29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ինչպես հաղորդում է Aftenposten գործակալությունըը, այսօր Նորվեգիայում հրդեհ է բռնկվել «Նուրդլյուս» լաստանավի վրա: Պատահարի հետևանքով նավի անձնակազմի 2 անդամ զոհվել է, վիրավորվել՝ 12–ը, ևս 4–ը անհետ կորած են համարվում։ Բոլոր տուժածներն այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։
Հրդեհի պատճառներն անհայտ են։ Նախնական տեղեկություններով այն սկսվել է շարժիչային խցիկում և հրդեհի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո նավը հոսանքազրկվել է։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել ուսումանասիրել՝ արդյոք սեպտեմբերի 12-ին ԼՂ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչնցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետ կապված տեսանյութում առկա ապացույցը (սարքի կոմպոնենտներն արտադրված են կանադական NovAtel ընկերության կողմից, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ–ում) բավարար է, որպեսզի ԱՄՆ-ը հետաքննություն սկսի՝ պարզելու ԱՄՆ–ի արտահանումների օրենքների հնարավոր խախտման դեպքերը։
Ինչպես հաղորդում է Asbarez.com կայքը, Հանձնախումբը համապատասխան խնդրանքով պետքարտուղար Հիլարի Քլինթոնին է դիմել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութում երևում է` վերոնշյալ սարքի կոմպոնենտներն արտադրվել են կանադական NovAtel ընկերության կողմից, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ–ում։
«Հարգելի պետքարտուղար Քլինթոն, Ձեզ եմ գրում՝ պաշտոնապես խնդրելով, որպեսզի Պետքարտուղարությունն ուսումնասիրի, թե ադրբեջանականն անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութում առկա ապացույցը բավարար է արդյոք՝ զենք-զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենքների (նշենք, որ այդ օրենքներն արգելում են ռազմական նպատակների համար օգտագործվող սարքերի պատրաստման մեջ ամերիկյան դետալների օգտագործումը–խմբ.) խախտման դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսելու համար….
Ոչնչացված սարքի կոմպոնենտի վրա երևում է Novatel ընկերության անվանումը և տարբերանշանը։ Այդ ընկերությունը, որը գործում է Կանադայում, գրասենյակ ունի նաև ԱՄՆ–ում՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում»,– գրում է Հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես սպառնում է օգտագործել իր ռազմական արսենալը՝ Հայաստանի և ԼՂՀ–ի դեմ պատերազմը վերսկսկելու համար։
Նամակում Հայ դատի հանձնախումբն իր անհանգստությունն է հայտնում այն առնչությամբ, որ Ադրբեջանի ռազմական էսկալացիան, սպառնալիքները, փաստացի ագրեսիան, ուղղակիորեն, կամ անուղղակի կերպով «կարող են «սնվել» ամերիկյան պաշտպանական միջոցներից»։
«Ալլա Պուգաչովան համաձայնեց Միխայիլ Պրոխորովի առաջարկությանը. Նրանք պայմանավորվել են երգչուհու «Արդար գործ» կուսակցությանն անդամակցության շուրջ»։
«Ռիա նովոստին» հայտնում է, որ լուրը հայտնել են Ալլա Պուգաչովայի մամլո ծառայությունից։
«Արդար գործ» կուսակցության ղեկավար Միխայիլ Պրոխորովն հիացմունքով է արտահայտվում ռուսական շոու բիզնեսի թագուհու մասին. «Ես խորապես հարգում եմ Ալլա Բորիսովնային: Նա շատ ուժեղ, ինքնուրույն ու աներևակայելի տաղանդավոր մարդ է: Հենց այդպիսի մարդիկ, իմ խորին համոզմամբ, պիտի լինեն մեր կուսակցության հիմքում»: Հետաքրքիր է, որ «Արդար գործ» -ի նախագահը Ալլա Բորիսովնայի համար նախատեսել է յուրօրինակ դեր`կանանց իրավունքների պաշտպանության գործը:
Այսօր Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ծննդյան օրն է: Դաշնության երիտասարդ ղեկավարը դարձավ 46 տարեկան:
Իր ծննդյան օրը Մեդվեդեւն անցկացնելու է աշխատանքի վայրում, իսկ երեկոյան նշելու է ընտանեկան նեղ միջավայրում` ընտանիքի անդամների եւ ընկերների հետ:
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն երեկ երեկոյան անցկացված նիստի ընթացքում միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆների թեկնածությունը: Նույն օրը հաստատվել է նաև Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիչարդոնեն: Նրա թեկնածությանը դեմ են քվեարկել երեք հայամետ սենատորներ` Ռոբերտ Մենենդեզը, Բարբարա Բոքսերն ու Ջիմ Ռիշը:
Նրանք քննադատել են Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ Ռիկարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի մինչև 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաև այսօր: Ռիկարդոնեի այս դիրքորոշումը քննադատել են նաև մի շարք այլ սենատորներ, սակայն կողմ են քվեարկել նրա թեկնածությանը:
Նշենք, որ Ջոն Հեֆները մեծ փորձ ունեցող դիվանագետ է, որն այժմ զբաղեցնում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը, որից առաջ Ինդոնեզիայում աշխատել է ԱՄՆ դեսպանատանը և զբաղեցրել ղեկավար պաշտոններ:
«Սպարտակ. արյուն եւ ավազ» պատմական սերիալի գլխավոր դերակատար Էնդի Ուիտֆիլդը մահացել է: Դերասանը արյան քաղցկեղ ուներ:Հենց հիվանդության պատճառով էլ թողել էր նկարահանումները: Էդիին երկարատև բուժումները օգուտ չտվեցին, և նա մահացավ 39 տարեկան հասակում:
Ավելի քան հարյուր մարդ զոհվել է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում տեղի ունեցած նավթատարի պայթյունի հետևանքով։ Պայթյունից անմիջապես հետո խոշոր հրդեհ է բռնկվել։
Հաղորդվում է նվազագույնը 80 վիրավորի մասին։
Նավթատարն անցնում է մայրաքաղաքի խիտ բնակեցված աղքատ թաղամասերով, հավանաբար հենց այս պատճառով է զոհերի թիվը այդքան մեծ։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ անհայտ անձինք փորձել են նավթ վերցնել խողովակում արված անցքից։
Հրդեհը դեռ շարունակվում է և հրշեջները մտավախություն ունեն, որ այն կարող է տարածվել մայրաքաղաքի այլ շրջանների վրա։
WikiLeaks-ը գաղտնազերծել է ևս մի փաստաթուղթ` Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի 2007-ին կայացած հանդիպումը:
Հանդիպումը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո: Հանդիպման ընթացքում, պատրիարքը ասել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Նամակը ԱՄՆ պետքարտուղարություն է ուղարկել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Դեբորա Ջոնսը (նամակը թվարված է փետրվարի 23 2007 թ):
Պատրիարքը նաեւ նշել է, որ «1915-ի ողբերգությունը պետք է քննարկվի տարբեր հարթություններում` քաղաքական գործիչների, պատմաբանների, դիվանագետների ու սոցիոլոգների կողմից»:
Իր մեկնաբանություններում Դեբորա Ջոնսը նշում է, որ Պոլսո Հայոց պատրիարքը պաշտպանում է իր համայնքի շահերը, ընդգծելով, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունները սկզբում «դե յուրե», իսկ հիմա նաեւ «դե ֆակտո» ստիպված են կրել երկրորդ դասի քաղաքացիներ կոչվելու պիտակը:
ԱՄՆ վարչակազմը մտադիր է արագացնել օտարերկրացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը: Աշխատանքի և մրցակցության նախագահական խորհուրդը Բարաք Օբամային առաջարկել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում իրավիճակը շտկելու և զբոսաշրջիկների մեծ քանակ ապահովելով՝ նոր աշխատատեղեր ստեղծելու համար: Առաջարկություններից մեկը վերաբերում է մուտքի արտոնագրերի տրամադրման ժամկետներին, որի համար նախատեսվում է սահմանել առավելագույնը 10 օր:
ԱՄՆ-ի փորձագետները կարծում են, որ օտարերկրացիների այցը իրենց երկիր կրճատվել է, քանի որ փաստաթղթեր լրացնելը բավական երկար ժամանակ է խլում: ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն արձանագրել է, որ օտարերկրացի զբասաշրջիկների թիվը ԱՄՆ-ում կրճատվել է, քանի որ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո խստացվել են մուտք գործելու կանոնները:
WikiLeaks-յան վերջին բացահայտումներից մեկն առնչվում է 2007 թվականին Ադրբեջանում ձերբակալված լրագրողների խնդրին։ Այդ ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսը հուլիսի 27-ին տվյալ հարցով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հանդիպման ժամանակ Դերսն Ալիևին հայտնել է լրագրողների ձերբակալության ու նրանց հանդեպ գործադրված բռնությունների փաստերը չհետաքննելու կապակցությամբ միջազգային հանրության մտահոգությունների մասին։ Ալիևը նրան բավական միանշանակ պատասխան է տալիս՝ հասկացնելով, որ չի նահանջելու միջազգային ճնշման տակ։
Ադրբեջանի նախագահը բավականին թափանցիկ ակնարկել է, որ ավելի գթառատ կլինի, եթե լրագրողներն ուղղակի ներողություն խնդրեն իրենից։ Դրա հետ մեկտեղ, նա հասկանում է, որ բանտում լրագրողներին պահելը բացասաբար է անդրադառնում երկրի իմիջի վրա, ինչի համար էլ ցանկանում է ազատ արձակել նրանց, սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններում պետք է դա տեղի ունենա։
Ալիևը վստահեցրել է, որ մամուլի վրա հարձակումը ոչ մի կերպ կապված չէ 2008 թվականի առաջիկա ընտրությունների հետ. «Ես ո՛չ ընդդմիության, ո՛չ էլ իմ համակիրների շրջանում չունեմ մրցակից: Դրա համար էլ ես այդ ընտրություններում հաղթելու եմ՝ առանց որևէ դժվարության։ Այդ դեպքում ինչո՞ւ ես պետք է ճնշում գործադրեմ մամուլի վրա։
Ձերբակալված 7 լրագրողներ աջակցություն են խնդրում ԱՄՆ-ից, ԵԱՀԿ-ից և Եվրոպայի խորհրդից, սակայն նրանք ներում չեն խնդրում իրենց նախագահից։ Սա Ադրբեջանն է, ոչ թե Եվրոպան։ Նրանք պետք է ինձ խնդրեն։ Նրանք կա՛մ պետք է ընդունեն իրենց մեղքը, կա՛մ էլ շարունակեն մնալ բանտում։
Արևմուտքը երկակի ստանդարտներ է կիրառում և կողմնակալություն է ցուցաբերում իմ նկատմամբ։ Ես իմ անունը տեսնում եմ մամուլի 10 թշամիների (գիշատիչների) ցանկում։ Վրաստանում գոյություն չունի ընդդիմություն, հեռուստաալիքները գնված են օլիգարխների կողմից, ընդդիմության առաջնորդները գտնվում են բանտում, սակայն նրանց համարում են ժողովրդավարներ։ Ուկրաինայում Յուշչենկոն 60 անգամ խախտում է Սահմանադրությունը, իսկ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ը և ԱՄՆ-ը լռում են։ Ինչ էլ ես անեմ, միևնույն է՝ Արևմուտքն ինձ դիտարկում է իբրև բռնապետ»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.