29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 24-ին կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին:
— Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
-Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ ես կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ կոչմանը:
-Մրցանակաբաշխության ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը եւ հայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:
-Կարծում եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետև ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի քո անունը:
-Մի փոքր կխոսես առաջիկա ծրագրերիդ մասին
-Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ հունվարի 5-ին պետք է միանամ «Բորուսիային», քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից հետո կանցկացնենք 8-օրյա հավաք իսպանական Լա-Մանգայում և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:
-Ի՞նչ կմաղթես Ամանորի կապակցությամբ:
-Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Մաղթում եմ, որ գալիք՝ 2014 թվականը լինի հաջողությունների տարի և մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:
Օսկարի՝ լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում կինոմրցանակի ինը հավակնորդների «շորթ-լիստն» արդեն հրապարակվել է:
76 ֆիլմերից 9-ը ընտրվել են քվեարկության միջոցով. ռեժիսորներ Սերժ Ավեդիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմը, որը ներկայացնում էր Ուկրաինան, չի ներառվել ֆիլմերի ցուցակում:
Նշենք, որ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 2-ին Լոս Անջելեսում
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ոչ միայն հասցնում է մեծ թափով նիհարել՝ հարսանիքին գեղեցիկ տեսքով ներկայանալու համար, այլև դաստիարակում է իր փոքրիկին՝ Նորթին, որի կես տարին կլրանա շուտով:
Վերջերս Քիմը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին՝ միկրոբլոգում տեղադրելով ժպտացող փոքրիկի նկարը:
Մենք պիտի չընդօրինակենք ուրիշին քաղաքական վարդապետութիւնները կուրօրէն, կամ բաց աչքով, բայց ստրկամտօրէն….Մենք պիտի ստեղծենք ՄԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆԸ, որ համահունչ ըլլայ ՀԱՅ հոգեւոր-մշակութային ԱՐԺԷՔՆԵՐՈՒ համակարգին հետ…, որ հիմնուած ըլլայ ԱԶԳԱՅԻՆ ՄԵՐ ԳԱՂԱՓԱՐԻՆ վրայ, մեր կենսակերպին վրայ….ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹԻՒՆԸ այնքան խոր նստած է մեր մէջ, որ կը սիրենք երբեմն կոյրզկուրայն հետեւիլ ուրիշին, առանց հարց տալու, թէ ուրիշին ձեւած-չափած-կարած հագուստը կը յարմարի՞ արդեօք մեր մարմնին, թէ՞ ընդհակառակը այլանդակ պիտի ընծայէ զայն….ՍՏԵՂԾԵՆՔ ՄԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆԸ ԵՒ ԹՈՂ ՈՒՐԻՇՆԵՐ ՕՐԻՆԱԿ ԱՌՆԵՆ ՄԵՐ ՍՏԵՂԾԱԾԷՆ…ՀԻ՛Ն-ՀԻ՛Ն դարերուն, աշխարհը որչա՛փ բան սորված է հայկական քաղաքակրթութենէն….ԻՍԿ ՀԻՄԱ՞….
Երան Կույումջյանի ֆեյսբուքյան էջից
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տարեդարձին մասնակցել են նաև 4 հռոմեացի անօթևաններ:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իտալական Corriere della Sera պարբերականին, անօթևանները նախաճաշել են Սանտա Մարտա նստավայրում, որտեղ ապրում է պոնտիֆիկոսը։
Ճաշկերույթին մասնակցել են Հռոմի պապի մտերիմները և նստավայրի աշխատակիցները։
Հայտնի ռեալիթի շոու աստղ Քիմ Քարդաշյանի փոքր քույրը՝ Քլոե Քարդաշյանը և 34-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը չկարողացան պահպանել իրենց ամուսնությունը, որը տևեց մոտ 4 տարի:
Ինչպես հայտնում է People ամսագիրը, 29-ամյա հեռուստաաստղը դիմել է Լոս Անջելեսի դատարան:
Այն, որ զույգը խնդիրներ ունի, հայտնի էր դեռևս սեպտեմբերին: Քլոեն ու Լամարը նոյեմբերին հաճախում էին ընտանեկան հոգեբանի մոտ, սակայն, ինչպես երևում է, նրանց չի հաջողվել կարգավորել հարաբերությունները:
Լուրեր են շրջանառվում, թե 46-ամյա դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը երեխայի է սպասում: Վերջերս դերասանուհին ներկայացել է «Օգոստոս» ֆիլմի պրեմիերային և երկրպագուներին կրկին մտածելու տեղիք տվել. իսկապես նա հղի՞ է:
Միջոցառման ժամանակ Ջուլիան կրել է Proenza Schouler-ի հագուստը, որը կարծես քողարկում էր նրա հղիության փաստը:
Ի դեպ, վերջերս դերասանուհին մասնակցել է նաև Դեյվիդ Լետերմանի շոուհին: Այս անգամ ևս Ռոբերտսը կրել է լայն հագուստ:
Սակայն դեռևս, դերասանուհու հղիության մասին շշուկները մնում են շշուկներ:
Երգիչ, երգչուհիների լռությունը ստեղծագործական կյանքում հաճախ պայմանավորված է լինում Հայաստանից հեռանալու, այլ աշխատանքով զբաղվելու կամ անձնական կյանքում փոփոխություններ կատարելու հանգամանքներով։ Աիդա Սարգսյանն այս տարի պասիվ էր երգարվեստում. «Հայկական Վարկած»-ի թղթակիցը ճշտեց, թե այժմ ինչով է նա զբաղված։
Երգչուհին տեղեկացրեց, որ Հայաստանից մեկնելու ծրագրեր չկան, հաճախ բացակայում է երկրից, սակայն հյուրախաղերի մեկնելու նպատակով։ Մենահամերգներով հիմնականում հանդես է գալիս արտերկրում։ Վերջերս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում էր հյուրընկալված, այժմ ունի առաջարկ Իրանից:
«Զբաղված եմ համերգային գործունեությամբ։ Այնքան երգեր ունեմ, որ երեք ժամից ավելի ծրագիր եմ ներկայացնում։ Շուտով նոր երգերի ձայնագրություններ և տեսահոլովակ կլինի», — ասաց Աիդա Սարգսյանը։
Իսկ այն հարցին, թե ինչու այս ընթացքում նոր տեսահոլովակ չի եղել, երգչուհին պատասխանեց՝ «Շատ լավ գիտենք, որ տեսահոլովակ նկարահանելը մեծ բյուջե է պահանջում, և գաղտնիք չէ, որ բոլորի մոտ է պասիվություն նկատվում, նաև համերգային գործունեությունում»։
Առաջիկայում Աիդա Սարգսյանը հանդես կգա հետաքրքիր նորություններով. «Հայրենասիրական երգեր եմ ձայնագրել, արտերկրում նման երգերի պահանջարկն էլ է շատ մեծ։ Դեռ չեմ ուզում մելոդիկ երգեր անել, չնայած շատ գեղեցիկ ստեղծագործություններ են նվիրել, բայց այսօր նոր շնչով և ավելի ռիթմիկ երգերին եմ տալիս նախապատվությունը, իսկ թե որ երգի հիման վրա կնկարահանեմ տեսահոլովակ, դեռ չեմ հստակեցրել, բայց աշխույժ երգերով կներկայանամ։ Տարբեր հեղինակների՝ նոր անունների հետ եմ աշխատում», — նշեց նա։
Մարինե Ամիրյան
Արգենտինայում և Ուրուգվայում այսօր նշում են Տանգոյի միջազգային օրը:
Տոնի շրջանակներում կազմակերպել են գալա համերգներ, պարային երեկոներ և հանդիպումներ՝ հանրահայտ պարարվեստի գործիչների հետ:
Այդ երկրներում, սկսած 1977թ.-ից, դեկտեմբերի 11-ին (Երևանի ժամանակով՝ դեկտեմբերի 12) մեծ շուքով են նշում տանգոյի միջազգային օրը:
Պարը ծագել է Ռիո դե լա Պլատա քաղաքում և տարածում գտել ամբողջ աշխարհում:
2009 թվականին Ուրուգվայն ու Արգենտինան առաջարկեցին տանգոն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում և նույն թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվեց իր համաձայնությունը:
Տանգոյում կարևորը հոգին է, զգացմունքները: Այն միակ պարն է, որի միջոցով կարելի է արտահայտել ամեն ինչ` սեր, ատելություն, զայրույթ և կիրք:
Կառլոս Գարդելը՝ ֆրանսիացի ներգաղթյալը, ամենաակնառու դեմքն է տանգոյի պատմության մեջ:
«Տանգո» բառը առաջացել է պարից շատ առաջ: Ի սկզբանե այդ բառը Կանարյան կղզիներից մեկում օգտագործվում էր՝ բնորոշելու համար «նեգրերի հավաքը պարելու կամ թմբուկ նվագելու համար»: Այդ թմբուկները նույնպես կոչվում էին «տանգո»:
Ներկայումս կա տանգոյի մի քանի տեսակ՝ միլոնգերո, սալոնային տանգո, Liso կամ հասարակ տանգո, Nuevo կամ նոր տանգո, տանգո «ֆանտազիա»:
«Անժելա Սարգսյանը վերադառնում է». նման վերտառությամբ տեսաձայնագրությունն այսօր ամենաշատ դիտումն ունի:
Տեսանյությում նշվում են տարբեր սկանդալային մեկնաբանություններ, որոնց պարզաբանումները մենք փորձեցինք ստանալ Անժելա Սարգսյանի պրոդյուսեր և իրավաբան Մարիաննա Եղիազարյանից:
Նա նշեց, որ Անժելա Սարգսյանը պայմանագիր է կնքել ATV հեռուստաընկերության և Հրաչ Մուրադյանի հետ, համաձայն որի՝ մինչև 16.12.2013 նրանք իրավունք չունեն ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել:
Սպասեք մեր հետագա հոդվածներին՝ Անժելա Սարգսյանի և նրա պրոդյուսերի մեկնաբանությունների հետ կապված:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.