29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ադրբեջանը կրկին շրջանառում է «Զանգեզուրի միջանցք» նախագիծը և նախատեսում է Աղբանդում անցակետ կառուցել։
Այս մտադրության մասին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի նախագահ Շահին Բաղիրովը։
«Զանգեզուրի միջանցքում աշխատանքներ են տարվում՝ ներառյալ անցակետերի մշակումը։ Նախագծային աշխատանքների ավարտից հետո, կսկսվի շինարարական գործընթացը», ասել է Շահին Բաղիրովը։
Խոսքը Զանգելանի շրջանի Աղբանդում անցակետի կառուցման մասին է։
Ավելի վաղ Աղբանդի տարածքում սկսվել էր կամրջի շինարարությունը, որը Նախիջևանն ու Ադրբեջանը կկապի իրար Իրանի տարածքով։
Նրանք, ովքեր մեզ ասում են՝ ի՞նչ գործ ունեք Ղարաբաղի, Սիրիայի, Իրաքի, Լիբիայի, Բոսնիայի և Երուսաղեմի հետ, գիտակցաբար կամ անգիտակցաբար խոչընդոտում են Թուրքիայի մեծ երթին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ուսանողական միության 62-րդ ընդհանուր ժողովում։Էրդողանը նշել է, որ ինչքան Թուրքիան ուժեղանում է և պաշտպանում իր շահերը բոլոր ուղղություններով, նրա նկատմամբ թշնամանքի մակարդակն աճում է։
«Եթե յուրաքանչյուր ահաբեկչական խմբավորում, որին աջակցում են այնպիսի ուժեր, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Եվրոպան, իրենց կամքով սպանեն մարդկանց, այդ ժամանակ աշխարհակարգն ամբողջությամբ կխախտվի»,-ասել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ԵԱՀԿ ԽՎ նիստում՝ նրա արտահայտած մտքերը որակելով «հակասական», հայտնում են տեղի լրատվամիջոցները։
«Անընդունելի է, որ հայկական կողմը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ մեկնաբանություններ ներկայացնելու և բանակցություններ սկսելու փոխարեն Ադրբեջանին մեղադրանքներ է ներկայացնում»,- ասվում է գերատեսչության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեի մեկնաբանությունում։
Վերջինս նշել է, որ Հայաստանի վարչապետի՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների՝ «հայրենի հողը» անվտանգ և արժանապատիվ վերադառնալու ցանկությունը որպես Հայաստանի դեմ ագրեսիայի նախապատրաստում ներկայացնելու փորձը լիովին «անհիմն է»։
«Մենք կոչ ենք անում հայկական կողմին, որը շարունակում է ագրեսիվ զրպարտիչ հռետորաբանություն կիրառել մեր երկրի դեմ՝ օգտագործելով տարբեր միջազգային հարթակներ, դադարեցնել խաղաղության հեռանկարներին վնասող հայտարարությունները և օգտագործել Հարավային Կովկասի տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար ստեղծված պատմական հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկվա իր ելույթում Փաշինյանն ասել էր, որ «Երևանն ու Բաքուն դեռևս խոսում են ամենատարբեր դիվանագիտական լեզուներով և շատ հաճախ չենք հասկանում իրար»։
Շեշտելով, որ Ադրբեջանն, օրինակ, ոչ մի անգամ հրապարակային հղում չի արել արդեն համաձայնեցված երեք սկզբունքներին, չի վերահաստատել իր հավատարմությունն այդ սկզբունքներին՝ Փաշինյանը նշեց՝ դա խորացնում է անվստահության մթնոլորտը։
«Չափազանց կասկածելի է թվում նաև այն, որ Ադրբեջանում բարձրագույն հովանավորությամբ և ըստ էության պաշտոնական մակարդակում ՀՀ-ն սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան»։ Սա մեզ նոր պատերազմ, Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա կազմակերպելու նախապատրաստություն է թվում և խաղաղության գործընթացի առաջընթացի հիմնական խոչընդոտներից է»,- ասել էր նա:
Օդերևութաբանները հանգստյան օրերին Ստամբուլում հայտարարել են վտանգի նախավերջին՝ նարնջագույն մակարդակ՝ պայմանավորված ժամում մինչև 110 կիլոմետր արագության փոթորիկներով և տեղատարափ անձրևներով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ նախազգուշացումները տարածվում են նաև Թուրքիայի մի շարք այլ շրջանների վրա։
«Շաբաթ առավոտից Մարմարա ծովի ողջ տարածաշրջանում և Ստամբուլում սպասվում է հյուսիս-արևմտյան 50-70 կիլոմետր ժամ արագությամբ քամի-փոթորիկ, իսկ կիրակի օրը այն կուժեղանա մինչև 70-90 կիլոմետր ժամ, տեղ-տեղ՝ ժամում մինչև 110 կիլոմետր»,-ասված է օդերևութաբանության գլխավոր վարչության նախազգուշացման մեջ։ Սպասվում են նաև հորդառատ անձրևներ:
Օդերևութաբանները զգուշացրել են, որ փոթորիկը կարող է արմատախիլ անել ծառերը և պոկել տանիքները:
Ստամբուլի նահանգների ղեկավարները նաև հորդորել են քաղաքացիներին զգույշ լինել ջրհեղեղի վտանգի և տրանսպորտի հետ կապված խնդիրների պատճառով։
Օդերևութաբանները նախազգուշացրել են Թուրքիայի շատ շրջաններում հզոր փոթորիկների մասին, նասնավորապես՝ արևմուտքում գտնվող Դենիզլի նահանգից մինչև արևելքում Էրզրում, ներառյալ առողջարանային Անթալիա նահանգը:
Թուրքական ավիաուղիները շաբաթ օրը հայտարարել է շուրջ 40 ներքին և միջազգային չվերթերի չեղարկման մասին։
2007-ին Ստամբուլում սպանված «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքն անդրադարձել է նոյեմբերի 16-ին իր ամուսնուն սպանած հանցագործի ազատ արձակման որոշմանը:
Նա թեմայի շուրջ հեռախոսազրույց է ունեցել թուրքական ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (HEDEP) Վանի պատգամավոր Փերվին Բուլդանի հետ:
Նախ Բուլդանը հայտնել է, որ նրանք կիսում են Ռաքելի վիշտը, որից հետո էլ Դինքի կինն ասել էր.
«Դու էլ ես նույն ցավերն ապրել: Այդ իսկ պատճառով մենք մեկս մյուսին կհասկանանք: Ես ամենից շատ տխրում եմ, որ նրանք մի գառ էլ մորթեցին: Ես ոչ մի կասկած չունեմ նրանում, որ դուք իմ կողքին եք, ես դա զգում եմ»:
Հեռախոսազրույցի հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև «HEDEP» կուսակցության մամուլի ծառայությունը, որտեղ նշվել է, որ կուսակցությունը մշտապես լինելով Դինքի ընտանիքի կողքին՝ կիսում է նրանց ցավը, ինչպես նաև որշումը համարում անընդունելի:
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 16 տարի ազատազրկումից հետո ազատ է արձակվել՝ բանտում ցուցաբերած «լավ վարքագծի» համար:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հայտարարություններին զայրույթով է արձագանքել՝ Վաշինգտոնին մեղադրելով մահկանացուների գրեթե բոլոր մեղքերի մեջ:
Բաքվում ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններն անվանվել են «միակողմանի և կողմնակալ», ինչպես նաև «հակաարդյունավետ, անհիմն և անընդունելի»։
«Մենք լսումներն ու մեկնաբանությունները համարում ենք հարված ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։
Արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է անձամբ Օ՛Բրայենին և ընդհանրապես ամերիկյան դիվանագիտությանը «անտեսելու հիմնական խնդիրը, որը հանգեցրել է Ադրբեջանի գործողություններին» (սեպտեմբերի 19-20-ի ագրեսիան – խմբ.):
«Ավելին, շարունակում է ԱԳՆ-ն, ամերիկյան կողմը, նշելով խաղաղ գործընթացի առաջխաղացման կարևորությունը, մոռանում է նշել, որ Հայաստանը երկու ամսից ավելի չի արձագանքում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին՝ դրանով իսկ ձգձգելով գործընթացը», — նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանը ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այլև իր տարածքների գրեթե 30 տարվա օկուպացիայի ընթացքում հավատարիմ է մնացել միջազգային իրավունքի և խաղաղ գործընթացի նորմերին ու սկզբունքներին։ Ընդհակառակը, ամերիկյան կողմը, լինելով միջնորդ, երբեք Հայաստանին՝ որպես տարածաշրջանում ագրեսոր և ապակայունացնող աղբյուր, կոչ չի արել գործել միջազգային իրավունքի համաձայն, դուրս բերել զորքերը Ադրբեջանի տարածքներից և վերջ տալ օկուպացիային, ինչը նաև պատասխանատվությունը դնում է ամերիկյան կողմի վրա:
Բացի այդ, ամերիկյան կողմն է նաև մեղավոր, որ չի կանխել երկակի ստանդարտները՝ լինելով անջատողական ռեժիմին աջակցող կողմ, լինելով միակ երկիրը, որը պաշտոնապես ֆինանսավորել է այս ռեժիմը և պարբերաբար հեշտացնելով իրենց ներկայացուցիչների այցելությունները և հանդիպումները Միացյալ Նահանգների պաշտոնյաների հետ»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները, որը տարածաշրջանի երկիր չէ, իր քայլերով ու հայտարարություններով հարված է հասցնում տարածաշրջանի երկրների՝ տրանսպորտային անվտանգության ապահովման ջանքերին։ Ամերիկյան կողմը քաջ գիտակցում է, որ Հայաստանի կողմից 2020 թվականի եռակողմ հայտարարության կետից բխող պարտավորությունները չկատարելը ստիպել է Ադրբեջանին այլընտրանքային ճանապարհներ կառուցելու որոշում կայացնել։
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տանող ճանապարհով հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ կապի գծերի անցկացման ընթացակարգի համակարգումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է։ Այս ֆոնին Ադրբեջանը ևս մեկ անգամ հաստատում է տարածաշրջանի անվտանգության համար «3+2» ձևաչափի (Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Ռուսաստան-Իրան) առաջնահերթությունը։ Այս համատեքստում ցանկացած մեկնաբանություն, որը վտանգում է նշված ջանքերը, տեղին չէ»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ջեյմս Օ’Բրայենի մեկնաբանությունը Բաքվում 907 ուղղման կիրառումը ժամանակավորապես կասեցնելու հարցի վերաբերյալ անվանվել է «սխալի կրկնություն», որը թույլ է տրվել 1992 թվականին Ադրբեջանի հարցում։
«2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո, երբ Ադրբեջանը աջակցեց ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի ջանքերին, նույն թվականին ամերիկյան կողմը որոշեց ժամանակավորապես կասեցնել 907 ուղղման կիրառումը։ Ադրբեջանն էր, որ օգնության ձեռք մեկնեց ամերիկյան կողմին՝ բացելով օդային երթուղիներ և լոգիստիկ հնարավորություններ, ինչպիսին է Հյուսիսային բաշխման ցանցը:
Աֆղանստանում ամերիկյան կողմի հետ կողք կողքի կանգնած առաջին պետություններից մեկը Ադրբեջանն էր։ Միաժամանակ Ադրբեջանը դարձավ Աֆղանստանից հեռացած վերջին գործընկեր երկիրը։ Սակայն պարզվում է, որ ամերիկյան կողմը միշտ ժամանակավոր է համարել Ադրբեջանի աջակցությունը, սակայն չպետք է մոռանալ, որ պատմությունը կարող է կրկնվել։ Ամերիկյան կողմի նման անխոհեմ արարքը 907-րդ ուղղման կատարումը ժամանակավորապես կասեցնելու հարցում չարամիտ քայլ է Ադրբեջանի դեմ»,- համարել են Բաքվում։
Ավելին, «Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը խարխլել է վստահությունը և կասկածներ է առաջացրել Հայաստանի հետ համապարփակ խաղաղության հաստատման Բաքվի հանձնառության վերաբերյալ» արտահայտությունը ոչ մի արժեք չունի՝ հաշվի առնելով, որ հենց Ադրբեջանն է դարձել գրեթե 30 տարվա ագրեսիայի և ուժի կիրառման զոհը։ Ադրբեջանը, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն, ևս մեկ անգամ ընդգծում է, որ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար ունի ուժ կիրառելու օրինական իրավունք»,- եզրափակում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը գտնվում է իր 16-դարյա պատմության ամենամեծ գոյութենական սպառնալիքի ներքո, և Էքզիստենցիալ-տարածքային վտանգը լիովին տարածվում է Երուսաղեմի բոլոր քրիստոնեական համայնքների վրա։ Այս մասին է ահազանգում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
Անդրադառնալով «Կովերի պարտեզ»-ը վարձակայության տալու գործարքը կասեցնելուն՝ նա նշել է. «Հայոց պատրիարքարանը վերջերս չեղարկել է կեղծ ներկայացուցչությամբ, անհարկի ազդեցությամբ և անօրինական օգուտներով պատված պայմանագիրը:
«Չեղարկմանն օրինական պատասխան տալու փոխարեն՝ կառուցապատողները, որոնք փորձում են շինարարություն իրականացնել «Կովերի պարտեզ» կալվածքում, ամբողջությամբ անտեսել են Պատրիարքարանի օրինական դիրքորոշումն այս հարցում, ընտրել են սադրանքի, ագրեսիայի հրահրող մարտավարություն, ներառյալ սեփականության ոչնչացումը վարձու, զինված սադրիչների միջոցով։
Վերջին օրերին Երուսաղեմի հայկական թաղամասի տարածքում ասֆալտի ահռելի հեռացումն իրականացվել է առանց Երուսաղեմի քաղաքապետարանի, կառուցապատողի և ոստիկանության թույլտվության։ Չնայած այդ հանգամանքին՝ ոստիկանությունն, այնուամենայնիվ, վերջին մի քանի օրերին նախընտրել է հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել ազատել տարածքը։
Մենք խնդրում ենք Երուսաղեմի ողջ քրիստոնյա համայնքներին այս աննախադեպ ժամանակներում կանգնել Հայոց պատրիարքարանի կողքին, քանի որ սա ևս մեկ հստակ քայլ է, որը ձեռնարկվել է Երուսաղեմում և Սուրբ Երկրում քրիստոնյաների ներկայությունը վտանգելու ուղղությամբ»,- գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետը։
«Կովերի պարտեզ» գտնվում է պատմական Սիոն լեռան վրա, Երուսաղեմի հայկական թաղամասի հարավարևմտյան անկյունում: «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագրով թաղամասի մի հատված պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Երուսաղեմի հայկական համայնքը մի քանի բողոքի ցույցեր է կազմակերպել, հայտարարություն տարածել՝ Հայոց պատրիարքին կոչ անելով չեղարկել «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը և առաջարկելով այդ հարցում համայնքի աջակցությունը։ Դեռևս 2021թ նոյեմբերին Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից «Կովերի պարտեզ» կալվածքի վարձակալության հանձնելու խնդիրը և կոչ էր արել չեղարկել այդ որոշումը։
Այս տարվա նոյեմբերի 1-ի Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նամակ է ուղարկել Xana Gardens Ltd-ին՝ հայտնելով, որ չեղարկել է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերաբերյալ 2021թ․ հուլիսի 8-ին ստորագրված համաձայնագիրը։
ԱՄՆ-ը պետք է հստակ ուղերձ հղի Ալիեւին, որ ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի, ներառյալ Սյունիքի նկատմամբ, լիովին անընդունելի կլինի։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է Ներկայացուցիչների պալատում Եվրոպայի հարցերով արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովի նախագահ Թոմ Քինը եւ հարց ուղղել լսումներին մասնակցող Պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենին. «Ի՞նչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել ԱՄՆ պետքարտուղարությունը զսպելու Ադրբեջանին նման քայլի գնալուց»։
Ի պատասխան, Օ Բրայենը նշել է, որ բոլոր շփումներում իրենք հստակ ազդակներ են հղել Ադրբեջանին, որ «Հայաստանի ներսում ուժի կիրառումը լիովին անընդունելի կլինի»։
«Բաքվի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ նման մտադրություն չունեն։ Եվ մենք շատ ուշադիր հետեւում ենք զորքերի տեղաշարժին, եւ ցանկացած ազդանշանի, որը կարող է հուշել նման ծրագրերի առկայության մասին։ Եվ, ինչպես ասացի, մենք ասել ենք, որ ոչ մի շանս չկա, որ մեր հարաբերությունները նորմալ կլինեն, քանի դեռ խաղաղության բանակցությունները հաջողությամբ չեն պսակվել։ Ինչ վերաբերում է քայլերին, որ մենք ձեռնարկում ենք, դրանցից մեկն այն է, որ մենք չեղարկել ենք բարձրաստիճան բազմաթիվ շփումներ, նաեւ մենք չենք պատրաստվում նախաձեռնել 907 բանաձեւի շրջանցում, ինչը մեզ Ադրբեջանին աջակցելու հնարավորություն էր տալիս։ Նաեւ նշել ենք, որ տարանցիկ միջանցքի կառուցման հնարավորությունը ուղղակիորեն կախված է խաղաղության պայմանագրի կնքումից»,– ասել է նա։
Օ՝Բրայենը նշել է, որ պետքարտուղարությունը աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց հետ մասնավոր զրույցների միջոցով Լեռնային Ղարաբաղում կատարվածը բացահայտելու ջանքերին, սակայն չի ցանկացել բացահայտել, թե այդ զրույցների արդյունքում ինչ եզրահանգումների են։ «Այս ամենը որոշ ժամանակ է պահանջում, քանի որ գործ ունենք մարդկանց հետ, որոնք հսկայական սթրես են ապրել նախորդ ամիսներին ու ծանր ժամանակներ ունեցել։ Մենք նոր ենք սկսել խոսել նրանց հետ։ Միայն կարող եմ ասել, որ այս մարդիկ Լաչինի միջանցքի փակվելուց հետո մեծ սարսափի ժամանակաշրջան են ապրել, ինչն էլ ստիպել է նրանց սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի իշխանության գալուց հետո հեռանալ։ Թե հստակ ինչ է տեղի ունեցել այնտեղ, հենց այն է, ինչը մենք ցանկանում ենք իմանալ։ Սրանով զբաղվում ենք ոչ միայն մենք, այլեւ հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունները։ Բոլոր եզրահանգումները կամփոփվեն մեկ զեկույցում», – ասել է Օ՝Բրայենը։
Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների համաձայն, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ հռետորաբանությունը, որն ընդհանրապես դուրս է ադեկվատության շրջանակից։ Այս մասին նոյեմբերի 15-ի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե այժմ որքան ինտենսիվ են Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները։
«Իհարկե, առաջին հերթին ինտենսիվ քննարկվում են բոլոր այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով, որոնք ձևակերպվել են որպես համապատասխան փաստաթղթեր և, բնականաբար, շփումները գործող մեխանիզմներում, որոնց մասին ես նշեցի՝ դարձյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացման ժամանակ։ Իհարկե, մենք ինտենսիվ շփումներ ունենք մեր փոխադարձ պարտավորությունների, պայմանավորվածությունների, երկկողմ հարաբերությունների շուրջ, սակայն, իհարկե, չենք կարող չարձանագրել Հայաստանի տարածքում առանձին քաղաքական գործիչների երբեմն ագրեսիվ, ընդհանրապես ադեկվատության սահմաններից դուրս հռետորաբանությունը՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչներին, այլև լրագրողներին, փորձագետներին և, ընդհանրապես, մեր երկրին։ Մենք չենք կարող չարձագանքել սրան, և, իհարկե, կան նաև կոնկրետ գործողություններ ու քայլեր, որոնք անում է պաշտոնական Երևանը, որոնք նույնպես չեն համապատասխանում այն ամենին, ինչի շուրջ պայմանավորվել ենք, այն ամենին, ինչի տակ ստորագրել ենք, այն ամենին, ինչից ելնում ենք։ Անկասկած, մենք սրան նույնպես կարձագանքենք»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «Երևանն ավելի քան երկու ամիս է՝ ձգձգում է խաղաղության պայմանագրի նախագծի իր ճշգրտված տարբերակը Բաքվին ներկայացնելը»։
«Ադրբեջանը սեպտեմբերի 11-ին երկկողմ ուղիներով հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի 5-րդ ճշգրտված տարբերակը համապատասխան բացատրական նշումներով՝ ակնկալիքով, որ մոտ ապագայում Հայաստանի պատասխանը կներկայացվի։
Սակայն, չնայած մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին հրապարակային հայտարարություններին, հայկական կողմն ավելի քան երկու ամիս ձգձգում է փաստաթղթի իր տարբերակը ներկայացնելը»,-սոցցանցի իր էջում գրել է Հաջիևը՝ պնդելով, թե «խաղաղության պայմանագրի ստորագրման որևէ խոչընդոտ չկա։ «Խաղաղության պայմանագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ։
Ադրբեջանի կողմից առաջարկված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ խաղաղության համաձայնագրի տեքստը կարող է կնքվել երկկողմանի ինտենսիվ բանակցությունների միջոցով։ Գնդակը Հայաստանի դաշտում է»,- գրել է Հաջիևը։ Հիշեցնենք, որ Բաքուն հոկտեմբերին երկու անգամ նախ համաձայնել, ապա մերժել էր Բրյուսելյան հարթակում բանակցություններին իր մասնակցությունը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.