23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ազգային մեր ցաւերէն կամ դժբախտութիւններէն մէկն ալ ա՛յն է, որ քիչ անգամ պատահած է որ ՄՏԱԾՈՂ տարրը եղած ըլլայ հայ կեանքի ղեկավարներու շարքին մէջ….Մեծաւ մասամբ միջակութիւն համարուող ԱԹՈՌԱՊԱՇՏՆԵՐ կառչած են իրենց աթոռներուն, այնտեղ գտնելով իրենց փոքր ԵՍ-երը շոյուած զգալու, կամ շահերը բաւարարուած տեսնելու ԵԶԱԿԻ ԱՌԻԹԸ..: Յանուն այդ եզակի առիթի յարատեւման, շատ անգամ անոնք զոհած են ազգային շահ ու արժանապատուութիւն….չունենալո
***
Կայսրութիւնները՝ իրենց անկումին մէջ անգամ, դեռ կը փորձեն իրենց սեղմ բուռին մէջ պահել այն երկիրները, զորս համարած են իրենց գաղութները….Ազատագրուած գաղութները, սակայն, ԱԶԱՏՈՒԹԵԱՆ անփոխարինելի շունչը ճաշակած ըլլալով, պիտի ուզէի՞ն դարձեալ մտնել գաղութարար կայսրութեան մը լուծին տակ, որքա՛ն ալ դժուար ըլլայ ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԲԵՌԸ….Վանդակին երկաթեայ ճաղերէն դուրս թռած թռչունը պիտի ուզէ՞ր վերադառնալ իր նախկին վանդակը, որքա՛ն ալ առատ կեր ու ապահով պատսպարան գտնէ այնտեղ….ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ ԿԵԱՆՔԻ ԻՄԱՍՏՆ ԻՍԿ Է՝ ԱՆՀԱՏԻՆ ՈՒ ԱԶԳԻՆ ՀԱՄԱՐ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Քաղաքականութիւնը՝ իր բոլոր հարցերով, հարցումներով, տագնապներով ու տուայտանքներով կը կլանէ առօրեադ…Բայց մարդկային կեանքը պիտի չսպառի քաղաքականութեամբ միայն…: Իւրաքանչիւր անհատ ունի ներ-անձնական տարածք, ուր կան իր սէրերն ու կարօտները, խոկումներն ու ապրումները, հայեցողական ընդգրկումները, երեւակայութեան թռիչքը…մարդ-բնութիւն-տիեզերք
***
ԳԱՂՈՒԹԱՑՈՒՄԸ կը շարունակուի եւ պիտի շարունակուի, քանզի մարդ էակը ԱՆՅԱԳ է, ԱՆԿՈՒՇՏ է, ՇԱՀԱՄՈԼ է եւ ԻՇԽԵԼԱՏԵՆՉ….Գաղութացման այդ ճանապարհին, երկիրներ կը յափշտակուին, կ’աւերուին, յանուն անոնց բնական թէ այլ պաշարներու իւրացումին….Գաղութացման այդ ճանապարհին, տկար եւ ծախուած կառավարիչներ կը նշանակուին կամ անոնց չընտրութիւնը կը վաւերացուի, որպէսզի կարելի ըլլայ տուեալ երկիրն ու երկիրները անխնայ եւ անարգել կողոպտել, փոքր բաժին մըն ալ հանելով նշեալ կառավարիչներուն….Գաղութացման
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հայազգի ամենանշանավոր հերոսներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչ հեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդտարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի 41 քաղաքներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը…
Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար : Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:
Նա եղել է Ղարաբաղյան պատերազմի հերոս և ՀԱՀԳԲ-ի նախկին անդամ, ՀՀ ազգային հերոս, ուրարտագետ, Հայ Դատի և արցախյան ազատամարտի նվիրյալ:
1991–ի սկզբին հիմնել է Հայրենասիրական ջոկատը:
1992-ից Արցախի Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար:
Զոհվել է 12.06.1993 Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:
1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:
1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:
1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»:
1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան,որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: Այստեղ նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքը,իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով հայեր են՝մոտենում են,պարզվում է ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն,որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը:
Հետմահու Մոնթեն արժանացել է Ազգային Հերոս կոչմանը:
Ի՛նչ որ փայլ ունի, ոսկի չէ դեռ, ի՛նչ որ հաճոյք կու տայ ուրախութիւն չէ դեռ, ի՛նչ որ խելացութիւն կը թուի ըլլալ իմաստութիւն չէ դեռ….Հոգիի եւ մտքի գանձերը մասնաւորապէս երբեք պատրաստի չեն մատուցուիր կեանքի մէջ… պիտի պեղել շարունակ, խորաչափել ու խորաքննել զանոնք, կեանքի փորձի ենթարկել զանոնք եւ մանաւանդ չտարուիլ երբեք այլոց գոված, գովաբանած «արժէք»ներու հմայքէն, որ շատ անգամ կ’ըլլայ խաբեպատիր, սուտ ոսկիի փայլին նման…: Մեզմէ իւրաքանչիւրը ի՛նք պիտի որոնէ ու գտնէ՝ իր սրտին ճշմարիտ ուրախութիւն տուող գանձերը…, ինչպէս նաեւ ի՛նք պիտի փնտռէ Ճշմարիտը՝ թուացեալ ճշմարտանման, բայց էապէս շպարուած սուտերուն մէջէն….Պատրաստի հրամցուածը արդէն կրնա՞յ էապէս երջանկացնել մեզ, եթէ չէ անցած ան մեր կենսափորձի տառապանքին ընդմէջէն….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Սուտին ոտքը կարճ կ’ըլլայ, կ’ըսէ առածը, շեշտելով ա՛յն, որ սուտասանը ուշ թէ կանուխ կը բռնուի եւ իր սուտը կը բացայայտուի….Ցաւ է երբ կը յայտնաբերենք մեր բարեկամ-ծանօթին սուտ խօսած ըլլալը….Խաբուած կը զգանք, կը հիասթափուինք….բայց ամէնէն շատ, բարոյապէս կը մեղքնանք, կը խղճանք խնդրոյ առարկայ անձին, քանզի սուտ խօսողը նախ եւ առաջ Կ’ԱՆԱՐԳԷ ինքզինք, բարոյապէս կը նսեմացնէ իր անձը….եւ անվստահելիութեան կնիքով կը դրոշմէ իր նկարագիրը….
***
Օրերուն հետ կը զգաստանաս, օրերուն հետ կ’իմաստնանաս, մերթ կը խոկաս անցեալին վրայ անվերադարձ, մերթ կը հիւսես նոր երազներ, որ վերջ չունին….: Կ’ափսոսաս մսխուած ժամանակիդ, կ’ուրախանաս փոքրիկ ձեռքբերումներուդ….բայց կը մնաս դժգոհ դուն քեզմէ, քանզի միշտ ալ կրնայիր աւելի լաւ ապրիլ, աւելի լաւ լեցնել կեանքիդ ժամանակը…: Եւ տակաւին, կը խորհիս որ կեանքը դեռ առջեւն է, որ դեռեւս պիտի սկսի կեանքիդ նոր ԷՋԸ…որ գէթ այս անգամ պիտի ըլլայ առաւել իմաստալից. առաւել բեղուն…, քանզի միշտ ալ ԵՐԱԶԸ կ’ապրի, ԵՐԱԶՆ Է ՄԻԱՅՆ ԱՆՄԱՀ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Աղթամարի վանքից ծագող 1852 թվականի այս փաստաթուղթը համացանցում դրվում է առաջին անգամ (բնօրինակը Մատենադարանում է, նաև տպվել է 2013 թ. մեր հրատարակած «Աղթամար» գրքում)։ Սա Ս. Էջմիածնի կաթողիկոսին ուղարկված նամակի ավարտական էջն է, որի վրա Աղթամարի թեմական խորհրդի անդամեների ստորագրություններն ու կնիքներն են (հաճախ մատանու վրա եղած կնիքներ)։ Անվանաշարքն սկսվում է՝ Պետրոս եպիսկոպոս, Խաչատուր վարդապետ և այլք, հետո նաև բազմաթիվ աշխարհականներ… 50-ից ավելի ստորագրություն ու կնիք։
Ո՞ւր անհետացան այսքան մարդկանց սերունդները…
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր ընկերության միջազգային օրն է, այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում հանրահայտ մարդկանց կարծիքներն ընկերության և բարեկամության մասին:
1.Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է: Կ. Հելվեցիուս
2. Զգույշ եղեք նրանց հետ, ում հետ կապվում եք, երբեք մի մտեք այն ընկերախմբի մեջ և մի վստահեք այն մարդկանց, որոնց սկզբունքներին չեք հավատում: Ու. Կոլրիջ
3. Բարեկամ ընտրիր առանց շտապելու, էլ ավելի քիչ աճապարիր նրան փոխելու: Բ. Ֆրանկլին
4. Բարեկամությունը սրբազան բառ է, դա սուրբ զգացմունք է, որը հաստատվում է միայն օրինավոր մարկանց միջև և զարգանում է սոսկ փոխադարձ հարգանքի հիման վրա: Է. Բոեսի
5. Մերձեցման առաջին պայմանն անկեղծությունն է: Մ. Մ. Պրիշվին
6. Բարեկամությունը պահելու և պահպանելու լավագույն միջոցը փոխադարձ հաղորդումն է այն մասին, թե մենք ինչ ենք անում: Մարդիկ միմյանց հետ անհամեմատ ավելի են մերձենում իրենց գործունեության ընթացքում: Ի. Գյոթե
7. Ընկերները միմյանց հետ շփվելիս այն պատճառով են բավականություն գտնում, որ միատեսակ են մոտենում մարդու բարոյական պարտականություններին: Ժ. Լաբրյուեր
8.Բարեկամության իսկական հիմքը հավասարությունն է: Բարեկամությունը երբեք թույլ չի տալիս հիերարխիա, այլ միշտ պահանջում է հավասարություն: Է. Բոեսի
9. Իսկական բարեկամը նա է, ում ամեն ինչում, որ վերաբերում է ինձ, կվստահեի ավելի շատ, քան ինքս ինձ: Մ. Մոնտեն
10. Ով ցանկանում է առանց թերությունների ընկեր ունենալ, նա կմնա առանց ընկերների: Բիաս
Հայ Առաքելական եկեղեցին վաղը նշելու է Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի է ունեցել Սուրբ Հարությունից հետո հիսուներորդ օրը: Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության երեք անձերից մեկն է, համագո և հավասար Հորը և Որդուն: Քրիստոս Իր երկրային գործունեության ընթացքում առաքյալների հետ խոսել էր Սուրբ Հոգու գալստյան մասին. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26):
Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է «Գործք Առաքելոց»-ում. «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց ամբողջ այն տունը, ուր նստած էին: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):
Աստվածաշնչային այս հատվածում նշվում են տարբեր երկրների անուններ, որտեղից եկածները զարմանում են` յուրաքանչյուրն իր հարազատ լեզուն լսելով: Հիշատակված տեղանունների թվում են նաև Միջագետքը, Հրեաստանը և Գամիրքը (Գործք 2:9): Եկեղեցական սուրբ հայրերից Տերտուղիանոսն ու Օգոստինոսը պնդում են, որ ավելի ճիշտ կլինի Հրեաստան բառը փոխարինել Հայաստան բառով, քանի որ ավելի տրամաբանական է, որ օտար երկրների շարքում նշված լինի Հայաստանը: Բացի այդ, աշխարհագրական առումով Միջագետքի և Գամիրքի միջև գտնվում է Հայաստանը:
Հետևաբար այս նշանավոր իրադարձությանն ականատես են եղել նաև հայերը: Հայ Առաքելական եկեղեցում Հոգեգալստյան շարականներից են «Առաքելոյ աղաւնոյ» (Սուրբ Հոգին աղավնու տեսքով իջել է Հիսուս Քրիստոսի մկրտության ժամանակ) և «Երրորդութիւն անբաժանելի» շարականները, որոնք երգվում են առավոտյան ժամերգության ընթացքում: Իսկ երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է անդաստանի արարողություն և ընթերցվում 12-րդ դարի Հայ եկեղեցու հայրերից Ս. Ներսես Լամբրոնացու՝ այս առթիվ գրված աղոթքը:
Քրիստոնեական եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սուրբ Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին, այլ ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստյան հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալի` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:
Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի): Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տևում է 5 օր` երկուշաբթիից ուրբաթ:
Այսօր լրանում է 20-րդ դարի երաժշտարվեստի խոշորագույն ներկայացուցիչներից Արամ Խաչատրյանի ծննդյան 111-ամյակը:
Նա ծնվել է Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում, 1903 թվականի հունիսի 6-ին, գիրք կազմող Եղյա Խաչատրյանի ընտանիքում։ 1913 թվականին նա ընդունվում է Թիֆլիսի «Կոմերցիայի դպրոց»-ը, բայց նախընտրում է երաժշտությունը։ Որոշ ժամանակ ինքնուրույն սովորելով նվագել փողային գործիքներով, նա ընդունվում է մի փողային նվագախումբ։
1915 թվականին երիտասարդ Արամ Խաչատրյանի ահաբեկված ընտանիքը, թողնելով ամբողջ իր ունեցվածքը գաղթում է Եկատերինոգրադ (Կրասնոդար), Խաչատրյանի մեծ եղբոր մոտ։ Բարեբախտաբար թուրքական զորքերը չեն ներխուժում Թիֆլիս և Խաչատրյանի ընտանիքը վերադառնում է տուն։
1921 թվականին Արամ Խաչատրյանի եղբայր Սուրենը տանում է Արամին Մոսկվա, որտեղ Արամը ընդունվում է «Գնեսինի Երաժշտական Քոլեջ»-ը։ Այդ ամենից առաջ Արամը նույնիսկ նոտաները չգիտեր։
Շատ շուտով նա բացահայտում է իր կոմպոզիտորական տաղանդը և 1925 թվականին Գնեսինը առաջարկում է Արամին կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929 թվականին Արամը ընդունվում է Մոսկվայի Կոնսերվատորիան, որտեղ նա ուսանում է հայտնի ռուս կոմպոզիտոր և ուսուցիչ Մյասկովսկու մոտ։ Արամը ավարտում է կոնսերվատորիան փայլուն գնահատականներով և իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Այս ժամանակահատվածում նա գրում է նաև երաժշտություն թատրոնի համար, մեծ առումով «Վալենսիական այրի» շարքը և «Դիմակահանդես»-ը, և իր ավարտական տարիների ընթացքում՝ «Դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը։
1939 թվականին Խաչատրյանը գրում է իր առաջին բալետը, որն ի սկզբանե կոչում է «Ուրախություն», հետագայում այն վերանայվում և վերանվանվում է «Գայանե»:
1936-1947 թվականները ամենաբերքառատն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի համերգ»-ը, 1946 թվականին՝ «Երկրորդ սիմֆոնիան», 1943 թվականին՝ «Թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար» համերգը, 1946 թվականին՝ «Երրորդ սիմֆոնիան» և 1947 թվականին՝ իր «Պոետիկ սիմֆոնիան»։
1940-ականներին նա շրջում է ամբողջ Սովետական Միությունը՝ Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950 թվականին նա մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Առաջիկա տարիներին շրջագայում է 42 երկիր` բոլոր մայրցամաքներում։
50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունէությունը Գնեսինի ինստիտուտում և Մոսկվայի կոնսերվատորիայում։
1956 թվականի Դեկտեմբերի 27-ին Խաչատրյանի հայտնի «Սպարտակ»-ը բեմադրվում է Կիրովի բեմում։ Խաչատրյանի 70-ամյակը պաշտոնապես նշվել է և Մոսկվայում և Երևանում։ Արամ Խաչատրյանը մահացել է 1978 թվականի մայիսի 1-ին և թաղված է «Երևանի` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում» հայ մյուս մեծերի կողքին:
Միայն Աստուծոյ խորատես սրատես, ամէնատես ԱՉՔՆ է որ կրնայ տեսնել մարդոց սրտի խորքը, անոր ազնուութիւնը, բարութիւնը, մաքրութիւնը,….տեսնել մարդոց ըրածն ու չըրածը, ըսածն ու չըսածը, մտածածն ու զգացածը,,,,, արժեւորել անոնմէ իւրաքանչիւրին խիղճը, վաստակը….եւ ըստ այնմ ԴԱՏԵԼ զայն…: Մեր մարդկային սահմանափակ միտքը չի կրնար երբե՛ք ճիշդ ԴԱՏԵԼ մեր նմանին, ճշմարտօրէն ճանչնալ անոր էութիւնը, վաստակը….հետեւաբար կը մնայ ԹԵՐԻ, ՄԻԱԿՈՂՄԱՆԻ, ԱՉԱՌՈՒ, բոլոր պարագաներուն ալ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.