23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թուրքիայում մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու և դրանք համացանցում տարածելու համար ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մ.Մ.-ն:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ ՀՀ քաղաքացու համացանցային տվյալները Թուրքիայի իրավապահ մարմիններին է տրամադրել ԱՄՆ-ի «Կորած և շահագործման ենթարկված երեխաների որոնման ազգային կենտրոնը» (NCMEC), որի աշխատակիցներն ավելի վաղ հայտնաբերել են Մ.Մ.-ի İP հասցեն ու հետևել նրա գործողություններին:
Նշվում է, որ ոստիկանությունը հայտնաբերել է կասկածյալի բնակության հասցեն և ձերբակալել նրան, սակայն կասկածյալի համակարգչի հիշողության քարտի կոդավորված լինելու պատճառով չի կարողացել ապահովել անհրաժեշտ ապացույցներ՝ ազատ արձակելով վերջինին: Շատ չանցած, սակայն, կասկածյալը կրկին ձերբակալվել է, քանի որ ոստիկանության մասնագետներին հաջողվել է կոտրել նրա համակարգչի կոդերը և հայտնաբերել մանկանական պոռնոգրաֆիկ տեսանյութեր:
ՀՀ քաղաքացի 24-ամյա Մ.Մ.-ն «արգելված կայքերից մանկական պոռնոգրաֆիկ նյութեր ներբեռնելու, պահեստավորելու և դրանք տարածելու» մեղադրանքով կալանավորվել է:
Նշվում է, որ Մ.Մ.-ն Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է:
ԱՄՆ Վիրջինիա նահանգից խուլ համրերի լեզվի թարգմանչուհին դատապարտվել է 90 տարվա ազատազրկման՝ 15- ամյա տղայի հետ սեքի համար:
Կինը նաև իր մերկ լուսանկաներն է ուղարկել տղային և ծանոթացել է վերջինս մոր հետ որպեսզի իրենք կարողանան հանդիպել առանց խոչընդոտների: Այդ մասին հայտնել է Fox 5 հեռուստաընկերությունը:
Ուսուցչուհու և աշակերտի հանդիպումները կայացել են ուսուցչուհու ավտոմեքենայում, որտեղ նաև անկողին է եղել:
Սկզբում ուսուցչուհուն մեղադրանք է առաջադրվել 18 հոդվածներով, դատարանը նրան դատախարտել է 90 տարվա ազատազրկման պատժի յոթ տարի՝ պարտադիր կրմամբ:
Ուսուցչուհուն ձերբակալել են 2016 թվականի սեպտեմբերին, երբ ոստիկանությունը հայտնաբերել է հարյուրավոր անպարկեշտ նամակներ, որոնք նա ուղարկել է աշակերտին:
Կինը սկզբում հերքել է իր առնչությունը մեղադրանքին, ապա ընդունել է, որ նամակագրական կապի միջոցով տղային գայթակղել, ապա սեռական ոտնձգության է ենթարկել:
2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր:
Ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախնական տեղեկություններով` հնարավոր է` վնասվածքները հասցրած լիներ ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը, որը կոշիկի միջատակերի շրջիկ վաճառող է: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում է խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գ. Շամշյանը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
«Հայկական ժամանակ»-ը նախօրեին գրել էր, որ Հանրապետական կուսակցության շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանիպաշտոնանկության հարցը:
Նույն օրը երեկոյան Երեւանի ծայրամասային ռեստորաններից մեկում գեներալական «սխոդկա» է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ հանդիպմանը ներկա է եղել անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, փոխնախարար Արա Նազարյանը եւ որոշակի ազդեցություն ունեցող այլ անձինք:
Ինչպես հայտնում են իրազեկ աղբյուրները, գեներալիտետը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի եւ այս օրերին արդեն ակտիվ քննարկումներ են սկսվել՝ սույն շրջանակների համակրանքը վայելող թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Խոսքը Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանի մասին է: Վերջինս, հիշեցնենք, մինչ ԱԻՆ տեղափոխվելը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալն էր Սեյրան Օհանյանի պաշտոնավարման օրոք, ավարտել է ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան, զբաղեցրել է ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից տարբեր պաշտոններ, 2004-2007թթ.-ին եղել է ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը:
Մեզ հայտնի դարձավ, որ գեներալիտետի նախաձեռնած հանդիպումները շարունակական են լինելու եւ մինչ ապրիլի 9-ը, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, վերջինիս կներկայացվի, թե ինչպիսի լայն շրջանակ է Դավիթ Տոնոյանին ապագա կառավարությունում տեսնում որպես ՀՀ պաշտպանության նախարար: Զինվորական բարձրագույն շրջանակներում համարում են, որ այս պոստում Հայաստանին լուրջ ստրատեգ է պետք: Ի դեպ, այստեղ ի սկզբանե դեմ են եղել Վիգեն Սարգսյանին ՊՆ տեղափոխելու որոշմանը:
Մեր տեղեկություններով, սույն շրջանակները արտակարգ իրավիճակների նախարարի պոստում էլ դիտարկում են ԱԻՆ փոխնախարար Արա Նազարյանի թեկնածությունը: Վերջինս եւս նախկինում զբաղեցրել է պաշտպանության փոխնախարարի պոստը եւ ԱԻՆ է տեղափոխվել Դավիթ Տոնոյանի հետ գրեթե միաժամանակ:
«ՀԺ»-ն նախորդ հրապարակման մեջ տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում իր դժգոհությունն է հայտնել ՀՀ պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանից՝ նեղսրտելով, թե Վիգենն իրեն չարդարացրեց այդ պոստում, իսկ իշխանական բուրգում խոսվում է, որ որպես ՀՀ պաշտպանության նախարարի հաջորդ թեկնածու այդ շրջանակների համար դիտարկվում է ՊՆ առաջին փոխնախարար Արտակ Զաքարյանը:
Վիգեն Սարգսյանին էլ նախարարի կարգավիճակով արտաքին գործերի նախարարություն տեղափոխելուց բացի քննարկվում է նրան Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու հնարավորությունը եւս:
armtimes.com Քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի եւ յուր որդիների՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանների «սխրագործությունները» 2013 թվականից մամուլի, եւ որ ամենակարեւորն է, իրապահների ուշադրության կենտրոնում են եղել: Խուլիգանություններ, կողոպուտ, կրակոցներ, թմրանյութ եւ բազմաթիվ վթարներ. սրանք այն հանցագործություններն են, որոնց կասկածանքով Սարգիս եւ Սերժ Վարդանյանները պարբերաբար բերման են ենթարկվել, ապա՝ ազատ արձակվել:
Քրեական պատմություններից անմասն չի մնացել նաեւ նրանց հայրը՝ ՃըվճՎ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանը: Նա մահացել է 2017 թվականին՝ գլխի իշեմիկ ինսուլտից: Նրա անունը, սակայն շոշափվում է 2016 թվականի նոյեմբերին Չարբախում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով: Սպանության դրդապատճառների վերաբերյալ բազում վարկածներից մեկը առնչվում էր նաեւ Արա Վարդանյանին: Հիշեցնենք, որ հիշյալ գեղեցկության սրահի նկուղային հարկում հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է երկու անձ՝ 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը: Սպանության մեջ մեղադրվում է գեղեցկության սրահի սեփականատերը՝ «Թոփալ Գեղամ» մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը, իսկ որպես սպանության դրդիչ՝ քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյան: Արյունոտ «ռազբորկայի» պատճառը Ճըվճվ Արոյի 2 հազար դոլարի «վազվռատն» էր:
Հ.Գ. Հիմա Սարգիս Վարդանյանը պետք է դատարանի առաջ կանգնի երկու ՃՈ տեսուչների կյանք խլած ողբերգական ավտովթարի համար: Արդյո՞ք այս անգամ էլ Վարդանյաններին կհաջողվի հերթական անգամ խուսափել քրեական պատասխանատվությունց: Ճիշտ է, այս դեպքում ոստիկաններ են զոհվել, սակայն մինչ այժմ արձանագրված անպատժելիության պատասխանատվությունը իրավապահ համակարգերը միմյանց վրա են բարդում: Ու չի բացառվում, որ չնայած ոստիկանության կրած կորստի, դատական համակարգը կրկին իր թեւերը փռի սույն անձի վրա եւ լուրջ պատժի չենթարկի: Համենայնդեպս, մեր աղբյուրները փոխանցում են, որ արդեն իսկ «վերեւներից» դատական իշխանությանը հրահանգվել է Սարգիս Վարդանյանին անաղմուկ դատել: Ենթադրվում է, որ հրահանգն իջեցվել է ուղիղ Բաղրամյան 26-ից: Հիշեցնենք, որ Վարդանյանների մորական պապը հայտնի Գազի Կոլյան է, Տրանսգազ ՍՊԸ տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը, որը ազդեցիկ անձ է իշխանությունների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու առերեւույթ հանցագործությունների առթիվ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով վկա Ի. Բ.-ն հայտնել է, որ 17.09.2017թ.-ին` դեպքի վայրի զննության ժամանակ, կշռվել է իր կողմից ներկայացված թմրամիջոցի փաթեթը, որի ընդհանուր քաշը կազմել է 3,2 գրամ, սակայն զննությունը կատարած ոստիկանության աշխատակիցն արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ` նշելով, թե, իբր, վերը նշված զանգվածի ընդհանուր քաշը կազմել է 5,1 գրամ: Բացի այդ, Ի. Բ.-ն իր ցուցմունքում նշել է, որ հիշյալ զանգվածը ոստիկանության աշխատակիցները չեն փաթեթավորել ու չեն կնիքել, ինչը հնարավորություն է տվել փաթեթում առկա զանգվածի քաշը հետագայում ավելացնել:
Մեկ այլ քաղաքացի` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Պ.-ն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննության ավարտից հետո դատարանում պարզել է, որ հիշյալ վարչության քննիչը գործի նյութերին կցել է կեղծ արձանագրություն այն մասին, թե, իբր, վերջինս 25.05.2017թ.-ին այցելել է ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ եւ իրեն ծանոթացրել քրեական գործի նյութերին, մինչդեռ իրականում նա նշված օրը հիշյալ ՔԿՀ չի այցելել եւ իրեն գործի նյութերին չի ծանոթացրել:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ քրեական գործով մեղադրյալի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ քրեական գործը քննող քննիչը նախաքննության ընթացքում իրեն որպես մեղադրյալ հարցաքննելիս արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել եւ խնդրել ավելի մեղմ քրեական պատասխանատվության ենթարկել:
ՀՀ ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 9-ին, Ոստիկանության կամզակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության /վարչության պետի 1-ին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանի/, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի /վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի / բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի/ գլխավորությամբ բազմաթիվ քրեական պատմություններով ու ավտովթարներով հարուստ կյանք ունեցած, Երևան քաղաքի Արամի փողոցի 48 շենքի բնակիչ, ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, Սերժուլիկ մականվամբ 25-ամյա Սերժ Վարդանյանին հայտնաբերել են Արղության փողոցում գտնվող «Բաստիլ» հյուրանոցային համալիրից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նա նշված հյուրանոցային համալիրում վարձակալել էր թիվ 15 սենյակը , որին կից ավտոտնակում էլ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն, ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչները խուզարկություն են կատարել, որտեղ հայտնաբերել են Սերժուլիկի կողմից շահագործվող BMW մակնիշի 35 NF 608 համարանիշի ավտոմեքենա, որի մեջ հայտնաբերվել է «MOD-315 auto» տիպի, 8 մմ տ/չ գազային ատրճանակ՝ լիցքավորված 2 փամփուշտներով, իսկ բեռնախցիկից՝ ավտոմեքենաների SR-GV-75 համարանիշ, GTH 999 G զույգ, Օ 777 ՕՕ 777 զույգ և 33 TT 481 զույգ համարանիշներ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սերժուլիկը տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, ում կալանավորման միջնորդությամբ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր քննչական բաժնի քննիչը:
Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան տեղափոխվեց Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ, Սաքուլիկ մականվամբ, 26-ամյա Սարգիս Վարդանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 11-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Ս. Վարդանյանի նկատմամբ, ում նկատմամբ Գ. Գալստյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի /ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ/ և 244 հոդվածի 1-ին մասի /ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից փախուստի դիմելը/ հատկանիշներով:
Դատավոր Ռուբեն Ներսիսյանը քիչ հետո սկսելու է դռնփակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 10-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն էր ներկայացնելու Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Վարդանյանի (Ճվճըվ Արոյի որդու) նկատմամբ։
Վերջինս քննիչի որոշմամբ ձերբակալվել էր և գտնվում էր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել էին դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական եւ մանրաթելային փորձաքննություններ: Ս. Վարդանյանի մարմնից վերցվել էր նաև մազ, որպեսզի փորձաքննությամբ պարզվի՝ նա արդյո՞ք եղել է ոգելից խմիչք կամ թմրանյութ օգտագործած վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այդ օրերին գտնվում էր կարճատև արձակուրդում, հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար կազմի հետ և տվել է խիստ հանձնարարական, որպեսզի Ս. Վարդանյանը իր կատարած արարքի համար օրենքի ողջ խստությամբ պատաասխանատվության ենթարկվի։
Էլեկտրոնային լրատվամիջոցներում նաև տեղեկություններէին տարածվել, որ Ս. Վարդանյանի ազգականը իբրև թե դիմել է պատկան մարմիններին, որպեսզի անուղղելի զավակին մեղմ մոտենան, սակայն, մեր տեղեկություններով, այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այդ ազգականն էլ է կողմ, որպեսզի նա խստագույնս պատժվի, քանի որ համբերության բաժակը 1 տարուց ավելի է՝ լցվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, եթե դատարանը բավարարի քննչական մարմնի միջնորդությունը, ապա անուղղելի ճիվաղը տեղափոխվելու է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Վարչապետ Կ. Կարապետյանը նաև իր վերահսկողության տակ է պահելու այս գործը, որպեսզի արդարացի վճիռ կայացվի. Ս. Վարդանյանը օրենքի ողջ խստությամբ ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչը դաս կլինի նրա նման հոռացած «ոսկե երիտասարդներին»։
Էլեկտրոնային լրատվամիջոցներով նաև տեսանյութ էր տարածվել տեղի ունեցած ավտովթարից, երբ Ճանապարհային Ոստիկանության Toyota-ն կարմիր լույսի առկայությամբ հատում է խաչմերուկը, իսկ «Ճվճըվ Արոյի»՝ քրեական պատմություններով հարուստ, անուղղելի որդին մեծ արագությամբ մխրճվում է Toyota-ի մեջ։
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ միջազգային օրենքներով և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններով (ՃԵԿ 28-րդ կետ) և Ճանապարհային Ոստիկանության, և Ոստիկանության, և շտապօգնության ու հրշեջ ավտոմեքենաներին առավելություն է տրվում, եթե նրանք միացրել են լուսային և ձայնային ազդանշանները, և անկախ դրանից, վարորդները պետք է ուշադիր լինեն։
Այնուամենայնիվ, մասնագետները խորհուրդ են տալիս, որպեսզի նման դեպքերում թե օպերատիվ ծառայությունները, թե վարորդները կարմի լույսի տակով մտնելու ժամանակ զգոնություն ցուցաբերեն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Սասնա ծռեր» զինված խմբի 10 հոգու գործով այսօրվա նիստը սկսվեց լարված մթնոլորտում։ Նրանցից երկուսը՝ Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը դեռ անցած տարվա դեկտեմբերի վերջից գտնվում են հացադուլի մեջ։ Այդ իսկ պատճառով այսօր դատական նիստին Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանը նշեց, որ իր պաշտպանյալը արդեն 23-րդ օրն է, գտնվում է հացադուլի մեջ եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին կրկին ներկայացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի տեղակալից դիմում է ստացել, որտեղ նշված է, որ Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ որոշում պետք է կայացնի դատարանը, Մակյանն էլ նշեց, որ իրեն հասցեագրված դիմումում ասված է, թե Բիլյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու անհաժեշտություն չկա։
Արմեն Բիլյանն այսօր դատարանում հայտարարեց, որ չի դադարեցնելու հացադուլը. «Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում` կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,-ասաց նա:
Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ: Նիստը ընդմիջվեց: Նիստից հետո «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու համար։
Նշենք, որ հացադուլի մեջ էգտնվում նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը նա նաւյնպես պահանջում է րեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ:
նորակոչիկների իրավունքների վերաբերյալ arenanews.am-ը ներկայացնում է օրենքով սահմանված զարկերակային հիպերտենզիայի այն հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
հիվանդությունները, որոնց դեպքում նորոկոչիկը կազատվի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից:
Եվ այսպես, օրենքն առանձնացնում է զարկերակային ճնշման 4 դրսևորումներ՝ 1-ին, 2-րդ, 3-րդ շրջանի հիպերտենզիա և բարձր նորմալ զարկերակային հիպերտենզիա:
3-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն առհասառակ ազատվում է զինվորական ծառայությունից
Նորակոչիկն առհասարակ ազատվում է զինվորական ծառայությունից, եթե նրա մոտ առկա է 3-րդ փուլի զարկերակային հիպերտենզիայի դանդաղ զարգացող և չարորակ ձևերը: Այսինքն՝ այս դեպքում նրա ճնշումը պետք է լինի՝ նվազագույնը՝ սնդիկի սյան 110 մմ և ավելի, առավելագույնը՝ սնդիկի սյան 180 մմ և ավելի: Կլինիկական պատկերում այս ճնշման դեպքում գերակշռում են անոթային ծանր խանգարումները՝ պայմանավորված սրտի, ուղեղի, երիկամների և աչքի հատակի աթերոսկլերոզով ու արտերիոսկլերոզով:
Եթե նորակոչիկի մոտ առկա է ախտանշանային հիպերտենզիա, ապա դրա անարդյունք բուժման կամ բարդ ձևերի վերջնական բուժման անհնարինության դեպքում, նույնպես ազատվում է զինծառայությունից:
2-րդ փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից
Նորակոչիկն ազատվում է խաղաղ ժամանակ ծառայելու պարտականությունից, եթե նրա մոտ առկա է 2-րդ փուլի զարկերակային հիպերտենզիա: Այսինքն՝ զարկերակային ճնշումն ունի կայուն, բարձր մակարդակ (նվազագույնը՝ սնդիկի սյան 100-109 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 160-179 մմ) չի կարգավորվում առանց ախտածագումնաբանորեն հիմնավորված բուժման:
Զարկերակային հիպերտենզիայի երկրորդ փուլին հատուկ է սրտամկանի գերաճը, ինչը հաստատվում է ինչպես կլինիկական, այնպես էլ գործիքային հետազոտությունների ու չափավոր ծանրաբեռնվածության փորձերի միջոցով:
1-ին փուլի հիպերտենզիա՝ նորակոչիկն ազատվում է զինվորական ծառայությունից ժամանակավոր
Նորակչիկը ժամանակվորապես պիտանի չէ զինծառայության, եթե նրա մոտ առկա է զարկերակային հիպերտենզիայի առաջին փուլը: Սա բնորոշվում է որևէ գրգռիչի ազդեցությամբ զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացումով (նվազագույնը՝ սնդիկի սյան 90-99 մմ, առավելագույնը՝ սնդիկի սյան 140-159 մմ): Այս դեպքում նորակոչիկի մոտ չի նկատվում սրտի, գլխուղեղի, երիկամների օրգանական փոփոխություններ, Օրգանների ու համակարգերի ֆունկցիան խանգարված չէ կամ խանգարված է աննշան չափով: Հնարավոր է աչքերի հատակի զարկերակների չափավոր նեղացում և երակների լայնացում նկատվի:
Զորակոչիկների փորձաքննության ժամանակ զարկերակային հիպերտենզիայի ախտորոշումը հաստատվում է ստացիոնար հետազոտության տվյալներով:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.