23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ: Վերջինս ՀՀ ոստիկանապետի հրամանով, ի թիվս ոստիկանության այլ պաշտոնյաների, պաշտոնանկ էր արվել 2016 թ. փետրվարին: Համաձայն լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկությունների՝ վերոնշյալ պաշտոնյաները պարբերաբար մասնակցել են հանցաշխարհի ներկայացուցիչների կազմակերպած խնջույքներին:
Տևական զգուշացումներից հետո ոստիկանապետը որոշել է աշխատանքից ազատել նրանց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը ևս ենթադրում է առնչություն հանցավոր աշխարհի ներկայացուցիչների հետ՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գտնում է, որ որևէ հիմնավորում չի կարող լինել քրեական աշխարհի հետ կապերի հիմքով պաշտոնից ազատված ոստիկանապետին քրեական աշխարհի հետ ուղղակի կապ ունեցող հաստատության պետի պաշտոնում նշանակելու համար: 2017 թ. նոյեմբերի 28-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դ. Հարությունյանին՝ Սերոբ Հարությունյանին «Նուբարաշեն» ՔԿՀ պետի պաշտոնից ազատելու և հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող անձանց ՔԿՀ պետի պաշտոնում նշանակվելն ու պաշտոնավարելը բացառելու հնարավորություն ընձեռող իրավական ակտ մշակելու հարցով:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը 2017 թ. դեկտեմբերի 19-ի պատասխանում հայտնում է, որ օրենքով սահմանված են քրեակատարողական ծառայությունից ազատելու հիմքերը, և Սերոբ Հարությունյանը բավարարել է «գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնելու համար քրեակատարողական ծառայողին ներկայացվող պահանջներին»: Ըստ արդարադատության փոխնախարարի՝ «մամուլում հրապարակված տեղեկատվությունը հիմք չի կարող հանդիսանալ անձին ծառայությունից ազատելու համար»:
Գյումրեցի 18-ամյա Լեռնիկ Հունոյանը քայլում է կաղալով և կիսածռված, ոտնաթաթերի վրա գոյացություններ կան, «վրեն ոսկոր է աճած», ողնաշարը դեֆորմացած է, ունի նաև տեսողության խանգարում։ Գլխավոր զինկոմիսարիատը նրան որոշակի սահմանափակումներով ճանաչել է պիտանի զինվորական ծառայության։ Զինծառայողի մայրը՝ Գայանե Հուսիկյանը, խնդրում է կրկին հետազոտել որդուն պարզելու համար՝ արդյոք նման զորակոչիկի կարո՞ղ են բանակ տանել։
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստին քննվել է Հուսիկյանի դիմումը։
Նիստի ժամանակ Լեռնիկը ցուցադրել է ոտքերը․ ոտնաթաթերի առաջնային մասում անզեն աչքով անգամ ոսկորային գոյացություն նկատվում, երիտասարդը կաղալով է քայլում։
«Ես նրան մտնելիս տեսա, էդ ժամանակ էլ էր կաղալով քայլում, նենց որ հաստատ չի ձևացնում», -խորհրդակցության ժամանակ հաստատել է հանձանաժողովի անդամներից մեկը։
Զինակոչիկի մոր խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում ասել են, որ նա չի կարող այդ ոտքերով կրել զինվորական կոշիկներ․ «Միայն փափուկ կոշիկներ պետք է հագնի»։
«Զինվորական ծառայության պիտանելիության գլխավոր չափանիշներից է, որ զինծառայողը կարողանա կրել զինվորական հանդերձանքը, եթե իր առողջական խնդիրը թույլ չի տալիս դա, ապա չի կարող ծառայել», — հաստատել է Հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ հետագա տարիների համար քննարկվում է այն հարցը, որ ոտքերի հետ խնդիրներ ունեցող զինծառայողները կսկսեն կրել այլ ստանդարտներով կոշիկներ։
Չնայած զինծառայողը ցույց է տալիս դեֆորմացված ոտքը, սակայն դա դեռ ապացույց չէ, միայն բժշկական փաստաթուղթը կարող է հաշվի առնվել։ Ծնողների խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում, երբ իմացել են, որ հետազոտությունը արվում է զորակոչիկի համար, հրաժարվել են որևէ փաստաթուղթ տալ։ Բացի դրանից, հետազոտությունների համար զինկոմիսարիատից ուղեգիր են խնդրել, սակայն հրաժարվել են տալ։
«Նախազորակոչային տարիքում բոլոր հետազոտություններն անվճար են, ինչի՞ թուղթ չեն տվել», — դժգոհում է մայրը։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի ուսումնասիրության մեջ նշված է, որ Հունոյանն ունի «քայլքի չափավոր խանգարում», որի դեպքում զինծառայողը կարող է զորակոչվել բանակ։ Այդ ախտորոշմանը ծնողները չեն հավատում։ Հանձնաժողովը որոշում է ընդունել զինծառայողին ևս մեկ անգամ ընդունել դեկտեմբերի 27-ի նիստին, եթե նա բերի բժշկական ապացույց, որտեղ «այլ պատկեր է»։
Նշենք, որ մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյանք քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը նշել է, որ քաղաքացիական հիվանդանոցները զորակոչիկներին հրաժարվում են փաստաթուղթ տրամադրել։
«Բացի սա, երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր առողջական վիճակը քաղաքացիական բժշկական հաստատությունում նրանց հրաժարվում են կամ բուժզննել, կամ զննելու դեպքում որևէ փաստաթուղթ տրամադրել։ Սա նշանակում է, որ կա հրահանգավորում», ֊ ասել է Սադիկյանը։
2017 թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Գևորգ Խաչատրյանին ինքնասպանության հասցնելու գործով շարունակվեց ապացույցների հետազոտումը և հարցաքննվեց ամբաստանյալ Հ․ Մուրադյանը: Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից:
Վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց և հայտարարեց, որ վարույթն իրականացրած քննիչն սպառնացել է իրեն։ Կողմերը հարցեր ուղղեցին ամբաստանյալին, որից հետո տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ․ Սիրադեղյանը միջնորդեց հրապարակել ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, քանի որ դրանց և դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների միջև առկա էին էական հակասություններ։
Տուժող կողմը միացավ ներկայացված միջնորդությունը՝ նշելով, որ անհրաժեշտ է իրավական գնահատական տալ ինչպես քննիչների գործողություններին, այնպես էլ տուժողների ու վկաների ցուցմունքների արժանահավատությանը։ Պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ հարցը կարող է լուծվել սույն գործով քննիչին որպես վկա դատարան հրավիրելու միջոցով։ Սակայն դատարանը հիմնավոր համարեց մեղադրող Ս․ Խաչատրյանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչ 2018 թ․ հունվարի 31-ը:
«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը շարունակում է հացադուլը և չի համաձայնվում դադարեցնել այն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը:
Նշենք, որ արդեն 7-րդ օրն է՝ ինչ Արմեն Բիլյանը հացադուլի մեջ է: Բիլյանը պահանջում է, որ իրեն հետազոտութոյւնների ենթարկեն բանտից դուրս՝ քաղաքացիական բուժհաստատությունում, քանի որ ունի առողջական լուրջ խնդիրներ։
«Բիլյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, բայց պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Իրեն էլ ոչ մի կերպ չենք կարողանում համոզել, որպեսզի դադարեցնի հացադուլը: Նա շարունակելու է հացադուլը` մինչև պատշաճ հետազոտությունների չենթարկվի: Նրա մոտ առկա խնդիրները կապված են նյարդային համակարգի հետ, գլխում, բերանի մեջ այրոցներ ունի»,-ասաց փաստաբանը:
Նրա խոքով՝ այս ընթացքում միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից հանձնաժողով է եկել, որպեսզի պարզեն Արմեն Բիլյանի առողջական վիճակը. «Ձևական մեկ-երկու հարց են տվել, ճնշումն են չափել, թողել-գնացել են: Ոչ մի ախտորոշում, ոչ մի բուժում չի նշանակվել»:
Պաշտպանը նշեց՝ ՔԿՀ-ի վարչության պետին դիմում է հասցեագրել՝ խնդրելով ապահովել իր պաշտպանյալի բժշկական հետազոտությունները. «Խնդրել եմ պատշաճ բուժօգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքեւմ ՔԿՀ-ից դուրս՝ քաղաքացիական հիվանդանոցում: Խնդրել եմ նաև՝ նրան տեղափոխել, մասնավորապես, Արմավիր ՔԿՀ, այնտեղ պայմանները փոքր-ինչ բարվոք են, քանի որ այստեղ 6-7 հոգանոց խցում 13 հոգի է պահվում, ովքեր ծխում են, ինչն անհամատեղելի է իմ պաշտպանյալի առողջության հետ»,- նշեց փաստաբանը:
Նա ընդգծեց՝ պատրաստվում է նաև դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրին ուշադրություն դարձնելու համար:
Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:
Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել: Այս մասին հաստատեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Դեկտեմբերի 24-ին, ժամը 6:20-ի սահմաններում Կոտայքի մարզից ահազանգ է ստացվել, որ 24-ամյա հղի կնոջ տուն ներխուժած անձնավորությունը նախ ծեծել է նրան, ապա փորձել է բռնաբարել»,- փոխանցեցին ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ այդ պահին տուն է վերադարձել կնոջ ամուսինը, ով կանխել է տուն ներխուժած տղամարդու գործողությունները:
Նշենք, որ 28 շաբաթական հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու նպատակով:
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են «Սուրբ Աստվածածին» նորակառույց մատուռը, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքներն այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ավելի վաղ ֆոտոլագրողը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը այցելել էին Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից 2003 թվականից անբարեկարգ հատվածը Սրբության սրբոցի վերածած, նրանց կողմից կառուցված փոքրիկ մատուռ։ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել էր մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել էր Սուրբ Աստվածածնի անունով: Մատուռի օծումից հետո բաժանվել էր մատաղ։
Մոր առոջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող դուստրը անմեղսունակ է ճանաչվել:
Երիտասարդ աղջկա պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զույցում հայտնեց, որ նախաքննության ընթացքում նշանակված փորձաքննության եզակացության համաձայն՝ աղջիկն անմեղսունակ է ճանաչվել և տեղափոխվել հոգեբուժական հիվանդանոց:
Քրեական գործն ուղարկվել է դատարան՝ աղջկա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու նպատակով:
Ըստ մեղադրանքի՝ աղջիկը 2017թ. հոկտեմբերի 1-ին մոր և քրոջ հետ գտնվել է Երևան քաղաքում գտնվող իրենց տանը:
Մայրն աղջկան ասել է, որ դեղերը խմի, իսկ նա քաղցած է եղել և խնդրել է կերակուր պատրաստել, և երբ մայրը գնացել է խոհանոց, որպեսզի ուտելիք բերի դստեր համար, վերջինս սեղանից վերցրել է խոհանոցային դանակը և առանց պատճառի հարվածել է մորը:
Դանակի հարվածը վնասել է կնոջ թոքը:
pastinfo.am
««Ժողովուրդ»-ի տեղեկություներով` ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում այս օրերին տեղեկություններ են տարածվել, որ Ամանորին ընդառաջ` Սերժ Սարգսյանը պատրաստվում է երեք ցմահ դատապարտյալների ներում շնորհել: Իսկ թե ովքեր կլինեն նրանք, դեռեւս գաղտնի է պահվում:
Ըստ տարածված խոսակցությունների` քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունից այս օրերին համապատասխան փաստաթղթեր են պահանջել, որպեսզի հասկանան, թե որ ցմահ դատապարտյալի դեպքում հնարավոր կլինի ներում շնորհել` հաշվի առնելով նրա` ազատազրկման մեջ գտնվելու տարիների վարքագիծը եւ մի շարք այլ գործոններ:
Չի բացառվում, որ այդ թվում լինեն ՀՅԴ-ականներ Արսեն Արծրունին ու Արմենակ Մնջոյանը, որ 90-ականներին Սերժ Սարգսյանի` ԱԱԾ նախարար եղած ժամանակ ձերբակալվել էին «Դրո»-ի եւ «30+1» գործի շրջանակներում ու ցմահ դատապարտվել` բանդիտիզմի, երկու եւ ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու համար:
Արծրունին ու Մնջոյանն այս ընթացքում մի քանի անգամ արդեն դիմել են Սերժ Սարգսյանին: Չի բացառվում. այս հարցում ակտիվ են նաեւ իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ականները, որոնք ժամանակին այս գործերի շրջանակներում դատապարտվել էին, բայց 1998թ. իշխանափոխությունից հետո իրադրության փոփոխության պատճառով ազատ արձակվեցին»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
2011 թվականից Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունում աշխատող Է․ Հ․֊ն 2015 թվականին ազատվել է աշխատանքից, սակայն վերջահաշվարկ և արձակուրդային չի ստացել։ Քրեակատարողական վարչությունից պատճառաբանել են, որ 2014 թվականից գործում է օրենք, համաձայն որի՝ ՔԿՀ-ներում աշխատողները համարվում են պետական պաշտոնյա և չեն ստանում վերջնահաշվարկ։
Է․Հ․֊ի բողոքի հիման վրա գործն այժմ քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում։ Epress.am-ի հետ զրույցում Է․Հ․-ի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը ներկայացրել է այն հիմքերը, համաձայն որոնց իր վստահորդը կարող է հաղթանակ տանել դատարանում՝ նախադեպային վճռի հասնելով։
«Վերջին տարիներին հատկապես Քրեակատարողական վարչությունում աշխատողներին աշխատանքից ազատման մեխանիզմը, աշխատանքային իրավահարաբերությունները չեն կարգավորում Աշխատանքային օրենսդրությամբ։ Այնտեղ ասում են՝ մենք Քրեակատարողական օրենսգրքով ենք առաջնորդվում, որը սահմանում է, որ Աշխատանքային օրենսդրությունը չի տարածվում այդ իրավահարաբերությունների վրա։ Բայց նույն օրենքը (Քրեակատարողական օրենսգրքի) ասում է, որ այն հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են Աշխատանքային օրենսգրքով։ Հենց վերջինով էլ կարգավորվում է «վերջնահաշվարկ» կոչվածը», -ասում է Պապիկյանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ իր վստահորդն աշխատելու ժամանակ ունեցել է վերջնահաշվարկի իրավունք, սակայն այն չի ստացել՝ 2014 թվականի օրենքի առկայության պատճառաբանությամբ։
«Այդ նոր օրենքը ընդունելու ժամանակ նրա հետ համաձայնագիր չեն ստորագրել, պայմանագիր չեն ստորագրել, բացի դրանից՝ նոր ընդունված օրենքը հետադարձ իրավաբանական ուժ չունի», — նշում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ իր վստահորդը աշխատանքի է անցել 2011֊ին։ Բացի դրանից՝ Է․ Հ․-ին աշխատանքից ազատել են, երբ վերջինս արձակուրդում էր և բուժվում էր Ոստիկանության պոլիկլինիկայում։
Դատավարության ընթացքում պարզ է դարձել, նշում է Պապիկյանը, որ նման իրավիճակում է գտնվում ոչ միայն իր վստահորդը, այլ նաև Քրեակատարողական վարչության տասնյակ այլ աշխատակիցներ, որոնք վերջին 2-3 տարվա մեջ աշխատանքից ազատվել են տարբեր պատճառներով, սակայն չեն ստացել վերջնահաշվարկ՝ հիմք ընդունելով 2014 թվականի նոր օրենքը։
Եթե դատարանի կողմից հաստատվեն բերված փաստերը և վճիռն իրենց օգտին լինի, դա անխուսափելիորեն շատ լուրջ հետևանքներ կունենա, վստահ է փաստաբանը։
«Այն բոլոր անձինք, ովքեր որ աշխատել են մինչև 2014 թվականը, սակայն աշխատանքից ազատվել են 2014 ից հետո, կարող են դիմել դատարան և ստանալ օրենքով իրենց հասնող չվճարված գումարները», ֊ նշում է Պապիկյանը։
Դեկտեմբերի 18֊ից հացադուլի մեջ գտնվող «Հանուն գիտության նախաձեռնության» անդամ Դավիթ Պետրոսյանն Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով արված տեսաուղերձում խոսել է ներբանակային որոշ խնդիրների մասին, որոնք, ըստ նրա, անհրաժեշտ է վերացնել։
«Մենք պետք է խոսենք այս խնդիրների մասին, եթե ցանկանում ենք բանակը բերել այնպիսի բանակի, ինչպիսին Իսրայելում է»,֊ ընդգծել է Դավիթ Պետրոսյանը։
Ուսանողի խոսքով՝ հայկական բանակը մեր հասարակության «խտացված տարբերակն է»։
«Հիմնականում նորակոչիկի առաջին տրամադրվածությունը լինում է այնպիսին, որ նա եկել է մի միջավայր, որտեղ երկու տարի իր գոյության համար պետք է կռիվ տա։ Պետք է լինեն կանոնադրական հարաբերություններ, բայց դա չի նշանակում, որ սպան ոնց ուզի կարող է զինվորի հետ խոսել»,֊ ասել է Պետրոսյանը։
Նախկին զինծառայողի կարծիքով՝ «գումարտակում և պոստերում իրավիճակը նույնն է»։
«Այն, ինչ կա գումարտակում տեղափոխվում է պոստ։ Չի կարող այնպես լինել, որ գումարտակում բոլորը բոլորի հետ կռվեն, բայց պոստում բոլորը բոլորի հետ լավ լինեն։ Սրա պատճառով պոստում առաջանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են կրակոցները, ինքնասպանության դեպքերը, հայհոյանքները»,֊պատմել է նա։
Տարկետման օրենքի վերանայման պահանջով հացադուլ անող ուսանողը խոսել է նաև ՊՆ֊ի կողմից զինվորներին տրամադրվող 3400 դրամի մասին։
«Շատ են խոսում 3400 դրամների մասին, սակայն, չեն խոսում այն մասին, թե որտե՞ղ է այդ գումարը ծախսվում։ Երբ զինվորը ստանում է այդ գումարը, նա միանգամից գնում է չայնի՝ քաղցր սնունդ ստանալու։ Նա այդ գումարը չի օգտագործում այլ նպատակներով։ Սեփական կարիքները հոգալու համար դա բավական չէ, դրա համար մենք ունենք տուլիկների ինստիտուտ։ Ծնողներն իրենց երեխաներին ուղարկում են բանակ, բայց ամեն ամիս 10 հազար դրամից ավելի գումար են ուղարկում։ Սակայն, մեզ մոտ առկա սոցիալական պայմաններում ոչ բոլոր ընտանիքներն են կարող օգնել իրենց զինվոր երեխաներին։ Արդյունքում ինչ֊որ մարդիկ սնվում են, ինչ֊որ մարդիկ մնում են սոված»,֊ ասել է Պետրոսյանը։
Նա նաև անդրադարձել է ռազմական ոստիկանության հարցին․ «Քանի՞ հոգի մարդ հանցագործություն տեսնելու դեպքում կզանգի ոստիկանություն։ Այս նույն խնդիրը կա բանակում։ Զինվորին ստիպում են, եթե քո ընկերոջը խփում են, դու պետք է լեյտենանտին ասես, նա էլ ռազմական ոստիկանությանը և նրանք այս հարցը կգան կլուծեն։ Միթե՞ մարդիկ պատրաստ են այսպիսի բանի։ «Գործ տալ» բառակապակցությունը, որ մեզ մոտ այսպես տարածված է, մենք ուզենք թե չուզենք գնում է բանակ։ Եվ ոչ միայն զինվորնեը դա չեն ընդունում, այլև՝ սպաները»։
Ըստ Դավիթ Պետրոսյանի՝ զինվորների՝ ընտանիքի հետ հեռախոսի միջոցով կապը պահելու խնդիրը ևս մեծ է բանակում։
«Եկեք գնանք ցանկացած վաշտ և տեսնենք, թե քանի՞ վաշտում նախատեսված երեք հեռախոսները կան։ Կամ ինչ֊որ լեյտենանտ իր պարտքերի համար ծախել է, կամ ինչ֊որ մեկը գողացել է։ Արդյուքնում զինվորները պահում են հեռախոսներ։ Սպաներին ստիպում են հետևել, որ զինվորները չպահեն, կամ եթե պահում են, ուրեմն նրանք պետք է իմանան»,֊ ասել է Պետրոսյանը՝ նշելով, որ այս դաշտը բանակում ևս չի կարգավորվում։
Պետրոսյանը խոսել է չինովնիկների սահմանային այցելությունների և նրանց վարքագծի մասին։
«Այժմ շատ մարդիկ բանակն օգտագործում են որպես PR֊ի միջոց։ Գնում են պոստեր, ինչ֊որ քարի մոտ նկարվում են, զինվորի հետ են նկարվում, լավագույն դեպքում ինչ֊որ շոկոլադ են տանում և անունը դնում են, որ մենք մտածում ենք բանակի մասին։ Բայց սա նեղ ամբիցիաներ հետապնդող քայլեր են։ Զինվորի, բանակի հաշվին անձնական վարկանիշ հավաքելը։ Սա անթույլատրելի է»,֊ նշել է ուսանողը։
Պետրոսյանը չի շրջանցել նաև չինովնիկների վարքագիծը ապրիլյան պատերազմի օրերին․ «Պոստում զինվորների համար սահմանված քնելու տեղեր կան։ Երբ այդ մարդիկ գալիս են և գիշերը քնում են, 18 տարեկան տղան ամաչում է գնա ասի հորեղբայր իմ քնելու ժամանակն է ես պետք է քնեմ։ Նույնիսկ սպան նրան չի կարող ասել, որ այն ամանը, որից դու կերել ես, քո հետևից պետք է լվանաս։ Այդ ամանը լվանում է զինվորը։ Եվ սա զինվորների մոտ խնդիրների պատճառ է»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.