23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին և վերջերս նրա կողմից վարչապետ նշանակված Վանո Մերաբիշվիլին խայտառակել են երկիրը: Համացանցում է հայտնվել Սահակաշվիլի-Մերաբաշվիլի զրույցը, երբ վերջինս ուղիղ միացման էր պատրաստվում վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:
Կառավարության ղեկավարի հետ զրույցում Սահակաշվիլին անդրադարձել է Ստրասբուրգում Վրաստանի իրավիճակի մասին Եվրախորհրդարանի քննարկումներին, գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:
«Նրանց մաման լացացրին»,- մի քանի անգամ կրկնում է Սահակաշվիլին` նկատի ունենալով Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած «Վրացական երազանք» ընդդիմադիր դաշինքը, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էին քննարկումները:
Քննարկումները մեկնաբանել է դրանց մասնակցած «Վրացական երազանքի» անդամ, Թբիլիսիի խորհրդարանի Հանրապետական պատգամավոր Թինա Խիդաշելին:
Վերջինս ամոթալի է անվանել երկրի առաջին դեմքի բառապաշարը` Սահակաշվիլիին մեղադրելով «լիակատար ստի մեջ»: Ըստ նրա` եվրոպական պատգամավորները զեկուցել են Վրաստանում «ապօրինի ձերբակալությունների մասին», միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ ճնշումների մասին, այն մասին, որ Վրաստանում դատարանն անազատ է, իսկ «Ռուսթավի-2» և «Իմեդի» հեռուստաալիքներն աշխատում են կառավարության համար:
Ողբերգությունը տեղի է ունեցել Ռուսաստանի Վորոնեժի մարզի Նեչաևկա ավանում: Հուլիսի 4-ին կինն իր 15-ամյա դստեր հետ եկել է ամուսնու տուն` հավաքելու իր իրերը: Կինն իր հետ բերել էր նաև իր ծանոթին, որը պետք է օգներ ծանր կահույքը մեքենայի մեջ դնել, սակայն դեպքերի նման ընթացքը տանտիրոջ սրտով չէր:
Ամուսինը վերցրել է որսորդական հրացանը և կրակել սկզբում կնոջ, ապա նաև դստեր վրա. նրանք տեղում մահացել են:
Ինչպես հաղորդում է Life News-ը, ողբերգությանն ականատես է դարձել սպանված կնոջ 52-ամյա ծանոթը: Նրա ուղղությամբ նույնպես տղամարդը կրակել է, բայց նա միայն ուսի թեթև վնասվածք է ստացել:
Տղամարդը հասկանալով, թե ինչ է կատարել, ինքնասպան է եղել` կրակելով իր կրծքին:
The Financial Times-ի փոխանցմամբ, եթե Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, Մեծ Բրիտանիան կփակի սահմանները հույն ներգաղթյալների առաջ: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:Նա խոստովանել է, որ Միացյալ թագավորության իշխանությունները պատրաստ են անել «ամենը, ինչ կպահանջվի»` հույների հոսքը կանխելու համար: Վարչապետը նշել է, որ այս որոշումը կընդունվի միայն իրական ճգնաժամի պայմաններում, և հուսով է, որ նման քայլի, այնուամենայնիվ, դիմելու հարկ չի լինի:Հունաստանը բյուջեի դեֆիցիտի պատճառով գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ: Բացի այդ, ֆինանսական ճգնաժամին ավելացել է քաղաքականը: Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած ոչ մի կուսակցության չէր հաջողվել կառավարություն ձևավորել, ինչի պատճառով հունիսի 17-ին անցկացվեցին արտահերթ ընտրություններ: Հաղթած 3 կուսակցություններին` աջակենտրոն «Նոր ժողովրդավարությանը», ձախակենտրոն Համահունական սոցիալիստական կուսակցությանը և «Ժողովրդավարական ձախ ուժերին» հաջողվեց կոալիցիա ձևավորել: Այս կուսակցությունները դեմ են երկրի` եվրոգոտուց դուրս գալուն ու պատրաստ են կատարել Եվրամիության պահանջները` հերթական վարկը ստանալու համար:
Գերմանիայի Էսսեն քաղաքի FOM համալսարանը դատի է տվել իր շրջանավարտ Մարսել Փոլին` ժամանակից շուտ բակալավրի ու մագիստրոսի կոչումների արժանանալու համար: Ինչպես հայտնում է Bild-ը, դատական նիստը կկայանա այսօր:
Փոլը համալսարանն ավարտել է 2011թ.-ի օգոստոսին: Երկու աստիճանները ստանալու համար նախատեսված ամբողջական կուրսը նա անցել է ընդամենը 20 ամսում` երեք կիսամյակում, երբ երկու կրթական ծրագրերի համար սահմանված ժամկետը 11 կիսամյակ է:
Ինչպես գրում է Der Westen-ը, բուհն այդքան արագ ավարտել Փոլին հաջողվել է երկու համակուրսեցիների շնորհիվ, որոնք երեքով միաժամանակ այցելել են տարբեր դասախոսությունների, ինչից հետո փոխանակվել են ստացված գիտելիքներով: Թե ինչպիսին են եղել Փոլի ընկերների` ուսման բնագավառում գրանցած հաջողությունները, չի հաղորդվում:
Ի դեպ, արագ ուսուցումը երիտասարդին թույլ է տվել տնտեսել վարձավճարի մեծ մասը, քանի որ նա վճարել է միայն 20 ամսվա համար: Սակայն բուհն ավարտելուց հետո, համալսարանից նրան նամակ է եկել, որտեղ նշվել է, որ նա պարտք է բուհին 3.000 եվրո գումար:
Փոլը նշել է, որ ապշած է համալսարանի նամակից, քանի որ նա պայմանավորվածություն է ունեցել ուսման տևողության ու վարձավճարի վերաբերյալ:
Մուսոններով պայմանավորված ջրհեղեղներից` Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջաններում առնվազն 80 մարդ է զոհվել, մոտ 2 միլիոնը ստիպված է եղել հեռանալ իր տներից, հայտնում է USA Today-ը:
Երկրի վարչապետի խոսքով՝ Ասսամ նահանգի տարածքում փախստականների մոտ 770 ճամբարներ են ստեղծվել: Նա հայտնել է նաև, որ Հնդկաստանի օդուժի ուղղաթիռները սնունդ և խմելու ջուր են հասցնում անելանելի վիճակում հայտնված մարդկանց: Զինվորականները փրկում են գյուղերի տանիքներին ապաստանածներին:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Բրահմապուտրա գետի վարարումից հետո ջրերը քշել-տարել են զոհերի մեծ մասին: 16 մարդ էլ թաղված է մնացել սողանքների տակ:Ասսամ նահանգը ամեն տարի նման հեղեղումների վայր է դառնում, սակայն այս տարվա աղետը ծանրագույնն է՝ վերջին մեկ տասնամյակում:
Կարևոր իրադարձություն է տեղի ունեց մեր հարևան երկրում: Վրաստանի նախագահը նոր վարչապետ է նշանակել:
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ Միխեիլ Սաhակաշվիլին երկրի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլուն նշանակել է Վրաստանի վարչապետ:
Թե ով է փոխարինելու ներքին գործերի նախարարին դեռևս պարզ չէ: Կառավարությունում տեղի ունեցած այլ կադրային փոփոխությունների վերաբերյալ նույնպես դեռ տեղեկություններ չկան:
Մինչ այս փոփոխությունը, սկսած 2009թ. փետրվարից, կառավարությունը ղեկավարում էր Նիկա Գիլաուրին, ում հետագա ծրագրերի մասին նույնպես ոչինչ հայտնի չէ:
Սաակաշվիլին նոր վարչապետի նշանակման վերաբերյալ որոշումը ընդունել է Վրաստանում խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ:
Մերաբիշվիլին Սաակաշվիլիի թիմի առանցքային գործիչներից է: Նա ղեկավարում է Վրաստանի ՆԳՆ-ն 2004թ. և նրա ղեկավարման ընթացքում իրավապահ գերատեսչությունում արմատական փոփոխություններ են կատարվել:
Համարվում է, որ կաշառակերության դեմ պայքարը ոստիկանությունում Մերաբիշվիլիի իրականացրած ամենամեծ բարեփոխումներից է:
«Պատմությունը մեզ դաժանորեն կպատժի, եթե պարզվի՝ մենք անկարող ենք ճիշտ ճանապարհ ընտրել այսօր», — ասել է Քոֆի Անանը Ժնևում Սիրիայի խնդրով հրավիրված գագաթնաժողովին:
Այսօր ՄԱԿ-ի եվրոպական կենտրոնակայանում՝ Ժնևում, սկսվել են բանակցություններ Սիրիայի հարցով, որը, ըստ Reuters- գործակալության, Անանի խաղաղության ծրագիրը փրկելու հուսահատ փորձ է:
Ըստ Քոֆի Անանի, Սիրիայի ճգնաժամը դիվանագիտական լուրջ լուծում է պահանջում: Նա նախազգուշացրել է, որ եթե այդ երկրում բռնությանը վերջ դնելուն նախաձեռնող երկրները սխալ գործեն, նրանք կառերեսվեն «մահացու դաժանությամբ» միջազգային ճգնաժամի:
Սակայն դիվանագետները մտավախություն ունեն, որ ՄԱԿ-ի նախաձեռնությունը կարող է էլ ավելի հակադրել ԱՄՆ-ին և Ռուսաստանին, որոնք, ինչպես հայտնի է, հակադիր մոտեցումներ ունեն Սիրիայի ճգնաժամի լուծմանը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Չինաստանի հարավում սողանքները հանգեցրել են 50 մարդու մահվան, 42-ն անհետ կորել են:
Հեղեղներն ու սողանքները հունիսի 20-ից մինչ օրս վնասներ են հասցրել չինական պետության 11 նահանգների եւ շրջանների:
ՉԺՀ-ի իշխանությունները, զոհերի թիվը հնարավորինս նվազեցնելու նպատակով, երկրի վտանգավոր շրջաններից 440 հազար մարդու տարհանելու որոշում են կայացրել:
Չինաստանի մի շարք շրջաններում վերջին շաբաթներին տեղատարափ անձրեւներ են: Ավելի վաղ հաղորդվել էր, որ դրանց հետեւանքով առաջացած ջրհեղեղներից զոհվել էին ՉԺՀ-ի տասից ավելի բնակիչներ, այս կամ այն չափով տուժել էր մի քանի միլիոն մարդ:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը Հնդկաստանի հյուսիս-արևելյան հատվածում մոլեգնում են մուսոնային անձրևները, ինչի հետևանքով 2084 գյուղ ջրի տակ է անցել. 27 մարդ է զոհվել:
Խոշոր եղջերավոր անասունների և վայրի փղերի հետ չոր հողի վրա ապաստան գտածներին երկրի օդուժն ապահովել է անհրաժեշտ մթերքով: Իսկ փրկարար ծառայության աշխատակիցները, առավել շատ տուժած տարածքները տուժածներին փրկարարներն օգնում են ուղղաթիռներից:
Ստեղծված իրավիճակում իշխանությունները ստիպված են եղել 1 մլն-ից ավելի մարդ տարհանել ավելի ապահով վայրեր: Ջրհեղեների պատճառով հյուսիս-արևելյան հատվածում ժամանակավորապես խափանվել են հեռախոսային և երկաթուղային կապը:
Եվրոպայում անվտանգության և համագործակցույան կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելությունը իր վերջնական զեկույցն է հրապարակել Հայատանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ընտրությունների համար, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական շրջանակներով բնութագրական էին մրցունակ, աշխույժ և հիմնականում խաղաղ քարոզարշավը, որը սակայն, նշանավորվեց գործընթացում ներգրավվածության հանդեպ վստահության ցածր մակարդակով: Մասնակիցների կողմից քարոզարշավի անցկացման որոշ խախտումներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների կիրառումն ու ընտրողների ընտրական ազատությունը սահմանափակելու փորձերը, անհավասար մրցակցության դաշտ ստեղծեցին և ԵԱՀԿ-ի սկզբունքներին հակառակ ընթացան: Ընտրությունները ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ էին կազմակերպված՝ քվեարկության օրվան նախորդած շրջանում: Ընտրությունների օրը հիմնականում հանդարտ էր ու խաղաղ, չնայած արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին ոչ պատեհ միջամտություն՝ հիմնականում՝ կուսակցական ներկայացուցիչների կողմից»:
Հաջորդիվ արձանագրվում է. «Վարչական ռեսուրսների չարաշահման, հատկապես՝ քարոզարշավի և պաշտոնական պարտականությունները խառնելու կտրվածքով՝ կրթության ոլորտի աշխատակիցների կողմից և այն դեպքերում, երբ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) քարոզարշավային միջոցառումներում ակտիվորեն ներգրավել է ուսուցիչների և աշակերտների: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և ՀՀԿ-ի մի թեկնածու խախտել են Ընտրական օրենսքրի այն դրույթը, որն արգելում է թեկնածուներին և նրանց կից բարեգործական կազմակերպություններին ընտրողներին ապրանքներ և ծառայություններ տրամադրել կամ խոստանալ», — արձանագրվում է զեկույցում և նշվում. ««Մուլտիգրուպը»՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը, 500 տրակտոր է տրամադրել քարոզարշավի շրանում»:
Լրատվամիջոցները ընդհանուր առմամբ կատարեցին անվճար և վճարովի եթեր տրամադրելու իրենց պարտականությունը և ոչ խտրական պայմաններ ապահովելու ու թեկնածուներին անկողմնակալ լրատվություն ապահովելու իրենց պարտավորությունը քարոզարշավի պաշտոնական շրջանում: Այնուամենայնիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնավոր ԶԼՄ-ներում արձանագրել է կանխակալության դեպքեր՝ որոշակի կուսակցությունների նկատմամբ, որոնք հակասում են անկողմնակալ լրատվություն ապահովելու Ընտրական օրենսգրքով սահմանված սկզբունքին:
Մասնավորապես նշվում է, որ Հ1 հանրային հեռուստաընկերությունը իր լրատվության 20 տոկոսը նվիրել է ՀՀԿ-ին, 19-ը՝ ՀԱԿ-ին, 12-ական տոկոս՝ ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՕԵԿ-ին, և 8 տոկոս՝ ԲՀԿ-ին: Լրատվության ոճը հիմնականում չեզոք է եղել, չնայած դրական տոն է արձանագրվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հանդեպ: Հանրային Ռադիոն իր լրատվությունը հիմնականում հավասար է բաշխել հիմնական կուսակցությունների միջև: Չնայած օրենքը սահմանում է, որ պետական թերթերը պետք է անաչառ լինեն, «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթն իր ծավալի 24 տոկոսը հատկացրել է ՀՀԿ-ին՝ հիմնականում չեզոք կամ դրական տոնով, 12 տոկոսը՝ պետպաշտոնյաներին և 5 տոկոսը նախագահին՝ պաշտոնական դիրքի կտրվածքով:
2 մասնավոր հեռարձակողների լրատվությունը որոշ կողմանակալություն դրսևորեց. Կենտրոն ՀՏ-ն մեծապես սատարում էր ԲՀԿ-ին՝ 48 տոկոսի հիմնականում դրական լրատվությամբ, Երկիր Մեդիան լրատվոթյան 27 տոկոսը նվիրեց ՀՅԴ-ին և 16 տոկոսը ԲՀԿ-ին՝ երկու դեպքում էլ՝ հիմնականում դրական: Հ2-ը, Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններն ավելի հավասարակշռված էին, նույնիսկ չնայած այն բանին, որ նրանց դեպքում ավելի դրական տոն է նկատվել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հանդեպ: Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանը առավել բացասական տոնով են հանդես եկել ՀՀԿ-ի հանդեպ:
2012-ի խորհրդարանական ընտրություններն առաջին ազգային ընտրություններին էին, որ անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով, որն ընդունվել էր 2011-ի մայիսին: Ընտրական օրենսգիրքը հիմնականում ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների համար. մի շարք բարեփոխումներ է առաջարկում, որոնցից որոշները հիմնված են ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդարանի Ժողովրդավարության հանձնաժողովի նախորդ հանձնարարականների վրա: Սակայն մնում են մի շարք իրական թերություններ: Դրա կիրառումը թերացավ՝ քարոզարշավի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու և ընտրողներին անհարկի ազդեցություններից պաշտպանելու առումով:
Առաջին անգամ, արտասահմանում բնակվող և գրանցում չունեցող քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը Հայաստանում էին, կարող էին մասնակցել համամասնական ընտրակարգով առաջադրվածների ընտրությանը:
«Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, ապա դա ընդգրկուն էր և ընտրողներին լայն հնարավորություն էր ընձեռում», — ասված է զեկույցում:
«Չնայած 1993-ին Հայաստանը միացել է Կանանց դեմ բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիային, դե-ֆակտո ընտրություններին կանանց մասնակության հավասարությունը դեռ պետք է իրականացվի և հետագա պետական քայլեր ձեռնարկվեն». ասված է գենդերային հավասարության մասին անդրադարձում:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա դա «խաղաղ էր, չնայած հրահրող ելույթների որոշ օրինակների և 4 դաժան միջադեպերի՝ տարբեր կուսակցությունների աջակիցների միջև»: Նշվում է ՀԱԿ-ի թեկնածուի կողմից նախագահ Սարգսյանին «ֆաշիստական ռեժիմի ֆյուրեր» անվանելը և ձևակերպումները ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը իշխանություններին «քրեական վարչակարգ» է անվանել՝ «ավելի վատ, քան կոմունիստները», քանի որ «բանակ է օգտագործել իր սեփական քաղաքացիներին սպանելու համար»: «Դաժան միջադեպքերի թվում են կռիվները Երևանում ապրիլի 15-ին և 16-ին, երբ ՀՀԿ-ի աջակիցները հարձակվեցին ՀԱԿ-ի թեկնածուների և նախընտրական նյութեր բաժանող ակտիվիստների վրա, որոնք ըստ ՀՀԿ-ի աջակիցների վիրավորական էին». արձանագրում են դիտորդները:
Ընտրությունների բացման ընթացակարգերը դրական են գնահատվել ուսումնասիրված բոլոր 105 ընտրատեղամասերում՝ 3-ից բացի, չնայած որոշ ընթացակարգային խնդիրներ են արձանագրվել: Մասնավորապես՝ դիտորդները զեկուցել են, որ 16 ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանի կնիքը, որտեղ ընտրական նյութերն էին պահվում, անվնաս չի եղել, իսկ 3 տեղամասերում շարժական քվեատութը ինչպես հարկն է կնքված չի եղել:
Միջազգային դիտորդները արձանագրել են, որ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողները նկարահանումներ են արել ընտրատեղամասերում: Որոշ լրագրողներ ասել են դիտորդներին, որ այդպես են վարվում՝ ի շահ ԲՀԿ-ի, որը 2 000 տեսախցիկ էր գնել ընտրության գործընթացները նկարահանելու համար:
«Դիտված ընտրատեղամասերի 15 տոկոսում կազմակերպչական թերացումները կամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կամ դիտորդների վիճաբանությունները բացասաբար են ազդել ընտրական գործընթացի վրա: Միջազգային դիտորդները 203 ընտրատեղամասերի ներսում (16%) մարդկանց կուտակումներ են արձանագրել, ընտրողների մեծաթիվ խմբեր քվեարկելու համար սպասել են 197 տեղամասերի (15%) մոտ և լարվածություն կամ հուզումներ են եղել 49 տեղամասերում (4%): Իսկ 696 տեղամաս (55%) հարմարեցված չի եղել սահմանափակ հնարավորություններով մարդկանց ընդունելու համար»:
Միջազգային դիտորդները զեկուցել են 134 դեպքի մասին (դիտումների 11 %), երբ ոչ լիազորված անձինք` հիմնականում վստահված անձինք, միջամտել կամ ուղղորդել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը: Նրանք արձանագրել են նաև 46 դեպք (4 %), երբ մարդիկ փորձել են ազդել քվեարկողների վրա, ինչպես նաև ընտրողների վրա ճնշման կամ սպառնալիքի 28 դեպք (2%):
«Մի շարք լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ խմբով քվեարկելու 145 դեպքի (11%), ներկայացուցչի միջոցով քվեարկելու 58 (4%), բազմակի քվեարկության 24 (2%) և քվեաթերթիկների վրա առերևույթ նույնական ստորագրությունների 30 դեպք (2%): Ուսումնասիրված 84 տեղամասերում (7%) քվեատուփերը ինչպես հարկն է կնքված չեն եղել: Քվեարկության գաղտնիությունը ոչ միշտ է երաշխավորված եղել, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են առանձին նշումներ արել իրենց քվեաթերթիկների վրա (12 %) կամ դրանք ծրարները դրել՝ տարածքից դուրս գալուց առաջ (13%): Դիտարկված ձայների հաշվումները հիմնականում ընթացակարգին համապատասխան են անցկացվել: Սակայն 125 ընտրատեղամասերից 24-ում քվեների հաշվումը բացասական է գնահատվել»,- նշված է զեկույցում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.