23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ քննչական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացված ապօրինի ծառահատումներին մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները անհատականացնելու ուղղությամբ: Հետախուզում է հայտարարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալի նկատմամբ։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2016թ. նոյեմբերի 16-ից մինչև 2017թ. մայիսի 17-ն ընկած ժամանակահատվածում Վ.Վասիլյանը զբաղեցրել է «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանության գծով տնօրենի տեղակալ–բաժնի պետի պաշտոնը, ով «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 15-ից մինչև ապրիլի 28-ը, կատարել է ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները։
Նախնական քննության տվյալներով՝ «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունները Վ.Վասիլյանի կողմից կատարելու ընթացքում՝ 2017թ. փետրվարի 19-ից մինչև 2017թ. ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում, «Հաղարծին տեղամաս», «Դիլիջան տեղամաս» և «Շամախյան տեղամաս» մասնաճյուղերի մի շարք պահաբաժիններում հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամագծի՝ ընդհանուր 471 ծառի ապօրինի հատման դեպքեր, որի արդյունքում ընդհանուր առմամբ բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 72.056.250 ՀՀ դրամի վնաս:
Վ.Վասիլյանը, հանդիսանալով կազմակերպական–տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավար պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ պարկի ռեժիմի խախտման մասին տեղեկություններն իրավապահ մարմիններին չի տրամադրել, դրա հետևանքով բնությանը պատճառված վնասը հատուցելու համար միջոցներ չի ձեռնարկել, ինչի արդյունքում դրանք թողնվել են անհետևանք: Վերջինիս գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. ապօրինի կերպով չի հաշվարկվել բնությանը պատճառված վնասի չափը, ժամանակին միջոցներ չեն ձեռնարկվել ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 2017թ. դեկտեմբերի 21-ին որոշում է կայացվել՝ Վ.Վասիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս վնասվածքը ստացել է պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝մահացածը 60-ամյա Լևոն Ասատրյանն էր։
Ամանորին ընդառաջ Ռոսկաչեստվոն փորձաքննության է ենթարկել 28 մսարտադրողի սերվելատներ: Արդյունքում մսամթերքում հայտնաբերվել է սոյա, ձիու միս և հակաբիոտիկներ: Բայց փորձագետները նաև հայտնաբերել են, որ իսկապես որակյալ սերվելատ, որը ամանորյա սեղանի անբաժան մասն է հանդիսանում, այդուհանդերձ գոյություն ունի:
Ի դեպ, սերվելատը ոչ թե երշիկի անվանումն է, ինչպես կարծում է սպառողների մեծամասնությունը, այլ երշիկի կտրած հատվածում հատուկ նախշը: Սերվելատը կարող է լինել եփած-ապխտած, կամ հում-ապխըած: Սակայն քանի որ մեծապես սպառվում է եփած-ապխտած տարբերակը, ապա և Ռոսկաչեստվոն փորձաքննության է ուղարկել հենց դա:
28 մսարտադրողներից միայն երեքի երշիկն է ճանաչվել լավագույնն ու որակյալը: Դա «Велком», «Ремит» и «Ближние горки» ընկերությունների սերվելատն է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին ու ԳՈՍՏ-ին:
Եվս 16 ընկերությունների սերվելատ ճանաչվել է անվտանգ օգտագործման համար և որակյալ: Դրանք են «Рублевский», «Дымов», «Мясницкий ряд», «Егорьевская», «Клинский», «Микоян», «Владимирский стандарт», «МясновЪ», «Царицыно», «Папа может», «Останкино», «ВкусВилл», «Горин продукт», «Кортлав», «Пит-продукт», «Иней» արտադրողների սերվելատները:
Իսկ ահա 9 արտադրողի սերվելատների ուսումնասիրությունները խախտումներ է բացահայտել: Դրանք են «Мясной дом Бородина», «Стародворские колбасы», «Дмитрогорский», «Атяшево», «Натуральные продукты Малаховские», «Великолукский мясокомбинат», «Черкизовский», «Йола агрохолдинг», «Фамильные колбасы» ընկերությունների երշիկները: Ռոսկաչեստվոն խորհուրդ է տալիս սպառողներին զերծ մնալ այս ընկերությունների արտադրանքների օգտագործումից:
Կարևոր է, որ որևէ նմուշում վտանգավոր միկրոօրգանիզմներ, աճի հորմոններ, ԳՁՕ, մկների ու առնետների ԴՆԹ, երանգավորիչներ (բացառությամբ կարմինի) չեն հայտնաբերվել: Տոքսիկ նյութերի, ռադիոնուկլիդների, կանցերոգենների, նատրիի նիտրիտի և աղի պարունակությունը չի գերազանցում առավելագույն թույլատրված մակարդակը: Որոշակի չափաբաժին կրախմալ է հայտնաբերվել «Микоян» (5%) «Стародворские колбасы» (1%), «Царицыно» (2%) սերվելատներում: Գրեթե աննշան կրախմալ է հայտնաբերվել «Мясной дом Бородина», «Атяшево», «Кортлав» ընկերությունների երշիկներում, բայց դրա առկայության մասին արտադրողները նշել են:
Փորձաքննության ենթարկված նմուշներում հիմնական խնդիրը հակաբիոտիկների չափաբաժնի գերազանցումն է, խոնավությունը և որոշ բաղադրիչների առկայությունը, որոնք թաքցվել են սպառողից:
Հակաբիոտիկներ,մասնավորապես, հայտնաբերվել են «Стародворские колбасы» և «Черкизовский» գործարանների սերվելատներում (մետրոնիդազոլ), «Дмитрогорский» սերվելատում (օքսիտետրացիկլին), «Йола агрохолдинг»-ի սերվելատում (ֆուրացիլին), «Великолукский мясокомбинат»-ի սերվելատում (լևոմիցիտին, դոկսիցիկլին, խլորտետրացիկլին):
Սոյայի և եգիպտացորեին ԴՆԹ հայտնաբերվել է «Микоян»-ի սերվելատում, ինչպես նաև «Стародворские колбасы», «Атяшево», «Царицыно», «Натуральные продукты «Малаховские», «Великолукский мясокомбинат», «Кортлав», «Фамильные колбасы» սերվելատներում: Սոյա չի հայտնաբերվել «Великолукский мясокомбинат»-ի և «Фамильные колбасы» արտադրած սերվելատներում:
Ձիու ԴՆԹ հայտնաբերվել է «Рублевский» և «Владимирский стандарт» սերվելատներում, թեև սպառողին այդ մասին չի տեղեկացվել:
13 արտադրողի սերվելատներում հայտնաբերվել է հավի և հնդկահավի ԴՆԹ` «Егорьевская», «Микоян», «Стародворские колбасы», «Владимирский стандарт», «Атяшево», «Царицыно», «Натуральные продукты Малаховские», «Великолукский мясокомбинат», «Черкизовский», «Останкино», «Кортлав», «Фамильные колбасы», «Иней»: Սակայն միայն «Фамильные колбасы» ընկերությունը չի տեղեկացրել սպառողին այդ մասին: Իսկ «Атяшево» ընկերության սերվելատում ընդհանրապես բացակայել է տավարի միսը, թեև այն նշված է պիտակում:
Աղբյուրը նշում է, որ բոլոր սերվելատներում առկա է խոնավության թույլատրելի նորմի գերազանցում. Ըստ ԳՈՍՏ-ի, այն պետք է չգերազանցի 42% տոկոսը, սակայն փորձաքննություն անցած նմուշներում այն տատանվում է 46 մինչև 66%: Փորձագետները նշում են, որ այս խնդիրը պայմանավորված է ճարպի ոչ բավարար քանակով` սերվելատները դարձել են ավելի թաց, քան 20-30 տարի առաջ էր, քանի որ ճարպի պարունակությունը դրանցում նվազել է:
Նշենք, որ նշված արտադրանքը հասանելի է նաև հայ սպառողին:
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Ճամբարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավո Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննչական խումբը։ Ժամանել են նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, քանի որ պարզվել է՝ մահացածը ՀՀ ՊՆ N զորամասում պայմանագրային զինծառայող է։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել է վարորդի ավտոմեքենայի առջև հայտնված խոշոր եղջերավոր անասունները, ու վարորդը, խույս տալով նրանցից, հավանաբար չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ու տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը: Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:
ՀԿ-ն էլ դատի էր տվել Երեւանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախարարության դեմ, պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը եւ պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից:
Առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քարոզչության ջատագով է»:
Քանի որ հստակ վիճակագրություն չկա, ո՛չ ՀՀ-ում շահագործվող աջակողմյան ղեկով մեքենաների քանակի, ո՛չ էլ դրանց մասնակցությամբ վթարների հաճախականության վերաբերյալ փորձենք եղած մի քանի ցուցանիշներով հաշվարկել աջակողմյան ղեկով տ/մ-ների շահագործումն արգելող իրավական փաթեթի տնտեսական հետևանքները։
Եվ այսպես, ՀՀ-ում գործող տ/մ-ների վաճառքի ամենամեծ auto.am կայքում ներկայումս կա 36,126 վաճառքի հայտարարություն, որոնցից ՀՀ-ում գնտվող տ/մ-ները՝ 19,757, դրանցից աջակողմյան ղեկով՝ 4,302 տ/մ, կամ մոտ 22%: Քանի որ վաճառքի հայտարարություններում զգալի մաս են կազմում առաջնային (նոր ներմուծված) շուկայի հայտարարությունները, իսկ ներկայումս տ/մ ներմուծման մեջ մեծ է աջակոմյան տ/մ-ների քանակը, ուստի կարող ենք պնդել, որ ՀՀ-ում շահագործվող տ/մ-ների առնվազն 10%-ը դրանք աջակողմյան ղեկով տ/մ-ներ են: Համադրելով ՀՀ-ում շահագործվող տ/մ-ների ընդհանուր քանակի հետ ստացվում է, որ ՀՀ-ում շահագործվում է առնվազն 45,000 աջակողմյան ղեկով տ/մ:
Վերոհիշյալ իրավական փաթեթն ընդունելու դեպքում այս 45,000 տ/մ-ների սեփականատերերը պարտավոր կլինեն փոխելու ղեկը աջից ձախ: Ղեկը աջից ձախ փոխելու շուկայական միջին գինը (ընդ որում ոչ օրիգինալ պահեստամասերով և առանց անվտանգության նորմերը պահելու) կազմում է մոտ 600 ԱՄՆ դոլար: Նման ծառայություն մատուցող տեխսպասարկամ կայանների պնդմամբ այդ 600 դոլարից առնվազն 450-ը պահեստամասերի գներն են, որոնք պետք է ներմուծել:
Արդյունքում.
1. Տվյալ իրավական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ առնվազն 45,000 ցածր և միջին եկամուտ ունեցող քաղաքացիներ պետք է իրենց բարեկեցությունը նվազեցնեն 600 ԱՄՆ դոլարով (ընդհանուր 27,000,000 ԱՄՆ դոլար)։
2. Այդ 27,000,000 ԱՄՆ դոլարից առնվազն 20,000,000 ԱՄՆ դոլարը պետք է դուրս գա ՀՀ-ից՝ Չինաստանից կամ Ճապոնիայից պահեստամասեր ներմուծելու համար:
Հ.Գ. հնարավորինս պարզ ու առանց տերմինների եմ գրել, որպեսզի ԲՈԼՈՐԻՆ հասկանալի լինի:
Անդրանիկ Օհանջանյանի ֆբ էջից
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով արտագնա դատական նիստը: Նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:
Մեղադրող դատախազների կողմից ապացույցները հետազոտելու ժամանակ լարված իրավիճակ ստեղծվեց: Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ չի կարող մասնակցել նիստին քանի որ դատախազները ըստ էության չեն խոսում: «Մարդկանց անուններ եք տալիս, որոնք ներկա չեն այստեղ: Ես չեմ ուզում նստեմ, ինձ պետք չի, որ ես իզուր տեղը ժամանակ մեռցնեմ: Ես լավ գիտեմ ինչ եմ արել, իմ ասածը հասկացողների համար ա, ոչ թե մտավոր հետամնացների»,- ասաց նա:
Մարտիրոս Հակոբյանի իրավունքն է ոչ թե պարտականությունը դատական պրոցեսին ներկա գտնվելը, ուստի որեւէ խոչընդոտ չկա առանց նրա նիստը շարունակել,ասաց պաշտպան Երվանդ Վարոսյանը:
Ինչից հետո Վարոսյանը միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին լքել նիստերի դահլիճը: «Ձեզ կոռեկտ պահեք»,- Դեդին նկատողություն արեց դատավոր Արթուր Օհանյանը, ինչից հետո Մարտիրոս Հակոբյանը պատասխանեց. «անկոռեկտը դու ես, թուրքը դու ես, չեմ ուզում ոչինչ լսել, թուրքե՛ր»: Այնուամենայնիվ, դատարանը բավարարեց Դեդի պաշտպանի միջնորդությունը եւ Դեդը, «թուրքեր» բացականչելով ուղեկցող ոստիկանների հետ լքեց նիստերի դահլիճը: Մարտիրոս Հակոբյանին տեղից արձագանքեց մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը. «թուրքը դու ես»:
Դահլիճը լքելու ցանկություն հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արայիկ Հակոբյանը, ինչը դատարանը նույնպես բավարարեց: « Չի կարելի այդքան թշվառ լինել, մենք չունենք պետություն, հետեւաբար՝ չունենք դատարան», -ասաց Տիգրան Մանուկյանը,ինչին ի պատասխան դատավորն ասաց, որ նրանց ներկայությունը դատարան ապահովել են, որպեսզի ներկա լինեն նիստին, ինչին Մանուկյանը արձագանքեց. «Դուք շատ փոքր եք, որ ապահովեք իմ ներկայությունը, ձեզ վերեւից հրահանգել են, որ նիստը պետք է կայանա դուք լուռ կատարում եք», -ասաց Մանուկյանը եւ լքեց նիստերի դահլիճը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը միջնորդեց սանկցիա կիրառել մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանի նկատմամբ «թուրքը դու ես» արտահայտության համար:
«Լսի՛, այ դուդուկ, էդքան աճել ես այ տղա»,- տեղից արձագանքեց Արամ Մանուկյանը, «Չափերիդ մեջ մնա»,- պատասխանեց մեղադրող դատախազը: Դատավոր Արթուր Օհանյանը ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Գյուրջյանը հիշեցրեց իր միջնորդությունը. «Բոլորիդ կարգի եմ հրավիրում, նիստի ժամանակ բոլորդ կոռեկտ եղեք»,- ասաց դատավորը: Գյուրջյանը կրկին հիշեցրեց, որ մեղադրողի նկատմամբ սանկցիա կիրառի, սակայն դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ դատախազի կողմից «թուրքը դու ես» արտահայտություն չի լսել:
Ոչ վտանգ կա, ոչ էլ անհրաժեշտություն աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու համար. նման մոտեցում հայտնեց փաստաբան Արտակ Խաչատրյանը «Ազատության» եթերում խոսելով օրերս Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնելոգիանների նախարարության հայտարարության մասին , համաձայն որի պետք է արգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը, հետագայում նաև շահագործումը Հայաստանում:
«Տարօրինակ է, բայց պետք է փաստեմ, որ ամենաօրինապահները, աջակողմնյան վարորդներն են, վազանցից ավելի շատ մարդ է զոհվել ձախակողմնյան մեքենաների կողմից քան աջակողմնյան »,-նշեց փաստաբան, այդ կերպ հիմանավորելով աջ ղեկով մեքենաների ոչ այդքան վտանգավոր լինելու հանգամանքը:
Անդրադառնալով աջ ղեկով մեքենա վարողների հնարավոր արձագանքերին և անելիքներին՝ Խաչատրյանը նշեց, որ « արձագանքները բառացի հնարավոր չի լինի եթերում փոխանցել, կարող եմ մեկ բառով ասել ՝ դժգոհ են, և չի բացառվում, որ բողոքի ալիք բարձրանա, ձմեռն էլ այդքան ցուրտ չէ և սպասվում է, որ լուրջ ցույցեր տեղի կունենան »:
«Եթե մի պաշտոնյա փորձում է մի բան հայտարարել , դա չի նշանակում, որ դա այդպես է»,-ասաց փաստաբանը անդրադառնալով աջ ղեկով մեքենաների վտանգավոր լինելու վերաբերյալ պաշտոնյաների հայտարարությանը:
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կերպ է դրսևորեվելու այսհայտարարությունը. 30 000-ից ավել վարորդի ասել ՝ գիտես ինչ դու սեփականությունից չես զրկվում , մեքենադ դիր ավտոտնակում, դրանով հիացի, բայց մի օգտվի , մի վաճառի»:
Զրույցի վերջում Խաչատրյանը նշեց, որ ճանապարհներին անվտանգ երթևեկությունն է պետք ապահով, այլ ոչ թե աջ կամ ձախին մեղադրել վտանգավոր լինելու մեջ . «լուսավորություն, լավ ասֆալտ, լավ կահավորում , եթե ասֆալտդ վատն է վարորդը դրանում մեղավոր չէ ՝լինի աջ ղեկով թե ձախ , կամ խուճուճ թե ուղիղ մազերով»:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում երկուշաբթի և հինգշաբթի օրերին` ժամը 10:00-ից:
Առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 20-ին: Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
2017-ի 11 ամիսների ընթացքում Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից բացահայտվել է 488 հանցագործության դեպք։ Այս ժամանակահատվածում 7 համայնքի ղեկավար կանգնել է արդարադատության առաջ։ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում, օրինակ, յուրացվել է քամու պատճառած վնասի փոխհատուցման համար բյուջեի պահուստային ֆոնդից տրամադրված 3 մլն 200 հազար դրամից 205 միլիոնը։ Յուրացվել են նաև սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացված գումարները։
Ավելին՝ ոստիկանության տեսանյութում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.