23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը, կենդանի է մնացել ևս 11 մարդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այլ տուժածների ճակատագիրը դեռ անհայտ է: Զոհերի թվում կան երեխաներ:
Օպերատիվ շտաբում հաղորդել են, որ օդանավի ինքնագրիչ «սև արկղերը» արդեն հայտնաբերվել են:
Ռուսական էստրադայի հանրահայտ երգչուհի Քրիստինա Օրբակայտեն և ծագումով ռուս ամերիկացի գործարար Միխայիլ Զեմցովը դուստր են ունեցել: Երգչուհին ծննդաբերել է Մայամիի բուժհիմնարկներից մեկում:
Այդ մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Սա Օրբակայտեի երրորդ երեխան է: Նա երկու որդին ունի. երգիչ Վլադիմիր Պրեսնյակովի հետ առաջին ամուսնությունից 20-ամյա Նիկիտան: Իսկ գործարար Ռուսլան Բայսարովի հետ երկրորդ ամուսնությունից 13-ամյա Դենին:
Այսօր` մարտի 31-ին 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքի մերձակայքում:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորության տակ:
Տուժածների եւ ավիրածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:
Թուլուզում ստուգայցերի ընթացքում ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 20 ենթադրյալ իսլամիստների, գրում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ստուգայցերի մեծ մասը իրականացվել են Թուլուզում, որտեղ մարդասպան Մուսհամեդ Մերան սպանել էր 7 մարդ: Ստուգայցներ են կատարվել նաև Նանտում, որը համարվում է «Հպարտության ասպետներ» խմբավորման կենտրոնը, որի հետ, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով կապ է ունեցել «թուլուզցի հրաձիգ» Մոհամեդ Մերան:
Մերայի գործի հետաքննությամբ զբաղվողների համաձայն՝ Մերայի գործը ոչ մի կապ չուներ այս ստուգայցների հետ:
Ինչպես տեղեկացնում է Suriyaniler.com կայքը Ստոկհոլմի ասորական մշակույթային կենտրոնի կողմից թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարկչատան սեփականատեր Ռագըփ Զարաքոլուն արժանացել է «Ասորական մշակույթային պարգև» մրցանակին։
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մարտի 27-ին Ստոկհոլմի Botykyrka ասորական մշակույթային կենտրոնում։ Քանի որ Զարաքոլուն Թուրքիայում գտնվում է կալանքի տակ, նրա մրցանակը եւ 5000 կրոն գումարը տրվել է գրող Ֆեյազ Քերիմոյին՝ Զարաքոլուին փոխանցելու համար։
Ռագըփ Զարաքոլուն ձերբակալվել է 2011-ի նոյեմբերին՝ KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-ենթադրաբար PKK-ի քաղաքացիական կառույց) գործով։ Մեղադրական զեկույցում Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարի ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։
Երեւութական որոշ դադարից հետո, Անկարայի ներկայացուցիչները վերահայտնվել են լիբանանյան հրապարակներում` կրթական եւ մշակութային տարազներով: Երկուշաբթի, Բեյրութում, լիբանանցի իր գործընկերոջ ներկայությամբ, Թուրքիայի կրթության նախարարը բացում էր թուրքական մշակութային կենտրոնը: Մինչ այդ, հյուսիսային Լիբանանի Քաուաշրա գյուղը հյուրընկալում էր թուրք նախարարին` կատարելու հանրային մի վարժարանի հիմնարկեքը: Այս առիթով իր հարցազրույցներից մեկի ընթացքում թուրք նախարարը նպատակահարմար նկատեց հայտարարելու, թե շուտով սպասվում է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցելությունը Լիբանան:
Թուրք նախարարի լիբանանյան հագեցած ժամանակացույցից զատ մեկ այլ լրատվություն էր գրավում երկրում թուրքական շարժումների հետեւողների ուշադրությունը: Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ առաջիկա օրերին մարոնի պատրիարք Պշարա Ռային մեկնելու է Թուրքիա:
Լրատվությունը անմիջապես վերհիշեցնում է նախարար Դավութօղլուի Լիբանանկատարած վերջին այցելության ընթացքում բարձրացված հարցը` Միջին Արեւելքի քրիստոնյա եկեղեցիների եւ իսլամ հոգեւոր ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում երկխոսություն կազմակերպելու անհրաժեշտությունը: Այս հարցը արծարծվել էր լիբանանյան համայնքի հոգեւոր մի շարք պետերի եւ հատկապես Ռայի պատրիարքի եւ նախկին նախագահ Ամին Ժեմայելի հետ:
Պատրիարքի այս այցելության նպատակն ու բնույթը պաշտոնապես չեն նշվում, այսուհանդերձ, մամուլի մի շարք ներկայացուցիչներ պատրիարքի հետ կապված Թուրքիայում տեղի ունենալիք հոգեւոր գործունեության որոշ մանրամասնություններ են հաղորդում: Պարզ է, որ առաջադրված ընդհանուր նպատակի` քրիստոնյա-իսլամ երկխոսություն ծավալելու նախապատրաստությունն է, որ կատարվում է այս ձեւով: Ավելի ընկալելի էր դառնում պատրիարքի այցելությունը Թուրքիա, եթե այնտեղ գոյություն ունենար մարոնի նկատելի համայնք: Այս տրամաբանությունից մեկնելով չի բացառվում, որ Ռայի պատրիարքի այցելության հետեւում Անկարայի համապատասխան կառույցների հրավերով Թուրքիա մեկնեն լիբանանյան այլ համայնքների հոգեւոր պետերը:
Վերադառնանք կրթության եւ մշակույթի ոլորտներին: Թուրքական մշակութային կենտրոնը՝ Անկարայի կողմից հովանավորվող դպրոցներին առընթեր, ենթադրում է լիբանանյան հանրության որոշ խավի հետ այլեւս կառուցված մնայուն հաղորդակցություն: Թուրքերենի դասընթացներ, Թուրքիայի մշակույթի հետ ծանոթացում, ամենայն հավանականությամբ թուրքական մշակութային միջոցառումների կազմակերպում եւ համապատասխան գործունեության ծավալում: Այս բոլորը նախանշում են, որ Անկարան հավակնոտ եւ համարձակ քայլով առեւտրական եւ ապրանքաշրջանառության ոլորտների հետ մշակութային ներկայության նոր սկիզբ են ապահովում: Դրանից առաջ առողջապահական ոլորտն էր. Անկարան հիվանդանոցներ եւ դարմանատներ էր վերանորոգում կամ նույնիսկ նորերը կառուցում: Շատ արագ նկատվում է, որ ընտրված ոլորտները անմեղունակ ոլորտներ են` մարդասիրական, կրթական, մշակութային եւ կրոնական երեւութական նպատակներով: Խորքում, սակայն, նոր օսմանականության ծավալման համար ուղիներ հարթող զուտ քաղաքական գործողություններ են, որոնք լիբանանյան շահերից չեն բխում:
Հարավում հիվանդանոցներ նորոգող եւ զորամիավորումներ ունեցող, հյուսիսում դպրոցներ հովանավորող, Բեյրութում մշակութային կենտրոններ բացող եւ Բեյրութ-Անկարա կրոնական կամուրջներ կառուցող Թուրքիան անարգել տեղավորվում է մայրիների երկրում: Անկարա-Դամասկոս աննախընթաց, բայց կարճատեւ մերձեցումը պետք է բավարար հուշարարի դեր կատարի պաշտոնական Բեյրութի համար՝ նոր օսմանականներին հյուրընկալելու եւ նրանց կողմից հյուրընկալվելու պահերին:
Այս վտանգը միայն հայկական հայեցակետ չէ, որ ունի: Շատ անմիջականորեն այն լիբանանյան տեսադաշտում է: Վտանգի այս տեսանելիությունը համալիբանանյան ակնոցներով հստակ է, եթե, անշուշտ, միտումնավոր կարճատեսությամբ մոտեցող կողմերը պարզապես ցանկություն չունենան նկատել իրադրությունների հետևում կանգնած քաղաքական շարժառիթները:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Ինչպես հաղորդում է արաբականara.reuters.com -ը, լիբիայի հարավում գտնվող Սաբհա քաղաքում կրկին վերսկսվել են բախումներն ապստամբների և զինվորականների միջև:
3 օր շարունակվող բախումների արդյունքում զոհվել է ավելի քան 50 մարդ:
Մարտի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում որոշվել է դադարեցնել կրակը, սակայն համաձայնությունից ընդամենը մի քանի ժամ անց բախումները կրկին վերսկսվել են:
Լիբիայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Սաբհա քաղաք է ուղարկվել արդեն 3 հազար զինվոր իրավիճակը վերահսկելու նպատակով:
Դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում տուժածների կամ զոհերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Hurriyet Daily News-ը Թուրքիայում՝ Մարմարա ծովի ափերին, խորտակվել է ռազմական լաստանավ, ինչի հետևանքով 8 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Թուրքիայի ծովային պահպանության ղեկավարը հայտնել է, որ լաստանավի վրա եղել է 36 հոգի, այդ թվում՝ անձնակազմը։ Ըստ նրա՝ վթարի պատճառ կարող է լինել ավել բեռնավորված լինելու հանգամանքը։ Վթարի վայր են ժամանել փրկարարական ջոկատներ։ Տուժածներից մեկը հայտնել է, որ վթարի պահին անձնակազմի մեծ մասը քնած է եղել։
Մարտի 21-ին մահացած ՌԴ նախկին պատգամավոր Մարինա Սալյեի ֆեյսբուքյան էջում, այսօր մի գրություն է հայտնվել, որին կցված է եղել քաղաքական գործչի անձնական արխիվի 245 փաստաթուղթ:
Սալյեն 20 տարի առաջ հետաքննություն էր սկսել Լենինգրադի քաղաքապետարանում կատարված գողությունների փաստերով, ինչին, նրա կարծիքով մեղսակից է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ժամանակ Պուտինը ղեկավարել է Պետերբուրգի վարչակազմի արտաքին կապերի հանձնաժողովը, հայտնում է «Կոմմերսանտ»-ը:
Հրապարակված փաստաթղթերը ներկայացնում են Սալյեի նամակագրությունը Լենինգրադի քաղաքային խորհրդի պատգամավորների, Սմոլնիի պաշտոնյաների և Սպիտակ տան հետ:
Նամակագրությունում մասնավորապես Սալյեն պահանջում է պաշտոնից հեռացնել Պուտինին և պատասխանել, թե ուր և ում են վաճառվել օգտակար հանածոները, ինչ գնով և ուր են գնացել հասույթները:
Սալյեյի մեղադրանքի իմաստը կայանում էր նրանում, որ հումքը հարյուրավոր երկներից է ցածր գնով վաճառվել, բացի այդ ստացված գումարները չեն ուղղվել քաղաքային բյուջե:
Սալյեի կողմից կազմած կոռուպցիայի մասին զեկույցը ուղարկվել էր դատախազություն և նախագահի վարչակազմի հսկողության վարչություն, սակայն անհրաժեշտ հետաքննություն այդպես էլ չէր սկսվել:
«Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության համակարգող Տատյանա Դորուտինան հաստատել է, որ Facebook-ում հայտնված փաստաթղթերն իսկապես պատկանում են Մարինա Սալյեյին:
«Իրականում, այնտեղ հսկայական քանակի ուղղումներ են եղել և այդ փաստաթղթերը մեկ անգամ չէ, որ ստուգվել են, դրա համար էլ ոչ մի նոր բան այնտեղ չկա: Փաստաթղթերում նշված տեղեկությունները բավական հին են և մեկ անգամ չէ, որ հակառակն է ապացուցվել», — ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Tert.am
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ բացահայտվում են Թուրքիայի վատ վարքագիծը քողարկելու Օբամայի վարչակազմի ամոթալի նոր դավադրությունները:
Նորագույն խայտառակությունը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի` Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը փոխելու քողարկված փորձի հետ: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Հանձնաժողովը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հիմնադրված անկախ, երկկուսակցական, դաշնային մարմին է, որը կարող է «առաջարկություններ անել կրոնական ազատության պաշտպանության վերաբերյալ` զերծ մնալով արտաքին քաղաքականության նկատառումներից», Հանձնաժողովի անդամներից մեկի համաձայն:
Մարտի 20-ին Հանձնաժողովը հրապարակեց մեծածավալ զեկույց, որում մանրամասնորեն նկարագրվում են «թուրքական կառավարության կողմից կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ կիրառվող շարունակական և արտասովոր սահմանափակումները, որոնք բացասական են անդրադառնում Թուրքիայի բոլոր կրոնական համայնքների վրա և հատկապես սպառնում են երկրի ոչ մուսուլմանական կրոնական փոքրամասնություններին»:
Զեկույցում առաջարկվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը Թուրքիային համարի կրոնական ազատությունը ոտնահարող 16 վատագույն պետություններից մեկը՝ Բուրմայի, Չինաստանի, Եգիպտոսի, Էրիտրեայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Վիետնամի հետ միասին:
Հանձնաժողովի առաջարկությամբ` Թուրքիան կտրուկ զիջեց իր տեղը «վերահսկվող երկրների ցուցակից» և մտավ 16 «հատուկ մտահոգության առարկա երկրների» սև ցուցակի մեջ:
Ինչպես և ակնկալվում էր, թուրք պաշտոնատարները դիմեցին իրենց սովորական անարգական քարոզարշավին` ժխտելով Հանձնաժողովի հրապարակած արդյունքները: Առավել անհանգստացնող էին ԱՄՆ պետդեպարտամենտում թուրքասերների նենգ գործողությունները: Հանձնաժողովի ինն անդամներից մեկը` Նինա Շեան հրապարակել էր մի ահազանգող հոդված, որտեղ բացահայտում էր այն ծածուկ ճնշումները, որոնք Օբամայի վարչակազմը գործադրում էր Հանձնաժողովի վրա` Թուրքիայի դատապարտումը մեղմացնելու համար:
Տիկին Շեան Ամերիկայի խոշորագույն «Նեշնլ Ռեվյու» պարբերաթերթի իր հոդվածում հայտնեց, որ Պետքարտուղարի Մարդու իրավունքների հարցերով օգնական Մայքլ Պոսները, Օբամայի կողմից նշանակված հանձնաժողովի մեկ անդամի կողմից տեղեկանալով, որ Հանձնաժողովը 5 կողմ և 4 դեմ ձայներով որոշել է իր տարեկան զեկույցում Թուրքիային ընդգրկել սև ցուցակում, ստիպել է հանձնաժողովի մեկ այլ անդամին փոխել իր դիրքորոշումը հօգուտ Թուրքիայի: Մինչ այդ, զեկույցն արդեն հրապարակվել էր և շատ ուշ էր փոխել Հանձնաժողովի առաջարկությունը, որտեղ Թուրքիան նշվում էր որպես կրոնական ազատության հիմնական ոտնահարող։ Ինչպես և պահանջվում էր, զեկույցը ներկայացվել է նախագահ Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին և ԱՄՆ կոնգրեսի ղեկավարներին։
Հետագայում պարզվեց, որ Քրքլենդ, Վաշինգտոնում Northwest համալսարանի նախագահ Դոն Արգուն հանձնաժողովի այն անդամն էր, ում ստիպել էին փոխել Թուրքիայի մասին իր դիրքորոշումը։ Հետաքրքիր է, որ զեկույցը հրապարակելուց երկու օր հետո Շեայի, Արգուի և հանձնաժողովի երեք այլ անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվեց։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, կտրուկ արձագանքելով Հանձնաժողովի կողմից Թուրքիայի քննադատությանը, հայտարարեց զեկույցն «առոչինչ»։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը բնութագրեց զեկույցը որպես «քաղաքական դրդապատճառներով թելադրված»: Հանձնաժողովի նախագահ Լեոնարդ Լեոն ուշադրություն չդարձրեց Թուրքիայի բողոքներին։ «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում [Թուրքիայի] արտաքին գործերի նախարարը, քանի որ այս զեկույցը նրա համար չէ, այն ԱՄՆ պետական դեպարտամենտի համար է», ասաց Լեոն Թուրքիայի «Զեման» թերթին։
Ցավոք սրտի, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը, EurasiaNet.org–ին տված իր հարցազրույցում, շարունակեց քողարկել Թուրքիայի վատ վարքագիծը` նշելով, որ «ԱՄՆ դեպարտամենտը չի սատարում Թուրքիայի «հատուկ մտահոգության առարկա երկրների սև ցուցակի» մեջ ներառումը, թեև կարծում է, որ կրոնական ազատությունը խթանելու հարցում Թուրքիան դեռ անելիքներ ունի»:
Հանձնաժողովի զեկույցը ներառում էր լուրջ մեղադրանքների մի երկար ցանկ, որով մեղադրվում էր Թուրքիայի կառավարությունը՝
* «խիստ կանոնակարգեր» կիրառելու, «կրոնական խմբերի լիիրավ իրավական կարգավիճակը մերժելու [և] բոլոր կրոնական համայնքների կրոնական ազատության իրավունքները խախտելու համար»,
* «փոքրամասնությունների կրոնական համայնքների գործերին միջամտելու, հասարակական խտրականության և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պատահական բռնությունների, կրոնական հանդերձանքի հարցում սահմանափակումներ մտցնելու և Թուրքիայի հասարակությունում ու մամուլում անտիսեմիտիզմի համար»,
*«ոչ մուսուլմանական համայնքներին հոգևորականներ կրթելու, կրոնական կրթություն առաջարկելու և պաշտամունքի վայրեր ունենալու ու պահպանելու իրավունքները մերժելու համար»,
—«Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների համայնքների կենսունակությանն ու գոյատևմանը սպառնացող» երկարաժամկետ քաղաքականություն վարելու համար,
* «հունական, հայկական և սիրիական ուղղափառ եկեղեցիների, հռոմեական կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ու հրեական համայնքի, ինչպես նաև Սուննի մուսուլմանական համայնքի և երկրի ամենամեծ փոքրամասնության` Ալևիների կրոնական ազատությունը սահմանափակելու համար»։
Զեկույցում հանգմանալից նկարագրվում են հայկական համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ նոր հոգևորականների պատրաստման Թուրքիայի կառավարության կողմից արգելումը և նրա միջամտությունը «Հայկական Պատրիարքության կրոնական առաջնորդության ընտրության գործընթացում»։
Հանձնաժողովն առաջարկել է, որ ԱՄՆ կառավարությունը ստիպի Թուրքիային «վերացնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը, որը սահմանափակում է մտքի և խոսքի ազատությունը և բացասական ազդեցություն ունի կրոնի կամ հավատքի վրա»։ Զեկույցը նաև ընդունում է, որ «նույնիսկ 100 տարի առաջ տեղի ունեցած քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ քննարկում բացելը Թուրքիայում քրեորեն հետապնդվում է»։
Զավեշտալի է, որ Հարավային Կորեայում մարտի 26–ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նախագահ Օբաման հայտնեց մամուլին. «Ես շնորհավորեցի վարչապետին Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն ուղղված նրա ջանքերի համար»։
Ամոթալի է, որ ԱՄՆ անսկզբունք պաշտոնատարները վերաբերվում են գերատեսչության տքնաջան հետազոտությանը և հիմնավորված առաջարկություններին նման արհամարհական ձևով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորինիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.