29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:
Նույն օրը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցենրն, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության ու ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել այդ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, ծանրոցում առկա գրենական պիտույքներից և հագուստից բացի, հայտնաբերվել է նաև ջրաներկի տուփ, որի մեջ տեղադրված 8 սրվակից հայտնաբերվել է 604 գրամ ընդհանուր քաշով «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցի դեղնավուն և շագանակագույն զանգվածներ։
Հիշյալ մաքսանենգության դեպքով ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում՝ թմրամիջոցների փոխարեն նմանատիպ այլ զանգվածների պարունակությամբ փոխարինված սուրհանդակային առաքանին ստանալուց հետո, ձերբակալվել և մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ 2 քաղաքացի: Նրանք ենթարկվել են ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո տեղափոխվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջիններս ձերբակալվել են:
Յ.Գ-ի և Ս.Խ.-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերված առարկաները նյութերի հետ միասին տրամադրվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն:
Պարզվել են նշված առաքանին Հայաստան ուղարկող անձի տվյալները: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
Մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է: Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:
Ոստիկանական բաժիններում մի շարք ոստիկաններ, անցնելով բոլոր սահմանները, անչափահաս երեխաների հետ կապված՝ սպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց։
Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղեկացրեց Փաստաբան Սերգեյ Հարությունյանը:
«Սպառանցել են, որ նրանց երեխաները դպրոց չեն կարողանա այսուհետև հաճախել, նույնիսկ ծնողներին սպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղե՛րք, խելքներդ հավաքեք գլուխներդ։ Ես չգիտեմ՝ հույսներդ ինչի վրա եք դրել․ ու՞մ եք պաշտպանում՝ մի խմբակի, մի խմբակի առաջնորդի, որի գործողությունների և անգործության հետևանքով հայրենիքը կես դարձա՞վ, որ օր օրի՝ կես-կես բաժանու՞մ են։ Էն անձին եք պաշտպանում, որի հոգին փառավորվու՞մ էր, երբ ձեզ ու ձեր կոլեգաներին ծեծում էին։
Ոստիկաններ, նորից եմ կրկնում՝ խելքներդ գլուխներդ հավաքեք՝ հատկապես անչափահասների պահով։ Մենք՝ փաստաբաններս, հետևողական ենք լինելու։ Եվ ամեն ինչ արձանագրվում է։ Էդպես չի մնալու ու անցնելու»,- հայտարարեց փաստաբան Հարությույնանը։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Րաֆֆի Բագրատունյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Նշված եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ եկեղեցու այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել: Ոստիկաններն այնուհետև մեկնում են Մարիամ Հ.-ի տուն, որտեղ էլ հայտնաբերում են 5 օրական երեխայի ու նրան տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիային քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:
Շտապօգնությունում 22 տարեկան բժիշկ չի աշխատում․ մայիսի 4-ին տեղի ունեցած դեպքի մասնակիցը եղել է շտապօգնության բուժակը, որի աշխատանքային գործունեությունն այս պահին դադարեցված է։ Այս մասին NEWS.am-ի հեը զրույցում հայտնեց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գևորգյանը: Հիշեցնենք, որ Երևանի 20-ամյա բնակչուհու ահազանգի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կինը զանգել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ մայիսի 4-ին զանգահարել է բժիշկին և հայտնել, որ իրեն վատ է զգում:
Բժիշկն իր սեփական մեքենայով մոտեցել է Կոմիտասի պողոտայի եկեղեցու մոտ: Մեքենայի մեջ կատարել է ներարկում, միացրել է կաթիլային, որից հետո «ձեռքերին ազատություն է տվել», իբրև թե ստուգում է կատարում, բռնի ուժով համբուրել է իրեն: Շտապօգնության տնօրենը շեշտում է, որ մայիսի 4-ին բուժակը եղել է աձակուրդում: 20-ամյա աղջիկը ապրիլի 29-ին երկու անգամ կանչ է գրանցել: Երկու անգամ էլ նույն բրիգադն է սպասարկել: «Չգիտեմ, թե ինչ հանգամանքներում, կանչի ժամանակ բուժակն ու աղջիկը փոխանակվել են հեռախոսահամարներով: Բուժակն ինձ ասել է, որ աղջիկն է խնդրել համարը: Օրեր անց` մայիսի 4-ին, դարձյալ բուժակի խոսքով, աղջիկը զանգել է և հայտնել, որ իրեն վատ է զգում: Թե իրականում ինչ է տեղի ունեցել` կպարզվի քննության ընթացքում, բայց ես բուժակին խնդրել եմ, որպեսզի այս ընթացքում ազատման դիմում գրի»,- նշեց Ռուբեն Գևորգյանը:
Անկախ հանգամանքներից, Շտապօգնության տնօրենի համար անընդունելի է, որ կանչի մեկնած անձնակազմի որևէ մեկը աշխատանքի ժամին կարող է հեռախոսահամար վերցնել: Նրա խոսքով` բուժակը չի աշխատի այնքան ժամանակ, քանի դեռ գործը չի ավարտվել: Եթե պարզվի, որ այս դեպքի հետ կապված բուժակը որևէ մեղավորություն չունի` կվերականգնվի աշխատանքում: «Այնքան ժամանակ չի աշխատի՝ մինչև կբերի իրավասու մարմնի որոշումը։ Հակառակ դեպքում, այս ոլորտում աշխատելու իրավունք նա չունի»,- եզրափակեց Ռուբեն Գևորգյանը: Ի դեպ, Շտապօգնության տնօրենի խոսքով, գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել։ Բուժակը Ռուբեն Գևորգյանից է իմացել, որ 20-ամյա աղջիկն իր դեմ բողոք է ներկայացրել:
Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Գրել է «Շամշյանը»։
Ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:
Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կան կասկածներ, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը:
Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:
Ոստիկանության գվարդիան ձևավորվելու է որպես լիովին նոր կառույց, այն չի հանդիսանալու ոստիկանության ստորաբաժանման որևէ իրավահաջորդը։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ Ոստիկանության գվարդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցի քննարկման ժամանակ։
«Մինչև 2025 թվականի հունվարի 10-ը նախատեսված է ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում և արդեն նշանակումից հետո երկամսյա ժամկետում ամբողջական ձևավորում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ օրենքով սահմանվում է Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը։
«Ի տարբերություն ոստիկանության զորքերի, որն այս պահի դրությամբ գործում է այլ զորքերի բնորոշման դաշտում, ոստիկանության գվարդիան այլևս դուրս է գալու այդ կարգավիճակից, լինելու է մաքուր ոստիկանական ստորաբաժանում՝ այդպիսով վերացնելով երկակի կարգավիճակը, որը զուգակցվում է արտաքին և ներքին անվտանգության սպասարկման հետ և այդպիսով հանդիսանում զորքերի ռազմականացման հիմնական նախադրյալը»,- ասաց փոխնախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագիծը ոստիկանության բարեփոխումների հերթական շատ կարևոր փաթեթն է։
«Ոստիկանությունն ուժային կառույց է, ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա, որպես ծառայություն կդառնա անիմաստ։ Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ։
Սա կարևոր է և՛ քաղաքացուն պաշտպանելու համար, և՛ ոստիկանին պաշտպանելու համար։ Կարևոր է հանրային հաղորդակցությունը, որ մարդիկ հասկանան՝ ինչ ենք անում, ինչի ենք անում, որ մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն և մեր նպատակադրումները աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»,- ասաց Փաշինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից մասնավոր հարցին առնչվող վեճի լուծումը ստանձնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ․ Ալավերդի քաղաքի 49–ամյա բնակիչը համաքաղաքացուց վարձակալությամբ վերցրել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի վարձակալությունից առաջացած գումարը չի կարողացել վճարել, սակայն պարտավորվել է մաս-մաս վճարել։
Այնուհետև Գեղարքունիքի մարզի բնակիչը, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրագործմանը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստանձնել է հիշյալ հարցին առնչվող՝ 49–ամյա տղամարդու կողմից պարտք մնացած գումարի՝ բռնությամբ կամ անօրինական այլ գործողությունների միջոցով վերադարձման խնդրի լուծումը:
Պարզաբանումներ կատարելու նպատակով, 2022թ․ դեկտեմբերից 2023թ․ փետրվարի վերջն ընկած ժամանակահատվածում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամը զանգահարել է 49–ամյա տղամարդուն, հայտարարել, որ պարտք մնացած գումարը պետք է տան իրեն, քանի որ ինքն է զբաղվելու գումարը վերադարձնելու հարցով։
Այնուհետև, Գեղարքունիքի մարզի բնակիչը գումարը վերադարձնելու պահանջով պարբերաբար զանգահարել է 49-ամյա տղամարդուն և նրա կնոջը՝ ասելով, որ ինքը՝ «գողական կյանքով ապրող» և հարգված անձ է ու պարտք մնացած գումարը պետք է տան իրեն՝ դրա համար սահմանելով վերջնաժամկետ։
Վախենալով իրենց ընտանիքի անդամների համար՝ վերջիններս Գեղարքունիքի մարզի բնակչի կողմից տրամադրված քարտային հաշվեհամարներին կատարել են մի քանի դրամական փոխացնումներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց տնային կալանք։
Նախաքննությունը շարունակվում է։
Երեկ՝ ապրիլի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ, ոստիկանության գնեներալ-մայոր Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի և ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների հետ՝ բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ Երևան-Երասխ ավտոճանապարհի Արարատի վարչական տարածքում բռնել ու վնասազերծել են օրերս Հանրապետությունը ցնցած 36 կգ ոսկյա ձուլակտորների և խոշոր չափի գումարն ավազակային հարձակմամբ հափշտակող կասկածյալներից մի քանիսին։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ գողոնի մի մասը «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով Երևանից տեղափոխում են։
Անմիջապես ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի տեղակալ Վ․ Վարդանյանի և ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Ս․ Ռուստամյանի գլխավորությամբ իրականացվում է հատուկ օպերացիա։
Ոստիկանները վստահ լինելով քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկատվության հավաստիությանը, հանձնարարում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզերի գումարտակների պարեկներին, որպեսզի անցնեն ուժեղացված ծառայության։ Արդեն Արարատի վարչական տարածքում ոստիկանների ու պարեկների տեսադաշտում է հայտնվում կասկածելի «Mercedes Vito»-ն ու վայրկյանների ընթացքում ոստիկաններն ու պարեկները Ս․ Ռուստամյանի , Մ․ Հակոբյանի գլխավորությամբ ասֆալտին են փռում կասկածյալին ու արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերվում է գողացված ոսկյա ձուլակտորներից 2-ը և գումարի մի մասը։ Նշված վայրից 2 հոգի բերման են ենթարկում ոստիկանության Մալաթիայի բաժին։
Աղմկահարույց այս գործի բացահայտման աշխատանքները իրականցվել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ Ա․ Հովհանիսյանի, Ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանի, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քարամյանի, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի անմիջական վերահսկողության արդյունքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել էին ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:
Ոստիկաններն ունեին հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով էին կատարել Երևան-Արմավիր ավտոճանապարհի մայրաքաղաքային փողոցում 4 հոգով դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոսկի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով, գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է և հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։
Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։
2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել հետախուզում։
Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով և այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել և Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից և խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։
Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր և որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ևս 43-ամյա տղամարդու, ինչպես նաև նրա որդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել նաև նրա որդու նկատմամբ։
Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։
Նշված դեպքի առթիվ ևս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում նշված անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով (hամապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կիրառված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ինչ վերաբերում է վերջինիս որդուն, ապա պարզվել է, որ նա 2023թ. դեկտեմբերի 22-ի երեկոյան, այսինքն՝ 43-ամյա տղամարդու ձերբակալման օրը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով վարույթը կարճվել է։
Երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.