23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Միացյալ Նահանգների ազգային հետազոտության խորհրդի հրապարակած առաջիկա քսան տարվա կանխատեսումները բովանդակող զեկուցումը հայկական կողմի համար առանձնանում է՛ Թուրքիայի մասնատման վերաբերյալ կատարվող վերլուծությամբ և եզրակացությամբ: Նշելու համար, թե առնչված ի՛նչ այլ կետեր է բովանդակում զեկույցը, արագ ակնարկով պետք է արձանագրել քրդական գործոնի գերաշխուժացումը, Քրդստանի ստեղծումը և թուրքական պետության ազդեցության աճը` միջազգային հարցերի վրա:
Բնական է, որ իրատեսական պատճառներ չկան խանդավառությամբ ընկալելու համար նման զեկուցման Թուրքիային վերաբերող բաժինը:
Մեծ Քրդստանի մտավախությունը ակներև է Անկարայի կատարած յուրաքանչյուր քայլում: Ճիշտ է, որ Թուրքիան կազմող ազգաբնակչությունները այսօր բացահայտորեն այլևս ունեն ինքնության խնդիր: Քրդերից սկսած, անցնելով դեպի ալավիները, ասորիները, հայերը, հույները, զազաներն ու ղըզըլպաշները (հիշելու համար հիմնականները) իրենց արտահայտություններով, շարժումներով, իրավունքների պահանջներով հետզհետե սկսել են հստակ տարբերություն ցույց տալ Թուրքիայի քաղաքացիների և ազգությամբ թուրքերի միջև: Ինքնության խնդիրն ու մանավանդ խտրականությունն ու իրավազրկումը մասնատման ուղղությամբ մնայուն պայթունավտանգ ենթահող պատրաստ վիճակում պահելու են ծառայում: Թեև խնդիրները տարբեր են, իրավազրկման տարողությունները` ևս, այսուհանդերձ քեմալական աշխարհիկության, իշխանության կրոնականության, և զինվորականության իրողականության իրար հակասող երևույթների միջև Թուրքիան իրոք կարող է մասնատման վտանգ դիմագրավել:
Դիպաշարին հետևողը կհամոզվի ու կվերահամոզվի, որ Թուրքիայի դիմակայած համար մեկ խնդիրը այսօր քրդական հարցն է: Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Անկարայի մոտեցումները, պահանջները, հայտարարություններն ու կատարած զինվորաքաղաքական քայլերը հիմնականում ուղղակի, թե անուղղակի առնչվում են քրդական վտանգը հնարավորության սահմաններում հեռացնելու քաղաքականությանը: Սահմանների տարածքում զինվորական ուժի կուտակումը, հրթիռների տեղակայումը և մանավանդ անվտանգության գոտի ձևավորելու հետևողական քայլերը Դամասկոսի դեմ պատերազմելուց ավելի Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդերի միացումով մեծ Քրդստանի ծրագրի տապալման միտում ունեն:
Հայտնաբար Թուրքիայի տարածքում ապրող ալավի ազգաբնակչությունը պահպանում է իր կրավորականությունը, մերժելով վերածվել քաղաքական գործոնի: Դամասկոսին փաստորեն չի հաջողվում ալավի զանգվածը Տրովադայիի ձիու վերածել: Մինչդեռ, Անկարան նման շահարկումներ է կատարում սունի զանգվածների և հիմա էլ Սիրիայի տարածքում ապրող թուրքմեն ազգաբնակչության նկատմամբ (նկատի ունենալ` նախագահ Գյուլի հայտարարությունը Սիրիայում ապրող թուրքմենների դերակատարության մասին): Թուրքիայի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված բողոքի գործողություններին ալավի համայնքի որոշ շրջանակներ կրավորականությունից դուրս գալու առայժմ շարունակություն չունեցած փորձ կատարեցին. դրանք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը:
Վերադառնանք զեկուցման բովանդակությանը, այնտեղ տեսնելու համար դիտարժան երկու հանգամանք: Զեկուցումը, եթե որևէ վերլուծական կենտրոնի ստորագրությունը կրեր պիտի փորձեինք տեսնել նրա հետևում կանգնած քաղաքական ուժ կամ ինչ որ պետության ձեռագիր՝ համապատասխան եզրակացություն կատարելու համար: Այս դեպքում, ուղղակի Միացյալ Նահանգների ազգային հետազոտության կենտրոնի պաշտոնական զեկուցման մասին է խոսքը, ինչը որ ցուցանշային որոշ իմաստ ունի:
Երկրորդ, այս զեկույցի հրապարակմամբ Վաշինգտոնը հստակ ուղերձ է փոխանցում Անկարային: Նման կանխատեսումներ, վերլուծումներ, մանավանդ պատկան համապատասխան ծառայությունների կողմից ունենում են կա՛մ փակ ու խորհրդապահական կամ էլ բաց ու հրապարակային բնույթ: Երկրորդ տարբերակները ունենում են քարոզչական բնույթ և ուղերձ ու պատգամ փոխանցող միտում:
Միացյալ Նահանգները պաշտոնապես առաջին անգամ չէ, որ Թուրքիայի մասնատման մասին ուղերձներ է փոխանցում: Թուրքիայի մասնատման հնարավորության մասին որևէ հրապարկման ընթացքում, հայկական կողմը պետք է մտաբերի հայերին սևծովյան ելք խոստացող Վաշինգտոնի ներկայացուցչի կատարած վերհիշեցումը, որը մինչ այժմ չի հերքվել:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Իրաքի նախագահ Ջալալ Թալիբանին տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագահի աշխատակազմին:
Պետության ղեկավարը հոսպիտալացվել է երկուշաբթի երեկոյան առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով:
Իրաքյան հեռուստաընկերությունների տեղեկացմամբ, Թալաբանին ուղեղի կաթված է ունեցել, և բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։
Այլ մանամասներ չեն հաղորդվում:
Ռուսաստանն իր նոր ռազմանավերը կուղարկի Միջերկրական ծով. այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը. տեղեկացնում է Agence France Press գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Բալթիկ ծովից ուղարկված ռազմանավերը կմիանան արդեն այնտեղ գտնվող Սև ծովի ռազմանավերին, և կիրականացվեն զորավարժություններ:
Շատ հնարավոր է, որ ռազմանավերն օգտագործվեն Սիրիայից ռուս քաղաքացիների դուրս բերման համար:
Լոս Անջելեսի թաղամասերից մեկում ամուսնու և կնոջ վեճն ավարտվել է ողբերգությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ, 51-ամյա Ազնիվ Մեգուերյանը և 49-ամյա Մայքլ Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Երկուսն էլ վնասվածքներ էին ստացել վեճի ընթացքում, որին մասնակցել էր Ազնիվի նախկին ամուսինը՝ 59-ամյա Հրանտ Մեգուերյանը. հայտնում է «Los Angeles Daily News»-ը:
Հրանտ Մեգուերյանը ձերբակալվել է , նրա դեմ քրեական գործ է հարուցվել :
Ազնիվ Մեգուերյանը հիվանդանոցում մահացել է, Մայքլ Քարվերի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Կիրակի օրը Դամասկոսի հարավում գտնվող պաղեստինյան փախստականների խոշորագույն Յարմուկ ճամբարին կառավարական ուժերի կողմից հասցված ավիավթարի զոհերի թիվը գնալով աճում է. գրում է Sky News-ը:
Ըստ վերջին տվյալների՝ հարձակման հետևանքով զոհվել է 25 :
Սիրիական ընդդիմության ակտիվիստները լրագրողներին հայտնել են, որ բոլոր զոհվածները թաքնվել էին մզկիթում, որին և դիպչել էր հրթիռը:
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել տասնհինգ մարդ. հայտնում է Agence France Press գործակալությունը:
Պայթունը տեղի է ունեցել Ջալալաբադ քաղաքի մոտ: Այդ նույն տարածքում պայթյուն հնչել էր նաև մայիսին, որի պատճառով զոհվել էր շուրջ 20 մարդ:
Բարաք Օբաման որոշել է ԱՄՆ-ի պետքարտուղար նշանակել խորհրդական Ջոն Քերիին» հայտնում է CNN գործակալությունը:
Հայտնի դարձավ, որ Քերին կարող է դառնալ պետքարտուղար այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի պատվիրակ Սյուզան Ռայսը հայտարարեց, որ չի առաջադրվելու:
Ռայսը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել հանրապետականների կողմից 2012 թվականի սեպտեմբերի 11-ի հայտարարությունների պատճառով:
2012 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի էր ունեցել հարձակում Լիբիայում Բենղազիի գրասենյակի վրա, որի ժամանակ մահացավ Լիբիայում ԱՄՆ-ի դեսպանը և դեսպանատան ևս 3 աշխատակից:
Ջոն Քերին կնշանակվի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրաժարականից հետո:
Երեկ ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի «Սենդի Հուկ» տարրական դպրոցում տեղի ունեցած սպանդն իրականացրել է 20-ամյա Ադամ Լանզան:
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ երիտասարդը սպանել է 28 մարդու, որոնցից 20-ը 5-10 տարեկան երեխաներ են եղել։
Մինչ դպրոց գալը, նա տանը սպանել է նաև հորը, ապա մանկապարտեզում՝ երեխաների աչքի առաջ սպանել է իր մորը՝ դաստիարակչուհի Նենսի Լանզային։
Դպրոցում սպանդն իրականացնելուց հետո ինքնասպան է եղել։
Տասնութ երեխա զոհվել է տեղում, 2-ը՝ հոսպիտալում։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 ատրճանակ՝ Glock և Sig Sauer։
ԱՄՆ պատմության մեջ սա զոհերի թվով երկրորդ սպանդն է դպրոցում. 2007թ.-ին Վիրջնիայում նմանատիպ հրաձգության հետևանքով զոհվել է 32 մարդ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քառօրյա սուգ է հայտարարել և կարգադրել ողջ երկրի տարածքում իջեցնել դրոշները։
«Զոհերը 5-10 տարեկան էին… Ես ինքս հայր եմ, և ինձ համար ծանր է իմանալ այդ մասին… Մենք պետք է անենք հնարավորը դպրոցներում նման դեպքերին վերջ տալու համար»,- դողացող ձայնով ասել է նախագահ Օբաման՝ չկարողանալով զսպել արցունքները:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում ոստիկանությունն արցունքաբեր գազ է բաց թողել մզկիթը շրջապատող ցուցարարների վրա. հայտնում է Al jazeera գործակալությունը:
Բախումները սկսվել են ուրբաթ օրը. սահմանադրության քվեարկությունից մի քանի ժամ առաջ, ցուցարարները շրջապատել են մզկիթը, երբ մզկիթի մոլլան հայտարարել է, որ աջակցում է սահմանադրությանը: Մոլլային մի կերպ է հաջողվել փախչել:
Ցուցարարների խոսքով, նոր սահմանադրությունը ավելի մեծ լիազորություններ է տալիս իսլամական օրենքին, սակայն նրանք պահանջում են առավել շատ իրավունքներ կանանց և երեխաների համար:
Նշենք, որ Եգիպտոսում այսօր տեղական ժամանակով 08:00-ին (10:00) սկսվել է քվեարկությունը նոր Սահմանադրության ընդունման համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.