23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Եթե բանակում հրամանատարը չարաշահում է իրեն տրված լիազորությունները և որոշակի արտոնություններից օգտվող զինծառայողին հրամայում է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնել, ինչպե՞ս պետք է վարվի զինծառայողը՝ ճիշտ է ենթարկվե՞լ, թե՞ չկատարել հրամանը: Հարցերին Araratnews.am-ի հետ զրույցում անդրադարձավ փաստաբան Նորիկ Նորիկյանը:
«ՀՀ օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, ընդունել է ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք, որով հստակ կարգավորվում է բողոքարկման իրավունքը: Ես զինծառայողներին հորդորում եմ, որ եթե բանակում խախտվում են նրանց իրավունքները, դիմեն վերադաս հրամանատարությանը, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարին: Եթե նրանք ի զորու չեն, արդեն կարող են իրենց շահերը պաշտպանել, դիմելով մյուս իրավասու ատյաններ՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, փաստաբանական համայնք և մինչև դատական եղանակով բողոքարկեն: Ենթադրենք` առողջական վիճակի պատճառով կամ ոչ շարային ծառայության զինծառայողները, որոնց հակացուցված է մարտական հերթապահություն իրականացնել կամ առաջնագիծ տանելը, զորամասի հրամանատարի կամայական որոշմամբ նրանք իրականացնում են մարտական հերթապահություն»,- նշեց փաստաբանը և հավելեց, որ բազմաթիվ են այդպիսի դեպքերը:
Մեր զրուցակիցը նաև ընդգծեց, որ նման դեպքերում իրավական գործիք կա, որով զինծառայողները կարող են բողոքարկել, պարզապես պետք է դրանից օգտվել:
Իսկ ընդհանրապես չկատարել հրամանատարի հրամանը, նույնիսկ եթե դրանով խախտվում են զինծառայողի իրավունքները, զինվորն իրավունք չունի. «Հրամանատարի հրամանը հնարավոր չէ չկատարել: Իսկ եթե ակնհայտ ապօրինի հրաման է, որով հրամայվում է հանցագործություն կատարել, այդ դեպքում զինծառայողը կարող է չկատարել այն»:
«Դա անպատժելիության արդյունքում է, որ վերջը բերին հասցրեցին էս օրվան․ ինչ էր արել իմ էրեխեն, որ գիշերը գնաց գործի ու տուն չեկավ, բայց վերևն Աստված կա՝ մի օր դրանց պատիժը կտա։ Նորից եմ ասում՝ եթե էն սկզբից տենց լակոտների դեմն առած լինեին, ապա էսօր սենց չէր լինի, բայց Աղվան Հովսեփյանը թող խիղճ ու Աստված ունենա, որ գոնե էս անգամ պատիժ կիրառի՝ առավելագույն պատիժն ա, ամենախիստ պատիժն ա, ինչ ա, թող գոնե էս անգամ էդ ամենը կիրառեն, էս անգամ գոնե մարդ եղեք, խիղճ ունեցեք․․․ խի մտածում են տենց հեշտ ա հա էրեխուդ պահես, մեծացնես, հասցնես 28 տարեկան ու վերջում գիշերը գնա ու էլ չգա, իսկ տենց շուն ու շան թուլեքը եսիմ ինչ պապի ունեն, չգիտեմ ինչ հովանավորներ ունեն ու դրա համար գնան ազատ իրանց համար ֆռան, հա՞, էդ որտեղ ա տենց բան գրած»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց օրերս ավտովթարի հետևանքով մահացած ոստիկան Արեգ Դավթյանի հայրը՝ Գարիկ Դավթյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ի լուսադեմին Երևանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին ոստիկանության ծառայողներ 28-ամյա Արեգ Դավթյանը և 32-ամյա Խաչիկ Գասպարյանը:
Նշենք, որ պատահարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն: Վերջինս ոստիկանությունից տեղափոխվել էր Քննչական կոմիտե և ձերբակալվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»
https://www.youtube.com/watch?v=jYF1sNsZxks
«Երեկ «Փաստը» ահազանգ ստացավ այն մասին, որ թվով մոտ 20 ոստիկան այցելել է «Նորք» հոգեբուժական կենտրոն և ստուգումներ իրականացրել, չնայած հոգեբուժարանում այս պահին հիվանդներ չկան:
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Նորք» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն օպտիմալացվում են, և այդ շրջանակներում որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով հիվանդները տեղափոխվել են:
Տեղեկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց «Նորքի» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Սիմոնյանի հետ, ով սկզբում փորձեց հետաքրքրվել, թե ով է ահազանգել, քաղաքացինե՞րը, թե՞ աշխատակիցները, որից հետո պատասխանեց.
«Հաճախ են ոստիկաններն այցելում հոգեբուժարան տարբեր հարցադրումներով:
Դատախազությունից են գալիս, դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնելու համար են գալիս: Դա սովորական երևույթ է, քանի որ շատ սերտ համագործակցում ենք ոստիկանության հետ: Ինչ վերաբերում է մեծ թվով ոստիկաններ այցելելուն, ապա թիվ չի հաշվառվում ոստիկանների այցի ժամանակ»,– ասաց տնօրենը:
Նա նաև տեղեկացրեց, որ հոգեբուժարանի հիվանդները դեկտեմբերի 27–ին տեղափոխվել են և հիվանդների հետ կապված որևէ հարցի պատճառով չէ, որ ոստիկաններն այցելել են կենտրոն:
Ինչ վերաբերում է բուժհաստատությունների միաձուլմանը, ապա այս պահին դեռևս սպասում են, թե երբ միաձուլումը լիարժեք իր ավարտին կհասնի:
Լուրը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ:
Նա «Փաստին» տեղեկացրեց, որ մեծ թվով ոստիկաններ «Մարաշ» այցելել են օրեր առաջ, հոգեբուժարանի հիվանդներին «Նուբարաշենի» հոգեբուժարան տեղափոխելու համար: Տնօրենի ասածն ու Ահարոնյանի ներկայացրածն իրար հակասում են, բայց փաստն այն է, որ մեծ թվով ոստիկաններ երեկ մտել են հոգեբուժարան… և դուրս եկել:
«Փաստ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Պաշտպանության նախարարությունն այսօր տեղադրել է կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով սահմանվում են գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը եւ պայմանները:
Նախորդ տարվա վերջին ընդունված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքով էապես սահմանափակվում է զորակոչից տարկետման իրավունքը: Դա պատճառ էր դարձել, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնություն այդ փոփոխության դեմ պայքար սկսեր, որի մեջ ներառված էին դասադուլներ, հացադուլներ: Տարկետման, ըստ էության, վերացումը նրանք համարում էին գիտությանն ուղղված հարված:
Իշխանությունը, որպես զիջման քայլ, խոստացել էր առանձնահատուկ օժտվածություն ունեցող ուսանողների համար սահմանել բացառություն, ինչը, սակայն, բողոքի ձայն հնչեցնող երիտասարդները համարել էին անչափելի: Խոսքը օժտվածության մասին էր:
Հրապարակված որոշման նախագծով մասնավորապես սահմանվում է.
ՀՀ կրթության եւ գիտության նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում պետք է ստեղծի գիտության եւ կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողով եւ հաստատելու է դրա կազմն ու աշխատակարգը:
Հանձնաժողովի կազմը լինելու է ոչ պակաս, քան 11 անդամ՝ այդ կազմում ներառելով ներկայացուցիչներ ՀՀ կրթության եւ գիտության ու ՀՀ պաշտպանության նախարարություններից, ինչպես նաեւ գիտության եւ կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետների: Հանձնաժողովի դրական եզրակացության եւ դրանց վերաբերյալ ստացված դիմումների ու կից փաստաթղթերի հիման վրա պետք է մշակվի կառավարության որոշման նախագիծ: Այսինքն՝ առանձին անձանց տարկետման իրավունքի տրամադրման կամ մերժման մասին վերջնական որոշումը կայացնելու է կառավարությունը:
Հրապարակված նախագի համաձայն, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից կարող են տարկետում ստանալ գիտության եւ կրթության բնագավառների զարգացման համար ՀՀ կառավարության կողմից գերակա ճանաչված ոլորտներում գործունեություն (ուսումնառություն) իրականացնող քաղաքացիները: Այդ ոլորտներում քաղաքացիների ձեռքբերումները հաշվարկվում են բալային միավորների համակարգով՝ առավելագույնը 100 բալային միավորի սահմանաչափով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք են ձեռք բերում առնվազն 80 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտի համար սահմանվում են տարբեր բալային միավորներ՝ առավել բարձր միավորներ նախատեսելով արդյունաբերության եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտների համար: Գերակա ճանաչված յուրաքանչյուր ոլորտում քաղաքացու ձեռքբերումների համար հիմք են համարվում՝ տվյալ ոլորտի վերաբերյալ հրապարակումները (մենագրություններ, գրախոսվող գիտական ամսագրերում հոդվածներ), գիտաժողովներին մասնակցությունը, գիտակրթական մրցանակները (միջազգային հեղինակավոր մրցույթներ, ՀՀ նախագահի կողմից սահմանված մրցույթներ, դպրոցական կամ այլ բնույթի առարկայական օլիմպիադաներում հաղթանակներ), բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության շրջանակներում միջին որակական գնահատականը, հանձնաժողովի հետ հարցազրույցը: Բալային միավորների հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է հանձնաժողովի աշխատակարգում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 CO 601 համարանիշի և Урал մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «07»-ում գտնվող Արշակ Հովհաննիսյանն ու Մարտիկ Հովհաննիսյանը մահացել են, իսկ մյուս ուղևորը՝ Էլմիրա Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։ Մահացածները հայր ու որդի էին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Урал-ը, որով զինվորներ էին տեղափոխվում, հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում. զինվորները չեն տուժել։
Նախորդ տարվա վերջին ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենք, որը բուռն քննարկումների տեղիք տվեց թե՛ Ազգային ժողովում և թե՛ հանրության շրջանում: Այս ձմեռային զորակոչի ժամանակ արդեն բոլոր փոփոխությունները կիրառվում են: Araratnews.am-ը ներկայացնում է այն փոփոխությունները, որով սահմանվում են մի շարք արտոնություններ այն զորակոչիկների համար, ովքեր միայնակ մոր միակ զավակ են:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 24 հոդվածով սահմանվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալը:
24 հոդվածի 3-րդ կետում նշվում է, որ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով քաղաքացին համարվում է միայնակ ծնող ունեցող, եթե`
1) մյուս ծնողը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած.
2) մյուս ծնողն անհայտ է (օրենքով սահմանված կարգով հայրություն կամ մայրություն չի ճանաչվել) կամ դատական կարգով ճանաչվել է անհայտ բացակայող.
3) մինչև քաղաքացու 18 տարին լրանալն առնվազն հինգ տարի առաջ ծնողներն ամուսնալուծվել են և ծնողները բնակվում են միմյանցից առանձին.
4) ծնողների ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել, և ծնողները բնակվում են միմյանցից առանձին:
Հոդվածի 4-րդ կետում էլ նշվում է, որ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնախատեսված դեպքերում քաղաքացուն ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում կարող է տրվել քաղաքացու դիմումի հիման վրա և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով` սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով:
5-րդ կետով սահմանվում ՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա ծնողների կամ միայնակ ծնողի այլ զավակի 18 տարին լրանալու կամ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելու օրը, իսկ 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված դեպքում` մինչև երկրորդ երեխայի կամ առնվազն զույգ երեխաների ծննդյան օրը: Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված մյուս դեպքերում քաղաքացուն տարկետում տրվում է մինչև նրա 27 տարին լրանալու օրը: Եթե 27 տարին լրանալու օրվա դրությամբ քաղաքացին չի կորցրել ստացած տարկետման իրավունքը, ապա 27 տարին լրանալու հիման վրա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
Պարզաբանման համար՝ արդյոք եթե քաղաքացին իր միայնակ ծնողի միակ զավակն է, ապա ամբողջությամբ ազատվո՞ւմ է բանակում ծառայելուց, դիմեցինք փաստաբան Նորայր Նորիկյանին, ով հաստատեց, որ քաղաքացու մինչև 27 տարին լրանալը, եթե նրա կարգավիճակը չի փոխվել, այսինքն` նրա քույրն ու եղբայրը դեռ չափահաս չեն դարձել, շարունակում է մնալ միայնակ ծնողի միակ արու չափահաս զավակը, ապա ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Վլադիմիր Դավթյանը նույն պահին բռնվել է նշված վայրում ծառայություն իրականացնող ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցների կողմից:
Դեպքի առթիվ 2017 թվականի հունիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 55101817 քրեական գործը:
Դեպքի վայրի զննությամբ` հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը:
2017թ. հունիսի 13-ին Վլադիմիր Դավթյանը ձերբակալվել է:
2017թ. հունիսի 15-ին Վլադիմիր Դավթյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով հրազեն և սառը զենք ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև Կամո Փիրուզյանին դիտավորությամբ սպանելու համար: Նախաքննական մարմինը, հիմք ընդունելով միայն Վլադիմիր Դավթյանի ոչ արժանահավատ ցուցմունքները, հիմնավորված էր համարել, որ նա Կամո Փիրուզյանին սպանել է վերջինիս կողմից իրեն հետապնդելու և սպառնալիքներ տալու դրդապատճառով:
2017թ. սեպտեմբերի 15-ին քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
2017թ. սեպտեմբերի 20-ին քրեական գործը քննիչի կողմից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննելու համար առաջին ատյանի դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Սեպտեմբերի 23-ին քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող՝ Լոռու մարզի դատախազի տեղակալի կողմից որոշում է կայացվել լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին՝ նկատի ունենալով, որ նախաքննության մարմնի կողմից կատարվել է թերի քննություն: Մասնավորապես, չէր կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն՝ մեղադրյալի կատարած արարքը ճիշտ որակելու, հանցագործության իրական դրդապատճառը պարզելու, ինչպես նաև հանցագործությանը մասնակցած բոլոր անձանց որպես մեղադրյալ ներգրավելու ուղղությամբ:
2017 թվականի սեպտեմբերի 29-ին քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն՝ նախաքննությունը շարունակելու համար: Քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության կատարած մեծածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության իրականացրած քննչական գործողությունների արդյունքում տվյալներն են ձեռք բերվել է, որ Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վ.Ա.-ի կողմից ստեղծված և ղեկավարվող հանցավոր համագործակցության անդամ և Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է վերջինիս պատվերով:
Ձեռք բերված տվյալների հիման վրա Վ.Ա.-ի կողմից հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2017թ. դեկտեմբերի 29-ին հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է Կամո Փիրուզյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի հետ նույն վարույթում:
Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Դավթյանը Կամո Փիրուզյանի սպանությունը կատարել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալավերդի քաղաքի տվյալ հատվածը հանդիսանում է քաղաքի առավել մարդաշատ վայրերից մեկը և դեպքի պահին էլ եղել է բազմամարդ:
2017 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել մեղադրյալ Վլադիմիր Դավթյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու մասին և նույն օրը նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով՝ սպանություն, որը կատարվել է պատվերով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 4-րդ մասերով՝ ապօրինի կերպով հրազեն և սառը զենք պահելու և կրելու համար:
2018թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի՝ իր վարձակալած բնակարանից բերման է ենթարկվել Վ. Ա.-ն, ով հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու կասկածանքով ձերբակալվել է: Նույն օրը «Գինետուն» հյուրանոցային համալիրից բերման են ենթարկվել և Վ.Ա.-ի ղեկավարած հանցավոր համագործակցությանը անդամակցելու կասկածանքով ձերբակալվել են Ա. Մ.-ն և Ա. Հ.-ն:
Նախաքննությունը շարունակվում է:
ՃՈ ոստիկանի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի մասնակից գործով կալանավորված Ճըվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու՝ Սարգիս Վարդանյանի գործով, մեր տեղեկություններով, վերաքննիչ բողոք է ներկայացվել:
Բողոքը ներկայացվել է երկուշաբթի՝ հունվարի 15-ին, եւ դեռ նիստի օր չի նշանակվել: Մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը պահանջում է վերացնել Սարգիս Վարդանյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել նրան: Նշենք, որ մեր տեղեկություններով, պաշտպանական կողմը ոչ առաջին ատյանի դատարանում է գրավով ազատ արձակելու միջնորդություն ներկայացրել, ոչ էլ վերաքննիչում է պատրաստվում նման միջնորդությամբ հանդես գալ:
Ավելի վաղ գրել էինք, որ Սարգիս Վարդանյանը ընդունել է, որ «BMW»-ի ղեկին ինքն է եղել: Նա նաեւ ցուցմունք է տվել, որ եթե հիմնավորվի իր մեղավորությունը պատրաստ է օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվել:
Ողբերգական ավտովթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ի լուսադեմին: Իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը եւ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը մահացել են: ՃՈ տեսուչների մահվան պատճառ դարձած ավտովթարի մասնակից Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Նա գտնվում է կալանքի տակ: Կալանավորված է նաեւ նրա եղբայրը՝ Սերժ Վարդանյանը՝ կողոպուտի եւ խուլիգանության համար:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 17-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության (վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյան), Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության //վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյան), Ոստիկանության Երևան քաղաքի վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյան), Ոստիկանության Նոր Նորքի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյան) և Ոստիկանության Էրեբունւ բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Ռուբեն Ներսիսյան) գլխավորությամբ հայտնաբերել են 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի «Երևան Սիթի»-ում 61-ամյա Լևոն Ասատրյանին սպանելու մեջ կասկածվողին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրան հայտնաբերել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 4-րդ բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Գևորգյանի, օպերլիազորներ Վահրամ Խոռխոռունու և Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ և նրանք հանձնարարությունը ստացել են Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ս. Ասատրյանից և 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ա. Մարգարյանից։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կասկածյալին հայտնաբերելու նպատակով մայրաքաղաքում ու մարզերում շրջել են 5 հազարից ավելի տարածքներ, այդ թվում եղել են առևտրի կենտրոններում, բացօթյա և փակ շուկաներում, անգամ եղել են այնպիսի տարածքներ, որտեղ հասնելու համար հաղթահարել են ոտքով մի քանի կիլոմետրեր, քանի որ մարզային այդ հատվածներում ճանապարհը եղել է ձյունապատ, մեքենայով հնարավոր չի եղել անցնել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը 55-ամյա Սերգեյ Վարդանյանն է, ով հայտնաբերվել է Էրեբունի վարչական տարածքում։ Նա անգամ չի զղջացել իր կատարածի համար՝ ասելով, որ դեպքից օրեր առաջ ինքը փորձել է սպանվածի կշեռքից օգտվել, սակայն սպանվածն իրեն պատասխանել է, որ կշեռքը չի աշխատում և նա սպանվածին ասել է. «Եթե չի աշխատում, ինչո՞ւ ես օգտագործում», և սպանվածը իբրև թե հայհոյանքներ է տվել իր հասցեին և կշռաքարով հարվածել իրեն, և օրեր անց ինքը վրեժ է լուծել նրանից։ Քիչ առաջ կասկածյալ Ս. Վարդանյանը տեղափոխվեց Ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղափոխվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։ Ոստիկանության օպերատիվ-հետախուզական և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներն անմիջապես ղեկավարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, ժամը 12.00-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ էր տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դի` «ձախ վերամրակային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշումով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 11.30-ին, նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել էր նրա պարանոցին` պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով տղամարդը մահացել էր: Ձեռնարկվում էին միջոցառումներ հանցագործություն կատարած անձին ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով` հնարավոր էր` վնասվածքները հասցրած լիներ ներկայացվող տեսագրության մեջ փողոցը հատող տղամարդը: Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրել էնք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նշված անձի վերաբերյալ տեղեկություններ տրամադրողին Ոստիկանությունը խոստանում էր խոշոր դրամական պարգև՝ ապահովելով նաև անձի գաղտնիությունը։ Ավելի վաղ ֆոտոլրագրողը նշված վայրից հայտնել էր, որ 2017 թվականի դեկտեմբերի 22-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։50-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Երևան Սիթի»-ից ծայրահեղ ծանր վիճակում՝ դանակահարված, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի։ Վերջինս վնասվածքը ստացել էր պարանոցի մասում և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ։
Hetq.am-ը գրում է.
Վերջին տարիներին գնալով ավելանում է ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների մասնակցությամբ վթարների թիվը: 2015-2017թթ. ընթացքում վթարի, պատահարի հետևանքով շահագործումից դուրս են եկել 4 միավոր ավտոմեքենաներ: Այս տեղեկատվությունը «Հետքին» դրամադրեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
ը:
Պարզվում է ոստիկանության ծառայողների մեղավորությամբ տեղի ունեցած վթարների առանձնացված հաշվառում չի իրականացվում:
Ոստիկանության պետի 29.02.2016թ. թիվ 1-Ն հրամանով՝ ոստիկանության տրանսպորտային միջոցների տեսակային և ցուցակային թվաքանակի վերաբերյալ տեղեկությունները համարվում են գաղտնի: Հենց այդ պատճառով ոստիկանությունը հրաժարվում է տրամադրել տեղեկատվություն, թե քանի ավտոմեքենա է շահագործում և դրանցից քանիսն է բաժին հասնում ճանապարհային ոստիկանությանը:
Միայն փոխանցում են, որ ձեռք բերվող տրամսպորտային միջոցների թիվը նախապես հնարավոր չէ հստակ սահմանել, քանի որ կախված ֆինանսական միջոցների առկայությունից և պայմանավորված ծառայության անհրաժեշտությամբ կարող են գնվել տարբեր քանակի, մոդելի և նշանակության ավտոմեքենաներ:
Ոստիկանության կողմից ձեռք բերվող ավտոմեքենաների վերաբերյալ տվյալներ կարելի է ստանալ միայն հրապարակված պայմանագրերից: Օրինակ, 2017թ. նոյեմբերի վերջին ոստիկանությունը «Վեկար» ՍՊԸ-ից գնել է 2 ամենագնաց ավտոմեքենա հետևյալ պարամետրերով. 2017թ. արտադրության, գույնը` սպիտակ, վազքը մինչև 500կմ, շարժիչի ծավալը` 1,7լ, 4 մխոցով, 16 փական, հզորությունը` 80 ձ/ու, փոխանցման տուփը` մեխանիկական 5-աստիճան, առավելագույնարագությունը` 140 կմ/ժ և այլն:
Ավտոմեքենաների պայմանագրային գինը կազմել է 10 մլն 600 հազար դրամ:
Ոստիկանության կողմից «Հետքին» տրամադրած տեղեկատվության համաձայն 2015-2017թթ. ոստիկանության հաշվեկշռից հանվել է 361 միավոր ավտոմեքենա, որոնց հետագա «ճակատագիրը» որոշել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը:
2015-17թթ. յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողական ավտոմեքենաների տարեկան սպասարկման համար նախատեսվել է 14 մլն դրամ: Նշված ժամանակահատվածում ավտոմեքենաների սպասարկումն իրականացրել են «Գարանտ Սերվիս» և «Տոյոտա-Երևան» ՍՊԸ-ները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.