29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Այսօր` նոյեմբերի 2-ին, Միխայիլ Գորբաչովի նախաձեռնությամբ նշվում է Տղամարդկանց համաշխարհային օրը (World Mens Day): Տղամարդկանց օրն ավանդաբար նշվում է նոյեմբերի առաջին շաբաթ օրը:
Այդ օրը տղամարդիկ հատկապես ակնկալում են կանանց ուշադրությունը` որպես նվեր:
Հետաքրքիր է, որ գոյություն ունի նաև Տղամարդկանց միջազգային օր (International Men’s Day), որը նշվում է նոյեմբերի 19-ին: Այս տոնն առաջին անգամ նշվել է 1999-ի նոյեմբերի 19-ին` Տրինիդադ և Տոբագոյում, դրանից հետո այն նշում են նաև ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Հնդկաստանում, Սինգապուրում, Մալթայում և Հարավային Աֆրիկայում:
Բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին, Ալեքսանդրապոլում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1893-ին ընդունվել է Լայպցիգի համալսարան՝ որպես ազատ ունկնդիր:
Գրական գործունեությանը զուգնթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: 1895-ին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթհայթման գործին: 1896-ին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում:
Բանտից դուր գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1897), սակայն շուտով կրկին ձեռբակալվել է և, որպես ցարական միապետության դեմ պայքարող «Ընդհատակյա հեղափոխական կազմակերպոււթյունների» անդամ, աքսորվել Օդեսա: 1897-ին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկդրել գրականության և փիլիսոփայության պատմություն: 1902-ին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում: 1899-1906-ին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ: 1908-ի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց, խոշոր գրավականով ազատվել կալանքից: Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911-ին Իսահակյանը հեռանում է:
Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջինջ քաղաքականության վերաբերյալ: Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
1926 Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։
Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ 1946թ, 1946–57թթ Հայաստանի գրողների միության նախագահ է։
Մահացել է 1957թ հոկտեմբերի 19-ին՝ Երևանում:
Արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել, թե հոլիվուդյան 38-ամյա դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ:
Ջոլին, ոչ միայն շարունակում է կատարել ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի պարտականությունները, այլև ակտիվորեն հանդիպում է քաղաքական տարբեր գործիչների հետ:
Սակայն Ջոլիի Սպիտակ տուն մտնելու միտքը շատ բացասական է ընդունում Հիլարի Քլինթոնը, որը բոլորովին չի համակրում դերասանուհուն և նրան կեղծավոր է համարում:
«Հիլարին կտրականապես հրաժարվել է հանդիպել Անջելինայի հետ: Նրա խոսքով, Սպիտակ տունը Ջոլիի տեղը չէ: Իսկ պատգամավորների առջև ելույթի ժամանակ Հիլարին դերասանուհուն կեղծավոր է անվանել»-պատմել է Քլինթոնին մոտ կանգնած աղբյուրը:
Հայտնի երգիչ Վալերի Մելաձեն պաշտոնապես հաստատել է իր կնոջից՝ Իրինայից ամուսնալուծվելու մասին լուրերը:
Ինչպես տեղեկացնում է 7дней.ru-ն, Մելաձեն հոկտեմբերի 21-ին հայց է ներկայացրել դատարան, և այն դեռևս քննարկման փուլում է:
Վալերին և Իրինան որոշել են ամուսնալուծվել 18 տարի տևած համատեղ կյանքից հետո: Զույգն ունի 3 դուստր՝ 22-ամյա Ինգան, 14-ամյա Սոֆիան և 11-ամյա Արինան:
Հիշեցնենք, որ վերջերս բաժանվել էր նաև Վալերի Մելաձեի եղբայրը՝ հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն, որը շարունակում է հոգ տանել իր զավակների մասին. «Կոստյան իրեն շատ արժանապատիվ է պահում, և նրա նման հայրեր շատ քիչ են»-հաստատում են Մելաձեի ընկերները:
Ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հայր է Վալերի Մելաձեն և արդյո՞ք նա կկատարի իր հայրական պարտավորությունները:
Բժիշկը` Քոնրադ Մյուրեյը, որը մեղավոր էր ճանաչվել փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնի մահվան համար, այսօր բանտից ազատ է արձակվել:
Ինչպես հայտնում է Sky News-ը, բժիշկն ազատ է արձակվել Կալիֆոռնիայի բանտերի գերհագեցած լինելու և լավ վարքի համար:
Քոնրադ Մյուրեյն ազատազրկումը կրել է 2 տարուց էլ քիչ ժամկետում:
Օրենքով նրան հասնում էր 4 տարվա առավելագույն ազատազրկում, որից 2 տարուց ավելին լրացել էր 2011-ի դրությամբ, երբ նրան բանտարկեցին տևական դատավարությունից հետո:
Հիշեցնենք, որ Ջեքսոնի բժիշկը՝ Քոնրադ Մյուրեյն, երգչին շատ ուժեղ դեղամիջոց է նշանակել: Ըստ փորձագետների՝ եթե Ջեքսոնը չմահանար 2009 թ. հունիսի 25-ին, ապա նա կմահանար մի քանի օր անց՝ անքնությունից:
Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 26-ին, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ:
Ըստ ԱԻՆ կայքի, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ հոկտեմբերի 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ավարտվեց ևս մեկ աստղային սիրո պատմություն: Հայտնի բրիտանացի դերասան Օրլանդո Բլումը և սուպերմոդել Միրանդա Քերը պաշտոնապես հայտարարել են իրենց ամուսնալուծության մասին:
Զույգի բաժանման մասին լուրերը վաղուց էին շրջանառվում. վերջերս շատ հազվադեպ կարելի էր տեսնել Բլումին և Միրանդային միասին:
«Նրանք հայտարարում են, որ արդեն մի քանի ամիս է չեն հանդիպում: Վեց տարի տևած համատեղ կյանքից հետո, նրանք որոշել են ամուսնալուծվել»,- նշել է Բլումի ներկայացուցիչը:
Բաժանման պատճառները դեռևս հայտնի չեն: Եթե հավատանք մամուլի հրապարակումներին, Միրանդան հաճախ է դավաճանել ամուսնուն՝ մի անգամ նույնիսկ բացահայտ սիրահետելով Լեոնարդո Դի Կապրիոյին:
Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և ռեփեր Քանիե Ուեսթը պատրաստվում են իրենց հարսանիքն անել Լաս Վեգասում:
Showbizspy.com-փոխանցմաբ, Քանիե Ուեսթը, որը վերջերս էր Քիմին ամուսնության առաջարկ արել, Լաս Վեգասում արդեն ընտրել է այն մատուռը, որտեղ անցկացվելու է արարողությունը:
«Քանիեն Էլվիս Փրեսլիի մեծ երկրպագուն է և նա կարծում է, որ մատուռում ամուսնանալը հետաքրքիր է: Նա Քիմին առաջարկեց ամուսնական երդումն ասել հենց այնտեղ և շատ զարմացած էր, երբ Քիմը համաձայնեց: Զույգը ցանկանում է, որպեսզի Էլվիսի կրկնօրինակը նրանց համար կատարի Love Me Tender երգը»,- պատմել է զույգի մտերիմներից մեկը:
Facebook սոցիալական կայքի ադմինիստրացիան պարզաբանել է, թե ինչու երեկ օգտատերեր չէին կարողանում հրապարակումներ կատարել, ինչպես նաև like դնել:
Facebook Inc.-ի ներկայացուցչի հավաստմամբ, ցանցի պլանային սպասարկման աշխատանքների ժամանակ խնդիրներ են առաջացել, որոնք ժամանակավորապես զրկել են Facebook-ի օգտատերերին գրառումներ կատարելու հնարավորությունից:
«Սակայն այս պահին անսարքությունները անբողջովին վերացված են, և կայքն անխափան աշխատում է: Մենք հայցում ենք ձեր ներողամտությունը»,-հայտնել են ընկերությունից։
Անիի արվարձան. Հովվի եկեղեցուց մնացած հատվածը։
Հեռվում Անիի պարիսպներ են, իսկ ճիշտ կենտրոնում՝ միջնաբերդը։
Կարեն Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.