23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

19.09.2023 | 12:10

19.09.2023 | 11:10

18.09.2023 | 14:10

18.09.2023 | 13:10

18.09.2023 | 12:10

18.09.2023 | 11:10

16.09.2023 | 14:10

16.09.2023 | 12:10

15.09.2023 | 15:10

15.09.2023 | 14:10

15.09.2023 | 13:10

15.09.2023 | 12:10

15.09.2023 | 11:10

14.09.2023 | 15:10

14.09.2023 | 14:10

Հիսուս ասում է.
-Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև ձեր Հայրը բարեհաճեց արքայությունը ձեզ տալ։ Վաճառեցե՛ք ձեր ունեցվածքները և փողը ողորմությա՛ն հատկացրեք։ Փորձեցե՛ք ձեռք բերել այնպիսի հարստություն, որ չի արժեզրկվում, այնպիսի մի գանձ, որ չի պակասում, և այն դիզեցե՛ք երկնքում, որտեղ ո՛չ գողը կարող է մոտենալ նրան, և ո՛չ էլ ցեցը կարող է փչացնել. որովհետև որտեղ ձեր հարստությունն է, այնտեղ է նաև ձեր սիրտը։
-Պատրա՛ստ եղեք, թող ձեր գոտիները ձեր մեջքին ամրացած և ձեր ճրագները վառված լինեն, նման եղեք այն ծառաներին, որոնք սպասում են, որ իրենց տերը հարսանիքից վերադառնա, որպեսզի երբ գա և բախի դուռը, նրանք իսկույն բաց անեն։ Երանի՜ այն ծառաներին, որոնց տերը երբ գա, արթուն կգտնի նրանց։ Ասում եմ ձեզ, որ ինքն իր մեջքին գոտի պիտի կապի, սեղան պիտի նստեցնի նրանց և ինքը սպասարկի նրանց։ Երանելի են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի նրանց, երբ տուն վերադառնա կեսգիշերին կամ ավելի ուշ։
Բայց ա՛յս էլ իմացեք, որ եթե տանտերը գիտենար, թե գողը որ ժամին կգար, արթուն կմնար և թույլ չէր տա, որ գողը, պատը քանդելով, իր տունը մտներ։ Ուրեմն դուք էլ պատրաստ եղեք, որովհետև Մարդու Որդին կարող է գալ ձեր չսպասված ժամին։
(Ղուկասի ավետարան 12:32-40)
Արթուն և պատրա՛ստ եղեք, որովհետև ձեր թշնամին՝ Սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա: Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում: Եվ ամեն շնորհ պարգևող Աստվածը, որ Քրիստոս Հիսուսի միջոցով իր հավիտենական փառքին կանչեց ձեզ՝ նկատի ունենալով, որ ինչ-որ չափով մասնակից եղաք Հիսուսի չարչարանքներին, կկազդուրի, կզորացնի և ամուր հիմքերի վրա կհաստատի ձեզ:
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 5:8-10)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
«Հայկական Վարկածի» հյուրն է սիրո ու կնոջ հավերժական երգիչ, բանաստեղծ Մերուժանը:
Առաջին մասն՝ այստեղ
-Շարունակենք կին — տղամարդ հարաբերություններ թեման, որ կարծում եմ, արդի հասարակության պակաս կարևոր խնդիրներից չէ: Դուք բերեցիք Էլդա Գրինի օրինակը, կին, որն այսօր 80 անց է, բայց աշխատում է, չի ուզում բեռ դառնալ իր երեխաների համար: Իսկ այսօր շատ երիտասարդ ու կարող կանայք չեն ուզում դուրս գալ իրենց ոսկեզոծված վանդակից: Խոսքը վերաբերում է հասարակության մեջ որոշակի դիրք զբաղեցնող ամուսին ունեցող կանանց: Ու նաև նշեմ, որ խոսքը, ոչ միայն ուղղակի աշխատանքի մասին է, այլ հանրության համար նշանակություն ունեցող՝ ավելի շուտ իր մեջ բարեգործական շեշտադրում կրող զբաղվածության մասին է, իսկ դա այսօր իրենց կարող են թույլ տալ ոչ քչերը:
—Այո, այսօր մեր քաղաքական էլիտայի կանայք հասարակության մեջ որևէ դեր չունեն, որևէ ինքնուրույն հասարակական քայլ չեն կատարում: Այդ դերը իրենք պետք է վերցնեն, դա ներքին պահանջմունք պետք է դառնա, թեև տղամարդիկ ևս պետք է նրանց օգնեն լինելու համապատասխան հարթության վրա: Այդ մոտեցումը պետք է ներմուծվի հասարակություն, որովհետև մենք դրա կարիքը ունենք: Չպետք է մոռանալ, որ Էլդա Գրինի զարգացվածության աստիճանը շատ բարձր է:Մեր կանայք դրան պետք է ձգտեն, առաջին հերթին՝ հոգևոր արժեքների:Այ նրա դուստրը՝ Աննա Էլբակյանը ևս բարձր ինտելեկտի տեր կին է, պարկեշտ է և մեծ հարգանք ունի դեպի եկեղեցին և հավատը : Հյուգոն ասում է՝ փնտրել Աստծուն փիլիսոփայություն է, գտնել Աստծուն՝ կրոն: Մարդը, երբ արդեն գտնում է Աստծուն, նա դառնում է կրոնի զավակը: Ես ուզում եմ, որ մեր կանայք դավանանքով լինեն ազնիվ քրիստոնյաներ, նախաձեռնող լինեն որպես կին անհատ, ընդհանրապես լինեն նախաձեռնող ու լավ մայր, լավ կին, իհարկե, այս ամենը միշտ չէ, որ կարող է մի կնոջ մեջ լինել, բայց եթե նրանցից յուրաքանչյուրն իր մեջ ունենա այդ հատկանիշներից գոնե մեկ — երկուսը, ապա մենք կունենանք գեղեցիկ հասարակություն:
-Վատ առաջարկ չէ, քիչ թե շատ ապահոված կանայք, որոնց ամուսինները հաճախ հավատարիմ չեն, կարող են իրենց կյանքը նվիրել շատ ավելի կարևոր բաների, քան վիրավորանքից տառապելն է, կամ տղամարդու դավաճանությանն ի պատասխան այլ զուգընկեր փնտրելն է:
-Կինը, իր տղամարդուց ավելի հաճելի տղամարդ գտավ, գնալու է, անհնարին է, որ նա չգայթակղվի ու չգնա:
-Բայց չէ՞ որ դա մեղք է, չէ՞ որ քիչ առաջ ասացիք, որ կինը պետք է լինի հավատքով ու պարկեշտ:
—Այո, գայթակղությունը մեղք է, բայց կա նաև մի բայց, անհնարին է գայթակղությանը դիմանալ, օրինակ կինն ունի ամուսին, որն իր կնոջը պատշաճության աստիճանի չի բարձրացնում, մեկ այլ տղամարդ սկսում է մեծարել կնոջը և կինը գնում է դեպի նա:Որովհետև նա պետք է գնա, որովհետև դա կնոջ համար անհրաժեշտություն է, դա նրա էությունն է:
-Իսկ ընտանի՞քը,պարտավորություննե՞րը:
—Որևէ բան կիրքը սանձել չի կարող, անհնարին է, որ կինը սիրվել չցանկանա, ուստի, եթե նա բավարար չափով չի ստանում այդ սերը, անկախ նրանից, թե քանի զավակ է ծնել այդ տանը, նա նետվում է դեպի այլ տղամարդու գիրկը: Մենք հույզերին ու զգացմունքներին հաղթել չենք կարող:
-Բայց շատ կանայք կան, որոնք հանուն երեխաների, հանուն իրենց պարտքի համակերպվում են տխուր իրավիճակի հետ՝ գնալով ինքնազոհության:
—Դրանք մտավոր հետամնաց կանայք են, որովհետև ամոթին զոհ գնալով՝ կորցնում են իրենց առողջությունը և զոհաբերում կյանքը:
-Բայց սերն (իհարկե ոչ բոլոր դեպքերում) ի վերջո նաև հիասթափություն է բերում:
-Հիասթափությունը գալիս է տղամարդու վարքագծի դրսևորումից: Այդ հիասթափությունը նաև ընկերության մեջ է հաճախ լինում:Բայց հիմա մենք խոսում ենք սիրո մասին:
-Իսկ նորմա՞լ է, որ տղամարդիկ միաժամանակ հարաբերվում են մի քանի կնոջ հետ:
— Եթե այդ երկրի բարքերի մեջ դրված է բազմակնությունը՝ դատապարտելի ոչինչ չկա, բայց մեզ մոտ դա ընդունված չէ: Չնայած դրան՝ մենք ոչ մեկի ազատությունն արգելել և ոչ մեկի կամքին բռնանալ չենք կարող:
— Իսկ տղամարդը կարո՞ղ է միաժամանակ մի քանի կնոջ սիրել:
-Ոչ, դա անհնարին է, դա աննորմալ երևույթ է:
— Բայց ես գիտեմ տղամարդկանց ,որոք հավատացնում են թե սիրում են կնոջը, բայց և չեն կարողանում միայն նրանով բավարարվել:
—Հնարավոր չէ երկուսին սիրել միաժամանակ, բայց երկուսին կենակցել հնարավոր է:
-Այսօր կան բազմաթիվ մարդիկ,մասնավորապես աղջիկներ, որոնք ուզում են ամուսնանալ, բայց հնարավորություն չունեն, չեն կարողանում, այդ դեպքում ի՞նչ պետք է անել:
—Այդ աղջիկներին ոչ ոք չի խանգարում գտնել մեկին, որի միջոցով կկարողանան մայրանալ և միաժամանակ հագեցնել իր կիրքը:
-Բայց մեր կրոնը, մեր եկեղեցին չի ընդունում դա:
—Եկեղեցին կարող է մերժել, բայց բնությունը այդ ժամանակ չի նայում եկեղեցուն: Պետք է չմերժել Աստծո գոյությունը, բայց միաժամանակ լինել ազատ: Անհնարին է, որ Աստված քեզ դատապարտի քո ազատության համար:Ես չեմ ասում անառակության ու սանձարձակության համար, ես ասում եմ ազատության համար: Հիմա շատ կանայք մի երազանք ունեն՝ մայրանալ, բայց կողակից չունեն և կարող են այլ տղամարդ գտնել:
-Բայց ամուսնացած, ուրիշ ընտանիքի տղամարդուց ունեցած երեխան… մի տեսակ կիսատ ընտանիքում :
—Գիտեք, այս կյանքում կարևորը մայրանալը և զավակ ունենալն է:
Հիսուսն իսկույն ստիպեց իր աշակերտներին, որ նավակ մտնեն և իրենից առաջ գնան Բեթսայիդա, լճի հանդիպակաց կողմը, մինչև որ ինքն արձակի ժողովրդին։ Ժողովրդին հրաժեշտ տալուց հետո Հիսուսը լեռը բարձրացավ՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, նավակը լճի մեջտեղում էր, իսկ Հիսուսն առանձին՝ ցամաքի վրա։ Նա տեսավ, որ աշակերտները նավակը վարելու մեծ դժվարություն էին կրում, որովհետև քամին նրանց դիմացից էր փչում։ Առավոտյան ժամը չորսի մոտ էր, երբ նա, քայլելով ջրի վրայով, եկավ նրանց մոտ և ուզում էր նրանցից առաջ անցնել։ Աշակերտները երբ տեսան, որ նա քայլում է ջրի վրայով, կարծեցին, թե մի ուրվական է, և սկսեցին գոռալ։ Արդարև, բոլորն էլ նրան տեսան և շատ վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց.
-Քա՛ջ եղեք, ես եմ, մի՛ վախեցեք։
Ապա նա նավակ բարձրացավ՝ նրանց մոտ, և քամին դադարեց։ Աշակերտները առավել ևս ապշեցին և շատ զարմացան։ Նրանք արդեն իսկ չէին հասկացել հացի հրաշքի իմաստը, իսկ այժմ էլ նրանց միտքը փակված էր։
Ապա լճի դիմացի կողմն անցնելով՝ եկան Գեննեսարեթ, որտեղ ցամաք ելան։ Դեռ նոր էին նավակից դուրս եկել, երբ տեղի ժողովուրդն իսկույն ճանաչեց Հիսուսին։ Հիսուսն ամբողջ գավառում ուր որ գնում էր, մարդիկ նրա հետևից այս ու այն կողմ էին վազում ու նրա մոտ բերում հիվանդներին՝ իրենց մահիճների մեջ։ Եվ ուր որ մտնում էր՝ գյուղ, քաղաք թե ագարակ, տեղի մարդիկ իրենց հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե հիվանդներին թույլ տա, որ իր զգեստի քղանցքներին դիպչեն։ Եվ նրանք, որ դիպան, բժշկվեցին։
(Մարկոսի ավետարան 6:45-56)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ս. Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրում էր Պափլագոնիա քաղաքում` զբաղվելով այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ է գտնում և բազմաթիվ հրաշագործություններ կատարում: Վարքագրական աղբյուրների համաձայն դևերին հալածում էր, կույրերին` լուսավորում, իսկ իր ունեցվածքը աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվում է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստանում սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, Ս. Փոկասն իր տանն ընդունում է զինվորներին, հյուրասիրում նրանց, ապա ասում, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները, որոնք գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորում են Փոկասին ետ կանգնել իր հավատքից, սակայն Փոկասը չի ուրանում Քրիստոսին և սրախողխող լինելով՝ նահատակության պսակն է ընդունում 117 թ.:
Ս. Երանոսը (Իրենիոս եպիսկոպոս Լիոնի) ծնվել է Էգեականի շրջանում` աշակերտելով ս. Պողիկարպոս Զմյուռնացի Հայրապետին: Իր ուսումն ստացել է Հռոմում, ապա ձեռնադրվել է երեց: 117 թ., Լիոնի եպիսկոպոսի նահատակությունից հետո, հաջորդել է նրան նույն Աթոռում:
Ս. Իրենիոսը Արևմուտքի առաջին մեծ աստվածաբանն է և վերջին օղակը, որ Առաքելական հայրերին կապում է հետագա դարերի Եկեղեցու հայրերի հետ: Հայկական Հայսմավուրքը վկայում է, որ Սեպտիմոս Սևերոսի օրոք, դատավորների մոտ համարձակորեն վկայել է Քրիստոսի մասին, որի համար չարչարվել է և նահատակվել 202 թ.: Հեղինակել է նշանավոր «Ընդդէմ հերձուածողաց» արժեքավոր աշխատությունը:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Ս. Երանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
ՓԱՅԼԻ ու ՇՊԱՐԻ աշխարհ….Շատ-շատեր միայն արտաքին փայլով եւ շպարով կ’արժեւորեն մարդը, երեւոյթները, դէմքերն ու դէպքերը….չեն ուզեր տեսնել անոնց ետին թաքնուած ԽՈՐՔԸ, ԷՈՒԹԻՒՆԸ…կը գոհանան միայն մակերեսայինով, որ այնքան խաբուսիկ է, մոլորեցնող յաճախ….Այսպէս է որ ԹՈՒԱՑԵԱԼԸ կ’ընդունուի որպէս իրականութիւն, ճշմարտանմանը՝ որպէս ճշմարիտ….: Հազուագիւտ են անոնք որոնք կը թափանցեն երեւոյթներու խորքը, կ’երթան դէպի աղբիւրը ճշմարտութեան, հասու կը դառնան անոր….ի գին անշուշտ հոգեմտաւոր անդադրում ճիգի, պրպտող ու վերլուծող մտքի յարատեւ աշխատանքի….Հրամցուածը ընդունիլը ամէնէն դիւրին ճամբան է….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Այս դեպքից հետո Հիսուս յոթանասուներկու աշակերտներ ևս նշանակեց և նրանց իրենից առաջ զույգ-զույգ ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու շրջանները, ուր ինքը գնալու էր: Հիսուս ասաց նրանց.
-Հունձն առատ է, բայց մշակները՝ սակավ: Ուստի խնդրեցե՛ք հնձի տիրոջը, որ իր հնձի համար մշակներ պատրաստի և ուղարկի: Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ: Ո՛չ քսակ վերցրեք ձեզ հետ, ո՛չ ճանապարհի պարկ, ո՛չ կոշիկ: Որ տունը որ մտնեք, նախ ասացե՛ք՝ «Խաղաղությո~ւն այս տանը»: Եթե այդ տան մեջ խաղաղասեր մարդ լինի, ձեր ողջույնի խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ՝ ձեր ողջույնը կվերադառնա ձեզ: Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ որ տան ձեզ, կերե՛ք և խմե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին… Եթե այնտեղ հիվանդներ կան, բժշկեցե՛ք նրանց և ասացե՛ք ժողովրդին. «Աստծու թագավորությունը մոտեցել է»:
(Ղուկասի ավետարան 10:1-9)
Արդ, գոհության Աստծու, որ մասնակից է դարձնում մեզ Հիսուս Քրիստոսի հաղթական երթին և մեր միջոցով իր գիտության բույրն է տարածում ամենուրեք։ Փրկության ճանապարհին գտնվողների մեջ ապրենք, թե կորստի ճանապարհին գտնվողների մեջ, մեր կյանքը Քրիստոսի ձեռքով Աստծուն ընծայված անուշահոտ խնկի նման տարածում է իր բույրը։ Կորստի ճանապարհին գտնվողների համար մահաբույր և մահաբեր է թվում մեր կյանքը, բայց փրկության ճանապարհին գտնվողների համար կյանքի բուրմունք է, որ տանում է դեպի կյանք։ Սակայն ո՞վ կարող է ապրել այսպիսի մի կյանք։ Անշուշտ ոչ նրանք, ովքեր վաճառքի են հանում Աստծու խոսքը, այլ մենք, որ անկեղծորեն ենք խոսում Աստծու առաջ՝ որպես Քրիստոսին միացած Աստծու պատգամավորներ։
(Պողոս առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին 2:14-17)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Աշնան մեղեդին կը բերէ վառ յուշերը անցած-գացած օրերու…..որոնք միշտ ալ կը քաղցրանան անցնող ժամանակին հետ, թունդ գինիի նման, կը դառնան հեքիաթ եւ անուրջ լուսեղէն….Այդ յուշերուն մէջ կայ մանուկ օրերու անմեղութիւնը, անապական սէրը մարդոց ու աշխարհին հանդէպ, մաքուր հայեացքը, որ տակաւ կը մշուշուի աշնան օրերուն նման….Այդ յուշերուն մէջ կան պատանեկան սէրեր, որոնք բռնկած են մեր սրտերու խարոյկին մէջ….Կան հասուն տարիքի իմաստնացած սէրեր, կարօտներ անհամար, որոնց ոսկեհուր փայլը դեռ պահած ենք մեր սրտերուն մէջ…., որպէս անթեղուած կրակ, որ կը մերժէ մոխրանալ….Աշունը հին բայց չհինցող օրերու անուրջ է, քաղցրաթախիծ երազ, որ սրբազան դողով կը պարուրէ հոգին…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հիսուս ասում է.
-Կգա ժամանակ, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե Աստծուն ծառայություն է մատուցում: Մարդիկ այս բաները կանեն ձեզ, որովհետև չճանաչեցին ո՛չ Հորը և ո՛չ էլ ինձ:
(Հովհաննեսի ավետարան 16:2-3)
Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքները ոչինչ են գալիք փառքի համեմատ, որ հայտնվելու է…
Եվ գիտենք, որ ամբողջ ստեղծագործությունը հեծում է երկունքի ցավով, և ոչ միայն ստեղծագործությունը, այլ նաև մենք, որ ստացել ենք Սուրբ Հոգին՝ որպես Աստծու պարգևների երախայրիք, մենք ևս ներքնապես հեծում ենք՝ ակնդետ սպասելով որդեգրության, այսինքն՝ մեր մարմինների փրկությանը: Այս հույսով է, որ փրկվեցինք: Իսկ տեսանելի հույսը հույս չէ, որովհետև մի բան, որ մարդ արդեն տեսնում է, էլ ինչո՞ւ հուսա: Ընդհակառակը, եթե հույս ունենք մի բանի, որը չենք տեսնում, համբերությամբ սպասում ենք դրան:
Ճիշտ նույն ձևով էլ Սուրբ Հոգին օգնության է հասնում մեր տկարությանը, որովհետև մենք, որ աղոթում ենք, չգիտենք, թե ինչպես պետք է աղոթել, բայց Հոգին ինքը բարեխոսում է մեզ համար անմռունչ հառաչանքներով:
(Պողոս առաքյալի նամակը հռոմեացիներին 8:18, 22-26)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Ներկայ դարի թոհուբոհին մէջ, մարդիկ էապէս առանձին կը թուին ըլլալ….Շատեր կը գանգատին թէ խօսակից մը անգամ չունին, որուն կարենան իրենց սիրտը բանալ, որուն հետ կարենան խօսիլ անկեղծօդրն զիրենք յուզող ցաւերէն ու խռովքներէն….հասկնալ եւ հասկցուիլ….Թերեւս սա է պատճառը որ մարդիկ շուն ու կատու կը պահեն, գորովագին կը գուրգուրան անոնց վրայ, կը խօսին ալ անոնց հետ….նոյնիսկ անոնց կը թողուն յետ-մահու իրենց ժառանգութիւնը….Մարդը տակաւ կը հեռանայ մարդէն…., ինչ որ լրջագոյն խնդիր է անկասկած…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Վերջին հաշուով, մարդ իր խղճին է հաշուետու….իր ըրածին ու չըրածին համար….իր լաւին ու վատին համար…Խիղճը՝ եթէ առողջ մնացած է ան, կ’արժեւորէ մեր վարքն ու արարքները….անդորրաւէտ ուրախութիւն պարգեւելով մեզի, եթէ բարի խօսք ու գործ ենք ըրած….եւ ահեղ դատաստանի կոչելով մեզ, եթէ չարին ենք սպասարկած….ԽԻՂՃԸ ԱՍՏՈՒԾՈՅ ՁԱՅՆՆ Է մեզմէ իւրաքանչիւրին մէջ, զոր կարելի չէ առ յաւէտ լռեցնել….
***
Ահաւոր է երբ հաւատքդ կը նահանջէ….երբ ա՛լ դադրիս հաւատալէ բարեկամ կարծուածին, մարդու խօսքի անկեղծութեան….երբ չես գտներ անշահախնդիր վարք ու արարք….երբ մերկ աչքով կը տեսնես Շահը ամենազօր….Սարսռազդու է երբ ա՛լ չըլլան սրբութիւններ….երբ վաճառքի ապրանք դառնայ ամէն բան….Սարսափելի է երբ հոգին ալ կը ծախեն երեսուն խեղճ արծաթով….եւ ամէն ինչ կը դառնայ լոկ առեւտուր կամ «պիզնէս» եւ ուրիշ ոչինչ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
-
-
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
19.09.2023 | 01:10
Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
20.09.2023 | 02:10
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
19.09.2023 | 02:10
Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին -
18.09.2023 | 12:10
Ստեփանակերտ. Արցախում ճանապարհները բաց չեն, խոսքը միայն մարդասիրական օգնությամբ երկու բեռնատարների անցման մասին է -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
22.09.2023 | 01:10
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.