03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Բագրատ Մանուկյանն ու քույրը՝ Սրբուհի Մանուկյանը, բնակվում են Երևանի Այգեստան 2-րդ փողոց, 18 հասցեում։ «Ման Գրուպ» ընկերությունը, որի տնօրենը Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, քաղաքաշինության և հողօգտագործման մշտական հանձնաժողովի անդամ, «ՄԼ մայնինգ» ընկերության վաճառքի գծով փոխտնօրեն Վահե Օհանջանյանն է, նախորդ տարվա նոյեմբեր ամսին շինարարություն է սկսել նույն փողոցում գտնվող Այգեստան 2-րդ փողոց 16 և 16/1 հասցեներում։ Շինարարության հետեւանքով վնասվել է Մանուկյանների տունը, բակի բետոնապատ հատվածում առաջացել են ճաքեր, գրում է «Հետք»-ը:
Քույր ու եղբայր Մանուկյանները 2019-ին, իրենց մի քանի հարևանների հետ, համաձայնագիր են ստորագրել, որ դեմ չեն Այգեստան 18 հասցեում գտնվող իրենց տան հարակից՝ Այգեստան 16 և 16/1 հասցեներում բազմահարկ շենքի կառուցմանը։
Բնակիչների խոսքով, կառուցումն ընթացել է մի շարք խախտումներով։ Նախ՝ շինարարությունը սկսվել է ավելի վաղ, քան ընկերությունը շինթույլտվություն է ստացել։
Իրականացված փորձաքննության արդյունքում հայտնաբերված խախտումները վերաբերել են սահմանազատմանը՝ որոշ հատվածներում չի պահպանվել ըստ համաձայնագրի սահմանված 1.5 մետր հեռավորությունը։
Նախագծի վերգետնյա երկրորդ հարկի հատակագծում երեւում է, որ առկա է բաց պատշգամբ՝ դեպի Այգեստան 2-րդ փողոց, թիվ 18/5 հասցեի ուղղությամբ դիտելիությամբ, որը ևս խախտում է: Մանուկյանները դիմել են նաև Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, որտեղից պատասխանել են, որ Այգեստան 2-րդ փողոց 16 տուն հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ քաղաքաշինական փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Երեւան համայնքի ղեկավարի կողմից նախագծման թույլտվության եւ ներկայացված աշխատանքային պատճենների միջեւ հայտնաբերվել են նախագծի անհամապատասխանություններ։
«Ման գրուպ» ՍՊԸ տնօրեն Վահե Օհանջանյանը, սակայն, համաձայն չէ անկախ փորձագիտական կենտրոնի փորձաքննության եզրակացության հետ։
Մանուկյանները դիմել են դատարան։ Մայիսին նշանակված է առաջին դատական նիստը։
«Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Վահե Օհանջանյանը մեզ հետ զրույցում նշեց, Բագրատ Մանուկյանը դեռ նախորդ տարի, երբ շինարարությունը սկսված չէր, առաջարկել է 400 000 դոլարով ձեռք բերել իր տունը՝ 200 քմ մակերեսով և ընդլայնել կառուցապատվող տարածքը։
Այնինչ Բագրատ Մանուկյանի խոսքով՝ երբ ընկերությունը ձեռք էր բերել հողատարածքը, որի վրա պետք է շինարարություն սկսեր, Բագրատին նման առաջարկ է արվել, բայց ինքը մեկ քառակուսի մետրի համար 2000 դոլար է առաջարկել։ Ընկերության սեփականատերերը կարծել են, որ դա շատ մեծ գումար է և չեն շարունակել խոսակցությունը։
«ՄԱՆ գրուպ» ընկերությունը բնակելի շենքի կառուցման շինթույլտվությունը ստացել է 2022-ի նոյեմբերին, քանդման աշխատանքներ կատարելու թույլտվությունը՝ սեպտեմբերին։ Մինչդեռ ընկերության ֆեյսբուքյան էջում բնակելի շենքի նախագծի նկարներն ու գնառաջարկները տեղադրված են հունիսից։ Ստացվում է, որ ընկերությունը հստակ իմացել է, որ ստանալու է շինթույլտվությունն, ու բնակելի շենքը կառուցվելու է։
Կառուցապատվող հողամասը, ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների, 2022 թ.-ից սեփականության իրավունքով պատկանում է Արթուր Հարությունյանին։
Կառուցապատող «Ման գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012 թ.-ին Արթուր Հարությունյանի կողմից (կառուցապատվող գույքը նույնպես պատկանում է նրան)։ Ընկերության 100 % բաժնեմասը մինչ օրս պատկանում է Արթուր Հարությունյանին։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Օհանջանյանը «Ման գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն է նշանակվել 2022 թ-ի մայիսի 23-ին։ Այդ ժամանակ «Ման գրուպ» ՍՊԸ-ն դեռ չէր ստացել շինարարության թույլտվությունը, ընկերությանը 2021 թ.-ին Երևանի քաղաքապետը միայն նախագծման թույլտվություն էր տվել։ Ավագանու անդամի կողմից «Ման գրուպ» ՍՊԸ-ի ղեկավարումը ստանձնելուց 6 ամիս անց՝ 2022-ի նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍՊԸ-ին շինթույլտվություն է տալիս։
Ի դեպ, «Ման գրուպ» ՍՊԸ-ի բաժնետեր Արթուր Հարությունյանը 100% բաժնեմաս ունի նաև «Փարիզ հոթել» ՍՊԸ-ում։ Արթուր Հարությունյանը փոխկապակցված է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գրիգորի Հարությունյանի հետ (ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռուն)։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Վարդազարյանի պաշտպանները միջնորդել էին դադարեցնել Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կարճել վարույթը, քանի որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո 2003թ. ընդունված ՔՕ-ն ուժը կորցրել է, ըստ այդմ, ուժը կորցրել է նաև հոդվածը, որով մեղադրանք է առաջադրված Վարդազարյանին։ Նկատի ունենալով, որ անձի վիճակը բարելավող նորմն ունի հետադարձ ուժ, պաշտպանության կողմը գտնում է՝ գործը ենթակա է կարճման, հետապնդումը՝ դադարեցման։ Մասնավորապես, Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, մինչդեռ, գործող Քրեական օրենսգրքում «պաշտոնեական դիրքի չարաշահում» եզրույթ առկա չէ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստին միջնորդության վերաբերյալ առարկությունները ներկայացրեց մեղադրող Աշոտ Ժամկոչյանը՝ նշելով, որ և՛ 2003թ ընդունված, և՛ գործող քրեական օրենսգիրքը արարքի հանցավորության և պատժելիության հարցի որոշումը կապում են այն կատարելու պահին գործող քրեական օրենսդրության հետ։ Ժամկոչյանի խոսքով՝ Ռուբեն Վարդազարյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանում է ՀՀ քրեական գործող օրենսգրքի 486-րդ հոդվածով նախատեսված արարքին, հետևաբար, Վարդազարյանին վերագրվող արարքը դրա կատարման պահին և գործող օրենսգրքով համարվում են հանցավոր, չի ապաքրեականացվել։ Դատախազը նկատեց, որ նոր օրենսգրքով պատժի առավելագույն չափը նվազեցվել է, Վարդազարյանի նկատմամբ պետք է կիրառվի բարելավող սանկցիա։
Պաշտպան Արամ Օրբելյանը գտնում է, որ դատախազի ներկայացրած առարկությունը չի կարող հիմք հանդիսանալ իր ներկայացրած միջնորդությունը մերժելու համար։ Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի այսօր։
Հիշեցնենք, որ ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար ու որպես խափանման միջոց կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Նշենք, որ քրեական գործը դատարան է ուղարկվել շուրջ մեկ տարի առաջ՝ 2021թ սեպտեմբեր ամսին, սակայն մեկ տարվա ընթացքում գործն այդպես էլ ապացույցների հետազոտման փուլին չէր հասել, գտնվում էր դատաքննության նավապատրաստման փուլում։ Այնուհետեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը որոշում կայացրեց գործն ըստ ընդդատության Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու մասին և այժմ գործը դատավոր Վահե Դոլմազյանի վարույթում է։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում թրաֆիքինգի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք էական հանգամանքներ:Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից։
«2023թ. փետրվարի 6-ին Կոտայքի մարզի 66-ամյա բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ նույն մարզի բնակչի կողմից իրեն մուրացկանության դրդելու վերաբերյալ:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիակնության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 66-ամյա կինը, դեռևս 2009 թվականին վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, ով նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից՝ ենթարկել շահագործման՝ տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ:
Քննության տվյալներով՝ 66-ամյա կինը 43-ամյա տղամարդուն խնդրել է շինարարական աշխատանքներ կատարել, ինչի դիմաց տղամարդը պահաջնել է 3000 ԱՄՆ դոլար: Տեսնելով, որ կինը չի կարողանում վճարել պահանջված գումարը՝ տղամարդը նրան դրդել է Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում մուրացկանությամբ գումար հավաքել, օրվա ընթացքում հավաքաված ողջ գումարը՝ մոտ 35-40.000 ՀՀ դրամ, տալ իրեն, իսկ երբ կինը չի համաձայնել, կամ փոխանցված գումարը քիչ է եղել, ծեծի է ենթարկել նրան:
Բացի այդ, ըստ նախնական տվյալների, տղամարդը, նպատակ ունենալով տիրանալու 66-ամյա կնոջ կենսաթոշակի գումարներին, նրան հաշվառել է Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գտնվող իր տանը, կնոջ անվամբ ձևակերպել տարիքային կեսնաթոշակ, որը, քննության տվյալներով, յուրացրել է:
Մի քանի անգամ կինը փորձել է փախչել, սակայն տղամարդն ամեն անգամ պարզել է նրա գնտվելու վայրը, ստիպելով տարել է իր տուն, փախուստի դիմելու համար ծեծի ենթարկել ու կրկին հարկադրել զբաղվել մուրացկանությամբ:
Վերջին անգամ կինը փախել է 2023թ. հունվարի 31-ին, մի քանի օր մնացել է փողոցում, որից հետո ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցների շնորհիվ տեղափոխվել է անօթևանների համար նախատեսված կացարան:
ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցանք կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածանքով Կոտայքի մարզի հիշյալ բնակիչը ձերբակալվել է։
Օրենքով սահմանված կարգով խուզարկություն է կատարվել վերջիններիս բնակության վայրում, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70.200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված 1.299.750 ՀՀ դրամ մետաղադրամներ: Նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հադիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը: Տվյալ անձի անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նաև տուժող կնոջ անձնագիրը, սոցիալական քարտը։
Վարույթ իրականացնող մարմնի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:
Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 8-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ աշխատակազմը:
Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
Հարկ է ընդգծել, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում:
Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը:
Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։
Ասվածի համատեքստում դատապարելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։
Հետևողական ենք լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում։
Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ուսումնասիրելով քրեական վարույթի նյութերը, հիմք ընդունելով վարույթում առկա բավարար փաստերի համակցությունը, 2023 թվականի փետրվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացրել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ն, պարտավոր լինելով հասնել սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և նյութական այլ միջոցներով լրիվ ապահովության, խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու լինելով վաշտային տնտեսության վարման համար, միաժամանակ պարտավոր լինելով կազմակերպել վաշտի սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների ժամանակին ստացումը, ամսական առնվազն մեկ անգամ ստուգել դրանց առկայությունը, հետևել վաշտում հակահրդեհային միջոցառումների անցկացմանը, պարտավոր լինելով սահմանված ժամկետներում անցկացնել ստուգումներ նյութական միջոցների առկայության համար, ըստ հրամանի զեկուցել վաշտային տնտեսությունում բացահայտված այն բոլոր թերությունների մասին, որոնք հնարավոր չէ վերացնել սեփական ուժերով և միջոցներով, կազմակերպել և ապահովել վաշտի զբաղեցրած շենքերի հրշեջ անվտանգությունը, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով նշված պարտականությունները չի կատարել, այդ թվում նաև` հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցներով ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում` անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ:
Մասնավորապես, 2023 թվականի հունվարի 19-ին, կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից: Դրա հետևանքով կացարանում հանգստի մեջ գտնվող, նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և թվով 4 պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրեդեհից տուժածների լիազոր ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
«Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։
«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ»,- ասաց նա։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դեմ ցուցմունք է տվել նաև ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը։ Այս մասին ՀՀ ԱԺ–ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը
մանրամասներ ներկայացնելով, թե Օհանյանի դեմ ովքեր են ցուցմունք տվել։
Հայտնել էինք, որ Վարդապետյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություններ է ներկայացրել։
Օհանյանը մեղադրվում է ՊՆ հատուկ նշանակության հողամասերն այլ անձանց վաճառելու և դրանք հափշտակելու մեջ։ Ի դեպ, ըստ Վարդապետյանի, այդ հողամասերից մեկն օտարվել է հենց Գրիգորի Խաչատուրովին։
Դատախազը հայտնեց, որ Օհանյանի կողմից վերոնշյալ հանցավոր արարքների կատարումը հաստատվել է քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված մի շարք փաստական տվյալներով: Մասնավորապես` Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի 11.07.2005 թվականի թիվ 34 և 35 որոշումներով, Կադաստրի կոմիտեից առգրավված կադաստրային 2 գործերի զննությամբ, «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասերի հողատարածքների օտարման վերաբերյալ կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերի վավերացման մասին նոտարական գործերում առկա փաստաթղթերի զննության մասին արձանագրությամբ և այլն։
«Օհանյանի կողմից այդ արարքների կատարումը հաստատվել է նաև վկաներ՝ Նորայր Կարապետյանի, Արմեն Գևորգյանի, Էդգար Արշակյանի, Գրիգորի Խաչատուրովի, Արմեն Հակոբյանի, Վարուժան Մուրադյանի և 2005թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2010թ. սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդի տարածքային ստորաբաժանման ղեկավար-անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնը զբաղեցրած Էդիկ Ավետիսի Ավետիսյանի ցուցմունքներով»,- նշեց Վարդապետյանը:
Դատախազը հավելեց, որ Օհանյանը հողատարածքներն օտարելու վերաբերյալ հրաժարվել է ցուցմունք տալ։ Միևնույն ժամանակ, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել։
Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 14 դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում, իսկ մահացած մեկ զինծառայողի դին հայտնաբերվել է կացարանի նախասրահում` ննջասենյակի մուտքի դիմաց: Այս մանրամասները Հանրային հեռուստատեսության եթերում հայտնել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանը:
Նրա խոսքովփրկարար ծառայության ներկայացուցիչ Արսեն Սարոյանի
Հանրայինի եթերում հնչեցրած վարկածը, թե բոլոր զինծառայողների դիերը մահճակալների վրա են եղել, ցուցմունքով հերքվել է։ Նա իր ցուցմունքում նշել է, որ ինքը դեպքի պահին դեպքի վայրում չի եղել, բանավոր հաղորդված տեղեկություններն էլ, որ զինվորները ննջասենյակում են հայտնաբերվել, այլ կերպ է ընկալել։
Դատախազությունը նաև ստուգում է մահացած զինծառայողների հարազատների պնդումները, թե կապիտան Եղիշե Հակոբյանի և զինվորների միջև լարված հարաբերություններ են եղել: Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանի խոսքով` Եղիշեն այդ կացարանում չի ապրել, զինվորների հետ շատ շփվելու հնարավորություն չի ունեցել։
«Հրապարակ» թերթը գրում է.
Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով եւ բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության մասին, բայց ամսաթիվ չէին նշել, միայն ծանուցել էին՝ ներկայանալ բուժզննության։
Մեզ ասացին՝ զինկոմիսարիատներում բանավոր տեղեկացրել են, որ վարժական հավաքները սկսվելու են փետրվարի 1-2-ից, ուստի բուժզննում պետք է անցկացվեր հունվարի ընթացքում։ Բայց բուժզննումը հետաձգվել է, հավաքների անցկացման ժամկետը՝ նույնպես։ Այսօր ՊՆ-ն իր բերած նախագծով, որն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, սահմանում է, որ 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը տրվելու է մարտի 1-ից։ Առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Թե որն է հետաձգման պատճառը՝ ՊՆ-ից չպարզաբանեցին։ Բայց կարելի է կռահել՝ հավանաբար, չեն կարողացել վարժական հավաքների մասնակիցների բավարար քանակ ապահովել։
Բանն այն է, որ շատերը տարբեր եղանակներով խուսափել են ծանուցագիրն ուղիղ ատանալուց, իսկ նրանք, ովքեր ստացել են, այս օրերին ճանապարհներ են փնտրում՝ առողջական խնդիրներով ծառայությունից ազատվելու համար։ Հիմնական պատճառն անվստահությունն է Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակի հանդեպ՝ ելնելով վերջին տարիներին բանակում պարբերաբար կրկնվող ողբերգական դեպքերի քանակից, զինվորների պահման պայմաններից եւ այլն։ Որեւէ մեկն այսօր երաշխիք չունի, որ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանում» մեզ վրա չեն հարձակվի թշնամու բայրաքթարները, կամ զինծառայողները խաղաղ պայմաններում որեւէ սպանության, հրդեհի կամ այլ ողբերգական միջադեպի զոհ չեն դառնա։ Դրա համար էլ մարդիկ ուղղակի խուսափում են ծառայությունից։ Այս իշխանություններին հաջողվեց վարկաբեկել զինծառայությունն ու բանակը եւ զինծառայության մեկնելը կյանքի-մահվան հարց դարձնել:
Ի դեպ, Պապիկյանի ներկայացրած նախագծում զարմանալիորեն նաեւ թվաքանակ է նշված, թե քանի հոգի եւ ինչ մասնագիտության տեր պահեստազորայիններ են ներգրավվել վարժական հավաքներում։ Այն է. վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 3 հազար 281 քաղաքացու, որոնցից 2 հազար 897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով։ Մեկ այլ դեպքում, եթե, օրինակ, լրատվամիջոցներն այս հարցով դիմեին ՊՆ-ին, նախարարությունը սա ռազմական ու պետական գաղտնիք կհամարեր ու թվաքանակի վերաբերյալ որեւէ տվյալ չէր հաղորդի։ Հիմա իրենք են բացահայտում մարտի 1-ից վարժական հավաքների մեկնողների քանակի ու մասնագիտական որակների մասին։
Նախագծում նաեւ նշված է հստակ ժամանակացույցը, թե 2023 թվականի մարտի 1-ից մեկնարկող 25-օրյա վարժական հավաքները երբ ու ինչ պարբերականությամբ են անցկացվելու, եւ որ փուլում քանի քաղաքացի է ներգրավվելու։ Վերջին խումբը վարժական հավաքներին մասնակցելու է 2023 թ. ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին Քննչական կոմիտեն խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորությամբ դիմել է դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանից:
Նա հայտնեց, որ Գոռ Աղեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 550-րդ 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) նախատեսված հանցավոր արարք կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունվարի 25-ին, ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված` վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում, վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ: Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաեւ պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները եւ դուրս գալ այնտեղից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.