոլոր տղաները՝ 24 ժամ շարունակ, ամբողջ այս օրերի ընթացքում, համագործակցված մեզ հետ։ Դպրոցը, ամբողջ կոլեկտիվով, միշտ կողքներին ենք եղել: Շատ շնորհակալ ենք բոլոր աշխատակիցներին, բոլորին։ Մեր համակարգը գործեց օպերատիվ, որ ստացանք այս արդյունքը»,-ասում է Պեմզաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Լյովա Նազարեթյանը։
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում. Ժամը 11։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ռումբ է տեղադրված, գրում է Shamshyan-ը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունից 2 մարտական հաշվարկ։Ոստիկանները սահմանազատել են տարածքը, որպեսզի փրկարարներն ու սակրավորները որոնողական աշխատանքներ կատարեն։
Քննչական վարչությունում տեղի ունեցել տարհանում։
Տեղում աշխատում են նաև նշված վարչության քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ահազանգած քաղաքացու ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ ահազանգող քաղաքացու անձը ոստիկանների կողմից նախնական պարզվել է, որը գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում։ Եվ սա նրա կողմից առաջին դեպքը չէ, երբ նման բնույթի ահազանգեր է կատարում։
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, Պեմզաշենցի 31-ամյա կնոջ եւ նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանին կալանավորելու մասին որոշում է կայացրել, տեղեկացարել են Քննչական կոմիտեից։
Այս պահին դատարանում քննվում է մյուս մեղադրյալին՝ Արկադի Բարսեղյանին, կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները: Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության եւ նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
Ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողները, հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, բացահայտել են պետական դավաճանության հերթական դեպքը:
Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից ու մանրամասնում՝ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՊՆ կողմից հայտարարված 3-ամսյա հավաքներին մասնակցած զինծառայող, շարքային Է.Ա-ն, կարճ ժամանակով առնչվելով պետական ու ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ, 2021 թվականի հոկտեմբերին «ֆեյսբուք» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից հանդիսացող, պայմանական անունով հանդես եկող անձի հետ և հավաքագրվելով վերջինիս կողմից՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով իր բջջային հեռախոսի «Վոթսափ» հավելվածի միջոցով նույն ժամանակահատվածում հավաքել և հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել իրեն վստահված դիրքի, դրա կոնկրետ տեղակայման, դիրքապահ անձնակազմի քանակի, սպառազինության, դրանցում ծառայության անցկացման կարգի վերաբերյալ պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ, որոնց դիմաց ստացել է իբր իր զրուցակցի մերկ լուսանկարները:
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հիշյալ անձը ձերբակալվել է:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՔԿ-ից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Քաղաքացիները, ԱԻՆ ծառայողները և ոստիկանները բացել են տան դուռը և հայտնաբերել 3 դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։
Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում:
Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։
ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացվել դատարան, որոնք դեռևս քննվում են։ Այլ մանրամասներ հայտնելուց ՔԿ-ից առ այժմ զերծ մնացին, սակայն հաստատեցին շրջանառվող տեղեկությունն առ այն, որ տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել սպանված 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.