29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Իտալիան ոչ միայն եվրոպական քաղաքակրթության օրրան է, այլև Վերածննդի և ժողովրդկան իմաստության երկիր: Միջերկրական ծովի ափին ապրում են զարմանահրաշ, կենսուրախ, էմոցիոնալ մարդիկ, որոնք սիրում են գինի, գեղեցիկ կանայք, ինչպես նաև հայտնի են իրենց երկարակեցությամբ: Այնպես որ,մենք շատ բան կարող են սովորել նրանցից:
Ձեզ ենք ներկայացնում իտալական իմաստություններ, որոնք պայծառ ու ինքնատիպ են, ինչպիսին Իտալիան է:
1.Երբ խաղն ավարտվում է՝ թագավորն ու զինվորը դրվում են նույն տուփի մեջ.
2. Վրեժն ուտեստ է, որը պետք է մատուցվի սառը վիճակում.
3. Ավելի լավ է մեկ օր անցկացնել առյուծի հետ, քանի 100 տարի՝ այծի:
4. Կյանքը նման է ամանորյա տոնածառի՝ միշտ կգտնվի մեկը, որը կկոտրի խաղալիքները.
5.Աստված իմ, փրկիր ինձ իմ ընկերներից, թշնամիներիս հարցերը ես ինքս կլուծեմ.
6.Անհնարին ոչինչ չկա՝ պետք է միայն ցանկանալ.
7.Մի քննադատիր մարդուն՝ հիմնվելով, թե ինչ են ասում նրա մասին:
8. Գինին և ընկերությունը, եթե հին չեն, մի գրոշ չարժեն.
9. Եթե ստում ես՝ կարճ կապիր.
10. Ժամանակ առ ժամանակ համբերատար եղեք հիմարների նկատմամբ՝ այդ կերպ կհասկանաք, թե ինչն է արժեքավոր, սակայն երբեք մի վիճեք նրանց հետ:
11. Կնոջ հետ վիճելու երկու հնար կա. դրանցից և ոչ մեկը չի աշխատում.
12. Գեղեցկությունն առանց բարության նման է հնացած գինու.
13. Ուզո՞ւմ ես քեզ գնահատեն՝ մեռիր.
14. Երբ կին ես ընտրում և ձի ես գնում, փակիր աչքերդ և հույսդ դիր Աստծո վրա.
15. Ոչ ոք չի ցանկանում միայնակ լինել՝ նույնիսկ դրախտում.
16. Ամեն ինչ Աստված է ստեղծել, բացառությամբ՝ կանանց.
17. Ոչինչ չանելով՝ սովորում ես անել վատը.
18. Սերը, կրակն ու հազը չես թաքցնի մարդկանցից.
19. Սիրո պատերազմում հաղթում է նա, ով հեռանում է.
20. Բավական չէ գումար ունենալ, պետք է նաև կարողանալ այն ծախսել.
21. Միայն ձեր իսկական ընկերը կասի, որ ձեր դեմքը կեղտոտ է.
22. Ձեռք մի տուր խնդիրներին, քանի դեռ դրանք չեն հիշել քեզ.
23. Կյանքը պատկանում է համբերատարներին.
24. Հույսը լավ է նախաճաշին, սակայն անտանելի է ընթրիքին:
25. Մի փորձիր խորը գետ մտնել երկու ոտքով.
26. Ինչը պատկանում է քեզ, չի վերցնի ոչ ոք:
ՄԵՆՈՒԹԻՒՆԸ ամբողջական անկախութիւն է, ինքնամփոփ խոկում, ինքնաճանաչում….Բայց մարդ էակը էապէս կարիքը ունի այլոց, լիցքաւորուելու եւ լիցքաթափուելու համար, ամբողջանալու համար, իր մարդկային առաքելութիւնը ի կատար ածելու համար….ՄԱՐԴ ըլլալու եւ ՄԱՐԴ մնալու համար….
***
ԵՐԿՐԱՅԻՆԷՆ ԴԷՊԻ ԵՐԿՆԱՅԻՆ ԹՌԻՉՔԸ մարդ անհատին համար միշտ եղեր է անհաս երազ՝ սկզբնական ժամանակներէն մինչեւ այսօր….Այսպէս է որ ստեղծուեր են արուեստները, կրօնները, փիլիսոփայութիւնը….որոնք գոյնի, գիծի, բառերու, հնչիւններու, աղօթքի, գաղափարներու լեզուով կը միտին մարդը վեր բարձրացնելու իր գետնաքարշ գոյութենէն դէպի գեղեցիկն ու վսեմը, դէպի Բարձրեալը, դէպի ճշմարիտը….երկրային իր սահմանափակ գոյութենէն կամուրջ մը նետելով դէպի երկնայինը…. դէպի իր գոյութեան ոգեկան ոլորտները….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Երբ 2013-ի հոկտեմբերին լուսանկարեցի Հոռոմոսի վանքի (Անիի մոտ) այս արձանագրությունը, մտածում էի, թե հրատարակված է, բայց պարզվեց անտիպ է։ 1853-ին Կարսի թեմի առաջնորդ և այս վանքի վանահայր Վարդան Օձնեցու կատարած ուշագրավ շինարարական աշխատանքների մասին է։
ԹՎ(Ի)Ն ՀԱՅՈՑ ՌՅԲ (1853) ԵՒ ՅԱՄԻ ՓՐԿՉԻՆ 185(3)
ՈՂՈՐՄՈՒ(ԹԵԱՄ)ԲՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԵՍ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՕՁՆԵՑԻ
Ի ՀԻՄԱՆԷ ՇԻՆԵՑԻ ԶԱՌ(Ա)ՋՆ(Ո)ՐԴ(Ա)Ր(Ա)Ն ԵՒ ՄԻԱԲԱՆԱՑ ԶՈՒ-
ԹՆ ՍԵՆԵԱԿ ԶՍՄԱ ՏՆՏԵՍԱՏՈՒՆ ԻՒՐ ՀԱՄԲԱՐԱՆՈՑԱՒ
ՅԱՒՈՒՐՍ ԱՌԱՋՆՈՐԴՈՒ(Թ)Ե(ԱՆ) ԻՄՈՅ Ի ՎԱՆՍ ՀՈՌՈՄ(ՈՍ)Ի
ԱՌ(Ա)ՋԱ(Ո)ՐԴ(Ա)Կ(Ա)Ն ԱՐԴԵԱՄԲ ԹԵՄԻՍ ԿԱՐՍԱ, Ի ՅԻՇԱՏԱԿ ՀՈ-
ԳՈՅ ԻՄՈՅ ԵՒ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ։ ԱՐԴ ԱՂԱՉԵՄ ՅԻ-
ՇԵԼ ԶԻՍ ԵՒ ԶԱԶԳՆ ԻՄ ՀԱՅՈՑ ԱՌԱՋԻ Ք(ՐԻՍՏՈՍ)Ի
ՈՐՈՅ ՄԻՇՏ ՊԱՐՏԱՊ(ԱՆ) ՀԱՄԱՐԻՄ ԶԱՆՁՆ ԻՄ, ԽՆ-
ԴՐԵՄ Ի ՅԱՋՈՐԴԱՑ ԻՄՈՑ ՇԷՆ ՊԱՀԵԼ ԶՎԱՆՍ
ՈՐՊԷՍ ՑԱՆԿԱՅ ԱԶԳՍ ՀԱՅՈՑ։
The wall inscriptions of the Monastery of Horomos — 1853.
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Զարմանալիօրէն, ՀԱՅԸ օտարին հանդէպ միշտ ալ եղած է ազնիւ, գթասիրտ, ծառայասէր, յարգալիր…, նպաստելով անոր զարգացման, բարգաւաճման, հզօրացման…: Դժբախտաբար, նոյնը կարելի չէ ըսել՝ ՀԱՅԸ՝ ՀԱՅՈՒՆ հանդէպ իր վարքագիծին մասին..: Այնքան շատ են դէպքերը, երբ ՀԱՅԸ ՀԱՅՈՒՆ կը թշնամանայ, երբ ՀԱՅԸ ՀԱՅՈՒՆ չի հանդուրժեր, երբ ՀԱՅԸ ՀԱՅՈՒՆ վնաս կը հասցնէ..: Ինչո՞ւ այս ՆԵՐՔԻՆ ԹՇՆԱՄԱՆՔԸ, որ պատճառ է եղած, որ մենք չկազմենք ՄԻԱՍՆԱԿԱՆ, ՀԱՒԱՔԱԿԱՆ ՈՅԺ, բացի երբ լինել-չլինելու օրհասական վտանգին առջեւ ենք կանգնած եղեր….ՍԱ ՀԱՒԱՆԱԲԱՐ ՄԵՐ ՆԵՐԿԱՅ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿԻՆ ԳԼԽԱՒՈՐ ԳՈՐԾՕՆՆԵՐԷՆ ՄԷԿՆ Է…ՉԸՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՒԵԼԻՆ…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Որևէ ժողովրդի քաղաքակրթվածության աստիճանը չափվում է մշակութային ժառանգության նկատմամբ նրա վերաբերմունքով։ Մեր սիրտը ցավում է, երբ տեսնում ենք, որ ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայ մշակութի հուշարձանները հիմնականում անտերունչ վիճակում են, մինչդեռ մեր պետության մեջ իրավիճակը քիչ է տարբերվում…
ԱՆԻ. Ani.
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Գնալով ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում հոգեբանների օգնությանն Արևմտյան հասարակության մեջ: Աշխարհում միլիոնավոր մարդիկ մտածում են որ ապահով կյանքն ու կուշտ ստամոքսը պետք է որ մարդուն հասցնի որոշակի ուրախության: Բայց պարզվում է, որ այսպես չէ: 2004 թվականին ԱՄՆ-ում 30 միլլիոն մարդ դիմել է հոգեբույժի օգնությանը: 2009 թվականին 60 միլլիոն չափահաս մարդ ԱՄՆ-ում ախտորոշվել է տարբեր տեսակի հոգեկան խանգարումներով, համաձայն (Հղում http://bit.ly/1kgrI7z): Ի՞նչն է խնդիրը:
Տեսնու՞մ էք: Մարդը ուրախություն է փնտրում փողի ու զվարճանքի մեջ, մինչդեռ մոռանում է, որ ուրախությունը հոգևոր հարթության հարց է այլ ոչ թէ մարմնավոր: Հետևաբար մարդը չի գտնում իր փնտրածն այնտեղ որտեղ փնտրում է ու ընկնում հոգևոր խանգարման մեջ:
Երբ երկու շաբաթ հաց չուտեք կընկնեք մարմնավոր խանգարման մեջ չէ՞: Իսկ երբ տարիներով հոգիդ չսնես ի՞նչ կլինի: Հոգևոր խանգարում:
Աստուծո նկատմամբ մեր Քրիստոնեական հավատքը վկայում է, որ եթե մարդը ճիշտ ու բնական կյանքով չի ապրում ապա նա անխուսափելիորեն իր անձի վրա կրկրի ճիշտ ապրելն ու մարդկային ամբողջական բնությունը ոտնահարելու հետևանքները:
Մենք մարմին ենք, միտք և հոգի: Սնում էնք մարմինը, բայց ամբողջովին անտեսում ու մոռանում հոգու ծարավը:
Դուք դժգոհ էք ձեր կյանքերից ու հավանաբար չգիտեք թե ինչպես վարվել ու շտկել իրավիճակը: Ամեն ինչ փորձում էք: Արտագաղթում էք, ներգաղթում էք, քրտնաջան աշխատում էք, կարիերա եք ստեղծում, մեկը քրտինքով է վաստակում, մյուսը թալանելով, բայց երկուսի մոտ էլ ոչինչ չի ստացվում: 2001 թվականին ԱՄՆ-ում 30 հազար ինքնասպանություններ են տեղի ունեցել: 2005-ին 33 հազար: 2010-ին 38,000 ինքնասպանություն: Եվ սա միայն ԱՄՆ-ում: Տարեկան 60 միլլիոն հոգեկան հիվանդ ու մոտ 40,000 ինքնասպանություն: Ինչո՞ւ այսքան հուսահատություն:
Սիրելի ընկերներ, լուծումը մեկն է՝ Սնեք Ձեր Հոգին: Մի անտեսեք ձեր հոգու ձգտումը: Եթե դուք այն չէք տեսնում չի նշանակում որ այն չկա: Դուք ուղեղն էլ չեք տեսնում, բայց այն կա չէ՞
Թողեք, որ ձեր հոգին կապնվի ՆՐԱ հետ Ով կյանք տվեց ու շունչ, ու հետո եկավ այն փրկելու և ասեց, որ հողանյութ կերպարիդ մեջ շունչ փչողին կարող ես Հայր կոչել: Որպեսզի կապնվի, այն պետք է ճանաչի իրեն ստեղծողին: Որպեսզի դու ճանաչես, պիտի ձեռքդ վերցնես Աստվածաշունչն ու կարդաս այն: Որպես առաջին քայլ, հենց այօր ձեռքդ վերցրու Աստվածաշունչն ու կարդա երկու գիրք՝ Սիրաքի իմաստության գիրքը Հին Կտակարանից (շատ կվայելես այն) և Ավետարան ըստ Ղուկասի: Եկեղեցի հաճախիր, մասնակցիր համայնքային կյանքին, սկսիր խոսել քո Տէր Աստուծո հետ: Ու դեպի ուրախություն և խաղաղություն փոփոխությունն ինքդ կսկսես զգալ: Սա միայն սկիզբն է, բայց շատ լավ սկիզբ:
Հիշեք, որ մեր կյանքերը ճյուղի նման են, եթե որթատունկի վրա չմնաք, կչորանաք, բայց եթե մնաք ու պտուղ տաք, ապա կետվեք, որպեսզի ավելի շատ պտուղ տակ: Իսկ պտուղները ցանկալի են ու բար:
«Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է։ 2Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի։ 3Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի։ 4Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք։ 5Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը։ Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող։ 6Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի։ 7Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի։» Հովհ. 15:1-7շ
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
Մտածածդ պիտի կարենաս քաջութեամբ արտայայտել, առանց զայն ուրիշին վրայ պարտադրելու….առանց միաժամանակ ՎԱԽՆԱԼՈՒ, թէ ուրիշը կրնայ սխալ հասկնալ զայն, կամ չհաւնիլ զայն, կամ՝ նոյնիսկ քեզ զրպարտել քու տեսակէտիդ համար….ԱԶԱՏՈՒԹԵԱՆ կարեւոր բաղադրիչ են՝ սեփական մտածողութիւն ունենալը եւ զայն բարձրաձայնելու քաջութիւն ցուցաբերելը…….
***
ԸՆԿԵՐՆԵՐ կան՝ մօտիկ, հեռու, որ կը զգան քեզ, զգալով կը հասկնան քեզ՝ անիմանալի հաղորդականութեամբ մը, նոյնիսկ եթէ իրական կեանքի մէջ տեսած չըլլաս զիրենք….ՀՈԳԵԿԱՆ ՏԱՐԱԾՔ կա՛յ, ուր մաքուր հոգիները կը հանդիպին, կը զրուցեն լուռ իրարու հետ, կը կիսեն իրենց խինդն ու ցաւը, իրարմով կը զօրանան, կ’ամրանան, կը գօտեպնդուին….Ո՛չ մէկ բան կրնայ փոխարինել մարդկանց ճշմարիտ հաղորդակցութեան ջերմութիւնը, որ զերթ երփներանգ ծիածան, հեռաւոր սրտերը կը կամարէ իրարու….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Երկու բան դժուար է հանդուրժել՝ մարդկանց յիմարութիւնը եւ գիտակից չարութիւնը…: Երկուքն ալ վտանգաւոր են անկասկած եւ պատճառ կրնան դառնալ աղէտալի դէպքերու, տուն տալ մարդկային ողբերգութեանց….: Իսկ պատմութեան մէջ, որքա՛ն շատ են այն պատերազմներն ու արիւնալի բախումները՝ երկիրներու, հատուածներու միջեւ…, որոնց բուն պատճառներու պատճառը կարելի է վերագրել՝ մարդկային յիմարութեան, երբ բանիմացութեան պակասը կը հրահրէ մութ կիրքերու մոլեգին տենդը…կամ ալ՝ մարդկային գիտակից չարութեան, երբ արդէն չարութիւնը կը դառնայ լաւապէս մտածուած, ծրագրաւորուած չարիք…., թէեւ հաւասարակշռուած մարդ անհատին համար, դժուար է հասկնալ թէ ի՞նչ է իմաստը՝ ՉԱՐԻՔ՝ ՉԱՐԻՔԻ սիրոյն…, ան ալ գիտակցաբար կատարուած: Բայց որքան ալ փորձենք մեկնաբանել այս երեւոյթը, ՉԱՐԻՔԸ կայ ու կայ, ինչպէս նաեւ մարդկային ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ, ուր բանականութիւնը կը դադրի գործելէ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Կան սրտեր որոնք բաց գրքի նման են…ճշմարիտ ցոլանքը ըլլալով զանոնք լեցնող յոյզերուն ու խռովքներուն, տագնապներուն ու տուայտանքներուն, տառապագին ու ցնծագին ապրումներուն….Սիրտեր՝ ուր չկան թաքնաթաքոյց զգացումներ, գաղտնայոյզ ապրումներ, քէն, ոխ, ատելութիւն, սուտ ու կեղծիք…: Հայելիի նման են անոնք, ուր նայելով կը ճանչնաս նաեւ դուն քեզ, կը դառնաս առաւել անկեղծ, առաւել մաքուր, վարակիչ հաղորդականութեամբ մը, որ անպայմանօրէն կը փոխանցուի քեզի ալ, քեզ առնելով իր մագնիսական դաշտին մէջ….
***
ԿԵԱՆՔԸ՝ ՈՐՔԱՆ ԱԼ ՀԻՆ, ՄԻՇՏ ՆՈ՛Ր Է…Ամէն օր, երբ կ’արթննանք, գիտակցաբար թէ անգիտակցաբար, ոգեւորութիւն մը կը զգանք մեր մէջ, որ կա՛նք, կ’ապրի՛նք դեռ, որ դեռ ի՛նչ նոր խոհեր պիտի այցելեն մեզ, ի՛նչ նոր ապրում-զգացումներ պիտի ապրինք, յուզա-իմացական ի՛նչ նոր լիցքերով պիտի հարստանանք….Այսպէս է որ մեր ներաշխարհը տեւաբար կը վերանորոգուի, կը հարստանայ, կ’իմաստնանայ ալ, եթէ կարենանք նորանոր իմաստներ որոնել ու գտնել՝ ամէնօրեայ մեր տպաւորութիւններուն, խոհերուն եւ ապրումներուն մէջ, քանզի ո՛չ մէկ պահ կեանքի մէջ կրկնութիւնը չէ նախորդին….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
«Ո՛Հ, ՓՇՈՏ Է ՃԱՆԱՊԱՐՀԴ, ՔԵԶ ՇԱՏ ՓՈՐՁԱՆՔ ԿԸ ՍՊԱՍԷ,
ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՂԻՆ՝ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ ԽԻՍՏ ՆԵՂ Է…»….Միքայէլ Նալպանտեանի այս խօսքերը այնքան դիպուկ են, այնքան խորիմաստ….ԱԶԱՏՈՒԹԻՒՆ ձեռքբերելը, արդարեւ, փշոտ ճանապարհ անցնիլ է, ուր ոտքերդ պիտի վիրաւորուին, արիւնոտին, պիտի յոգնին ու դողան…., ուր ծունկերդ պիտի կթոտին, տատասկներ ու փուշեր պիտի ճանկռտեն քեզ…, բայց միշտ ու միշտ, աւելի լաւ է ԱԶԱՏ ու ԱՐԺԱՆԱՎԱՅԵԼ ապրիլ, քան գլուխ ծռել ու սողալ յանուն պատառ մը հացի, յանուն սուտ փառքերու, դառնալ գերին մամոնային….ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ՄԱՐԴ ԷԱԿԻՆ ՈՒ ԱԶԳԻՆ ԳԵՐԱԳՈՅՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒՈՒԹԻՒՆՆ Է…..
***
ՄԱՐԴ ԷԱԿԸ էական պահանջքը ունի ՀՈԳԵՒՈՐ սնունդի…, քանզի որքան ալ կուշտ ըլլանք մարմնով՝ աշխարհիկ բազում վայելքներէն, մեր մէջ կը զգանք խոր ծարաւը հոգեւոր հացի…: Երբ Նարեկացի կը կարդանք, կամ մեր միւս ՄԵԾԵՐԸ, երբ կը լսենք Կոմիտասեան երաժշտութիւն, երբ ունկն կը դնենք մեր հոգեզմայլ շարականներուն, երբ կը դիտենք մեր ճարտարապետական աննման կոթողները, կամ Սարեանական թէ այլ հիասքանչ կտաւները….յայնժամ կը զգանք որ մեր ՀՈԳԻՆ ԿԸ ՓԱՌԱՒՈՐՈՒԻ, կը զգանք որ վեր կը բարձրանանք հողեղէն մեր կեանքէն դէպի բարձրագոյն ոլորտները ՀՈԳԵՒՈՐԻ, կը հիանանք ու կը լիանանք…. եւ կարծէք կը գտնենք մեր հարազատ ԷՈՒԹԻՒՆԸ…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.