23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց, որտեղ հացադուլ է հայտարարել: Հացադուլն անօրինականության դեմ է, որը կատարվոում է իր նկատմամբ։
Փաստորեն նման հետապնդումն իրականացվում է տոնական օրերին, որ ոչ մի գործողություն վերջիններիս պաշտպանները չկարողանան կատարեն։
«Փաստորեն իմ պաշտպանյալը Նոր տարին պետք է անցկացնի ցուրտ և անմարդկային պայմաններով պատժախցում, որտեղ տարրական պայմանները բացակայում են։ Սա կրկնակի պատիժ է Արայիկ Խանդոյանի նկատմամբ և հետապնդում։ Այս մասին ահազանգել եմ Մարդու իրավունքների պաշտպանին»,-հայտնել է Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը։
ՄԻՊ գրասենյակից պաշտպանին փոխանցել են, որ Խանդոյանին պատժախուց տեղափոխելու պատճառն եղել է այն, որ իբր նրա մոտ հեռախոս և ալկոհոլ է հայտնաբերվել:
Այս պահին ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելում են Նուբարաշեն՝ Խանդոյանին տեսակցելու:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, նախօրեին անպարտ է ճանաչել և արդարացրել է վեց անձի:
Դատավոր Գաբրելյանի վարույթում քննվող ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի, նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետի, առաջատար մասնագետի, մեկ այլ առաջին կարգի մասնագետի, ինչպես նաև Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և մի քաղաքացու վերաբերյալ գործով վեց ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետ Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ-ից բացակայող Ա.Սլոյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու` անձամբ անձագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում, վերջինիս կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր հատկացնելու համար պահանջել է 5000 ԱՄՆ դոլոր, ապա սակարկելուց հետո 2013թ. օգոստոսին ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.833.035 ՀՀ դրամի համարժեք` 4500 ԱՄՆ դոլոր կաշառք:
Այուհետև, Ա.Սլոյանի օգտին գործողություն կատարելու, այն է` վերջինիս անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում նրա անունից կեղծ դիմում լրացնելու և անձնագրի կորստյան կեղծ գործ կազմելու համար պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայող Ս.Ունուսյանին անձամբ տվել է խոշոր չափերով` 500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրությոն և շահադիտական նպատակով անձամբ, ինչպես նաև իր ենթակայության տակ գտնվող պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային ծառայողների օժանդակությամբ կազմակերպել է պաշտոնեական կեղծիք՝ Ա.Սլոյանի ՀՀ-ում գտնվելու, անձամբ անձնագրային բաժանմունք ներկայանալու և Էրեբունու զինկոմիսարիատում հաշվառվելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ է մտցրել պաշտոնեական փաստաթղթերում, կազմել կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 14-ի թիվ 1231-Ն որոշումով «ՀՀ քաղաքացու անձնագրի մաին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ հաստատված ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրության սահմանված կարգի խախտմամբ Ա.Սլոյանը հաշվառվել է բնակչության պետական ռեգիստրում, նրա անվամբ ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր է կազմվել, տպագրվել ու հանձնվել:
Ըստ Աիդա Սարգսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու անձնագրային բաժանմունքում՝ որպես առաջին կարգի մասնագետ, օժանդակել է նշված բաժանմունքի պետ, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Ա.Սեդրակյանի կողմից Ն.Սլոյանից 5000 ԱՄՆ դոլոր կաշառք պահանջելու, առանձնապես խոշոր չափերով 4500 ԱՄՆ դոլոր կաշառք ստանալու և պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև իր ներկայացրած անձի` Ա.Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար, 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն է տվել նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Գոհար Զարգարյանին:
Ըստ Սոֆիա Ունուսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, աշխատելով Էրեբունու անձնագրային բաժանմունքում որպես առաջատար մասնագետ, նշված բաժանմունքի պետ Ա.Սեդրակյանի հանձնարարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար, Ա.Սեդրակյանից ստացել է խոշոր չափերով 500 ԱՄՆ դոլոր ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է մշտապես Ա.Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակներով պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Ըստ Էրեբունու անձնագրային բաժանմունքում առաջին կարգի մասնագետ Գոհար Զարգարյանին առաջադրված մեղադրանքի նա բաժանմունքի պետ Ա.Սեդրակյանի հանձնարքարությամբ Ա.Սլոյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ, որի համար նույն բաժանմունքի առաջին կարգի մասնագետ Ա.Սարգսյանից ստացել է 3000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն, նաև օժանդակել է Ա.Սեդրակյանի կողմից շահադիտական նպատակով պաշտոնեական կեղծիք կատարելուն:
Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում որպես տեսուչ Վահագն Մելքոնյանին էլ մեղադրանք է առաջադրվել անձնական դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:
Ըստ Նավո Սլոյանին առաջադրված մեղաառաջադրանքի՝ նա թոռան` Ալբերտ Սլոյանի օգտին լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` վերջինիս ՀՀ-ում չգտնվելու և անձամբ անձնագրային բաժանմունք չներկայանալու պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագիր հատկացնելու Էրեբունու անձնագրային բաժանմունքի առաջատար մասնագետ, Ա.Սարգսյանի միջոցով նշված բաժանմուքնի պետ Ա.Սեդրակյանին տվելէ առանձնապես խոշոր չափերով` 4500ԱՄՆ դոլոր կաշառք և իրացրել է ակնհայտ կեղծ պաշտոնեական փաստաթուղթ կեղծ հիմքերով 2013թ. օգոստոսի 22-ին Ա.Սլոյանի անվամբ տպագրված AN սերիայի թիվ 0621102 կեղծ անձնագիրը:
Արտյոմ Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Աիդա Սարգսյանին՝ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312.1-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314 -րդ հոդվածի 1-ին մասով, Սոֆիա Ունուսյանին՝ 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Գոհար Զարգարյանին՝ 311.1-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Վահագն Մելքոնյանին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Նավո Սլոյանին՝ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Բոլորն են լսել «օրենքով գող» բառակապակցությունը: Սակայն հանցագործ աշխարհից հեռու մարդկանց այս խոսքի իմաստն այնքան էլ հասկանալի չէ:
Ո՞վ կարող է դառնալ «օրենքով գող»
«Օրենքով գողը» քրեական աշխարհի էլիտան է, իսկ բանտում այդ մարդը լիդեր է դառնում: Սակայն այդ կոչմանն արժանանալու համար թագադրման թեկնածուն պետք է համապատասխանի որոշ պահանջների:
Առաջին հերթին` նա պետք է հանցագործ աշխարհում հարգանք և պատիվ վայելի, մի քանի դատվածություն ունենա: Շատ քիչ հանդիպող երևույթ է այն, որ թեկնածուն երբևէ բանտում հայտնված չի լինում:
Ավելի կատարյալ է համարվում այն, որ թեկնածուն հանցագործ կյանքում է հայտնվում դեռևս շատ վաղ տարիքից:
«Օրենքով գողը» երբեք չպետք է որևէ կերպ առնչվի կառավարության կամ իշխանության հետ, անգամ բանակում չպետք է ծառայի: Եղել են դեպքեր, երբ նրանք կարգալույծ են արվել` զինվորական ծառայության փաստը թաքցնելու փորձերի պատճառով:
Իսկական օրենքով գողը չպետք է կին, երեխաներ ունենա, թեև թույլատրվում են համատեղությամբ ապրելու պայմանները: Սա բացատրվում է հետևյալ կերպ` կալանքի դեպքում օրենքով գողի կինը կարող է յուրացնել նրա ունեցվածքը և հեռանալ ուրիշի մոտ, իսկ երեխաները օրենքով գողին խոցելի են դարձնում․ չէ՞ որ հակառակորդները նրան կարող են իրենց պայմանները թելադրել` սպառնալով հաշիվ մաքրել մտերիմներից:
Սրանից բացի՝ օրենքով գողն իրավունք չունի բիզնես սկսել կամ քաղաքականությամբ զբաղվել:
Ինչի՞ համար կարող են կարգալույծ անել
Ամենածանր հանցանքը, որը կարող է անել օրենքով գողը, փողերը թաքցնելն է, ուրիշի ունեցածը յուրացնելն ու «օբշյակից» թալանելը: Եթե սա բացահայտվի, հատուկ «սխոդկա» կկազմակերպվի, որի ժամանակ որոշում կկայացվի բառի ուղիղ և փոխաբերական իմաստով ականջները ձգել` նրան զրկել կարգավիճակից:
Արգելվում է նաև զբաղվել հասարակական գործունեությամբ, ոստիկանությունում ցուցմունք տալ, որոշ դեպքերում անգամ թերթ կարդալ:
Օրինակ՝ 2014 թվականին կարգալույծ արվեց սլավոնացի Սաշա Սեվերնին, ով մեղադրվեց հարցազրույց տալու մեջ:
Օրենքով գողն իրավունք ունի սպանություն գործելու միայն իր կյանքը փրկելու նպատակով կամ օրենքով գողերի սկզբունքները պաշտպանելու համար: Մնացած բոլոր դեպքերում նա կզրկվի տիտղոսից: Ամենածանր հանցանքը բռնաբարությունն է: Նման քայլի դիմելու դեպքում նա ոչ միայն կզրկվի տիտղոսից, այլև դաժան կտտանքների կենթարկվի, այդ թվում` ցմահ աքսոր այդ շրջանից:
Ինչպիսի՞ դաջվածքներ են անում նրանց մարմնի վրա
Երբ գողական «սխոդկան» թագադրման որոշում է կայացնում, նրա մարմնին, ի նշան նոր կարգավիճակի, դաջվածքներ են անում: Այդպիսիք են ծնկներին դաջված աստղերը, որը ենթադրում է, որ օրենքով գողը երբեք ծնկի չի գա օրենքի առաջ:
Թագը գլխին թռչող արծիվը խորհրդանշում է ուժը և ուրիշներին չենթարկվելու ցանկությունը: Երբեմն այս նպատակով նաև զոհի վրա հարձակվող արծիվ է դաջվում:
Եվ վերջապես, ամենատարածված դաջվածքներից մեկը սիրտն է` թրով խոցված, որի իմաստը հետևյալն է` դավաճանությանը մահ: Սա արվում է, որպեսզի օրենքով գողը միշտ հիշի, թե ինչ է սպառնում նման դեպքերում:
Բանն այն է, որ հանցագործ աշխարհն ապրում է իր օրենքներով` հասարակության մյուս շերտերից տարբերվող, այնպես, ինչպես նրանք, ովքեր իրենց կյանքը տվել են եկեղեցուն ծառայելուն:
Հոգևորականները ևս հեղափոխությունից հետո կարող էին աքսորվել և կալանավորվել: Եվ քանի որ եկեղեցու նվիրյալները հարգանք էին վայելում, ուստի օրենքով գողերը նրանց ընդունում էին որպես իրենց եղբայրներ:
Օրինակ՝ աստվածածինը խորհրդանշում է բանտի զավակ. մարդը հանցագործ կյանքը սկսել է վաղ տարիքից:
Այսպիսով՝ որքան շատ են կրոնական դաջվածքները մարդու վրա, այնքան նրա կարգավիճակն ավելի բարձր է:
Ինչպե՞ս են հուղարկավորում օրենքով գողերին
Քրեական հեղինակություններին ծաղիկներով, մեծ հուշարձաններով և հանդիսավորությամբ հուղարկավորելը տարածվել է վերջերս: Նախկինում օրենքով գողերի վերջին հանգրվանը բանտն էր, որտեղ նրանք մնում էին տասնյակ տարիներ, ուր մնաց թե թանկարժեք կոստյումներ լինեին:
Իրավիճակը փոխվեց 1990-2000-ականներին, երբ հեղինակությունները կյանքից հեռանում էին ոչ թե բանտում, այլ` ազատության մեջ: Հիմնականում նրանց հուղարկավորությունը բավականին ավանդական ձևով է ընթանում, իսկ մարմինը հիմնականում չեն հերձում:
Դագաղը պատրաստում են ծառերի թակարժեք փայտից: Սկզբում հրաժեշտի համար մոտենում են միջին խավի ներկայացուցիչները, ապա` հարազատները, վերջում` օրենքով գողերը: Եթե ընթացքին հետևում են իրավապահները, ապա օրենքով գողերը կարող են հրաժեշտ տալ նախապես, որպեսզի ոստիկանությանը չբախվեն:
Պատմում են, թե Յապոնչիկի հուղարկավորությունը շատ բազմամարդ ու հիշարժան էր, քանի որ քրեականները մտավախություն ունեին, որ օրենքով գողերի դարաշրջանը կարող էր նրանով ավարտվել:
Ըստ նույն խոսակցությունների` Յապոնչիկը միակն էր, ով գոնե պատվի ու արժանապատվության ինչ-ինչ կարևոր նախադրյալներ էր թողել ժառանգություն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացուց առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
Նախնական քննությամբ իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ քաղաքացուց 2016 թվականի մարտին կատարվել է առանձնապես խոշոր չափերով շորթում՝ քրեական հեղինակությունների մասնակցությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ քաղաքացին իր ծանոթի հետ ունեցել է անձնական, գումարային խնդիրներ, ինչին միջամտել են քրեական հեղինակություններ համարվող Մ.Դոլոյանը, Վ.Ավդիանին և ճնշում գործադրելու միջոցով քաղաքացուց պահանջել են առանձնապես խոշոր չափերի գումար, որն, իբր, նա պարտք է մեկ ուրիշին։
2016 թվականի մարտի 25-ին՝ Երևանում, Մ.Դոլոյանը զանգահարել և հանդիպման է հրավիրել քաղաքացուն։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հաջորդ օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, նրանք հանդիպել են, որին ներկա են եղել նաև այլ անձինք, նրանց թվում՝ Վ.Ավդիանին:
Օբյեկտիվ քննությամբ հիմնավորվել է, որ վերջիններս պարզաբանումներ են պահանջել 2013-2014թթ. Վրաստանում ենթադրյալ պարտված «գրազի» վերաբերյալ, ինչը քաղաքացին հերքել է։ Այնուհետև քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել՝ պահանջելով իրենց հանձնել 20.000 ԱՄՆ դոլար։ Քննությամբ պարզվել է նաև, որ հեղինակությունները սպառնալիքով վերցրել են վերջինիս «Range Rover Sport» մակնիշի ավտոմեքենան, որով նա գնացել էր հանդիպման:
2017թ. նոյեմբերի 17-ին Մ.Դոլոյանը հայտնաբերվել է և ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, վերջինիս մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթ և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Վ.Ավդիանին ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս մասով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ամանորյա տոներն ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն Ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները:
Մասնավորապես.
— Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.
— Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.
— Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը.
— Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.
— Լուսավորության համար պետք է օգտագործել 12Վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել.
— Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր.
— Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Չի թույլատրվում`
— տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև.
— օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
— օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
— տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով.
— միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով, փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել, միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.
— ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը, տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ:
Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան «անձրևները» (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
• Ահազանգեք 911 կամ 112 և երեխաներին դուրս բերեք սենյակից.
• Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է).
• Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք.
• Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
• Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան.
• Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունն Ամանորյա հանդիսությունների ժամանակ:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Կառավարությունը հստակեցնում է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահն օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ:
«Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել: Նաև սահմանում ենք, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով:
Մենք ընդլայնում ենք կազմը ու նշում, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետևյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Ըստ նրա, նախագծով կարգավորվում է նաև՝ ներման խնդրագիրը մերժվելու դեպքում երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար:
Առավոտվանից «Զվարթնոց» օդանավակայանում խուճապային իրավիճակ է ստեղծվել այն բանից հետո, երբ 18-27 տարեկան տղամարդ ուղևորներին տեղեկացրել են, որ չեն կարող ինքնաթիռ նստել, քանի որ իրենց մոտ բացակայում է զինվորական գրքույկը:
Slaq.am ահազանգած ուղևորը զրույցում ասաց, որ օդանվակայանի ինֆորմացիոն կենտրոնից իրեն տեղեկացրել են, որ ըստ կառավարության որոշման՝ միայն զինվորական գրքույկներով կկարողանաք երկրի սահմաններից դուրս գալ, սակայն այս որոշման մասին ոչ մի տոմսարկղերում դեռևս տեղեկություն չունեն և շարունակում են վաճառել ավիատոմսեր:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է տաքսու վարորդի՝ 1948թ. ծնված Հ.Ազատյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել պայմանագրային զինծառայողի:
Մայիսի 8-ին ահազանգ է ստացվել, որ Նորամարգ և Ռանչպար գյուղերի դաշտերը բաժանող ջրատարի Նորամարգ գյուղի հատվածի աջ ափին հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված դի:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տղամարդու ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինիս մահը հետևանք է նրա նկատմամբ կիրառված բռնության, պարզվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Այսպես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ունենալով վարկային պարտավորություններ, պարտքով գումար է խնդրել տարբեր անձանցից, սակայն մերժվել է։ Դեպքի օրը՝ 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, նա նստել է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում կայանված, նույն քաղաքի բնակչի կողմից վարվող «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենան և պատվիրել մեկնել Արարատի մարզի Նորամարգ գյուղի գերեզմանատուն: Արարատի մարզի Նորամարգ և Ռանչպար գյուղերը բաժանող ոռոգման ջրատարի մոտ, բնական կարիքները հոգալու պատրվակով, վարորդին առաջարկել է կանգնեցնել ավտոմեքենան, որից հետո միասին դուրս են եկել ավտոմեքենայից, որտեղ պայմանագրային զինծառայողը հարձակվել է վարորդի վրա և ծակող-կտրող գործիքով հինգ անգամ հարվածել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև, գետնից վերցրել մետաղյա ատամնանիվ և հարվածել գլխին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Այնուհետև զինծառայողը վարորդի գրպանից հափշտակել է առկա գումարը և բջջային հեռախոսը, իսկ դին քաշելով՝ գցել ջրատարի մեջ, որից հետո «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, մեկնել է Արարատի մարզի Նորամարգ գյուղ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ պայմանագրային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 183-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ` դեկտեմբերի 27-ին շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստը։
Նշենք, որ նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ «Սասնա ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված սանկցիան վերացնելու մասին:
«Կամ սանկցիան վերացրեք, կամ պաշտպանյալիս բերեք դահլիճ թող ինձնից հրաժարվի՝ թողնեմ գնամ»,-դատավորի Մեսրոպ Մակյանին դիմեց Արա Ղարագյոզյանը:
Արա Ղարագյոզյանը իր խոսքում նշեց, որ դատախազները իր պաշտպանյալին անվանել են «կենդանի», ինչը դատարանի կողմից չի արձանագրվել։ Նա նաեւ նշեց, որ այսօրվա նիստին ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղադրող Արամ Արամյանը անվանել է «վիժվածք»։ Այս խոսքից հետո նիստերի դահլիճում լարված մթնոլորտ ստեղծվեց:
Դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ արձագանքել է Գագիկ Եղիազարյանի անպարկեշտ արտահայոտւթյանը:
Եղիազարյանը ասաց, որինքը անպարկեշտ արտահայտություն չի արել, միայն նշել է, որ գիշեր-ցերեկ հայհոյելու է Արայիկ Խանդոյանին կենդանի անվանած մարդուն:
Դատավորի որոշմամբ Արայիկ Խանդոյանը վերադարձվեց դատական նիստերի դահլիճ, ներկաները նրան ծափահարություններով դիմավորեցին։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.youtube.com/watch?v=ey85e3e0HQc
Հայաստանի և Վրաստանի դատախազությունների միջև համագործակցության արդյունքում, քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Վրաստանից Հայաստան է տեղափոխվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի ռազմամթերք հանդիսացող հրթիռի մաքսանենգության և դրա ապօրինի շրջանառության համար հետախուզման մեջ գտնվող Ռոբերտ Աղվանյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա 2017 թվականի մարտի 24-ին որոշում է կայացվել նշված արարքների համար Ռոբերտ Աղվանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ԱԱԾ աշխատակիցների և Վրաստանի ՆԳՆ Կրիմինալ ոստիկանության Կենտրոնական Դեպարտամենտի համագործակցությամբ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում Ռ. Աղվանյանը մարտի 27-ին հայտնաբերվել է Թբիլիսի քաղաքում:
Վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է և 2017 թվականի դեկտեմբերի 25-ին նա տեղափոխվել է ՀՀ:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Աղվանյանին Հայաստանին փոխանցելուց հետո կսկսվի նախաքննություն և եթե պարզվի, որ նրա արարքներում հանցակազմ կա, դրանից հետո այդ մասով գործը կմտնի դատարան:
Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս գործով Սամվել Բաբայանը որևէ կարգավիճակ ունենա, օրինակ՝ լինի վկա, Քալաշյանը պատասխանեց.
«Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը այդ գործով կարգավիճակ չի ունենա, որովհետև նա բացարձակ առնչություն չի ունեցել Ռոբերտ Աղվանյանի հետ և ոչ էլ ճանաչել է նրան: Այդ գործով Բաբայանն ի՞նչ ասի, այն դեպքում, երբ ինքը արդեն ասել է, որ այդ ամենի հետ որևէ կապ չունի»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.