19.08.2022 | 14:10

19.08.2022 | 13:10

19.08.2022 | 12:10

19.08.2022 | 11:10

18.08.2022 | 15:10

18.08.2022 | 14:10

18.08.2022 | 13:10

18.08.2022 | 12:10

18.08.2022 | 11:10

17.08.2022 | 15:10

17.08.2022 | 14:10

17.08.2022 | 13:10

17.08.2022 | 12:10

17.08.2022 | 11:10

16.08.2022 | 15:10

16.08.2022 | 14:10

16.08.2022 | 12:10

16.08.2022 | 12:10

16.08.2022 | 11:10

15.08.2022 | 15:10

15.08.2022 | 14:10

15.08.2022 | 13:10

15.08.2022 | 12:10

15.08.2022 | 11:00

13.08.2022 | 14:10

13.08.2022 | 13:10

13.08.2022 | 12:10

13.08.2022 | 11:10

12.08.2022 | 15:10

12.08.2022 | 14:10

12.08.2022 | 13:10

12.08.2022 | 12:10

12.08.2022 | 11:10

11.08.2022 | 15:10

11.08.2022 | 14:10

11.08.2022 | 13:10

11.08.2022 | 12:10

11.08.2022 | 11:10

10.08.2022 | 15:10

10.08.2022 | 14:10

Ուզբեկստանի եւ Ղրղզստանի սահմանային շրջանում տեղի է ունեցել 6«4 բալ ուժգնությամբ երկրաշարժ« տեղեկացնում է BBC-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ուզբեկական Ֆերգանա քաղաքից 42 կմ հեռավորության վրա:
Հնարավոր ավերածությունների եւ զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չեն հաղորդվում:
Պակիստանում առաջին անգամ երկրի արտաքին գործերի նախարար է նաշանակվել կին: 34-ամյա Հինա Ռաբանի Հառը Պակիստանի պատմության մեջ նաեւ առաջին նման երիտասարդ արտգործնախարարն է:
Հառը նախկինում Պակիստանի արտգործնախարարի տեղակալն էր:
Պակիստանի նախկին արտգործնախարարը պաշտոնաթող է եղել այս տարվա փետրվարին կառավարության նոր կազմի ձեւովորման ժամանակ:
Չնայած որոշ սպաներ հայտարարել են բանակը լքելու և ապստամբներին միանալու մասին, սակայն սիրիական բանակը շարունակում է հավատարմորեն ծառայել երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին: Ըստ MIGNews.com կայքի տեղեկությունների, նրանք երեկ գրոհել են Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի վրա, զոհվել է 10 մարդ:
Իրավապաշտպան Ռամի Աբդ Ալ-Ռահմանի հաղորդմամբ` մարտերն ավելի կատաղի են եղել դրանից մեկ օր առաջ. իրար են բախվել Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները, որի հետևանքով Հոմս քաղաքում զոհվել է 30 մարդ:
Հզոր «Մաոն» թայֆունը մոտենում է Ճապոնիային: Քամու արագությունը թայֆունի էպիկենտրոնում վայրկյանում հասնում է 40 մետրի:
Հարավային նահանգներից սկսվել է բնակչության տարհանման գործընթացը: Տեղի իշխանություններն ափամերձ հատվածների և ջրամբարների մոտակայքում բնակչությանը տեղեկացրել է բարձր ալիքների, հեղեղումների և փլուզումների վտանգի մասին: Հարավային նահանգներում արդեն չեղյալ են համարվել ավիաթռիչքները, դադարեցվել է լաստանավային հաղորդակցությունը, մի շարք շրջաններում ժամանակավորապես դադարեցվել է էլեկտրաէնեգիայի մատակարարումը: Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, օդերևութաբանների կանխատեսմամբ` Ճապոնիայի մի շարք շրջաններում ուժեղ քամին կմոլեգնի մինչև ուրբաթ:
Չինաստանում խոշոր չափերով կաշառակիրության մեղադրանքով ազատազրկած չինական քաղաքների նախկին քաղաքապետեր Սյույ Մայունուի եւ Ցի Ժենցզեի նկատմամբ այսօր առավոտյան ի կատար է ածվել մահապատիժը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Հուլիսի 7–8–ը Երևան և Բաքու կատարած այցի ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկները:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ռուսաստանցի իր գործըկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը մոտ ժամանակներս կպատասխանի ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկներին:
Ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը, հաղորդում է, որ արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրադրության տարբեր ասպեկտները:
Ռուսաստանը, ինչպես երևում է վճռական է տրամադրված. «Ընդգծվել է հրադադարի ռեժիմի խիստ պահպանման անհրաժեշտության, փոխադարձ հիմքի վրա անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման և վստահության ամրապնդման, միջադեպերը հետաքննելու հարցում համագործակցության շուրջ Աստրախանում ( 2010թ. հոկտեմբերի 27–ին) և Սոչիում (2011թ. մարտի 5–ին) ՌԴ նախագահ Դ.Ա. Մեդվեդևի՝ Հայաստանի նախագահ Ս.Ա. Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Ի.Հ. Ալիևի հետ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնականում իրականացման ակտուալությունը»,– ասված է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:
Yediot Ahronot իսրայելական օրաթերթի հաղորդմամբ, ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Ռոբերտ Բաովերը այն կարծիքին է, որ Իսրայելը շուտով հարվածելու է Իրանի ատոմակայաններին,որին պաշտոնական մասնակից է դառնալու ԱՄՆ-ն:
Ռոբերտ Բաովերը հայտարարել է, որ Իսրայելը սեպտեմբերին կհարձակվի Իրանի վրա: Ըստ նրա՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն Իրանին հարվածելու նախագիծ է մշակել,որը իրագործելու է նախքան Պաղեստին անկախության հանրաքվեն:
Yediot Ahronoti մատուցմամբ, Բաովերը նշել է. «Իսրայելը հարվածելու է Իրանի ատոմակայաններին։ Իրանն էլ փոխադարձ քայլով հարվածելու է տարածաշրջանում ամերիկյան ու իսրայելյան կենտրոններին, որի արդյունքում ԱՄՆ-ը պարտավորված մասնակցելու է Իսրայելի նախագծած գործողություններին: Բայց սա կարող է աղետալի լինել Իսրայելի համար, որովհետև այդ եպկիրը բավարար զինուժ չունի նման պատերազմին համար»։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է Ստամբուլում կայացած Լիբիայի հարցով կոնտակտային խմբի համաժողովին: Վերջինս Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպման ժամանակ կարևորել է Թուրքիա-Իսրայել բարեկամանական հարաբերությունների վերականգնման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ԱՄՆ պետքարտուղարը հատկապես կարևորել է նախորդ տարի «Մավի Մարմարա»-ի հետ կապված դեպքից հետո լարված թուրք-իսրայելական հարաբերությունները։ «ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիա-Իսրայել գաղտնի բանակցություններին և պատրաստ է ամեն ինչ անել դրանց հաջող ավարտի համար»,‑ընդգծել է Քլինթոնը։
Իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ընդգծել է, թե համաձայն է, որ Իսրայելը պետք է ներողություն խնդրի և փոխհատուցում վճարի: Գյուլը նաև հավելել է, որ Թուրքիան չի անտեսի Իսրայելի կողմից բարի կամքով պարզած ձեռքը:
Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ԱՄՆ պետքարտուղարն անհրաժեշտ է համարել, որ այն կրկին աշխուժանա և շարունակվի։
Հիշեցնենք, որ Քլինթոնը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված խնդիրը բարձրացրել է նաև թուրքական գլխավոր ընդդիմության ղեկավարների հետ հանդիպմանը:
Կանանց մի խումբ, իրեն անվանելով «Պուտինի բանակ», երիտասարդ աղջիկներին կոչ է անում աջակցել վարչապետի թեկնածությանը առաջիկա նախագահական ընտրություններին, հայտնում է BBC-ն:
Աղջիկներին առաջարկվում է մասնակցել ֆիլմի նկարահանմանը, որտեղ նրանք պետք է պատռեն իրենց զգեստները հանուն Պուտինի:
Ինչպես հաղորդվում է, այս շաբաթ Մոսկվայի կենտրոնում կանցկացվի նման ակցիա: Պուտինի աջակցության պատվին լավագույն ստրիպտիզ պարողին կազմակերպիչները խոստացել են արժեքավոր մրցանակ` iPad2 համակարգիչ:
Եկեղեցին, ինչպես նաեւ այլ կազմակերպությունները, որոնք նման վարքագիծը համարում են անբարոյական, դեռեւս չեն արձագանքել այս երեւույթին:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ Մոսկվայում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:
Ակնկալվում է,որ երկկողմ հանդիպմանը հիմնականում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ Մոսկվայի առաջարկությունները, որոնք ադրբեջանական ղեկվարությանը փոխանցվել էին հուլիսի 8 -ին` Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ:
-
-
13.08.2022 | 11:10
Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենա ո՛չ կարգավիճակ, ո՛չ անկախություն, ո՛չ հատուկ արտոնություններ. Ալիև -
16.08.2022 | 12:10
Պայթյունի ժամանակ քարերը միանգամից լցվեցին ներս. մի աշխատողը վիրավորում է ստացել ոտքից. պատմում է ականատեսը -
13.08.2022 | 12:10
Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. ԱԱԾ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ -
16.08.2022 | 12:10
Աչքերն ու բերանը փակել են և տարել Ծաթեր գյուղ, պահել հյուրատանը. Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է -
18.08.2022 | 11:10
Այդպիսի քանակությամբ դյուրավառ, հրավտանգ նյութերի՝ նման պայմաններում պահպանումը հնարավոր չէր առանց պաշտոնական լծակների օգտագործման -
16.08.2022 | 02:10
Բերձորից, Աղավնոյից և Ներքին Սուսից տարհանվող բնակչության 25-30 տոկոսն է ցանկություն հայտնել վերաբնակվել Արցախում. Շատերն ուզում են տեղափոխվել Հայաստան -
13.08.2022 | 02:10
Թուրք պատգամավորը հույս է հայտնել, որ կբացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները -
18.08.2022 | 12:10
Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժինն իրականացնում է ուժեղացված հսկողություն․ ստուգում են բոլոր ուղևորներին․ -
15.08.2022 | 12:10
Տեսչական մարմինը 2021–ին «Սուրմալու»–ում խախտումներ է արձանագրել ու դրանք վերացնելու ցուցում տվել տնօրինությանը.պարզաբանում -
15.08.2022 | 02:10
Երիտասարդն Աղավնոյում հրդեհել է հայրական տունը. թուրքն այնտեղ չի բնակվի
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.