01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախումԱմերիկյան հասարակությունը ոչ մի կերպ չի կարողանույմ հաշտվել այն մտքի հետ, որ 52-ամյա Ջորջ Քլունին դեռ չի ամուսնացել: Ամերիկյան W ամսագրին տված հարցազրույցում դերասանը ստիպված է եղել բացատրել, թե ինչու է մինչև այժմ միայնակ:
«Ես դեռ չեմ հանդիպել իմ սիրուն»,-կարճ պատասխանել է հոլիվուդյան աստղը:
Բացի այդ, Քլունին պատմել է իր մանկության կուռքերի մասին. «Երբ ես փոքր էի, ես սիրահարված էի Օդրի Հեփբերնին: Ես 11 տարեկան էի, երբ դիտեցի նրա մասնակցությամբ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմը: Իմ կարծիքով, նա աշխարհի ամենաէլեգանտ կինն է: Ես սիրահարվեցի նրան խելագարի պես: Ինձ դուր եր գալիս նաև Գրեյս Քելլին: Երբ ես «Բռնել գողին» ֆիլմում տեսա, թե նա ինչպես է դուրս գալիս ջրից, ես մտածեցի, որ նա ամենագեղեցիկ կինն է, որին երբևէ տեսել եմ»,-անկեղծացել է Ջորջ Քլունին:
Միրանդա Քերի մասին շշուկները չեն դադարում: Նոր վարկած էր շրջանառվում, թե մոդելը հանդիպում է Լենարդո Դի Կապրիոյի հետ: Սակայն Օրլանդո Բլումի նախկին կինը վերջերս շատ ժամանակ է անցկացնում իր հին ընկերոջ, ավստրալիացի միլարդատեր Ջեյմս Պեկերի հետ:
Աստղի նոր ընտրյալն իրենից 16 տարով մեծ է (Միրանդան 30 տարեկան է, իսկ Ջեյմսը՝ 46): Պեկերների ընտանիքը հայտնի է իր ունեցվածքով, Ջեյմսի հայրը նույնպես շատ հարուստ է եղել:
Նշենք, որ ավստրալիացի մեծահարուստը վերջերս է ամուսնալուծվել: Իսկ արդեն երեկ Woman`s Day-ը հաստատել է այն տեղեկությունը, որ Միրանդան և Ջեյմսը միասին են՝ ամսագրի շապիկին տեղադրելով նաև զույգի նկարը:
Շուտով ամանորյա տոներն են. «Հայկական Վարկածը» փորձել է իր ընթերցողի համար պարզել, թե ինչ է փոխվել հայ հանրությանը հայտնի մարդկանց մտածելակերպում՝ կապված Նոր տարվա հետ, ու թե ինչպե՞ս և որտե՞ղ են են նրանք անցկացնելու տոնը:
«Այնտեղ, որտեղ ստամոքսի տոն չէ Ամանորը: Այնտեղ որտեղ կարիք չկա ամանորյա սեղանով զարմացնել ինչ որ մեկին ,կամ բանկից վերցրած վարկով Նոր տարի նշել:
Թող Նոր տարին մի լավ բան մեր երկրին բերի: Ասում ենք, խնդրում ենք, բայց այդպես էլ չի լինում»:
Սուրեն Շահվերդյան
«Քանի որ իմ փոքրիկներն արդեն գիտեն ձմեռ պապիկի մասին, որոշել ենք գնել մեծ տոնածառ ու տան պայմաններում նշել այն՝ դիմավորելով ձմեռ պապիկին. մի խոսքով ընտանիքով՝ հարազատ պատերի ներքո»:
Սարգիս Գրիգորյան
«Այս տարի ևս Ամանորը դիմավորելու եմ մեր ընտանիքի ավանդույթների համաձայն, որն արդեն տասնամյակներով շարունակվում է՝ դեռևս իմ հայրական ընտանիքից սկսված: Ամբողջ ընտանիքով ենք դիմավորում Նոր տարին՝ առանց որևէ մեկի բացակայության, ավանդույթ է, որ տան բոլոր լույսերը պետք է վառված լինեն, իհարկե մի քանի ժամ առաջ զարդարվում է տոնածառը՝ մեր տան ամենափոքրի կողմից, նաև իմ կողմից տեղադրվում և զարդարվում է փոքրիկ Սուրբ ծննդյան տնակը՝ իր երկու մոմերով և Մարիամ Աստվածածնի նկարով, որը ևս իմ հոր կողմից է ինձ ավանդվել: Բնականաբար, ամանորյա նվերներ իմ կողմից բոլորին, ինձ ևս չեն մոռանում իմ սիրելիները: Եվ իհարկե ավանդական սեղան իր անփոփոխ ավանդական ամանորյա ճաշատեսակներով և անպայման շատ համեստ: Ժամը տասներկուսի զարկելուն պես՝ շնորհավորում ենք միմյանց և զանգում՝ շնորհավորելու մեր մյուս հարազատներին»:
Տիգրան Ներսիսյան
«Ամանորի համար սա բահուս որոշ ծրագիր մը չունիմ ,ընդհանրապես մինչև ժամը 12 ընտանիքիս հետ միասին, հետո ընկերներով միասին գըլլամ»:
Սիբիլ՝ ստամբուլահայ երգչուհի
«Քանի որ ես ձմեռը չեմ սիրում, չեմ սիրում նաև այդ տոնը: Ուստի նշում եմ բավականին համեստ, միայն Ամանորի գիշերը ընտանիքիս ու մոտ ընկերներիս հետ միասին … հաջորդ օրվանից տոնն ինձ համար ավարտվում է … »
Ռուզաննա Հարությունյան
«Անկեղծ ասած ես Ամանորը այդքան էլ չեմ սիրում: Ուստի երբեք կանխավ ծրագրեր չեմ ունենում տոնի հետ կապված»:
Մարջան Ավետիսյան
«Ամանորի գիշերը ժամը 12-ին կլինեմ տանը, կնշեմ հարազատներիս հետ …ինչպես միշտ ու դա իմ համար արդեն շատ սիրելի ավանդույթ է դարձել …իսկ հետո ընկերներիս հետ արդեն որևիցե ակումբում կուրախանանք մինչև լույս»:
Արշավիր Փանոսյան
«Եթե լինեմ Հայաստանում ինչպես որ բոլոր հայկական օջախները, ծնողներիս ու հարազատներիս հետ, քանի որ միակ տոնն է, որ կարողանում եմ բոլոր հեռու մոտիկ բարեկամներիս տեսնեմ: Բայց ցավոք այս Նոր Տարին դիմավորելու եմ Դուբայում իմ երաժիշտ կոլլեգաներիս հետ»:
Կամո Սեյրանյան
«Ինչպես միշտ, իհարկե, ընտանիքով, ընկերներիս հետ կամ տանը, կամ Վանաձորի «Թեժ լեռ պանսիոնատում»:
Արա Գևորգյան
Հ.Գ. «Հայկական Վարկած»-ը մինչև տարեվերջ ձեզ կներկայացնի, թե հայ հայտնիներից ով որտեղ է պատրաստվում նշել Ամանորը
Գարիկ Ավետիսյան
Այսօր՝ Երևանի ժամանակով 21:45-ին, Կիևի «Ուկրաինա» Արվեստների ազգային պալատում տեղի կունենա «Մանկական Եվրատեսիլ 2013» երգի 11-րդ մրցույթի եզրափակիչ փուլը:
Հայաստանը ներկայացնող մասնակից Մոնիկա Ավանեսյանը, «Choco Factory» երգով, ելույթ կունենա երրորդ համարի ներքո:
Այս տարի «Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցելու է 12 երկիր:
1. Հայաստան — Մոնիկա Ավանեսյան, «Choco Factory»
2. Բելառուս — Իլյա Վոլկով, «Poy so Mnoy»
3. Վրաստան — Սմայլ Շոփ, «Give your smile»
4. Մոլդովա — Ռաֆայել Բոբեյկա, «Cum să fim»
5. Մակեդոնիա — Բարբարա Պոպովիչ, «Ohrid i muzika»
6. Մալթա — Գայա Կոչի, «The Start»
7. Նիդերլանդներ — Միլենե եւ Ռոզանե, «Double Me»
8. Ռուսաստան — Դայանա Կիրիլովա, «Dream on»
9. Սան Մարինո — Միշելե Պերնիոլա, «O-o-O Sole intorno a me»
10. Շվեդիա — Էլիաս, «Det är dit vi ska»
11. Ուկրաինա — Սոֆիա Տարասովա, «We Are One»
12. Ադրբեջան — Ռուստամ Քարիմով, «Me And My Guitar»
Էշտոն Կետչերը և Դեմի Մուրը վերջնականապես ամուսնալուծվեցին: Հիմա ամերիկյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Կետչերի ընկերուհին է՝ Միլա Կունիսը. այս մասին գրում է 7days.ru-ն:
Վերջերս 30-ամյա դերասանուհին կրում է լայն հագուստներ: Ակնհայտ է, որ Կունիսի շապիկները նախատեսված են ապագա մայրերի համար:
Հղիության մասին լուրերը հաստատում են նաև այն լուսանկարները, որոնք պապարացիներն արել են նոյեմբերի 25-ին: Նկարներում երևում է, թե ինչպես է Կետչերը պայուսակով փակում ընկերուհուն, որպեսզի վերջինիս չլուսանկարեն:
Կունիսի և Կետչերի ընկերները People ամսագրին պատմել են, որ զույգը պատրաստ է ընտանիք կազմելուն: «Նրանք երկուսով ցանկանում են երեխաներ ունենալ: Ես կարծում եմ, որ շուտով Միլայի հղիության մասին կլսենք: Հնարավոր է նրանց ամուսնությունից անմիջապես հետո, չի բացառվում նաև դրանից շուտ», -ասել է աստղային զույգի մտերիմներից մեկը:
Նոյեմբերի 28-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, չնայած հաշվետու ժամանակաշրջանում չի անցկացրել հանդիպումներ, այդուհանդերձ, առաջադիմել է 4 հորիզոնականով և զբաղեցնում է ռեկորդային՝ 34-րդ տեղը:
Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, երկրորդ տեղում է Գերմանիան, երրորդն Արգենտինան է:
1. Իսպանիա — 1554 միավոր
2. Գերմանիա — 1318
3. Արգենտինա — 1251
4. Կոլումբիա — 1200
5. Պորտուգալիա — 1172
6. Ուրուգվայ — 1132
7. Իտալիա – 1120
8.Շվեյցարիա — 1113
9.Հոլանդիա – 1106
10.Բրազիլիա-1102
18. Ուկրաինա — 907
22. Ռուսաստան — 870
34. ՀԱՅԱՍՏԱՆ — 716
68. Ուզբեկստան — 526
82. Բելառուս — 431
95. Ադրբեջան-363
96. Էստոնիա — 360
97. Մոլդովա — 359
101. Վրաստան — 330
102. Լիտվա — 326
116. Տաջիկստան — 286
119. Լատվիա — 272
132. Ղազախստան — 216
137. Թուրքմենստան — 195
146. Ղրղզստան — 155
32-ամյա դերասանուհի Ջեսսիկա Ալբան համարձակորեն փոփոխել է իր արտաքին տեսքը: Այս անգամ նա որոշել է մի քանի փոփոխություններ անել. նա նոր դաջվածք ունի, իսկ սև մազերն այլևս բաց գույնի են:
Հիմա դերասանուհու մատերի վրա գրված է «NO!»: Հետաքրքիր է, ո՞ւմ է նա որոշել այդպես վճռական ասել «ՈՉ»:
Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգը համարվում է Հոլիվուդում ամենաամուրը: Նրանց հարաբերություններին նախանձում են շատ շատերը:
Որպես ապացույց իր զգացմունքների` Անջելինա Ջոլին սրտաձև կղզի է նվիրել Փիթին՝ ամուսնու 50-ամյակի կապակցությամբ, որը դեկտեմբերի 18-ն է: Այդ անակնկալն արժե 12$ մլն: Կղզին գտնվում է Նյու Յորքից 50 կմ հեռավորության վրա:
Բրիթնի Սփիրսն առաջին անգամ խոսել է իր և փաստաբան Դեյվիդ Լուկադոյի հարաբերությունների մասին: Երգչուհին հարցազրույց է տվել և պատմել իր երջանկության մասին: Ինչպես երևում է, նա վերջապես գտել է այն մարդուն, որին այնքան փնտրում էր:
«Հիմա ես երջանիկ եմ,-ասել է Բրիթնին՝ Entertainment Tonight ամսագրի հետ զրույցում,-Ինձ շատ հաճելի է Դեյվիդի հետ: Նա շատ ուրախ և կրքոտ մարդ է: Ինձ դուր են գալիս նրա հետաքրքրությունները, իսկ նրա սովորությունները վարակիչ են»:
Շշուկներ էին պտտվում, թե Սպիրսն ու իր ընկերը նշանվել են, սակայն երգչուհին չի հասցրել անգամ ծանոթացնել Դեյվիդին իր հոր հետ. «Նա շատ լավ արձագանքեց, և ես նրան հասկանում եմ»,- նշել է Բրիթնին:
Իսկ ահա Սփիրսի տղաներին Դեյվիդ Լուկադոն վաղուց է ճանաչում. նրանց հաճախ կարելի է տեսնել միասին:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել «Նապոլի»-ին:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը իր կարծիքն է հայտնել խաղի և մասնավորաես՝ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ամբողջ թիմը հիանալի գործեց: Ի սկզբանե պարզ էր, որ հետաքրքիր և դիտարժան խաղ է լինելու: Մենք բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք և կարողացանք օգտագործել դրանցից մի քանիսը: Մխիթարյանն ավելի արագ է, քան նախորդ տարիների մեր մյուս նորեկները:
Սա զարգացման, առաջադիմության գործընթաց է: Մխիթարյանն անկասելի էր, ինչպես «Շալկե»-ի դեմ խաղում: Պետք է փորձենք այնպես անել, որ նման գործողություններ նրա կատարմամբ տեսնենք յուրաքանչյուր խաղի»,- հայտարարել է Կլոպը:
-
-
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
01.05.2024 | 01:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման համակարգերի դուռը, ու նաև բոլոր նրանց, ովքեր սխալմամբ իրենց ապահով են զգում
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.