29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը Ստրասբուրգում խոսել է լրագրողների դեմ իրականացվող բռնությունների մասին։
Ինչպես տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը, Համարբերգն անդրադարձել է վերջին տարիներին տեղի ունեցած լրագրողների դաժան սպանություններին և կոչ արել պատկան մարմիններին բացահայտել այդ սպանությունների ոչ միայն կատարողներին, այլև՝ դրանց պատվիրատուներին։
Համարբերգն ընդգծել է, որ իրավապահ և դատական մարմինները պատասխանատվություն են կրում լրագրողների դեմ իրականացված հանցագործությունների արագ և արդյունավետ հետաքննության ապահովման համար։
«Վերջին տարիներին Եվրոպայում դաժան սպանությունների զոհ են դարձել մի շարք հայտնի լրագրողներ, այդ թվում՝ Հրանտ Դինքը Թուրքիայում, Գեորգի Գոնգաձեն Ուկրաինայում, Էլմար Հուսեյնովը Ադրբեջանում, Աննա Պոլիտկովսկայան Ռուսաստանում։ Անհրաժեշտ է բացահայտել և պատժել այդ սպանությունների ոչ միայն կատարողներին, այլև՝ դրանց պատվիրատուներին»,– ասել է Համարբերգը՝ նշելով, որ 1992 թվականից մինչև հիմա Եվրոպայում իր մասնագիտական գործունեության պատճառով սպանվել է 100 լրագրող, մեծ թվով լրագրողներ ենթարկվել են հարձակման և ստացել սպառնալիքներ։
Նշելով, որ լրագրողների սպանության դեպքերի շատ քիչ տոկոսն է մինչև վերջ բացահայտվում, Համարբերգն ասել է. «Դա կասկածի տակ է դնում իրավապահ մարմինների և դատական համակարգի գործունեության էֆեկտիվությունը։ Դա մարդու իրավունքների աղաղակող խախտում է, երբ իշխանությունները թույլ են տալիս մեղավորներին անպատիժ մնալ»։
Համարբերգն ընդգծել է, որ ազատ, անկախ և պլյուրալիստական ԶԼՄ–ները գործող ժողովրդավարության կարևոր տարրերից են։
«Բացի այդ, ազատ լրատվամիջոցները կարևոր նշանակություն ունեն մարդու մյուս բոլոր իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ լրագրողների գործունեության արդյուքնում բացահայտվել են իշխանության չարաշահման, կոռուպցիայի, խտրականության կիրառման և խոշտանգումների դեպքեր»,– ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը՝ ավելացնելով. «Լրագրողների նպատակը ոչ թե իշխանության ղեկին գտնվողներին ուրախացնելը կամ իշխանության խոսափողը լինելն է, այլ՝ հասարակական վերահսկողության իրականացումը»։
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակ է հղել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով մոտ օրերս այցելելու է Թբիլիսի և ներկայացրել Ջավախահայության խնդիրները:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
Մեծարգո պարոն Սարկոզի,
2011թ. հոկտեմբերի 6-7 Հարավային Կովկասի երկրներ նախատեսվող Ձեր այցի կապակցությամբ ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել Ջավախքի խնդիրների վրա: Հայաստանին ու Թուրքիային սահմանակից Վրաստանի հարավ-արեւմտյան հայաբնակ այս երկրամասում հետզհետե սրվում է հումանիտար իրավիճակը:
Վրաց իշխանությունները, կոպտորեն ոտնահարելով մարդու եւ ազգային փոքրամասնությունների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները, նորանոր քայլեր են ձեռնարկում ջավախքահայության քաղաքական, քաղաքացիական, լեզվակրթական, կրոնական եւ մշակութային իրավունքների սահմանափակման ուղղությամբ: Այսպես՝ հետզհետե խստացվում է Ջավախքի հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամաբ վրաց ուժային կառույցների վերահսկողությունը, սահմանափակվում են տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, կեղծվում են ընտրությունները: Գնալով սահմանափակվում է հանրային կյանքում մայրենի լեզուն օգտագործելու հայ բնակչության իրավունքը: Վրացերենի իմացության բարելավման պատրվակով միջոցներ են ձեռնարկվում հայկական դպրոցների վրացականացումն արագացնելու ուղղությամբ, անօրինական կերպով աշխատանքից են ազատվում հայ ուսուցիչները:
Այս գործընթացների դեմ Ջավախքի բնակչության արդարացի եւ խաղաղ բողոքի դրսեւորումներին վրաց իշխանությունները փորձում են հակադարձել սադրանքների եւ անօրինական գործողությունների միջոցով: Այսպես, 2008թ. հուլիսին ձերբակալվեց եւ մի շարք շինծու մեղադրանքների հիման վրա 10 տարվա ազատազրկման դատապարտվեց Ջավախքի հայազգի քաղաքական գործիչներից մեկը` Վահագն Չախալյանը, որը հետեւողականորեն քննադատում էր ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների քաղաքականությունը:
Վերոնշյալ գործընթացները հետզհետե ավելացնում են վրաց իշխանությունների նկատմամբ Ջավախքի բնակչության հիասթափության եւ դժգոհության տրամադրությունները, ինչը մեծացնում է տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցիալը:
Վրաց իշխանություններն այսօր հայտարարում են, որ Եվրամիությանն անդամակցելը հանդիսանում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ նպատակներից մեկը: Սակայն Սաակաշվիլիի վարչակարգի կողմից իր երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ որդեգրած գործելաոճը հակասում է հիմնական եվրոպական չափանիշներին, ինչը նշվում է բազմաթիվ փորձագետների կողմից եւ արտացոլված է համապատասխան միջազգային կազմակերպությունների զեկույցներում: Այս պարագայում, վրաց իշխանություններին ուղղված մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքները հարգելու եվրոպական երկրների հորդորները կարող են լուրջ դրական ներգործություն ունենալ:
Արդ, մենք դիմում ենք Ձեզ՝ ի թիվս այլ հարցերի Ձեր վրաց պաշտոնակցի առջեւ Վրաստանի հայ համայնքի խնդիրները բարձրացնելու խնդրանքով: Վրաստանի իշխանությունները պետք է ստանան հստակ ուղերձ առ այն, որ եվրոպական կառույցներին ինտեգրվելու ձգտումներն անհամատեղելի են իրենց երկրի հայազգի քաղաքացիների օրինական իրավունքների կոպիտ ոտնահարման քաղաքականության հետ, եւ հակառակը, հայ փոքրամասնության խնդիրների լուծումը միմիայն նպաստելու է Վրաստանի հետագա կայացմանն ու զարգացմանը, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը»:
2011թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին սափրագլուխները Ռուսաստանում սպանել են 16 և վիրավորել 90 օտարերկրացիների։ Այս մասին նշվում է SOVA իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում։
«2011թ. ցեղապաշտական հարձակումների զոհ է դարձել 16 մարդ։ Հարձակումներն իրականացվել են Ռուսաստանի 25 շրջաններում, հիմնականում՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ Մոսկվայում և նրա հարակից շրջաններում սպանվել է 11, վիրավորվել 19 մարդ։ Իսկ Սանկտ Պետերբուրգում սպանվել է 3, վիրավորվել 22 օտարերկրացի։ Հարձակումների հիմնականում ենթարկվել են Կենտրոնական Ասիայի (9 զոհ, 19 վիրավոր), Կովկասի (6 զոհ, 9 վիրավոր) բնակիչներն ու սևամորթները։ Հարձակումների են ենթարկվել նաև տարբեր կրոնական խմբերի ներկայացուցիչներ, ինչի հետևանքով վիրավորվել է 16 մարդ»,– նշվում է զեկույցում։
SOVA–ն միևնույն ժամանակ ընդգծում է, որ նախորդ տարիների համեմատ 2011թ. ցեղապաշտական հարձակումների թիվը Ռուսաստանում նվազել է։
Ամերիկուհի Ամանդա Նոքսին Իտալիայի դատարանը արդարացրել է, որը 2007թ. դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման: Այս գործը վերջին տարիներին դարձել էր Եվրոպայում ամենասկանդալային դատավարություններից մեկը: Նոքսը մեղադրվում էր սեռական հողի վրա կատարած դաժան սպանության մեջ: Նա սպանել էր իր հարևանուհուն, որը Իտալիա էր եկել ուսումը շարունակելու նպատակով:
Արդարացվել է նաև Նոքսի նախկին ընկեր Ռաֆայել Սոլեչիտոն, որը դատապարտվել էր 26 տարվա ազատազրկման:
Վերաքննիչ դատարանը բավարարել է փաստաբանների բողոքը և բեկանել է առաջին ատյանի որոշումը:
The Telegraph-ի հաղորդմամբ`Նոքսի կիսամերկ հարևանուհուն գտել էին կտրված կոկորդով այն տան ննջասենյակում, որը նա վարձակալում էր երկու իտալուհիների հետ միասին: Ոստիկանների վարկածով` Նոքսն անգլուհու կոկորդը կտրել է սիրախաղի ժամանակ:
Նախքան արդարացման դատավճիռը` Ամանդան դարձել էր աշխարհում ամենավարկաբեկված կանանցից մեկը: Նրա մասին խոսում էին ամենուր` գրքերում, թերթերում, հեռուստացույցով և ալն:
Թաիլանդում շարունակվող ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 215-ի: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, հուլիսի վերջից, ընդհանուր առմամբ, տուժել է 2.5 մլն մարդ: Սողանքների հետևանքով քանդվել է 123 ճանապարհ և մայրուղի, ջրի տակ են անցել 1.2 մլն հա գյուղատնտեսական հողատարածություններ: Փորձագետների կարծիքով` սա երկար տարիների ընթացքում Թաիլանդի ամենամեծ ջրհեղեղն է:
Այս պահին թագավորության հյուսիսային, հյուսիսարևելյան և կենտրոնական մասերում ջրի տակ է գտնվում 179 շրջան և 25 մարզ: Հուլիսից շարունակվող հորդառատ անձրևները և օգոստոսին սկսված Նոկ-Տեն արևադարձային փոթորիկը հեղեղումներ են առաջացրել երկրի 77 մարզերից 57-ում:
Իշխանությունները երկրի բնակիչներին զգուշացրել են, որ առաջիկայում սպասվում է նոր արևադարձային փոթորիկ: Բանգկոկի քաղաքապետի տեղակալը հայտնել է, որ քաղաքային իշխանությունները պատրաստ են դիմակայել նոր աղետին: Նա հայտնել է, որ առավել մեծ վտանգի տակ են մայրաքաղաքի արևելյան հատվածի բնակիչները: Քաղաքի այդ հատվածն արդեն հայտարարվել է աղետի գոտի:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուրվագծերը որոշված են։ Այս մասին Trend գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Խոսելով ներկա փուլում ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում նկատվող պասիվության մասին՝ Մամեդյարովն ասել է. «Բանակցային գործընթացում ակտիվությունը նվազել է հիմնականում ամառային արձակուրդների պատճառով։ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ես գտնվում էին Նյու Յորքում, որտեղ խորհրդակցություններ եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս և ամերիկացի համանախագահների հետ։ Հանդիպումներին ներկա է գտնվել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը։ Խորհրդակցությունների գլխավոր թեման իրավիճակի գնահատականն ու մեր հետագա աշխատանքների ուղղության որոշումն էր։ Մենք հասկանում ենք, որ մեծ աշխատանք է արված և ընդհանուր առմամբ ուրվագծերը որոշված են։ Այժմ աշխատանքներ են ընթանում դետալների վրա»։
Նշելով, որ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշումը հայտնի է, Մամեդյարովը վերահաստատել է Բաքվի՝ մեծ խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու առաջարկությունը։
«Առայժմ չի հաջողվում համաձայնեցնել սկզբունքները, և այդ պատճառով մենք առաջարկում ենք սկսել մեծ խաղաղ համաձայնագրի մշակման աշխատանքները՝ հաշվի առնելով այսօր բանակցային սեղանին գտնվող առայժմ չհամաձայնեցված բոլոր դետալները»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ղարաբաղի ինքնորոշումը պետք է ընթանա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ զուգընթաց։
Այսօր Ստրասբուրգում աշխատանքն է սկսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը: Հոկտեմբերի 5-ին Վեհաժողովի նիստում կքննարկվի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը:
Նստաշրջանի մեկնարկից առաջ այսօր լրագրողների հետ է հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: Անդրադառնալով վերոհիշյալ բանաձեվի նախագծին, Չավուշօղլուն ասել է, թե ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացները:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն այսօր առավոտյան սկսեց աշխատանքը: Հիշեցնեմ այս անգամ Վեհաժողովում քննարկվելու է «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը: Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հեղինակած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» խորագրով բանաձեւի նախագծում Վեհաժողովը ողջունում է «իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության միջեւ երկխոսության մեկնարկը», եւ կարծում է, որ երկխոսությունը պետք է նպատակաուղղված լինի «քաղաքական միջավայրի հետագա կարգավորմանը, ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ժողովրդավարական եւ մրցակցային ընտրությունների համար բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը»:
Սեպտեմբերի 8-ի` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում ընդունած բանաձեւի նախագծով համազեկուցողները ընդհանուր առմամբ դրական են գնահատել Հայաստանում կատարվող վերջին քաղաքական զարգացումները, ներքաղաքական մթնոլորտի փոփոխությունները, ինչպես նաև առաջարկել էին Մարտի 1-ի էջը համարել փակված:
Այսօր մինչեւ նիստի մեկնարկը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վեհաժողովի ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն, անդրադառնալով այս հարցին, ասաց, ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները, ավելացնելով նաեւ, որ առաջընթաց են ակնկալում նաեւ մարտի մեկի դեպքերի բացահայտման հետ կապված:
«ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներն ու առաջընթացները»:
«Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի նախագիծը քննարկվելու է հոկտեմբերի հինգին: Տեղեկացնեմ, որ նախապես բանաձեւի քննարկումը նախատեսված էր հոկտեմբերի 7-ին, սակայն, ինչպես Մեվլութ Չավուշօղլուն ասաց, օրակարգը փոխվել է` Հայաստանի վերաբերյալ համազեկուցողներից մեկի մեկնելու անհրաժեշտության պատճառով:
Այսօր Երեւանի ժամանակով ժամը տասնութին Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողվի նիտ է կայանալու: Հիշեցնեմ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները բոյկոտել են այս հանձնաժողովի աշխատանքներն ու, չեն մասնակցում դրա նիստերին, հիմնավորելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, ու այս հանձնաժողովի ձեւավորումը չի կարող նպաստ բերել հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Այս մասին, ելույթ ունենալով լիագումար նիստում վերստին փաստեց հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը; Մինչ այդ ԵԽԽՎ թուրք ղեկավար Չավուշօլուն էլ անդարադառնալով այս խնդրին, հույս հայտնեց, որ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներն այսօր կմասնակցեն նիստին:
«Ենթահանձնաժողովը չի կրկնօրինակում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը , այն կենտրոնանում է սառեցված հակամարտության մարդասիրական խնդիրների եւ հետեւանքների վրա :
Վերջում տեղեկացնեմ նաեւ, որ Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագիծն անդրադառնում է նաեւ մեր երկրի ընտրական գործընթացներին` ողջունելով նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը: Հավանություն կտա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողոն այս նախագծին, թե ոչ պարզ կդառնա չորեքշաբթի` հոկտեմբերի հինգին:
Լիբիայի նոր իշխանությունները Սաբհա քաղաքի մոտակայում հայտաբերել են քիմիական զենքի պահոց:
Լիբիայի Ազգային անցումային խորհրդում նշեցին, որ հայտնաբերել են մոտավորապես 9 տոննա թնդանոթային արկեր` լիցքավորված իպրիտով:
Ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչ Հասան աս-Սագհիրը նշել է, որ իր տվյալներով, այդ արկերը Մուամար Քադաֆիին են առաքվել ասիական պետություններից մեկից:
Հիշեցնենք, որ հաղորդվում էր, որ սեպտեմբերին Լիբիայի ժամանակավոր իշխանությունները Ջուֆրա քաղաքում նույնպես հայտնաբերել էին քիմիական զենքի պահոց: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Այսօր մեկնարկում է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, որի ընթացքում ներկայացվելու է համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Աքսել Ֆիշերի` ամսվա սկզբին Փարիզում նախնական քննարկված զեկույցը` Հայաստանի պարտավորությունների կատարման և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ:
Նստաշրջանի օրակարգում կարող է ընդգրկվել նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ քրեական հետապնդման հարցը: Քննարկման կդրվի նաեւ Բելառուսի ազատ ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանության թեման:
Նշենք, որ հայկական պատվիրակությունն արդեն Ստրասբուրգում է:
Ռուսիոյ նախագահական յառաջիկայ ընտրութիւններուն գործող վարչապետ Վլատիմիր Փութինի առաջադրումը յանկարծակիութեան գործօնի անմիջական ազդեցութիւն չգործեց։ Ռուսիոյ ազդեցիկ մարդը նախագահ-վարչապետ-նախագահ պաշտօններուն վրայէն ոստոստելով փաստօրէն կը պահէ իր անշրջանցելիութեան հանգամանքը։
Ռուսիոյ քաղաքական թատերաբեմին վրայ արձանագրուող այս իրադարձութիւնները այսօրուան հետաքրքրութիւնը կրնային ստեղծած չըլլալ,եթէ հայկական կողմին համար չստեղծուէր գերշահագրգռուածութիւն՝ քննարկելու համար Փութինի վերադարձին կամ աւելի ճիշդը իշխանութեան պահպանման գործընթացի ազդանշանին ունենալիք հաւանական ազդեցութիւնները Հայաստանի քաղաքական բեմին վրայ։
Ռուսական քաղաքական այս բեմագրութիւնը Հայաստանի մէջ եւս տեսնելու կամ բացառելու քննարկումները աննախադէպօրէն թափ ստացան տեղի տալով տարաբնոյթ մեկնաբանութիւններու։ Քիչ էին իրաւամբ հնչած այն տեսակէտները, որոնք կը բացառէին ռուսական վերջին բեմագրութեան կապկումը հայկական քաղաքական բեմին վրայ։
Այլապէս, ինչպէս որեւէ կարեւոր իրադարձութիւն, ա՛յս մէկը եւս բանավէճերը հունաւորեց բեւեռացած ուղիներու։ Այս ընդհանուր մթնոլորտին մէջ լուսարձակները կեդրոնացան Հայաստանի հանրապետութեան երկրորդ նախագահին իշխանութեան վերադարձի հաւանականութեան վրայ։ Այս, իր հերթին, նոր մեկնաբանութիւններու դուռ բացաւ հայաստանեան լրատուադաշտը հեղեղելով վերլուծումներու եւ կանխատեսումներու խայտաբղէտ նիւթերով։
Ի հարկէ այս բոլորը գերքաղաքականացուած բնոյթով ընթացան։ Վերլուծումներու մեծամասնութեան եզրակացութիւնը կանխորոշուած էր. պարզապէս պէտք էին հիմնաւորումները եւ փաստաբանական մօտեցումները մէկ կողմէ անպայման ռուսական բեմագրութեան կրկնումը տեսնելու համար մեր երկրին մէջ, միւս կողմէ բացառելու համար այդ կարելիութիւնը եւ երրորդի պարագային՝ նման վտանգի մը դիմաց նոր դաշինքներու ձեւաւորումը։
Ռուսական ռազմավարական գործընկեր եղող երկիրը միայն Հայաստանը չէ անշուշտ։ Պէտք է մտովի բաղդատական կատարել թէ Ռուսիոյ այլ գործընկեր երկիրներու պարագային, նման բեմագրութեան կրկնումի հաւանականութեան մասին այսքան թափով քննարկումներ ծաւալեցա՞ն։ Ի վերջոյ Ռոպերթ Քոչարեանը միակ նախագահը չէր, որ բնականոն յարաբերութիւններ ունէր Ռուսիոյ օրուան գործող նախագահին հետ։
Հայաստանեան մամուլի շատ ներկայացուցիչներ Վրաստանի նախագահին Հայաստան այցելութենէն եւ յատկապէս պարգեւատրուելէն ետք առարկայական դիտարկումներով շարունակեցին նկատել, որ նախագահ Սարգսեանի եւ վարչապետ Փութինի միջեւ հանդիպում չէ կայացած։ Անհրաժեշտ է սակայն, նման վարկածի վրայ տրամաբանութիւն զարգացնելու համար իմանալ, որ Սահակաշվիլիի այցելութենէն եւ պարգեւատրումէն առաջ Հայաստանի նախագահ-Ռուսիոյ վարչապետ ձեւաչափով քանի՞ հանդիպում եղած է եւ յիշել պարզապէս, որ հանդիպումները միջնախագահական կամ միջվարչապետական ձեւաչափերով ակնկալուածէն ալ աւելի եղած են։
Խնդիրը սակայն անհատական յարաբերութիւններու կամ երրորդ կողմի հետ արձանագրուած պարագայական երեւոյթներու հետեւանքներէն աւելին է։ Յատուկ ռազմավարական գործընկերութեան ընթացիկ սահմաններէն հեռու երթալն է եւ միջպետական յարաբերութիւններու ուղղահայեաց գիծերու երեւումը։ Ըսինք արդէն, որ այլ գործընկերներ նման ծաւալուն քննարկում չեն ծաւալած ռուսական բեմագրութեան կրկնումի հաւանականութիւններուն մասին։ Յիշենք՝ ռուսական ռազմակայանի հետ կապուած պայմանագրի աւարտի ժամկէտէն շատ առաջ նոր տասնամեակներու վրայ երկարող համաձայնագրի երկարաձգումը, օտարալեզու դպրոցներու օրէնքի ապահովման համար ռուսական աշխուժ դերակատարութիւնը եւ…անկախութեան զօրահանդէսին ռուսական զօրամիաւորումի մասնակցութիւնը։
Համակողմանիօրէն նման տեսութիւններ զարգացնողները պահ մը անդրադառնալու էին, որ ռուսական բեմագրութիւններու անմիջական կրկնումը Հայաստանի մէջ ակնկալելը մեղմ ըսելաձեւով ստուեր կը ձգէ անկախութեան գաղափարին վրայ։ Այն ալ սեպտեմբերեան այս օրերուն։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.