29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

ԿՏՈՐ ՄԸ ԵՐԿԻՆՔ….Օդի, ջուրի,հացի նման կենսական, արթննալուս՝ աչքերս ա՛յդ կը փնտռեն ամէն առաւօտ, ըլլա՛յ անիկա կապոյտ ու ջինջ, թէ ամպերով պատած, նոյնիսկ եթէ ըլլայ մշուշապատ, մառախլապատ….միեւնոյնն է, այդ կտոր մը երկինքը զիս հաղորդ կը դարձնէ բնութեան, աշխարհին ու տիեզերքին հետ….ուրախութիւն կու տայ սրտիս, անհունութեան զգացողութիւն՝ հոգիիս…թեւ ու թռիչք՝ երեւակայութեանս….Կ’ատեմ նկուղներն ու նկուղային վայրերը, որքան ալ շքեղազարդ ու պերճափայլ ըլլան անոնք, քանզի անոնց կը պակսի էականը՝ հոգին, որ կտոր մը երկինք է…
***
Մենք կը փրկուինք, եթէ վերադառնանք ազգային մեր արմատներուն….ազգային մեր ինքնութեան….հոգեւոր-մշակութային արժէքներու համակարգին…եւ մեր երկիրը կը կառուցենք անոնց հետ համահունչ, անոնց ՀԻՄԱՆ վրայ, առանց կապկելու այլոց չարժէքները, այլոց վարքն ու բարքը, այլոց խորթ ապրելակերպը….ՄԵՆՔ ՄԵԶԻ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ…Սա է, կը խորհիմ, մեր երկրի յառաջընթացի գլխաւոր բանալին….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հիսուս ասում է.
— Որևէ սրբություն շներին մի՛ տվեք, ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի չլինի թե դրանք կոխոտեն և դառնալով ձեզ վրա հարձակվեն։
— Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև խնդրողը պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի, և բախողի առջև պիտի բացվի դուռը։ Ձեր մեջ կա՞ մի հայր, որի որդին եթե հաց ուզի, նա քար տա նրան, կամ ձուկ խնդրի, և նա օձ տա նրան։ Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր զավակներին բարի պարգևներ տալ, ապա ձեր երկնավոր Հայրը որքան ավելի լավ պարգևներ կտա նրանց, որոնք դիմում են իրեն։
Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դո՛ւք արեք նրանց։
(Մատթեոսի ավետարան 7:6-12)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Պատրանքներով տարուիլը արդեօ՞ք յատուկ է միայն մեր ժողովուրդին, չեմ գիտեր….Բայց ուշագրաւ փաստ են մեր պատրանասիրութիւնը, ինքնախաբէութեամբ օրօրուիլը….Գուցէ բարոյական քաջութի՞ւնը կը պակսի մեզի տեսնելու եւ դիմագրաւելու մերկ ճշմարտութիւնը, այնպէս ինչպէս կայ ան…: Որպէս ազգ ու երկիր, ազատագրուելու ճանապարհին վրայ, կը խորհիմ որ էական քայլ է թօթափել մեր ազգային-հաւաքական մարմնէն ամէն ինքնախաբէութիւն եւ պատրանասիրութիւն….Ճշմարիտ ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄՆ ալ այդ կը պահանջէ….
***
Հանրահաւաքներուն չեմ հաւատար ընդհանրապէս….անոնք ամբոխային տրամադրութիւն միայն կը գրգռեն եւ ի վերջոյ կը ծառայեն խումբ մը մարդկանց սեփական շահերուն….Այնտեղ տիրող մթնոլորտը երբեք չառաջնորդեր լուրջ միտքերու արտադրման, պատասխանատուութեան ոգիի առկայծման, ազգային նոր ծրագիր մշակելու յանձնառութեան….Մեր երկրի զարգացման հեռանկարը այլ տեղ պիտի փնտռել….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հիսուս ասում է.
-Կարևորագույն պատվիրանը հետևյալն է. «Սիրի՛ր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ»: Երկրորդը, որ նման է սրան, այս է. «Սիրի՛ր ընկերոջդ քո անձի պես»: Այս երկուսից ավելի մեծ պատվիրան չկա:
(Մարկոսի ավետարան 12:29-31)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հոկտեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշելու է Սրբոց Թարգմանչաց տոնը: Այս առիթով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի ուխտի Ս. Պատարագ: Արագածոտնի թեմում ձևավորված ավանդույթի համաձայն, Օշականի եկեղեցի կտարվի նաև Շուխոնց հրաշագործ Ավետարանը:
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ
Առանց միտքերու յեղափոխութեան, ոչ մէկ յեղափոխութիւն կրնայ յաջող ելք ունենալ….Պարզապէս խումբ մը մարդիկ կու գան փոխարինելու ներկայ վարչախումբը, վերաբաշխելու երկրին հարստութիւնը իրենց միջեւ….եւ նոր հռետորաբանութիւն ստեղծելու, որ իբր ամէն ինչ կ’ընթանայ դէպի լաւը, դէպի ապահովը…..Դեռ կայ նաեւ սպառնագին վտանգը, որ այդ յեղափոխութիւնը ՉԱՐԱՇԱՀՈՒԻ գերհզօր եւ աշխարհակալ ուժերու կողմէ եւ նպատակաուղղուի այլոց շահերու կենսագործման….ԱԶԳԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԵԱՆ ՇԱՀԵՐՈՒՆ ՀԵՏ ԿԱՐԵԼԻ ՉԷ ԽԱՂԱԼ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Ինչ վերաբերում է հոգևոր պարգևների մասին ձեր տված հարցին, ուզում եմ, որ իմանաք ճշմարտությունը, եղբայրնե՛ր։ Գիտե՛ք անշուշտ, որ մինչ հեթանոս էիք, ինչպե՜ս էիք քարշ գալիս անշունչ կուռքերից մեկից դեպի մյուսը։ Ուստի ուզում եմ, որ հասկանաք, թե ոչ ոք, ով Աստծու Հոգուց մղված է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նույնպես էլ ոչ ոք չի կարող խոստովանել, թե՝ «Հիսուսը Տեր է», եթե չունենա Սուրբ Հոգին։
Թեև պարգևները զանազան են լինում, բայց նույն Հոգին է պարգևողը։ Զանազան հոգևոր պաշտոններ կան, այո՛, բայց նույն Տերն է դրանք բաշխողը։ Նույնպես և ծառայելու զանազան կարողություններ կան, բայց նույն Աստվածն է, որ դրանք տալիս է յուրաքանչյուրին։ Սուրբ Հոգին ամեն մեկի մեջ տարբեր ձևով է հայտնվում ընդհանուրի օգուտի համար:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 12:1-7)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
Հայրենազրկուած, տարագիր հայը գուցէ ամէնէն շատը կը զգայ ամէն օր, ամէն պահ՝ հայրենի հողին վրայ չապրելու տառապանքը, ինքնութեան տագնապը, օտարութեան լուծը…..Մենք կորսնցուցինք հայկական Կիլիկիան, ամբողջ Արեւմտահայաստանը, մնացեր է մեր պատմական հայրենիքի մէկ տասներորդ բեկոր-նշխարը, զոր ոչ մէկ գնով պիտի վտանգել՝ մանաւանդ ներկայ ճգնաժամային օրերուն, երբ ամէն կողմէն պատերազմի հողմեր կը սպառնան մեր գոյութեան՝ հայրենիքի մէջ եւ սփիւռքի….Կը մերժենք արաբական «գարուններ» խոստացող, բայց խորքին մէջ աղէտաբեր բուք ու բորանը….ուրիշին ջրաղացին սոսկ ջուր լեցնելու կոչուած «գարնանային» հեղեղային անձրեւը, որ կրնայ խեղդամահ ընել մեզ ի ուրախութիւն մեր թշնամեաց….
***
ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԵՐԷՆՈՎ Է ՀԱՅՐԵՆԻՔ….Առանց հայերէնի, ան կը դառնայ սովորական երկիր կամ բնակավայր….Հայերէնն է որ անոր կու տայ ինքնուրոյն մթնոլորտ, հայեցի բոյր ու թոյր, շունչ ու ոգի….քանզի լեզուն միայն հաղորդակցութեան միջոց չէ, այլ՝ լեզուամտածողութիւն. հոգեբանութիւն, աշխարհընկալման եղանակ, նկարագիր….ՀԱՅԵՐԷՆԸ ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԷՈՒԹԻՒՆՆ Է, մեր հոգեւոր Հայաստանը, առանց որուն հայրենիքը կը դադրի հոգի եւ ոգի ունենալէ….
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
Շատ եմ զարմանում, որ այդպես շուտ եք լքում Աստծու Ավետարանը, որ ձեզ հրավիրեց Քրիստոսի շնորհին, և ականջ եք դնում մի այլափոխված ավետարանի: Իմացե՛ք, որ չկա ուրիշ ավետարան: Բայց կան մարդիկ, որոնք պղտորում են ձեր մտքերը և ուզում են չարափոխել Քրիստոսի Ավետարանը: Բայց ով որ մեր քարոզածից տարբեր մի ավետարան քարոզի, ո՛վ էլ լինի նա, նույնիսկ մենք կամ երկնքից իջած մի հրեշտակ, անիծյա՛լ լինի: Մի՞թե մարդիկ են հավանություն տալու իմ քարոզած Ավետարանի համար, թե՞ Աստված: Մի՞թե ես մարդկանց սիրաշահելու համար եմ աշխատում: ԵԹԵ ՄԱՐԴԿԱՆՑ ՍԻՐԱՇԱՀԵԼՈՒ ՀԵՏԵՒԻՑ ԸՆԿՆԵԻ, ԱՊԱ ԿԴԱԴԱՐԵԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԾԱՌԱ ԼԻՆԵԼՈՒՑ:
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 1:6-10)
Ռուբեն աբեղա Զարգարյանի ֆեյսբուքյան էջից
ՎԱԽՆ է որ մեզ կը ստրկացնէ….մեզ կը ստիպէ որ սուտ խօսինք, մեր բուն մտածածը թաքցնենք, մեր էութիւնը կեղծենք….կը ստիպէ որ ԴԱԴՐԻՆՔ ԱԶԱՏ ԸԼԼԱԼԷ….Բարոյական քաջութիւնը ազատութեան մեկնակէտն է, անոր էական պայմանը….
***
Ես զիս այնքա՛ն համահունչ կը զգամ տարուան այս եղանակին….Աշուն է իջած տարիներուս վրայ, տակաւ կը նահանջեն գարունն ու ամառը կեանքիս, որոնք համակ էութիւնս եռեւեփեցին վառ ապրումներով, յոյզերով հոգեխռով…մերթ.հրավառութիւն դարձան հրաբորբոք, մերթ՝ լուսավառութիւն արեւափայլ….Հիմա աշուն է դալուկ, դալկահար, սակայն դեռ կը յամենան ոսկին եւ հուրը սրտի ու մտքի…
Երան Գույումջյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.