23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հալեպում Սուրբ Գեւորգ եկեղեցու եւ հարակից ազգային կենտրոնների հրկիզումից, ինչպես նաեւ զինյալ խմբավորման կողմից հայերի առեւանգումից հետո, համատարած մտահոգությունը կենտրոնացել է սիրիահայ գործոնը թիրախավորված լինելու հավանականության վրա: Այստեղ ոչ թե այս կամ այն կողմին հստակ պատասխանատու նկատելու խնդիրն է, այլ դեպքերը անպայման պատահականության չվերագրելն ու ընդհանուր իրավիճակի մեջ արձանագրվող պատահարները առանձնացնելը:
Անտրամաբանական չէր այս մտահոգության տարածումը, մանավանդ, որ Անկարան ոչ թե սոսկ օժանդակողի, քաջալերողի եւ հովանավորի կարգավիճակում է, այլ ուղղակի ներքաշված է ներսիրիական պատերազմում:
Համակողմանի հայտարարություններ եւ մեկնաբանություններ, նույնիսկ արեւմտյան նշանավոր մամուլի վերլուծաբաններն ուղղակի շեշտում են Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրառած քաղաքականության ամլության մատնված լինելը: Սահմանակից պետությունների հետ խնդիրները վերացնելու Անկարայի կողմից պաշտոնապես հայտարարված արտաքին քաղաքականության այս առաջնային օրակարգը, այս պահի դրությամբ փաստորեն տվել է ճիշտ հակառակ արդյունքը:
Հարեւան Սիրիայի հետ ներկայիս հարաբերությունները գտնվում են թշնամական մակարդակի վրա: Ոչ միայն դիվանագիտական հարաբերությունների խզման երեւույթով: Տարածաշրջանում իր հեղինակության համար պայքար մղող Ռուսաստանի հետ ինքնաթիռների հարկադիր վայրէջքներով սկսված լարվածությունը նկատելի աստիճանաչափ նվաճել է արդեն եւ փոխադարձ հատարարությունները հատել են սպառնալիքների սահմանը: Մոսկվան, թուրք զինվորի Սիրիա մուտքը համարել է համազոր նրա` ռուսական տարածք մուտք գործելուն, պարզ դարձնելով, որ Մոսկվան չի կարող ձեռնածալ դիտել թուրքական բանակային ջոկատների ազատ գործունեությունը սիրիական տարածքում:
Միջազգային ընտանիքի կողմից որոշակի արտաքին ռազմական միջամտության մինչ այժմ անտեսանելիությունը եւ դրա զուգահեռ երեւութապես Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունների մոտալուտ լինելը, ստեղծել են արեւմտյան ուժերի վճռորոշ դերակատարության շուրջ մառախուղ:
Այս պայմաններում հանգուցալուծման ներկա ճնշամիջոցները կենտրոնացել են Ռուսաստան-Թուրքիա պարանաձգության վրա: Պարզեցնելով հարցը` իշխանության պահպանումը ռուսական առաջադրանք, իշխանափոխությունը` թուրքական նպատակ: Թուրքիայի աքիլեսյան գարշապարը այս դեպքում իր դիմագրաված ներքին խնդիրներն են, որոնք անմիջականորեն կապված են Սիրիայի զարգացումների հետ: Ի տարբերություն Ռուսաստանի, որ նման խռովություններ չի դիմագրավում:
Անկախ քրդական շարժումներից եւ ալավիների հետզհետե զանգվածայնացող բողոքի ցույցերից, դիտարժան են Թուրքիայի Հանրապետության նշման օրվա հասարակական պոռթկումի դրսեւորումները, որոնք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը: Թուրքիայի Հանրապետության օրվա նշման հետևում կանգած իրականությունների վերլուծումն ու մեկնաբանությունները գրավեցին միջազգային մամուլի եւ վերլուծաբանների ուշադրությունը, որոնք Անկարայի հետագա կարգավիճակի համար, մեղմ ասած, փայլուն պատկերացումներ չունեին:
Թուրքիան ուրեմն միաժամանակ թե՛ արտաքին մակարդակի վրա եւ թե՛ ներքին դիմագրավում է շատ սուր խնդիրներ եւ, ըստ երեւույթին, այս օրերին կնախընտրի չհանկերգել իր հայտարարած արտաքին քաղաքականությունը ինքնաբնութագրող «Զրո խնդիրներ» կարգախոսը:
ժամանակի թավալումը եւ հատկապես աշխարհաքաղաքական գերտերությունների անհամաձայնությունը սիրիական հանգուցալուծման պատկերացման շուրջ համոզում են, որ Սիրիան արաբական գարնան մեկ օղակը հանդիսանալու կարելիությունից հեռու է այլեւս: Սիրիան փաստորեն ընթանում է ա՛յլ ուղղությամբ, քան այն ուղին, ուր իրար հետեւից անցան Թունիսն ու Եգիպտոսը. կամ կարող են դեռևս անցնել արաբական այլ երկրներ:
Սիրիահայությունը, հակառակ այս իրողություններին, իր կրած մարդկային եւ նյութական վնասներին, շարունակում է պաշտոնական հայտարարություններով թե իրողապես գետնի վրա հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ներքաշվելը մերժող դիրքերից հանդես գալ, քանդման, ավերման եւ քաղաքացիական ընդհարումների ընտրանքը բացառել:
Սիրիայի քրդերն ու քրիստոնյա համայնքները այս բոլոր թոհուբոհում գրավում են տարբեր ուժերի ուշադրությունը: Ի տարբերություն այդ ազգաբնակչություններին, հայությունը միակն է, որ ունի պետություն, որ կոչված է մոտիկից հետեւելու տեղի համայնքի իրավիճակին, ապրած դժվարություններին, դիմագրաված խնդիրներին եւ առհասարակ համայնքի հավաքական անվտանգության հարցին: Խնդիրը չի վերաբերում սոսկ Հայաստան հաստատված սիրիահայերին դյուրություններ ընձեռելուն:
Մեր ակնկալելիքը Հայաստանի պետությունից վստահաբար հաշվի է առնում Անկարայի եւ Մոսկվայի ներգրավվածության չափն ու տարողությունը եւ Երեվան-Անկարա կամ Երեվան-Մոսկվա հարաբերությունների այսօրվա պատկերը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Սանկտ Պետերբուրգում շուրջ 100 ոստիկան է ազատվել պաշտոնից թմրանյութերի օգտագործման պատճառով, հայտնում է Интерфакс-ը` հղում տալով ՌԴ ՆԳՆ Սանկտ Պետերբուրգի գլխավոր վարչությանը:
Պետերբուրգյան ղեկավարն ասել է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերվել են մի շարք տհաճ փաստեր՝ կապված ՆԳ աշխատակիցների կողմից թմրանյութերի օգտագործման հետ:
Ադրբեջանի Շիրվանի մարզում սպանվել է ադրբեջանական բանակի կապիտան Ֆարիդ Կակավան ։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, 49-ամյա ադրբեջանցի Մահարեթ Աբդուլաևը կրակել է 32 -ամյա Ֆարիդին, որը տեղում մահացել է։
Ըստ նախնական վարկածի՝ միջադեպը տեղի է ունեցել պարտքի պատճառով։
Հարուցվել է քրեական գործ։
ԱՄՆ-ում և Կանադայում «Սենդի» փոթորկի հետևանքով զոհվել է 50 հոգի:
CBS News-ի փոխանցմամբ, միայն Նյու Յորք նահանգում զոհվել է 18 մարդ: Ծառերի և ցուցանակների փլուզումների պատճառով զոհեր կան նաև Փենսիլվանիայում, Նյու Ջերսիում, Մերիլենդում և Վիրջինիայում:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ փոթորկի պատճառած վնասը կազմում է 20 մլրդ դոլար: Առանց էլեկտրաէներգիայի մնացած մարդկանց թիվը հասել է 8.2 մլնի:
Վրաստանի կառավարության նոր կազմն այսօր կգումարի առաջին նիստը, որը կգլխավորի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կառավարության նոր կազմին և ծրագրին կողմ է քվեարկել 150 պատգամավորներից 88-ը, 54 խորհրդարանական դեմ է քվեարկել, ևս 8-ը չեն մասնակցել քվեարկությանը:
Նիստի գլխավոր թեմաներից մեկը վերաբերում է 2013թ.-ի պետբյուջեին։
Արևելյան ափերին մոլեգնող «Սենդի» փոթորկի հետ կապված ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Նյու Յորք նահանգը հայտարարել է աղետի գոտի: Այդ մասին հաղորդում է Риа Новости-ն ՝ հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Հիշեցնենք, որ երեքշաբթի գիշերը «Սենդի» փոթորիկի հետևանքով մոտ 6 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի:
Նյու Յորքի իշխանությունները ստիպված են եղել հիվանդանոցներից տարհանել 200 հիվանդ:
Ներկա պահին զոհերի թիվն ԱՄՆ-ում և Կանադայում հասնում է 17-ի: Զոհերի ամենաշատ քանակը գրանցվել է Նյու Յորքում:
Զինված ընդդիմադիրները արդեն չեն խնայում նաև խաղաղ բնակչությանը:
Նրանք կանգնեցրել են Հալեպից Բեյրութ ուղևորվող քաղաքացիական ավտոբուսը և առևանգել 10 մարդու։ Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում են հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակցին և սպառնացել, եթե երեք օրվա ընթացքում նրանք ազատություն չստանան, ապա կսպանեն առևանգած 10 ուղևորին:
Առևանգվածներից 7-ը հայեր են, երեքը՝ քրիստոնյա արաբներ։
Զինված ապստամբները իջեցրել են ուղեւորներին, կանանց ազատ են արձակել, իսկ 10 ուղևոր տղամարդու տարել են իրենց հետ։
Առևանգվածների ինքնությունն առայժմ անհայտ է։
….
Հայտնի են երեկ Բեյրութից ուղևորվող քաղաքացիական ավտոբուսից առևանգված 7 հայերից 5-ի անունները ՝ Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լևոն Զեյթունյան, հայր և որդի Բաշար և Ջորջ Ռաբաթներ։
ԱՄՆ-ում «Սենդի» փոթորկի հետևանքով շուրջ 6 մլն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգայի, տեղեկացնում է BBC-ն։
«Սենդի»-ն էական վնասներ է հասցնում շատ նահանգներին։ Հատկապես մեծ վնաս է կրել Նյու-Յորքը՝ բազմաթիվ թունելներ ջրով են լցվել, քաղաքային տրանսպորտը չի աշխատում արդեն շուրջ մեկ օր։ Իսկ Մերիլենդ նահանգում մոտ 70 սմ հաստությամբ ձյուն է տեղացել, Արևմտյան Վիրջինիայի լեռներում ձյան շերտը հասնում է 1 մետրի։
911-ը չի հասցնում արձագանքել զանգերին։ Կես ժամվա ընթացքում 911-ը շուրջ 10 հազար հաղորդագրություն է ստանում։
«Զանգերի մեծ քանակությունը վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ արտակարգ իրավիճակների ծառայությունները շատ ժամանակ են ծախսում մարդկային կյանքին չառնչվող հարցերին պատասխանելու համար» ,-գրում է New-York Times-ը՝ հղում անելով քաղաքապետ Մայքլ Բլումբերգին։
Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Թուրքիան պատասխան հարված է հասցրել Սիրիային՝ այդ երկրի տարածքից արձակված 2 ականի պայթյունից հետո։
Դրանք պայթել էին թուրքական Բեշասլան գյուղից 300 մետր հեռավորության վրա՝ Սիրիայի հետ սահմանին։ Տուժողներ չէին եղել։
Վերջին նմանատիպ միջադեպը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, երբ ականի պայթյունից թեթև վնաս էր կրել Հաթայ նահանգի բուժկետերից մեկը։
Կառավարության որոշմամբ՝ թուրքական կողմը հակահարված է հասցնում ցանկացած սահմանային միջադեպի։
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներինՍիրիայում հոկտեմեբրի 29-ին՝ ապստամբների և կառավարական զորքերի միջև հայտարարված հրադադարի երրորդ օրը, սպանվել է առնվազն 100 մարդ։
Ըստ իրավաշտպանների՝ զոհվածներից 35-ը կառավարական բանակի զինվորներ էին, 34-ը՝ ապստամբներ, 30-ը՝ խաղաղ բնակիչ։
Խաղաղ բնակիչների մեծ մասը սպանվել է Իդլիբ գավառի վրա կառավարական ավիացիայի հարձակման ժամանակ հյուսիս-արևմտյան։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.