23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը Բաքվում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Պիա Կաումայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «որոշ պետությունների կողմից Հայաստանը զինելու անթույլատրելիության մասին», հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նագիևի խոսքով՝ «այն ժամանակաշրջանում, երբ կա տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու բարենպաստ հնարավորություն, անընդունելի է, որ որոշ պետություններ զինեն Հայաստանը՝ տարածաշրջանում իրավիճակը կրկին սրելու համար», և նման գործողությունները «կարող են պատերազմի վերսկսման պատճառ դառնալ»։
շՆագիևը նաև ԵԱՀԿ ԽՎ ղեկավարին ասել է, որ «ԵԱՀԿ-ն այլ միջազգային կազմակերպությունների հետ պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա՝ Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ փոխանցելու համար»։
Իր հերթին, Կաուման հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն կարող է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ձևավորման գործընթացին, և իր դիրքորոշումն է հայտնել տարածաշրջանի ապագա անվտանգության վերաբերյալ։
Ֆրանսիայի կողմից Հայաստան ուղարկված Bastion զրահամեքենաները Ուկրաինայում մերժվել են թույլ պաշտպանվածության պատճառով։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ,այս մասին հայտնում է Ouest France-ը։
Երևանը սկսեց ռազմական օգնություն ստանալ Փարիզից։ Վրաստանի տարածքով արդեն հանրապետություն է առաքվում հայկական բանակի զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը։ Միևնույն ժամանակ, Tribune-ը 2022 թվականին հայտնել է, որ Ֆրանսիան նախատեսում է Ուկրաինա ուղարկել մոտ 20 Bastion զրահափոխադրիչ։
Ըստ հրապարակման՝ Bastion-ը Հայաստան է գնացել Ուկրաինայի փոխարեն։
«Այդ մեքենաներն ի սկզբանե նախատեսված էին Ուկրաինայի համար, սակայն Կիևը համարում էր, որ դրանք վատ պաշտպանված են հրետանային կրակից և հակատանկային հրթիռներից», — ասվում է Ouest France-ի հայտարարության մեջ:
Գազայի վերաբերյալ Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունն անհնար է, եթե Վաշինգտոնը համարի, որ դա Իսրայելի տարածքն է:
Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այդ մասին Էր Ռիյադից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Ամենակարևոր երկիրը, որը պետք է ակտիվանա, Ամերիկան է, որն իր ազդեցությունն ունի Իսրայելի վրա։ Գազան պաղեստինցի ժողովրդի հողն է։
Ամերիկան պետք է ընդունի դա։ Եթե Բայդենը մոտեցում ունի, որ Գազան պաղեստինցիների հող չէ, այլ օկուպացիոն վերաբնակիչների կամ Իսրայելի հողն է, ապա մեր պայմանավորվածությունն անհնար է»,-ասել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ չի զանգահարելու իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին՝ Գազայի իրավիճակի մասին խոսելու, քանի որ Թուրքիան «Մերձավոր Արևելքի առանցքային երկիր է»։
«Այստեղ (Թուրքիա) եկել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Կարծում եմ՝ հիմա մեզ կընդունի Բայդենը։ Ինձ համար խելամիտ չէր լինի զանգահարել Բայդենին։ Միայն մենք չենք ասում, որ առանցքային երկիր ենք Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրական ծովում և մեր տարածաշրջանում»,- նշել է նա։
Էրդողանը հավելել է, որ այդ աշխարհագրության մեջ հնարավոր չէ նախաձեռնությամբ կամ ծրագրով հանդես գալ՝ շրջանցելով Թուրքիան: Նրա խոսքով՝ Անկարան լուծում ունի բոլոր ճգնաժամային տարածաշրջանների համար, «դեղատոմսեր, որոնք լիովին զերծ են ՀԱՄԱՍ-իստական դիսկուրսներից»:
«Թուրքիան այն երկիրն է, որը խնդրի լուծման ամենաիրական առաջարկներն է անում։ Թուրքիան առանցքային երկիր է տարածաշրջանում ճգնաժամերի և խնդիրների լուծման համար»,- ընդգծել է Էրդողանը։
տալիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն մոտ ապագայում մտադիր չէ ներխուժել Հայաստանի տարածք։
Ըստ Ամիրբեկովի, այդ տեղեկությունը «կեղծ լուր» է։
«Հաստատապես ոչ։ Այս օրերին շրջանառվում են կեղծ լուրեր, որոնց ծագումը մենք չենք կարողանում ամբողջությամբ հասկանալ։ Կեղծ լուրերում ասվում է, որ շարժառիթը կամ պատրվակը լինելու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», այսինքն՝ տրանսպորտային կապը ներքին Ադրբեջանի և Նախիջևանի էքսկլավայի միջև. իրականում սա միայն Ադրբեջանին ու Հայաստանին կամ տարածաշրջանային պետություններին միավորող կապ չէ , բայց ավելի լայն իմաստով այն միաժամանակ կարող է «Միջին միջանցքի» համար այլընտրանքային երթուղի դառնալ, որը կարող է կապել Ասիան Եվրոպայի հետ և դառնալ համաշխարհային առևտրին հզոր խթան տվող ռազմավարական նախագիծ։
Եթե Հայաստանին դուր չի գալիս «միջանցք» տերմինը, ապա կարող ենք օգտագործել «հաղորդակցություն», «ճանապարհ», «կամուրջ», «ենթակառուցվածք» և այլ տերմիններ: Միջանցքը զուտ տնտեսական և տրանսպորտային հայեցակարգ է։ Եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք ունենք նույն գործառույթով այլընտրանքային տարբերակ, այն է՝ կարճ ժամանակում կառուցված երկաթուղով և ճանապարհով Իրանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու նախագիծ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն տարածաշրջանում կմնա փակուղային վիճակում, ինչպես եղել է մինչ այժմ՝ հենց հայերի ընտրությամբ»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։
Եվրամիությունը որոշել է Ռուսաստանին դուրս մղել Կենտրոնական Ասիայից և չի փորձում թաքցնել դա, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Ըստ նրա, ԵՄ ծրագրերը չեն իրականանա։
«Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը նրա հարցազրույցից մի հատված է հրապարակել լրագրող Պավել Զարուբինը իր Telegram ալիքում, հայտնում է 360 հեռուստաալիքը։
«Եվրամիությունը չի թաքցնում մեզ ամեն կերպ զսպելու, Կենտրոնական Ասիայից և Անդրկովկասից դուրս մղելու իր մտադրությունները։ Դա չի ստացվի»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը պատմությամբ կապված է այդ տարածքների հետ և ոչ մի տեղ անհետանալու մտադրություն չունի։
«Մեր գործընկերներն ու դաշնակիցները դա շատ լավ գիտեն»,- նշել է ՌԴ արտգործնախարարը։
«Դուք նշեցիք մեր երկկողմ հարաբերությունների պատմության կարևոր իրադարձությունը, այն է՝ Աղբենդայի շրջանում Արաքս գետի վրայով կամուրջների կառուցման սկիզբը»,- Տաշքենդում տեղի ունեցած հանդիպմանը Իրանի նախագահ Սեյյեդ Իբրահիմ Ռաիսին ասել է Իլհամ Ալիևը:
Ալիևը հայտարարել է, որ Արցախյան վերջին պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան հաղորդակցության ապահովումից։
«Դա իրենց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու շուրջ։ Վստահ եմ, որ այս նախագիծը կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»,-հայտարարել է Ալիևը՝ հվելելով որ երկու երկաթուղային գիծ կլինի Իրանի և Ադրբեջանի միջև։
Բելգիական armyrecognition.com հրատարակությունը գրում է, որ ըստ The Economic Times-ի աղբյուրների Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին զենքի և զինամթերքի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ Սակայն դեռ ոչինչ հաստատված չէ։
Վերջերս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Նյու Դելիում բանակցություններ են վարել զենքի մատակարարումների շուրջ։ Ակնկալվում է, որ այդ մատակարարումները կիրականացվեն երկու երկրների միջև 2022 թվականի սեպտեմբերին ստորագրված պայմանագրերի հիման վրա։ Այդ պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիարդ ռուփի կամ մոտավորապես 244,7 միլիոն դոլար:
Հնդկաստանն ավելի վաղ Հայաստանին էր մատակարարել տեղական մշակման Pinaka բազմարձակիչ հրթիռային համակարգեր, և դա այդ համակարգերի առաջին վաճառքն է արտասահման: Առաքվել են նաև հակատանկային հրթիռներ և զինամթերքի խմբաքանակ։ Այդ ամենը Հայաստան է տեղափոխվել Իրանի տարածքով։
Հնդկական Bharat Forge Ltd պաշտպանական ընկերությունն ավելի վաղ՝ օգոստոսին, 155,5 մլն դոլար արժողությամբ պայմանագրով Հայաստան է մատակարարել 155 մմ տրամաչափի ATAGS վեց հաուբից։ Համաձայնագիրը նախատեսում է երեք տարվա ընթացքում այդ տեսակի 90 հրետանային հաուբիցների մատակարարում։
Advanced Towed Artillery Gun System-ը (ATAGS) հնդկական վերջին մշակման քարշակային հաուբիցն է: Այդ հրետանային համակարգը մշակվել է 2013-ից 2017 թվականներին հնդկական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից, իսկ արտադրությունը սկսվել է 2019 թվականին: 18 տոննա քաշով ATAGS-ն ունի 8060 մմ երկարությամբ փող և շահագործվում է 6-ից 8 հոգանոց անձնակազմի կողմից: Այն 155 մմ/52 տրամաչափի է։ ATAGS-ի բնութագրիչներից է արձակիչի հարթեցման և դիրքավորման ավտոմատ համակարգը, որը համալրված է պտուտակային կողպեքի մեխանիզմով: Զենքն օգտագործում է հակահարվածի կառավարման առաջադեմ համակարգեր, մասնավորապես էլեկտրառեոլոգիական և մագնիսական տեխնոլոգիաներ զենքի հակադարձումն արդյունավետ կառավարելու համար։
Այն ունի servo-ի վրա հիմնված 25 մետր տրամագծով բարձրության միջակայք՝ -3-ից +75 աստիճան և պտտման միջակայք +/- 25 աստիճան: Հատկանշական է նաև կրակի արագությունը՝ համազարկի ռեժիմում 60 վայրկյանում հինգ կրակոց, ինտենսիվ ռեժիմում երկուսուկես րոպեում տասը կրակոց, մեկ ժամում 60 կրակոց արագությունը պահպանելու հնարավորությամբ։
Այն կարող է արդյունավետորեն հարվածել մինչև 48 կմ հեռահարության տարածքներ՝ օգտագործելով հեռահար պայթուցիկների վրա հիմնված զինամթերք: Ավելի ուշագրավ է այն, որ հրետանային հրթիռների տեխնոլոգիայի շարունակական զարգացումները նպատակ ունեն այդ հեռահարությունը հասցնել ավելի քան 60 կմ-ի: Զենքի համակարգը ներառում է նաև էլեկտրասնուցմամբ զինամթերքի սնուցման համակարգ և առաջադեմ թիրախային մեխանիզմներ, ներառյալ ջերմատեսիլային նշանառության համակարգ և մոնիտոր նշանառուի գործառնական արդյունավետությունը բարելավելու համար:
Հնդկաստանն նախկինում էլ էր Հայաստանին զենք մատակարարել: 2020 թվականին Նյու Դելին Երևանին վաճառել էր «Swathi» կոչվող հակամարտկոցային ռադարներ՝ 40 միլիոն դոլար արժողությամբ։ Այս տարվա սկզբին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը եռակողմ դաշինք են ստեղծել տրանսպորտային միջանցք ստեղծելու նպատակով։ Հայաստանը պայմանագիր է կնքել նաև հնդկական Kalyani Strategic System պաշտպանական ընկերության հետ MArG 155 ինքնագնաց հրետանային կայանքների գնման համար, բացի այդ, Հայաստանը դիտարկում է հնդկական MR-SAM հակաօդային պաշտպանության համակարգի գնման հնարավորությունը։
Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն հնարավոր է համարել Գազայի հատվածի միջուկային ռմբակոծումը, նրա հայտարարությունը դատապարտել են իշխանությունները և այլ քաղաքական գործիչներ, գրում Է Times of Israel-ը:
«Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք արժե՞ ատոմային ռումբ նետել անկլավի վրա, ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն պատասխանել է, որ «դա հնարավորություններից մեկն է», — ասվում է հրապարակման մեջ:
Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ համաձայն չէ որևէ մարդասիրական օգնություն տարածաշրջան մուտք գործելու հետ: Նրա խոսքով՝ Իսրայելը «նացիստներին մարդասիրական օգնություն չի փոխանցի», իսկ «Գազայում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին չներգրավված քաղաքացիական անձինք են»:
Ավելի ուշ Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը, նշում է պարբերականը։ X սոցիալական ցանցում նա գրել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար պետք է պարզ լինի, որ ատոմային ռումբի մասին դիտողությունը փոխաբերական իմաստով է եղել:
Իսրայելի վարչապետի գրասենյակը սոցցանցերում հայտնել է, որ Էլիյահուի խոսքերը «չեն համապատասխանում իրականությանը», և որ Իսրայելը և ՑԱԽԱԼ-ը գործում են միջազգային իրավունքի համաձայն՝ անմեղ մարդկանց չվնասելու համար:
Բացի այդ, Իսրայելի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ևս քննադատել է նախարարի հայտարարությունները և ասել, որ Նաթանյահուն պետք է այսօր ևեթ պաշտոնանկ անի Էլիյահուին։
Հայաստանի հետ բանակցությունները կշարունակվեն, երբ Երևանն ընդունի Բաքվի պայմանները։
Հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը։
«Հայաստանի կողմից ոչ կառուցողական և հակասական քայլերը դանդաղեցրել են կարգավորման գործընթացը», -ասել է Բայրամովը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ չնայած այս ամենին, Ադրբեջանի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չի համարում։
Նրա խոսքով, գերմանացի գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հաղորդակցությունների բացումը, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը։
Դաղստանի իրադարձություններով ուզում էին Ռուսաստանը ներսից ցնցել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Սա խոսում է այն մասին, որ նրանք, ամենայն հավանականությամբ, հետապնդում են իրենց շահերը, այլ ոչ թե որոշ երրորդ ժողովուրդների և երրորդ երկրների շահերը: Տվյալ դեպքում շահը Ռուսաստանի դեմ կռվելն է և Ռուսաստանը ներսից ցնցելը։ Մեր բազմազգ երկրում աա բացարձակապես անընդունելի է։ Հոգևորականների արձագանքը Դաղստանի իրադարձություններին արագ էր և համոզիչ, ինչի համար շնորհակալ եմ։ Այն, ինչ պատահել է, պատահել է։ Իսկ հոգևորականների արձագանքն արագ էր, համոզիչ, և ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել դրա համար», — ասել է Պուտինը՝ Ռուսաստանի Դաշնության Հասարակական պալատի նոր կազմի հետ «Համայնք» ֆորումում հանդիպման ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է ուշադրություն դարձնել դրանց վրա և, Ռուսաստանի Դաշնության օրենքներին համապատասխան, պատշաճ կերպով արձագանքել, հենց դա էլ կարվի։
«Ինչ վերաբերում է Մախաչկալայի այս իրադարձություններին, կայծ գցելը հեշտ է, շատ հեշտ։ Իհարկե, այնտեղ տեղի ունեցող սարսափների ֆոնին դա հեշտ է անել, քանի որ, ինչպես արդեն ասել եմ Անվտանգության խորհրդի գործընկերների հետ հանդիպման ժամանակ, երբ նայում ես տառապող, արնաշաղախ երեխաներին, բռունցքներդ սեղմվում են և աչքերից արցունքներ են գալիս: Սա, ինձ թվում է, ցանկացած նորմալ մարդու արձագանք է։ Եթե նման արձագանք չկա, ուրեմն մարդը սիրտ չունի, այն քարից է»,- ասել է Պուտինը։
«Սա մի իրադարձություն է, որին մենք պետք է ուշադրություն դարձնենք և համապատասխան արձագանքենք՝ Ռուսաստանի օրենքներին համապատասխան։ Մենք դա, իհարկե, կանենք»,- ասաց նա։
«Մենք, իհարկե, պետք է հստակ գլխով ընկալենք տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, հասկանանք, թե որտեղ է չարի արմատը, որտեղից է գալիս… Պարզապես պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իսկ մենք գիտենք, որ սոցցանցերի միջոցով տեղեկատվությունը տարածվում է այն մարդկանց կողմից, ովքեր ապրում են արտերկրում, այդ թվում՝ Ուկրաինայում»,- ասել է Պուտինը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.