23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ըստ РИА Новости գործակալության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական Ջեյմս Ապատուրայը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է նոր բանաձև ընդունի Լիբիայի հարցով ։
ՆԱՏՕ-ի ներկայացուցչի կարծիքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է Լիբիայի հարցով նոր բանաձև ընդունի, քանի որ թիվ 1973 բանաձևը չի ենթադրում ցամաքային գործողություններ։
Ապատուրայը նաև ասել է, որ կոալիցիոն ուժերը չեն ձգտում փոխել Լիբիայի քաղաքական վարչակարգը։
«ՆԱՏՕ-ի նպատակը Քադաֆին չէ, սակայն նրա զորքերը շարունակում են նպատակաուղղված ոչնչացնել Լիբիայի քաղաքացիական բնակչությանը, իսկ կոալիցիոն ուժերի գլխավոր նպատակը հենց քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է»,- ասել է Ապատուրայը:
Ուսամա բեն Լադենի սպանությունից ժամեր անց պայթեցվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկը: Մահացել է մեկ կին և երեք երեխա:
Պայթյունը տեղի է ունեցել Չարսադա քաղաքում, որը Բեն Լադենին վնասազերծելու վայրից` Աբութաբադից գտնվում է 85 կմ հեռավորության վրա:
Հայտնաբերվել են Չորս սպանվածներ, ևս 5 հոգի վիրավորվել են: Պայթյունի հետևանքով քանդվել է մզկիթը, վնասվել ոստիկանության շենքը: Հաղորդում է MIG News.com կայքը:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ պաղեստինյան «Համաս» շարժումը խստորեն քննադատել է ամերիկյան զորքերի կողմից «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի սպանությունը:
Շարժման ղեկավար Իսմայիլ Հաննիան հայտարարել է, որ բեն Լադենի սպանությունն իրենք գնահատում են որպես մուսուլմանական և արաբական աշխարհի նվաստացում։
«Չնայած «Ալ Ղաիդան» և «Համասը» տարբեր կազմակերպություններ են, մենք դատապարտում ենք արաբական սրբազան պատերազմի մարտիկի սպանությունը»,-ընդգծել է Հաննիան։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Պակիստանի հյուսիս-արևելքում սպանվել է աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը:
Լիբիայի ապստամբների ներկայացուցիչ, գնդապետ Ահմեդ Բանին շնորհավորել է ԱՄՆ նախագահին` Ուսամա բեն Լադենին սպանելու համար և հույս հայտնել, որ նույն ճակատագրին կարժանանա նաև Մուամար Քադաֆին:
«Մենք շատ ենք ուրախացել և ցանկանում ենք, որ նույն բանը կատարվի նաև Քադաֆիի հետ»,- ասել է Բանին:
Նրա հավաստմամբ՝ Լիբիայի ընդդիմադիրների դեմ, Քադաֆիի հետ մեկտեղ, պայքարել են նաև «Ալ Ղաիդայի» գրոհայինները: Լիբիայի ապստամբների ներկայացուցիչը Բեն Լադենին թշնամի է անվանել:
Հիշեցնենք, որ գրեթե Ուսամա բեն Լադենի հետ միաժամանակ՝ Լիբիայում սպանվել է Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Արաբը:
Թալիբների շարժումը խոստացել է վրեժխնդիր լինել Ալ Ղաիդա շարժման ղեկավար Ուսամա բեն Լադենի մահվան համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse գործակալությունը: «Եթե բեն Լադենը տանջանքների է ենթարկվել, ապա մենք կհարձակվենք Միացյալ նահանգների և Պակիստանի իշխանությունների և անվտանգության կառույցների վրա»,- հայտարարել է Պակիստանի Թալիբների ներկայացուցիչ Էհսանուլլա Էհսանը:
Վերջինս նաև ընդգծել է, որ իրենց առաջին թիրախը լինելու է Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, իսկ երկրորդը` Ամերիկան:
Հիշեցնենք, որ «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի ղեկավար Ուսամա Բեն Լադենին երեկ ուշ երեկոյան սպանել են ամերիկյան զինվորները: Աշխարհի թիվ մեկ ահաբեկչի մահվան լուրը պաշտոնապես հաստատել է ԱՄՆ նախգահ Բարակ Օբաման: Սակայն հարկ է նշել, որ Թալիբնները մինչ այժմ չեն հաստատել բեն Լադենի մահվան մասին լուրերը: Որոշ արաբական լրատվամիջոցներ այդ լուրերը կեղծ են անվանել:
Էհսանը նաև հայտարարել է, որ ամերիկացիներն ու պակիստանցիները իսլամի թշնամիներն են: Միևնույն ժամանակ նա բեն Լադենի մահը մեծ հաղթանակ է համարել, քանի որ իրենց կրոնի համաձայն «մեծ նահատակները» դրախտում են հայտնվում, որտեղ իրենց 72 կույսեր են սպասում:
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ուսամա բեն Լադենի սպանության հետ կապված վտանգներից խուսափելու համար, հավանաբար, կփակվեն ամերիկյան դեսպանատները:
Պետքարտուղարության հայտարարությունում ասված է.
«Ամերիկյան դեսպանատների աշխատանքն առավել վտանգավոր վայրերում կշարունակվի՝ որքան հնարավոր է: Կառավարական ներկայացուցչություներն ամբողջ աշխարհում գործում են զգոնության ամենաբարձր ռեժիմով: Հնարավոր է, դրանք ժամանակավորապես դադարեցնեն իրենց աշխատանքը կամ պարբերաբար դադարեցնեն բնակչությանը ծառայությունների մատուցումը, որպեսզի ապահովեն իրենց անվտանգությունը: Այս իրավիճակում դեսպանատներն ու հյուպատոսություններն ամեն ինչ կանեն ԱՄՆ քաղաքացիներին արտակարգ օգնություն ցուցաբերելու համար:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում տեղի կառավարությունները խիստ վերահսկողություն են սահմանել ամերիկյան դեսպանատների ու հյուպատոսությունների նկատմամբ»:
Սիմոն Վիզենտալի իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է այն տաս երկրների անունները, որոնցում երկրորդ համաշխարհային պատեռազմի պատերազմի նացիստ հանցագործները դեռ պատասխանատվության չեն ենթարկվել, հայտնում է vesti©ru-ն` վկայակոչելով Ինտերֆաքս-ին:
Վերջինիս տեղեկացմամբ` Ավստրիան, Լիտվան, Էստոնիան և Լատվիան այդ տաս երկրների ցանկում են:
Վիզենտալի կենտրոնի տվյալներով` այդ երկրներում Երկրորդ համաշխարհայինի ժամանակների գերմանիայի դեմ մեղադրանքները չեն ուսումնասիվում ՙգաղափարական սահմանափակումների՚ կամ ժամկետի վաղեմության պատճառով:
Հիշեցնենք, որ Սիմոն Վիզենտալի կենտրոնը ոչ կառավարական, իրավապաշտպան կազմակերպություն է, որի նպատակը հակասեմիտիզմի դեմ պայքարելն է:
Չինաստանում երիտասարդը կենդանի է մնացել կայծակի կրկնակի հարվածից հետո: Մինչդեռ հարվածները եղել են այնքան ուժգին« որ ասֆալտին սեւ հետքեր են թողել: Այս մասին տեղեկացնում է vesti©ru-ն:
Կայքի հաղորդմամբ` առաջին հարվածից հետո երիտասարդը վեր է կացել եւ« նույնիսկ« մի քանի մետր քայլել: Հետո հետեւել է երկրորդ հարվածը« բայց նա նորից շարունակել է իր ժանապարհը: Այս ամենը ֆիքսել է սիրողական նկարահանողը: Ողջ մնացած երտասարդին այժմ ամբողջ երկրով փնտրում են:
vesti©ru-ն նշում է« որ բժիշկների հավաստմամբ տղայի ողջ մնալը զարմանալի չէ : Որպես կանոն« կայծակից մահնանում է մարդանց 10%-ը« այն էլ այն դեպքում« երբ այն թափանցում է մարդու կենսական նշանակություն ունեցող օրգաններ:
ԱՄՆ զորքերի հատուկ գործողությունների շնորհիվ Պակիստանի Աբոտաբադ քաղաքում սպանվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբի ղեկավար Ուսամա բեն Լադենը, մայիսի 1-ի ուշ երեկոյան ի լուր աշխարհի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ հավելելով, որ Բեն Լադենի մարմինը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ։
Ըստ Օբամայի՝ վերջապես արդարությունը հաղթեց:
ԱՄՆ նախագահը մանրամասնել է, որ Բեն Լադենը սպանվել է 2011 թ. մայիսի 1-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով։ Հատուկ գործողությանը մասնակցած ամերիկացի զինվորներից ոչ ոք չի տուժել: Օբաման պատմել է, որ Բեն Լադենին հայտնաբերել են դեռևս 2010 թ. օգոստոսին, սակայն նրա գտնվելու կոնկրետ վայրը հայտնի է դարձել անցյալ շաբաթ։
Բեն Լադենին փնտրելու գործում ԱՄՆ-ին աջակցել են Պակիստանի իշխանությունները։
CNN հեռուստաընկերությունը հայտարարել է, որ մայիսի 1-ին սպանված թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենին թաղել են ծովում:
Ըստ հեռուստաընկերության տեղեկությունների, ամերիկյան իշխանությունները որոշել են Բեն Լադենին հուղարկավորել մուսուլմանական ավանդույթներին հավատարիմ` մահից անմիջապես հետո, սակայն չեն ցանկացել նրա մարմինը հողին հանձնել, քանի որ այդ վայրը կարող էր նրա հետնորդների համար ուխտավայր դառնալ:
Բեն Լադենի թաղման մանրամասները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդամենն ասել է, որ ահաբեկչի մարմինն իրենց մոտ է գտնվում:
Իսկ ըստ Fox News հեռուստաընկերության տեղեկությունների, ահաբեկչին թաղելու են Սաուդյան Արաբիայում:
Այս պահին ամերիկյան իշխանությունները փորձում են ամեն կերպ «խուսափել» հնարավոր հակահարվածից: Որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ բազմաթիվ երկրներում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ դեսպանատները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.