23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այն, որ օրենքը չի կարող այսպես շարունակ երկարացվել, դա փաստ է, եթե բոլորս հասկանում ենք, որ այլեւս այսպես շարունակել չի կարելի: Այն, որ ունենք մոտ 11 հազար արական սեռի ներկայացուցիչներ, որոնք որ հետախուզման մեջ են, դա էլ է փաստ: Այն, որ պաշտպանության նախարարը այս ամբիոնից ասաց, որ այնքնա էլ ճիշտ չէ, բարոյական չէ՝ փողով բանակից ազատվելու այս համակարգը և սա պետք է հանվի, բայց հետո ՊՆ-ն եկավ ասաց՝ փողը քիչ է, եկեք այն ավելացնենք՝ դա ինձ համար մի տեսակ անհասկանալի է: Այսինքն, եթե դուք դեմ եք փողով ազատվելուն, ինչու եք փողը բարձրացրել»,- ԱԺ-ում՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ բազմաթիվ քաղաքացիներ լավ օրից չէ, որ դրսում են ու կարողանալու են այդ գումարները վճարել:
ԱԺ պատգամավոր Է. Մարուքյանը մի առաջարկությամբ հանդես եկավ. «Չեք քննարկում օրինակ, պարոն փոխնախարար (Արտակ Զաքարյան-խմբ.), այս 11 հազար քաղաքացիների համար մենք այլ մոտեցում ունենանք՝ պետական մոտեցում, ասենք՝ մենք ձեզ ներում ենք, պետությունը ձեզ ներում է: Փող, ոչ մի բան պետք չի, եկեք ձեր երկիր, դադարեցնում ենք և այդ քրեական գործերը՝ փակում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս կերպ տալիս ենք 2 ուղերձ, որ պետությունը նրանց կարիքն ունի և ներելով հետախուզման մեջ գտնվողներին՝ կանչում Հայաստան, երկրորդ, որ այլևս օրենքը չի երկարացվելու և ովքեր կխուսափեն զինծառայությունից՝ ամենայն խստությամբ կենթարկվեն պատասխանատվության .«Կարող եք անգամ ՔՕ-ի սանկցիան բերել և ավելացնել՝ բանակից խուսափելու համար: Թե չէ էս ձևով, որ այդ մարդիկ չգան Հայաստան՝ մենք իրենց կարիքը ունենք: Մենք փողի կարիք ավելի քիչ ունենք, քան արակա սեռի ներկայացուցիների, մարդկային ռեսուրիս կարիք»,- եզրափակեց Է. Մարուքյանը՝ փոխնախարարին խնդրելով քննարկման առարկա դարձնել իր առաջարկությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հայկ Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը:
Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել Հ. Մամիկոնյանին: Վերջինս հիշյալ գումարից 30.000 ՀՀ դրամով կատարելով պետական վճարումները` մնացած 130.000 ՀՀ դրամը փոխանցել է նշված բաժնի թղթակցությունների խմբի տեսուչ Արմեն Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի տալու նպատակով: Ա. Մկրտչյանը, վերացնելով անձամբ կաշառատուից գումարը ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, օժանդակելով իր գործընկեր, Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչ Գոռ Քոչարյանի կողմից կաշառք ստանալուն, վերցրել և նրան է փոխանցել կաշառքի գումարը:
Արդյունքում, թեպետ Շ. Մակոյանը չի կատարել գործնական քննության հարցաշարում ընդգրկված գործողությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանը ստացած կաշառքի դիմաց նրան գնահատել է դրական: Բացի այդ, հիշյալ տեսուչը կաշառքի դիմաց կազմել է գործնական քննության արդյունքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն, որում շահադիտական նպատակով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, Շ. Մակոյանը քննության ընթացքում պատշաճ կատարել է նախատեսված 8 գործողությունները:
Արդյունքում` հիշյալ կեղծ արձանագրության հիման վրա վարորդական հմտություններին չտիրապետող Շ. Մակոյանը ստացել է «B» և «C» կարգերի վարորդական վկայական:
Փարիզում` Դեկարտ համալսարանում, 2015-ին Թուրքիայի նախկին դեսպան Հաքքը Աքիլի վրա նռան հյութ լցրած ֆրանսահայ ուսանողներ Դատ Տեմիրյանը եւ Դրո Մոմջյանը դատապարտվել են պայմանական ազատազրկման, գրում է arti33.com-ը:
Թուրքական «arti33.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Նանտերի դատարանը Փարիզի Դեկարտ համալսարանում թուրք դեսպանի վրա հարձակված հայ ուսանողին դատապարտել է 3 ամսվա պայմանական ազատազրկման, իսկ հարձակման տեսագրությունը սոցցանցերում հրապարակած անձին՝ 1 ամսվա պայմանական ազատազրկման:
Եթե վերջիններս սահմանված փորձաշրջանի ընթացքում օրինակելի վարք դրսևորեն, ապա կազատվեն բանտում պատիժը կրելու անհրաժեշտությունից, միաժամանակ, ինչպես մեկնաբանել են փաստաբանները, այդ պատիժը չի արձանագրվի որպես դատվածություն:
2015թ. մարտին Փարիզի Դեկարտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետում կազմակերպված «Աշխարհիկությունը Թուրքիայում և Ֆրնասիայում» խորագրով գիտաժողովի ժամանակ ելույթ ունեցող թուրք դեսպանին էր մոտեցել մի երիտասարդ և նրա վրա ներկված հեղուկ, իսկ որոշ աղբյուրների համաձայն՝ նռան հյութ էր թափել: Ավելի ուշ ոստիկանությունը պարզել էր, որ հարձակումն իրականացրած և այն տեսագրած երիտասարդները ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացիներ են:
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի բնակիչ, 21-ամյա Հրաչյա Գևորգյանը BMW մակնիշի 35 MT 464 համարանիշի ավտոմեքենայով Նորագավիթի Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի մոտ բախվել է բետոնե պատին, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել պահակետի դիմաց: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոը տեղում մահացել է., իսկ վարորդ Հ. Գևորգյանը վթարից 2 ժամ անց դեպքի վայրում հայտնեց, որ ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար էլ Ճանապարհային ոստիկանները դեպքի վայր հրավիրեցին 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր նրան տեղափոխեցին Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Լրացուցիչ ժամանել են նաև թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, այնուհետև սահմանազատել տարածքը, իսկ հետո կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: Դեպքի վայր ե ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները, որոնց շնորհիվ BMW -ի վարորդը չկարողացավ վթարի վայրից ճողոպրել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչակա կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հարտկապետս կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը:
Փաստի առթիվ Ա. Գասոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնոմ է նաև, որ BMW ի վարորդ Հ. Գրիգորյանն ու վթարի հետևանքով մահացած նրա ուղևորը, ում անունը Մխո է, Արարատի մարզում ծանր հանցագործություն են կատարել, իրենց ավտոմեքենան են նստեցրել Գորիս քաղաքի բնակիչ, 42-ամյա Կորյուն Շավունցին, ով, ըստ տեղեկությունների՝ ՌԴ քաղաքցի է և վերադառնալիս է եղել Հայաստան:
Արդեն Արարատի մարզում Կ. Շավունցին հարվածելով՝ իջեցրել են ավտոմեքեայից ու նրա ապրանքները հափշտակելով՝ դիմել են փախուստի: Ժողովրդական խոսքն է ասում՝ Գող՝ սիրտը դող: Հարամ փողը չես մարսի: Բարձրյալը վերևում տեսնում է: Ու արդեն Նորագավիթում տեղի է ունենում ողբերգական վթարը: Նշված հանցագոծության փաստով էլ Ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու, ինչպես նաև քաղաքացիների կողմից կաշառքի միջնորդության և կաշառք տալու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են երեք անձինք, այդ թվում` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներ:
Այսպես, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ Շ. Մակոյանը «B» և «C» կարգերի վարորդական վկայական ստանալու նպատակով դիմել է իր ծանոթ Հ. Մամիկոնյանին, ով առաջարկել է իր միջոցով պաշտոնատար անձանց 160.000 ՀՀ դրամ կաշառք տալու դեպքում կազմակերպել հիշյալ վկայականի ստացումը: Շ. Մակոյանն այդ մասին հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը: 07.11.2017թ.-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Շ. Մակոյանը և Հ. Մամիկոնյանն այցելել են ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի հաշվառման-քննական բաժին, որտեղ Շ. Մակոյանը 160.000 ՀՀ դրամը փոխանցել է Հ. Մամիկոնյանին: Վերջինս էլ հանդիպել է հիշյալ բաժնի տեսուչ Ա. Մկրտչյանին` կաշառքի գումարը նրա օժանդակությամբ նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի` տեսուչ Գ. Քոչարյանին տալու նպատակով:Արդյունքում, չնայած այն հանգամանքին, որ գործնական քննության ընթացքում Շ. Մակոյանը չի կատարել հարցաշարում ընդգրկված գործողությունները, վերջինս քննությունն ընդունող տեսուչ Գ. Քոչարյանի կողմից գնահատվել է դրական ու ստացել «B» և «C» կարգերի վարորդական վկայական:Վերը նշված հանցավոր արարքները կատարելու` կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու կասկածանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են ՃՈ տեսուչներ Ա. Մկրտչյանն ու Գ. Քոչարյանը: Իսկ կաշառքի միջնորդություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Մամիկոնյանը:
Նախաքննությունը շարունակվում է:
Դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել եւ դրական եզրակացություն է տրվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնք կընդգրկվեն ՀՀ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:
ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի, Վահե Էնֆիաջյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցողի՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում Հայաստան: Նրա խոսքով՝ նախագծի ընդունմամբ յուրաքանչյուր զորակոչի համար կվճարվի նվազագույն ամսական աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով գումար: Սույն օրենքը ընդունվելու դեպքում այն գործելու է մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
Պարզաբանեք, որ խոսքն այն երրիտասարդների մասին է, ովքեր զորակոչային տարիքում՝ 18-27 տարեկան հասակում, չեն եղել ՀՀ-ում եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում է հայտարարվել: Այս օրենքը հնարավորություն է տալիս 18 զորակոչի համար վճարել 3,6 մլն դրամ եւ ազատվել քրեկան հետապնդումից: Սակայն օրենքի լիազորությունները սահմանափակվում է 2020 թվականին:
ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է, որ այս օրենքի նախագիծը պաշտպանության նախարարության կողմից դիտարկվում է որպես ծառայության օրինական խոչընդոտ, եւ նախարարությունը շարունակում է մնալ այս օրենքի քննադատը: Նա նաեւ տեղեկացրել է, որ սույն օրենքի ժամկետները չեն երկարաձգվելու:
Պաշտպանության նախարարությունից «Հայկական ժամանակին» տրամադրել էին տեղեկատվություն այն մասին, որ այս օրենքի շրջանակներում Հայաստան է վերադարձել 3120 երիտասարդ՝ 2012 թվականից մինչեւ 2017-ի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:
Ոստիկանության Էրեբունու եւ Արաբկիրի բաժինների աշխատակիցները, նոյեմբերի 30-ին, ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս, Հր. Քոչարի փողոցի թիվ 20 շենքի մոտից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 28-ամյա Տիգրան Ա.-ին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վերջինս կասկածվում է 2016 թվականի հոկտեմբերից մինչեւ այս տարվա նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի տարբեր հատվածներում իգական սեռի ներկայացուցիչների մոտ բազմիցս բացահայտ ձեռնաշարժությամբ զբաղվելու մեջ: Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:
Armeniasputnik.am:Ծագումով հայ, արգենտինական «Independente» հայտնի ֆուտբոլային ակումբի փոխնախագահ, «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահ Նորայր Նակիսը նոյեմբերի 30-ին ձերբակալվել է։ Արգենտինական առաջատար պարբերականները հեղեղված են ֆուտբոլային աշխարհում հայտնի դերակատարի ձերբակալության մասին լուրով։
Արգենտինյան «Telefe» հեռուստաընկերությունը ցուցադրել է կադրեր Նակիսի ձերբակալությունից։ Ըստ աղբյուրի, ձերբակալությունը տեղի է ունեցել իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում՝ դատարանի որոշմամբ։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Նորայր Նակիսը մեղադրվում է ֆուտբոլային ակումբի աջակիցների հետ անօրինական գործունեության և փողերի լվացման մեջ։ Նակիսի հետ միասին ձերբակալվել է ևս 23 անձ, ովքեր կապ ունեն ավելի վաղ հարուցված այս քրեական գործի հետ։
Արգենտինական «La Nacion» պարբերականը անդրադարձել է Նակիսի անցյալին, ներկայացրել, որ ծագումով հայ Նակիսը եղել է վաճառական և իր կարողությունը հավաքել կտորեղենի ու ոսկեղենի վաճառքից։ Աղբյուրը նշում է, որ Նորայր Նակիսը եղել է Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Հուլիո Գրոնդոնայի շրջապատի անձանցից մեկը։ Գրոնդոնան մահացել է դեռ 2014 թվականին։
Aysor.am-ը հայտնում է, որ Նակիսի ձերբակալման պահին նրա հետ եղել է հայտնի երգիչ Թաթա Սիմոնյանը։ Մեր աղբյուրները նշում են նաև, որ նոյեմբերի 30-ին հայ համայնքի համար պետք է տեղի ունենար Թաթայի համերգը։ Դրա կազմակերպիչներից է եղել նաև Նակիսը։
Հաագայի միջազգային դատարանում նիստի ժամանակ մահացած բոսնիացի խորվաթների ռազմական առաջնորդ Սլոբոդան Պրալյակը կարող էր թույնը ստանալ կոստյումի հետ, որը դատարանում նրա հագին էր։
Ականատեսներից մեկի խոսքով՝ նյութը հավանաբար Պրալյակին է փոխանցվել կոստյումի հետ, գրում է Daily Mail-ը։
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ դատավարությունը շարունակվում է արդեն 13 տարի, այդ իսկ պատճառով անվտանգության աշխատակիցների զգոնությունը բթացած է եղել։ Կոստյումը գեներալի խուց են բերել նիստից անմիջապես առաջ, և ըստ ամենայնի, այն պատշաճ ձևով չեն ստուգել։
Թույնի փոխանցման մեջ կասկածվում է փաստաբաններից, անվտանգության աշխատողներից կամ միջազգային դատարանի ծառայողներից մեկը։
Գերմանիայում Ֆրայբուրգ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի, որոնք կասկածվում են խանութի գողության մեջ: Ձերբակալվածները ծագումով Հայաստանից 35-ամյա և Ադրբեջանից 42-ամյա տղամարդիկ են, գրում է rusarminfo.ru-ն:
Նրանք ձերբակալվել են քաղաքի Ֆրայբուրգ-Վիր շրջանի սուպերմարկետներից մեկում գնումներ կատարելուց հետո դուրս գալիս:
Տղամարդկանց մոտ հայտնաբերվել է մի քանի կիլոգրամ սաղմոն և այլ թանկ մթերքներ, որոնք նրանք թաքցրել էին հագուստի տակ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.