29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

Կարսի նահանգապետ Ահմեթ Քարան հանդիմանել է Ջրային տնտեսության կոմիտեի տարածաշրջանային վարչության պետ Հայաթի Չելենքին՝ Հայաստան այցելելու համար։
Ինչպես տեղեկացնում է CNNTurk–ը, այցով Հայաստանում գտնվելու պատճառով Հայաթի Չելենքը չի կարողացել մասնակցել Կարսում կայացած նահանգային կոորդինացիոն խորհրդի նիստին։ Չելենքի փոխարեն նիստին ներկա է գտնվել նրա տեղեկալը՝ Ալի Քյոսեալին։
Սակայն երբ Կարսի նահանգապետն իմացել է, որ Չելենքը նիստին չի մասնակցում Հայաստանում գտնվելու պատճառով, զայրացել է։
«Որտե՞ղ է ձեր ղեկավարը։ Քննարկելու մի շարք հարցեր կան։ Հակառակ այն բանին, որ նիստի անցկացման ամսաթիվը որոշված է եղել դեռևս մեկ ամիս առաջ, նա փախել է Հայաստան։ Ի՞նչ է կորցրել Հայաստանում։ Մի՞թե այնտեղ ավելի կարևոր գործեր ունի։ Թող գա և բացատրություն տա»,– ասել է Կարսի նահանգապետը։
Լոս Անջելեսում 14 անձ, այդ թվում հայեր, մեղադրվում են ապահովագրական համակարգի կեղծարարության միջոցով ապօրինաբար OxyContin դեղահաբեր ձեռք բերելու և վաճառելու համար: Հանցախմբի մեջ կան Լոս Անջելեսի հիվանդանոցի 88-ամյա բժիշկը և երկու աշխատակից` 43-ամյա Մայք Միքայելյանը և 52-ամյա Անժելիկա Սանամյանը, որոնք, ենթադրվում է, որ ղեկավարել են հանցավոր գործունեությունը:
Հետաքննության գնահատականով` խումբը ավելի քան մեկ միլիոն դեղահաբ է վաճառել փողոցում $23-ից $27-ով` ստանալով միլիոնավոր դոլարների շահույթ: Ձերբակալվածներին սպառնում է 10-40 տարվա ազատազրկում:
Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ–գնդապետ Ռամիլ Ուսուբովն այսօր կժամանի Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է 1news.az–ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունը։
Ուսուբովը Երևանում մասնակցելու է հոկտեմբերի 13-15–ը կայանալիք ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե Ադրբեջանը հրաժարվել է մասնակյցել Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։
Ադրբեջանը հրաժարվել է մասնակյցել Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը տեղի է ունենալու Երևանում հոկտեմբերի 13-15–ը։ Նիստին քննարկվելու են ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին վերաբերող հարցեր։
Agence France-Pressе-ի հաղորդմամբ` «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպութան առաջնորդ Ահման Ալ-Զավահիրին կոչ է արել լիբիացիներին ստեղծել շարիաթի վրա հիմված պետություն, իսկ Ալժիրի բնակիչներին` պայքար սկսել նոր պետություն ստեղծելու համար:
13 րոպե տևողությամբ ուղերձում Ալ-Զավահիրին ողջունում է ԱԱԽ-ի կողմից Տրիպոլիի գրավումը և կոչ է անում չտրվել ՆԱՏՕ-ի սադրանքներին, որն ամեն կերպ կփորձի ստիպել նահանջել իսլամից:
«Ես շնորհավորում եմ Լիբիայի մեր մարդկանց՝ բռնապետի դեմ հաղթանակի առթիվ, և կոչ եմ անում Ալժիրի ժողովրդին հետևել նրանց օրինակին: Թունիսի և Լիբիայի ձեր եղբայրները իրենց բռնակալներին նետել են պատմության աղբաման, ինչո՞ւ դուք նույնպես չապստամբեք ձեր բռնապետի դեմ»,- գործակալությունը մեջբերում է «Ալ Քաիդայի» առաջնորդի խոսքերը:
Իսրայելի կառավարությունը հաստատել է զինծառայող Գիլադ Շալիթի ազատ արձակման դիմաց 1027 պաղեստինցի բանտարկյալներ ազատ արձակելու մասին ծրագիրը։
Agence France-Presse-ի տեղեկացմամբ` զինվորի փոխանակման մասին ծրագրին կողմ են քվեարկել Իսրայելի կառավարության 26 անդամներ, 3 նախարարներ, այդ թվում արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը՝ դեմ։
«Համասի» առաջնորդ Խալեդ Մաշալն ասել է, որ պաղեստինցի կալանավորներից 450–ը ազատ են արձակվելու առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ մնացածը՝ 2 ամիս անց։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Գիլադ Շալիթը տուն կվերադառնա առաջիկա օրերին։
Իսրայելական Haaretz պարբերականը գրում է, որ «Համասի» և Իսրայելի միջև բանակցություններն ընթանում էին Եգիպտոսի միջնորդությամբ։ Բացի այդ, 450 պաղեստինցի կալանավորներից 280–ը, որոնք ազատ են արձակվելու մոտ օրերս, ցմահ դատապարտյալներ են և պաղեստինյան կազմակերպությունների ազդեցիկ գործիչներ։
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթն առևանգվել է 2006թ. հունիսի 25-ին «Համասի» զինյալների կողմից։
y
Անցյալ շաբաթ Հայաստան մեկնելիս Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տեղեկացրեց իր գլխավոր օգնականներին. «Ես պատրաստվում են նռնակ պայթեցնել»։ Դրանով նա բացահայտեց վճռականորեն գործելու իր պատրաստակամությունը, եթե Թուրքիան շարունակի ժխտել Հայոց ցեղասպանությունը:
Ժամանելով Երևան՝ նախագահ Սարկոզին հանդես եկավ համարձակ հայտարարությամբ Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ հավաքված լրագրողների առջև. «Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է, որը ճանաչվել է Ֆրանսիայի կողմից։ Հավաքական ժխտումն ավելի դատապարտելի է, քան անհատականը»։ Այն հարցին, թե Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժող օրենք, Ֆրանսիայի նախագահը հայտարարեց. «Եթե Թուրքիան վերանայի իր պատմությունը, ընդունի իր պատմությունը բոլոր մութ և պայծառ կողմերով, ապա ցեղասպանության ճանաչումը բավարար է: Սակայն, եթե Թուրքիան դա չանի, ապա, անկասկած, մենք ստիպված կլինենք ավելի հեռուն գնալ»։
2007 թվականին, երբ Սարկոզին դեռ նախագահի թեկնածու էր, խոստացավ պաշտպանել Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը։ 2006 թվականին Ֆրանսիայի խորհրդարանում արդեն իսկ հաստատվել էր նման օրինագիծ։ Սակայն, չնայած իր խոստմանը, նախագահ Սարկոզիի կուսակցությունը մայիս ամսում արգելափակեց օրինագծի ընդունումը։ Չնայած Ֆրանսիայի կառավարությունը արգելեց Հոլոքոստի ժխտումը 1990 թվականին, նա միևնույն քայլը չարեց Հայոց ցեղասպանության կապակցությամբ, թեև Ֆրանսիան ճանաչել էր այն 2001 թվականին։
Ֆրանսիահայերը վրդովվել էին Սարկոզիի դավաճանությունից։ Երգիչ Շառլ Ազնավուրը հրապարակավ զգուշացրել էր նրան, որ նա կկորցնի 500,000 ֆրանսիահայերի աջակցությունը հաջորդ տարվա նախագահական ընտրություններին։ Անցյալ ամիս, Ֆրանսիայի ՀՅԴ–ն հայտարարեց, թե պաշտպանելու է սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդի՝ նախագահի հավանական թեկնածությունը, այն բանից հետո, երբ նա խոստացավ, որ իր կուսակցությունը, որը վերջերս Սենատում մեծամասնություն է կազմում, կքվեարկի Հայոց ցեղասպանության ժխտումը արգելելու մասին օրինագծի օգտին։ Հասարակական կարծիքի հարցումներում Հոլանդը այժմ առաջատար դիրքերում է Սարկոզիի նկատմամբ։
Անցյալ շաբաթ Հայաստան կատարած այցի ընթացքում նախագահ Սարկոզին մի քանի կարևոր պատգամներ փոխանցեց։ Նա վստահեցրեց հայերին, որ մտադիր է պահել իր նախկին խոստումը, այն է՝ ընդունել Հայերի ցեղասպանության ժխտման օրինագիծը, զգուշացրեց Թուրքիային դադարեցնել Հայոց ցեղասպանության հերքումը, և ընդգծեց իր դրական վերաբերմունքը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հարցում հայերի դիրքորոշման նկատմամբ։
Ֆրանսիայի նախագահի այցը Կովկասի երեք հանրապետություններ ակնհայտորեն ի օգուտ Հայաստանի էր, որտեղ նա մեկ գիշեր անցկացրեց, մինչդեռ Ադրբեջանում և Վրաստանում մնաց ընդամենը երեք ժամ։ Այդ երկու երկրներում իր կարճատև այցով նա պարզապես փորձեց ստեղծել անկողմնակալության տպավորություն։
Սարկոզիի առաջին այցը Հայաստան լի էր տոնական միջոցառումներով ու ջերմ ժեստերով. նա ծառ տնկեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի հուշահամալիրին` թողնելով հետևյալ գրառումը հուշամատյանում. «Ֆրանսիան չի մոռանում», նախազգուշացրեց Թուրքիային, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը մինչև տարվա վերջ, արտասանեց «ցեղասպանություն» բառը հայերենով, որը նախագահ Օբաման հրաժարվել է օգտագործել, մոմ վառեց Էջմիածնում, մերժեց Թուրքիայի անդամակցությունը Եվրամիություն, բացեց Շառլ Ազնավուրի` դեպի Արարատ լեռը նայող թանգարանը և Հայաստանին նվիրաբերեց Ռոդենի թանկարժեք մի արձան:
Ի վերջո, աշխարհի մեծագույն ղեկավարներից մեկը համարձակվեց Թուրքիայի լկտի ղեկավարներին իրենց տեղը դնել։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն զայրացած արձագանքել է` ասելով, որ Ֆրանսիայի նախագահը պետք է նայի իր երկրի գաղութատիրական անցյալին և ոչ թե պատմության դասեր տա Թուրքիային: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սառը ընդունեց Ֆրանսիայի նախագահին Բաքու կատարած այցի ժամանակ: Ալիևի օգնականը հայտարարեց, որ իր երկիրը չի կիսում Սարկոզիի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կարծիքները։ Դավութօղլուի՝ Ֆրանսիայի դեմ անհանդուրժողական խոսքերը կարողեն հրահրել Ֆրանսիայի Սենատին ընդունել ցեղասպանության ժխտման դեմ նոր օրենքը:
Ֆրանսիայի հայերն այժմ անհամեմատ լավ դիրքերում են։ Նախագահի երկու առաջատար թեկնածուներն էլ իրենց պատրաստակամությունն են հայտնել պաշտպանել ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը, այլ նաև աջակցել այլ հայամետ նախաձեռնություններին։ Անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից ով կհաղթի հաջորդ տարվա նախագահական ընտրություններին, հայերը օգտվելու են։
Սակայն, հաշվի առնելով քաղաքական գործիչների չիրագործված խոստումների երկար շարքը, Ֆրանսիայի հայերը չպետք է հավատք ընծայեն նրանց խոսքերին։ Երկու թեկնածուների համար էլ պետք է հստակ լինի, որ հայերը կսատարեն այն թեկնածուին, ով կաջակցի ցեղասպանության ժխտման մասին օրինագծի ընդունումը ՄԻՆՉԵՎ հաջորդ ապրիլի նախագահական ընտրությունները։ Հիանալի կլիներ, եթե երկու թեկնածուներն էլ հանձնարարեին իրենց կուսակցական սենատորներին կողմ քվեարկել այս օրինագծին ՝ ֆրանսիահայ համայնքին տալով հաճելի ընտրություն երկու հայանպաստ թեկնածուների միջև:
Ֆրանսիայի և Ամերիկայի հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն ձախող մոտեցումը. աջակցել թեկնածուներին՝ հավատալով նրանց խոստումներին` հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո։ Պետք է լինի մի նոր ռազմավարություն. միայն նախագահի ընտրվելուց և խոստումները կատարելուց հետո է, որ համայնքը նոր նրան սատարի։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ Կարինե Գևորգյան
Եգիպտական մամուլը ակտիվորեն քննարկվում է Հոսնի Մուբարաքի վարչակարգից հեղափոխականներին ժառանգություն մնացած պարտքերի չափը:
Ըստ MIGnews-ի թերթի` պարտքի փակումը կկազմի երկրի պետական բյուջեի 22%-ը, որը գերազանցում է առողջապահության, կրթության և բնակարանաշինության ֆինանսավորումը միասին վերցրած:
Եգիպտական վերնախավի մի մասն արշավ է սկսել Մուբարաքի ժամանակաշրջանի պետական պարտքը չճանաչելու ուղղությամբ: Ընդ որում, եգիպտացիներին հաղորդվում է, որ «պարտքը վերցվել է նրանց անունից` առանց նրանց համաձայնության», և այդ գումարները ծախսվել են ընդդիմությանը ճնշելու և իշխող վերնախավի հարստացման համար: Օտարերկրյա ներդրողներն իմացել են այդ մասին, ուստի նրանք «նեղանալու տեղ չունեն». նրանք կարող են հետ ստանալ այդ գումարները:
Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունները տարածաշրջանում անկայունթյան պատճառ են դառնում։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Բաքվում ԳՈւԱՄ Խորհրդարանական վեհաժողովի և Բալթյան ասամբլեայի համատեղ կոնֆերանսի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, անվտանգության հարցերով վարչության 2-րդ քարտուղար Էլչին Գուսեյնլին։
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած վերջին հանդիպման ժամանակ Հաայստանը ետ կանգնեց երկար տարիների ընթացքում ձեռք բերված համաձայնություններից»,– ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը՝ ավելացնելով. «Հայաստանի կողմից Ադրբեջանի հողերում անցկացվում են կեղծ ընտրություններ, միջոցառումներ։ Ոչնչացվում են Ադրբեջանի մշակութային կոթողները։ Նույնիսկ փորձում են ընկերություններ ներգրավել համանախագահող երկրներից։ Պաշտոնական Բաքուն դա երբեք թույլ չի տա»։
Նշելով, թե Եվրամիությունը երկակի մոտեցում է ցուցաբերում հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, Գուսեյնլին ասել է. «Եմ–ը ճանաչում է մի պետության տարածքային ամբողջականությունը, իսկ մյուսի նկատմամբ՝ ցուցաբերում հատուկ վերաբերմունք»։
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բերել են դատարանի դահլիճ, որտեղ այսօր` հոկտեմբերի 11-ին, դատավոր Ռոդիոն Կիրեեւը կհրապարակի նրա դատավճիռը, «գազի» գործով:
«Բերկուտի» աշխատակիցները, դատարանի մուտքի մոտ հետ են հրել լրագրողներին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին, այս գործով պետական մեղադրողները պահանջել են Տիմոշենկոյին ազատազրկել 7 տարով: Բացի այդ, նրանք պահանջել են, որ Տիմոշենկոն դրանից հետո եւս 3 տարի իրավունք չունենա զբաղեցնել պետական պաշտոն, նաեւ բռնագանձել 1,5 մլրդ գրիվեն (187 մլն դոլար) վնասները, որոնք կրել է «Նեֆթոգազ Ուկրաինա» ընկերությունը:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տիմոշենկոյին մեղադրում է 2009-ին «Գազպրոմի» եւ «Նեֆթոգազ Ուկրաինայի» միջեւ կնքված գազային պայմանագիրը կնքելիս իր լիազորությունները չարաշահելու մեջ: Տիմոշենկոն կալանավորվել է օգոստոսի 5-ին:
Ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ, իսկ իշխանությունը հերքում է դա:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.