23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է երկու բանաձև` Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ:
«ԵՄ-ի և Հայաստանի, ինչպես նաև ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ասոցացման համաձայնագրերը պետք է իրենց լուման ներդնեն Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործում, որը խոչընդոտում է Եվրոպական հարևանության քաղաքականության լիարժեք զարգացմանը»,- նշված է Եվրախորհրդարանի կայքում:
Բանաձևերին կողմ են քվեարկել 520, դեմ 32, իսկ ձեռնպահ 24 պատգամավորներ:
Երբ անցյալ ամիս Թուքիայի արտաքին գործերի նախարարը գաղտնի հանդիպում ունեցավ մի խումբ հայերի հետ Վաշինգտոնում, նա իր նենգ ժպիտով և անուշ լեզվով սիրաշահեց նրանց սիրտը: Սա թուրքական ավանդական դիվանագիտության կեղծ դիմագիծն էր:
Անցյալ շաբաթ Թուքիայի ՄԱԿ-ի դեսպանը Նյու Յորքում բացահայտեց իր կառավարության վայրագ և հարձակողական դիմագիծը: Իմանալով ապրիլի 12-ին ՄԱԿ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայանալիք սիմպոզիումի մասին` Թուրքիայի մշտական ներկայացուցիչը բողոք ներկայացրեց Գլխավոր քարտուղարության գրասենյակ՝ փորձելով խափանել կայանալիք միջոցառումը:
Միջոցառումը, որը կազմակերպվել էր «Trauma Outreach and Prevention» (Վնասվածքների վերհանման և կանխարգելման միավորում) (ATOP) կազմակերպության կողմից, կրում էր «Ցեղասպանության կանխարգելումը, իրենց պատմության մութ էջերն ընդունող ազգերը. նրանց հոգեբանական, տնտեսական և մշակութային հեռանկարները» խորագիրը: Դոկտոր Ջ. Մայքլ Հակոբյանի «Գետը կարմրեց» վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո, մեկնաբանություններով հանդես եկան կինոռեժիսյոր Կառլա Կարապետյանը, դոկտոր Դենիս Փափազյանը, պրոֆեսոր Էրվին Սթաուբը և ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը:
Ոգևորված 2007 թվականի Թուրքիայի հաջողությունից, երբ կարողացավ խոչընդոտել Ռուանդայի մասին ՄԱԿ-ի ցուցահանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանություն եզրի օգտագործումը, Թուրքիայի դեսպանը փորձեց ճնշում գործադրել ՄԱԿ-ի վրա, որպեսզի վերջինս արգելի անցյալ շաբաթ Հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղի ունեցած սիմպոզիումը: Բարեբախտաբար, Հայաստանի ՄԱԿ-ի ներկայացուցչությունը, որը միջոցառման պաշտոնական հովանավորն էր, ընդդիմացավ և սիմպոզիումը տեղի ունեցավ ինչպես նախատեսվել էր՝ թերևս որոշ անախորժություններով հանդերձ:
Միջոցառման սկզբին թուրք երկու անկոչ դիվանագետներ ներս մտան դահլիճ՝ փորձելով խանգարել միջոցառումը: Նրանք անդադար բղավում էին՝ մեղադրելով խոսնակներին Թուրքիային վարկաբեկելու մեջ և հրաժարվեցին կատարել կազմակերպչի պահանջները՝ այն է ներկայացնել բոլոր դիտողություններն ու հարցերը գրավոր: Քանի որ իրարանցումը շարունակվեց, ստիպված եղան կանչել ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցներին, ովքեր դահլիճից դուրս հրավիրեցին այդ երկու անդիվանագետ թուրք դիվանագետներին, ովքեր հեռացան անմիտ բղավելով՝ «մենք ենք անվտանգությունը, մեզ է պատկանում անվտանգությունը, և մենք ենք վճարում անվտանգության համար»:
Իր ներածական խոսքում դեսպան Նազարյանը նկատեց, որ «97 տարի առաջ, պետականորեն մշակված մի ծրագրով իրականացվեց մի ոճրագործություն, որի մասշտաբն ու հետևանքներն անզուգական են ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ամբողջ աշխարհի պատմության մեջ: Հայերի ոչնչացման ծրագիրն իրականացվել է Օսմանյան կայսրության պետական ապարատի կողմից իր բոլոր կառույցների միջոցով և գործադրվել է հստակ հրահանգներով»:
Դոկտոր Փափազյանի խոսքերի խորագիրն էր՝ «Ինքնիշխանությունը, ազգայնականությունը, ցեղասպանությունն ընդդեմ մարդասիրության և մտավոր ազատության, ցեղասպանության պատճառներն ու դրանց վերացումը»: Նա իր դժգոհությունն արտահայտեց, «որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվում ներկայիս թուրքական կառավարության կողմից որպես հանցագործություն, որը կատարվել է իր նախորդ կառավարության կողմից՝ «Միություն և Առաջադիմություն» կոմիտեի բռնատիրության ներքո», «որ Թուրք ժողովուրդը զրկված է ճշգրիտ աղբյուրներից Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի պատճառով, որի համաձայն այդ մեղադրանքը համարվում է թուրքական վիրավորանք» և «որ այսպիսի [Օսմանյան] հավաքածուները, ինչպիսիք են բռնագրավված կալվածքների արխիվներն ու ռազմական արխիվները բաց չեն ուսումնասիրողների համար»:
Պրոֆեսոր Սթաուբը խոսեց «Հաղթել չարին. Ցեղասպանության կանխարգելումը և խաղաղարար հասարակությունների ստեղծումը» նյութի շուրջ: Նա նշեց, որ «հանցագործների, դրանց սատարողների և ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհի կողմից մի խմբի տառապանքների ճանաչումը մեծ արժեք ունի ինչպես հետևանքների վերացման, այնպես էլ հաշտեցման համար»: Այնուամանայնիվ, «իրագործողները հազվադեպ և միայն մեծ դժվարությամբ են ընդունում իրենց արարքներն ու ցավակցում՝ զոհերի արժեզրկման, իրենց գաղափարախոսության և իրենց կողմից չընդունված ամոթի պատճառով»:
Կառլա Կարապետյանն ուսումնասիրել է «Ցեղասպանության ընդունման տնտեսական հետևանքները»: Նա նշեց, որ Ջ. Մայքլ Հակոբյանը նկարահանել է ցեղասպանությունը վերապրածների վկայությունները, որպեսզի նրանց ձայնը մի օր լսելի լինի միջազգային դատարաններում, որոնք կվճռեն, թե ինչպես պետք է Թուրքիան հատուցի զոհերի ժառանգներին:
Չհաշվելով Թուրքիայի կառավարության կողմից իրականացված ցեղասպանության զոհերից բռնագրավված կալվածքների, հողերի և այլ գույքի արժեքը՝ Կարապետյանը գնահատեց զոհված 1.5 միլիոն հայերի դիմաց փոխհատուցման արժեքը 15 միլիարդ դոլար: Նրա գնահատումը հիմնված էր Գերմանիայի կողմից՝ 1952 թվականից ի վեր իրականացված Հոլոքոստի վեց միլիոն հրեա զոհերի համար վճարված 60 միլիարդ փոխհատուցման վճարի հիման վրա: Կարապետյանն իր խոսքն ավարտեց՝ առաջարկելով, որ որևէ պետություն չպետք է օգուտ քաղի օրենքի խախտումից և անարդարորեն հարստանա՝ հավաստիացնելով, որ քրեական անցյալ ունեցող պետությանը չպետք է թույլ տալ, որպեսզի պահի իր հանցագործության պտուղները:
Այս շաբաթ, ATOP-ի նախագահ Անի Քալայջյանը նամակ գրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ բողոքելով թուրք երկու դիվանագետների «սանձարձակ, ոչ պրոֆեսիոնալ և ամբարտավան վարքագծի մասին»: Նա իր տարակուսանքը հայտնեց, թե ինչպես կարող էր ՄԱԿ-ը խաղաղություն հաստատել ամբողջ աշխարհում, երբ չի կարող կարգ ու կանոն հաստատել իր գրասենյակներում տեղի ունեցող միջոցառման ժամանակ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինված միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանցի զինծառայող Վյուգար Մամեդովը ինքնաձիգից կրակ է բացել ծառայակից ընկերների ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են Պյուղան Նագիաձեն և Մուսեիբ Հուսեյնովը: Վիրավորները նույնպես երկուսն են` Էլչին Ռահիմովն ու Մելիք Մելիքովը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ինչպես գրում է paranormal-news.ru-ն անցած շաբաթվա վերջին Պակիստանի Սուկուր քաղաքում վեցոտանի երեխա է ծնվել: Երեխան ծնողների առաջին զավակն է, նրանք ամուսնացած են արդեն 4 տարի:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամաբ, թե’ երեխան, թե’ մայրը իրենց լավ են զգում, սակայն բժիշկները նշել են, որ պետք է անհապաղ հեռացնել ավելորդ ոտքերը: Ծնողներն այժմ բարեգործների են փնտրում` վիրահատության գումարը վճարելու համար:
Ինչպես փոխանցում է Իրանական Mehr News լրատվական գործակալությունը այսօր Իրանի հարավարևելյան Քերման նահանգում առավոտյան նամազի ժամանակ սպանվել է ցեղի առաջնորդ Հոդաբյաշ Հաշեմ Զեհին:
Սպանությունը կատարվել է տեղական ժամանակով ժամը 06.25-ին, երբ Զեհին առավոտյան նամազ կատարելու համար դուրս է եկել տնից: Այդ ժամանակ նրան մոտոցիկլետով մոտեցել են երկու զինված անձինք, ապա կրակելուց հետո թաքնվել են մոտակա լեռնային տեղանքում:
Նշվում է, որ ցեղի առաջնորդը կարևոր մասնակցություն ուներ տվյալ շրջանի անվտանգության ապահովման հարցում: Ենթադրվում է, որ սպանությունն իրականացրել է «Սաբեկի» խմբավորումը, որի անդամները մեղադրվում են տվյալ շրջանում բազմաթիվ սպանություններ կատարելու մեջ: Սպանված առաջնորդը կատաղի պայքար էր մղում նրանց դեմ: Տարվում է հետաքննություն:
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդային եւ նրա տեղակալ Օլեգ Կուլեբային:
ԿԸՀ մամլո ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` Եվգենի Սլոբոդան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին է ներկայացրել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմը եւ գործունեության կազմակերպման սկզբունքները: Նրա փոխանցմամբ` առաքելության նպատակն է գնահատել ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընթացքը, ընտրական մթնոլորտը եւ ընտրություններից հետո հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, բարձր գնահատելով միջազգային դիտորդական առաքելությունների դերը ընտրական գործընթացներում, ընդգծել է վերջիններիս կողմից հրապարակվող` ընտրությունների վերաբերյալ զեկույցների կարեւորությունը: Տիգրան Մուկուչյանը ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավարի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի նոր կանոնակարգումները, նախընտրական քարոզչության ընթացքը եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող ընտրությունների նախապատարաստական աշխատանքները:
Հանդիպման ավարտին Եվգենի Սլոբոդան հաջողություն է մաղթել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին գալիք խորհրդարանական ընտրությունները նախապատրաստելու եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու գործում:
Թուրքիայում, Գազիանթեպ քաղաքի գործարաններից մեկի բանվորներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է. զոհվել է 3, վիրավորվել 20 մարդ:
Ըստ նախնական տեղեկությունների` ավտոբուսը կտրուկ արգելակել է` առջևից ընթացող միկրոավտոբուսին չբախվելու համար և շրջվել:
3 բանվոր տեղում մահացել է, իսկ 20 մարդ տարբեր վնասվածքներով տեղափոխվել է տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է:
Վրաստանի նախագահ Սահակաշվիլին Զատիկի նախօրեին ներում է շնորհել 200 բանտարկյալի: Վրաստանում համաներումը պարբերաբար կրկնվում է. դատապարտյալներին ներում է շնորհվում եկեղեցական տոների, Նոր տարվա, և այլ նշանակալի տարեդարձերի կապակցությամբ:
Վրաստանի պատիժների իրականացման նախարար Խաթունա Կալմախելիձեին արդեն հայտարարել է այս մասին: Նախարարն ասել է, որ ներման արժանացած դատապարտյալների թվում կան կանայք, նրանք ազատ կարձակվեն այսօր երեկոյան:
Թուրքիայի արտգործնախար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլի «Հիլթոն» հյուրանոցում հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ: Հանդիպումը տևել է կես ժամ և անցել է դռնփակ պայմաններում: Այս մասին գրում է Թուրքական Dünya Bülteni կայքը:
Այն միաժամանակ տեղեկացնում է որ, Էշթոնը Թուրքիա է ժամանել՝ մասնակցելու համար վաղը Ստամբուլում կայանալիք Իրանի և «Վեցյակի» միջև «միջուկային» բանակցություններին:
Արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ Թուրքիայի «անընդհատ վազքի մեջ գտնվող մարդը», իր խիստ զբաղված օրակարգին ավելացրել է նոր պարտականություն. ճանապարհորդել աշխարհով մեկ՝ փորձելով հավաքագրել «տրամաբանական» հայերին։
Դավութօղլուն ձեռնամուխ է եղել նման հուսահատ նախաձեռնությանը այն բանից հետո, երբ հայերին մասնատելու և նվաճելու, ինչպես նաև իրենց արդար դատի պայքարը թուլացնելուն ուղղված Թուրքիայի փորձերը ձախողվեցին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոստովանեց, որ իրեն այս հրատապ ջանքերին մղել է Հայոց ցեղասպանության մոտալուտ100–րդ տարելիցը, որը Դամոկլեան սուրի նման կախված է իր երկրի վրա։
Թուրք–հայկական հաշտեցման հանձնաժողովի լուծարումից և աշխարհով մեկ «բարեկամ» հայեր փնտրելու անօգուտ փորձերի ձախողումից հետո, Անկարան ձեռք քաշեց սփյուռքից և իր ուշադրությունը սևեռեց դեպի «ավելի մեղմ թիրախ»՝ Հայաստանի կառավարությանը։
Ի սկզբանե, Թուրքիան որոշ հաջողության հասավ, երբ երկու երկրները ստորագրեցին հայ–թուրքական արձանագրությունները՝ համատեղ սահմանները բացելու պատրվակով։ Այնուամենայնիվ, այս վերջին փորձը սեպ խրելու «մեղմ» հայ պաշտոնատարների և «անզիջող» սփյուռքահայերի միջև ևս ձախողության մատնվեց, երբ այդքան շատ գովազդված արձանագրությունները չվավերացվեցին։
Գիտակցելով, որ Թուրքիան ցեղասպանության հետ կապված հարցերը լուծելու համար ստիպված է գործ ունենալ ոչ թե պարզապես Հայաստանի, այլ նաև սփյուռքի հետ՝ Դավութօղլուն կրկին իր ուշադրությունը սևեռեց աշխարհասփյուռ հայկական համայնքների վրա։ 2010 թվականի մարտի 24–ին՝ «CNN–Turk»-ի հետ հարցազրույցի ժամանակ, նա հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները երկխոսություն կնախաձեռնեն «տրամաբանական» սփյուռքահայերի հետ։
Իր այս հնարամտությունը գործադրելու համար՝ 2010 թվականի ապրիլին Դավութօղլուն Վաշինգտոնում հանդիպեց Միացյալ Նահանգներում և Կանադայում Թուրքիայի դեսպանների, ինչպես նաև Չիկագոյուն, Հյուստոնում, Լոս Անջելեսում և Տորոնտոյում գլխավոր հյուպատոսների հետ։ Ըստ թուրքական «Today’s Zaman» թերթի՝ նախարարը հրահանգեց նրանց կապնվել այն հայերի հետ, ովքեր պատրաստ են մտնել երկխոսության մեջ և խուսափել «անզիջող խմբերից»։
Մի քանի շաբաթ անց, Հուրիեթը հաղորդեց, որ արտաքին գործերի նախարարությունը մշակել է 10 կետից բաղկացած մի ծրագիր, ըստ որի թուրք դիվանագետներն աշխարհում պետք է՝
1. հրավիրեն և ներգրավեն տեղի հայերին թուրքական միջոցառումներին,
2. մասնակցեն հայկական համայնքների կողմից կատարվող աշխատանքներին,
3. կապնվեն այն հայերի հետ, ովքեր ֆինանսական շահ ունեն ցեղասպանության պահանջ ներկայացնելուց, ինչպես նաև Թուրքիայից վերջերս արտագաղթածների հետ և Թուրքիա հրավիրեն նրանց, ովքեր տարածում են հակաթուրքական հայտարարություններ,
4. հաստատեն լավ հարաբերություններ հայ դիվանագետների հետ և մասնակցեն նրանց պաշտոնական միջոցառումներին,
5. օգտվեն տեղի համայնքներում և համալսարանական միջոցառումներին խոսելու հնարավորություններից Հայոց ցեղասպանության պնդումների վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելու համար,
6. կապ հաստատեն տեղի մտավորականների հետ՝ Թուրքիայի դիրքորոշումը ներկայացնելու համար,
7. զարգացնեն կապերը Թուրքիայի հարևան երկրների դիվանագետների հետ և ծանոթացնեն նրանց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը,
8. խրախուսեն «պատմաբանների համատեղ հանձնաժողովի» ստեղծումը,
9. խթանեն հայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը,
10. ընդգծեն, որ Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի հայ–թուրքական հարաբերություններին։
2011 թվականի դեկտեմբերին Թուրքիան հայտարարեց «սփյուռքի» վերանայված իր հայեցակարգը, որը ներառում էր Անատոլիայի բոլոր «հետնորդներին»՝ անկախ նրանց կրոնից կամ դավանանքից։ Դավութօղլուն հրահանգեց բոլոր թուրք դիվանագետներին «առերես» հանդիպումներ ունենալ այդ անձանց հետ, որպեսզի քննարկեն իրենց «համատեղ պատմությունը» և «Համաշխարհային առաջին պատերազմի շրջանի իրադարձությունների ընթացքում բոլոր օսմանյան ժողովրդի տառապանքը»։
Գոհ չլինելով իր դիվանագետների աշխատանքից՝ Դավութօղլուն որոշեց անձամբ զբաղվել այս նոր նախաձեռնությամբ։ Անցյալ ամիս, նա մի քանի ժամ անցկացրեց Վաշինգտոնում առանձին հանդիպումներ ունենալով Լոս Անջելեսից մի քանի հայերի և ոչ հայերի հետ՝ քննարկելու համար «հայ–թուրքական հաշտեցման» հնարավորությունը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հրավիրեց իր հյուրերին այցելել Անկարա և իրենց հետ բերել այլ «ականավոր» հայերի։ Այդ ժամանակից ի վեր Դավութօղլուն այլ վայրերում ևս ունեցել է նման հանդիպումներ։
Մինչ այդ, թուրքական նախաձեռնությամբ «Հայ–թուրքական հաշտեցման» հարցերով զբաղվող մի նոր խումբ կստեղծվի Վաշինգտոնում ապրիլի 12–ին։ «HasNa» խումբը հանդիպումներ կունենա Թուրքիայի կառավարության կողմից վարձված լոբբիստական ընկերության «Արնոլդ էնդ Փորթեր» գրասենյակներում։ Մասնակիցների շարքում կլինեն որոշ հայեր և թուրքեր, ԱՄՆ պետական պաշտոնատարներ, լրատմամիջոցների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, մտավորականներ և այլոք։
Այն հայերը, ովքեր կներգրավվեն Թուրքիայի հավաքագրման պլաններում, հավանաբար ձգտում են համբավի կամ հարստության, կամ բարի մտադրություն ունեցող միամիտ լավատեսներ են։ Այնուամանայնիվ, անկախ նրանից, թե որոնք են վիճահարույց գործելակերպերում ներրգրավվելու նրանց դրդապատճառները, պետք է ուշադիր լինեն իրենց գործողությունների հետևանքների մասին՝
1. Երկխոսությունը հանուն երկխոսության կարող է ավելի շատ վնաս, քան թե օգուտ հասցնել հայկական հարցին։ Թուրքիայի կառավարությունը կօգտագործի այդ ջանքերը, որպեսզի ստեղծի թյուր տպավորություն, որ հայերն ու թուրքերը հաշտեցման փուլում են՝ դրանով իսկ շեղելով Հայոց ցեղասպանության ճանաչումը այլ երկրների կողմից։
2. Եթե նախօրոք չհամաձայնեցվի, թե ինչ դրական արդյունքի են հասնելու այս բանակցություններում, հայ մասնակիցները ամենայն հավանականությամբ կմնան ձեռնունայն։
3. Միայն դիվանագիտական լուրջ փորձ ունեցող Հայաստանի պաշտոնատար անձինք և վստահելի սփյուռքի ղեկավարները պետք է բանակցեն խորամանկ և հմուտ թուրք դիվանագետների հետ։ Հակառակ դեպքում թուրք պաշտոնատարները խելամտորեն գործարք կկնքեն այն անձանց հետ, ովքեր հակված են ավելի քիչ պահանջկոտ և ավելի շատ զիջող լինելու։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.