29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դու, մա՛րդ Աստծու, հեռո՛ւ փախիր այդպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Հավատի բարի պատերա՛զմ մղիր, ամուր կառչի՛ր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, և որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ՝ բազում վկաների առաջ։ Պատվիրում եմ քեզ Աստծու առջև, որ կյանք է տալիս բոլորին, և Հիսուս Քրիստոսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի դիմաց իր հավատի վկայությունը տվեց գեղեցիկ մի դավանությամբ, որ դու պահես այս պատվիրանները զգուշությամբ և հավատարմորեն, մինչև որ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվի երկրորդ անգամ։
Այդ հայտնությունն իր ժամանակին կկատարի Աստված ինքը, նա, որ Երանելին է և միակ Հզորը, թագավորների Թագավորը և տերերի Տերը, միակը, որ անմահ է. նա, որ բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել։ Հավիտյան նրա՛նն են պատիվն ու զորությունը։ Ամեն։
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 6:11-16)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այն ժամանակ Պիղատոսը Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչվի։ Նրանք առան Հիսուսին և տարան։ Հիսուսը խաչը շալակած ելավ այն տեղը, որ կոչվում էր Գանգի տեղ, եբրայերեն՝ Գողգոթա։ Այնտեղ խաչեցին նրան և նրա հետ՝ երկու հոգու ևս՝ երկու կողմերից, իսկ Հիսուսին՝ նրանց մեջտեղում։ Պիղատոսը խաչի վրա դնել տվեց մի ցուցատախտակ, որի վրա գրված էր. «Հիսուս Նազովրեցի՝ հրեաների թագավոր»։ Հրեաներից շատերը կարդացին այդ գրությունը, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչվեց, քաղաքին մոտ էր։ Արձանագրությունը գրված էր եբրայերեն, լատիներեն և հունարեն։ Հրեաների ավագ քահանաներն ասացին Պիղատոսին.
-Մի՛ գրիր՝ «Հրեաների թագավոր», այլ գրի՛ր. «Այս մարդն ասաց՝ ես հրեաների
թագավորն եմ»։
Պիղատոսը պատասխանեց.
-Ինչ որ գրեցի՝ գրեցի։
(Հովհաննեսի ավետարան 19:16-22)
Ձեզանից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ տեսնում է Հիսուս Քրիստոսի մեջ, որ բնությամբ Աստված լինելով՝
Աստծուն հավասար լինելու պատիվը հափշտակել չխորհեց,
այլ կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից՝
ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով,
և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց: Խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն՝
հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահ խաչի վրա:
Դրա համար էլ Աստված էլ ավելի բարձրացրեց նրան՝
տալով այն անունը, որ վեր է բոլոր անուններից,
որպեսզի Հիսուսի անվան առաջ ծնկի գան բոլորը,
երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները,
և ամեն լեզու դավանի, որ Հիսուս Քրիստոս «Տեր» է՝ ի փառս Հայր Աստծու:
(Պողոս առաքյալի նամակը փիլիպեցիներին 2:5-11)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Այն լեռը, որին մոտեցել եք այժմ, շոշափելի չէ Սինա լեռան նման, որ կրակով էր այրվում և պատած էր մշուշով, խավարով ու մրրիկով, ուր փողն էր հնչում և լսվում էր Աստծու պատգամող ձայնը։ Ժողովուրդը, որ լսում էր այդ ձայնը, աղաչում էր, որ այն չլսի կրկին, որովհետև սարսափած էր այն հրամանից, որ ասում էր. «Ով որ մոտենա լեռանը, թեկուզ մի անասուն, քարկոծվելով պիտի մեռնի»։ Այնքան ահավոր էր տեսարանը, որ Մովսեսն էլ ասում էր. «Սարսափից դողում եմ»։ Դուք, սակայն, մոտեցել եք Սիոն լեռանը, կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղեմին, հրեշտակների անհամար բանակներին։ Մոտեցել եք երկնքում արձանագրված Աստծու անդրանիկ զավակների բերկրալի հավաքույթին, Աստծուն, որ բոլորի դատավորն է, կատարելության հասած արդարների հոգիներին, Նոր Ուխտի միջնորդին՝ Հիսուսին և նրա թափած արյունին, որ ավելի լավ արդարություն է պահանջում, քան Աբելի արյունը։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մերժեք Աստծու խոսքը լսել, որովհետև եթե նրա հրամանները մարդկանց փոխանցող Մովսեսին չհնազանդվողներն ազատում չունեցան, մենք բնա՛վ ազատում չենք ունենա, եթե թիկունք դարձնենք Աստծուն, որ երկնքից է իր խոսքն ուղղում մեզ։ Նրա ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ մնում է նրա խոստումը, որ ասում է. «Մի անգամ ևս պիտի շարժեմ. և ոչ միայն երկիրը, այլ երկինքն էլ»։
«Մի անգամ ևս» խոսքը ցույց է տալիս, որ ստեղծագործության մեջ խախտված բաները կփոխվեն, մինչդեռ անշարժ մնացածները անփոփոխ կմնան։
(Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 12:18-27)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Իւրաքանչիւր հայ, ո՛ւր որ ալ ապրի ան, եթէ կրողն է իր լեզուին, հայ մշակոյթին ու արժէքներուն, փոքրիկ Հայաստան մըն է, իր հայեցի նկարագրով, հայեցի մտածողութեամբ, աշխարհընկալումով….Այս փոքրիկ Հայաստաններու միաւորումով, մենք կը դառնանք ԱՆՊԱՐՏԵԼԻ՝ ոգիով եւ հոգիով….Կը մնայ որ խորապէս գիտակից ըլլանք այս ճշմարտութեան եւ՝ յանձնառու, զայն կեանքի կոչելու համար…
***
Ամէն առաւօտ «պտոյտ» մը կը կատարեմ վիրթուալ այս տարածքէն ներս, հաղորդուելու հայ կեանքի տարբեր կողմերուն, անոր ուրախ թէ տխուր, մտածել տուող, յուզող պահերուն, երեւոյթներուն, դէմքերուն ու դէպքերուն հետ…: Մերթ ազգին անմնացորդ նուիրեալներու աստղաբոյլը կը ներշնչէ զիս, մերթ տօնական ուրախ պահերով կը խանդավառուիմ, մերթ ալ մեր բազում ազգային-հասարակական-պետական կեանքի հանդիսադրուած խնդիրները կը խռովեն զիս….Եւ այսպէս մասնիկը կը զգամ համայն հայութեան վերիվայրումներով լեցուն կեանքին հետ….Ինծի կը թուի թէ այս տարածքը հարազատ պատկերն է իսկականին, զոր կ’ապրինք….հարազատ ցոլացումը անոր….եւ գուցէ աւելի իրական է անիկա, ըլլալով նաեւ հանդիպման վայրը համայն հայութիւնը ներկայացնող հայ մարդոց, որոնք կ’ապրին աշխարհի չորս ծագերուն եւ անարգել կու գան քով-քովի այս հարթակին վրայ….
Գերագոյն երջանկութիւն է ինծի համար՝ ամէն օր, հայկազնեան հարուստ եւ հարստացնող բառարանի բառերուն նորովի շունչ պարգեւել, նոր կեանք տալ անոնց, որպէս ամէնէն համեստ սպասաւորը հայ Բառ ու Բանի, մտածել, զգալ, ապրիլ այդ բառերով, խոհ ու ապրում ձեւակերպել այդ հիւթեղ, քաղցրահունչ բառերով, որոնք եկեր, հասեր են մեզի հինաւուրց դարերէն, եւ ի՛նչ պատիւ, պատասխանատուութիւն է մեզի՝ ապրող սերունդներուս համար, զանոնք կենդանի, բաբախուն շունչով փոխանցել յաջորդ սերունդներուն…. որպէս նշխար սրբազան, որպէս գերագոյն աւանդ, որպէս ինքնութեան վկայարան ու երաշխիք…..
***
ԼՈՒՍԱԲԱՑԸ կը բացուի ամէն օր՝ մարդոց կեանքի, հազար ու մէկ հոգերու, ցաւերու, խնդութեանց, երազներու, յոյսերու եւ յոյզերու, սէրերու եւ խռովքներու….վերեւ, որպէս լուսեղէն, անհուն երկնակամար, որ իրարու կը շաղախէ սրտերն ու հոգիները համայն….Լուսաբացը՝ առանձին ես-երը, ողջ աշխարհը ի մի բերող, նոր յոյսով ու լոյսով օծող, զոր կը վայելենք ամէն օր, զայն չնկատելու չափ սովորական երեւոյթ է, միաժամանակ կեանքի հրաշքն իսկ է, ինչպէս բնութեան մէն մի երեւոյթը, մէն մի տարրը, փոքրիկ տերեւէն մինչեւ արեւն ու լուսինը, եղանակներու հերթականութիւնը….որոնք բոլորը կը պատմեն Գերագոյն Իրականութեան մը մասին՝ անքննելի բայց յայտնատեսօրէն զգալի, ըմբռնելի….
***
Ինքնաճանաչում եւ դարձեալ ինքնաճանաչում….որպէս մարդ էակ, որպէս հայ, պիտի ճանչնանք թէ ո՞վ ենք մենք, ո՞ւր կ’երթանք….այս փոթորկայոյզ դարուն, ուր կարծէք ամէն ինչ խառնուեր է իրար, գլխիվայր են շրջեր աւանդական դարաւոր արժէքները, որոնք ասուն մարդը կը սահմանազատէին անասունէն…, Մարդը, Հայը պիտի վերագտնէ իր արժանաւորութիւնը, իր արմատներուն պատկանելիութեան խոր գիտակցութիւնը…., քանզի նահանջը՝ մեր մարդկային եւ ազգային էութենէն, ամէնէն ահաւոր անկումն է, որ կրնայ անշրջելի դառնալ մեզի պէս փոքր ազգի մը համար մասնաւորապէս….ՄԱՐԴ ԵՒ ՀԱՅ ԸԼԼԱԼԸ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆ Է ԳԵՐԱԶԱՆՑՕՐԷՆ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ամբողջ կեանք մը իմաստաւորողը՝ այն ԱԿՆԹԱՐԹՆԵՐՆ են, որոնք յանկարծօրէն կու գան, անակնկալ կը յայտնուին, յոյզ կու տան մտքին ու սրտին, սլացք՝ երեւակայութեան, թեւ ու թռիչք՝ հոգիին….Կը կերպարանափոխուինք, կը պայծառակերպուինք, հոգեւոր նոր վերելքներ կը նուաճենք….ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԱԿՆԹԱՐԹ, որ հողակպիկ կեանքը կը դարձնէ ոգեղէն ու լուսեղէն….Բանաստեղծը պիտի ըսէր. «Կա՛նգ առ, ակնթարթ, Գեղեցիկ ես դու»….
***
ՄԵՐ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՅՐԵՆԻՆ…., որուն քաղցր հնչիւններուն ներքոյ բացինք մեր աչքերը աշխարհին, անոր բառերուն համովն ու հոտովը հասակ առինք ու մեծցանք, անով զգացինք, միտք ածեցինք, լացինք ու հրճուեցանք….Ան դարձաւ մեր էութիւնը, աշխարհը զգալու եւ ապրելու մեր կերպը, մեր հոգին, մեր անկողոպտելի գանձը….Մայրենի քաղցրիկ լեզու, ամէն օր, ամէն ժամ կը վայելեմ քու հիւթեղ բառերդ, «որք քիմքս կ’օծեն…կը սփոփեն հոգիս», կը հարստացնեն, կը լիացնեն զիս….Դուն ես մեր ինքնութիւնը, դարէ-դար մեզի փոխանցուած ա՛յն միակ հարստութիւնը, զոր չկրցաւ մեզմէ խլել թշնամին….ՄԵՐ ՄԵԾԱՍՔԱՆՉԸ..
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Այսօր ռուս գրող և մտածող Լև Նիկոլայի Տոլստոյի ծննդյան օրն է: Այդ կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա 10 լավագույն մտքերը.
1.Եթե ձեր հեռացումը ոչ ոք չի նկատել, ուրեմն ճիշտ որոշում եք կայացրել.
2. Յուրաքանչյուրը փորձում է փոխել մարդկությանը, սակայն ոչ ոք չի փորձում փոխել ինքն իրեն.
3. Երջանիկ ընտանիքները նման են իրար, դժբախտները՝ դժբախտ են յուրովի.
4. Առանց սիրո ապրելը հեշտ է, բայց՝ անիմաստ.
5. Ես չունեմ այն ամենն, ինչ սիրում եմ, սակայն սիրում եմ այն ամենն, ինչ ունեմ.
6. Կյանքն առաջ է շարժվում շնորհիվ նրանց, որոնք տանջվում են.
7. Մարդը պարտավոր է միշտ երջանիկ լինել, եթե երջանկությունը պակասում է, նայիր, թե որտեղ ես սխալվել.
8. Ես վստահ եմ՝ մեր բոլորի կյանքի նպատակը սերը զորացնելն է.
9. Բոլորը ապագայի հետ կապված ծրագրեր են կազմում, սակայն ոչ ոք չգիտի՝ կապրի վաղը, թե ոչ.
10. Չկա այնպիսի պայման, որին մարդը չենթարկվի, հատկապես, երբ տեսնում է, որ շրջապատող մարդիկ ապրում են հենց այդպես:
Բարձրացնելով կը բարձրանաս, յարգելով կը յարգուիս….Իւրաքանչիւր մարդ ունի իր սեփական արժէքները, իր անձնական արժանապատուութիւնը, զորս յարգելով եւ արժանին տալով անոնց՝ կը նուաճես ենթակային փոխադարձ վերաբերմունքը քու արժէքներուդ եւ արժանապատուութեանդ հանդէպ….Նոյնիսկ փոքրիկները յարգանք կը սպասեն մեզմէ….եւ համապատասխան վարմունք կ’ունենան մեզի հանդէպ….Այս օրինաչափութիւնը կը գործէ անվրէպ մեծին թէ պզտիկին համար, հաւասարապէս…
***
Կաղապարուած, անազատ միտքը խորթ աչքով կը նայի ազատ, աննախապաշար մտքին, չի հանդուրժեր զայն եւ հազար ու մէկ պատրուակ կը փնտռէ վարկաբեկելու համար զայն….Սողունը պիտի կարենա՞ր երբեւէ նայիլ ազատ ճախրող արծիւին, հիանալ անով, թեւեր առնել եւ անոր նման թռչիլ լայնարձակ տարածութեան մէջ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԲԵՐԿՐԱՆՔԸ գերագոյն երջանկութիւն է մարդ էակին համար….իսկ ստեղծագործութիւն է ամէնէն համեստ գործէն մինչեւ ամէնէն վեհ արարումը…Ստեղծագործութիւն է ընտանիք ստեղծելը, երախայ մեծցնելն ու կրթելը, ստեղծագործութիւն է հայրենիքի կառոյցին վրայ քար մը աւելցնելը, ստեղծագործութիւն է արուեստի, մշակոյթի արարումը, գիր-գրականութեան ստեղծումը….վերջապէս ստեղծագործութիւն է, երբ մարդ արարածը իր անձէն, իր միտքէն, սիրտէն, բազկի ոյժէն բան մը կու տայ, կը տքնի, ճիգ ու ջանք ի գործ կը դնէ բան մը կերտելու համար….
***
Այլոց արժեւորումներէն գերիվեր է ինքնարժեւորումը՝ սեփական խղճի եւ բանականութեան առջեւ….: Եթէ դուն քեզմէ իսկապէս գոհ ես, գիտես թէ ի՞նչ կ’ընես եւ ինչո՞ւ կ’ընես, կը հաւատաս ընտրած նպատակիդ եւ այդ ուղղութեամբ կը գործես, յայնժամ խորքին մէջ չես ազդուիր այլոց կարծիքներէն՝ դրական թէ ժխտական….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ըսուած է իրաւացիօրէն, որ մօր մը ափին մէջ պիտի փնտռել ազգի մը ճակատագիրը….Նոյն տրամաբանութեամբ կրնամ աւելցնել. դաստիարակ-ուսուցիչին կատարած գործին մէջ պիտի փնտռել ազգի մը ապագան…: Արդարեւ, եթէ ուսուցիչը գիտակից ու յանձնառու է՝ գիտակից մարդ ու հայ պատրաստելու իր առաքելութեան, եթէ ունի անսակարկ նուիրում, խոր հաւատքն ու սէրը իր գործին նկատմամբ, յայնժամ մենք կ’ունենանք գիտակից հայերէ բաղկացած խոստումնալից ապագայ….այլապէս՝ ոչ: ՊԱՐԶ ՈՒ ՅՍՏԱԿ: Հայ մօր եւ հայ ուսուցիչին դաստիարակութեան որակը կը պայմանաւորէ ազգի ճակատագիրն ու ապագան….Մնացեալը ածանցեալ է գերազանցօրէն:
***
Կրթութեան էական բաղադրիչ է արժէքներու փոխանցումը, գիտելիքներու կողքին….Հարց կու տա՞նք երբեւէ թէ ի՞նչ բարոյական-հոգեւոր արժէքներ կը փոխանցենք մեր մատղաշ սերունդին, մանաւանդ սեփական օրինակով….Ցուցամոլութեա՞ն, օտարամոլութեա՞ն, նիւթապաշտութեա՞ն, գործնապաշտութեա՞ն….Յայտնի ճշմարտութիւն է որ խրատներէն եւ բարի յորդորներէն գերիվեր է ՍԵՓԱԿԱՆ ԿԵԱՆՔԻ ՕՐԻՆԱԿԸ…Արդեօ՞ք այդ վարակիչ օրինակը կու տանք մեր դեռատի սերունդին….որ ազգի ապագան է:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.