Եվրոպայում անվտանգության և համագործակցույան կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) Ընտրությունների դիտորդական առաքելությունը իր վերջնական զեկույցն է հրապարակել Հայատանում մայիսի 6-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:
«Ընտրությունների համար, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական շրջանակներով բնութագրական էին մրցունակ, աշխույժ և հիմնականում խաղաղ քարոզարշավը, որը սակայն, նշանավորվեց գործընթացում ներգրավվածության հանդեպ վստահության ցածր մակարդակով: Մասնակիցների կողմից քարոզարշավի անցկացման որոշ խախտումներ, այդ թվում՝ վարչական ռեսուրսների կիրառումն ու ընտրողների ընտրական ազատությունը սահմանափակելու փորձերը, անհավասար մրցակցության դաշտ ստեղծեցին և ԵԱՀԿ-ի սկզբունքներին հակառակ ընթացան: Ընտրությունները ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ էին կազմակերպված՝ քվեարկության օրվան նախորդած շրջանում: Ընտրությունների օրը հիմնականում հանդարտ էր ու խաղաղ, չնայած արձանագրվեցին կազմակերպչական խնդիրներ և գործընթացին ոչ պատեհ միջամտություն՝ հիմնականում՝ կուսակցական ներկայացուցիչների կողմից»:
Հաջորդիվ արձանագրվում է. «Վարչական ռեսուրսների չարաշահման, հատկապես՝ քարոզարշավի և պաշտոնական պարտականությունները խառնելու կտրվածքով՝ կրթության ոլորտի աշխատակիցների կողմից և այն դեպքերում, երբ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) քարոզարշավային միջոցառումներում ակտիվորեն ներգրավել է ուսուցիչների և աշակերտների: Բարգավաճ Հայաստան կուսակցությունը և ՀՀԿ-ի մի թեկնածու խախտել են Ընտրական օրենսքրի այն դրույթը, որն արգելում է թեկնածուներին և նրանց կից բարեգործական կազմակերպություններին ընտրողներին ապրանքներ և ծառայություններ տրամադրել կամ խոստանալ», — արձանագրվում է զեկույցում և նշվում. ««Մուլտիգրուպը»՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընկերությունը, 500 տրակտոր է տրամադրել քարոզարշավի շրանում»:
Լրատվամիջոցները ընդհանուր առմամբ կատարեցին անվճար և վճարովի եթեր տրամադրելու իրենց պարտականությունը և ոչ խտրական պայմաններ ապահովելու ու թեկնածուներին անկողմնակալ լրատվություն ապահովելու իրենց պարտավորությունը քարոզարշավի պաշտոնական շրջանում: Այնուամենայնիվ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մասնավոր ԶԼՄ-ներում արձանագրել է կանխակալության դեպքեր՝ որոշակի կուսակցությունների նկատմամբ, որոնք հակասում են անկողմնակալ լրատվություն ապահովելու Ընտրական օրենսգրքով սահմանված սկզբունքին:
Մասնավորապես նշվում է, որ Հ1 հանրային հեռուստաընկերությունը իր լրատվության 20 տոկոսը նվիրել է ՀՀԿ-ին, 19-ը՝ ՀԱԿ-ին, 12-ական տոկոս՝ ՀՅԴ-ին, Ժառանգությանը և ՕԵԿ-ին, և 8 տոկոս՝ ԲՀԿ-ին: Լրատվության ոճը հիմնականում չեզոք է եղել, չնայած դրական տոն է արձանագրվել ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հանդեպ: Հանրային Ռադիոն իր լրատվությունը հիմնականում հավասար է բաշխել հիմնական կուսակցությունների միջև: Չնայած օրենքը սահմանում է, որ պետական թերթերը պետք է անաչառ լինեն, «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթն իր ծավալի 24 տոկոսը հատկացրել է ՀՀԿ-ին՝ հիմնականում չեզոք կամ դրական տոնով, 12 տոկոսը՝ պետպաշտոնյաներին և 5 տոկոսը նախագահին՝ պաշտոնական դիրքի կտրվածքով:
2 մասնավոր հեռարձակողների լրատվությունը որոշ կողմանակալություն դրսևորեց. Կենտրոն ՀՏ-ն մեծապես սատարում էր ԲՀԿ-ին՝ 48 տոկոսի հիմնականում դրական լրատվությամբ, Երկիր Մեդիան լրատվոթյան 27 տոկոսը նվիրեց ՀՅԴ-ին և 16 տոկոսը ԲՀԿ-ին՝ երկու դեպքում էլ՝ հիմնականում դրական: Հ2-ը, Արմենիա և Շանթ հեռուստաընկերություններն ավելի հավասարակշռված էին, նույնիսկ չնայած այն բանին, որ նրանց դեպքում ավելի դրական տոն է նկատվել ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի հանդեպ: Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանը առավել բացասական տոնով են հանդես եկել ՀՀԿ-ի հանդեպ:
2012-ի խորհրդարանական ընտրություններն առաջին ազգային ընտրություններին էին, որ անցկացվեցին նոր Ընտրական օրենսգրքով, որն ընդունվել էր 2011-ի մայիսին: Ընտրական օրենսգիրքը հիմնականում ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների համար. մի շարք բարեփոխումներ է առաջարկում, որոնցից որոշները հիմնված են ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի Խորհրդարանի Ժողովրդավարության հանձնաժողովի նախորդ հանձնարարականների վրա: Սակայն մնում են մի շարք իրական թերություններ: Դրա կիրառումը թերացավ՝ քարոզարշավի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու և ընտրողներին անհարկի ազդեցություններից պաշտպանելու առումով:
Առաջին անգամ, արտասահմանում բնակվող և գրանցում չունեցող քաղաքացիները, որոնք ընտրությունների օրը Հայաստանում էին, կարող էին մասնակցել համամասնական ընտրակարգով առաջադրվածների ընտրությանը:
«Ինչ վերաբերում է թեկնածուների գրանցման գործընթացին, ապա դա ընդգրկուն էր և ընտրողներին լայն հնարավորություն էր ընձեռում», — ասված է զեկույցում:
«Չնայած 1993-ին Հայաստանը միացել է Կանանց դեմ բոլոր տեսակի խտրականությունների վերացման կոնվենցիային, դե-ֆակտո ընտրություններին կանանց մասնակության հավասարությունը դեռ պետք է իրականացվի և հետագա պետական քայլեր ձեռնարկվեն». ասված է գենդերային հավասարության մասին անդրադարձում:
Ինչ վերաբերում է քարոզարշավին, ապա դա «խաղաղ էր, չնայած հրահրող ելույթների որոշ օրինակների և 4 դաժան միջադեպերի՝ տարբեր կուսակցությունների աջակիցների միջև»: Նշվում է ՀԱԿ-ի թեկնածուի կողմից նախագահ Սարգսյանին «ֆաշիստական ռեժիմի ֆյուրեր» անվանելը և ձևակերպումները ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որը իշխանություններին «քրեական վարչակարգ» է անվանել՝ «ավելի վատ, քան կոմունիստները», քանի որ «բանակ է օգտագործել իր սեփական քաղաքացիներին սպանելու համար»: «Դաժան միջադեպքերի թվում են կռիվները Երևանում ապրիլի 15-ին և 16-ին, երբ ՀՀԿ-ի աջակիցները հարձակվեցին ՀԱԿ-ի թեկնածուների և նախընտրական նյութեր բաժանող ակտիվիստների վրա, որոնք ըստ ՀՀԿ-ի աջակիցների վիրավորական էին». արձանագրում են դիտորդները:
Ընտրությունների բացման ընթացակարգերը դրական են գնահատվել ուսումնասիրված բոլոր 105 ընտրատեղամասերում՝ 3-ից բացի, չնայած որոշ ընթացակարգային խնդիրներ են արձանագրվել: Մասնավորապես՝ դիտորդները զեկուցել են, որ 16 ընտրատեղամասերում չհրկիզվող պահարանի կնիքը, որտեղ ընտրական նյութերն էին պահվում, անվնաս չի եղել, իսկ 3 տեղամասերում շարժական քվեատութը ինչպես հարկն է կնքված չի եղել:
Միջազգային դիտորդները արձանագրել են, որ Կենտրոն հեռուստաընկերության լրագրողները նկարահանումներ են արել ընտրատեղամասերում: Որոշ լրագրողներ ասել են դիտորդներին, որ այդպես են վարվում՝ ի շահ ԲՀԿ-ի, որը 2 000 տեսախցիկ էր գնել ընտրության գործընթացները նկարահանելու համար:
«Դիտված ընտրատեղամասերի 15 տոկոսում կազմակերպչական թերացումները կամ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների և վստահված անձանց կամ դիտորդների վիճաբանությունները բացասաբար են ազդել ընտրական գործընթացի վրա: Միջազգային դիտորդները 203 ընտրատեղամասերի ներսում (16%) մարդկանց կուտակումներ են արձանագրել, ընտրողների մեծաթիվ խմբեր քվեարկելու համար սպասել են 197 տեղամասերի (15%) մոտ և լարվածություն կամ հուզումներ են եղել 49 տեղամասերում (4%): Իսկ 696 տեղամաս (55%) հարմարեցված չի եղել սահմանափակ հնարավորություններով մարդկանց ընդունելու համար»:
Միջազգային դիտորդները զեկուցել են 134 դեպքի մասին (դիտումների 11 %), երբ ոչ լիազորված անձինք` հիմնականում վստահված անձինք, միջամտել կամ ուղղորդել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը: Նրանք արձանագրել են նաև 46 դեպք (4 %), երբ մարդիկ փորձել են ազդել քվեարկողների վրա, ինչպես նաև ընտրողների վրա ճնշման կամ սպառնալիքի 28 դեպք (2%):
«Մի շարք լուրջ խախտումներ են եղել, այդ թվում՝ խմբով քվեարկելու 145 դեպքի (11%), ներկայացուցչի միջոցով քվեարկելու 58 (4%), բազմակի քվեարկության 24 (2%) և քվեաթերթիկների վրա առերևույթ նույնական ստորագրությունների 30 դեպք (2%): Ուսումնասիրված 84 տեղամասերում (7%) քվեատուփերը ինչպես հարկն է կնքված չեն եղել: Քվեարկության գաղտնիությունը ոչ միշտ է երաշխավորված եղել, քանի որ ոչ բոլոր ընտրողներն են առանձին նշումներ արել իրենց քվեաթերթիկների վրա (12 %) կամ դրանք ծրարները դրել՝ տարածքից դուրս գալուց առաջ (13%): Դիտարկված ձայների հաշվումները հիմնականում ընթացակարգին համապատասխան են անցկացվել: Սակայն 125 ընտրատեղամասերից 24-ում քվեների հաշվումը բացասական է գնահատվել»,- նշված է զեկույցում:
- 15:10Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
- 13:10Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.