23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես տեղեկացնում է Sհaam news network կայքը Դամասկոսի կենտրոնում փայթուցիկով լի ավտոմեքենա է պայթեցվել: Պայթյունի հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել:
Ընդդիմադիրները տեղեկացրել են, որ պայթյունի տեղի ունեցած հատվածում Սիրիայի անվտանգության ուժերը դիպուկահարներ է տեղակայել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Տեղեկություններ կան այն մասին, որ ընդդիմադիր ուժերի և կառավարական զորքերի միջև բախումներ են տեղի ունեցել Դամասկոս, Հասաքե, Լաթաքիա, Իդլիբ, Համա և Հոմս քաղաքներում:
Կառավարական լրատվամիջոցները մեղադրել են ընդդիմությանը` հրադադարը խախտելու մեջ:
Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին պատարագ է մատուցվել 1915թ. Հայոց ցեղասպանության հայ նահատակների հիշատակին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը։
Պատարագի ներկա են եղել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական և պետական դեմքեր, դիվանագետներ և հազարավոր հայ և օտար հավատացյալներ:
Նույն օրը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել է զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչև 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։
Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Կազմակերպվում են տասնյակ բանախոսություններ Հայոց ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։
Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով ճապոնական NHK հեռուստաալիքին, Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի Կամեոկա քաղաքում վարորդը վրաերթի է ենթարկել դպրոցականների խմբին, որի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 10 մարդ, այդ թվում՝ 9 երեխա:
Ոստիկանության տվյալներով՝ տեղի ժամանակով առավոտյան ժամը 8-ին Կամեոկայում մեքենան մեծ արագութամբ մխրճել է տարրական դպրոցի աշակերտների խմբի մեջ, ինչի արդյունքում վիրավորվել է 9 երեխա և 26-ամյա հղի մի կին:
Դեպքը տեղի է ունեցել նեղ փողոցի վրա, որով երեխաները դպրոց էին գնում: Հաղորդվում է, որ լուրջ վնասվածքներ են ստացել երկու աշակերտ, նրանք գտնվում են անգիտակից վիճակում: Ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է մեքենայի 18-ամյա վարորդին, դեպքի հանգամանքները պարզվում են:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ապրիլի 24-ին ի հիշատակ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի` կայցելի Փարիզի Երևանի այգի և ծաղիկների կդնի Կոմիտասի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան` ժամը 19.00-ին Սարկոզին ելույթ կունենա:
Ֆրանսիայի պատմության ընթացքում, սա կլինի առաջինը, երբ Ֆրանսիայի նախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված արարողությանը:
Ստամբուլի Զեյթինբուրնու թաղամասում գտնվող տեքստիլ ֆաբրիկայում հրդեհ է բռնկվել: Բարձրացող կրակը տեսանելի է քաղաքի տարբեր թաղամասերից:
Կրակի տարածումը վերահսկել մինչ այժմ չի հաջողվել: Ըստ որոշ տեղեկությունների` կրակն արդեն հարևանությամբ գտնվող կառույցներն է ընդգրկել:
Ստամբուլի նահանգապետ Հուսեյին Ավնի Մութլուն հայտարարել է, որ հրդեհի տարածումը դժվար է կանխել, քանի որ գործարանում դյուրավառ նյութերը շատ են:
Նա տեղեկացրել է, որ դեպի վայրում աշխատում է մոտ 80 հրշեջ խումբ:
«Ինձ հասած նախնական տեղեկություններով` հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ասել է նա:
Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության ընթացքում որպես մեղադրյալ ներկայացված , ապա ազատ արձակված Էրհան Թունջելը հայտարարել է, որ սպանությունը «սիրողական մակարդակի չէր» և 5-6 հոգու կազմակերպած» չէր կարող լինել, ավելին՝ նա պնդել է, որ Դինքի սպանության հետևում խմբավորում է կանգնած:
Նախկին ոստիկան Թունջելը հարցազրույց է տվել թուրքական «Posta» թերթի լրագրող, Հրանտի Դինքի սպանության մասին գիրք գրած Նեդիմ Շեներին և անդրադառնալով Յասին Հայալի հայտարարություններին` ասել է, որ Հայալը «Էրգենեկոն» խմբավորման անդամ է:
«Նրան պետք է լուրջ վերաբերվել: Իմ խիղճը շատ հանգիստ է, Եթե սպանությունը լսելուց հետո պարզապես ճանապարհս շարունակեի, խնդիրների մեջ չէի ընկնի»,-ասել է նա:
Իր հայ լինելու մասին պնդումներին` Թունջելն ասել է.«Տատիկս հայ չէ: Տեղահանության ժամանակ մեր ընտանիքը որդեգրել է հարևան հայ ընտանիքի աղջկան: Հետևաբար` մորաքույրս է հայ»:
Էրհան Թունջելը բնակություն է հաստատել այն թաղամասում, որտեղ ապրում է Հրանտ Դինքի ընտանիքը: Դինքի եղբայրը` Խոսրով Դինքը զայրացրել է, և նա հայտարարել է, որ դա պետության կողմից իրենց ուղարկված մեսիջ է:
2011-ի ապրիլի 24-ին Թուրքիայի Բաթման նահանգի զորամասերից մեկում թուրք ծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սևակ Շահին Բալըքչըի հիշատակի համար ապրիլի 21-ին ժամը 13։00 Ստամբուլի Գալաթասարայի լիցեյի մոտից մինչև Թաքսիմի հրապարակ երթ է կազմակերպվելու։
Ստամբուլի «Նոր զարթոնք» հայկական կայքը հայտարարություն է տարածել, որի մեջ նշվում է, որ Սևակ Շահին Բալըքչըին սպանած ծառայակցի նկատմամբ խտրականություն է դրսևորվել. նա հենց առաջին դատական նիստին ազատ է արձակվել։ «Սևակ Շահինին սպանած ոճրագործն ու մարդասպան մտածելակերպը դեռ չեն դատապարտվել։ Կրկին տեսնում ենք, որ ինչպես 1915-ին, այնպես էլ հիմա այս երկրում պաշտպանում են հային սպանողներին և չեն պատժվում։ Իշխանություններն էլ հրապարակներում ֆաշիզմ և խտրականություն են հրահրում»,-նշվել է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ, երբ Սևակի զորացրումին մնացել էր 23 օր` 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել էր թուրք զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սևակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ ապրիլի 24 -ի նախօրեին, հայ լինելու համար։
Պաշտոնական այցով Հոլանդիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռութը հեծանիվով է եկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Հոլանդիայի վարչապետի հետ քննարկել են երկկողմ հարաբերություններին հետ կապված խնդիրներ, Սիրիայի իրադարձությունները եւ Եվրոպայում վերջին տարիներին աճող իսլամատյացությունը։
“Daily Mail”-ը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի Քեյմբրիջի համալսարանի Ֆիցուիլյամ թանգարանից հանցագործները գողացել են արվեստի 18 կտոր գործ` 29 մլն դոլլար արժողությամբ։
14-րդ դարի արվեստի եզակի նմուշները պատկանում են չինական Ցին և Մին տոհմերի ժամանակաշրջաններին. դրանցից յուրաքանչյուրը շուրջ 1.6 մլն դոլար գին ունի:
Նմուշները պահվել էին Ֆիցուիլյամ թանգարանում ավելի քան 50 տարի և հանդիսանում են տարբեր կոլեկցիոներների նվիրատվություններ: Փորձագետները գտնում են, որ արվեստի նմուշները գողացվել են՝ Հեռավոր Արևելքում վաճառելու նպատակով: Թանգարանի աշխատակիցները “ողբերգություն” են որակել գողությունը, քանի որ գողացված նմուշները մեծ համբավ ունեին, և դրանք չվերադարձվելու դեպքում թանգարանը կկորցնի իր գրավչությունը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը Թուրքիայի Քարաբյուքի մարզի Սաֆրանբոլու շրջանում երեկ բռնկված անտառային հրդեհը մարել չի հաջողվում: Տարածքում գտնվող 3 գյուղերի բնակիչները, անվտանգության նկատառումներով, տարհանվել են: Քարաբուքի անտառի շահագործման ղեկավար Էմին Ուզունսոյը տեղեկացրել է, որ հաջողվել է կրակի տարածումը կանխել, սակայն մարել դեռևս չի հաջողվել: Դեպքի վայրում աշխատում են 65-ից ավելի հրշեջ մեքենա և մոտ 600 հրշեջ:
Երկու օր է Թուրքիայում շարունակվող փոթորկի և քամու պատճառով կրակը տարածվել է նաև տարածքի որոշ տներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.