29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Կահիրեում վերջապես մեկնարկեց «Համաս» և «Ֆաթհ» պաղեստինյան կազմակերպությունների համաձայնագրի ստորագրման գործընթացը:
Կողմերը համաձայնագիրը ստորագրեցին բոլոր տարաձայնությունները հարթելուց հետո: Պաղեստինյան Ինքնավարության միակ պայմանն այն էր, որ Սիրիայում «Համաս»-ի ղեկավարի նստավայրը Մահմուդ Աբասի նստավայրի մերձակայքում չլինի:
Հիշեցնենք, որ «Ալ Ջազիրա»-յին տված հարցազրույցում «Ֆաթհ»-ի հեղինակավոր ներկայացուցիչներից մեկը ընդգծել էր, որ պաղեստինցիները երբեք չեն հրաժարվի իրենց հողի իրավունքներից: Վերջինս նաև կարծիք է հայտնել, որ պարտադիր չէ երկու կազմակերպությունների համաձայնության փաստը ճանաչվի Իսրայելի կողմից:
Մահմուդ Աբասի ներկայացուցիչը նաև նշել է, որ միջազգային միջնորդները պետք է հրաժարվեն «Համաս»-ի կողմից Իսրայելը ճանաչելու պահանջից:
Օբամայի վարչակազմը դեմ է Ուսամա բեն Լադենի դիակի լուսանկարները հրապարակելու ԿՀՎ-ի առաջարկին:
ԿՀՎ-ի կարծիքով՝ ահաբեկչի լուսանկարների հրապարակումն անհրաժեշտ է, որպեսզի «Ալ Ղաիդայի» ղեկավարի մահվան իսկության շուրջ հնչող կասկածները փարատվեն, իսկ Սպիտակ տունը հակադարձում է, որ լուսանկարների բովանդակությունը կարող է ցնցել հասարակությանը:
«Այդ լուսանկարները պարզապես սարսափելի են»,- ասել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեյ Քարնին՝ հավելելով, որ դրանց հրապարակումը նպատակահարմար չէ:
Սակայն, ըստ ԿՀՎ-ի, սպանված Բեն Լադենի նկարների հրապարակումն ամերիկացիների համար ահաբեկչի մահվան վերջնական ապացույց կարող է դառնալ:
Ի դեպ, ԿՀՎ-ի այս որոշումը բուռն քննադատության է արժանացել:
Որոշ քննադատներ, օրինակ, կարծում են, որ այդ լուսանկարները տհաճ են և կարող են ոչ միայն վիրավորել մահմեդականներին, այլև շահարկման առարկա դառնալ ծայրահեղականների համար:
Դրանից զատ, Օբամայի վարչակազմն արդեն հայտարարել է, որ ԴՆԹ-ի հետազոտությամբ ապացուցվել է, որ սպանվածը հենց Ուսամա բեն Լադենն է եղել:
Իսկ ԿՀՎ տնօրեն Լեոն Պանետը այլ կարծիքի է: «Խնդիրն այն է, որ մենք վերջապես ոչնչացրել ենք Բեն Լադենին և կարող ենք ամբողջ աշխարհին ցույց տալ»,- ասել է Պանետը:
Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են բանակցել ցուցարարների հետ, հաղորդում է The Christian Science Monitor-ը: Ըստ այս գործակալության տվյալների՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բութայնա Շահաբանն այս պահին փորձում է բանակցողներ գտնել ընդդիմության ներկայացուցիչների շրջանակում:
Սակայն ընդդիմադիրները չեն ցանկանում բանակցել Սիրիայի իշխանությունների հետ: Դրանից զատ, ընդդիմությունը չունի ղեկավարներ, որոնք լիազորված են ներկայացնել իրենց պահանջներն ու շահերը:
Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային անկարգությունները սկսվեցին և շարունակվում են մարտի կեսերից: Սկզբնական շրջանում ընդդիմադիրները պահանջում էին բարեփոխումներ:
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը մերժել է Բարաք Օբամայի առաջարկը` այցելել սեպտեմբերի 11-ի ահաբեկության վայրը:
«Նա բարձր է գնահատել այդ առաջարկը, սակայն որոշել է հեռու մնալ այդ իրադարձություններից»,- ասել է նախկին նախագահի ներկայացուցիչ Դևիդ Շեզերը:
Մայիսի 5-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհանդիպի սեպտեմբերի 11-ի ահաբեկության զոհերի ընտանիքների հետ:
Հենց Ջորջ Բուշն էր ահաբեկչական հարձակումներից հետո սկսել Բեն Լադենի ոչնչացման գործընթացը, սակայն իր կառավարման 8 տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել թիվ մեկ ահաբեկչին:
Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին ահաբեկիչները մարդատար ինքնաթիռներով հարվածեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ երկնաքերերին և Պենտագոնի շենքին: Ահաբեկության հետևանքով զոհվեց առնվազն 3000 մարդ:
Իսրայելցի դիվանագետները պատրաստել են մի հաշվետվություն, որով առաջարկել են իշխանություններին` աջակցել պաղեստինյան «Համաս» և «Ֆաթհ» շարժումների միավորմանը:
Դիվանագետները փաստաթուղթը ներկայացրել են Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանին և մի շարք այլ բարձր պաշտոնյաների:
Հաշվետվության հեղինակների կարծիքով, Իսրայելի իշխանությունները պետք է ավելի ճկուն լինեն: Դա մասնավորապես Իսրայելին կօգնի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Իսկ ԱՄՆ-Իսրայել հարաբերությունները վերջին շրջանում վատացել էին Արևմտյան Երուսաղեմում հրեական բնակավայրերի ընդլայնման պատճառով:
Բացի դրանից, դիվանագետները կարծում են, որ նման մոտեցումը միջազգային հանրության ուշադրությունը կսևեռի այն հանգամանքին, որ ՀԱՄԱՍ-ը չի ճանաչում Իսրայելը:
Հիշեցնենք, որ երկու ընդդիմադիր շարժումները համաձայնության են հասել երեկ` Կահիրեում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակնարկել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Պաղեստինի անկախ պետությունը, եթե Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների գործընթացը չկարգավորվի մինչև 2011 թ. սեպտեմբերը:
«Եթե բանակցային խաղաղ գործընթացը չսկսվի ամենաուշը այս տարվա սեպտեմբերին, ապա Ֆրանսիան կճանաչի պաղեստինյան պետությունը: Սեպտեմբերին Պաղեստինն իր պետականությունը ճանաչելու խնդրանքով դիմելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, և մենք պետք է կարգավորենք բոլոր հարցերը մինչև այդ ժամանակահատվածը»,- ընդգծել է Սարկոզին:
Հիշեցնենք, որ Նիկոլա Սարկոզին վաղը հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի հետ, և միասին քննարկելու են Պաղեստինյան ինքնավար պետության ու իսլամիստական «Համաս»-ի համակեցության խնդիրը:
Իսրայելի կառավարության ղեկավարը հանդիպելու է նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ:
Պաղեստինյան երկու մրցակից շարժումներ` Ֆաթհն ու Համասը, այսօր Կահիրեում ստորագրել են ազգային հաշտեցման և ընդհանուր իշխանությունների ստեղծման համաձայնագիր:
Համաձայնագիրը նախատեսում է անկուսակցական մասնագետներից «տեխնոկրատների կառավարություն» ստեղծել և ընտրություններ անցկացնել Պաղեստինի ինքնավար պետությունում:
Նախընտրական քարոզարշավին և ընտրությունների ընթացքին հետևելու է 12 հոգուց կազմված անկախ դատարանը:
Ավելին, համաձայնագիրը պահպանելու է անվտանգության ստատուս քվոն. Ֆաթհը կվերահսկի Արևմտյան ափը, իսկ Համասը` Գազայի հատվածը:
Կազմակերպությունները համաձայնության են հասել Եգիպտոսի նոր իշխանությունների միջնորդությամբ:
Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին հերքել է այն պնդումները, թե իբր իր երկրի հատուկ ծառայությունները որևէ առնչություն են ունեցել բեն Լադենին վերացնելու ամերիկյան օպերացիայի հետ:
Ըստ նրա՝ թիվ մեկ ահաբեկչի` Ուսամա բեն Լադենի ոչնչացումը ամերիկյան և պակիստանյան հատուկ ծառայությունների համատեղ գործողություն չէր, և պաշտոնական Իսլամաբադը չգիտեր, թե որտեղ է թաքնված բեն Լադենը:
Հերքելով օպերացիայի հետ իր երկրի առնչությունը, Զարդարին նաև հավելել է, որ բեն Լադենի չեզոքացումը Պակիստանի և ԱՄՆ հատուկ ծառայությունների երկար տարիների աշխատանքի արդյունք է:
Պակիստանի նախագահը երևի թե ստիպված էր անել այս հայտարարությունը, որովհետև իսլամիստական կազմակերպություններն արդեն սպառնացել են պակիստանյան իշխանություններին, որ բեն Լադենի սպանության համար առաջին պատասխան տվողը իրենք են լինելու:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը փոփոխության է ենթարկել ահաբեկչության դեմ պայքարի դաշնային օրենքը: Այդ փոփոխություններն ընդունել է ՌԴ Պետդուման, հաստատել՝ Դաշնային խորհուրդը:
Ըստ այդ փոփոխությունների՝ Ռուսաստանում կստեղծվեն ահաբեկչական սպառնալիքների մակարդակներ: Այդ մակարդակների համար ընդունված լրացուցիչ միջոցները պետք է հաստատի ՌԴ նախագահը:
Փաստաթղթի համաձայն, ՌԴ նախագահը կարող է ներկայացնել ահաբեկչական վտանգի երեք մակարդակներ. բարձր մակարդակը կնշվի կապույտ գույնով, միջինը՝ դեղին, իսկ կրիտիկականը՝ կարմիր գույնով:
Ելնելով վտանգավորության հաստատված մակարդակից՝ անվտանգության ուժերը կկարողանան լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել:
Պաշտոնական Տոկիոն այսօր առավոտյան խոստովանել է, որ ճիշտ էին միջազգային փորձագետների այն ենթադրությունները, թե Ճապոնիայի իշխանությունները չեն հրապարակել վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ին վերաբերող բոլոր տեղեկությունները:
Ճապոնիայի վարչապետի խորհրդական Հոսի Հոսոնոն հայտարարել է, որ կառավարությունը թաքցրել է մոտ 5000 չափումների տվյալները, որոնք ցույց կտային ռադիացիայի իրական մակարդակը:
Ըստ Հոսոնոյի, Ճապոնիայի կառավարությունը հարկադրված է եղել նման քայլի դիմել՝ հնարավոր խուճապից խուսափելու համար:
Այժմ երկրի իշխանությունները վերանայել են իրենց քայլերը, ընդունել թույլ տված սխալները և այլևս մտադիր չեն բնակչությունից և միջազգային հանրությունից որևէ տեղեկություն թաքցնել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.