23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Entertainment Weekly ամսագիրն ընտրել է ամերիկյան շոու-բիզնեսի ամենագեղեցիկ ներկայացուցչին: Այս տարի այդ կոչմանն է արժանացել դերասանուհի Սանդրա Բալոկը:
Հենց դերասանուհին է հայտնվել ամսագրի դեկտեմբերյան համարի կազմին:
Վերջին շրջանում Ռոբերտ Պատինսոնն ու Քրիստիան Ստյուարտը խոսակցությունների կիզակետում են: Ամերիկյան ԶԼՄ-ները մեկ գրում են այն մասին, որ Պատինսոնը նոր ընկերուհի ունի, մեկ՝ դերասանը պատրաստվում է ամուսանանալ Քրիստիանի հետ:
Ինչպես գրում է HolywoodLife-ը, դերասաններն իսկապես միասին են, սակայն դեռ փորձում են թաքցնել դա. նրանք մտադիր են իրենց հարաբերությունների մասին խոսել Ամանորյա տոներից հետո:
Զույգին մոտ կանգնած աղբյուրի տեղեկացմամբ, Քրիստիանը հիմա էլ պատրաստ է իր երկրպագուներին հայտնել ուրախալի լուրը, սակայն Ռոբերտը գերադասում է թաքուն պահել իրենց հարաբերությունները՝ այդ կերպ պաշտպանելով իրեն և իր սիրելիին՝ ավելորդ խոսակցություններից ու բամբասանքներից:
«Ռոբը չի ցանկանում թաքցնել իրենց հարաբերությունները, սակայն այլընտրանք չի տեսնում: Դա նրա պաշտպանողական մեթոդն է: Իսկ ինչ վերաբերում է Քրիստիանին, ապա նա, ընդհակառակը, չի ցանկանում գաղտնի պահել: Նրան դուր չի գալիս թաքնված մնալը, երբ Ռոբերտի հետ հայտնվում են հասարակական վայրերում: Մյուս կողմից, Ռոբերտը փորձում է զգույշ լինել. նա կարծում է, որ շրջապատող մարդիկ չպետք է խառնվեն իր անձնական կյանքին», — պորտալին է պատմել զույգի մտերիմներից մեկը:
Միրանդա Քերի և Օրլանդո Բլումի ամուսնալուծությունից հետո, արդեն նախկին զույգի մասին խոսակցությունները չեն դադարում: Եվ եթե Բլումի անձնական կյանքի մասին ամեն ինչ պարզ է (նա արդեն նոր ընկերուհի ունի), ապա Միրանդա Քերիի մասով կարելի է միայն ենթադրություններ անել:
Բավական երկար ժամանակ է, ամերիկյան և բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ Քերի և Լեոնարդո Դիկաբրիոյի միջև սիրավեպ է սկսվել:
Այն, որ Դի Կապրիոն և Քերը վերջերս շատ ժամանակ են անցկացնում միասին, դա փաստ է: Օրերս նրանց միասին տեսել են Լաս Վեգասի ռեստորաններից մեկում՝ ընկերների հետ ընթրելիս:
Հաշվի առնելով Լեոնարդոյի հակումը դեպի մոդելները, կարելի է ենթադրել, որ նրան Միրանդայի հետ կապում են ռոմանտիկ հարաբերությունները:
Աստղային զույգի սիրավեպի մասին խոսում էին դեռ տարվա սկզբին, երբ նրանք Նյու Յորքի ակումբներից մեկում բացահայտ սիրաշահում էին միմյանց:
Երևում է այս պատմությունը դեռ շարունակվելու է. ինչպես ասում են՝ ծուխ չի լինում՝ առանց կրակ:
Օրեր առաջ, թե տեղական, թե արտերկրի որոշ զանգվածային լրատվամիջոցների համար հատուկ ներկայացրել էինք ՀՖՖ պարզաբանումը՝ կապված Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի հետ՝ հատուկ նշելով, որ «Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչի՝ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան լրատվամիջոցներում ժամանակ առ ժամանակ հայտնվող անունները, լրատվամիջոցների հաստատական վերնագրերով նյութերը այս կամ այն մարզչի մասին, իբր ՀՖՖ-ին մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվությունները, տվյալ լրատվամիջոցների կամ տվյալ նյութերի հեղինակների երևակայության, ցանկությունների, նախասիրությունների կամ երազանքների արդյունքն են, նաև ընթերցող գրավելու ոչ ազնիվ մղումներ»:
Չնայած այս ամենին, նոր մարզիչ «որոնելու» գործընթացները ԶԼՄ-ների կողմից շարունակվում են: Վերջին օրերին կրկին շրջանառվում է Գեորգի Հաջիի անունը՝ իբր ՀՖՖ-ն արտերկրի իր ներկայացուցիչների միջոցով վերջինիս առաջարկել է գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը, իսկ վերջինս էլ տվել է իր համաձայնությունը:
ՀՖՖ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Գեորգի Հաջին՝ անկախ իր և ոմանց ցանկություններից և երազանքներից, հասկանալի պատճառներով որևէ կերպ և որևէ պարագայում երբևէ չի կարող գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը:
ՀՖՖ-ն հայտարարում է նաև, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ անհատի՝ ոչ Հայաստանում, ոչ արտերկրում, չի լիազորել ՀՖՖ անունից մարզիչ գտնել Հայաստանի ազգային հավաքականի համար, բանակցել մարզիչների հետ և այլն:
ՀՖՖ-ն ունի համապատասխան պրոֆեսիոնալ ենթակառուցվածքներ, պրոֆեսիոնալ մասնագետներ, որոնք էլ միմիայն իրավասու են զբաղվել Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի ընտրության և թեկնածությունների ներկայացման խնդիրներով, ինչը և անում են:
Կրկին ուզում ենք հիշեցնել, որ ինչպես ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց իր վերջին մամուլի ասուլիսում, նոր մարզչի ընտրության հետ կապված ձեռք բերված պայմանավորվածության մասին առաջինը թե լրատվամիջոցներին, թե հանրությանը կտեղեկացվի մամուլի ասուլիսի կամ ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով:
Հայաստանի հավաքականը կմասնակցի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 5-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվելիք աշխարհի թիմային առաջնությանը:
Շրջանային կարգով անցկացվելիք մրցաշարում հանդես կգան նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականները;Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, մարզիչ’ Արշակ Պետրոսյան. տեղեկացնում է armchess.am-ը:
Ամերիկյան USA Today պարբերականը հարցում է անցկացրել իր ընթերցողների շրջանում՝ պարզելու, թե որն է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքը:
Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, մրցույթին մասնակցել է 20 եվրոպական քաղաք, այդ թվում՝ Բուդապեշտը, Կոպենհագենը, Ֆլորենցիան, Ինսբրուկը, Փարիզը, Լոնդոնը, Վալենսիան, Պրահան, Ստրասբուրգը, Վենետիկն ու Դուբրովնիկը, սակայն ամենագեղեցիկը ճանաչվել է Լատվիայի մայրաքաղաքը՝ Ռիգան:
Պարբերականը, Ռիգան բնութագրելով որպես «Բալթյան մարգարիտ», նշում է, որ այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային համաշխարհային ժառանգության ցանկում:
«Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, որը թիմում հանդես է գալիս 2003 թվականից, Marca-ի հետ զրույցում նշել է, որ մտադիր է մարզական կարիերան ավարտել կատալոնական ակումբում:
«Հաճելի է, որ իմ ծառայություններով մի շարք մեծ ակումբներ են հետաքրքրվում, բայց կյանքս պատկանում է «Բարսելոնա»-ին: Մտադիր եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Մեր թիմը ճիշտ ուղու վրա է չեմպիոնության համար պայքարում»,-ասել է Մեսսին:
Ինչպես երևում է, Օրլանդո Բլումն այլևս չի թաքցնում իր և դերասանուհի Կոնդոլա Ռաշադի սիրավեպը: Եվ եթե առաջ, զույգին կարելի էր հանդիպել Նյու Յորքի փողոցներում, այժմ նրանք սկսել են գնալ նաև պաշտոնական միջոցառումների:
Միրանդա Քերի և Բլումի ամուսնալուծությունից անմիջապես հետո, շշուկներ տարածվեցին, որ դերասանը սիրային կապի մեջ է «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի իր խաղընկերուհու հետ:
Եվ ահա, շշուկները հաստատվեցին. նրանք միասին մասնակցել են Artios Awards-2013 մրցանակաբաշխությանը: Տեսախցիկների առաջ նրանք ավելորդություններ թույլ չեն տվել, միայն դերասանն անընդհատ գրկել է իր ուղեկցին, ինչն ակնարկել է զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին:
Հատկանշական է, որ ամերիկյան ԶԼՄ-ները մեղադրում են Միրանդա Քերին՝ դերասանի հետ ամուսնալուծության համար, իբրև թե, մոդելն անհավատարիմ է եղել ամուսնուն: Սակայն Բլումի և Կոնդոլայի անմիջապես սկսվող հարաբերությունները վկայում են այն մասին, որ անհավատարմությունը փոխադարձ է եղել:
Ամեն դեպքում, Բլումին և Քերին հաջողվում է ընկերական հարաբերություններ պահպանել հանուն իրենց որդու՝ Ֆլինի:
«Շտիգլիցի հետ մենամարտն իմ կյանքի ամենակարևոր մենամարտն է ներկա պահին». այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը:
«Սա կյանքիս հարցն է, և ամեն ինչ անելու եմ մենամարտը հաղթելու և կրկնակի չեմպիոն լինելու համար: Շտիգլիցի հետ մենամարտը կարևոր է WBO վարկածով չեմպիոնական գոտու համար, պետք է գոտին ետ վերադարձնեմ, որպեսզի գիշերները կարողանամ հանգիստ քնել»,-ասել է բռնցքամարտիկը:
Նա տեղեկացրել է, որ Հայաստան է եկել հանգստանալու, քանի որ մարզավիճակը դեռևս բարձր մակարդակի չէ. «Մեկ շաբաթից կմեկնեմ, որից հետո ամեն օր կպարապեմ: Միշտ այստեղ լինելու եմ, ունեմ տուն, դպրոց: Երեկ Մասիս քաղաքում ներկա էի մեր կառուցած եկեղեցու շրջակայքում իրականացվող ծառատունկին: Իսկ վաղը՝ այն դպրոցում, որտեղ ես եմ հաճախել, տեղի է ունենալու իմ հովանավորությամբ նորոգված մարզադահլիճի բացումը: Բոլորին հրավիրում եմ այնտեղ՝ ներկա գտնվել բացման արարողութանը»:
Այն հարցին, թե հետաքրքրվում է արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական կյանքով, բռնցքամարտիկը նշել է, որ քաղաքականության մասին կարդում է ինտերնետում, բայց չի ցանկանում խառնվել քաղաքականությանը:
«Ես մարզիկ եմ և իմ կյանքը կապված է մարզաշխարհի հետ: Ինչ վերաբերում է Հայաստանում տիրող սոցիալական վիճակին, կուզենայի, որպեսզի Հայաստանն ամենալավ երկիրը լինի աշխարհում, նույնիսկ՝ Գերմանիայից ավելի լավը: Ես կարող եմ վստահաբար ասել, որ ինձ համար հայերն ամենալավն են՝ իրենց հյուրասիրությամբ, մշակույթով և շատ այլ առումներով»,-նկատել է նա:
Անդրադառնալով իր և Հենրիխ Մխիթարյանի հարաբերություններին, Արթուր Աբրահամն ասել է. «Մխիթարյանի հետ, իհարկե, կապ ունենք: Նախ` ֆուտբոլ շատ եմ սիրում. «Բորուսիան» սիրածս ակումբն է: Նրա գրեթե բոլոր խաղերին հետևում եմ: Մխիթարյանի հետ շփվում եմ հեռախոսի միջոցով»:
Աբրահամը նշել է նաև, որ իր սիրտը զբաղված է և այդ մասին առաջիկայում կհայտարարի. «Պաշտոնապես կհայտարարեմ մոտակա օրերին: Իմ ընտրյալը հայուհի է, և իր ցանկությամբ որոշեցինք այդ հայտարարությունը ձգձգել, բայց շուտով դրա ժամանակն էլ կգա»,-ընդգծել է բռնցքամարտիկը:
Օքսֆորդի համալսարանի բառարան կազմողները 2013-ի բառ են ճանաչել selfie նեոլոգիզմը, որը նշանակում է «սմարթֆոնով սեփական անձը նկարել և սոցիալական կայքերում տեղադրելը»:
Բառարանի խմբագիրները, մեկ տարվա ընթացքում հետազոտելով համացանցում հայտնված տեքստերն ու հաղորդագրությունները, selfie բառը ճանաչել են տարվա բառ:
Ամեն տարի ընտրվող բառը այնուհետև եզրույթ է դառնում` զարգացնելով անգլերեն լեզուն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.