23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ՀՀ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ այսօր մարտի 29-ին, պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Իսահակյան գյուղի ներկայացուցիչ, Իսահակյան համայնքի նախկին ղեկավար Ա. Ա.-ն և Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ գյուղի ներկայացուցիչ, Մեղրաշատ համայնքի նախկին ղեկավար Վ. Ս.-ն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
«Երեկ տեղեկացվել էր, որ Շիրակի մարզի դատախազությունում շարունակվող՝ տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրությունների ընթացքում տվյալներ էին ստացվել Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Դրանք ուղարկվել էին ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության տարբեր բաժիններ՝ նյութեր նախապատրաստելու համար: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն իրենց մեջ առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Շիրակի մարզի դատախազությունում այդ դեպքերի առթիվ երեկ հարուցվել են երկու քրեական գործեր:
ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածներով ևս երկու քրեական գործ՝ Շիրակի մարզի Վարդաքար և Լուսաղբյուր նախկին համայնքերի իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ, մարզի դատախազությունում հարուցվել է այսօր՝ մարտի 29-ին:
ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի և Արթիկի բաժիներում նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համապատասխանաբար Լուսաղբյուր և Վարդաքար համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, տարբեր ժամանակահատվածներում համայնքների մի քանի բնակիչների տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն սերմացուն վերջիններին չեն հատկացրել, այլ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են:
Հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքների ղեկավարները կազմել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառելով նաև առհասարակ սերմացու ցորեն չստացած բնակիչների տվյալները, հանձնել են Շիրակի մարզպետարանին:
Բացի այդ, նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց համայնքների մի քանի բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները չեն մուտքագրել համայնքների բյուջե, չեն փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են՝ առանց համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառելու համապատասխան կեղծ բաշխացուցակները տրամադրելով մարզպետարանին:
Արդյունքում, կառավարության համապատասխան որոշումներով, հետագայում երկու համայնքների բնակիչների անվամբ կուտակված պարտքերը զիջվել են պետության կողմից»,- հայտնեցին գլխավոր դատախազությունից:
Դեպքերի առթիվ մարտի 29-ին Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված 2 առանձին քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն իրականացնելու:
15-ամյա Ի. Ե.-ն 2012թ. սեպտեմբերի 23-ին, իր ծանոթ Ա. Գ.-ի հետ, Հյուսիսային պողոտայում զբոսնելիս մոտեցել են երկու անծանոթ պարսիկների և առաջարկել են 10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ, որից հետո նրանց ներկայացել են Անի և Էլեն անուններով։
Այնուհետև նշված անձանց հետ գնացել են Հանրապետության հրապարակում գտնվող «Սենյոր» հյուրանոց, որտեղ Ա. Գ.-ն նրանցից մեկի հետ առանձնացել է մի սենյակում, իսկ ինքը մյուսի հետ՝ հարևանությամբ գտնվող սենյակում։ Երբ իր հետ նույն սենյակում գտնվող տղամարդը գնացել է լոգարան և հագուստները թողել է սենյակում՝ ինքը գողացել է վերջինիս դրամապանակը, որից հետո Ա. Գ.-ի հետ միասին արագ հեռացել են։ Դրամապանակի մեջ եղել է 40,000 ՀՀ դրամ, 61063 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405,000 ՀՀ դրամին համարժեք 3,000,000 պարսկական թուման, բանկային քարտեր, ընդամենը՝ 506,063 ՀՀ դրամ:
Վկա Հ. Գ.-ի ցուցմունքներով՝ 2012թ. սեպտեմբերի 23-ին, ժամը 22։00-ի սահմաններում, «Սենյոր» հյուրանոցի դիմաց նկատել են, որ նշված հյուրանոցից վազելով դուրս են եկել երկու աղջիկներ և հեռացել։ Դրանից մի քանի րոպե անց, նույն հյուրանոցից դուրս են եկել երկու ԻԻՀ քաղաքացիներ և հայտնել, որ այդ աղջիկները գողացել են իրենց դրամապանակը, որի մեջ եղել են գումարներ, փաստաթղթեր և բանկային քարտ։ Օգնելու նպատակով նրանց ուղեկցել են ոստիկանության բաժին։
Հաջորդ օրը, Հյուսիսային պողոտայում պատահաբար հանդիպել են նշված աղջիկներից մեկին և նրանից վերցրել են պարսիկներից գողացված փաստաթղթերն ու բանկային քարտը, որոնք հետագայում փոխանցել են նշված պարսիկներին։
Օրեր անց Ի. Ե.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և պատմել կատարվածի մասին:
Դատարանը հաշվի է առել այն, որ Ի. Ե.-ի դաստիարակությամբ և խնամքով զբաղվել է մայրը՝ օրինական ներկայացուցիչ Ա. Մ.-ն։ Նրանց ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, Ի. Ե.-նի կյանքի և դաստիարակության պայմանները բարվոք են, հոգեկան զարգացման աստիճանը և ընդհանուր զարգացման վիճակը՝ բավարար։
Ամբաստանյալ Ի. Ե.-ն իրեն վերագրվող արարքը կատարել է 15 տարեկան հասակում, այժմ տասնվեց տարեկան անչափահաս է, նախկինում դատված չի եղել, ինքնակամ ներկայացել է նախաքննության մարմնին, անկեղծորեն զղջացել է կատարածի համար։
Հաշվի առնելով գործի հանգամանքները և վերոգրյալը՝ դատարանը որոշել է, որ անչափահաս ամբաստանյալ Ի. Ե.-ի հանրության համար վտանգավոր լինելու աստիճանը նվազել է և անչափահաս Ի. Ե.-ի ուղղվելը հնարավոր է առանց քրեական պատժի միջոցներ կիրառելու, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառմամբ։
Մանրամասն՝ Oragir.info
Կեմերովոյի տարածքային դատարանը երկու ամսով կալանավորել է «Зимняя вишня» առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակից Սերգեյ Անտյուշինին, ով, ըստ հետաքննության, փակել է ազդանշանային համակարգը՝ առևտրի կենտրոնում հրդեհի բռնկումից15 րոպե առաջ: Այս մասին հաղորդում է Life.ru-ն:
Ինչպես գլխավոր տնօրեն Նադեժդա Սուդենոկը,այնպես էլ նա՝ կպահվի ոստիկանությունում մինչև մայիսի 25-ը:
Ավելի վաղ, Անտյուշինը հայտարարել էր, որ ազդանշանային համակարգը արդեն երեք տարի է ինչ լավ չի աշխատում և նա այդ մասին հաճախ է զեկուցել տնօրենին, իսկ ազդանշանի կոճակը նա սեղմել է մի քանի անգամ, սակայն այն չի աշխատել:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ժամեր առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով 3 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածները ոչ զինվորականներ են, ոչ էլ զինվորներ, այլ ականազերծմամբ զբաղվողներ։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հանդես է եկել Ավտոգազալցման ճանապարհային կայանների (ԱԳԼՃԿ) կարգավորման օրենսդրական նախաձեռնությամբ, որով կխստացվեն անվտանգության պահանջները: Լրագրողների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը նշեց, որ օրենքի նախագիծը բավականին լուրջ փոփոխություններ կմտցնի ոլորտում:
«Օրենսդրական փոփոխությունների արդյունքում մեքենան լիցքավորող անձը հատուկ համակարգի միջոցով կկարողանա ստուգել` արդյոք այն անցել է տեխզննում, թե ոչ և առկա է դրանում տեղադրված գազի բալոնի փորձարկումը փաստող վկայականը: Մեքենան չի կարող լիցքավորվել, եթե բացակայում է վկայականը, որ բալոնը փորձարկված է: Բացի այդ` լուծվում է նաև գազի ճնշման խնդիրը: Տեսչական մարմնում առցանց եղանակով երևալու է, թե ճնշումը 200-ից բարձր է, թե ոչ: Եթե ճնշումը մեկ րոպեից ավել լինի 200 մթնոլորտից բարձր, տեսչական մարմինն անմիջապես կարձագանքի»,- նշեց Լևոն Խալիկյանը:
Նա նշեց, որ Հայաստանի բոլոր մարզերում իրականացված ստուգումները ցույց են տվել խախտումներ ստուգված 100 տոկոս ԱԳԼՃԿ-ներում: «Ճնշումը տեխնիկական կանոնակարգի համապատասխան պետք է լինի 196 մեգապասկալ, մենք ամեն տեղ հանդիպել ենք, որ ճնշումը 210, 260, 250 է: Սա բավականին լուրջ խախտում է»,-հավելեց պաշտոնյան:
Հարցին ի պատասխան, թե ինչու են «ԱԳԼՃԿ-ները բարձր ճնշում ցույց տալիս», Խալիկյանը նշեց, որ դրանով իբրև թե ցանկանում եմ ցույց տալ, որ լավ լիցքավորում են իրականացնում, սակայն, դա ամենևին էլ կապ չունի գազի կշռի հետ: «Բարձր ճնշումը բացարձակ կապ չունի՝ գազը շատ կկշռի, թե քիչ: Մեկ կիլոգրամանոց գազով լցված բալոնը, եթե տաքացնենք կամ սառնարան դնենք, սառեցնեք, միևնույն է մեկ կիլոգրամ է կշռելու: Այսինքն` կարևոր չի, թե ճնշումը որքան բարձր է»,-ասաց Լևոն Խալիկյանը:
Պաշտոնյան նկատեց, որ օրենքի նախագծում վերանայել են նաև տուգանքների չափը, եթե ներկայում նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով է տուգանքը, ապա իրենք առաջարկել են այն դարձնել հազարապատիկ: Խալիկյանը շեշտադրեց, որ տուգանքը կկիրառվի միայն տնտեսվարողների նկատմամբ (ոչ վարորդների), որոնք կկատարեն չթույլատրված լիցքավորում:
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը հասել է 907.281.869,7 ՀՀ դրամի (այսօրվա փոխարժեքով կազմում է 1 մլն 890 հազար դոլար): Այս գործով 14 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:
Տեղեկությունը «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մայր գործով նախաքննությունը, սակայն դեռ շարունակվում է. բանն այն է, որ այս գործով հետախուզվողներից երեքը դեռ չեն հայտնաբերվել:
14 մեղադրյալից կալանավորվածներն են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը եւ ամիսներ առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը: Նախաքննության ողջ ընթացքում հաշփշտակված գումարի չափը գնալով մեծանում էր: Խոսքը տարբեր տարիների՝ 2009 թվականից սկսած ԵՄ-ի հատկացրած դրամաշնորհներից կատարված հափշտակությունների մասին է։
Այս գործով մեղադրյալների աթոռին են հայտնվել՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը, Գեղամ Պետրոսյանը եւ Մարինե (Մոնիկա) Պապյանը:
Հարգելի գործընկերներ, ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ կարծես թե աննկատ մնացին կարևորագույն փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում։ Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով
1. հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաև պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի և եկամուտների հայտարարագրեր,
2. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում,իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս,
3. Բացի այդ, ընտանիքի անդամները ևս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Մյուս փոփոխություններով ավելի են հստակեցվել գործող կարգավորումները։
Գրում է ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում
Պաշտպանեք Ձեր իրավունքը, մի խրախուսեք կոռուպցիան, պահանջեք, որ ոստիկանը լինի հարգալից ու գործի միայն օրենքի անունից` օրենքով սահմանված կարգով.
Այստեղ կզետեղենք վարորդի ամենակարևոր իրավունքները ու ոստիկանների ամենահաճախ կատարվող խախտումները:
Վարորդի իրավունքներ
- Վարորդը իրավունք ունի չիջնել մեքենայից կանգնեցնելուց անմիջապես հետո, բայց պարտավոր է իջնել այն դեպքերում,
- երբ անհրաժեշտություն կա վերացնել արտաքին տեխնիկական թերությունը,
- երբ հիմնավոր կասկած կա որ նա գտնվում է ոչ սթափ վիճակում
- երբ անհրաժեշտություն կա օգնություն ցուցաբերել երթևեկության այլ մասնակիցների
- Երբ պետք է խուզարկվի ավտոմեքենան, որը իրականացվում է միայն դատարանի որոշմամբ (որոշումը պետք է ներկայացվի վարորդին նախքան խուզարկությունը)
- Երբ հավաստի տվյալներ կան որ վարորդը կամ ուղևորը կասկածվում է հանցագործության մեջ կամ գտնվում է հետախուզման մեջ.
- Վարորդը իրավունք ունի տեսանկարահանել ու ձայնագրել ողջ պրոցեսը, ցանկության դեպքում կարող է տեղեկացնել ոստիկանին դրա մասին` զգաստանալու համար.
- Վարորդը իրավունք ունի սթափության ստուգումների ժամանակ “հո” չանել ու չփչել ՃՈ-ի աշխատակցի քթին կամ ձեռքերի մեջ:
- Վարորդը իրավունք ունի փաստաթղթերը ՑՈՒՅՑ տալ բայց առձեռն չհանձնել ՃՈստիկանին. (քանզի օրենքում գրված է ներկայացնել, այլ ոչ թե հանձնել կամ ի պահ տալ. հանձնելու դեպքում դրանից առաջ վարորդը կարող է պահանջել “ստացական”)
- Վարորդը իրավունք ունի պահանջել, իսկ տեսուչը պահանջից հետո պարտավոր է ներկայացնել սպայական վկայականը բացված վիճակում. (Ներկայացնել, այլ ոչ թե տալ վարորդին. եթե նա Ձեզնից պահանջում է տալ վարորդական վկայականը դուք էլ կարող եք պահանջել վերցնել սպայական վկայականը, քանի որ օրենքով երկու դեպքում էլ սահմանված է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ բառով.)
- Վարորդը իրավունք ունի կազմված որոշման հետ ծանոթանալու ու համաձայն չլինելու դեպքում կատարել անհամաձայնության մասին նշումներ` որոշման մեջ նախատեսված վայրում
- Վարորդը կարող է տեղեկացնել, որ դիմելու է դատարան, իսկ այնտեղ ոստիկանը պարտավոր է լինելու ապացուցել ամեն ինչ փաստերով` տեսանյութով կամ այլ տարբերակով ըստ դատարանի պահանջի.
Ոստիկանի պարտականությունները
- Ոստիկանը պարտավոր է ներկայանալ` ասելով պաշտոնը, կոչումը և ազգանունը, (պատվի առնելն էլ թող պահի շեֆերի համար
- Ոստիկանը պարտավոր է տեղեկացնել կանգնեցնելու պատճառի ու հիմքերի մասին և դրանից հետո միայն խնդրել վարորդին ներկայացնել փաստաթղթերը. (իհարկե, ցույց տալ, ոչ թե հանձնել)
- Երեկոյան ժամերին կանգնեցնելուց ոստիկանական մեքենայի փարոսիկները պարտադիր պետք է միացրած լինեն.
Ոստիկանը իրավունք չունի
- Ոստիկանը իրավունք չունի խնդրել / ստիպել արտաշնչել` վարորդի բերանից եկած հոտը` հոտառությամբ զննելու համար.
- Ոստիկանը իրավունք չունի կանգնեցնել մի խախտման համար բայց հետո հարցուփորձ անել այլ խախտում հայտնաբերելու համար.
- Ոստիկանը իրավունք չունի հարցուփորձ անել վարորդին թե «որտեղից եք գալիս?», «ուր եք գնում?», «որտեղ եք աշխատում?» «որտեղ եք ապրում?» և այլն.
- Ճանապարհային ոստիկանը իրավունք չունի միայնակ իրականացնել ճանապարհապարեկային ծառայություն: (իմանալ ավելին)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
IV. ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
17. Պարեկային ավտոմոբիլի և ուղղաթիռի կարգախմբի կազմում պետք է ընդգրկվեն առնվազն ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման երկու ծառայող։ - Ոստիկանը իրավունք չունի փաստաթղթերը ստուգելու պատրվակով վերցնել դրանք ու շրջվել մեջքով դեպի վարորդը կամ դեպի հետևի տրանսպորտային միջոցը կամ դրա կողքին գտնվող անձանց կողմ.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2006 թվականի N 1769-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
VII. ԱՆՁՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
32. Փաստաթղթերի ստուգման ընթացքում ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողը պետք է կանգնի կանգնեցված տրանսպորտային միջոցի կողային մասում, ընտրի անվտանգ տարածություն իր և վարորդի միջև, դեպի նա չշրջվի մեջքով և հետևի տրանսպորտային միջոցում կամ դրա կողքին գտնվող անձանց։ Կարգախմբի կազմում գտնվող մյուս ծառայողները պետք է զբաղեցնեն այնպիսի դիրք, որը թույլ կտա ապահովել փոխադարձ անվտանգությունը։
Նշված ոստիկանական պարտականությունները սխալ կատարելը համարվում է օրենքի խախտում և կարող է հանդիսանալ ծառայողական քննության հիմք ոստիկանի նկատմամբ:
Ճանապարհային Ոստիկանության Թեժ Գիծ: 1-77 (անվճար), 010 522763
1in.am-ը գրում է․
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց զինվորական բժիշկներ Կ. Ջուլհակյանի, Մ. Դավիդյանցի, Ա. Չախոյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:
Դատավճիռը հրապարակվել է 2017 թվականի նոյեմբերի 21-ին:
Բժիշկները մեղադրվում էին ծառայության նկատմամբ ցուցաբերած անփութության համար, որն անզգուշությամբ ծանր հետևանք է առաջացրել:
Ծանր հետևանքը եղել է զինվորի մահը. 2012 թվականի դեկտեմբերի 22-ին նորակոչիկ Նորայր Սահակյանը ՊԲ հոսպիտալում մահացել է…
Զինվորի մահից համարյա 6 տարի է անցել, նրա մահվան հարցով մեղավորություն ունենալու համար մեղադրվող բժիշկների գործը դատարաններում է 2014 թվականից…
Ամբաստանյալները երիտասարդ բժիշկներ են: Առաջին ատյանի դատարանում նրանք չորսն էին, իսկ վերաքննիչ դատարանում երեք ամբաստանյալներն են:
Կարեն Ջուլհակյանը՝ 1972 թվականին ծնված, դեպքի պահին եղել է գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, ՊՆ հավաքակայանի բուժկետում եղել է հերթապահ բժիշկ: Կարեն Ջուլհակյանը բարեխիղճ ծառայության համար պարգևներ ունի, հասել է մայորի կոչման, ներկայումս զորացրվել է:
Մհեր Դավիդյանցը՝ 1983 թվականին ծնված, ինֆեկցիոնիստ է, դեպքի պահին եղել է ծառայության մեջ, ՊԲ զորամասում բաժանմունքի պետ էր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է: Ներկայումս դասախոսական աշխատանքով է զբաղվում:
Արկադի Չախոյանը՝ 1984 թվականին ծնված, ծառայության մեջ է եղել ՊԲ զորամասում՝ որպես թերապևտիկ բաժանմունքի ավագ օրդինատոր, կոչումով՝ լեյտենանտ: Զորացրվել է, զբաղվում է բժշկական գործունեությամբ:
Ըստ մեղադրանքների՝ այս բժիշկների բացթողումներն ու թերացումները հանգեցրել են պատվաստում ստացած նորակոչիկի առողջական վիճակի վատթարացման, և զինվորը մահացել է:
Ամեն ինչ սկսվել է… պատվաստումից. զինվորին պատվաստել են, ինչից հետո նրա օրգանիզմը հետպատվաստային ռեակցիա է տվել, ջերմության բարձրացում է տեղի ունեցել: Նրան ջերմիջեցնող են տվել ու արձանագրելով վիճակի բարելավում՝ ՊՆ հավաքակայանի բուժկետից ճանապարհել են Արցախ:
Ջերմություն ունեցող նորակոչիկը դեկտեմբեր ամսին 16-17 ժամ ճանապարհին է եղել, նրա վիճակը գնալով վատացել է:
Ըստ մեղադրանքների՝ ՊԲ հավաքակայանի բուժկետում ու ՊԲ զինվորական հոսպիտալում չեն կատարվել անհրաժեշտ շատ հետազոտություններ, մասնավորապես՝ կրծքավանդակի ծավալուն ռենտգեն հետազոտություն, իսկական ախտորոշումը չի գտնվել, նույնիսկ վիճակի ծանրության աստիճանը բավական անորոշ է նշվել՝ «մոտ՝ բավարարին», դինամիկ հսկողություն չի իրականացվել, բուժման տակտիկան հիվանդ զինվորի իրական վիճակին համապատասխան չի ընտրվել:
ՊԲ Իվանյանի անվան հոսպիտալում զինվորին ընդունել է բժիշկ Չախոյանը, նախնական զննում է կատարել, ախտորոշել է՝ հետպատվաստային ռեակցիա, նախնական նշանակումներ են արվել, և հիվանդը տեղափոխվել է հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունք, որտեղ նրա վիճակը շեշտակի կերպով վատացել է:
Օրը շաբաթ է եղել, հոսպիտալում հերթապահ բժիշկը եղել է վերակենդանացման բաժանմունքի պետը, ով ահազանգել է հոսպիտալի պետ Ս. Օհանյանին, երբ նորակոչիկի վիճակը կտրուկ վատացել է: Հերթապահ բժիշկը Նորայրին տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, միջոցներ է ձեռնարկել վերակենդանացման ուղղությամբ, բայց արդեն ուշ է եղել: Քանի որ այդ օրը շաբաթ է եղել, բժիշկներն աշխատել են մինչև ժամը 14-ը:
Նորայրի ջերմությունը հասել է 39,6 աստիճանի, ջերմիջեցնող միջոցներով ջերմությունն իջեցվել է մինչև 37 աստիճան:
Նորայրի՝ հոսպիտալ ընդունված պահին հոսպիտալի ռենտգեն և ֆլյուորոգրաֆիայի ապարատները չեն աշխատել, դրանք Երևան էին բերվել նորոգելու:
Նորայրի մահից հետո շտապ ռենտգեն հետազոտության է ենթարկվել նրա հետ հոսպիտալ ընդունված երկրորդ հիվանդ նորակոչիկը. վախեցել են, թե կարող էր հավաքակայանից բերված ինֆեկցիա լինել…
Նորայր Սահակյանի մահից հետո կատարվել է ծառայողական քննություն, բացահայտվել են Իվանյանի անվան հոսպիտալում առկա բացեր ու թերություններ, որոնք վերացվել են, իսկ ռենտգեն ապարատները, որ երկու ամիս Երևանում էին, անմիջապես նորոգվել և տարվել են հոսպիտալ:
Ցավոք, այդ ամենը եղել է նորակոչիկի մահից հետո…
Նորակոչիկ Նորայր Սահակյանի մահը պայմանավորված է եղել պատվաստումից հետո զարգացած բրոնխոպնևմոնիայով, ապա՝ տրոմբոէմբոլիայի առաջացումով:
Պատվաստումից մինչև զինվորի մահը 27 ժամ է տևել, վերջում հիվանդի վիճակի արագընթաց ու ծայրահեղ վատացում է եղել՝ օրգանիզմի պաշտպանական գործընթացների խանգարում էր տեղի ունեցել…
Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով Մհեր Դավիդյանցին արդարացրել է: Դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ միայն մեկ հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով, որով Մհեր Դավիդյանցը, Կարեն Ջուլհակյանը, Արկադի Չախոյանը մեղավոր են ճանաչվել, դատապարտվել են 4-ական տարի ազատազրկման: Նրանց նկատմամբ կիրառվել է 2013 թվականի հոկտեմբերի 3-ի Համաներման 4-րդ կետի 1-ին ենթակետը, նրանք երեքն էլ ազատվել են պատժի կրումից:
Իրական պատժի կրումից համաներումով ազատված ամբաստանյալ բժիշկներն ու նրանց շահերի պաշտպանները դժգոհ են մնացել դատավճռից: Երեք ամբաստանյալների շահերի պաշտպաններն էլ բերել են վերաքննիչ բողոքներ, որոնց հիմնական պահանջը դատավճռի բեկանումը, իրենց պաշտպանյալների նկատմամբ արդարացման դատական ակտի կայացումն է:
Վերաքննիչ բողոք է բերել նաև մեղադրող Պետրոսյանը՝ պահանջելով Մհեր Դավիդյանցին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածով արդարացման մասով բեկանել դատավճիռը, այդ մասով ևս Դավիդյանցին մեղավոր ճանաչել, հանցանքների համակցությամբ նշանակել 4 տարի ազատազրկում՝ մեկ տարով զրկելով համապատասխան գործունեությամբ զբաղվելու իրավունքից և համաներման կիրառումով ազատել հիմնական պատժի կրումից:
Վերաքննիչ քրեական դատարանում պաշտպաններից՝ առաջինը Նորիկ Նորիկյանը ելույթ ունեցավ՝ հիմնավորելով Կարեն Ջուլհակյանի մասով բերած իր վերաքննիչ բողոքը:
Նորիկ Նորիկյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից դատական սխալ է թույլ տրվել, կատարվել են նյութական ու դատավարական իրավունքի ակնհայտ խախտումներ, կայացվել է չպատճառաբանված ու չհիմնավորված մեղադրական դատավճիռ, որն ամբողջությամբ ենթակա է բեկանման:
Փաստաբանը նշեց, որ այս գործով նախաքննությունը վարել են մակերեսորեն, բազմաթիվ խախտումներով, փաստերը գնահատվել են սուբյեկտիվ ընկալմամբ, ելել են այն մտայնությունից, որ առկա է ծանր ողբերգություն, ուրեմն առկա են մեղավորներ:
Փաստաբանը վարույթն իրականացնողների վերաբերյալ նշեց. «Արհամարհել են մասնագիտական բարեխղճությունը, միակողմանի քննություն են կատարել՝ առաջնորդվելով միայն մեղավորության կանխավարկածով » ու նման մոտեցման արդյունքում իր պաշտպանյալ Կարեն Ջուլհակյանին մեղադրել են հանցավոր արարքի կատարման համար, որն իրականում նա չի կատարել:
Ըստ փաստաբանի՝ նման պայմաններում առաջին ատյանի դատարանը պետք է «գտնվեր իր բարձրության վրա ու կայացներ օբյեկտիվ դատական ակտ», սակայն մեղադրական դատավճռի պատճառաբանություններից ակնհայտ է դարձել պաշտպանական կողմի համար, որ անկախ նրանից՝ ինչ ապացույցներ կհետազոտվեին դատարանում, բոլոր դեպքերում կայացվելու էր մեղադրական դատավճիռ:
Նորիկ Նորիկյանը տարակուսեց. «Կարեն Ջուլհակյանի մեղավորությունը դատարանը երկու նախադասությամբ է հիմնավորել… Առաջին ատյանի դատարանը հանդես է բերել անպատասխանատվություն, մարդու ճակատագիրը վճռել է ընդամենը երկու նախադասությամբ»:
Պաշտպանը պնդեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասով Կարեն Ջուլհակյանի քրեական հետապնդումը անհրաժեշտ է դադարեցնել արդարացման հիմքով՝ նրան առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել: Դատարանը գործի նյութերը սխալ է համադրել ու սխալ եզրակացության է հանգել:
Պաշտպանը նշեց, որ Կարեն Ջուլհակյանը եղել է գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, տվյալ օրը եղել է հերթապահ բժիշկ:
Նորիկ Սահակյանը հավաքակայանի բուժկետ է դիմել բարձր ջերմության հետ կապված գանգատներով: Նրա ջերմությունը եղել է 38 աստիճանից բարձր: Հերթապահ բժիշկ Ջուլհակյանը իրավիճակային մոտեցում է ցուցաբերել, տվել է ջերմիջեցնող դեղամիջոց, ինչից Նորիկ Սահակյանի ջերմությունն իջել է մինչև 37,3 աստիճան, այսինքն՝ դեղը ներգործել է, այն ճիշտ էր նշանակված՝ իրավիճակից բխող նշանակում էր:
Փաստաբան Ն. Նորիկյանը նշեց, որ մինչև Նորիկ Սահակյանի դեպքը՝ նորակոչիկների պատվաստումը կատարվում էր հավաքակայանում, պատվաստում ստացած նորակոչիկների մեծ մասի ջերմությունը բարձրանում էր, ջերմիջեցնողներով նրանց ջերմությունը որոշակիորեն իջեցնում ու նրանց տեղափոխում էին զորամասեր:
Ըստ փաստաթղթերի՝ Նորիկ Սահակյանը պատվաստումների հակացուցումներ չի ունեցել, նրա տեսքը նորմալ է եղել… Ջուլհակյանի տված դեղամիջոցն ընդունելուց հետո նա ընկերոջ հետ գնացել է հաց ուտելու, վերադարձել է, նրա ջերմությունը չափել են՝ 37,3 աստիճան է եղել: Ջուլհակյանը անմիջապես տվել է ճիշտ ախտորոշումը՝ հետպատվաստային ռեակցիա, տվել է ջերմիջեցնող՝ պարացետամոլ:
Նորակոչիկներին տեղափոխող շարասյան պետը մինչև նորակոչիկի տեղափոխումը կազմակերպելը՝ զանգել է վերադասին, բայց նրա զանգերը մնացել են անպատասխան, նա էլ Սահակյանին տեղափոխել է: Բայց Սահակյանի վիճակը կայծակնային ձևով վատացել է…
Փաստաբան Ն. Նորիկյանը նշեց, որ տուժող Նորիկ Սահակյանը մինչև զորակոչվելը զբաղվել էր բռնցքամարտով: Նա անցել էր դիսպանզերիզացիա, համապատասխան բժիշկների կողմից հետազոտվել էր: Եզրակացրել էին, թե նա պրակտիկապես առողջ է:
Նրա մոտ ախտորոշվել էր «կիֆոզ», նա զինվորական ծառայության համար պիտանի էր ճանաչվել սահմանափակումով:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նշվել են մահվան պատճառները՝ թոքերի զարկերակի տրոմբոէմբոլիա: Պատվաստումից հետո նրա օրգանիզմում ռեակտիվ փոփոխություններ են կատարվել, ինչը հանգեցրել է վիճակի կայծակնային վատթարացման: Սակայն փաստաբանը նշեց, որ Նորիկ Սահակյանի մոտ, ըստ եզրակացության, եղել է նաև բազմաթիվ հետազոտությունների ժամանակ չախտորոշված հիվանդություն՝ կապված սրտի անոթների հետ: Ճիշտ է, այդ հիվանդությունը նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չի եղել, բայց նման հիվանդություն ունեցողներին, ըստ պաշտպանի, հակացուցված էին պատվաստումները:
Փաստաբանն ընդգծեց. «Ահա այստեղ է թաղված շան գլուխը: Եթե Նորիկ Սահակյանը մանրազնին հետազոտվեր մինչև պատվաստումը, եթե հայտնաբերվեր հիվանդությունը, նա կճանաչվեր զինծառայության համար ժամանակավոր ոչ պիտանի, և կբացառվեր նրան վակցինացիա կատարելը…
Ըստ փաստաբանի՝ առաջին ատյանի դատարանում հարցաքննված փորձագետները խուսափել են պատասխանել պաշտպանների հարցին՝ եղած հիվանդության պարագայում Նորիկ Սահակյանին պատվաստում կկատարվե՞ր, թե՞ ոչ:
Պաշտպանը վկայակոչեց, որ 2009 թվականի իրավական ակտով են կարգավորվում հետպատվաստումային անհաջող դեպքերը:
Սահմանվում է հետպատվաստումային տենդի երեք աստիճան: Եվ Նորիկ Սահակյանի մոտ այն պահին, երբ նա գտնվել է Կարեն Ջուլհակյանի հսկողության ներքո, եղել է տենդի թեթև տեսակը՝ դա որոշվում է՝ ըստ բարձրացած ջերմաստիճանի տվյալների:
Ըստ իրավական կարգավորման՝ հետպատվաստումային ռեակցիայի ժամանակ բժիշկը պետք է իրավիճակային բուժում նշանակի: Կարեն Ջուլհակյանը և՛ ճիշտ ախտորոշում է տվել, և՛իրավիճակային բուժում է նշանակել, և՛ որոշ ժամանակ Նորիկ Սահակյանին պահել է հսկողության տակ՝ մինչև ջերմության որոշակի իջեցումը:
Փաստաբանն ասաց, թե իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրված, որ նա պարտավոր էր հոսպիտալացնել Սահակյանին ու պարզեր ջերմության բարձացման պատճառը: Մինչդեռ ջերմության բարձրացման պատճառն ակնհայտ էր՝ դա հետպատվաստումային ռեակցիա էր: Նորիկ Սահակյանի մոտ պատվաստումից յոթ ժամ անց է ջերմությունը բարձրացել, իսկ սովորաբար պատվաստումից հետ մեկ ժամվա ընթացքում են պատվաստվածների նկատմամբ ակտիվ դիտարկում կատարել: Մինչև պատվաստումն էլ Նորիկ Սահակյանին հետազոտել են ու կրծքավանդակի օրգանների որևէ պաթոլոգիա չեն հայտնաբերել:
«Կրիտիկական որևէ նշույլ Նորիկ Սահակյանի մոտ չի եղել»,- ասաց փաստաբանը՝ խոսքը այն ժամանակահատվածին էր վերաբերում, երբ Սահակյանը գտնվել է Կարեն Ջուլհակյանի հսկողության ներքո…
Վերաքննիչ դատարանը այլ նիստեր ուներ, այդ պատճառով փաստաբան Նորիկ Նորիկյանը իր բողոքի հիմնավորումները չվերջացրեց: Նա կշարունակի հաջորդ նիստին՝ ապրիլի 13-ին:
Նախօրեին Երևանում ահասարսուռ դեպք էր գրանցվել։
Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարում, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատիկի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։
Քննչական կոմիտեի հաղորդմամբ, տանը` լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում, հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են տատին ու թոռնիկը։
Ինչպես հաղորդում է armtimes.com–ը, հղում անելով Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանին, տանը դեպքի պահին տատն ու թոռը երկուսով են եղել. 64-ամյա տատիկը լոգարանի կողքի ննջասենյակում էլեկտրական սավան է դրել, որն, ըստ տեղեկությունների, միացված է եղել, երեխային լողացնելուց հետո նրան դրել է սավանի վրա, ինչի պահին էլ տատն ու թոռը հոսանքահարվել են:
Տատը տեղում մահացել է, քանի որ էլեկտրահարվել է կրծքավանդակի շջանում, իսկ փոքրիկը փրկվել է, քանի որ հոսանքը ոտքերից է դուրս եկել:
Երեխան որևէ այլ տրավմա չի ստացել, այսինքն՝ վայր չի ընկել: Ենթադրաբար՝ նա մնացել է անկողնու վրա պառկած: Թե կոնկրետ որ ժամին է եղել դեպքը և քանի ժամ է երեխան մնացել միայնակ մահացած տատի հետ նույն սենյակում, հայտնի չէ, գրում է աղբյուրը։
Ընտանիքի անդամները աշխատանքի են եղել, վերադառնալով չեն կարողացել տուն մտնել, դռան թակոցներին ոչ ոք չի արձագանքել, և նրանք զանգահարել են իրավապահներին:
Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Բժիշկների փոխանցմամբ` փոքրիկի կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում։
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.