29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...2021թ․ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի սպանության գործով մեղադրյալներ Աղվան Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը շարունակում են մնալ կալանքի տակ։ Դիրքի ավագին՝ Սամվել Գրիգորյանին, կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպանը դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։
Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։
Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը (Աղվան Հովհաննիսյան)։ Օգոստոսի 23-ին պաշտոնապես հայտնի դարձավ, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը (Սամվել Գրիգորյանը)՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով, սակայն նախաքննությամբ սեռական բռնությունը հերքվել է, այժմ՝ դիրքի ավագին մեղսագրվում է միայն զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելը։ Վերջիններս առ այս պահը կալանքի տակ են։
Քրեական գործը դատարանում է 2022թ․նախ՝ գտնվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, ապա՝ տեղափոխվել Երևան, որտեղ երկու անգամ դատական կազմ է փոխվել։
Ինչպես արդեն արձանագրվեց՝ մեղադրյալները շարունակում են կալանքի տակ գտնվել։
«Սամվել Գրիգորյանի անհիմն և շարունակական կալանքի երկարաձգման հետ կապված դիմել եմ ՄԻԵԴ՝ ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի հիմքով։ Ամեն 3 ամիսը մեկ, նույն տրաֆարետային և ստանդարտ ձևակերպումներով, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվում է»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ սա այն դեպքում, երբ Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել էր Սամվել Գրիգորյանի իրավունքների խախտումը՝ դեռեւս Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մուշեղ Արամյանի նախագահությամբ, կայացրած որոշման դեմ բողոքը քննելիս։ Մասնավորապես, երբ գործը դատարան էր ուղարկվել և առաջին անգամ երեք ամիս ժամկետով երկարացվել էր Գրիգորյանի կալանավորման ժամկետը, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ ճանաչելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված Սամվել Գրիգորյանի իրավունքի խախտման փաստը:
Ինչ վերաբերում է գործի բուն քննութանը, ապա փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի փոխանցմամբ՝ գործն այժմ ապացույցների հետազոտման փուլում է գտնվում։ Մասնավորապես, հետազոտվում են գործում առկա գրավոր ապացույցները, ապա՝ ըստ հաջորդականության՝ դատարանը կանցնի իրեղեն ապացույցների հետազոտմանը, այնուհետև՝ վկաների հարցաքննությանը։
Իսկ թե որն էր, ի վերջո, սպանության շարժառիթը՝ պաշտպանի համար ևս անհասկանալի է։ Նրա խոսքով՝ որևէ մեկը՝ մեղադրանքի կողմը, շառժառիթի մասին կոնկրետ որևէ փաստարկ չի ներկայացրել:
2024 թվականի ապրիլի 4-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատախազի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքները և խստացրել կուրսանտի սպանության գործով ամբաստանյալների պատիժը՝ նրանց դատապարտելով ազատազրկման 18-ական տարի ժամկետով, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխել ամբաստանյալներ Վաչե Սահակյանին, Գնել Թևոսյանին, Մովսես Ազարյանին և Նորիկ Սահակյանին մեղսագրվող հանցանքի իրավական գնահատականը. վերջիններս մեղավոր են ճանաչվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով նախատեսված՝ խմբի կողմից խուլիգանական դրդումներով սպանություն կատարելու համար:
Հիշեցնենք, որ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 10-րդ կետերով այն արարքի համար, որ նրանք, հանդիսանալով Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտներ, 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի ննջարանում, առանձին դաժանությամբ, մի խումբ անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին:
2015 թվականի հոկտեմբերի 23-ին դատախազը հաստատել էր Հայկազ Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը և հանձնել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2022 թվականի ապրիլի 5-ի դատավճռով՝ ամբաստանյալների մեղադրանքները վերաորակել էր Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրանց դատապարտել ազատազրկման՝ 15-ական տարի ժամկետով:
Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ամբաստանյալներին արդարացնելու վերաբերյալ պաշտպանների բողոքները մերժվել են:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի երկու ստորաբաժանումների ղեկավարներ Ա. Ս.-ն և Կ. Կ.-ն, ինչպես նաև նույն տեսչական մարմնի 4 աշխատակիցները, խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, ապօրինի անգործություն դրսևորելու համար Երևանում կառուցվող մի շարք շինությունների սեփականատերերից որպես կաշառք պարբերաբար ստացել են տարբեր չափի գումարներ: Հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Նախաքննությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի վերը նշված պաշտոնատար անձինք Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում դրական կարծիք (եզրակացություն) տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինությունների սեփականատերերից պահանջել և 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նրանցից ստացել են 50.000-ից մինչև 3.000.000 ՀՀ դրամ կաշառք, որն այնուհետև բաժանել են միմյանց միջև:
Բացի այդ, նշված անձինք իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ քաղաքաշինական բնագավառում խախտումների առկայության պայմաններում Երևանի կենտրոնական հատվածներից մեկում կառուցվող շինության՝ շահագործման հանձնելուց առաջ սահմանված նորմերի համապատասխանության վերաբերյալ ավարտական փաստաթղթերում եզրակացություն տալու գործընթացը կազմակերպելու համար տվյալ շինարարական կազմակերության տնօրենից 2023 թվականի հոկտեմբեր ամսին պահանջել և ստացել են խոշոր չափերի՝ 3.000.000 ՀՀ դրամին համարժեք 7.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի վերը նշված 6 պաշտոնատար անձինք, այդ թվում՝ երկու ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի տարբեր հասցեներում կառուցվող շինությունների 9 սեփականատերերից 2023 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդհանուր առմամբ որպես կաշառք ստացել են 8,800 ԱՄՆ դոլար և 5 մլն ՀՀ դրամ:
Կաշառք ստանալու համար պաշտոնատար անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, իսկ վերջիններիս կաշառք տված շինությունների սեփականատերերին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի տարբեր մասերով:
Պաշտոնյաներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Թուրքիայի Կարս քաղաքում առգրավվել է 1 կիլոգրամ 51,74 գրամ ոսկու ձուլակտոր՝ 109 հազար դոլար շուկայական արժեքով, որը թաքցված էր երկու հայազգիերի կոշիկների մեջ։
«Ոստիկանները խուզարկել են կասկածյալներին, ովքեր պարզվել են, որ Հայաստանի քաղաքացի են, և նրանց կոշիկների մեջ հայտնաբերել են 1 կգ 51,74 գրամ մաքսանենգ ոսկու ձուլակտոր՝ 7 կտորով»,- հայտում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ մաքսանենգության դեմ պայքարի օրենքը խախտելու համար 2 կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։
Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ առավոտից բերման են եթնարկել կազմակերպության մոտ 3 տասնակ անդամների:
«Իշխանությունը վախեցած է: Մարտական Եղբայրություն միաբանության անդամներին տանում են տներից՝ առանց հիմնավորման և օրենքից դուրս եղանակով։Այսպիսի վարքագիծը ենթակա է դատապարտման և դեմ է Նիկոլ Փաշինյանի հռչակած ժողովրդավարական սկզբունքներին», -հայտնելկ են կազմակերպությունից։
Ավելի ուշ նրանք տեսանյութ են հրապարակել Ոսկեպարից, որտեղ միաբանության մի քանի անդամենր երկու մեքենայով հասել էին այլ ճանապարհով:
«Չնայած աննախադեպ ռեպրեսիաներին Մարտական Եղբայրության անդամների մի խումբ հասել է Ոսկեպար։ Վերջին տվյալներով բերման է ենթարկվածների թիվը 3 տասնյակից ավելին է։Տեղում ոստիկանները բերման են ենթարկել նաև միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանին», — հայտնել էին կազմակերպությունից։
Ավելի վաղ հայտնել էինք կազակերպության անդամներ Ավետիս Ավետիսյանին եւ Հրանտ Տեր-Աբրահամյանին:
Նշենք, որ Մարտական եղբայրության անդամները մեկնում էին Վերին Ոսկեպար մարտավարական պարապունքների: Նախորդ օրը ոստիկանությունից պահանջել են ձեռնպահ մնալ Ոսկեպար մեկնելու մտքից, ինչին ի պատասպան ստացել է մերժում` պահանջն առանց որևէ իրավական հիմնավորման լինելու պատճառով:
2024 թ. մարտի 20-ին ինտերնետային Youtube.com կայքում ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի (խոսքը «Իմնեմնիմի» պոդքասթի մասին է-խմբ) 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրը ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և ՀՀ վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ Կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Միջնորդությունը բավարարվել է։
Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայաստանը իրանցի 8 բանտարկյալի արտահանձնել է Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ իրանցի բանտարկյալները կշարունակեն իրենց պատիժը կրել Իրանում։
Իրանցի ևս մեկ բանտարկյալի էլ արտահանձնել է Ճապոնիան։
«Արտահանձնման գործընթացն իրականացվել է արդարադատության նախարարության և արտաքին գործերի նախարարության համագործակցության արդյունքում՝ Երևանի և Տոկիոյի հետ պայմանավորվածություններին համապատասխան»,-հայտնել է Իրանի արդարադատության նախարարի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասքար Ջալալիանը։
Իրանի խորհրդարանը հանցագործներին արտահանձնելու մասին օրինագիծը Հայաստանի հետ վավերացրել է 2016 թվականին։
Նշվում է, որ արտասահմանում բանտարկված Իրանի քաղաքացիների մեծամասնությունը դատապարտվել են իրենց ճանապարհորդությունների ընթացքում ապօրինի թմրանյութեր ունենալու համար։
Կոտայքի մարզում տղամարդկանց ընթրիքն ավարտվել է ողբերգությամբ։ Վեճից հետո մահճակալին պառկած տղամարդուն հարվածներ է հասցրել նրա սեղանակիցը՝ սպանելով նրան։
Դեպքը տեղի է ունեցել 2023թ․ հոկտեմբերին։ Մասնավորապես, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Կոտայքի մարզի երկու բնակիչ, Ծաղկաձորից վերադառնալով Հրազդան, հյուրասենյակում միասին ընթրել են և օղի խմել։ Քիչ անց նրանց է միացել հարևանը, որը զանգահարել է նույն թաղամասում բնակվող՝ 40-ամյա Խ․ Պ․-ին՝ առաջարկելով միանալ իրենց, վերջինս էլ նշված տուն է ժամանել մոտ 30 րոպե անց, նրանց հետ միասին ընթրել և օղի խմել։ Կեսգիշերին հարևանը հեռացել է, իսկ ընթրիքը տեղափոխվել նույն տան միջանցք, քանի որ Վ․ Գ․-ն ցանկացել է քնել հյուրասենյակում։
Դրանից հետո՝ արդեն ուշ գիշերին՝ ժամը 02,00-03,00-ի սահմաններում Ա․ Հ․-ի և 40-ամյա Խ․ Պ․-ի միջև խոսակցություն է եղել, Ա․ Հ․-ն հայհոյել է Խ․ Պ,-ին, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։ Վիճաբանության ընթացքում 40-ամյա տղամարդը բազմաթիվ հարվածներ է հասցրել Ա․ Հ․-ի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ուշաթափվել է, ընկել գետնին։ Հյուրասենյակում քնած Վ․-ն արթնացել է, հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել, ապա՝ Ա․ Հ․-ին ուշքի բերելուց հետո տեղափոխել ննջասենյակ՝ պառկեցնելով մահճակալին։ Այդ ընթացքում Ա․ Հ․-ն շարունակել է հայհոյել հյուրին, վերջինս էլ՝ պառկած վիճակում գտնվող Ա․ Հ․-ի դեմքին բռունցքով հարվածներ է հասցրել, ապա՝ ջրի շշով հարվածել ծնոտին՝ պատճառելով հետագայում Ա․ Հ․-ի մահվան պատճառ դարձած փակ գանգուղեղային վնասվածք։
Ա․ Հ․-ին հարվածներ հասցնելուց հետո Խ․ Պ․-ն ջրով մաքրել է ննջասենյակի հատակտ, Ա․ Հ․-ի դեմքին եղած արյունը, ապա՝ թողնելով նրան պառկած վիճակում՝ հեռացել է՝ իր հետ տանելով նշված տանից հավաքած աղբը և շորի կտորը, որով մաքրել էր արյան հետքերը։ Հյուրասենյակում, ըստ քրեական գործի, քնած Վ․ Գ․-ն նույն օրը՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 07։30-ի սահմաններում դուրս է եկել տանից և գնացել Ծաղկաձոր, մի քանի ժամ անց՝ 10։00-ի սահմաններում վերադառնալով նշված տուն՝ ննջասենյակի մահճակալի վրա հայտնաբերել է Ա․ Հ․-ին՝ մահացած վիճակում։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 40-ամյա Խ․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել՝ սպանության համար, վերջինս կալանավորվել է։
Քրեական գործն այժմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահատվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի պաշտոնատար անձանց կողմից նպաստառուներից կաշառք և ապօրինի վարձատրություն ստանալու, ինչպես նաև խարդախություն կատարելու բազմաթիվ դեպքեր:
Մասնավորապես՝ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի ստորաբաժանումների ղեկավարներ Տ. Կ.-ն և Հ. Ս.-ն, իրենց լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով նպաստառուների օգտին գործողություններ կատարելու համար, նույն կենտրոնի աշխատակից Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, բազմաթիվ նպաստառուներից պարբերաբար ստացել են 30.000-ից 300.000 ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Լ. Մ.-ն, Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և իր մտերիմ Է. Խ.-ի միջնորդությամբ, 2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի բնակչի՝ պետական նպաստ ստանալու ժամկետը երկարաձգելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից որպես կաշառք ստացել է 30.000 ՀՀ դրամ: Բացի այդ, դարձյալ Տ. Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ և Է. Խ.-ի միջնորդությամբ, Լ. Մ.-ն նույն մարզի մեկ այլ բնակչի օգտին գործողություն կատարելու, այն է՝ սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու և պետական նպաստ տրամադրելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար 2023 թվականի սեպտեմբերին նրանից որպես կաշառք ստացել է 35.000 ՀՀ դրամ:
Վերը նշված եղանակով Տ. Կ.-ն և Լ. Մ.-ն 2023 թվականի տարբեր ամիսների ընթացքում Արարատի մարզի ևս 7 նպաստառուից որպես կաշառք ստացել են 30.000-50.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակում ընդգրկելու, վերագրանցելու, նպաստ ստանալը շարունակելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար:
Բացի այդ, Տ. Կ.-ն Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնություն է ձեռք բերել Արարատի մարզի բնակչից խարդախությամբ գումար հափշտակելու վերաբերյալ: Այսպես՝ Լ. Մ.-ն, քաջատեղյակ լինելով, որ հիշյալ քաղաքացուն վճարված նպաստի գումարը հետ գանձման ենթակա չէ, հետ գանձում կատարելու պատրվակով նրանից վերցրել է 30.000 ՀՀ դրամ, որը խաբեությամբ Տ. Կ.-ի հետ հափշտակել են: Պաշտոնատար անձ Լ.Մ.-ն նույն կերպ մեկ այլ նպաստառուից հափշտակել է 40.000 դրամ:
Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև Լ. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկի մեկ այլ ստորաբաժանման ղեկավար Հ. Ս.-ի կողմից կենսաթոշակառուներից կաշառք ստանալու երեք դեպքի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Լ. Մ.-ն Արարատի մարզի երեք բնակչի տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստացողների ցուցակում ընդգրկելու հարցը կարգավորելու դիմաց նրանցից որպես կաշառք պահանջել և ստացել է 200.000, 250.000 և 300.000 ՀՀ դրամ, որոնց մի մասը փոխանցել է Հ. Ս.-ին:
Բացի այդ, պարզվել է նաև, որ Լ.Մ.-ն Տ.Կ.-ի հետ նախնական համաձայնությամբ, Արարատի մարզի բնակիչներից մեկին որպես նպաստառու ձևակերպելու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար նրանից ստացել է 20.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, որի մի մասը փոխանցել է Տ.Կ-ին:
Լ. Մ.-ին, Տ. Կ.-ին և Հ. Ս.-ին մեղադրանքներ են ներկայացվել 15 դրվագ կաշառք ստանալու, խարդախություն կատարելու և ապօրինի վարձատրություն ստանալու համար:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ նախօրեին Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:15-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Երևան քաղաքի 17-ամյա բնակիչ՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ, այդ թվում՝ կտրած ծակած, արյունահոսող վնասվածքներով: Բուժաշխատողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել, և նույն օրը՝ ժամը 13:00-ին, արձանագրվել է երիտասարդի մահը:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել նշված քոլեջի հարևանությամբ՝ Երևան քաղաքի Մամիկոնյանց 52/3 հասցեի մոտ:
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման նյութի հետքեր, դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունները և ենթարկվել զննության, հարցաքննվել են մի շարք ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:
Քննությամբ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է սպանության շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2003թ.:
Նախնական տվյալներով՝ տուժողի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձի միջև անձնական հարցի շուրջ տևական ժամանակ անհամաձայնություն և անբարյացկամ հարաբերություններ են ձևավորվել, ինչի կապակցությամբ երիտասարդների միջև մի քանի վիճաբանություն է տեղի ունեցել, որոնցից մեկի ժամանակ 21-ամյա երիտասարդը կամ նրա մտերիմները վնասել են տուժողի կողմից վարած, վերջինիս հորը պատկանող ավտոմեքենան:
Դեպքից մի քանի օր առաջ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել երիտասարդների միջև, որի ժամանակ 17-ամյա երիտասարդը հայհոյել է 21-ամյա երիտասարդին, ով, ի պատասխան, վերջինիս սպառնացել է հաշվեհարդար տեսնել:
2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդն ընկերոջ հետ գտնվել է քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա երիտասարդը, վազել են տուժողի ուղղությամբ: Նշված անձանցից մեկի ձեռքում փայտե մահակ է եղել, իսկ 21-ամյա երիտասարդի ձեռքին՝ դանակ։
Երիտասարդների միջև կրկին վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 21-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ հարվածել է 17-ամյա երիտասարդի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա վայր է ընկել, որից հետո տղաները գետնին ընկած վիճակում շարունակել են ոտքերով հարվածներ հասցնել երիտասարդի մարմնին, իսկ 21-ամյա երիտասարդը դանակով հարվածել է նրան: Հավաքված անձանց միջամտության արդյունքում վիճաբանությունը դադարել է, հիշյալ 6-7 տղաները դիմել են փախուստի:
Նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված էական փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթին:
21-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.