29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր երիտասարդության միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ընտրել ենք լավագույն աֆորիզմները երիտասարդության մասին:
1.Ջահել ժամանակ մարդ սովորում է, ծեր տարիքում՝ հասկանում: Էբներ Էշենբախ
2. Հոգու ջահելությունը հավերժ է, իսկ հավերժությունը երիտասարդություն է: Ժան Պոլ
3. Ջահելներին սնունդ են տալիս հույսերը, ծերերն ապրում են հիշողություններով: Զանդերս
4. Ոչ ոք չի զգում, թե ջահելությունն ինչպես է անցնում, բայց յուրաքանչյուրը զգում է, երբ այն արդեն անցել է: Սենեկա Կրտսեր
5. Երիտասարդների չափից դուրս ողջախոհությունը գեշ նշան է: Կաստիլիոնե
6. Այն երիտասարդը, որը երբեք չի արտասվել՝ վայրենի է, իսկ այն ծերունին, որը չի ծիծաղում՝ տխմար: Սանտայանա
7. Ջահելների համար հանգստությունը մշտապես հենց ինքն անհանգստությունն է: Ստեֆան Ցվայգ
8. Մենք օգտակար են երիտասարդությանը, եթե կարող ենք շոշափել նրա երևակայությունը, նա երբեք դա չի մոռանա: Էմերսոն
9. Գիշերը հանգստություն է բերում ծերերին, և հույս՝ երիտասարդներին: Բեռնարդ Շոու
10. Յուրաքանչյուր մարդ երեք երիտասարդություն է ունենում. Մարմնի երիտասարդություն, սրտի երիտասարդություն ու մտքի երիտասարդություն: Դժբախտաբար, նրանք երբեք չեն համընկնում: Ֆենեոն
Դարերով մարդ էակը տարուեր է շրջանառուող ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՎ….ինչպէս՝ քրիստոնէական արժէքներ, դեմոկրատիա, մարդկային իրաւունքներ, մշակութային արժէքներ….բայց աշխարհը հետզհետէ կը դառնայ ՎԱՅՐԻ ԱՆՏԱՌԻ «օրէնքներով» կառավարուող աշխարհ, ուր ԻՐԱՒՈՒՆՔԸ ԿԸ ՊԱՏԿԱՆԻ ԶՕՐԱՒՈՐԻՆ…., ուր ՈՅԺՆ է որ կը խօսի, մանաւանդ նիւթականը, մամոնան…: Յանուն այդ ոյժին, մոռացութեան կը տրուին մնացեալ բարոյական-մարդկայնական արժէքները..: Այսօր, իսլամիստ ծայրայեղականները կը վայելեն քրիստոնեայ արեւմուտքին հովանաւորութիւնը եւ կը շարժին անոր նաւթային, տարածքային, թէ այլ ՇԱՀԵՐՈՒՆ ի նպաստ….ՀԱՊԱ Ո՞ՒՐ ՄՆԱՑԻՆ ԱՅՆ ԼՈԶՈՒՆԳՆԵՐԸ, որոնց համար իբր կը գործէր ան… ԱՆՈՆՔ ԴԱՐՁԱԾ ԵՆ ՍՈՍԿ ՇՐԹՈՒՆՔԻ ՄԱՐԶԱՆՔ ԵՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ….
***
Մարդ արարածը ԱԶԱՏ ըլլալու դատապարտուած է….Ի՛նքն է որ պիտի կերտէ իր կեանքը համաձայն իր բաղձանքներուն, ներքին մղումին, երազանքին, կամքի, ոգիի ոյժին, բանականութեան…: Ո՛չ մէկ գիրք թէ դասագիրք, ոչ մէկ ուսուցիչ թէ ծնողք կրնայ քեզի համար ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ կատարել, որքան ալ անոնց խորհուրդները քեզ ներշնչեն, որոշ ուղղութիւն տան…: Դուն եւ միայն դուն պիտի կատարես քու ԸՆՏՐԱՆՔԴ, դուն եւ միայն դուն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ պիտի ըլլաս ԸՆՏՐԱՆՔԻԴ համար..: Շատեր խուսափելու կամ խուսանաւելու եզրեր կը գտնեն, այդ ազատութեան եւ պատասխանատուութեան բեռը չկրելու, զայն ուրիշին վրայ բարդելու համար…: Բայց կեանքը դարձեալ եւ դարձեալ կը հաստատէ այն անհերքելի ճշմարտութիւնը, որ մեզմէ ԻՒՐԱՔԱՆՉԻՒՐԸ, ուզենք կամ չուզենք, ԱԶԱՏ ԸԼԼԱԼՈՒ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԱԾ Է….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԲԱՐՈՒԹԻՒՆԸ լո՛յս է, չարին ընդդէմ յաղթանակ է, լոյսի նուաճում է խաւարին դէմ, կեանքի յարատեւում ու պանծացում….Չարը կը մեռնի ամէն վայրկեան, երբ ԲԱՐԻՆ կը սփռէ իր արեւալոյսը, խաղաղութեան ծիածանը, սրտի ջերմութիւնը, կեանքի փառաւորումը….ՄԱՐԴԸ ԾՆԱԾ Է ԲԱՐԻՆ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ, նոյնիսկ՝ ամէնէն դժուար ու դաժան պայմաններուն մէջ…., մանաւանդ՝ փորձութեան ահեղ պահերուն….
***
ՄԵԾ ԳՐՈՂ ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ այնքան իմաստալից կերպով ըսած է. «ԱՅՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ ՄԵԾԱԳՈՅՆ ՄՇԱԿՈՅԹԸ ԱՆՈՐ ԳՈՅՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ Է»….Այո, սիրելիներ, մեզի հետ պատմութեան քառուղիներուն յայտնուած բազում հին ժողովուրդներ անհետացեր են պատմութեան թատերաբեմէն, իսկ ՄԵՆՔ ԿԱՆՔ, ի հեճուկս մեր ճակատագրի ամէնէն դաժան հարուածներուն…ՄԵՆՔ ԿԱՆՔ, ի հեճուկս նոյնիսկ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԵՒ ԲՌՆԻ ՀԱՅՐԵՆԱՀԱՆՄԱՆ…Սա կը նշանակէ որ ՄԵՆՔ՝ ԱԶԳՈՎԻՆ, ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ ՈՒՆԻՆՔ ԿԱՏԱՐԵԼԻՔ….ԼՈ՛ՅՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ….Ահա այս մասին պիտի մտածենք ամենայն պատասխանատուութեամբ…..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ռուս գրող Անտոն Չեխովի պատմություններն ու պիեսները թանկ ու կարևոր, անսահման մտերմիկ ու հրաշալի զգացողության են պարգևում.
1.Գրողը պետք է շատ գրի, սակայն չպետք է շտապի.
2. Ամուսնությունը հետաքրքիր է, եթե հիմնված է սիրո վրա. ամուսնանալ կնոջ հետ, որը բարետես է, նույնն է՝ շուկայից անպետք իր գնել, ինչ է, թե այն լավ տեսք ունի:
3. Մարդիկ, որոնք ապրում են միայնակ, իրենց հոգում ինչ-որ կարևոր պատմություն ունեն, որը նրանք ուրախությամբ կպատմեին.
4. Համալսարանը զարգացնում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ հիմարությունը.
5. Լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք. անցյալում մենք չենք եղել, և այն հիասքանչ է թվում.
6. Եթե վախենում եք մենակությունից, ապա մի ամուսնացեք.
7. Որտեղ արվեստն ու տաղանդն է, այնտեղ չկա ոչ կիրք, ոչ միայնություն, ոչ հիվանդություն և ինքը՝ մահը կիսով չափ է.
8. Օղին սպիտակ է, սակայն կարմրացնում է քիթը և սևացնում հեղինակությունը.
9. Հակիրճությունը տաղանդի քույրն է.
10. Յուրաքանչյուր շուն պետք է հաչի իր ձայնով.
11. Կարելի է խաբել սիրո, քաղաքականանության մեջ, մարդկանց մոլորեցնել բժշկության մեջ, սակայն արվեստում խաբել չի կարելի:
12. Երբեմն այնքան անտանելի են այն մարդիկ, որոնք երջանիկ են, որոնց մոտ ամեն ինչ հեշտությամբ է կատարվում.
13. Ասում են, ի վերջո, ճշմարտությունը հաղթում է, սակայն դա ճիշտ չէ.
14. Նրան, ում այլևս տհաճ է կյանքը, և ոչինչ ի վիճակի չէ փոխելու, մնում է անել մեկ բան՝ դառնալ չինովնիկ:
Խօսքով կամ գիրով արտայայտուիլը նաեւ լիցքաթափուիլ է….Մեր սիրտը խռովող յոյզերը, ցաւերն ու մտահոգութիւնները երբեմն կը հասնին եռման աստիճան….Ի՞նչ ընել….ահա այն ատեն օգնութեան կը հասնի՝ զանոնք թուղթին թէ համակարգիչի պաստառին յանձնելու եւ այդպիսով խաղաղուելու եւ զուլալուելու հնարաւորութիւնը….: Մարդուն սիրտը պայթելու պէս կ’ըլլայ երբեմն, եթէ այդ սիրտը գիտէ զգալ, յուզուիլ, զայրանալ ու պոռթկալ կեանքի դառն, տգեղ, տմարդի երեւոյթներուն դէմ յանդիման, որոնք դժբախտաբար այնքան շատ են, որքան ալ փորձենք չտեսնելու տալ զանոնք…: Ի՛նչ լաւ է որ մարդ էակը ԱՍՈՒՆ ԷԱԿ է, եւ կրնայ գէթ արտայայտել ինքզինք բառ ու բանով, խօսք ու գիրով, որոնք զերթ ամոքիչ բալասան, կը փոխանցուին սիրտէ-սիրտ եւ կը հանդարտեցնեն փոթորկուած հոգին….
***
Երբե՛ք չեմ սիրած զեխ ու շուայտ կեանքը….զիս չեն հրապուրած եւ չեն հրապուրեր աւելորդ եւ սին պերճանքն ու սնափառ հորթերը ոսկեայ….Կը պաշտեմ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆԸ, երբ անիկա ՆԵՐԴԱՇՆԱԿ Է ՀՈԳԻԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ հետ….Կը մարտնչիմ ամէն տեսակ ՏԳԵՂՈՒԹԵԱՆ դէմ….բնութեան աղաւաղումին, մարդկային հոգիի, մտքի եւ սրտի եղծումին….խօսքի, վարքի եւ արարքի տգեղութեան դէմ….: Ի՞նչ կ’արժէ ամէնէն մեծ ու շքեղ դղեակը, երբ անոր մէջ կը տիրէ ՉԱՐՈՒԹԻՒՆԸ իր ահաւոր ՏԳԵՂՈՒԹԵԱՄԲ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ է կարծել որ ԱՄՆ-ը կամ ՆԱԹՕ-ն կրնան հակառակ երթալ ԹՈՒՐՔԻՈՅ իրենց ռազմավարական ծրագիրներուն մէջ….ԻՆՔՆԱԽԱԲԷՈՒԹԻՒՆ է կարծել որ ԱՄՆ-ը կամ ՆԱԹՕ-ն մեզի ԹԻԿՈՒՆՔ կրնան ըլլալ՝ թուրք-թաթար-ատրպէյճանական հնարաւոր յարձակման պարագային, քանզի Թուրքիան ԱՄՆ-ի եւ ՆԱԹՕ-ի գլխաւոր զինակից-դաշնակիցն է, եւ դէպի Արեւելք ծաւալողապաշտական իրենց ծրագրի հիմնասիւն-յենարանը, Սիոնիստներու հետ միասին….: Հայաստանի Հանրապետութեան ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ պիտի ընտրել այս կարեւորագոյն իրականութիւնը նկատի ունենալով….
***
Շատ պիտի ուզէի միայն գարուն ու ծաղիկ, արեւ ու լուսին երգել, բնութեան հրաշալիքներուն վրայ միայն սքանչանալ, ազգային-քաղաքական հարցեր չշօշափել….բայց մենք իրաւո՞ւնքը ունինք՝ ապաքաղաքական կեանքով ապրելու, գիծ քաշելու ազգային-հաւաքական կեանքին վրայ, ազգային մեր ճակատագրին վրայ եւ քայլ առ քայլ դառնալու ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆԱՑԱԾ ԽԱՌՆԱՄԲՈԽ, ինչ որ մեր թշնամիին կամ թշնամիներուն խոր բաղձանքն է որոշապէս….Ո՛Չ: Մենք իրաւունքը չունինք՝ ուս թօթուելու, անտարբեր մնալու ազգն ու հայրենիքը յուզող հարցերուն նկատմամբ…..ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԷԱՊԷՍ ՆԵՐԳՐԱՒՈՒԻԼ Է ԱԶԳԱՅԻՆ-ՀԱՒԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՆ ՄԷՋ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՄԻՋԱԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ԴԱՐԱՇՐՋԱՆ Է որոշապէս….Անոնք են որ գրաւած են մշակութային՝ արուեստներու, երգ-երաժշտութեան, գիր ու գրականութեան հրապարակը գերազանցօրէն: Մինչ ճշմարիտ արժէքները, մեծաւ մասամբ, լուռ ու մէկուսի կը գործեն, կը ստեղծագործեն անաղմուկ, անդին անտաղանդ կամ կիսատաղանդ «աստղեր»՝ արուեստի գրեթէ բոլոր բնագաւառներուն մէջ ալ, շուկայ կը հանեն իրենց «ապրանք»ը՝ վաճառուելու եւ ծափահարուելու համար….: Սա սպառողական քաղաքակրթութեան թելադրած «չարժէք»ներու զանգուածային տարածում է, ինչ որ կ’ապամշակութացնէ հանրութիւնը ամէնուր….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ԱՌԱՆՑ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒԻՆ, ՉԿԱՅ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԻՒՆ, քանզի լեզուն է, անով ստեղծուած հայ Բառն ու Բանն են, հայ գիրն ու գրականութիւնը՝ որոնք լիարժէք կրնան արտայայտել ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԵԱՆ ծնունդ տուող արժեհամակարգը, գաղափարախօսութիւնը, ազգային նկարագիրը, աշխարհայեացքը, մտածողութիւնը, ազգային էութիւնը…. ՀԱՅ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ….
***
ՃՇՄԱՐԻՏ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՄԱՆ համար, պիտի պեղել պատմութիւնը՝ մակերեսային դէմքերէն եւ դէպքերէն շատ անդին, պիտի զայն վերլուծել խոր թափանցամտութեամբ, փորձել տեսնել իրադարձութեանց եւ երեւոյթներու ԿԱՊԸ, չտարուիլ երբե՛ք այն ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՄԲ, որ կ’իրականացուի շատ յաճախ՝ աշխարհի ՍԱՆՁԵՐԸ իրենց ձեռքին պահած եւ ԱՇԽԱՐՀԱԿԱԼԱԿԱՆ նկրտումներով առաջնորդուող ԽՈՒՄԲ մը մարդկանց կողմէ, որոնք կը ՁԵՌՆԱՎԱՐԵՆ աշխարհը եւ աշխարհի մարդիկն ու ազգերը որպէս իրենց ՀԼՈՒ-ՀՆԱԶԱՆԴ ԽԱՄԱՃԻԿՆԵՐԸ…ՊԻՏԻ ԼԱՅՆ ԲԱՆԱՆՔ ՄԵՐ ԱՉՔԵՐԸ, ՄԵՐ ՄԻՏՔԸ, ՅԱՅՏՆԱՏԵՍԱԿԱՆ ՄԵՐ ԲՆԱԶԴԸ, եւ վերջապէս արթննանք մեր ԹՄԲԻՐԷՆ, ըմբռնելու համար թէ Ի՞ՆՉԸ ԻՆՉՈ՞Ց Է, Ո՞ՒՐ ԵՆՔ ՄԵՆՔ, ՈՒՐԿԷ՞ ԿՈՒ ԳԱՆՔ ԵՒ Ո՞ՒՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆՔ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ճապոնական առեղծվածային և անհասանելի մշակույթի մասին կարել է անվերջ խոսել. այն շատ է տարբերվում եվրոպականից:
Ձեզ ենք ներկայացնում ճապոնական իմաստություններ.
1.Եթե խնդիրը հնարավոր է լուծել, ապա պետք չէ դրա համար անհանգստանալ, իսկ եթե լուծել հնարավոր չէ, ապա դրա մասին անիմաստ է մտածել.
2. Մտածելիս՝ որոշիր, իսկ որոշելիս՝ մի մտածիր.
3. Մի պահիր գնացողին, մի վանիր՝ եկողին.
4. Արագը դա նույն դանդաղն է՝ առանց դադարների.
5. Ավելի նախընտրելի է լինել լավ մարդուն թշնամի, քան վատին՝ ընկեր.
6.Ով շատ ուժգին է ցանկանում վերև բարձրանալ՝ նա կհնարի աստիճան.
7. Ամուսինն ու կինը պետք է լինեն ինչպես ձեռքն ու աչքերը. Երբ ձեռքն է ցավում, աչքերից արցունք է գալիս, իսկ երբ աչքերն են լցվում, ձեռքերը մաքրում են արցունքները:
8. Արևը չի´ ճանաչում ճշմարիտ մարդկանց, արևը չի´ ճանաչում դավաճաններին, արևը լուսավորում է՝ առանց որևէ մեկին տաքացնելու մտադրության: Ինքն իրեն գտածը նման է արևի:
9. Երկար ճանապարհը սկսվում է առաջին քայլից.
10. Ով խմում է, չգիտի գինու վնասի մասին, ով չի խմում, չգիտի գինու օգտակարության մասին.
11. Դժբախտությունը, ինչպես պատռված հագուստը, պետք է թողնել տանը.
12. Եթե կյանքում գոնե մեկ անգամ սուր անհրաժեշտ լինի, ուրեմն այն պետք է կրել միշտ.
13. Մեկ բարի խոսքը կարող է ջերմացնել 3 ցրտաշունչ ձմռան ամիս.
14. Յոթ անգամ ստուգիր՝ մինչև որևէ մեկի մասին կասկած հայտնելը.
15. Արա այն ամենն, ինչ կարող ես, իսկ մնացածը թող բախտի քմահաճույքին.
16. Այն տանը, որտեղ ծիծաղում են, կայցելի երջանկությունը.
17. Հաղթանակը բաժին է հասնում նրան, որը կես ժամ ավել է դիմանում, քան իր հակառակորդը.
18. Ժպտացող դեմքը հարվածներ չի ընդունում.
19. Սառը թեյն ու սառը բրինձը տանելի են, իսկ սառը հայացքն ու սառը խոսքը՝ ոչ.
20. Չիմանալն ամոթ է մեկ վայրկյան, իսկ չհարցնելը՝ ողջ կյանքում:
Մարդկային տարբեր փորձառութիւններն են, որ կը հարստացնեն մեր ներաշխարհը գերազանցօրէն…Պահ մը կարելի՞ է նոյնիսկ երեւակայել, թէ ի՞նչ պիտի ըլլար կեանքը առ հասարակ, եթէ ամէն մարդ ունենար յար եւ նման փորձառութիւն—Ի’նչ պիտի ըլլար կեանքի մեր իմացութիւնը, մեր մտահորիզնը……որքան պիտի աղքատանայինք ու սահմանափակուէինք, եթէ ամէն մարդ միանման մտածէր, միանման զգար, միանման ապրէր…: Բնութեան ծաղիկներուն, թռչուններուն եւ բոլոր տարրերուն այլազանութեան նման, մարդկային կեանքերու այլազանութիւնն է որ հետաքրքրական եւ բազմահարուստ կ’ընծայէ կեանքը….ԱՅԼԱԶԱՆՈՒԹԻՒՆԸ ԷԱԿԱՆ Է ԵՐՋԱՆԿՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ….
***
Մարդկանց կարելի չէ կաղապարել միատեսակ մտածելակերպի կամ աշխարհայեացքի մէջ….անտեսելով իւրաքանչիւրին խառնուածքը, բնաւորութիւնը: ԿԱՂԱՊԱՐԵԼ էապէս պիտի նշանակէր՝ մերժել իրաւունքը իւրաքանչիւրին՝ այլկերպ մտածելու, խորհելու եւ՝ պարտադրել՝ արդէն ԿԱՂԱՊԱՐ դարձած ԳԱՂԱՓԱՐԸ….Սա հիմնական ՄԱՐԴԿԱՅԻՆ ԻՐԱՒՈՒՆՔ է, որ այնքա՛ն կ’անտեսուի մեր օրերուն…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.