29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Վարդանի Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանին։ Վերջինս հայցադիմումն ընդունել է վարույթ։
Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։
Խնդրի հետ կապված hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան-ը Tert.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց։
Նրա փոխանցմամբ՝ ինքը մեկնաբանություն էր թողել Tert.am-ում «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք» վերտառությամբ հրապարակված՝ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի շնորհավորանքի ուղերձի տակ․
«Այդ նյութի հետ կապված որպես մեկնաբանություն իմ անձնական էջից կա պոռնիկ բառը։ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ այդ բառն իրեն է ուղղված և 3 միլիոն 590 հազար դրամ է պահանջում, ինչպես նաև պահանջում է հրապարակային ներողություն խնդրել»,- պատմեց Անժելա Թովմասյանը։
Նրա համար տարօրինակ է, որ այդ բառն ԱԺ նախագահն ընդունել է որպես իրեն ուղղված խոսք։ Անժելա Թովմասյանի պնդմամբ՝ իր գրած մեկնաբանությունը հասցեական չէ և Ալեն Սիմոնյանին չի վերաբերվում։
«Նախ պետք է ապացուցեն, որ այդ բառն ուղղված է Ալեն Սիմոնյանին, մտքումս բոլորովին այլ անձանց և երևույթներ եմ նկատի ունեցել։ Այս պարագայում ես Ալեն Սիմոնյանին նկատի չեմ ունեցել, բայց, եթե այդ բառը լսելուց ինքը զզվում և իրեն է վերագրում, ներողություն, բայց դա արդեն Ալեն Սիմոնյանի խնդիրն է»,- ասաց նա։
Գլխավոր դատախազությունը պահանջում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից բռնագանձել մոտ կես միլիարդ դրամ:
Սա այն գումարի չափն է, որի հափշատկության համար մեղադրվում է նախկին նախագահը դիզվառելիքի գործով:
Այսօր հերթական դատական նիստն այդ պատճառով հետաձգվեց: Սարգսյանի փաստաբանները երկու շաբաթ խնդրեցին հայցին ծանոթանալու ու իրենց առարկությունները ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ ըստ հայցադիմումի՝ վիճելի ժամանակահատվածում իրականացված գյուղատնտեսական օգնության ծրագրի շրջանակներում դիզվառելիքի մատակարարման համար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ ծրագրին մասնակից «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ պետական պահուստային ֆոնդից մոտավորապես 490 մլն դրամ գումար են ելքագրել, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը իբրեւ սուբսիդավորման հավելյալ գումար։
Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ հայտնաբերվել է 5 ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն տեղափոխվելուց հետո վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակում` վերջինս ձերբակալվել է:
Կատարված ուսումնասիրությունների արդյունքում ձեռք են բերվել տեղեկություններ առ այն, որ ձերբակալված անձը փոխկապակցված է մի քանի այլ բաժանորդների հետ, որոնք մշտապես առաքանիներ են ստանում նույն փոխադրողի միջոցով:
Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու մեջ ևս հնարավոր է՝ առկա լինեն թմրամիջոցներ: Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այս տեղեկատվությունը տրամադրվել է «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներին, ովքեր Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել առաքանին: Բացի մանկական գրատախտակից՝ հայտնաբերվել է 4 փաթեթ` 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ:
Առաքանին ստանալուց հետո փոխադրող ընկերության գրասենյակից դուրս գալուց՝ ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Պ.-ն, որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ձերբակալված Ա.Պ-ն իրեն պատկանող տելեգրամյան օգտահաշվից կապ է հաստատել տելեգրամյան օգտատիրոջ հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է։ Նշված առաքանին փոխադրելու և այլ անձի հանձնելու համար տելեգրամյան օգտատերը Ա․Պ-ին փոխանցել է 80․000 ՀՀ դրամ: Պարզվել է նշված առաքանին ԱՄՆ-ից ուղարկողի ինքնությունը. այն փոխանցելուց հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն։ Պարզվել է, որ վերջինիս անվամբ կա ևս մեկ ուղարկված առաքանի, ինչի զննման արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շուրջ 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված:
Տեղեկություններ են ստացվել նաև, որ ԱՄՆ-ից Ա. Պ.-ի անվամբ ներմուծված 2 միջազգային սուրհանդակային առաքանիներում ևս առկա են թմրամիջոցներ: Դրանցում հայտնաբերվել է ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ՝ 950 և 970 գրամ քաշերով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 1.2 կգ քաշով։
Մեկ այլ դրվագով տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ից՝ նույն ուղարկողի կողմից, Հայաստան է ներմուծվելու միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները՝ մաքսանենգության այս դեպքով, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, «մարիխուանա», «հաշիշ», և «հաշիշի յուղ» տեսակների թմրամիջոցների զանգվածները ստանալուց հետո` Գյումրի քաղաքում ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի:
Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց և 1.9 կգ ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ:
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:
2023 թվականի հուլիսի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում առերևույթ հանցանքի մասին վկայող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ա․ Ա․-ն (ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյան-խմբ), 2023 թվականի հունիսի 8-ին, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, հանրության լայն շրջանակների համար հանրամատչելի «Facebook» սոցիալական կայքի իր «Aragats Akhoyan» անվամբ էջում, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված, հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր։ Մասնավորապես՝ նա կատարել է հետևյալ հրապարակումը՝ «Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո», որին արձագանքել են «Facebook» սոցիալական կայքի բազմաթիվ օգտատերեր։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
«Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023 թ․ նոյեմբերի 3-ին Ա․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է։
Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալ Ա․ Ա․-ին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին։ Նոյեմբերի 6-ին նա ձերբակալվել է, և նրան ներկայացվել է մեղադրանք։
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում՝ Ադրբեջանի ռազաքաղաքական ղեկավարության քանի ներկայացուցչի նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, արդյո՞ք հետախուզում հայտարարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի, ԳՇ պետ Քերիմ Վելիևի նկատմամբ՝ պատերազմական հանցավորությունների համար, գերության մեջ հայտնված քաղաքացիական անձանց, զինվորականների սպանությունների, խոշտանգումների քանի դեպք է արձանագրվել և արդյո՞ք այդ դրվագներով ևս որևէ անձի նկատմամբ հետախուզում հայտարարվել է։
«ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ-ում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիկան բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․ խմբագրության հեղ․ ) 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (ահաբեկչության), 217․1 -րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչության ֆինանսավորման), 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով), 384-րդ հոդվածի 2-րդ մասի (ագրեսիվ պատերազմ սանձազերծելը), 389-րդ հոդվածի (Միջազգային ահաբեկչությունը), 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (Զինված ընդհարումների ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող կամ պաշտպանության միջոցներից զրկված անձանց, վիրավորների, հիվանդների, բժշկական կամ հոգևոր անձնակազմի, սանիտարական զորամասերի կամ սանիտարական տրանսպորտային միջոցների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց, քաղաքացիական բնակչության, փախստականների, հովանավորվող անձանց կամ ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանությունից օգտվող այլ անձանց սպանության և խոշտամգման), 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (վերոնշյալ անձանց առողջությանը վնաս պատճառելը և գույքն անօրինական, կամայական, մեծ չափերով ոչնչացնելը կամ յուրացնելը), 390-րդ հոդվածի 3-րդ մասի (քաղաքացիական բնակչության կամ առանձին քաղաքացիական անձանց վրա հարձակումը), 395-րդ հոդվածի 1-ին մասի (վարձկանների հավաքագրումը) 397,1-րդ հոդվածի 1-ին մասի (Ցեղասպանությունը և խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը) հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական վարույթի նախաքննությունը»,- «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ից՝ նշելով, որ նշված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և ԶՈՒ շուրջ 20 ներկայացուցիչների, այդ թվում՝ «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նուրլան Իբրահիմովի նկատմամբ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Ա-ն և Գ.Ա-ն, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել` իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հոկտեմբերի 27-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում, ինքնությունը դեռևս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, Վ.Ա-ն և Գ.Ա-ն վերցրել են նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի ք.Երևան։
Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում վերջիններիս ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։
Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Վ.Ա-ն և Գ.Ա-ն ձերբակալվել են։
Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են շուրջ 12 կիլոգրամ ընդհանուր քաշով՝ «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» և «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 3 տարբեր փաթեթներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Բաքվում հայերի դատավարություններն ապօրինի են և բեմականացված։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Միայն Վագիֆ Խաչատրյանի չէ, այլ նաև մեր մյուս գերեվարվածների` հատկապես նկատի ունեմ 2021 թ. իրականացված դատավարությունների մասով, ասել ենք, որ դրանք ապօրինի դատավարություններ են և բեմականացված»,– ընդգծեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանցի զինվորականների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում Բաքվում իրեն առաջադրված մեղադրանքները:
Այդ առնչությամբ, ըստ Եղիշե Կիրակոսյանի` հայկական կողմն ունի «համար 2 միջպետական գանգատը», որը վերաբերում է հենց դատավարության ընթացքում մեր հայրենակիցների նկատմամբ հիմնական արդարադատությանը վերաբերող իրավունքների կոպտագույն խախտումներին կամ, այսպես կոչված, արդարադատության մերժման կոնցեպտին։
«Ցավոք, ՄԻԵԴ մեխանիզմները մեզ շատ ավելին չեն տալիս, որ ավելի ներգրավվենք` չնայած արել ենք փորձ` ներկայացնելու ազատ արձակման խնդրանք, սակայն այս ուղղությամբ պետք է հնարավորինս շարունակենք աշխատանքները, նաև մտածենք այլ հնարավոր միջոցների մասին կամ այլ հնարավոր քայլերի մասին` մեր հայրենակիցների իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանություն ապահովելու համար»,– ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին Բաքվի բանտերում շարունակում են կալանավորված մնալ ԼՂ ղեկավարությունից ութ անդամ և բազմաթիվ զինծառայողներ, որոնց թիվը Կիրակոսյանը դժվարացավ ասել։
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել դատավորների աշխատավարձերի վերաբերյալ, որում նշված է․
«Մամուլում տեղեկություն էր տարածվել այն մասին, թե դատավորների իրավունքները խախտվում են, և 60 տոկոս «աշխատավարձը բարձրացնելու պատրվակով իշխանությունը նրանց զրկում է հավելավճարներից»:
Հայտնում ենք, որ տեղեկությունն առնվազն թյուրըմբռնման արդյունք է, այդ թվում՝ «հավելում» և «հավելավճար» հասկացությունների համատեքստում: Հետևաբար, այն պնդումը, որ արտաժամյա, գիշերային ժամերին, տոնական ու հանգստյան օրերին դատավորները չեն վարձատրվելու չի համապատասխանում իրականությանը, այլ պարզապես վերջիններս չեն ստանալու ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքի, ինչպես նաև արտաժամյա և գիշերային ժամերին կատարված աշխատանքի համար ստացված վարձատրության հավելումը:
Սակայն նոր օրենսդրական նախաձեռնության արդյունքում՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով սահմանվում է հավելում՝ առաջին ատյանի դատավորների համար՝ 60 տոկոսի չափով, իսկ վերաքննիչ ատյանի դատավորների համար՝ 55 տոկոսի չափով: Ավելացվող աշխատանքի վարձատրության ֆոնդը կազմելու է մոտավորապես 1 միլիարդ 640 միլիոն ՀՀ դրամ:
Միաժամանակ հարկ է նշել, որ նմանատիպ իրավակարգավորումներն արդեն իսկ 2023 թվականի մայիս ամսից գործում են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների նկատմամբ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում և շուրջ կես տարի է ինչ նշված կարգավորումները կիրառվում են Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանում:
Հետևաբար իրականությանը չհամապատասխանող պնդումներ կատարելուց և հանրությանը ապակողմնորոշող տեղեկություններ հայտնելուց զերծ մնալու համար հորդորում ենք առավել մանրամասն ուսումնասիրել ներկայացվող օրինագծերը»:
2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն վատնման եղականով հափշտակել է առանձապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար դրամ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել Գ.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Նույն օրը որոշումն ուղարկվել էր Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն՝ մեղադրանք ներկայացնելու համար:
2023 թվականի հունվարի 31-ին Գ.Մ.-ին ներկայացվել էր մեղադրանք:
Նախաքննությամբ հիմնավորվել էր, որ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գ.Մ.-ն հանցանքը կատարել էր կազմակերպված խմբի կազմում՝ «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն տնօրենի, նույն ընկերության ֆինանսների և էկոնոմիկայի գծով գլխավոր տնօրենի տեղակալի, ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի և իրավապայմանագրային բաժնի պետի հետ (կոմերցիոն տնօրենի և գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի նկատմամբ հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ):
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 128 մլն դրամը:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հաստատել է «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի, կոմերցիոն տնօրենի և ընկերության գլխավոր ճարտարագետի՝ վերանորոգման գծով տեղակալի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:
Հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։ Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.