29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր ժամանել է Ադրբեջան։
Ինչպես տեղեկացնում է Trend–ը, այցի շրջանակում Սարկոզին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։
Նիկոլա Սարկոզին մասնակցելու է Ադրբեջանում ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը։
Ադրբեջանից Ֆրանսիայի նախագահը մեկնելու է Վրաստան։
Այսօր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը դառնում է 59 տարեկան: Ինչպես տեղեկացրել է նրա մամուլի քարտուղարը, Պուտինն այսօր ծրագրել է գործնական հանդիպումներ:
Պուտինը ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 7-ին Լենինգրադում: 1975 թ. ավարտելով Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` աշխատանքի է անցել պետական անվտանգության մարմիններում: 1985-1990թթ. աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում:
1990-ից սկսած` եղել է Լենինգրադի պետական համալսարանի ռեկտորի միջազգային հարցերով օգնական, ապա` քաղխորհրդի նախագահի խորհրդական:
1991-ից աշխատել է Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, միաժամանակ, 1994 –ից` Սանկտ Պետերբուրգի կառավարության ղեկավարի տեղակալ:
1996–ից աշխատել է ՌԴ նախագահի գործերի կառավարչի տեղակալ, 1997-ից` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
1988-ին նա նշանակվել է Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, 1999 դեկտեբերի 31-ից` ՌԴ նախագահի պաշտոնակատար, իսկ 2000թ. ընտրվում է ՌԴ նախագահ: Չորս տարի անց վերընտրվել է, իսկ 2008-ի մարտին նշանակվել ՌԴ վարչապետ:
Լիբանանի խորհրդարանի նախագահին եւ Քուէյթի ֆինանսական հարցերու նախարարին այցելութիւնները Երեւան գրեթէ կը համընկնէին ժամանակի առումով։ Արաբական երկու երկիրներու պաշտօնական ներկայացուցիչներուն հետ եղած հանդիպումները, ստորագրուած պայմանգրերը, ընդգծուած համագործակցութեան անհրաժեշտութիւններն ու յառաջիկայի առումով կատարուած յայտարարութիւնները կը նախանշեն, որ Երեւան-արաբական երկիրներ միջպետական յարաբերութիւններուն նոր խթան հաղորդելու նախադրեալներ կ՛երեւին։
Քուէյթի նախարարին զբաղեցուցած պաշտօնը ինքնին կը շեշտէ, որ այցելութեան նպատակը դէպի Ծոցի երկիրներ աւելի բացուելու, տնտեսական քաղաքականութեան թափ տալու եւ նոր ներդրումներ ապահովելու կը միտի։ Փաստօրէն կը խօսուի Երեւանի մէջ Քուէյթի դեսպանատուն հաստատելու մօտալուտ ըլլալուն եւ Հայաստան-Քուէյթ օդային հաղորդակցութեան հաստատման նոր ստորագրուած համաձայնագրի գործադրութեան մասին։ Ապրանքաշրջանառութիւնը նկատելիօրէն աւելցնելու ինչպէս նաեւ այդ տարածքներէն զբօսաշրջիկներուն համար մեր երկիրը գրաւիչ դարձնելու գործնական միտումները ակներեւ են այս օրերուն։
Լիբանանի խորհրդարանի նախագահին այցելութիւնը Երեւան, իր ընդհանուր գիծերուն մէջ երկու երկիրներուն միջեւ բարեկամական յարաբերութիւններու ամրապնդման կը միտէր։ Յայտարարութիւնները՝ Նեպիհ Պըրրիի կողմէ կատարուած այդ առաջադրանքը կը շեշտեն առ հասարակ։ Առաջադրուած է քաղաքական յարաբերութիւններու բարձր մակարդակին համընթաց զարգացնել նաեւ երկու երկիրներուն միջեւ տնտեսական կապերը։ Լիբանանի Ազգային ժողովի նախագահին համաձայն, Լիբանանը Հայաստանի համար կրնայ նկատուի դուռ՝ միջին արեւելեան երկիրներ մուտքի համար։
Անկախ այն կարեւոր իրողութեէն, որ երկու այցելութիւններն ալ կրնան ծառայեցուիլ փոխշահաւէտ համագործակցութիւններու իրականացումներով Հայաստանի տնտեսութիւնը հզօրացնելու աշխատանքներուն, կարեւոր է երեւոյթները դիտարկել քաղաքական հրատապութիւն ներկայացնող եւ հայկական խնդիրներուն հետ աղերս ունեցող այսօրուան իրադարձութիւնները նկատի ունենալով։
Այսպէ՛ս։ Երկու երկիրներն ալ իսլամական երկիրներու վեհաժողովին անդամ են, ուր Պաքուն ամէն նիստի առիթ չի փախցներ արցախեան հարցի առնչութեամբ հակահայ բանաձեւեր որդեգրել տալու։ Կրօնական հարցերու ուղղակի շահարկումներով նման միջավայրերու մէջ Պաքուի կատարած աշխատանքը անշեղօրէն եւ հետեւողական ձեւով կը շարունակուի։ Այս չէ նշանակած սակայն, որ երկու երկիրներն ալ առանձնապէս պաշտօնական Պաքուի տեսակէտները որդեգրեն եւ այդ առումով յայտարարութիւններով հանդէս գան։ Լիբանանի Ազգային ժողովի նախագահի բառերով պարտադիր է շրջանի տեղւոյն բնակչութեան կամքի յարգումը։ Յայտարարութիւնը, որ համահունչ է ազգերու ինքնորոշման իրաւունքի յարգումի սկզբունքին, էովին կը հակասէ իսլամական երկիրներու վեհաժողովին որդեգրած բանաձեւերու բովանդակութեան։ Ինչ կը վերաբերի քուէյթցի նախարարին, ապա անոր զբաղեցուցած պաշտօնն ու քաղաքական այլ հանգամանքները նկատի ունենալով աւելի քան հասկնալի է այս մասին ընդհանրապէս չարտայայտուիլը։
Տակաւի՛ն։ Հայաստանի միւս «հարեւան»ը՝ Թուրքիան նոր օսմանականութեան հաստատման ու տարածման իբրեւ գլխաւոր թիրախ-աշխարահագրական շրջան ընտրած է արաբական աշխարհը եւ այս պարագային՝ Միջին արեւելքը, ուր ոչ միայն տնտեսական այլ բոլոր բնագաւառներուն մէջ մեծ դռնէն մուտք գործելու քաղաքականութեամբ տարուած են նոր օսմանցիները։ Հիմա, Լիբանանի խորհրդարանի նախագահը Լիբանանը Հայաստանին համար կը նկատէ Միջին արեւելք մուտք գործելու հիմնական դուռը։
Թրքական գործօնի աշխուժացման քաղաքականութեան դիմաց հակակշիռ քայլերու ամէնէն ազդեցիկը Հայաստանի հանրապետութիւն-արաբական երկիրներ միջպետական յարաբերութիւներու սերտացումն է, կնքուած պայմանագրերու գործադրութեան հետամուտ ըլլալը եւ փոխշահաւաէտ համագործակցութիւններով Հայաստանի հանրապետութեան տնտեսական հզօրացում ապահովելը։ Միջին արեւելեան տեղւոյն համայնքները այս քաղաքականութեան իրականցման համար լիարժէք կամուրջի դեր կրնան վերցնել։ Մարդկային կամ համայնքային այս կամուրջը այսօր չունին ո՛չ Պաքուն, ո՛չ ալ Անգարան։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:
Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:
Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:
Ստորագրել են`
Զարուհի Փոստանջյան, Հայաստան EPP/CD
Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE
Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE
Գագիկ Բաղդասարյան, Հայաստան ALDE
Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC
Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD
Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC
Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD
Իտալո Բոչինո, Իտալիա, NR
Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD
Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD
Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD
Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD
Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD
Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG
Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD
Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD
Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD
Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD
Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE
Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD
Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC
Արմեն Մելիքյան, Հայասատն ALDE
Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE
Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD
Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD
Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD
Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC
Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC
Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC
Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR
Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE
Այսօր ամբողջ աշխարհը սգում է Apple ընկերության հիմնադիր 56 ամյա Սթիվ Ջոբսի մահը:
Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Կալիֆոռնիայում գտնվող Apple ընկերության գրասենյակները տեղադրել են iPad պլանշետային համակարգիչներ, որոնց ֆոնին պատկերված է Սթիվ Ջոբսի սև ու սպիտակ նկարը:
Google որոնողական համակարգն իր հերթին իր գլխավոր էջում տեղադրել է apple.com կայքի հղումը:
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցկայքի իր էջում գրել է. «Սթիվ, շնորհակալություն. դու եղել ես լավ ուսուցիչ և ընկեր: Շնորհակալություն ցույց տալու համար, որ քո ստեղծածը կարող է փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ»:
Այսօր աշխարհի շատ քաղաքներում` Նյու Յորքից մինչև Սինգապուր, Ջոբսի երկրպագուները ընկերության ֆիրմային խանութների մոտ, ծաղիկներ և ժապավեններով նկարներ են դնում` հարգանքի տուրք մատուցելով մարդ-լեգենդին, որը կարողացել է վերափոխել է իրենց կյանքը:
Հոկտեմբերի 7 — 11-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մեկնարկելու է Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկելու են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
«ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում. Լեռնային Ղարաբաղ» թեմայով, կայանալու է քննարկում, որը վարելու է Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ նոր հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը: Այս մասին ավելի վաղ հաղորդագրություն էր տարածվել Վեհաժողովի կողմից:
Լսվելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցները, այնուհետ կայանալու են քննարկումներ:
Նստաշրջանի ընթացքում քննարկելու են նաեւ Հարավային եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանների զարգացման հարցերը, տնտեսական համագործակցությունը երկրների միջեւ, եվրոատլանտյան տարածքին նրանց ինտեգրումը:
Նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու է նաեւ հայաստանյան պատվիրակությունը` Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանի գլխավորությամբ:
Կոլումբիացի երգչուհի Շակիրան նշանակվել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի խորհրդական: Նախագահի հրամանով, նա ընդգրկվել է լատինաամերիկացիների կրթության խնդիրներով զբաղվող հանձնաժողովի կազմում: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հանձնաժողովը Օբամայի որոշմամբ, ստեղծվել էր դեռ 2010թ.: Դրա հիմնական նպատակն է նվազեցնել խոչընդոտները իսպանախոս ուսանողների համար: Օբաման ընտրությունների ժամանակ լուրջ խաղադրույք է կատարել իսպանախոս ընտրողների վրա եւ փորձում է նաեւ շոու-բիզնեսի օգնությամբ ստանալ նրանց ձայները:
Շակիրան մեծ հեղինակություն է վայելում՝ շնորհիվ իր բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ «Barefoot Foundation»-ի հիմնադիրն է, որ զբաղվում է կրթական խնդիրներով Կոլումբիայում, Հաիթիում եւ այլ երկրներում: Նա նաեւ UNESCO-ի բարի կամքի դեսպան է:
Հայերը լուրջ հիմք ունեն վիրավորված զգալու Իսրայելի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։ Անբարեխիղճ են Հոլոքոստի այն զոհերը, ովքեր այդքան անզգա են վերաբերվում մի այլ ժողովրդի նկատմամբ, ովքեր նման ճակատագիր են ունեցել։ Իսրայելի կողմից այդպիսի վիրավորական մերժումը պայմանավորված է եղել Թուրքիային՝ իր «ռազմավարական դաշնակցին» գոհացնելու ոչ բարոյական ցանկությամբ։
Իսրայելի բազմաթիվ քաղաքացիների նման, դոկտոր Իսրայել Չարնին ևս խիստ դեմ է իր երկրի կառավարության Հայոց ցեղասպանության վերաբերյալ նման ամոթալի դիրքորոշմանը։ Նա երկար տարիներ հանդիսանում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության ինստիտուտի տնօրենը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախկին նախագահը։ Բազմաթիվ առիթներով դոկտոր Չարնին արտահայտել է իր խիստ դիրքորոշումը Իսրայելի պաշտոնատարների նկատմամբ` քննադատելով նրանց դատապարտելի կեցվածքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Այս տարվա սկզբին, ՀՀ նախագահը դոկտոր Չարնիին պարգևատրել է նախագահական մեդալով և 10,000 ԱՄՆ դոլար մրցանակով՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված նրա երկարամյա ջանքերի համար։
Քանի որ Երևանում պարգևատրման արարողության ժամանակ դոկտոր Չարնին խոսելու հնարավորություն չունեցավ, թույլ տվեք ներկայացնել նրա պատրաստած նկատառումներից առանցքային հատվածները.
«Չափազանց անարդար, անիրավ և տգեղ է ժխտել ցեղասպանությունը։ Դա վտանգավոր է ոչ միայն ցեղասպանության ենթարկված ժողովրդի, այլ նաև մեր մարդկային քաղաքակրթության համար։ Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության ենթարկված ժողովրդին ևս մեկ անգամ նվաստացնելու զազրելի փորձ և խարազանված ու հետապնդված ժողովրդի վերքերի ևս մեկ անգամ ցավալի թարմացում է»։
«Ավելին, ցեղասպանության ուրացումը նաև բռնության օրինականացման մեծագույն հաստատումն է. ցեղասպանության ժամանակ իրականացված հատուկ բռնի սպանությունների հետադարձ արդարացումն է, ինչպես նաև նոր բռնություններ անելու նախազգուշացումներ և կոչեր՝ միևնույն տուժած ազգի կամ այլ ազգի նկատմամբ։ Իրականում, ակնհայտ է դառնում, որ ցեղասպանության ժխտումը հաճախ ժխտողների կողմից պատգամն է առ այն, որ նրանք արդեն իսկ պատրաստ են կամ պատրաստվում են ևս մեկ անգամ բռնություն իրականացնել»։
«Ամենևին էլ պատահական չէ, որ [Թուրքիայի վարչապետ] Էրդողանը վերջին տարվա ընթացքում երկու առիթներով սպառնացել է Թուրքիայից վտարել 100,000 հայերի, նաև ամենևին էլ պատահական չէ, որ Էրդողանի Թուրքիան (մի ռեժիմ, որ արտառոց կերպով մեծ ջանքեր է գործադրում ժխտելու համար Հայոց ցեղասպանությունը) շարունակում է բռնանալ քրդերի նկատմամբ, ոչնչացնելով հազարավոր գյուղեր, սպանելով տասնյակ հազարավոր մարդիկ, ինչպես նաև շատ հաճախ Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս նրանց օգտագործել իրենց մայրենի լեզուն կամ տարածել իրենց մշակույթը»։
«Իսրայելը փորձում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ Հայոց ցեղասպանության փաստի ճշմարտացիության հաշվին։ Իմ համոզմամբ, այս քաղաքականությունը շատ սխալ է։ Անշուշտ, ես չեմ հավատում, որ ազգերը, հատկապես փոքր ազգերը, կարող են չգնահատել քաղաքական իրականությունը և անվտանգության ռիսկերը, այնուամենայնիվ ես կարծում եմ, որ երկարաժամկետ կտրվածքով պետք է լինեն իրապաշտ քաղաքականության սահմանափակումներ, և որ ցեղասպանության պատմության ժխտումը ընդունելի սահմաններից դուրս է»։
«Ես չեմ կարող չխոսել Իսրայելի պետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Իսրայելն ամբողջությամբ սխալ է Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում։ Միևնույն ժամանակ, փառք աստծո, այժմ ես արդեն կարող եմ ասել, որ Իսրայելի մշակույթում, լրատվամիջոցներում և մեր հասարակությունում մենք հաղթել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ճակատամարտը։ Երբ մի քանի տարի առաջ չորս անձից բաղկացած մեր պատվիրակությունը, որի կազմում էին պրոֆեսոր Յաիր Օրոնը, պրոֆեսոր Յեհուդա Բաուերը, նախկին նախարար Յոսի Սարիդը և ես, եկանք Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանին ծաղկեպսակ դնելու համար, մենք իսկապես ներկայացնում էինք Իսրայելի հասարակության ստվար զանգվածը»։
«Այս պահին մեզ տեղեկացրել են, որ Կնեսետը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Ընդհանուր առմամբ Կնեսետն այժմ Իսրայելի պատմության մեջ արդեն երրորդ անգամ քննարկելու է Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը։ Այս քվեարկություններից յուրաքանչյուրը ներկայացնում է մեր նպատակի համար որոշ առաջընթաց։ Իսրայելի համակարգում առաջարկը պետք է վերանայվի և որոշվի Կնեսետի կոմիտեի մեծամասնության կողմից։ Ինչպես գիտեք, քաղաքականությունը հեշտ գործ չէ, և մեր ընդդիմադիրներին նախկինում հաջողվել է մեզ պարտության մատնել ճանաչման հենց այս հանգրվանին»։
«Այս անգամ առաջարկը կգնա Կրթության հարցերով հանձնաժողով, որտեղ ի տարբերություն Արտաքին գործերի և անվտանգության հարցերով կոմիտեի ընթացակարգերի, որտեղ առաջարկը կարող է թաղվել նույնիսկ առանց որևէ քննարկման, և ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվել, Կրթության հարցերով հանձնաժողովում քննարկումները և քվեարկությունը հրապարակային է։ Մեր մոտիկ գործընկերները և ես մեծ հույսեր չունենք, որ այն կընդունվի, սակայն այժմ ավելի մեծ հավանականություն կա, որ հաջողություն կունենանք, քան նախկինում։ Ճիշտն ասած, այժմ ցեղասպանությունը ճանաչելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ Թուրքիան Իսրայելին ցույց տվեց իր նենգ կողմը։ Մեզանից շատերը կամաչեն, եթե ցեղասպանության ճանաչումը պայմանավորված լինի այդ պատճառով և ոչ թե այն հանգամանքով, որ Իսրայելն ուղղում է երկար տարիների իր սխալը»։
Իսրայելցի լրագրող Ռաֆայել Ահրենը ճշգրտորեն նշում է վերջերս հրապարակված Հաարեցի իր հոդվածում. «Եթե Իսրայելը մոտ ապագայում ճանաչի Թուրքիայի կողմից 1 միլիոն հայերի ցեղասպանությունը, ապա դրանում հիմնականում Ամերիկայում ծնված գիտաշխատող Իսրայել Չարնիի արժանիքն է»։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Բողոքի ալիքը խառնաշփոթ է առաջացրել Սաուդյան Արաբիայի արևելքում գտնվող Էլ-Կատիֆ քաղաքում: Ակցիան պատասխանն է նախօրեին հարևան Էլ-Ավամիում ցուցարաններին դաժանաբար ցրելու գործողությանը:
Ըստ ցուցարարների`այնտեղ վիրավորվել էր 40 մարդ և մինչ այժմ նրանք գտնվում են ոստիկանության շրջափակման մեջ: Իրենց գործողությունները ցուցարարներն անվանում են «ինտիֆադա» կամ ապստամբություն:
Ոստիկանության տվյալներով` Էլ-Կատիֆում ոստիկանության և ցուցարարների բախումների արդյունքում տուժել է 14 մարդ, որից 11-ը ոստիկաններ են ևմիայն 3-ն են ցուցարարներ: Ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ ամեն բան տեղի է ունենում «օտարերկրյա պատվիրատուների ցանկությամբ»:
Վերջին մի քանի ամիսներին Սաուդյան Արաբիայի արևելյան շրջաններում բողոքի ակցիաներ են տեղի ունենում: Ցուցարարները պահանջում են մի շարք բարեփոխումներ, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ըստ թուրքական Aksam թերթի`ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նոյեմբերի 2-ին ժամանելու է Թուրքիա։ Պետքարտուղարը Ստամբուլում մասնակցելու է Աֆղանստանում տիրող իրավիճակին նվիրված կոնֆերանսին։
Քլինթոնը թուրքական կողմի հետ քննարկելու է մի շարք կարևորագույն խնդիրներ,մասնավորապես` Միջերկրական ծովի արևելյան հատվածի «հորատման» ճգնաժամը, Հյուսիսային Իրաքում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը, ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության հարցը, Սիրիայում տիրող իրավիճակը։
Օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հարցը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.