29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայաստանի Նկարիչների միության անդամ ու վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը Ցուցահանդեսներով եղել է Քուվեյթում, Բեյրութում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ստամբուլում: 2012թ արժանացել է պատվավոր Մեսրոպ Մաշտոց շքանշանի: Զրույցը Շմավոն Շմավոնյանի հետ, նպատակ ունի ներկայացնելու ժամանակակից արվեստագետին վեր հանելու նրան հուզուղ ներկայիս խնդիրները:
— Նկարիչը մի՞շտ է մտավորական: Օգնում, թե՞ խանգարում է արվեստագետին այդ հանգամանքը.
-Նախ ինքը նկարիչը մտավորական է: Առաջին հերթին առանց մտավորական լինելու ինքը չի կարող ստեղծագործել,երկրորդ հերթին դրված է Աստծո կողմից այն շնորհքը, ջանասիրությունը, աշխատասիրությունը, որը տարիների ընթացքում դարձնում է մարդուն ամբողջական:
Իսկ սրան զուգահեռ ինքը միշտ պետք է լինի պրպտումների, ուսումնասիրությունների, աշխատելու մեջ: Սկսած նախ միջին դարերի, ապա իր դարաշրջանի արվեստը և ժամանակակից արվեստ ուսումնասիրելուց:
Նկարիչը չի կարող մտավորական չլինել և նկարել: Արդեն ինքը մտավորական է, որը կապված է իր կրթական գիտելիքների, ներաշխարհի, որն իր մոտ ի հայտ է գալիս պատկերներով, որով և ձևավորվում է իր ժանրը ,ձևն ու մոտեցումը:
— Մի քանի խոսքով ներկայացրեք նկարիչների այսօրվա սերունդը.
-Յուրաքանչյուր ժամանակաշրջանում, տարբեր ժամանակներից սկսած, եղել են լավ նկարիչներ:
Այսօր էլ ունենք բազմաթիվ լավ նկարիչներ, ովքեր ներկայացնում են մեր երկիրը:
Նկարիչը երկրի լավագույն դեմքերից է, որը ներկայացնում է իր երկիրը, իր ազգայինը: Հիանալի սերունդ ունենք, հիանալի մտածելակերպ ունեցող երիտասարդ նկարիչներ ունենք, ովքեր լավ ինֆորմացիա ունեն, պարզապես, նրանց պետք է քաջալերենք, որպեսզի կարողանան իրենք իրենց տեղը գտնել: Որովհետև նկարչությունը կապված է շատ նյութական ծախսերի հետ, բոլոր տիպի նյութերը բավականին թանկ են, իսկ նկարչի համար առաջնահերթ դրանք պետք է լինեն:
—Ի՞նչ հասարակական պահանջ է դրված նկարչի առջև.
—Նախ ասեմ, որ նկարիչների մոտ մեծ հայրենասիրություն կա: Նկարչական արվեստը նախ և առաջ ազգային մտածելակերպի կրող է: Ունենք հրաշալի պատկերասրահ, թանգարաններ ունենք ,կան անհատական ցուցասրահներ,որոնք Երևանում սկսում են արդեն աշխուժանալ,որովհետև ինչքան շատ լինի, այդքան ավելի կզարգանա արվեստի հանդեպ մտածելակերպը, ի վերջո, սա դառնում է երկրի արժեքավոր մասունքներից մեկը: Որովհետև այդ նկարները, որոնք ծնվում են շնորհալի մարդկանց մոտ, երկրից դուրս էլ են ներկայացնում մեր գաղափարախոսությունն, ազգային արժեքները,մշակույթը:
— Հաճախակի՞ եք հանդես գալիս անհատական ցուցահանդեսներով.
—Վերջին տարիներին անհատական ցուցահանդեսներ հիմնականում ունենում եմ արտերկրում, հիմնականում ԱՄՆ-ում, որտեղից 10 տարի անընդմեջ ինձ հրավիրում են, որտեղ ցուցադրվում են իմ աշխատանքները: Ունենում եմ պատվերներ, որոնք կապված են այնտեղ առողջական մեծ կենտրոնի հետ:
— Ըստ ձեզ՝ գնահատվո՞ւմ են մեզ մոտ նկարիչներն՝ ըստ արժանվույն.
— Արվեստի աշխարհը, որը ներկայացվում է հասարակությանը, բերում է ընտրության: Ի վերջո նկարիչին ընտրում են: Սկսած անհատներից մինչև մեծագույն պատվիրատուներ:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր նկարիչ ունի իր ներքնաշխարհը, որով տարբերվում է մյուսներից, որով նաև գնահատվում է:
—Արդյո՞ք այսօրվա նկարիչները գնահատվո՞ւմ են պետության կողմից.
—Ցավոք, դա այդքան էլ այդպես չի, բոլորս գիտենք, որ ծանր սոցիալական վիճակում ենք ապրում: Սոցիալական վիճակը մեր երկրում բավականին դժվարացել է: Բայց չկան պատվերներ: Իհարկե ես էլ շատ կուզենայի, որպեսզի հարցը լինի կառավարության և մշակույթի նախարարության ուշադրության կենտրոնում:
Հասկանում եմ, որ այսօր ծանր իրավիճակ է, այսօրվա մեր սոցիալական պայմանները, բայց ամեն կերպ հարկավոր է ընդառաջել: Մենք ունենք շատ շնորհալի նկարիչներ, ովքեր իրենց հետևից բերում են բավականին տաղանդավոր նկարիչների:
—Որն է նկարչի տեղը հասարակության մեջ
-Եթե կա հասարակություն,բնականաբար նկարիչը պետք է լավագույն տեղն ունենա այնտեղ:Այստեղ խնդիրն այլ է ,թե ինչպես է նա ներկայանում, ներկայացնում իր աշխատանքները, հիմնականում ունեն անհատական ցուցասրահներ, որոնք մարդիկ ընդունում են ճանաչված մարդկանց գործերը ցուցադրում են, որոնք, բնականաբար, վաճառվում է և այդ վաճառքից գոյացած գումարով կարողանում է նկարիչն ապրել և նյութեր ձեռք բերել: Լավ նկարչին գտնում են:
—Ինչպե՞ս ծնվեց «Արարատ» ալբոմը, արդյո՞ք այն կդառնա ուղեցույց մեր սկսնակ նկարիչների համար.
-Նախ ասեմ, երբ որ սրանից մեկ տարի առաջ հրատարակիչների ասոցիացիայի նախագահ Էդիկ Կարապետյանի կողմից հրատարակվեց Արարատների օրացույց, բավականին հաջողություն ունեցավ:
Ի վերջո, որոշվեց անել մի գեղեցիկ ալբոմ, որը լինի ոչ միայն ուղեցույց նկարիչների, այլ նաև արտերկրի համար:
Եվ գաղափարն, և հրատարակչությունն իրենց կողմից էր: Ներկայացված են Արարատի շուրջ 40 աշխատանք: Այստեղ կան թե հայ, և թե օտարերկրյա մեծ բանաստեղծների խոսքերը, որ գրվել է Արարատի լեռան մասին:Ալբոմը գրված է հայերեն անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Գիրքն, որ դուրս գա արտերկիր, օտարերկրացիներն անպայման լավ պատկերացում կկազմեն մեր նվիրական սարի մասին:
Գարիկ Ավետիսյան
Այսօր երգչուհի Սյուզի Մելիքյանի հարսանիքն է: Երգչուհու ընտրյալը 26-ամյա Գարիկն է, որը մասնագիտությամբ տնտեսագետ է: Հարսանեկան խնջույքը տեղի կունենա «Օջախ» ռեստորանային համալիրում:
Նշենք, որ զույգի քավորը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է:
Հանրահայտ երգչուհի Ռիհանան շքեղ առանձնատուն է գնել Կարիբյան ծովում գտնվող Բարբադոս կղզում:
Առանձնատունը, որն արժե 22 մլն դոլար, ունի 8 սենյակ և զբաղեցնում է 930 քմ տարածք։ 34 աշխատողներից բաղկացած անձնակազմը հետևում է տան մաքրությանն ու անվտանգությանը։
Անցյալ տարի բարբադոսյան 25-ամյա երգչուհին առանձնատունը վարձակալել էր իր ընտանիքի հետ Սուրբ Ծննդյան տոներն անցկացնելու համար, և առանձնատունն այնքան է Ռիհանային դուր եկել, որ նա որոշել է չափսոսալ իր միլիոնները։
ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը նշվում է որպես Հայ մամուլի օր: 1794 թվականի այս օրն է հրատարակվել հայկական առաջին «Ազդարար» տպագիր պարբերականը:
«Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար: Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ:
«Հայկական Վարկած»-ի խմբագրակազմը շնորհավորում է իր բոլոր գործընկերներին և ընթերցողներին:
49-ամյա դերասանուհի Սանդրա Բալոքը որոշել է ևս մեկ երեխա որդեգրել: Սանդրան պատահաբար չի կայացրել այդ որոշումը. բանն այն է, որ նրա որդին չափազանց շատ է կապվել մոր հետ, այդ իսկ պատճառով դերասանուհին որոշել է աղջիկ որդեգրել, որը քույր կլինի Լուիսի համար, բացի այդ, երեխան կհասկանա, որ ինքը միայնակ չէ: Բալոքն ինքը հարազատ քույր ունի, և համոզվել է, որ երեխան չպետք է միայնակ մեծանա:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, դերասանուհին արդեն նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, այնպես որ որդեգրումը սարերի հետևում չէ:
Նշենք, որ Սանդրան հարազատ երեխաներ չունի, մի քանի տարի դերասանուհին ամուսնացած էր դերասան Ջեսսի Ջեյմսի հետ, սակայն վերջինիս դավաճանությունից հետո, զույգը բաժանվել է:
Դերասանուհին երկար ժամանակ է՝ ցանկանում էր մայր դառնալ. որդեգրելով Լուիսին, նրան տվել է իր ողջ հոգածությունն ու ջերմությունը:
Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեցին 6,5-ական միավոր և 231 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 12-րդ և 21-րդ տեղերը: Նրանք կես միավորով ետ մնացին հաղթողից` գրոսմայստեր Պավել Էլյանովից (Ուկրաինա): Էլյանովի նման 7-ական միավոր վաստակեցին ևս տասը գրոսմայստերներ, բայց նրանք հաղթողին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով:
Զավեն Անդրիասյանի եւ Արթուր Գաբրիելյանի արդյունքն է 6-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:
Ռուս թենիսիստուհի Աննա Կուրնիկովան հեռացել է երգիչ Էնրիկե Իգլեսիասից. զույգը միասին էր ավելի քան 12 տարի:
Ինչպես հայտնում է showbiz.siteua.org-ը՝ վկայակոչելով զույգի ընկերներին, բաժանման նախաձեռնողը Աննան է եղել, որը հոգնել է սպասելուց, թե երբ է օրինականացվելու իր և Իգլեսիասի հարաբերությունները:
Զույգը հրաժարվել է որևէ մեկնաբանություն անել:
Այսօր Նորքի Սբ. Աստվածածին եկեղեցում պսակադրվեցին «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Նինայի դերակատար Նառա Դիլանյանն ու Հովհաննեսը: Նշենք, որ տասներեք տարի է՝ զույգը միասին է:
Այս պահին Նառան և Հովհաննեսն իրենց հյուրերին սպասում են «Փարավոն» ռեստորանային համալիրում, որից հետո խնջույքը կշարունակվի Ծաղկաձորում՝ «Golden Palace» հոթելում:
«Դժվար ապրուստ» սերիալից հրավիրված են Աիդա Բաբաջանյանը, Մերի Մակարյանը, իսկ Սարգիս Թաշչյանը` Ժորիկի դերակատարը, փեսայի կողմից է՝ «ազապը»:
Նառայի հարսի շորը դիզայներ Լիլիթ Մարգարյանինն է: Հաշվի առնելով դերասանուհու ինքնատիպ մոտեցումը ցանկացած միջոցառման, վստահ ենք, որ այս անգամ էլ անակնկալների պակաս չի լինի, որը կներկայացնենք ավելի ուշ:
ArmVersion.am-ը շնորհավորում է զույգին և սեր ու երջանկություն մաղթում:
Թուրքերը վերականգնում են Անիի Ս. Փրկչի եկեղեցին։ Մեզ որպես Անիի շրջանի հուշարձաններին նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցների թույլ տրվեց բարձրանալ տախտակամածի վրա և լուսանկարել որմնանկարները։ Բացառիկ առիթ էր:
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.