03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...Մեր ունեցած տեղեկություններով, դեկտեմբերի 1-ին կայանելիք համերգին, չեն մասնակցի նաև Լիանան և Մհերը (Մհեր Արմենիա):
Մհեր Մեսրոպյանի պրոդյուսերը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ նշելով, որ Մհերը հրաժարվել է համերգից՝ սատարելով իր կոլեգային՝ Քրիստինե Պեպելյանին:
«Եթե մի արտիստին այսպես են վերաբերվում, չի բացառվում, որ վաղն էլ Մհերի հետ այդպես կվարվեն»,- պարզաբանեց պրոդյուսերը:
Թե ինչն է Լիանայի հրաժարվելու պատճառը, դեռևս հայտնի չէ, ամենայն հավանականությամբ, երգչուհին ևս այդ քայլին դիմել է նույն նպատակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ համերգին հրաժարվել էր մասնակցել Քրիստինե Պեպելյանը:
Մի քանի օր առաջ երգչուհի Քրիստինե Պեպելյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ չի մասնակցելու «Բիզնես նյուզ» ընկերության կազմակերպած համերգին, որպես պատճառ նշելով կազմակերպիչների անլուրջ վերաբերմունքն ու ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը:
Երեկ «Բիզնես նյուզ» ընկերության տնօրեն Աստղիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել, թե համերգը բարեգործական է. «Ամեն տարի մենք մանկատանն օգնում ենք և այս տարի էլ որոշեցինք նվիրել երաժշտական գործիքներ, ինչի կարիքն ունի մանկատան երաժշտական խմբակը: Այնտեղ կույր երեխաներ էլ կան, որոնց համար հատուկ գործիքներ են պատրաստված»,- նշել է «Բիզնես նյուզ» կենտրոնի տնօրենը:
Թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով «Հայկական Վարկած»-ը զրուցեց Քրիստինե Պեպելյանի հետ:
Վերջինս ասաց, թե համերգը բարեգործական դարձավ այն վայրկյանից, երբ ինքը հրաժարվեց մասնակցելուց:
«Ոչ մի բառ չի եղել բարեգործության մասին, իմ ընկերների հետ էլ կարող եք խոսել. նրանցից որևէ մեկին, որևէ բան չեն ասել բարեգործության մասին»,-ասաց երգչուհին և ներկայացրեց աղմկալի պատմության վերաբերյալ մանրամասներ.
«Ես Աստղիկի հետ չեմ պայմանավորվել, Քրիստինե անունով աղջիկ է ինձ հետ խոսել, ես նրան ասել եմ իմ ելույթի գումարը, որը 400.000-ից բարձր է, նա էլ ասաց, որ հնարավոր չէ, իրենք այդքան չեն կարող վճարել: Ասացին կարող ենք 400.000, ես էլ ասացի, որ ոչ մի խնդիր չեմ տեսնում: Արդեն պլակատը պատրաստել են, համերգի մասին հայտարարել են, ու Քրիստինեն զանգում է ինձ, ասում է. «Զանգել եմ տեղյակ պահեմ, որ դա էլ հարմար չի՝ կամ գնա կոմպրոմիսի, կամ եթե հարմար չի, երևի չերգես էս համերգին»:
Նշեմ, որ ես դեռ իրենց առաջարկած գումարով էի հանդես գալու, այլ ոչ թե իմ կողմից պահանջված: Նրան ասացի, որ եթե քեզ համար անլուրջ է, ապա ինձ համար այդպես չէ, վերջ ի վերջո, իմ անունն է պլակատի վրա: Ես պահանջեցի, որ Աստղիկն ինձ զանգի: Մինչև գիշեր սպասեցի, ոչ մի զանգ չեղավ նրանց կողմից, գիշերը տեղադրեցի ինֆորմացիան, որ ես չեմ մասնակցելու:
Հաջորդ օրը Աստղիկի հետ զրուցեցի, շատ զարմացած ինձ հարցնում է. «Ի՞նչն է պրոբլեմը, դու ինձ ասում ես, ի՞նչ պետք է անեմ: Կյանք է, ամեն բան էլ հնարավոր է, ես եմ կազմակերպիչը: Դու էն արտիստը չես, այն փառքն ու հռչակը չունես, որ քո անունն օգտագործեի»: Այսպես հոգնական տոնով խոսեց հետս, երևի իր դեպքում նորմալ է: Կրկնում եմ: Համերգը դարձավ բարեգործական, իմ հրաժարվելուց հետո:
Ի՞նչ բարեգործական, ոնց կարելի է բարեգործականի անվան տակ գումար աշխատել, դահլիճ համար գումար պետք է տալ, արտիստներին գումար պետք է տալ, իսկ տակը գումար չի մնում բարեգործության համար:
Բարեգործական համերգի դեպքում նախապես զգուշացնում են, եթե նկատել եք, պլակատի վրա էլ գրված չի, որ բարեգործական է, ինչը սովորաբար արվում է»,-նշեց երգչուհին:
Երգչուհին վրդովված էր ու պատմեց. «Մի քանի օր առաջ ինձ զանգահարեցին «Փարոս»-ից, որի 20-ամյակի կապակցությամբ բարեգործական համերգ է կազմակերպվում: Ինձ ասացին, որ չեն վճարելու, ես նշեցի, որ միանշանակ գալու եմ: Քրիստինե Պեպելյանն այն մարդը չէ, որ հրաժարվի բարեգործությունից: Ես մշտապես օգնում եմ երեխաններին, վիրահատության համար գումար եմ նվիրատվություն անում, հետո ինչ, այդ մասին չեմ բարձրաձայնում»:
Ըստ Քրիստինե Պեպելյանի, բարեգործականի անվան տակ հանդես գալն ամենախոցելին է. «Վերջում Աստղիկը նշում է, թե եթե չեք ուզում մասն դառնալ բարեգործության, տարեք հետ տվեք տոմսը, դե, բնականաբար, մարդիկ կասեն, դե լավ, որ բարեգործություն ա, թող մնա»,-նկատում է նա:
Փորձեցինք համերգին մասնակցող երգիչներից պարզել, թե արդյո՞ք իրենց տեղեկացրել են, որ համերգը բարեգործական է: Մհերի (Մհեր Արմենիա) պրոդյուսերը նշեց, որ Մհերը բարեգործական համերգներին անվճար է մասնակցում, իսկ այս համերգին վճարվելու է:
«Մեզ չեն ասել, որ բարեգործական է: Երբ ասում են բարեգործական է, մենք ասում ենք գալու ենք, էլ չենք հարցնում ինչքան եք վճարելու»,-տեղեկացրեց Մհեր Մեսրոպյանի պրոդյուսերը:
Նախորդ մասն՝ այստեղ
Մաս երրորդ. Պետք է կարողանալ ներել
Իհարկե, այս զույգի կյանքում ևս եղել են դժվար ժամանակներ: ԶԼՄ-ները «ամուսնալուծել են» Անժելիկային և Լեոնիդին՝ նրանց ամուսնության առաջին իսկ օրվանից, սակայն զույգն իսկապես բաժանված եղել է 2011 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ «Նոր Ալիք» մրցույթին պապարացիները նկարել էին Լեոնիդին մի անծանոթ երիտասարդ աղջկա հետ: Իհարկե, շշուկները շատ ավելի տպավորիչ էին, քան հենց իրականությունը, սակայն Ագուդինին հաջողվեց վերադարձնել կնոջը:
Իր հարցազրուցներից մեկում, երաժիշտը պատմել է. «Մենք, իհարկե, վիճել ենք, ես երկար ժամանակ ներողություն եմ խնդրել: Կինս վարվեց այնպես, ինչպես կվարվեր ցանկացած մեկը, որը կլիներ նրա փոխարեն. նա վերցրեց իրերը և հեռացավ:Բաժանման փորձերն անհաջողությամբ պսակվեցին. առանց իրար մենք կարողացանք ապրել ընդամենը երկու օր»:
Հետագայում ինքը՝ Վարումը, ի պատասխան լրագրողների հարցերին, նշել է. «Օ՜, ամուսնալուծության մասին ես նույնիսկ չեմ մտածում»:
Երկու տարի առաջ տեղի ունեցած այս դեպքը մնացել է անցյալում. Անժելիկա Վարումը և Լեոնիդ Ագուդինը շարունակում են միասին ապրել և աշխատել: Վերջերս Մոսկվա՝ նրանց այցելության էր եկել իրենց դուստրը՝ Ելիզավետան, որն ապրում է Մայամիում՝ տատիկի և պապիկի հետ: Ի դեպ, Լիզան նույնպես հետաքրքրվում է երաժշտությամբ և մտադիր է գնալ ծնողների ճանապարհով:
Անժելիկայի և Լեոնիդի կյանքում գրեթե տարաձայնություններ չկան, եթե հաշվի չառնենք Ագուդինի հատուկ ոճը, որի դեմ արդեն քանի տարի է պայքարում է Վարումը:
Վերջինիս խոսքով, իրենից 7 տարի պահանջվեց, որպեսզի համոզի ամուսնուն, որ ժամանակն է հրաժարվել երկարաճիտք կոշիկներից, և երկու տարի՝ համոզելու համար, որ ժամանակն է կտրել երկար մազերը.այդ ամենի համար պահանջվեց համբերություն և մեծ ջանքեր:
Լուսանկարում՝ Լեոնիդ Ագուդինի կողքին առաջին կնոջից ունեցած դուստրն է՝ Պոլինան, իսկ Անժելիկայի կողքին՝ զույգի միակ զավակը՝ Ելիզավետան
Ամերիկյան Forbes Media LLC հրատարակչատան սեփականատեր Սթիվ Ֆորբսը որոշել է վաճառել Forbes ամսագիրը:
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, սեփականատերը սկսել է ուսումնասիրել ամսագիրը վաճառելու հնարավորությունը, երբ դրա նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել պոտենցիալ գնորդներ:
Forbes-ի ապագա սեփականատերը հնարավոր է դառնա Deutsche Bank AG-ն. գործարքի համար նախատեսվում է 400 մլն դոլար:
Նշենք, որ գործարար աշխարհում ամենահեղինակավոր ամսագրերից մեկը՝ Forbes-ը, լույս է տեսնում 1917-ից:
Առաջին մասն՝ այստեղ
Մաս երկրորդ. Երաժշտությունը մեզ միացրեց
Չնայած իրենց կյանքում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին, Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուդինը երբեք չեն դադարել զբաղվել երաժշտությամբ: Նույնիսկ իրենց ամուսնության նկարահանումը նրանք օգտագործել են «Սրտի կես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում:
Մի քանի տարի միասին ստեղծագործելով՝ Անժելիկան և Լեոնիդը համատեղ ալբոմ թողարկեցին՝ «Ծառայողական սիրավեպ» խորագրով:
Բացի այդ, նրանք ստեղծել են մի քանի շոու ծրագրեր, ինչի շնորհիվ շրջագայել են ողջ Ռուսաստանով, եվրոպական մի շարք քաղաքներով և մի քանի համերգներով հանդես են եկել ԱՄՆ-ում:
Այսօր ամուսինները խոստովանում են, որ համատեղ աշխատանքն օգնում է նրանց նաև անձնական կյանքում, այդ կերպ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց, չեն նեղվում ծանրաբեռնված գրաֆիկից:
Վարումի խոսքով, ինքը շատ լավ է հասկանում ամուսնուն, երբ վերջինս գալիս է շրջագայությունից հոգնած ու անմիջապես գնում քնելու: Շնորհիվ այս փոխըմբռման, Անժելիկա-Լեոնիդ զույգն արդեն քանի տարի պահպանում է հրաշալի հարաբերություններ:
«Ես այն մարդկանից չեմ, որոնք սիրում են ապրել հրաբխի պես: Առանց այդ էլ, մեր ստեղծագործական կյանքը շատ բուռն է, էլ չեմ խոսում իմ բնավորության մասին, այդ իսկ պատճառով ցանկություն է առաջանում, որ ընտանիքում տիրի հանգստություն, կայունություն,- նշում է Անժելիկա Վարումը և հավելում,- այդ առումով Լեոնիդը շատ հարմարվող է, նա թեթև բնավորություն ունի, կայուն և վստահելի անձնավորություն է»:
Լեոնիդ Ագուդինը մի փոքր այլ կերպ է մեկնաբանում հաջող փոխգործակցությունը. «Ցանկացած կարիերա պահանջում է էգոիստություն: Իսկ ստեղծագործականն առավել ևս. այն ամենաէգոիստականն է: Եվ մարդիկ, որոնք քո կողքին են, ծառայում են քեզ՝ ենթարկվելով քո էգոյին: Մեր ամուսնությանն առավելությունը կայանում է նրանում, որ ես և Անժելիկան կախված ենք մեր ստեծագործական էգոիզմից, այդ իսկ պատճառով իրար շատ լավ ենք հասկանում»:
Շարունակելի…
Ռուս էստրադայի ներկայացուցիչներ Անժելիկա Վարումն ու Լեոնիդ Ագուդինն արդեն 14 տարի է ամուսնացած են: Նրանք ոչ միայն ամուսիններ են, այլև հիանալի ստեղծագործական դուետ:
Զույգի հարաբերություններում շատ բան է տեղի ունեցել, այդ թվում՝ բաժանում, սակայն նրանց հաջողվել է պահպանել սերն ու ռոմանտիզմը:
Անժելիկա Վարումը, որը դեռ մանկուց հետաքրքրվում էր երաժշտությամբ, արդեն կայացած երգչուհի էր, երբ հանդիպեց ապագա ամուսնուն՝ երաժիշտ Լեոնիդ Ագուդինին:
1997 թվականից նրանք որոշեցին հանդես գալ դուետով, ինչից հետո լրագրողները նրանց «ամուսնացրեցին»: Սակայն իրադարձություններն այդպես արագ չզարգացան, ինչպես սպասում էին թերթերը. մեկ տարի պահանջվեց, որպեսզի հաստատվեն նրանց սիրավեպի մասին լուրերը:
Նշենք, որ և Ագուդինը, և Վարումը նախկինում ամուսնացած են եղել: Անժելիկայի նախկին ամուսինն իր համադասարանցին էր՝ Մաքսիմ Նիկիտինը, իսկ Լեոնիդն 5 տարի ապրել է Սվետլանա անունով կնոջ հետ, իսկ բալերինա Պոլինա Վարաբևայի հետ ամուսնացած էր քաղաքացիական ամուսնությամբ. նրանից երաժիշտը դուստր ունի՝ Պոլինա անունով:
Լեոնիդ Ագուդինը գտնում է, որ կենսափորձն իրեն շատ է օգնել, որպեսզի ճիշտ հարաբերություններ հաստատի կնոջ հետ. «Երբ ես հանդիպեսցի Անժելիկային, արդեն բավականին հասուն էի, սակայն միայն նրա հետ ես հասկացա, թե ինչ ասել է` ունենալ ընտանիք, կին, օջախ, — հարցազրույցներից մեկում խոստովանել է Ագուդինը,- Բացի այն, որ մենք այր և կին ենք, մեզ մոտ, լավ իմաստով, քույր-եղբայր հարաբերություններ են.դա նույնպես շատ թանկ արժե»:
Զույգն ունեցել է երկու հարսանիք. առաջին ամուսնությունը տեղի է ունեցել ռուսական քաղաքացիական ակտերի գրանցման բաժնում, իսկ ավելի ուշ՝ նրանք տոնակատարություն են կազմակերպել ռոմանտիկ քաղաքներից մեկում՝ Վենեցիայում:
Հենց այդ տարում, Անժելիկան ու Լեոնիդը ևս մեկ լուր հայտնեցին՝ նրանք երեխայի էին սպասում: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ Ելիզավետան:
Շարունակելի…
Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 13-ին առավելապես արևելյան շրջաններում, 16-17-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 14-ին գիշերը կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում` նոյեմբերի 13-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ տեղումների հավանականություն, 14-15-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 16-17-ին սպասվում է թույլ անձրև:
Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են ապագա ամուսնու ռեփեր Քանիե Ուեսթի և դստեր հետ զբոսնելիս:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Քիմը, որը հազվադեպ է դստեր հետ հայտնվում հանրային վայրերում, այս անգամ պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Սանտա Բարբարայում:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը պատրաստվում է մանկական հագուստի շարք թողարկել:
[nggallery id=103]
Սոչիի 2014թ. օլիմպիական խաղերի կրակը նոյեմբերի 9-ին դուրս կբերվի բաց տիեզերք: Այսօր այն «Союз ТМА-11М» տիեզերանավով տեղափոխվեց տիեզերք:
Տիեզերանավը Երկիր կվերադառնա նոյեմբերի 11-ին
:
Միշել Մոնտեն
Ես իմ կյանքում բավական շատ եմ տեսել մարդիկ, որոնք, թեև խղճի խայթ են զգում ուրիշի ունեցվածքը թաքցնելու համար, այնուամենայնիվ, հեշտությամբ հաշտվում էին դրա հետ, հույս ունենալով իրենց մահից հետո կտակով գոհացնել օրինական տերերին:
Այդպիսի գործելակերպը երբեք չի կարելի արդարացնել. վատ է և՛ այն, որ նրանք հետաձգում են այդ շտապ գործը, և՛ այն, որ կամենում են իրենց հասցրած վնասը հատուցել այդպիսի չնչին ջանքերի գնով, աննշան չափով զիջելով իրենց շահը: Արդարև, նրանք պետք է կիսեին այն, ինչն իսկապես իրենցն էր: Որքան նրանց համար ծանր լիներ վճարելը, որքան շատ դժվարություններ հաղթահարեին այդ առթիվ, այնքան ավելի արդարացի կլիներ նման հատուցումը, այնքան մեծ կլինեին նրանց ծառայությունները:
Ավելի վատ են վարվում նրանք, ովքեր ամբողջ կյանքում ոխ են պահում իրենց որևէ մերձավորի նկատմամբ, արտահայտելով այն լոկ վերջին կամքով: Հարուցելով վիրավորված մարդու անբարեհաճությունն իրենց հիշատակի հանդեպ, նրանք այդպիսով ցույց են տալիս, որ քիչ են մտածում իրենց պատվի և, ավելի քիչ՝ խղճի մասին, քանզի չեն ուզում թեկուզև մահը հարգելով մարել իրենց չարությունը և թողնում են, որ այն իրենցից հետո էլ ապրի:
Նրանք նման են այն անիրավ դատավորներին, որոնք անվերջ հետաձգում են իրենց վճիռը և կայացնում լոկ այն ժամանակ, երբ արդեն մոռացել են գործի բուն էությունը:
Եթե միայն ինձ հաջողվի, ես կաշխատեմ, որ մահս չասի ոչ մի այնպիսի բան, ինչ նախկինում չի ասել կյանքս:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.